Վիքիպեդիա:Նախագիծ:Թարգմանչի անկյուն/Ռուսերեն/265

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պետեր Դեբայ

Ռուսերեն

Ներածություն

Пе́тер Йо́зеф Вильге́льм Деба́й - нидерландский физик и физикохимик, лауреат Нобелевской премии по химии (1936) и других наград, член многих академий наук и научных обществ.

С именем Дебая связан ряд крупных достижений в теоретической и экспериментальной физике, физической химии, математике. Он предложил модель твёрдого тела, на основе которой объяснил поведение удельной теплоёмкости при низких температурах; характерная температура, ниже которой существенное значение приобретают квантовые эффекты, получила название температуры Дебая. Он теоретически описал влияние тепловых колебаний кристаллической решётки на дифракцию рентгеновских лучей (фактор Дебая — Валлера), совместно с Паулем Шеррером разработал порошковый метод рентгеноструктурного анализа и использовал методы рентгеновского рассеяния для исследования структуры жидкостей и отдельных молекул. Дебай впервые наблюдал дифракцию света на ультразвуке и использовал метод рассеяния света для исследования структуры молекул (в том числе полимеров) и критических явлений. Он развил дипольную теорию диэлектриков, на основе которой объяснил их дисперсионные свойства и некоторые аспекты межмолекулярных взаимодействий. Совместно с Эрихом Хюккелем он разработал теорию слабых растворов сильных электролитов, на основе которой объяснил зависимость коэффициентов активности и проводимости от концентрации. Среди прочих достижений Дебая — разработка метода перевала для вычисления некоторых интегралов специального вида; новый способ вывода формулы Планка; создание квантовой теории нормального эффекта Зеемана; теоретическое объяснение эффекта Комптона; предложение способа достижения низких температур методом адиабатического размагничивания.

Պետեր Դեբայ-ի թարգմանություն

Թարգմանիչ --Lilit LMK (քննարկում) 13:08, 13 Փետրվարի 2016 (UTC) Արված է
Վերստուգող --Ջեօ 15:47, 28 Մարտի 2016 (UTC)[reply] Ստուգված է

Պետեր Յոզեֆ Վիլհելմ Դեբայ (հոլ.՝ Peter Joseph Wilhelm Debye, հոլ.՝ Petrus Josephus Wilhelmus Debije, ), նիդերլանդացի ֆիզիկոս և ֆիզիկոքիմիկոս, քիմիայի Նոբելյան (1936), ինչպես նաև այլ մրցանակների դափնեկիր, գիտությունների բազմաթիվ ակադեմիաների և գիտական ընկերակցությունների անդամ:

Դեբայի անվան հետ են կապաված տեսական և փորձնական ֆիզիկայի մի շարք խոշոր ձեռքբերումներ: Նա է առաջարկել պինդ մարմնի մոդելը, որի հիման վրա մեկնաբանեց սահմանային ջերմունակության վարքագիծը ցածր ջերմաստիճանների դեպքում. բնութագրական ջերմաստիճանը, որից ցածր ջերմաստիճանի դեպքում էական նշանակություն են ստանում քվանտային էֆեկտները, ստացել է Դեբայի ջերմաստիճան անվանումը: Նա տեսականորեն նկարագրել է բյուրեղային վանդակի ջերմային տատանումների ազդեցությունը ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիայի վրա (Դեբայ-Վալլերի գործոն), Պաուլ Շերրերի հետ համատեղ մշակել է ռենտգենակառուցվածքային վերլուծության փոշու մեթոդը և կիրառել է ռենտգենյան ցրման մեթոդը հեղուկների և առանձին մոլեկուլների կառուցվածքների հետազոտության համար: Դեբայն առաջին անգամ դիտարկեց լույսի դիֆրակցիան ուլտրաձայնի վրա և կիրառեց լույսի ցրման մեթոդը մոլեկուլների կառուցվածքի (այդ թվում՝ պոլիմերների) և կրիտիկական երևույթների հետազոտման համար: Նա զարգացրեց դիէլեկտրիկների դիպոլ տեսությունը, որի հիման վրա մեկնաբանեց դրանց դիսպերսիոն հատկությունները և միջմոլեկուլային փոխազդեցությունների որոշ ասպեկտներ: Էրիխ Հյուկկելի հետ համատեղ նա մշակեց ուժեղ էլեկտրոլիտների թույլ լուծույթների տեսությունը, որի հիման վրա մեկնաբանեց ակտիվության և կոնցենտրացիայից հաղորդունակության գործակիցների կախվածությունը: Դեբայի մյուս ձեռքբերումների շարքում է հատուկ տեսակի որոշ ինտեգրալների հաշվարկման համար դարձակետի մեթոդի մշակումը, Պլանկի բանաձևի դուրսբերման նոր մեթոդը, Զեեմանի նորմալ էֆեկտի քվանտային տեսության ստեղծումը, Քոմփթոնի էֆեկտի տեսական բացատրությունը, ադիաբադիկ ապամագնիսացման մեթոդով ցածր ջերմաստիճանների հասնելու եղանակի առաջարկը:

Ծանոթագրություններ



Պատահական