Վիքիպեդիա:Նախագիծ:Գիտեի՞ք որ/Արխիվ, մինչև մարտ 2012

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապրիլ 12, 2007[խմբագրել կոդը]

  • Պատկեր:Oqo.jpg
    Չնայած այն փաստին, որ Windows Vista-ն կոշտ սկավառակի վրա զբաղեցնում է ավելի շատ տեղ, քան նրա նախորդը (հաշված, որ օպերացիոն համակարգը համակարգչի նաև մյուս ռեսուրսների մեծ «ախորժակ» էլ ունի), այն հիմա կարելի է տեղադրել աշխարհի ամենափոքր համակարգչի վրա, այն է՝ OQO model 02, որի քաշը ընդամենը 450 գ. Է, իսկ չափերը՝ 14.6x8.38x2.54 սմ։ Այն հեշտությամբ տեղավորվում է գրպանում։ Մոդելն արտադրվում է VIA C7M պրոցեսորով (1.5 ԳՀց), 60 Գբ հիշողությամբ կոշտ սկավառակով և 1 Գբ օպերատիվ հիշողությամբ։ Ինչպես նաև առկա է անլար ցանցերով աշխատելու բլոկ (Wi-Fi, Bluetooth, EV-DO Wireless WAN)։ Քանի որ մոդելը նախատեսված է ոչ միայն ճանապարհին աշխատելու համար, այն համալրված է կայանով, որը հնարավորություն է տալիս աշխատել հավելյալ մոնիտորով, ստեղնաշարով, մկնիկով և միանալ լարային ցանցերին, որից հետո կարելի է պարզապես վերցնել սեփական ֆայլերը շարունակել ճանապարհը՝ առանց ավելորդ սինխրոնիզացումների։ Եվ այս ամենը տեղավորված է փոքրիկ, բայց շատ ամուր կաղապարի մեջ։ 2007 թ.-ին այս մոդելների գինը սկսվում է 1500 ԱՄՆ դոլարից։


  • Րաֆֆի, հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում, նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ 1847-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852-ին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը...

Ապրիլ 2007 - Փետրվար 2009[խմբագրել կոդը]

  • ... որ 2007 թվականի հոկտեմբերի 10-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը 27 - կողմ և 21 - դեմ ձայնով հաստատեց որոշումը՝ ճանաչելով Համաշխարհային առաջին պատերազմի դարաշրջանի հայերի մասսայական սպանությունները որպես ցեղասպանություն։
  • ... որ Intel ընկերությունը հայտարարել է 80 միջուկանոց պրոցեսորներով աշխատող գերհամակարգիչ ստեղծելու պլանների մասին։
  • ... որ Windows Vista-ն պահանջում է ավելի շատ համակարգչային ռեսուրսեն քան իր նախորդը, բայց և այն հնարավոր է տեղադրել աշխարհի ամենափոքր համակարգչի՝ OQO model 02 -ի վրա։
  • ... որ Linux օպերացիոն համակարգերի միջուկի հեղինակը՝ Լինուս Տոռվալդսը, զարգացման նախնական փուլում այն Freax էր անվանում


  • ... որ որոշ մաթեմատիկոսներ Ալբերտ Այնշտայնի ծննդյան օրը՝ մարտի 14-ին տոնում են թվի օրը։ Տոնակատարության ժամանակ ձոն են կարդում թվին, պատմում մարդկության կյանքում նրա դերի մասին, նկարագրում թե կյանքը ինչքան անտանելի կլիներ առանց թվի։ Այդ օրը ուտում են կարկանդակ (անգլ.՝ {{{1}}} pie = ), օգտագործում են խմիչքներ և խաղում խաղեր, բոլորը տառով սկսող։
  • ... որ 1972 թվականի սեպտեմբերի 22-ին Հռոմի պապ Պողոս VI-ը ստորագրեց Վիեննայի արքեպիսկոպոսին ուղղված նամակը, որով Գաբրիել Հրեշտակապետը հայտարարվում էր փոստի և ֆիլատելիայի հովանավորը։ Այս նամակին և Վիեննայի արքեպիսկոպոսի խնդրանքին հիմնվելով Ավստրիայի փոստը 1973 թվականին թողարկել է հրեշտակապետի նկարով և «Գաբրիել Հրեշտակապետ — փոստի և ֆիլատելիայի հովանավոր» տեքստով փոստային նամականիշ։ Այս գաղափարը հուշել էր պապին ավստրիական «Die Briefmarke» ֆիլատելիստական ամսագրի ավագ-խմբագիր Բրունո Գրիմմը 1972 թվականի աուդիենցիայի ժամանակ։

Նոյեմբեր 2009 - Դեկտեմբեր 2009[խմբագրել կոդը]

  • ... որ «Scotch» կպչուն ժապավենը, չնայած իր անվանը (անգլ.՝ {{{1}}} Scotch - շոտլանդական), ոչ Շոտլանդիայում է ստեղծվել, ոչ էլ շոտլանդացու կողմից։ Սկզբում «Scotch»-ի միայն եզրերն էին սոսնձված։ Քանի որ շոտլանդացիները հայտնի են խնայողությամբ, ապա ամերիկացները «շոտլանդական» — «scotch» անվանեցին ժապավենը։ Հետագայում «Scotch»-ը դարձավ ապրանքանիշի պաշտոնական անվանումը։
Մորզեի հեռագրական ապարատը 1837 թ.
  • ... որ 1837 թվականին էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը, իսկ 1838 թվականին՝ այդ ապարատի համար մինչև այժմ կիրառվող հեռագրական կոդը հայտնագործող Սեմյուել Մորզեն նկարիչ էր՝ Նյու Յորքի նկարի ազգային ակադեմիայի հիմնադիրը և առաջին նախագահը։
  • ... որ Բրյուսելիզացիա է կոչվում փողոցները և շինությունները «կամավոր» վթարային վիճակի հասցնելու պրակտիկան, որը լայն տարածում է գտել 1960-ական թվականներին Բրյուսելում։ «Ապագայի քաղաքի» կառուցման նպատակով շատ շենքեր քանդվեցին և նրանց տեղը կառուցվեցին ժամանակակից գրասենյակներ։

Դեկտեմբեր 2009 - Սեպտեմբեր 2010[խմբագրել կոդը]

  • ... որ աշխարհի ամենաերկար երաժշտական տեսահոլովակը տևում է 39 րոպե, այն Մայքլ Ջեքսոնի «Հոգիներ» տեսահոլովակն է։
  • ... որ ավստրիացի հոգեբան, հոգեբույժ Զիգմունդ Ֆրոյդը 1939 թվականի սեպտեմբերի 23-ին, իր Լոնդոնյան բնակարանում բժիշկ Շուրի օգնությամբ էյտանազիա կատարեց, որպեսզի չտառապի քաղցկեղի ցավերից։
  • ... որ Ֆիլդսյան մրցանակը հաճախ անվանում են «նոբելյան մրցանակ մաթեմատիկոսների համար»։ Չնայած, երկու մրցանակների մեջ, մի շարք տարբերություններ կան։
  • ... որ ըստ հայկական ավանդության Բինգյոլ լեռան գագաթին է աճում կախարդական Բրաբիոն ծաղիկը, որը գտնողին երջանկություն է պարգևում։
  • ... որ Ա.Դյումայի «Երեք հրացանակիրներ»-ը, սկզբում տպագրվել են ֆելիետոն խորագրի տակ, փարիզյան «Ժուռնալ դը դեբա» թերթի մեջ դրված հավելյալ թերթոնի մեջ։

Սեպտեմբեր 2010 - դեկտեմբեր 2010[խմբագրել կոդը]

riht

  • ... որ աշխարհի ամենահին կաշվե կոշիկը հայտնաբերվել է Հայաստանում՝ Վայոց Ձորի մարզում, և այն մոտ 5500 տարեկան է։
  • ... որ 2005թ.-ին հայտնաբերվել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ (Արցախ) քաղաքը և այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է։
  • ... որ 1921 թ.-ի ապրիլի 27-ին Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան, իսկ սպարապետ Նժդեհը դարձավ վարչապետ և պարգևատրվեց «Խուստուփյան արծիվ» շքանշանով։
  • ...1918թ.-ի հուլիս ամսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, ծիրանագույն)։
  • ... Հայաստանում կա մոտ 17 հզ. տեսակ անողնաշավորներ, որոնց 90 տոկոսը կազմում են միջատները։

Մայիս 2011 - դեկտեմբեր 2011[խմբագրել կոդը]

  • ... Մեծ Հայքի հեթանոսական գլխավոր կենտրոնը Աշտիշատ ավանն էր, որը գտնվում էր Տարոնում, Արածանի գետի ափին։ Այստեղ էին հայոց յոթ բագինները՝ Արամազդին, Անահիտին, Միհրին, Նանեին, Աստղիկին, Տիրին, Վահագնին նվիրված զոհասեղանները։
  • ... Հայաստանի հանրապետությունում գործող 1318 գրադարանների թիվը 1991-2005 թվականներին պակասել է 236-ով։ 1991 թվականին գրքերի քանակը գրադարաններում եղել է 15 միլիոն 19 հազար, 2003-ին այն պակաս է եղել 2 միլիոն 437 հազարով, այսինքն՝ մնացել է 12 միլիոն 581 հազար։ Ընթերցողների թիվը 1 միլիոն 80 հազարից հասել է 622 հազարի։
  • ... Ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդսը 1648 թվականին հաղորդել է, որ Ջուղայի գերեզմանատանը կա 10 հազար խաչքար։ Վանդալիզմը սկսվեց 20-րդ դարի սկզբներին, երբ Նախիջևանն բռնակցվեց Ադրբեջանին։ Մինչև 1998 թվականը խաչքարերի թիվը նավազել հասել էր 6 հազարի։ Մինչև 2002 թվականը դրանց թիվը հասավ 3 հազարի։ Հետագայում գերեզմանատան խաչքարերը ոչնչացվեցին շինարարական մեքենաներով, և գերեզմանատունը հավասարեցվեց հողին։
  • ... Դրամի գրաֆիկական խորհրդապատկերն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի գրանշանի ծնունդը։ 2001 թվականին նա գրանշանին վերաբերող փաստաթղթային փաթեթը փոխանցում է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա նաև փոխանցում է փաթեթի պատճենը Գարեգին Բ կաթողիկոսին և նրանից օրհնություն խնդրում։
  • ... Մինչև 1903թ. մի շարք գազավորված խմիչքների բաղադրության մեջ մտնում էր կոկաին։
  • ... 2011թ. հուլիսին եղել է 5 ուրբաթ, 5 շաբաթ և 5 կիրակի։ Սա տեղի է ունենում միայն 823 տարին մեկ։ Այդ տարիները կոչվում են «փողերի պարկեր»։
  • ... 1973թ. հնդիկ Ամար Բխարտին ի պատիվ Շիվա աստծո բարձրացրել է իր աջ ձեռքը գլխից վեր և չի իջեցնում այն արդեն 37 տարի։
  • ...Նաուրուն աշխարհի միակ պետությունն է, որը պաշտոնական մայրաքաղաք չունի։
  • ...Կահիրեում օդն այնքան աղտոտված է, որ եթե այն շնչես մեկ ամբողջ օր, այն հավասարազոր կլինի, եթե ծխես մեկ տուփ ծխախոտ։
  • ...Հարսանիքից հետո համբուրվելու ավանդույթը գալիս է հին Հռոմից։ Առաջ այն ուներ այլ նշանակություն՝ հարսանիքը դիտվում էր որպես պայմանագիր, իսկ համբույրը հանդիսանում էր պայմանագրի հաստատողը։
  • ...Ամեն օր մահանում են Երկրորդ համաշխարհային պատերազմի մոտ 100 վետերաններ։
  • ...Երեխաները միչև 1-3 ամսեկան հասակը լացում են առանց արցունք։
  • ... Ինչպես նշում է ՄԱԿ-ը, ամեն օր ծնվում է 250 հազար երեխա, մոտավորապես 3 երեխա ամեն վայրկյանում։
  • ...Մեգապոլիսների բնակիչները իրենց կյանքի կես տարին ծախսում են սպասելով կանաչ լուսանշանին։
  • ...Ալբերտ Այնշտայնը չէր կարողանում խոսել մինչև 7 տարեկան հասակը։ Ծնողները կարծում էին, որ նա մտավոր հետամնաց է։
  • ... Կանանց սիրտը ավելի արագ է բաբախում, քան տղամարդկանցը։
  • ... Թռչունները միզապարկ չունեն։
  • ...Քենիայի բնակչության մոտ 50%-ը 15 տարեկան է։
  • ...Մինչև 1980-ականների վերջը Բուտանում չկար և ոչ մի հեռախոս։
  • ... Աշխարհի ամենացուրտ մայրաքաղաքը Ուլան-Բատորն է (Մոնղոլիա
  • ...Սաուդյան Արաբիայում չկա ոչ մի գետ։
  • ...Լեսբոս կղզու բնակիչներին կոչում են լեսբոսցիներ, այլ ոչ թե լեսբուհիներ։