Jump to content

Վիքիպեդիա:Մասնակիցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԽՆԴՐԱՆՔ բոլոր խմբագիրներին, ընդլայնել այս հոդվածը, և հնարավորության դեպքում ավելացնել հոդվածներ և տեղեկություններ Վիքիպեդիայի տարբեր բնագավառների մասին։

Հայերեն Վիքիպեդիան տվյալ պահին՝
Աշխատում է ՄեդիաՎիքի թիվ 1.45.0-wmf.9 (a9e4ca5).ծրագրով։
Հոդվածների ընդհանուր թիվը՝ 320 603:
էջերի ընդհանուր թիվը 1 178 511։
Խմբագրումների ընդհանուր թիվը՝ 10 382 713։
Ներբեռնված ֆայլերի թիվը՝ 12 309։
Գրանցված մասնակիցների թիվը 155 791,
ներառյալ 9 ադմինիստրատորներ։
Տեղեկությունները ճշգրիտ են՝ 18:51 (AMT(անգլ.)), Հուլիս 15, 2025 դրությամբ.
Արդիականացնել

Վիքիպեդիայի մասնակիցները կամավորներ են, որոնք ներդրում են կատարում Վիքիպեդիայում – մշակելով և ընդլայնելով հոդվածները, ի տարբերություն կարդացողների և սովորական մասնակիցների որոնք ուղղակիորեն կարդում են Վիքիպեդիայում տեղակայված հոդվածները։ Ցանկացած ոք կարող է դառնալ Վիքիպեդիայի մասնակից և խմբագրել հոդվածները, եթե ցանկանում է ընդլայնել կամ բարելավվել այստեղի հոդվածները։

Վիքիպեդիայի մասնակիցները կատարում են տարբեր առաջադրանքներ – սկսած հոդվածների տառասխալների ուղղումից և վանդալիզմի հեռացումներից, վերջացրած հոդվածների ընդլայնմամբ, փաստերի և հղումների ավելացումներով և համախմբված են մի նպատակի շուրջ – մարդկությանը հասանելի դարձնել տեղեկատվության հասանելիությունը։

Մասնակիցների առաքինությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայում մշակումներ կատարող ցանկացած մասնակից ունի տարբեր առաքինություն, որը կամա–ակամա կերպով նպաստում է Վիքիպեդիայի տեղեկատվության ավելացմանը։ Դա կարող է լինել էջերի ընդլայնումը, նոր էջերի ստեղծումը, եղած հոդվածներում տառասխալների, հնացած փաստերի և ներկայիս իրադարձությունների զարգացումների մասին պատշաճ արձանագրումը։ Այս ամենը նպաստում է Վիքիպեդիայի հոդվածների ընդլայնմանը։

Նաև Վիքիպեդիայի մասնակիցները շատ հաճախ ուղղումներ են կատարում այն էջերում, որոնք սխալ են կազմված, կամ պարունակում են անպարկեշտ և ոչ պատշաճ ձևով շարադրած բովանդակություն։ Դրա վառ օրինակն է դերասան Բորիս Բաղդասարովի մասին հոդվածը, որը նախկինում գրված է եղել Վիքիպեդիային ոչ հարիր ձևաչափով։

Վիքիպեդիայում խստորեն չի ողջունվում վանդալիզմի դրսևորումը, և որոշակի էջեր կարող են դիտավորյալ կերպով պարունակել հայհոյող, կամ վիրավորող արտահայտություններ։ Անկախ ամեն ինչից, մասնակիցների առաքինության մեջ մտնում է նաև կանխել նմանատիպ փորձերը։ Դա կարող է արտահայտվել տարբեր ձևերով․ սկսած փոփոխության ետ շրջումից և վերջացրած էջի պաշտպանությամբ, որը ժամանակավորապես չի թույլատրում բացի Վիքիպեդիայի Ադմինիստրատորներից այլ անձանց խմբագրել տվյալ էջը։

Վիքիպեդիայի մասնակիցները գրանցվելիս ավտոմատ կերպով մտնում են «Մասնակիցներ» խմբի մեջ։ Սակայն կայքում համապատասխան ակտիվություն, և Վիքիպեդիայի բոլոր կանոնադրություններին համապատասխան գործառույթների դեպքում միանում են տարբեր խմբերի, որոնք կողմնորոշում են մասնակցի լիազորությունները։

Ավտովավերացված մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտովավերացված մասնակիցները Վիքիպեդիայում առնվազն 4 օր գրանցված և 10 խմբագրումներ կատարած մասնակիցներն են, որոնք կարողանում են խմբագրել կիսա–պաշտպանված էջերը։ Այս խումբը նախատեսված է նոր գրանցված և չգրանցված մասնակիցներին կանխել հնարավոր վանդալիզմից և ոչ պատշաճ փոփոխություններ կատարելուց։

Ադմինիստրատորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադմինիստրատորները Վիքիպեդիայի ղեկավարող կազմն է, որը լիազորություններ ունի պաշտպանել էջերը, կանգնեցնել մասնակցի գործունեությունը Վիքիպեդիայում և համապատասխան կարգավորումներ իրականացնել, կայքի հետ կապված։ Ադմինիստրատորը ունի բոլոր լիազորությունները անհրաժեշտության և Վիքիպեդիայի օրինակարգը խախտելու դեպքում կասեցնել մասնակցին, կամ հեռացնել իր մասնակցային հաշիվը։

Բոտերը Վիքիպեդիայի մասնակիցների կողմից ստեղծված ինքնակառավարվող մասնակցային հաշիվներն են, որոնք իրականացնում են հոդվածների ավտոմատ մշակում։ Բոտերը ունեն սահմանափակ լիազորություններ, և հիմնականում մեծ փոփոխություններ չեն կատարում հոդվածների էջերում։ Նրանք կարող են մշակել կաղապարները և կետադրական սխալներ ուղղել, որոնք կարող են առկա լինել հոդվածների մեջ։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս դրությամբ, Հայերեն Վիքիպեդիան պարունակում է ավելին քան 140 հազար մասնակից, 300 հազար հոդված, 1 միլիոնից ավելի էջ և շուրջ 10 միլիոն խմբագրումներ։ [1] 2022 թվականի օգոստոսից ի վեր Վիքիպեդիայի էջերի դիտման քանակը առնվազն կազմում է 15 միլիոն անգամ[2], իսկ 2024 թվականի հունվարից մինչ սեպտեմբեր ունեցել շուրջ 1000 խմբագրող մասնակից[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Վիքիպեդիա:Վիքիպեդիայի մասին». Վիքիպեդիա. 2024-09-08.
  2. «Wikistats - Statistics For Wikimedia Projects». stats.wikimedia.org. Վերցված է 2024-09-20-ին.
  3. «Wikistats - Statistics For Wikimedia Projects». stats.wikimedia.org. Վերցված է 2024-09-20-ին.