Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում/Բովանդակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
5. Բովանդակություն
6. Ավարտ
Հեղինակային իրավունք
Ուշադրություն!
Ուշադրություն!
Մի՛ պատճենեք տեքստեր այլ կայքերից։ (Առկա է որոշակի բացառություն[1][2][3], իսկ որոշ բառեր, որոնք ձևակերպված են որպես հստակ քաղվածք, նորմալ է)։

Ձեր հոդվածը չպետք է խախտի հեղինակային իրավունքը։

Մի պատճենեք և մի տեղադրեք տեքստեր համացանցի այլ կայքերից, եթե այն հստակ ձևակերպված քաղվածք չէ[3]։ Հեղինակային իրավունքը խախտող հոդվածները, անշուշտ, կարճ ժամանակահատվածում կջնջվեն[1]։ Հոդվածները գրե՛ք ինքներդ և Ձեր սեփական բառերով[2]։ Եթե Ձեր տեքստը կատարյալ չէ, մի՛ անհանգստացեք, ավելի ուշ այն կարելի է շտկել։ Հեղինակային իրավունքի մասին պետք է հիշել նաև պատկերների բեռնման ժամանակ[4]։

Պետք է ցույց տրվի հոդվածի նշանակալիությունը։

Նախորդ քայլի ժամանակ խոսվում էր այն մասին, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի օբյեկտը՝ նշանակալի համարվելու համար։ Համոզվե՛ք, որ Ձեր հոդվածը կարդալիս ընթերցողը կհասկանա, թե ինչու է հոդվածի օբյեկտը նշանակալի։

Ձեր հոդվածը պետք է լինի չեզոք։

Վիքիպեդիայի հոդվածները պետք է արտահայտեն չեզոք տեսակետ։ Չնայած հոդվածի օբյեկտի նկատմամբ քննադատությունը կամ հավանությունը ամբողջությամբ թույլատրելի է, Ձեր հոդվածը պետք է դիտարկի օբյեկտը չեզոք տեսանկյունից։ Գրե՛ք միայն փաստերի մասին։ Ավելի լավ է հոդվածում արտահայտեք ուրիշների՝ այլ աղբյուրներում արտահայտած տեսակետները, քան գրեք ձեր սեփականը։ Հոդվածը բոլոր նշանակալի տեսակետները պետք է նկարագրի արդար և համեմատական տեսանկյունից։ Օբյեկտը ամբողջությամբ քննադատող հոդվածները կարող են ջնջվել, իսկ գովաբանող հոդվածները՝ ամբողջությամբ վերաշարադրվել ուրիշ խմբագիրների կողմից։


Արդյո՞ք Ձեր հոդվածը համապատասխանում է այս չափանիշներին:

Ծանոթագրություններ
  1. 1,0 1,1 ։ Գոյություն ունեն որոշ կայքեր (և այլ աղբյուրներ), որտեղ առկա տեղեկատվությունը կարող է պատճենվել։ Այդ կայքերից տեքստը կարելի է պատճենել, եթե այն հանդիսանում է հանրային սեփականություն կամ գտնվում է Վիքիպեդիային համատեղելի արտոնագրի ներքո (այդ ժամանակ անհրաժեշտ է հեղինակին կատարել ճիշտ հղում)
  2. 2,0 2,1 Եթե դուք տիրապետում եք նախկինում հրապարակված նյութին կամ ունեք իրավունք օգտագործելու այն, թույլտվությունը պետք է ստուգվի։
  3. 3,0 3,1 Թույլատրելի է հոդվածի օբյեկտի վերաբերյալ փաստերի (փաստական տեղեկատվության) փոխառություն։
  4. Հոդվածի պատկերազարդումը հիանալի է, սակայն եթե այդ պատկերների հեղինակը Դուք չեք, ապա կարող են առաջանալ հեղինակային իրավունքի խնդիրներ։ Դուք կարող եք անհրաժեշտ պատկերները որոնել Վիքիպեդիայում կամ Վիքիպահեստում