Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում/Առարկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2. Առարկա
3. Նշանակալիություն
4. Աղբյուրներ
5. Բովանդակություն
6. Ավարտ

Թեման արդեն գրվա՞ծ է

Հայերեն Վիքիպեդիայում արդեն կա 307 996 հոդված տարբեր առարկաների և երևույթների վերաբերյալ։ Քեզ հետաքրքրող թեման կարող է արդեն գրված լինել մեկ այլ անվամբ։ Որպեսզի չզբաղվես ապարդյուն աշխատանքով, համոզվի՛ր, որ փնտրել ես բոլոր հնարավոր անուններով։ Եթե գտել ես քեզ հետաքրքրող հոդվածն այլ անվամբ, հնարավոր է՝ պետք է ստեղծել վերահղում։

Եթե չես որոնել հոդվածի բոլոր հնարավոր անվանումները, կարող ես որոնել և հետո վերադառնալ այս էջ։

Հոդվածի առարկան նշանակալի՞ է

Ուշադի՛ր եղիր

Հայերեն Վիքիպեդիայի պահանջներին չհամապատասխանող հոդվածները կարող են «արագ ջնջվել»։ Եթե դու չես ցանկանում, որ նման բան լինի հոդվածիդ հետ, ուշադիր հետևի՛ր այս էջում տեղ գտած հրահանգներին և գրի՛ր որակյալ հոդվածներ։

Այդուհանդերձ, քեզ հետաքրքրող թեմայի բացակայությունը դեռ չի նշանակում, որ այդօրինակ հոդվածը կարող է ստեղծվել ու տեղ գտնել Վիքիպեդիայում։ Վիքիպեդիայի համայնքը սահմանել է Վիքիպեդիայում ընդունելի հոդվածի նշանակելիության չափանիշներ, որոնք համապատասխանում են Վիքիպեդիայի նպատակներին։ Ընդհանուր նկատառումները սրանք են՝ նախքան հոդված ստեղծելն ինքդ քեզ հա՛րց տուր կամ ստուգի՛ր՝ կա՞ կամ կարո՞ղ էր այդ հոդվածը լինել ինչ–որ տպագիր հանրագիտարանում (օրինակ՝ Հայկական Սովետական Հանրագիտարան, Հայկական համառոտ հանրագիտարան, Սովետական մեծ հանրագիտարան, Բրիտանիկա և այլն)։ Եթե պատասխանը «այո» է, ուրեմն մեծամասամբ այդպիսի հոդվածն ընդունելի է Վիքիպեդիայում։ Եթե ոչ, ուրեմն ուղղորդվի՛ր Վիքիպեդիայում ընդունված նշանակալիության չափանիշներով։

Խնդրում ենք՝ պետք չէ գրել հոդված․

  • քո մասին,
  • ընկերներիդ մասին,
  • քո երաժշտական խմբի մասին,
  • քո կայքի մասին,
  • քո ընկերության մասին,
  • անձնական նախաձեռնությունների մասին։

Ամենայն հավանականությամբ այդ հոդվածները կջնջվեն։


Ինչի՞ մասին ես ցանկանում գրել