Վիքիպեդիա:Հարցեր/Արխիվ/2020

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թարգմանություն

Իսկ պարտադի՞ր է ընտրված հոդվածը թարգմանել մինչև վերջ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Մարիաննա04 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Մարիաննա04, Վիքիպեդիան խմբագրելը կամավոր գործ է, թարգմանեք ինչքան ուզում եք։ Կարևոր է, որ այն համապատասխանի նվազագույն պահանջներին։ - Kareyac (քննարկում) 06:15, 7 Հունվարի 2020 (UTC)

Լիուվիլի բանաձև

xy - ( 2x+1)y'+2y=0 (y, = ax+b) գտնել հավասարման ընդհանուր լուծումը– Այս անստորագիր գրառման հեղինակն է Garnikudarnik (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի @Garnikudarnik, ո՞րն է Ձեր հարցը։--Ավետիսյան91 (քննարկում) 07:49, 21 Հունվարի 2020 (UTC)

Բեռնել նկար

Բարև Ձեզ, ինչպես կարող եմ Արմավիր քաղաքի էջում նկար ներբեռնել: Թվում է, թե ստացվել է, բայց նկարը ցույց չի տալիս: Կանխավ շնորհակալություն:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Թամարա93 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի @Թամարա93, եթե նկատի ունեք maxresdefault.jpg պատկերն, ապա այն ցույց չի տալիս, քանի որ այդպիսի պատկեր չկա Վիքիպահեստում։ Եթե նկարի հեղինակը Դուք եք, ապա այդ նկարը բեռնեք Վիքիպահեստ, որից հետո հղումը տեղադրեք հոդվածում։--Ավետիսյան91 (քննարկում) 08:49, 22 Հունվարի 2020 (UTC)

Շնորհակալ եմ նախորդ հարցիս պատասխանելու համար. մի շարք խմբագրումներ արեցի Արմավիր էջում, նկարներ ավելացրի, բայց մի երկու ժամից ամբողջը ջնջվեց ու հետ բերեց նախկին տեսքին, նախկին գրառումով: Ինչու?– Այս անստորագիր գրառման հեղինակն է Թամարա93 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Կարծում եմ հենց նկարների սխալ տեղադրման պատճառով։ @Valen1988 ջան, այլ պարզաբանում ունե՞ք։--Ավետիսյան91 (քննարկում) 13:42, 22 Հունվարի 2020 (UTC)
Շատ ճիշտ եք նշել Ավետիսյան91 ջան. հոդվածի տեսքը և կառուցվածքը խեղաթյուրվել էին: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 16:54, 22 Հունվարի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց (15:29, 26 Հունվարի 2020)

Ինչպ՞ես նկար տեղադրել։ --Munchen Beer LLC (քննարկում) 15:29, 26 Հունվարի 2020 (UTC)

Բարև ձեզ, եթե պատկերը առկա է Վիքիպեդիայում կամ Վիքիպահեստում, ապա Վիքիպեդիա:Պատկերազարդում, եթե ուզում եք նորը բերել, ապա Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում կամ Օգնություն:Պատկերների ազատ օգտագործում, հետո Բեռնել նիշք։ - Kareyac (քննարկում) 15:43, 26 Հունվարի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում-ում (12:52, 8 Փետրվարի 2020)

ես օգնության կարիք ունեմ, ինչպես կարող եմ գտնել առկա խմբագրման հոդվածները --Իփրա (քննարկում) 12:52, 8 Փետրվարի 2020 (UTC)

Հարգելի Իփրա, առկա հոդվածներ հնարավորէ որոնել։ - Kareyac (քննարկում) 15:30, 8 Փետրվարի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Конго решка-ում (10:59, 9 Փետրվարի 2020)

конго рушка --Մարիամ Գրիգ (քննարկում) 10:59, 9 Փետրվարի 2020 (UTC)

ինչպես նոր նկարներ տեղադրել

Բարև Ջեզ, մենք նկար տեղադրելու հետ կապված խնդիր ունենք, կօգնե՞ք – Այս անստորագիր գրառման հեղինակն է Lyus1992 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Բարև Ջեզ, գուցե պատասխանը գտնվի այստեղ։ - Kareyac (քննարկում) 16:02, 11 Փետրվարի 2020 (UTC)

Ջնջել եք հոդվածը

Բարև ձեզ, մենք երկու օր է՝ աշխատում ենք Չարենցավան քաղաքի վիքիպեդիայի էջը ամբողջացնելու համար։ Հսկայական աշխատանք ենք տարել պատմությունը վերջնական ճշտելու, հավաքագրելու, հին լուսանկարները պեղելու ուղղությամբ։ Վիքիպեդիայում աշխատում էինք առաջին անգամ, սովորումն էինք, ծանոթանում պայմաններին։ Իհարկե, միանգամից ոչինչ չի լինում։ Բայց դուք միանգամից ջնջեցիք մեր հոդվածը, առանց մտածելու, որ մենք դեռ աշխատում ենք ընդհանուր ձևաչափին մեր գրածը համաձայնեցնելու համար։ Խնդրում ենք վերականգնել, որովհետև մենք դեռ պետք է աշխատենք հոդվածի վրա։ Շնորհակալություն։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Lyus1992 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ @Lyus1992, շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիայում Ձեր խմբագրումների համար։ Երևում է, որ հսկայական աշխատանք է կատարված, սակայն ցավով պետք է նշեմ, որ այդ փոփոխությունները չեն համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայում ընդունված ձևաչափերին, որի մասին գրվել է Ձեր քննարկման էջում։ Հոդվածն այդ տեսքով բնականաբար հիմնական անվանատարածքում մնալ չէր կարող, ինչի պատճառով էլ վերականգնվել է հոդվածի նախնական տեսքը։ Որպեսզի շարունակեք Ձեր խմբագրումները, փոփոխված տեսքով հոդվածը տեղափոխել եմ Ձեր սևագրություն, այնտեղ կարող եք աշխատանքները կատարել։ Սակայն խնդրում եմ հոդվածն ամբողջովին համաձայնեցնել Հայերեն Վիքիպեդիայում ընդունված ձևաչափին, կանոնակարգերին, որից հետո նոր տեղափոխել հիմնական անվանատարածք։ --ջեօ (✡) 07:52, 12 Փետրվարի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Վիքիպեդիա:Գլոսարիում-ում (14:21, 13 Փետրվարի 2020)

Ես նոր եմ օգտվում այս ծրագրից: Ինչպե՞ս կարող եմ ինչ որ խմբագիր ստեղծել: --Հայ աղջիկ (քննարկում) 14:21, 13 Փետրվարի 2020 (UTC)

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա, հարգելի Հայ աղջիկ։ Հավանաբար նկատի ունեք նոր հոդված ստեղծել։ Դրա համար պետք է ստեղծվող հոդվածի անվանումը գրել որոնման դաշտում (վերևի աջ հատվածում) և սեղմել որոնել։ Եթե հոդվածը չկա, ապա համակարգը կառաջարկի ստեղծել այն։ Որից հետո կգրեք հոդվածը և «Ստեղծել էջը»։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 14:52, 13 Փետրվարի 2020 (UTC)

Էջի ջնջում

Ողջո՛ւյն: Խնդրում եմ մանրամասնել, թե ինչն է իմ էջը ջնջելու պատճառը: Նշված է՝ spambot, բայց, անկեղծ ասած, ինձ համար հանելուկ է, թե որն է եղել իմ թույլ տված spam-ը: --Slava sahakyan (քննարկում) 07:36, 17 Փետրվարի 2020 (UTC)

Հարգելի @Slava sahakyan, ո՞ր էջի մասին է խոսքը։--Ավետիսյան91 (քննարկում) 07:40, 17 Փետրվարի 2020 (UTC)
Հարգելի Slava sahakyan, պարզապես վանդալություն էր, մասնակիցներից մեկը մի քանի մասնակցային էջերում նման խմբագրումներ էր կատարել։ Նա արդեն արգելափակված է։ --23artashes (քննարկում) 07:42, 17 Փետրվարի 2020 (UTC)

Հղումներ

Բարև Ձեզ, իսկ վիքիպեդիայում կարելի է այլ կայքերից հղումներ դնել։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Lyus1992 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Այո։ Հղումները կարող են լինել որպես ինֆորմացիայի աղբյուր և արտաքին հղումներ։ Կարող եք ծանոթանալ այս՝ Վիքիպեդիա:Հղում աղբյուրներին և այս՝ Վիքիպեդիա:Արտաքին հղումներ նյութերին։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 13:11, 17 Փետրվարի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակցի քննարկում:Innaaloyan-ում (17:11, 17 Փետրվարի 2020)

Barev dzez es unem ognutyan kariq cankanum em imanal te inch temanerov karox em texst texadrel ?Naxapes shnorhakalutyun --Innaaloyan (քննարկում) 17:11, 17 Փետրվարի 2020 (UTC)

Ողջույն, հարգելի Innaaloyan։ Հայերեն Վիքիպեդիայում պարտադիր է հայերենը գրել հայատառ։ Կարող եք ստեղծել հոդված ցանկացած թեմայով, սակայն այն պետք է լինի նշանակալի։ Կարող եք ծանոթանալ այս նյութին՝ Վիքիպեդիա:Նշանակալիություն։ Հարցերի դեպքում գրեք այստեղ, սակայն՝ հայատառ։--Ավետիսյան91 (քննարկում) 11:48, 18 Փետրվարի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Արման Ջուլհակյան-ում (12:49, 23 Փետրվարի 2020)

Բարև: Ես օգնության կարիք ունեմ: Ինչպես կարող եմ նկար ավելացնել:Չի թույլատրում: --Մհեր Երվանդի (քննարկում) 12:49, 23 Փետրվարի 2020 (UTC)

Բարև Ձեզ, գուցե պատասխանը գտնվի այստեղ։ - Kareyac (քննարկում) 03:11, 24 Փետրվարի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց (18:43, 23 Փետրվարի 2020)

Բարև Ձեզ Ինչպե՞ս կարող եմ սևագիր պահպանել իմ ավելացրած/փոխած/ուղղած տեքստերը, բայց այնպես, որ հետո կարողանամ շարունակել խմբագրումը և նոր պահպանեմ (Վիքիպեդիայում եթե իհարկե կա այդպիսի հնարավորություն): --AtinyAltair (քննարկում) 18:43, 23 Փետրվարի 2020 (UTC)

Բարև Ձեզ, փորձեք խմբագրել այստեղ կամ կարդալ ու խմբագրել այստեղից։ - Kareyac (քննարկում) 03:19, 24 Փետրվարի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Հոկեյ-ում (21:50, 19 Փետրվարի 2020)

Բարև Ձեզ, հոկկեյ բառը գրվում է երկու կ տառով, բոլոր բառարաններում այդպես է․ կարող եք ստուգել --Անի5544 (քննարկում) 21:50, 19 Փետրվարի 2020 (UTC)

Բարև, հարգելի Անի5544: Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երեւան, 1976, էջ 888՝ Հոկեյ։--Ավետիսյան91 (քննարկում) 21:57, 19 Փետրվարի 2020 (UTC)
Շատ բարի, բայց Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիա – Լեզվի Ինստիտուտ։ Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երեւան, 1956։ այս և շատ բառարաններում երբ ռուսերենից է բառը թարկմանվում երկու կ ով է գրվում, հաշվի առնելով նաև այն փաստը, որ բառը բոլոր լեզուներով երկու կ տառով է, բոլոր բառարաններում թարկմանվում է երկու կ տառով, միայն Աղայանի բացատրական բառարանում է մեկ տառով --Անի5544 (քննարկում) 11:20, 20 Փետրվարի 2020 (UTC)
Ձեր նշած առաջին բառարանի հղումը տեղադրեմ, որտեղ «Հոկեյ» է․ Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երեւան, 1974, Հատոր 3, Էջ 371՝ հոկեյ։--Ավետիսյան91 (քննարկում) 11:27, 20 Փետրվարի 2020 (UTC)
Իսկ այլ լեզուներում բառի գրությունը հիմք չէ Հայերեն Վիքիպեդիայում փոփոխություն կատարելու համար։ Մենք օգտագործում ենք հայերեն հեղինակավոր աղբյուրներ։--Ավետիսյան91 (քննարկում) 11:29, 20 Փետրվարի 2020 (UTC)

Շնորհակալություն --Անի5544 (քննարկում) 12:54, 25 Փետրվարի 2020 (UTC)

Խնդրում եմ օգնեք :)

Բարև Ձեզ։ Ես նորեկ եմ և ցանկանում եմ մասնակցել Վիկիպեդիայի կողմից կազմակերպված ուսուցիչների դասընթացին։ Ընտրել եմ հոդված, մի մասը թարգմանել եմ։ Չգիտեմ ինչպես իմ անունը գրել տրված թեմաների էջում, իմ ընտրած թեմայի դիմաց։– Այս անստորագիր գրառման հեղինակն է 46.70.67.156 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Էջի վերևում սեղմում ենք խմբագրել և համապատասխան վանդակում գրում անունը, այնուհետև վերևի աջ անկյունում սեղմում պահպանել։--Voskanyan (քննարկում) 17:19, 25 Փետրվարի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Օգնություն:Դասընթաց-ում (14:34, 22 Փետրվարի 2020)

Ես օգնության կարիք ունեմ, մասնակցում եմ «Վիքիդասընթաց ուսուցիչների համար» գրանցման հայտին և թարգմանել եմ հոդված:Ինչպե՞ս կարող եմ տեղադրել հոդված --Անուշարև (քննարկում) 14:34, 22 Փետրվարի 2020 (UTC)

Հոդվածի անվանումը գրեք որոնման դաշտում և սեղմեք որոնել կոճակը։ Եթե հոդվածը առկա չէ Վիքիպեդիայում, համակարգը կառաջարկի ստեղծել այն՝ Ստեղծել «Անվանում» էջը այս վիքիում։ Սեղմելով կարմիր հղման վրա կգնաք հոդվածի էջ, մուտքագրեք հոդվածի բովանդակությունը և սեղմեք «Ստեղծել էջը» կապույտ կոճակը։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 06:51, 26 Փետրվարի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց (12:51, 26 Փետրվարի 2020)

Ինչպես կարող եմ պահպանել սևագրության մեջ արված հոդվածը։ --Narek0706 (քննարկում) 12:51, 26 Փետրվարի 2020 (UTC) պահպանել գրածս --Narek0706 (քննարկում) 12:57, 26 Փետրվարի 2020 (UTC)

Հավանաբար նկատի ունեք սևագրությունից հոդվածը հիմնական անվանատարածք տեղափոխելը։ Այն կարող եք անել հետևյալ կերպ․ խմբագրման վիճակից պատճենեք սևագրության ողջ բովանդակությունը (Ctrl+A, Ctrl+C), որից հետո հոդվածի անվանումը գրեք կայքի վերևի աջ հատվածի որոնել դաշտում ու սեղմեք որոնել։ Եթե հոդվածը առկա չէ, ապա կառաջարկի ստեղծել այն։ Սեղմելով կարմիր հղման վրա կգնաք հոդվածի էջ, պատճենած բովանդակությունը կարող եք տեղադրել (Ctrl+V) և սեղմել «Հրապարակել էջը» կամ «Ստեղծել էջը»։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 12:58, 26 Փետրվարի 2020 (UTC)
Իսկ թե նկատի ունեք պահպանել, ապա սեղմեք «Պահպանել» կոճակը։--Ավետիսյան91 (քննարկում) 13:00, 26 Փետրվարի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Օգնություն:Ողջույն, նորեկներ-ում (16:50, 26 Փետրվարի 2020)

Բարև Ձեզ, որպես նորեկ որոշակի թարգմանություն եմ արել իմ ընտրած նյութից, ուզում եմ իմանալ դուք տեսնում եք այդ էջը, թե հատուկ save պետք է արվի, որպեսզի նձեզ մոտ երևա աշխատանքը? --"AV" (քննարկում) 16:50, 26 Փետրվարի 2020 (UTC)

"AV", որտե՞ղ է թարգմանությունը. Ձեր ավազարկղո՞ւմ, թե՞ հիմնական տիրույթում: ԱՄեն դեպքում պետք է սեղմեք «Հիշել էջը»/«Ստեղծել էջը» կոճակը՝ հանրային դարձնելու համար:--∑ίγμα (քնն.) 19:37, 26 Փետրվարի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:Լևոննոևլ/Ավազարկղ-ում (16:01, 2 Մարտի 2020)

ինչպես իմ էջը տեղադրեմ Վիքիպեդիա --Լևոննոևլ (քննարկում) 16:01, 2 Մարտի 2020 (UTC)

Փորձեք օգտվել Օգնություն:Ողջույն, նորեկներ էջի Ինչպես նոր հոդված գրել գլուխը կամ Գլխավոր էջում գտեք Ստեղծել հոդված կոճակը ու հետևեք խորհուրդներին։ - Kareyac (քննարկում) 20:20, 2 Մարտի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Սարայ Բերկե-ում (15:14, 2 Մարտի 2020)

«Великой замятни»-թարգմանվում է --Նարինե Մնացականյան (քննարկում) 15:14, 2 Մարտի 2020 (UTC)

Ո՞րն է Ձեր հարցը։--Ավետիսյան91 (քննարկում) 15:16, 2 Մարտի 2020 (UTC)
Բարև Ձեզ,եթե թերություններ էլի կան խնդրում եմ ասեք: --Նարինե Մնացականյան (քննարկում) 15:19, 2 Մարտի 2020 (UTC)
@23artashes ջան, կնայե՞ք սա։ Կարծում եմ հոդվածը պիտակելու հետ է կապված։--Ավետիսյան91 (քննարկում) 15:25, 2 Մարտի 2020 (UTC)
Նշված հոդվածն ամբողջությամբ վերաշարադրեցի, պիտակը հանեցի։ Նարինե Մնացականյանին խորհուրդ կտամ հաջորդ անգամ թարգմանել ավելի պարզ տեքստեր, քանի որ այստեղ շատ էին պատմական բարդ եզրույթներն ու անունները։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 06:38, 3 Մարտի 2020 (UTC)

Հոդվածի թարգմանություն

Կարող եք ասել ինչպես որևէ հոդված թարգմանեմ մեկ այլ լեզվով:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Yelstar (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Այցելեք համապատասխան լեզվով վիքիպեդիա, օրինակ en.wikipedia.org կամ ru.wikipedia.org, հոդվածի անվանումը գրեք որոնման դաշտում և փնտրեք, եթե առկա չէ, կառաջարկի ստեղծել այն, որից հետո եկեք Հայերեն Վիքիպեդիա, ընտրեք հոդվածը, որը ցանկանում եք թարգմանել, պատճենեք բովանդակությւոնը (Ctrl+C), տեղափոխեք այն համապատասխան լեզվով վիքի (Ctrl+V), թարգմանեք բովանդակությունը և սեղմեք «Ստեղծել էջը» (համապատասան լեզվով)։--Ավետիսյան91 (քննարկում) 10:55, 4 Մարտի 2020 (UTC)

Կանոնակարգի խախտում - հոդվածի ջնջում

Կանոնակարգի խախտում - հոդվածի ջնջում Հարգելի ադմիններ և խմբագիրներ

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետևյալի վրա։

Հայկ Գրիգորյան - քաղաքական ու հանրային գործիչ հոդվածը հեռացվել է փետրվարի հինգին՝ 23artashes կողմից՝ ձեր կանոնակարգի մի քանի կետերի խախտմամբ։

23artashes օգտատերը չի ընդունում նամակներ, ոսւտի ես խնդրի մասին գրել էի հայկական վիկիպեդիայի բոլոր ադմիններին։ Նրանցից որևէ մեկից որևէ պատասխան առայսօր չեմ ստացել։ Թերսև սա ինքնին շատ բացասական երևույթ է երբ ադմինները չեն պատասխանում իրենց ուղղված հարցերին։


23artashes ջնջել է Հայկ Գրիգորյանի մասին հոդվածը, նշելով հետևյալ հիմնավորումը՝

Հայկ_Գրիգորյան_(քաղաքական_գործիչ) (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ|ջնջել) Ջնջման պատճառը։ Ոչ նշանակալի անձ: Էջը օգտագործվում է ֆեյսբուքում անձին և կուսակցությանը գովազդելու նպատակով:

Ինչպես երևում է նշվել է երկու պատճառ՝ Ա․ ոչ նշանակալի անձ Բ․ Էջը օգտագործվում է ֆեյսբուքում անձին և կուսակցությանը գովազդելու նպատակով:

Կարծում եմ Բ կետին անդրադառնալը իրոք անլուրջ է և ծիծաղելի, քանի որ եթե ես մի օր որոշեմ գովազդել ՖԲ-ում Նապոլեոնի կամ Նիցշեի կամ Նժդեհի մասին կամ վիկիպեդիայի մեկ այլ հոդված, դա հիմք չի հանդիսանա տվյալ հոդվածը ջնջելու համար։ Սա պարզապես շատ տխուր փաստ է տվյալ ադմինի գիտելիքիների մակարդակի մասին։ Իսկ եթե դա հիմք չէր ջնջելու համար, ապա ՖԲ գովազդի մասին պետք է չնշվեր ջնջման պատճառում։ Ակնհայտ է որ հոդվածը ՖԲ-ով գովազդելը այդքան էլ դուր չի եկել որոշ մարդկանց, և նրանք որոշել են կամայականություն թույլ տալ։ Կոնկրետ անունները կբացահայտվեն եթե լինի անհրաժեշտություն։

Ա կետի մասին կասեմ հետևյալը՝ ըստ վիկիպեդիայի կանոնների՝ անձը համարվում է նշանակալի եթե նրա գործունեությունը պատշաճ կերպով լուսաբանվել է վստահելի անկախ երկրորդական աղբյուրներով։

Հոդվածը, որը ջնջվել է, պարունակում էր տասնհինգից ավել հղումներ Հայկական ու միջազգային լրատվական- էլեկտրոնային կայքերի, ինչպիսիք են թերթ էյ եմը, առավոտը, պետական կայքեր, նախընտրական շրջանը լուսաբանած մի շարք լրատվականներ, նաև հղումներ յութուբյան տարբեր ասուլիսների ու հարցազրույցների - վիդեոներ։

Հաջորդ կարևոր խնդիրն այն է, որ հոդվածը ջնջվել է արագ ընթացակարգով, առանց հեղինակին տեղյակ պահելու և առանց քննարկման վիկիպեդիայի հանրույթի հետ։ Սա ձեր իսկ կանոնների պահանջ է։ Այսինքն հոդվածի հանրահայտ լինելը կամ անձի նշանակալի լինելը որոշում է վիկիպեդիայի հանրույթը, այլ ոչ թե ադմինները։ Բացի այդ, երբ հոդվածը ներկայացվում է հրապարակման և հաստատվում է վիկիպեդիայի կողմից և հրապարակվում, ստացվում է որ նշանակալի անձ լինելու թեստը արդեն իսկ բավարարվել է, այլապես հոդվածը պետք է երբեք չհրապարակվեր և չհաստատվեր։ Հետևաբար արդեն իսկ հրապարակված հոդվածի ջնջումը ոչ նշանակալի անձ լինելու հիմքով շատ անտրամաբանական է։

Ըստ ձեր իսկ գրված ու հրապարակված կանոնների, արագ ընթացակարգով ջնջվում են այն նյութերը, որոնք պարունակում են վանդալիզմ, ազատ աղբյուրից արտատպած ու դատարկ նյութերը և այլն։ Նշված ցանկը սպառիչ է և ոչ նշանակալի հանդիսանալը արագ ընթացակարգով ջնջելու հիմք չէ։ Այսինքն մինչև ջնջելը պետք է ջնջվող հոդվածը դրվեր երեսունօրյա քննարկման ըստ ձեր իսկ կարգի ու կանոնների։


Ես պարզապես զարմացած եմ, թե ինչպես է ջնջողը որոշել անձի նշանակալի կամ ոչ նշանակալի լինելու աստիճանը, առավել ևս որ Հայկ Գրիգորյանը ԱԺ վերջին ընտրություններին մասնակցած և Հայաստանում գործող կուսակցության ղեկավար մարմնի անդամ է, վարչության և խորհրդի անդամ, մամուլից խոսնակ, և նախընտրական շտաբի ղեկավար, որը մասնակցել է նախորդ ԱԺ ընտրություններին։

Ես նաև չկարողացա գտնել որևէ կանոն որը արգելեր վիկի հոդվածը գովազդել ֆեյբուքում։

Կարծում եմ կատարվել է կամայական ջնջում, հոդվածը ջնջել են որևէ մեկի պատվերով, այլապես ես չունեմ որևէ ողջամիտ բացատրություն։

Խնդրում եմ վերականգնել հոդվածը։

Կամ ներկայացրեք հստակ մի կանոնի հղում հայերեն վիկի կանոններում, որը իրավունք է տալիս արտաշեսին ջնջել կամայականորեն հոդված առանց տեղեկացնելու հոդվածագրին կամ տվյալ անձին։ Այս կամայականության արդյունքում վնաս է պատճառվել անձի հեղինակությանը, անվանը ու բարի համբավին, խախտվել է տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը, որը պաշտպանվում է նույնսիկ Եվրոպական կոնվենցիայով և Եվրոպական դատարանի որոշումներով։

Հայկական վիկիում կան բազում հոդվածներ որոնք ունեն մի քանի հղում, ու այդ հոդվածները համարվում են նշանակալից անձ, քանի որ չեն ջնջվել, մինչդեռ պարոն Հայկ Գրիգորյանի մասին հոդվածում կան տասից ավելի հղումներ։ Եթե նույնիսկ դուք գուգլե անեք այս անունը կամ որոնեք յութուբում, կգան բազում լինկեր, հղումներ ու վիդեոներ ու ն նյուփեր, օրինակ՝

Եթե այսքան նյութերը և հղումները բավարար չեն, կարող եմ այլ նյութեր էլ ուղարկել։

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81_%D5%AF%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

https://en.wikipedia.org/wiki/Programs_of_political_parties_in_Armenia#National_Progress_Party_of_Armenia

https://en.wikipedia.org/wiki/List_of_political_parties_in_Armenia

https://en.wikipedia.org/wiki/National_Progress_Party_of_Armenia

https://www.panorama.am/am/news/2018/11/26/%D4%B1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81/2038563

https://npp.am/?page_id=682

http://archive3.ankakh.com/article/108270/%c2%abazgayin-arradjenthats%c2%bb-kusaktsuthyun%e2%80%a4-aj-um--myenq-linyelu-yenq-qaghaqatsu-hyenarane-yev-zspvogh-uj-nikvol-pashinyanin

https://www.youtube.com/watch?v=82iX3mv0zw4&t=541s

https://www.youtube.com/watch?v=jMk6pIfi1e8&t=4s

https://www.youtube.com/watch?v=mwCmiRz5I6k&t=522s

https://www.youtube.com/watch?v=X0vJ87kOtBU&t=30s

https://www.youtube.com/watch?v=pDb2v267iOU&t=11s

https://www.youtube.com/watch?v=0eL7EMbwRW8

https://www.youtube.com/watch?v=LTYmOwgn-UY

https://www.youtube.com/watch?v=C3MfFJfQrco

https://www.youtube.com/watch?v=ktEVRv_6N4o

https://www.youtube.com/watch?v=wtrCX0pXfQw

https://www.youtube.com/watch?v=XJ0xjS8HJhs

https://www.youtube.com/watch?v=TeNoNqRn1mE

https://www.youtube.com/watch?v=aZVeS0Nnz1k&t=8s

https://www.youtube.com/watch?v=6P-Yub831JI

https://www.youtube.com/watch?v=b8gyUUjJV_o – Այս անստորագիր գրառման հեղինակն է Հրանտ ԱԱԿ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Հրանտ ԱԱԿ, Ձեզ խնդրում և հորդորում եմ, այլևս որևէ խմբագրի կամ ադմինի հասցեին նման տոնով չխոսել: Ադմինի կամ մեկ այլ խմբագրի գիտելիքների գնահատականը Դուք չէ, որ պետք է տաք: Անդրադառնամ Ձեր բարձրացված խնդիրներին: Եթե ուշադիր եք կարդացել Նշանակալիության մասին կանոնը, ապա կհասկանաիք, որ ամեն աղբյուր չէ, որ ապացուցում է անձին նշանակալիությունը, տվյալ դեպքում չգիտեմ ինչ աղբյուրների է եղել հղումները, սակայն նշանակալւոյթունը պետք է գնահատել աղբյուրների ոչ թե քանակով, այլ որակով: Մյուս հարցը կապված ֆեյսբուքի հետ, ադմինի բերած պատճառաբանությունն է, որ հոդվածը ստեղծվել է անձին ֆեյսբուքում գովազդելու համար: Դրա համար չի ստեղծվել Վիքիպեդիան, որպեսզի գովազդենք ինչ որ մեկին: Վիքիպեդիան հանրագիտարան է և այն պետք է ծառայի իր նպատակին, այն պետք չէ սարքել քաղաքական, կրոնական քննարկումների և գովազդների հարթակ: Նաև նշեմ, որ Վիքիպեդիայում այլ անորակ հոդվածների առկայությունը հիմք չէ, որպեսզի ստեղծվեն ավելի շատ նմանատիպ հոդվածներ:--Սամվելքննարկում 04:56, 9 Մարտի 2020 (UTC)
Սամվել ջան, շնորհակալություն պատասխանելու համար։ Քանի որ այստեղ իմ անունն է շոշափվում մի քանի պարզաբանում էլ ես անեմ։ Նշված հոդվածը ջնջվել է ոչ թե իմ կամայական որոշմամբ, ինչպես նշում է Հրանտ ԱԱԿ մասնակիցը, այլ համայնքի քննարկմամբ։ Հոդվածում էլ 12 օր եղել է տեղեկացնող կաղապարը, ինչպես պահանջում է ջնջման կանոնակարգը։ Ես պարզապես սեղմել եմ «ջնջել» կոճակը՝ կատարելով համայնքի որոշումը։ Քննարկման հղումը սա է։ Մասնակիցը մեղմ ասած ճիշտ չի նշել ջնջման պատճառը։ Այնտեղ գրված է ոչ թե «Ջնջման պատճառը։ Ոչ նշանակալի անձ: Էջը օգտագործվում է ֆեյսբուքում անձին և կուսակցությանը գովազդելու նպատակով», այլ «Ըստ քննարկման», իսկ սրանք, համաձայնեք, տարբեր բաներ են։ Քննարկումը փակվելուց հետո արագ ջնջման ներկայացրել է ոչ ադմին մասնակիցներից մեկը՝ ադմինների ուշադրությունը գրավելու համար։ Արագ ջնջման իմաստն այստեղ սա է։ Հարգելի Հրանտ ԱԱԿ, մի բան էլ ավելացնեմ. հայերենում անձնանունները գրվում են մեծատառով։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 05:32, 9 Մարտի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:Վերդյան/Ավազարկղ-ում (10:50, 11 Մարտի 2020)

ինչպե՞ս ավազարկղից տեղափոխել մասնակցի էջ --Վերդյան (քննարկում) 10:50, 11 Մարտի 2020 (UTC)

Հարգելի Վերդյան, մասնակցի էջում հոդված չեն գրում։ Եթե ավազարկղում հոդվածն ավարտուն է, ապա հետևեք հետևյալ քայլերին․ Հայերեն Վիքիպեդիայի վերևի աջ հատվածի որոնման դաշտում գրեք հոդվածի անվանումը և սեղմեք «Որոնել» կոճակը։ Եթե հոդվածը չկա Վիքիպեդիայում, ապա համակարգը կառաջարկի ստեղծել այն, սեղմեք։ Որից հետո գնացեք ավազարկղ, սեղմեք «Խմբագրել» կամ «Խմբագրել կոդը», պատճենեք ողջ բովանդակությունը (Ctrl+A, Ctrl+C), անցեք այն էջ, որտեղ ստեղծում եք հոդվածը, տեղադրեք պատճենված բովանդակությունը (Ctrl+V) և սեղմեք «Ստեղծել էջը»։--Ավետիսյան91 (քննարկում) 12:02, 11 Մարտի 2020 (UTC)
Ձեր ավազարկղում հոդվածը դեռ ավարտուն տեսքի չէ։ Հեռացրեք ավելորդ թավատառերը, շեղատառերը, ինֆորմացիային տվեք արտաքին հղումներ։ Ուշադիր եղեք, որ բովանդակությունը պատճենված չլինի այլ կայքից, որպեսզի չխախտեք հեղինակային իրավունք։--Ավետիսյան91 (քննարկում) 12:06, 11 Մարտի 2020 (UTC)

Հոդվածում նկարի ջնջում

Բարև ձեզ,

Ինչպես կարող եմ հոդվածում առկա նկարը ջնջել կամ փոփոխել: Խնդրում եմ օգնել:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Dimarkam (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Dimarkam, պատկերի տեղադրման ձևը նկարագրված է Վիքիպեդիա:Պատկերազարդում էջում։ Bilgemagma (քննարկում) 18:24, 12 Մարտի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակցի քննարկում:Բերդ մշակույթի կենտրոն-ում (15:27, 15 Մարտի 2020)

Ես ուզում եմ գրանցել Բերդ մշակույթի կենտրոն մշակութային կազմակերպությունը --Բերդ մշակույթի կենտրոն (քննարկում) 15:27, 15 Մարտի 2020 (UTC)

Ողջույն։ Իսկ ինչո՞վ կարող ենք օգնել Ձեզ Հայերեն Վիքիպեդիայում։--Ավետիսյան91 (քննարկում) 18:58, 16 Մարտի 2020 (UTC)

Текст заголовка

Ներեցեք, Սասունիկ Թորոսյան էջը, նշվում է, որ չի համապատասխանում վիքիպեդիայի ստանդարտներին և կարող է հեռացվել շատ շուտով։ Կարո՞ղ եք օգնել՝ շտկել թերությունները։ Կանխահայտ շնորհակալությամբ՝ Արամ Թորոսյան։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Սասունիկ Թորոսյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի @Սասունիկ Թորոսյան, Սասունիկ Թորոսյան հոդվածում կատարել եմ որոշ փոփոխություններ, սակայն հոդվածը վիքիֆիկացման կարիք դեռ ունի։ Մասնավորապես՝ հոդվածը պետք է գրված լինի չեզոք, հանրագիտարանային ոճով, բաժիններն ունենան տրամաբանական հաջորդականություն, բերված ինֆորմացիան ունենա հղումներ։ Ծանոթացեք Վիքիպեդիա:Չեզոք տեսակետ, Վիքիպեդիա:Ոչ մի սկզբնական հետազոտություն, Վիքիպեդիա:Ստուգելիություն նյութերին։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 12:48, 18 Մարտի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:Sahakyan Lika/Ավազարկղ-ում (16:17, 18 Մարտի 2020)

ինչպես տեղեկաքարտ տեղադրեմ --Sahakyan Lika (քննարկում) 16:17, 18 Մարտի 2020 (UTC)

Պատճենեք Կաղապար:Տեղեկաքարտ Գիրք տեղեկաքարտի «Օգտագործում» բաժնի կաղապարը, տեղադրեք հոդվածում, և լրացրեք համապատասխան տողերը։--Ավետիսյան91 (քննարկում) 16:21, 18 Մարտի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Քննարկում:Մեծ պանդա-ում (09:47, 19 Մարտի 2020)

Բարև ձեզ ինչպես կարող եմ մասնակցել քննարկումներին --Վարագույր (քննարկում) 09:47, 19 Մարտի 2020 (UTC)

Ողջույն, հարգելի Վարագույր։ Քննարկումներին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, պարզապես մտեք համապատասխան քննարկման էջ, սեղմեք «Խմբագրել/Խմբագրել կոդը», գրեք Ձեր կարծիքը, վերջում ստորագրեք և սեղմեք պահպանել։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 09:54, 19 Մարտի 2020 (UTC)

բարև ձեզ

Հնարավոր է ես թարգմանեմ անգլերեն տեքստեր և տեղադրեմ վիկիպեդիայում՞– Այս անստորագիր գրառման հեղինակն է Liana Tahmazyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, հարգելի @Liana Tahmazyan: Իհարկե, Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների մեծ մասը հենց թարգմանությամբ է ստեղծվում։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 10:46, 19 Մարտի 2020 (UTC)

իսկ ինչպես կարող եմ իմ էջում տեղադրել հոդված։Օրինակ ես անգլերենից այս պահին թարգմանած տեքստ ունեմ ցանկանում եմ տեղադրել իմ էջում այնպես որ այդ թեմայով ինչ որ բան որոնեն և իմ տեքստը կարդան։այսինքն հասանելի լինի բոլորին։նախապես շնորհակալություն – Այս անստորագիր գրառման հեղինակն է Liana Tahmazyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Եթե թարգմանել եք Անգլերեն Վիքիպեդիայի որևէ հոդված, ապա կարող եք միանգամից հայերենի հոդվածը ստեղծել։ Դրա համար հոդվածի անվանումը գրեք որոնման դաշտում (վերևի աջ հատվածի), սեղմեք որոնել։ Եթե այդպիսի հոդված չլինի, համակարգը կառաջարկի ստեղծել այն, սեղմելով կարմիր հղման վրա՝ կգնաք ստեղծվող հոդվածի էջ։ Ձեր արդեն թարգմանած բովանակությունը պատճենեք (Ctrl+C) ու տեղադրեք այդտեղ (Ctrl+V) և սեղմեք «Ստեղծել էջը»։ Իսկ թե կարծում եք դեռ ավարտուն վիճակում չէ և աշխատանք կա անելու մինչև հոդված դառնալը, ապա կարող եք այն գրել Ձեր Սևագրությունում։--Ավետիսյան91 (քննարկում) 11:08, 19 Մարտի 2020 (UTC)

Հոդվածի ջնջում

Բարև Ձեզ, ես երկու անգամ կազմել եմ էջ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի անունով, սակայն այն ջնվում է՝ հավաստի աղբյուրների բացակայության պատճառով: Խնդրում եմ ինձ օրինակ բերել կամ բացատրել, թե ինչ աղբյուր կարող եմ օգտագործել այստեղ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Թամարա93 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, հարգելի @Թամարա93։ Կարող եք ծանոթանալ այս նյութերին՝ Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ և Վիքիպեդիա:Չեզոք տեսակետ։--Ավետիսյան91 (քննարկում) 11:35, 19 Մարտի 2020 (UTC)

Սկզբնական ինֆորմացիա

Բարև Ձեզ, ուզում եմ ստեղծել առաջին հոդվածս, խնչես կարող եմ լիարժեք ինֆորմացիա ունենամ ընթացքի մասին։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Narek-941 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Narek-941, հոդված գրելու գործիքակազմին տիրապետելու համար առաջարկում եմ օգտվել օգնության հետևյալ ուղեցույցներից (1, 2), ինչպես նաև այս տեսանյութից։--Գարդմանահայ (քննարկում) 09:46, 26 Մարտի 2020 (UTC)

Հարց

Կարելի՞ է մեկ հոդվածը ներկայացնել երկու նախագծի:--Angelixus (քննարկում) 16:29, 26 Մարտի 2020 (UTC)

Այս հարցը պետք է ուղղել տվյալ նախագծերի կազմակերպիչներին։--Գարդմանահայ (քննարկում) 19:55, 26 Մարտի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Օգնություն:Դասընթաց/Փորձիր...-ում (08:26, 2 Ապրիլի 2020)

Ես կարող եմ պատմություն գրել --Zaven Jangiryan (քննարկում) 08:26, 2 Ապրիլի 2020 (UTC)

Եթե նկատի ունեք պատմության մասին խմբագրումներ կատարելը, ապա՝ այո, յուրաքանչյուր խմբագիր ազատ է ցանկացած թեմայով խմբագրումներ կատարելու։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 09:40, 2 Ապրիլի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Վիքիպեդիա:Հայերեն Վիքիպեդիայի ստուգաթոն-ում (14:47, 4 Ապրիլի 2020)

Ինչպե՞ս մասնակցեմ Վիքիպեդիայի ստուգաթոնին --Արման Մալխասյան (քննարկում) 14:47, 4 Ապրիլի 2020 (UTC)

Այս էջում գրեք ձեր մասնակցային անունը (ստորագրեք)՝ Վիքիպեդիա:Հայերեն Վիքիպեդիայի ստուգաթոն/Մասնակիցներ։ Հոդվածների ցանկն այստեղ է։ Մասնակիցները ստուգում և ուղղում են հոդվածները, քերականական սխալները, վրիպակներն ու շարահյուսությունը, ավելացնում նկարներ, կատեգորիաներ։--Ավետիսյան91 (քննարկում) 15:49, 4 Ապրիլի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակցի քննարկում:Kareyac-ում (20:13, 6 Ապրիլի 2020)

Բարև Ձեզ, Ցանկանում եմ իմանալ ինպես կարելի է Վիքիպեդիայում ստեղծել արտիստի կենսագրույթյան տվյալներով էջ:

Շնորհակալություն --Rima2020 (քննարկում) 20:13, 6 Ապրիլի 2020 (UTC)

Բարև Ձեզ։ Եթե այդ արտիստը նշանակալի է, ում մասին կարելի է հանրագիտարանային հոդված գրել, ապա անուն ազգանունը գրեք որոնման դաշտում, սեղմեք որոնել, եթե հոդվածը չլինի Վիքիպեդիայում, համակարգը կառաջարկի ստեղծել այն, սեղմեք հղման վրա և սկսեք խմբագրել, որից հետո սեղմեք «Ստեղծել էջը»։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 20:17, 6 Ապրիլի 2020 (UTC)
Բարև Ձեզ, այցելեք Գլխավոր էջում «Ստեղծել հոդված» կապույտ կոճակը կամ Օգնություն:Առաջին քայլերը կամ Օգնություն:Ողջույն, նորեկներ էջը։ - Kareyac (քննարկում) 03:19, 7 Ապրիլի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց (22:51, 9 Ապրիլի 2020)

Խնդրում եմ հայտնել, թե ինչու երեկվանից հնարավոր չի լինում խմբագրումներ կատարել --Barintars (քննարկում) 22:51, 9 Ապրիլի 2020 (UTC)

Այլ մասնակիցներ շարունակուշ են խմբագրել, խնդրում եմ խնդիրը նկարագրել մանրամասնորեն։ - Kareyac (քննարկում) 04:01, 10 Ապրիլի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակցի քննարկում:Gor Gevorgian 11-ում (10:48, 10 Ապրիլի 2020)

Հարգելի խմբագիր, blognews կայքում հոդվածի հեղինակը ես եմ։ Ոչ ի հեղինակային իրավունքի խախտում չկա։ --Gor Gevorgian 11 (քննարկում) 10:48, 10 Ապրիլի 2020 (UTC)

Բլոգնյուզ կայքում գրված է՝ "Բոլոր իրավունքները պաշտպանված են"։ Bilgemagma (քննարկում) 15:31, 10 Ապրիլի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակցի քննարկում:Gor Gevorgian 11-ում (10:49, 10 Ապրիլի 2020)

Աղբյուրը վերցված է Դոնչիայնի մասին անգլերեն wikipedia-ից։ չեմ կարողանում հասկանալ ո՞նց նշեմ։ --Gor Gevorgian 11 (քննարկում) 10:49, 10 Ապրիլի 2020 (UTC)

Վիքիպիդիան չի կարող հանդիսանալ աղբյուր։ Bilgemagma (քննարկում) 15:33, 10 Ապրիլի 2020 (UTC)

Help with translation

(I apologize for posting in English ): Dear colleagues, We are organizing a project called WPWP that focus on the use of images collected as part of various contest and photowalks on Wikipedia articles across all languages and our team needs your help with translations into the language of this community. Here is the translation link: https://meta.wikimedia.org/w/index.php?title=Special:Translate&group=page-Wikipedia+Pages+Wanting+Photos&language=en&action=page&filter= I am sorry if I post in the won't venue. Thanks in anticipation. T Cells (քննարկում) 11:27, 13 Ապրիլի 2020 (UTC)

Էջի ստեղծում

Բարև Ձեզ, երեկ ես հարց էի գրել այստեղ, բայց չգիտեմ, ոնց կամ ով ջնջել էր։ Հարցս հետևյալն էր, ես ստեղծել եմ էջ տվել եմ հրապարակել, մտնում եմ սևագրություն բաժին, տեսնում եմ կազմածս նյութը, բայց չգիտեմ Wikipedia-ում այն հրապարակվել է թե ոչ։ Կօգնեք ինձ այդ հարցում հասկանալ, ինչ պետք անել, կամ պետք է սպասել, կամ էլ թերի ինչ-որ բան եմ կատարել։ Շնորհակալություն։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Andranik 11 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

@Andranik 11, Ձեր ստեղծած հոդվածը գտնվում է Ձեր ավազարկղում, բայց մինչ հիմնական տիրույթ տեղափոխելը կցանկանայի ծանոթանայիք Վիքիպեդիայի որոշ դրույթների:--∑ίγμα (քնն.) 20:35, 13 Ապրիլի 2020 (UTC)

Անպայման, իհարկե, պարզապես երկար ժամանակ կլինի չեմ օգտվել Wiki-ից մոռացել եմ ձևերը))) իսկ ավազարկղից ինչպես տեղափոխեմ հիմնական, ամբողջովին լրացնելուց և կազմելուց հետո։ Շնորհակալություն։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Andranik 11 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի @Andranik 11, պարզապես խմբագրման վիճակից պատճենեք ավազարկղի ողջ բովանդակությունը, այնուհետև գնացեք ստեղծվող հոդվածի խմբագրման էջ, պատճենածը տեղադրեք և սեղմեք «Ստեղծել/Ստեղծել էջը» կապույտ կոճակը։ Հիմնական հոդված գնալու համար էլ անունը գրեք որոնման դաշտում, եթե հոդվածը չլինի Վիքիպեդիայում, համակարգը կառաջարկի ստեղծել այն։ Կամ էլ գլխավոր էջի «Մասնակցիր» բաժնում կա «Ստեղծել նոր հոդված» գործիք։--Ավետիսյան91 (քննարկում) 06:02, 14 Ապրիլի 2020 (UTC)


Շնորհակալություն)– Այս անստորագիր գրառման հեղինակն է Andranik 11 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

տվյալների թարմացում

Բարև Ձեզ: Ինչպե՞ս տեղադրեմ լուսանկարս ինձ նվիրված հոդվածի տեղեկաքարտում: Ես այն բեռնել եմ վիքիպահեստում, բայց չեմ կարողանում տեղափոխել վիքիպեդիա: Կանխավ շնորհակալ եմ, Հենզել Գեղամյան– Այս անստորագիր գրառման հեղինակն է Guenzel GUEGAMIAN (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, հարգելի @Guenzel GUEGAMIAN։ Տեղեկաքարտի «Պատկեր» պարամետրի դիմաց դրվում է պատկերի հղումը, որն արել եմ, կարող եք ստուգել։ Պարզապես նկատեմ, որ պատկերն ունի ավելորդ սպիտակ շրջանակ։ Հնարավորության դեպքում որակյալ նկար բեռնեք։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 19:20, 16 Ապրիլի 2020 (UTC)

Բարև Ձեզ, շնորհակալ եմ լուսանկարի համար: Եվս մի փոքրիկ խնդիր ունեմ: Տեղեկաքարտի մեջ ուղղեցի ծննդավայրիս անունը, բայց չկարողացա հեռացնել նախորդը և մի քանի բառի կրկնություն ստացվեց: Խնդրում եմ հեռացնել այդ ավելորդ բառերը: Շնորհակալություն:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Guenzel GUEGAMIAN (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

OptiYes check.svg Արված է։ Գոյություն ունի տվյալների բազա, որտեղից հիմնական տվյալները վերցնում ենք, ահա՝ d:Q55186309։ Այնտեղ ավելացրել եմ նաև ՀՀ քաղաքացիությունը, ինչպես որ նշել էիք, նկարն էլ եմ տեղափոխել բազա։ Ձեռքով տարիք գրելը ճիշտ չէ այնքանով, որ յուրաքանչյուր տարի պետք է մտնել ու փոխել, իսկ այսպես (բազայից վերցնելու դեպքում), այն ավտոմատ թարմացնելու է։ Գյուղի նախկին անվանումը, կարծում եմ, անհրաժեշտ չէ տեղեկաքարտում նշել։ Եթե ցանկանում եք, կարող եք ավելացնել «Կենսագրություն» բաժնում։--Ավետիսյան91 (քննարկում) 15:26, 17 Ապրիլի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Վադըմ քոլեջ, Օքսֆորդ-ում (16:11, 21 Ապրիլի 2020)

Տեղադրել նկարներ --Անուշ Ավետիսյան (քննարկում) 16:11, 21 Ապրիլի 2020 (UTC)

@Անուշ Ավետիսյան, ո՞ր նկարների մասին է խոսքը և ո՞ր հոդվածում։--Ավետիսյան91 (քննարկում) 11:06, 23 Ապրիլի 2020 (UTC)

Դավիթ Խուդաթյան էջ

Բարև ձեզ, ես մի քանի ամիս առաջ ստեղծել էի Դավիթ Խուդաթյան էջը, այնուհետև ոչ հավաստի աղբյուրների բացակայության պատճառով ջնջվեց այն, հիմա արդեն գիտեմ, թե ինչ աղբյուրներ դնեմ ու առհասարակ ինչն է հավաստի, պարզապես հիմա էլ էջը 0-ից ստեղծել չի ստացվում մոտս: Խնդրում եմ կօգնեք? Կամ գոնե ես տրամադրեմ մի նախադասություն դուք ստեղծեք էջը, այնուհետև ես դրա վրա արդեն աշխատեմ: Նախապես շնորհակալ եմ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Թամարա93 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Համարձակ եղեք։ - Bilgemagma (քննարկում) 08:34, 23 Ապրիլի 2020 (UTC)

Ես Դավիթ Խուդաթյան էջում արել եմ մի քանի փոփոխություն, որպեսզի այն չդիտարկվի որպես պատճենում և չջնջվի, սակայն հաշվի առնելով որ կրթության և աշխատանքի մասին է խոսքը, կարծում եմ բոլոր տեղերում եմ միանման է գրվում, այսինչ թվականից այնիչը աշխատել է այստեղ, սովորել է այստեղ, ներեցեք ինչպես շարադրեմ, որ չկրկնվի? Ամեն դեպքում արել եմ մի քանի փոփոխություն և լրիվ նույնը չէ, խնդրում եմ նորից չջնջել: Պարզապես ինձ ուղղուրդեք ինչպես ավելի ճիշտ անեմ: Շնորհակալ եմ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Թամարա93 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Միայն հայատառ

Ողջույն վիքիհամայնք ջան։ Ինձ մոտ ինչ-որ բան եմ երևի ակտիվացրել, որ չեմ կարողանում վիքիում լատինատառ բան գրել կամ օրինակ՝ սեղմելով «4» թվին՝ գրում է «ձ»։ Կարծում եմ՝ նախընտրությունների բաժնում եմ սխալ բան ակտիվացրել։ Խնդրում եմ օգնել ուղղել այս խնդիրը։ Կանխավ շնորհակալություն։--Նուբեռելլա 💬 05:40, 26 Ապրիլի 2020 (UTC)

Կարող ես սեղմել ctrl+M, սովորաբար ուղղվում է։ Այդ դեպքում խմբագրման պատուհանի աջ անկյունում ցույց է տալիս գրամեքենայի նկար (խոշորացույցի մոտ), կարող ես դրա վրա սեղմել և ընտրել Ձեր համակարգչի ստեղնաշար։ --Voskanyan (քննարկում) 05:53, 26 Ապրիլի 2020 (UTC)
Շնորհակալ եմ Voskanyan ջան, ուղղվեց։--Նուբեռելլա 💬 05:57, 26 Ապրիլի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակցի քննարկում:Garo2000777-ում (16:29, 27 Ապրիլի 2020)

Inchpes hodvac xmbagrem --Garo2000777 (քննարկում) 16:29, 27 Ապրիլի 2020 (UTC)

Մասնակիցը ցանկացել է գրել «Ինչպե՞ս հոդված խմբագրեմ»։--Ավետիսյան91 (քննարկում) 16:30, 27 Ապրիլի 2020 (UTC)
@Garo2000777, ոչ հայատառ հայերենով հոդված խմբագրելու հնարավորություն, ավաղ, չկա։ Հայատառ խմբագրելու համար ընտրեք հոդվածը, սեղմեք «Խմբագրել/Խմբագրել կոդը» և կատարեք խմբագրումը։--Ավետիսյան91 (քննարկում) 16:32, 27 Ապրիլի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Վիքիպեդիա:Խուսափեք տարածված սխալներից-ում (11:26, 29 Ապրիլի 2020)

սխալներ ուղղել --Inna Hayrapetyan (քննարկում) 11:26, 29 Ապրիլի 2020 (UTC)

Հարգելի @Inna Hayrapetyan, հարցեր ունե՞ք։--Ավետիսյան91 (քննարկում) 11:27, 29 Ապրիլի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց (16:24, 29 Ապրիլի 2020)

Ինչպես անունս փոխեմ --Սրափիոն (քննարկում) 16:24, 29 Ապրիլի 2020 (UTC)

Հարգելի Սրափիոն, պետք է դիմել այս էջում՝ օգտագործելով համապատասխան կաղապարը։--Voskanyan (քննարկում) 16:33, 29 Ապրիլի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:Aatteennsssii-ում (21:28, 29 Ապրիլի 2020)

Ես օգնության կարիք ունեմ: Ես նորեկ եմ ու փորձում էի առաջին խմբագրումն անել, բայց մի բան սխալ եղավ, էջի անվան փոխարեն իմ անունը մնաց, հիմա որ գուգլում եմ սխալ բան է բերում, խնդրում եմ օգնեք(( --Aatteennsssii (քննարկում) 21:28, 29 Ապրիլի 2020 (UTC)

Հարգելի՛ Aatteennsssii, հոդվածը Ձեր անձնական էջում (ինչն անկարելի է): Տեղափոխում եմ ավազարկղ. համապատասխանեցնենք վիքիչափանիշներին, նոր կտեղափոխենք հիմնական տիրույթ:--∑ίγμα (քնն.) 23:13, 29 Ապրիլի 2020 (UTC)

Երաժիշտների և երաժշտական խմբերի անվանումների թարգմանություն

Բարև ձեզ։ Կուզենայի իմանալ, թե ինչպես են կատարվում երաժիշտների և երաժշտական խմբերի անվանումների թարգմանությունները։ Արդյոք պետք է՞ թարգմանել, եթե արտիստը օգտագործում է բեմական կեղծանուն։

և կատեգորիաներում կարող եք ավելի շատ օրինակներ գտնել։

Հարգանքներով՝ TheBabushka (քննարկում) 21:18, 5 Մայիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Վիքիպեդիա:Խորհրդարան-ում (08:49, 6 Մայիսի 2020)

Ես օգնության կարիք ունեմ։ Ինչպե՞ս կարող եմ մասնակցել մրցույթներին։ --Բաբայան Անահիտ (քննարկում) 08:49, 6 Մայիսի 2020 (UTC)

Հարգելի՛ , եթե խոսքը վերաբերում է Վիքին սիրում է Երկիրը 2020 մրցույթին, նայեք այս էջում։ Եթե ցանկանում եք մասնակցել 1+3 մրցույթին, պետք է 2-4 հոգանոց թիմ կազմել և գրանցվել մինչև մայիսի 10-ը։ Այդ մասին կարող եք կարդալ մրցույթի ֆեյսբուքյան էջում։--Voskanyan (քննարկում) 09:07, 6 Մայիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:Վերդյան/Ավազարկղ-ում (16:10, 6 Մայիսի 2020)

Ողջույն, Խնդրում եմ ինձ հուշեք ինչպես վերականգնեմ ու հաստատեմ այս հոդվածը (Հայաստանի պետական ջազ նվագախումբ)Վերդյան (քննարկում) 16:10, 6 Մայիսի 2020 (UTC)

Ողջույն։ Հոդվածը տեղափոխվել է ձեր սևագրություն (սեղմեք այստեղ)։ Որպես տեղափոխման պատճառ նշվել է բովանդակության ոչ հանրագիտարանային տեսքը։ Կարող եք վերանայել հոդվածը և փորձել ավելի չեզոք և հանրագիտարանային ներկայացնել հոդվածը։

Ես ինքս նկատել եմ ոչ հանրագիտարանային տարրեր հետևյալ տողերում․

  1. Հայկական նվագախումբը իր գործունեության առաջին իսկ տարիներից վայելել է ունկնդի լայն շրջանակների սերն ու արժանացել գնահատանքի:
  2. Այվազյանական նվագախմբի կազմում ընդգրկված էին այնպիսի տաղանդավոր, վառ անուններ, ինչպիսիք են «Ցոլակ Վարդազարյանը(շեփոր), «Միքայել Խաչատրյանը(շեփոր) և իհարկե Հայաստանում ջազային հարվածային դպրոցի հիմնադիր «Ռոբերտ Յոլչյանը:
  3. Ստանձնեց փայլուն դաշնակահար, տաղանդավոր կոմպոզիտոր «Կոնստանտին Օրբելյանը, որը ղեկավարեց նվագախումբը 36 տարի անընդմեջ: Օրբելյանի ղեկավարած նվագախումբը ձեռք բերեց արդեն համաշխարհային ճանաչում, նվագախմբի երաժիշտների բարձր կատարողական վարպետությունը, մենակատարների վառ անհատականությունը և իհարկե Օրբելյանի հմուտ ղեկավարությունը էլ ավելի մեծացրին նվագախմբի համբավը, համաշխարհային ճանաչումը:

Գրեթե ամբողջ բովանդակությունը լի է այսպիսի ոչ չեզոք, անձնական գնահատականներով (Չեզոք տեսակետի հետ ծանոթանալու համար սեղմեք այստեղ)։ Եթե ուզում եք հոդվածը նորից տեղափոխել Վիքիպեդիայի հիմնական տիրույթ, ապա արժե վերանայել այն։

Հարգանքներով՝ TheBabushka (քննարկում) 16:57, 6 Մայիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:185.177.104.132-ում (14:42, 9 Մայիսի 2020)

Բարև Ձեզ։Ես ցանկանում եմ խմբագրել <<Ազատան>> համայնքի մասին ինֆորմացիան վիկիպեդիայում,քանի որ այն չափազանց հին է։ Օգտվում եմ այդ համայնքի մասին տարվերջյան հաշվետվությունից։Սակայն հեղինակը մերժում է իմ խմբագրումները։Ինչ անեմ --Azatan2015 (քննարկում) 14:42, 9 Մայիսի 2020 (UTC)

Հարգելի Azatan2015, ո՞վ կամ ինչ է Ձեզ մերժում։ - Kareyac (քննարկում) 15:12, 9 Մայիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Պարույր Սևակի տուն-թանգարան-ում (20:26, 17 Մայիսի 2020)

Բարև Ձեզ, ինչպե՞ս կարող եմ խմբագրել թանգարանի հիմնադրման տարեթիվը և տեսակը։ --Manukyan Zhanna (քննարկում) 20:26, 17 Մայիսի 2020 (UTC)

@Manukyan Zhanna, ի՞նչ թիվ պետք է լինի։ Խնդրում եմ նաև այդ թվականի աղբյուրը նշել։ --ջեօ (✡) 21:08, 17 Մայիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Դիանա Գալոյան-ում (19:28, 19 Մայիսի 2020)

բարև ձեզ, փորձում եմ ջնջել Դիանա Գալոյանի էջի վերջում առկա 4. Գիտական, մեթոդական աշխատանքների ցուցակը, քանի որ կան անճշտությոուններ և այն պետք է թարմացվի, սակայն չի ստացվում, կհուշեք --Լուսինե Դանիելյան (քննարկում) 19:28, 19 Մայիսի 2020 (UTC)

Եթե ամեն ինչ ճիշտ հասկացա, ծանոթագրության մասին եք խոսում։ Եթե այդպես է, ապա ասեմ, որ Վիքիպեդիայի շրջանակներում դուք չեք կարող որևէ փոփոխություն կատարել այդ աղբյուրի մեջ։ Ծանոթագրությունների մասին առավել տեղեկություն ստանալու համար անցեք (այս) հղումով։ Եթե հարցեր կամ խնդիրներ առաջանան խմբագրելու ընթացքում, կարող եք դիմել ինձ։ --TheBabushka (քննարկում) 19:46, 19 Մայիսի 2020 (UTC)
Հարգելի Լուսինե Դանիելյան, ինչքան կռահեցի, խոսքը գնում է «(ամհարերեն)» լեզվի նշման մասին։ Այս սխալը ուղղված է։ Խնդրում եմ հաջըրդ անգամ կոնկրետ նշել խնդիրը։ - Kareyac (քննարկում) 05:28, 20 Մայիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:Arman Zurnachyan-ում (17:18, 21 Մայիսի 2020)

Նոր վերնագրով խմբագրում կատարել --Arman Zurnachyan (քննարկում) 17:18, 21 Մայիսի 2020 (UTC)

@Arman Zurnachyan, ի՞նչ հարց ունեք:--∑ίγμα (քնն.) 19:27, 21 Մայիսի 2020 (UTC)

Տեղեկաքարտի իմ լուսանկարը

Հարցեր/Արխիվ/2020

Բարև Ձեզ: Ես Հենզել Գեղամյանն եմ: Մի քանի ամիս առաջ ինձ վերաբերվող հոդվածի տեղեկաքարտում Ձեր օգնությամբ տեղադրվեց իմ լուսանկարը: Այսօր տեսա, որ այդ լուսանկարը նորից անհետացել է: Կցանկանայի հասկանալ պատճառը և եթե հնարավոր է խնդրում եմ վերականգնել այդ լուսանկարը: Շնորհակալություն:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Guenzel GUEGAMIAN (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։: Հարգելի՛ @Guenzel GUEGAMIAN, որովհետև պատկերը ջնջվել է Վիքիպահեստում:--∑ίγμα (քնն.) 19:39, 21 Մայիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:Դալլաքյան-ում (21:08, 21 Մայիսի 2020)

Նկար ներբեռնել՞ --Դալլաքյան (քննարկում) 21:08, 21 Մայիսի 2020 (UTC)

1. Սկզբից կարդացեք Օգնություն:Պատկերների ազատ օգտագործում, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Վիքիպեդիա:Պատկերազարդում
2. Բեռնել նիշք կամ Վերբեռնման օգնական։ - Kareyac (քննարկում) 03:30, 22 Մայիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակցի քննարկում:Naira Hamb.-ում (16:13, 26 Մայիսի 2020)

Բարև ձեզ, չգիտեմ ով է պատասխանելու, բայց

ինձ անհրաժեշտ է էջի պատրաստման հետ կապված մի քանի գործիքների հետ աշխատելու ուղեցույց: Եթե հնարավոր է, օգնեք խնդրեմ: Նախապես շնորհակալ եմ: --Naira Hamb. (քննարկում) 16:13, 26 Մայիսի 2020 (UTC)
Հարգելի՛ Naira Hamb., կարող եք օգտվել Առաջին քայլերը և Ինչպես խմբագրել էջը էջերից։--Voskanyan (քննարկում) 16:23, 26 Մայիսի 2020 (UTC)

Հոդվածը այլ վիքիների էջերի հետ կապելու խնդիր

Ողջույն: Քիչ առաջ հոդված ստեղծեցի և չեմ կարողանում կապել այլ էջերի հետ, նաև նշեմ, որ խնդիրը մի հոդվածում չէ այլ բոլոր նորաստեղծ հոդվածներում: --SilViePink (քննարկում) 21:26, 26 Մայիսի 2020 (UTC)

Հ.Գ. Խնդիրը միայն իմ մոտ չէ: --SilViePink (քննարկում) 21:33, 26 Մայիսի 2020 (UTC)

Խնդիրը վերաբերվում է ոչ միայն նորաստեղծ հոդվածներին՝ օրինակ։ --TheBabushka (քննարկում) 22:24, 26 Մայիսի 2020 (UTC)
Այսօր իմ մոտ էլ առաջին անգամ առաջացավ այդ խնդիրը, նաև մի քանի անգամ նման դեպքի հանդիպել եմ Անգլերեն վիքիպեդիայում:--Գևորգ💬 05:37, 27 Մայիսի 2020 (UTC)

Հարգելի SilViePink, արված է Վիքիտվյալներում, խնդրում եմ մինջ հարցի լուծումը խնբագրել նման ձևով,

Հարգելի TheBabushka, խնդրում եմ նշել, ո՞ր մի հոդվածին ուզում եք կպցնել Քոնոր Մեյսոն հոդվածը,

Կարող եմ ավելացնել որ նման խնդիրներ երբեմն հանդիպում են տեխնիկական փոփոխությունների պատճառով, նույնիսկ հնարավորության դեպքում նախորոգ զգուշացնում են։

- Kareyac (քննարկում) 10:39, 27 Մայիսի 2020 (UTC)

Հարգելի Kareyac, հոդվածը պետք չէ կապել ոչ մի էջի հետ, ուղղակի որպես օրինակ էի բերել։ Բայց շնորհակալություն արձագանքի համար։ --TheBabushka (քննարկում) 11:55, 27 Մայիսի 2020 (UTC)

@TheBabushka, խնդրեմ, պարզվեց, որ ընդանուր խնդիր է Regression: Option add links in other languages has disappeared։ - Kareyac (քննարկում) 12:26, 27 Մայիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Արա Նախշքարյան-ում (11:48, 27 Մայիսի 2020)

Ես օգնության կարիք ունեմ, ինչպես կարող եմ Արա Մկրտչի Նախշքարյանի էջին լուսանկար տեղադրել; --Աննա Էմիլի (քննարկում) 11:48, 27 Մայիսի 2020 (UTC)

1. Սկզբից կարդացեք Օգնություն:Պատկերների ազատ օգտագործում, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Վիքիպեդիա:Պատկերազարդում
2. Հետո բացեք Բեռնել նիշք կամ Վերբեռնման օգնական։
- Kareyac (քննարկում) 12:31, 27 Մայիսի 2020 (UTC)
Kareyac ջան, առաջին տարբերակով բեռնել չի կարող, քանի որ տվյալ անձը ողջ է։
Հարգելի Աննա Էմիլի, Ձեր նշած հոդվածն անաղբյուր է, քանի որ բերված ծանոթագրությունները բոլորը Ֆեյսբուքից են, իսկ սոցցանցերը Վիքիպեդիայում աղբյուր չեն։ Հոդվածը պիտակվել է, և 7 օրվա ընթացքում աղբյուր չավելացնելու դեպքում այն կջնջվի։ Խնդրում եմ սա նկատի ունենալ։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 14:08, 27 Մայիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Վիքիպեդիա:ՎիզուալԽմբագրիչ-ում (15:47, 27 Մայիսի 2020)

ինչպես Արա Նախշքարյանի կենսագրության բաժնում լուսանկար տեղադրենք --Աննա Էմիլի (քննարկում) 15:47, 27 Մայիսի 2020 (UTC)

Հարգելի Աննա Էմիլի, քիչ վերև Ձեր հարցին պատասխանել ենք։ --23artashes (քննարկում) 16:09, 27 Մայիսի 2020 (UTC)

Ինչպե՞ս կապել էջը Վիքիտվյալների (WikiData) միջոցով։

Բարև, հարգելի խմբագիրներ։ Քանի որ Վիքիպեդիայում այս պահին հոդվածները այլալեզու տարբերակների հետ կապելու խնդիր կա, կուզենայի իմանալ՝ արդյո՞ք ինչ-որ հոդված կամ գայդ կա, որի օգնությամբ կարող եմ սովորել էջերը կապել տվյալների միջոցով։ Այս մեթոդի մասին ընդհանրապես չգիտեի, մինչև նախորդ գրառումներից մեկը տեսնելը, որտեղ հարգելի Kareyac-ը նշել է այս տարբերակը։ TheBabushka (քննարկում) 23:22, 27 Մայիսի 2020 (UTC)

1. Help:Items/hy, բաժին Linking items
2. Ուղեցույց Տառռեր
3. Ազատ ժամանակ ես անցնում եմ նոր էջերի ցանկով և կպցնում եմ
Մեկ խնդրանք՝ ուշադիր խմբագրել Վիքիտվյալներում, այնտեղ թույլ տրված սխալները ցուցադրվում են ամբողջ մոլորակի վրա )) ։ - Kareyac (քննարկում) 03:56, 28 Մայիսի 2020 (UTC)
Շնորհակալություն օգնության համար, անպայման ուշադիր կլինեմ։--TheBabushka (քննարկում) 11:38, 28 Մայիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:Էրիկ Ավետյան-ում (16:09, 28 Մայիսի 2020)

Ինչպե՞ս կարող եմ նկար տեղադրել --Էրիկ Ավետյան (քննարկում) 16:09, 28 Մայիսի 2020 (UTC)

Մեջբերում եմ Kareyac-ին՝

1. Սկզբից կարդացեք Օգնություն:Պատկերների ազատ օգտագործում, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Վիքիպեդիա:Պատկերազարդում
2. Հետո բացեք Բեռնել նիշք կամ Վերբեռնման օգնական։

Հաճելի խմբագրումներ՝ TheBabushka (քննարկում) 16:59, 28 Մայիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Պետրոս Մակեյան-ում (08:06, 29 Մայիսի 2020)

Ծանոթացեք այս քննարկման հետ։ --TheBabushka (քննարկում) 11:53, 29 Մայիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:Voskanyan-ում (18:18, 31 Մայիսի 2020)

բարև Ձեզ, ինչպես հասկանամ արտաքին հղումներից որն է հեղինակավոր, ես հղումներ ավելացրել եմ, բայց տալաիսա որ հեղինակավոր չեն --Minasphys (քննարկում) 18:18, 31 Մայիսի 2020 (UTC)

Բարև Ձեզ, հեղինակավոր աղբյուրների մասին կարելի է կարդալ Վիքիպեդիա:Ստուգելիություն էջում, նաև օգտակար է Վիքիպեդիա:Հոդվածների օգնական/Աղբյուրներ։ - Kareyac (քննարկում) 19:02, 31 Մայիսի 2020 (UTC)

Հարց արգելափակման մասին

Ողջույն, համայնք ջան, մի հարց ունեմ։ Արդյո՞ք մասնակիցը, որն արգելափակված է, կարող է այլ մասնակցի հաշիվ օգտագործել։ Նաև եթե կասկածներ կան այդ մասին, ինչքան գիտեմ դիմում են Մետա, որ խնդրեմ հղումը կտա՞ք։ Կանխավ շնորհակալություն։--Նուբեռելլա 💬 06:40, 1 Հունիսի 2020 (UTC)

Ոչ, չի կարող։ Արգելփակվում է ոչ թե հաշիվը, այլ մասնակիցը։ Մետայում ՉեկՅուզերներին դիմում արդեն եղել է և տեխնիկապես կապը հաստատվել է, բայց քանի որ Վիքիմեդիա շարժումը հարգում է մարդկանց գաղտնիությունը մենք շատ քիչ տվյալ ենք հավաքում և միայն տեխնիկական եզրահանգումը բավարար չէ։ Շնորհակալություն խնդրին ուշադրություն հրավիրելու համար։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 11:04, 1 Հունիսի 2020 (UTC)
Ալեքսեյ a.k.a. Xelgen ջան, այդ դեպքում ինչպե՞ս ապացուցել՝ խամաճիկության երևութ կա/չկա։--Նուբեռելլա 💬 11:07, 1 Հունիսի 2020 (UTC)
Տարբեր «ցուցիչների» հանրագումարով։ Անգլերենում այն անվանում են «բադի տեստ» (duck test), «եթե մի բան բադի տեսք ունի, քայլում է բադի պես, լողում է բադի պես և բադի ձայն է հանում հավանաբար դա բադ է»։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 11:09, 1 Հունիսի 2020 (UTC)
Ալեքսեյ a.k.a. Xelgen ջան, այսինքն, ինչպես նշված է ՉեքՅուզերում, պետք է ստուգենք խմբագրման նմանությունները։ Կարծում եմ այդպիսի մի նմանության մասին նշել եմ ԱՏ-ում։ Արդյո՞ք դա ի նկատի ունենք ասելով «բադի տեստ»։--Նուբեռելլա 💬 11:15, 1 Հունիսի 2020 (UTC)
Այո, այդ թվում։ Շատ մանրամասներ չեմ ուզում գրել, որ անազնիվ ու անհասկանալի գործելաոճին հակվածներին չօգնենք։ Մեր մոտ պարզվեց դա տեղով լուրջ խնդիր է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 12:32, 1 Հունիսի 2020 (UTC)

Հարց

Բարև Ձեզ: Ես Արցախի Հանրապետության Ազգային ժողով էջը խմբագրելիս, երբ կաղապար էի ստեղծում, նկատեցի, որ ինքնուրույն հայտնվեց “Պատմություն” բաժին, այնտեղ էլ Աշոտ Ղուլյան անունով անձ: Նշեմ, որ նա Արցախի Ազգային Ժողովի նախագահն էր 2015-2020 թթ.: Կարդալով ամեն տողը Ես ոչ սովորական ռեժիմում, ոչ էլ կոդում չգտա այդ բաժինն: Խնդրում եմ արձագանքել և օգնել։– Այս անստորագիր գրառման հեղինակն է ‎Asyaov02 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

OptiYes check.svg Արված է--Voskanyan (քննարկում) 16:34, 2 Հունիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:Vahagn Davudyan/Ավազարկղ-ում (11:44, 3 Հունիսի 2020)

Բարև ձեզ, ինչպես կարող եմ խմբագրած հոդվածս տեղափոխեմ հիմնական դաշտ, շնորհակալություն։ --Vahagn Davudyan (քննարկում) 11:44, 3 Հունիսի 2020 (UTC)

Ողջույն, կարող եք ծանոթանալ Օգնություն:Դասընթաց/Հոդվածի ստեղծում բաժնի հետ։ --TheBabushka (քննարկում) 12:55, 3 Հունիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց (16:34, 3 Հունիսի 2020)

Ինչպես ստորագրել, ամրագրել հոդվածը , որ ուզում եմ թարգմանել --Ազոյան Էսթերա (քննարկում) 16:34, 3 Հունիսի 2020 (UTC)

Ցավոք Վիքիպեդիայում այդպիսի ֆունկցիա չկա, եթե ճիշտ եմ հասկացել հարցը։ Կարող եք խմբագրել ձեր սևագրության մեջ և տեղափոխել հիմնական տիրույթ։ Իսկ մինչ այդ յուրաքանչյուր խմբագիր նույնպես կարող է դա անել։ --TheBabushka (քննարկում) 19:39, 3 Հունիսի 2020 (UTC)
Հարգելի Ազոյան Էսթերա, եթե հոդվածը կամ նրա կարևոր բաժինները կթարգմանեք երկու ժամվա ընթացքում, ապա կարող եք ստեղծել հոդվածը, կապել այլ վիքիների հետ և տեղադրել «Խմբագրում եմ» կաղապարը և երկու ժամվա ընթացքում քիչ-քիչ բարելավել այն։ Սակայն հաշվի առեք, որ տվյալ կաղապարը կարող է հոդվածում մնալ միայն երկու ժամ, հետևաբար դուք չեք կարող հոդվածը անավարտ թողնել՝ հաջորդ անգամ խմբագրումներ կատարելու համար։--Daughter of Billie (քննարկում) 20:10, 3 Հունիսի 2020 (UTC)
Հ․ Գ․ Պատկերացում կազմելու համար կարող եք դիտել «Sour Candy» հոդվածի պատմությունը։--Daughter of Billie (քննարկում) 20:27, 3 Հունիսի 2020 (UTC)

բարև ձեզ

բարև ձեզ, խնդրում եմ ջնջեք Մասնակից:Սուսաննա Ավագյան 1805 - էջը

Մի քիչ ուրիշ տեղ եք գրել, բայց ինչևէ՝ պատահմամբ ստեղծված կրկնօրինակ մասնակցային էջը ջնջվեց։--BekoՔննարկում 12:11, 6 Հունիսի 2020 (UTC)

Ինչպե՞ս արխիվացնել մասնակցի քննարկման էջը:

Ողջույն, հարգելի խմբագիրներ: Ցանկանում եմ քննարկմանս էջն արխիվացնել, սակայն չգիտեմ, թե ինչպես: Որևէ տեղ ներկայացվա՞ծ է դա անելու ձևը: --Daughter of Billie (քննարկում) 14:43, 7 Հունիսի 2020 (UTC)

Պետք է ստեղծել համապատասխան ենթաէջ՝ Մասնակցի քննարկում:Daughter of Billie/Արխիվ։ Ցանկալի է քննարկման էջում ավելացնել արխիվի համապատասխան հղումը (օրինակ՝ կարելի է նայել այս էջում։ Կարելի է արխիվացնել մինչև մեկ ամիս առաջվա քննարկումները։--Voskanyan (քննարկում) 14:48, 7 Հունիսի 2020 (UTC)

Բարև, կարող եմ համապատասխան բովանդակությունը տեղադրել քննարկման էջումդ, եթե ցանկանում ես։ Դու էլ արդեն լրացնես արխիվներն ըստ տարեթվերի։ --TheBabushka (քննարկում) 14:53, 7 Հունիսի 2020 (UTC)

Շնորհակալ եմ օգնության համար հարգելի Voskanyan և հարգելի TheBabushka: Ավարտեցի քննարկմանս էջն արխիվացնելու աշխատանքները: Հարգելի Voskanyan, եթե խնդրեմ, կարո՞ղ եք ստուգել խմբագրումներս` հնարավոր սխալմունքներից խուսափելու նպատակով:--Daughter of Billie (քննարկում) 15:17, 7 Հունիսի 2020 (UTC)

Ինչքանով տեղյակ եմ՝ խիստ կանոններ չկան, կարծում եմ՝ լավ է։--Voskanyan (քննարկում) 15:22, 7 Հունիսի 2020 (UTC)
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ օգնելու և ժամանակ տրամադրելու համար:--Daughter of Billie (քննարկում) 15:28, 7 Հունիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:Վերդյան/Ավազարկղ-ում (19:57, 8 Հունիսի 2020)

Ողջույն, Խնդրում եմ ինձ օգնել։ Գրել եմ հոդված՝ սկզբում մեկ այլ էջից,որը անվանել էի հոդվածի անունով, որի արդյունքում ինձ կամ ջնջեցին կամ արգելափակեցին։Ստեղծեցի մեկ այլ էջ և նույնությամբ տեքստը վերարտադրեցի արդեն նոր էջումս։Դա , իհարկե առաջացրեց խնդիր։Խնդրում եմ ՝ ուսումնասիրել իմ հոդվածը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասին և հուշել ինչպես վերականգնեմ այն և որոնք են սխալներս։ Կանխավ ՝ շնորհակալ եմ Վերդյան (քննարկում) 19:57, 8 Հունիսի 2020 (UTC)

Բարև, հոդվածի վերաբերյալ խնդիրներն ավելի լավ հասկանալու համար կարող եք ծանոթանալ այս դասընթացի հետ (տես՝ Օգնություն:Դասընթաց)։ Բացի այդ կարող եք նաև ընթերցել այս բովանդակությունը (տես՝ Օգնություն:Ինչու է ջնջվել իմ ստեղծած հոդվածը)։ --TheBabushka (քննարկում) 20:10, 8 Հունիսի 2020 (UTC)

Կատեգորիաների վերաբերյալ

Ողջույն։ Կցանկանայի ավելի մանրամասն իմանալ կատեգորիաների մասին և հատկապես պատասխանները հետևյալ հարցերի վրա.

  1. Գոյությու՞ն ունի արդյոք որևէ գործիք, որը հեշտացնում (ավելի ճիշտ՝ արագացնում) է աշխատանքները կատեգորիաներ ստեղծելիս։ Օրինակ՝ եթե թարգմանում եմ ինչ-որ կատեգորիա անգլերենից, և այն հարյուրավոր հոդվածներ է ներառում անգլերեն Վիքիպեդիայում, արդյո՞ք ինչ-որ ձև կարելի է միանգամից տեղադրել այդ կատեգորիան այդ հոդվածներին համապատասխանող հայերեն տարբերակներում կամ գոնե իմանալ (բացի հատ-հատ ստուգելուց իհարկե) տվյալ կատեգորիայում ներառված անգլալեզու հոդվածներից որոնք են ստեղծված հայերեն վիքիպեդիայում։
  2. Արդյո՞ք ինչ-որ գործիք կամ ձև գոյություն ունի, որի օգնությամբ հայերեն վիքիպեդիայում կարելի է ծանուցումներ ստանալ, եթե այլալեզու կատեգորիայում հոդված է ավելացել։

P.S. Ճիշտն ասած գրեթե ընդհանրապես չեմ հասկանում կատեգորիաներից և այս բոլոր ընթացքներից, այնպես որ հարցերը կարող են անհնար կամ անգամ զվարճալի հնչել ։)

Հարգանքներով՝ TheBabushka (քննարկում) 00:06, 10 Հունիսի 2020 (UTC)։

Կարծեմ նման գործիքներ չկան սակայն Աշոտը կարողանում էր բոտի միջոցով նման գործողություններ կատարել։--Սամվելքննարկում 03:54, 10 Հունիսի 2020 (UTC)

Այս գործիքներին ծանոթացեք․ [1], [2], [3] --Ավետիսյան91 (քննարկում) 04:45, 10 Հունիսի 2020 (UTC)

Նայեցի, դրանցից մեկն այն էր, ինչ ես ցանկանում էի։--TheBabushka (քննարկում) 12:10, 10 Հունիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:SiranushMargaryan1/Ավազարկղ-ում (09:01, 10 Հունիսի 2020)

ինչպես կարող եմ միջտողային հղում ավելացնել --SiranushMargaryan1 (քննարկում) 09:01, 10 Հունիսի 2020 (UTC)

Մենք չունենք "միջտողային հղումներ", հուսով եմ խոսքը գնում է Ներքին հղումների մասին։ - Kareyac (քննարկում) 13:00, 10 Հունիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:Valen1988-ում (13:14, 10 Հունիսի 2020)

Բարև Ձեզ, ինչպես կարող եմ ջնջել իմ ստեղծած հոդվածը, սա էջի ստեղծման փորձ էր: --Լուսինե Գալստյան (քննարկում) 13:14, 10 Հունիսի 2020 (UTC)

Ողջույն։ Կարևոր չէ, թե հոդվածն ով է ստեղծել, եթե այն չի համապատասխանում չափանիշներին և ենթակա է արագ ջնջման, ապա հոդվածի վերևում տեղադրեք {{Արագ|Պատճառը}} կաղապարը։--Ավետիսյան91 (քննարկում) 13:18, 10 Հունիսի 2020 (UTC)
  • Ողջույն, թեպետ հարցն ինձ էր ուղղված ու մասնակիցը պատասխանեց, բայց ես էլ կպատասխանեմ. իսկ ինչու՞ եք ուզում ջնջել Լուսինե Գալստյան, ընդամենը վստահելի աղբյուրներ գտեք, տեղադրեք, կօգնեմ՝ տեսքի կբերենք, եթե իհարկե աղբյուրներում ապացուցված լինի անձի նշանակալիությունը: Կամ խմբագրել կոդը սեղմեք, ու ամենավերևում ավելացրեք {{Ջնջել}} կաղապարը և բացատրեք, թե ինչու եք ուզում ջնջել: --Valen1988 (քննարկում) 13:23, 10 Հունիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:Մկրտումյան Գոհար/Ավազարկղ-ում (16:00, 11 Հունիսի 2020)

Ինչպես ավազարկղից տանել հիմնական էջ --Մկրտումյան Գոհար (քննարկում) 16:00, 11 Հունիսի 2020 (UTC)

Պատճենեք ավազարկղի ողջ պարունակությունը խմբագրական վիճակից, այնուհետև հիմնական հոդվածի անվանումը գրեք որոնման դաշտում, փնտրեք, եթե հոդվածը չլինի, համակարգը կառաջարկի ստեղծել այն։ Պատճենած բովանդակությունը տեղադրեք հոդվածի էջում, սեղմեք Ստեղծել էջը։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 16:28, 11 Հունիսի 2020 (UTC)

Տեղեկաքարտի լրացման վերաբերյալ

Բարև, ո՞վ կարող է օգնել լրացնել այս հոդվածի տեղեկաքարտը հայերեն տարբերակում։ Օգտագործվում է «| module =»-ն անձի տեղեկաքարտի մեջ ևս մեկ տեղեկաքարտ ավելացնելու և գործունեությունը ներկայացնելու համար։ Եթե հնարավոր է, կցանկանայի հրահանգներ գտնել, ինչպես օգտագործել դա։ Իսկ եթե այդպիսի հրահանգներ գոյություն չունեն առանձին հոդվածով/գայդով, կարող է՞ արդյոք մասնակիցներից մեկը լրացնել այն, որ մոտավորապես հասկանամ ձևը։ --TheBabushka (քննարկում) 19:44, 11 Հունիսի 2020 (UTC)

Բարև TheBabushka, վիքիյում ընդունված ե տեղադրել էջում մեկ տեղեկաքարտ։ Այս հոդվածում առաջարկում եմ օգտագործել {{Տեղեկաքարտ Երաժիշտ}}։ Տեղեկաքարտների լրացման ձևը սովորաբար բացատրված է կաղապարի /doc էջում։ Ի՞նչ կցանկանայիք բարելավել մոդուլում։ Մոդուլների մասին կարելի է կարդալ ru:Википедия:Модули էջում։ - Kareyac (քննարկում) 03:39, 12 Հունիսի 2020 (UTC)
Ուզում էի ավելացնել նաև տեղեկություններ անձի՝ որպես յություբեր կարիերայի մասին, քանի որ իր գործունեության մեծ մասը հենց դրա վրա էր հիմնված։ Սակայն չստացվեց մոտս այնպես անել, որ տեղեկաքարտը ներառի և նրա երաժշտական, և յություբում կարիերայի մասին տեղեկությունները, ինչպես անգլերեն տարբերակում։ --TheBabushka (քննարկում) 12:28, 12 Հունիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:Նարվարդ/Ավազարկղ-ում (13:18, 12 Հունիսի 2020)

ինչպես գտնել հսկել էջը նշանը --Նարվարդ (քննարկում) 13:18, 12 Հունիսի 2020 (UTC)

Ողջույն։ Յուրաքանչյուր էջի վերևի հատվածում կա աստղի նշան (Ավելացնել այս էջը ձեր հսկողության ցանկին)։ Սեղմելով դրա վրա՝ այն կավելանա ձեր հսկացանկին։ Դա կարելի է անել նաև այդ էջում միաժամանակ սեղմելով [alt-shift-w] կոճակները։--Ավետիսյան91 (քննարկում) 13:22, 12 Հունիսի 2020 (UTC)

Ինչպես նոր հոդված ստեղծել– Այս անստորագիր գրառման հեղինակն է Նարվարդ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հայերեն Վիքիպեդիայի առաջին էջի «Մասնակցիր» բաժնում մի գործիք կա, գրեք անվանումը և սեղմեք «Ստեղծել նոր հոդված» կոճակին։ Կամ հոդվածի անվանումը գրեք որոնման դաշտում, սեղմեք որոնել,եթե հոդվածն առկա չէ հանրագիտարանում, համակարգը կառաջարկի ստեղծել այն։--Ավետիսյան91 (քննարկում) 13:38, 12 Հունիսի 2020 (UTC)
Հարգելի՛ --Նարվարդ, Ձեր Սեն Սիմոն հոդվածը դեռ ավարտված չէ, և տեղափոխել ավազարկղից չենք կարող դեռ: Մի շտապեք, խնդրում եմ: Ինչպես տեղափոխել և ստեղծել հոդվածը ես արդեն ցույց տվել եմ, կանենք միասին, երբ պատրաստ լինի Ձեր հոդվածը ստեղծման: --Violmsyan (քննարկում) 13:43, 12 Հունիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Հենրիկ Գասպարյան-ում (13:50, 12 Հունիսի 2020)

Ինչպես կարող եմ տեղադրել նկարներ։ --Պարգև Ավետիսյան (քննարկում) 13:50, 12 Հունիսի 2020 (UTC)

Խմբագրական վիճակից կոդով խմբագրելու դեպքում սեղմեք «Ներկառուցվածք նիշք» գործիքի վրա, լրացրեք անհրաժեշտ տվյալները, իսկ վիզուալ խմբագրման դեպքում «Ավելացնել» գործիքների խմբից ընտրեք «Մեդիա»-ն և շարժվեք ըստ հրահանգների։ Նկարները կարող եք ընտրել վիքիպահեստից։--Ավետիսյան91 (քննարկում) 13:54, 12 Հունիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:SiranushMargaryan1/Ավազարկղ-ում (14:56, 18 Հունիսի 2020)

Բարև Ձեզ: Կասեք ինչպես կարող եմ սևագրությունից հոդվածը տեղափոխել հիմնական դաշտ --SiranushMargaryan1 (քննարկում) 14:56, 18 Հունիսի 2020 (UTC)

Բարև Ձեզ: խնդրում եմ կարդալ պատասխան մի քանի տող վերև Օգնության վահանակի հարց Մասնակից:Մկրտումյան Գոհար/Ավազարկղ-ում (16:00, 11 Հունիսի 2020) բաժնում։ - Kareyac (քննարկում) 15:55, 18 Հունիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Վիքիպեդիա:Կարևոր հոդվածներ, որոնք բացակայում են Հայերեն Վիքիպեդիայում/Մարդիկ/Գրողներ և լրագրողներ-ում (20:28, 18 Հունիսի 2020)

inchpes storagrem ays ejum --ՕՖԵԼՅԱ (քննարկում) 20:28, 18 Հունիսի 2020 (UTC)

Հարգելի @ՕՖԵԼՅԱ, խնդրում եմ Հայերեն Վիքիպեդիայում հայերենը գրեք հայատառ։ Իսկ ստորագրելու համար սեղմեք «Խմբագրել կոդը» կոճակի վրա, համապատասխան տեղում գործիքների վահանակի ձախից երրորդ գործիքը սեղմելով կստանաք --~~~~ սիմվոլները, որոնք էլ ստորագրությունն են։--Ավետիսյան91 (քննարկում) 20:33, 18 Հունիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Վիքիպեդիա:Հայերեն Վիքիպեդիայում բացակայող կարևոր հոդվածներ/Մարդիկ/Նկարիչներ, երաժիշտներ և կոմպոզիտորներ-ում (10:25, 27 Հունիսի 2020)

ինչպես ստորագրել հոդվածի դիմաց --Սիլվա Վարդանյան (քննարկում) 10:25, 27 Հունիսի 2020 (UTC)

Հարգելի Սիլվա Վարդանյան, այս հարցի պատասխանը գրված է մի քայլ վերև։ - Kareyac (քննարկում) 10:44, 27 Հունիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Շողեր Սարգսյան-ում (21:23, 28 Հունիսի 2020)

Texekutyuner shoxer sargsyani masin --Aramanukyanara (քննարկում) 21:23, 28 Հունիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Օգնություն:Դասընթաց/Քննարկել-ում (12:58, 1 Հուլիսի 2020)

Ողջույն, ես ցանկանում եմ թարգմանած հոդված տեղադրել էջում, նյութի մասին կա անգլերեն , ինչպես անեմ որ կարողնամ հայերեն նյութը հրապարակել --Գևորգյան Աշխեն (քննարկում) 12:58, 1 Հուլիսի 2020 (UTC)

Հարգելի՛ Գևորգյան Աշխեն, կարող եք օգտվել Հոդվածի ստեղծում էջից։--Voskanyan (քննարկում) 17:47, 1 Հուլիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Կոտմանի ճակատամարտ (1220)-ում (17:38, 1 Հուլիսի 2020)

Ինչպես փոփոխել անվանումը --ՍՈՆԱ1244 (քննարկում) 17:38, 1 Հուլիսի 2020 (UTC)

Հարգելի ՍՈՆԱ1244, հոդվածի վերնագիրը փոխելու համար (եթե այն ակնհայտ սխալ չէ) պետք է գրել Անվանափոխման էջում՝ օգտվելով համապատասխան կաղապարից։--Voskanyan (քննարկում) 17:45, 1 Հուլիսի 2020 (UTC)

Հարգելի ՍՈՆԱ1244, հոդվածի տեքստը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որտեղ նշված է 1221։ Հոդվածն անվանափոխելու համար պետք է ներկայացնել վստահելի աղբյուրներ։--Voskanyan (քննարկում) 17:57, 1 Հուլիսի 2020 (UTC)

Բարև Ձեզ։Կոտմանի ճակատամարտի թվականը Հայոց պատմության շտեմարանի երրորդ գրքում նշված է 1220 թվական։Այստեղ թույլ չեք տալիս փոխել,ասելով,որ նյութը վերցված է հանրագիտարանից։Իսկ այնտեղ նշված է 1221։Խնդրում եմ կասեք որն է ճիշտ։ --ՍՈՆԱ1244 (քննարկում) 18:04, 1 Հուլիսի 2020 (UTC)

Հարգելի ՍՈՆԱ1244, Վիքիպեդիայում հոդվածների համար հիմք են ընդունվում գիտական վստահելի աղբյուրները, ինչպիսին է հանրագիտարանը, ոչ թե շտեմարանը։ Hayk.arabaget մասնակիցը գուցե ասի, թե որն է ճիշտ։--Voskanyan (քննարկում) 18:16, 1 Հուլիսի 2020 (UTC)
Voskanyan, շնորհակալություն կարծիք հարցնելու համար: Հարգելի ՍՈՆԱ1244, հետազոտոզները համակարծիք չեն ճակատամարտի թվագրության հարցում. Կ. Դ. Օսսոնը, Ռ. Գրուսսեն, Բ. Շպուլերը և Ա.Ուորքերն այն թվագրել են 1221 թվականի փետրվարով, Շ. Լըմերսիեն 1221 թվականի մարտով, իսկ Հ. Մանանդյանը, Լ. Բաբայանը, Ռ. Կիկնաձեն, Յու. Աիխարուլիձեն և Հ. Ատեփանյանը1221 թ. Հունվարով, Հենվելով Իբն ալ-Ասիրի վկայության վրա (տե՛ս աղբյուրը, որտեղ հստակ նշվում է, թե ինչու չի կարող լինել 1220): Ռուսերեն աղբյուրը՝ էջ 21, մեկ այլ ռուսերեն աղբյուր՝ գրված հայ գիտնականի կողմից՝ 13 էջ, արշավանքի հստակ նկարագրություն ադրբեջանցի պատմաբանի մոտ՝ դարձյալ ռուսալեզու աղբյուր, նաև՝ դեպքերի ականատես Կիրակոս Գանձակեցի և այլն: Վրաց պատմագրությունը նույնպես նշում է 1221 թվականի հունվար-փետրվարը: --Հայկ (արաբագետ) 20:09, 1 Հուլիսի 2020 (UTC)
Բարև Ձեզ։Շատ շնորհակալ եմ օգնելու համար Voskanyan և Hayk.arabaget խմբագիրներին։Անչափ շնորհակալ եմ Ձեզնից։ --ՍՈՆԱ1244 (քննարկում) 08:19, 2 Հուլիսի 2020 (UTC)

Արտաքին հղումներ կաղապարի մասին

Ինչպե՞ս պետք է գրեմ այս կաղապարի ներքևում, որպեսզի ստանամ այն ձևը, որը ռուսերեն հոդվածում է: --Anahit Makarian (քննարկում) 19:42, 11 Հուլիսի 2020 (UTC)

Anahit Makarian, հայերենում կաղապարը՝ {{Արտաքին հղումներ}} է կամ {{ԱՀ}}:--∑ίγμα (քնն.) 19:47, 11 Հուլիսի 2020 (UTC)

Sigma'am Շնորհակալ եմ, ինձ պետք է իմանալ, ռուսերեն հոդվածի կաղապարի ներքին հատվածը թարգմանելիս հայերենում ինչպես պետք է գրեմ: --Anahit Makarian (քննարկում) 20:05, 11 Հուլիսի 2020 (UTC):

@Anahit Makarian, ո՞ր կաղապարն եք ուզում բերել Հայերեն Վիքիպեդիա: Հոդվածն ասեք, նայենք, օգնենք:--∑ίγμα (քնն.) 19:54, 11 Հուլիսի 2020 (UTC)

Sigma'am, եթե կարող եք, նայեք Армиллярная сфера հոդվածի Внешние ссылки կաղապարի ներքին հատվածում եղած Древнегреческая астрономия գրվածքը: Ես հայերեն հոդվածը թարգմանելիս չեմ հասկանում, թե «Հին Հունական աստղագիտություն» գրելուց բացի ինչ պետք է գրեմ, որպեսզի ստացվի այնպես, ինչպես ռուսերեն հոդվածում է:--Anahit Makarian (քննարկում) 20:05, 11 Հուլիսի 2020 (UTC)

@Anahit Makarian, այդ կաղապարը Հայերեն Վիքիպեդիայում չկա, հետևաբար չեք կարող տեղափոխել:--∑ίγμα (քնն.) 20:11, 11 Հուլիսի 2020 (UTC)

Sigma'am շնորհակալ եմ, հասկացա: Իսկ եթե նորից այսպիսի դեպքեր լինեն, ինչպե՞ս ստուգեմ կա այդ կաղապարը թե` ոչ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Anahit Makarian (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

@Anahit Makarian, կարող եք օգտվել այս գործիքից, որն օգնում է հասկանալ՝ հոդվածի ներքին հղումներից ու կաղապարներից որոնք կան մեզ մոտ: Source article: տողում գրում եք այն օտարալեզու հոդվածը, որ թարգմանում եք, Source project: դաշտում նշում եք՝ որ վիքիից եք թարգմանում (ru, en), Target project: դաշտում նշում եք hy և անպայման դնում եք Don't print links without interwiki մոտի թռչնակը: Այսպես հեշտ կկողմնորոշվեք:--∑ίγμα (քնն.) 20:27, 11 Հուլիսի 2020 (UTC)

Sigma'am անչափ շնորհակալ եմ

Արտաքին հղումներ բաժնի մասին

Ուզում եմ իմանալ, թե ռուսերեն հոդվածը թարգմանելիս հայերեն հոդվածում Արտաքին հղումներ բաժինը դնելուց հետո դրա անմիջապես ներքևում, օրինակի համար «Навигация» այս հատվածն ինչպես պետք է գրեմ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Anahit Makarian (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

@Anahit Makarian, դա բերելու կարիք կարծում եմ չկա: Ըստ իրավիճակի, պիտի նայել, հասկանալ: Ռուսերեն ո՞ր հոդվածն եք թարգմանում:--∑ίγμα (քնն.) 20:01, 11 Հուլիսի 2020 (UTC)

Հարց թարգմանության վերաբերյալ

Թարգմանում եմ History of Latin America հոդվածը: Թարգմանության վերաբերյալ մի քանի հարց ունեմ, եթե կարող եք, խնդրում եմ ասեք, թե ինչպես պետք է թարգմանեմ այս արտահայտությունները

  1. Bay of Pigs Invasion
  2. Turn to the left (right)

--Anahit Makarian (քննարկում) 10:13, 12 Հուլիսի 2020 (UTC)

1. Խոզերի ծովածոցի գործողությունը (օրինակ մեզ մոտ),
2. Եթե հրահանգ կամ գործողություն՝ «թեքվել ձախ», եթե ճանապարհի թեքման կետ՝ «ձախ շրջադարձ»։
- Kareyac (քննարկում) 11:22, 12 Հուլիսի 2020 (UTC)

Հարգելի՛ @Kareyac, շնորհակալություն արձագանքելու համար: Առաջին կետը հասկացա, բայց ինչ վերաբերում է երկրորդին. խնդիր այն է, որ չեմ կարողանում հասկանալ, թե ո՛ր իմաստով պետք է գործածել: --Anahit Makarian (քննարկում) 09:47, 13 Հուլիսի 2020 (UTC)

Հարգելի՛ Anahit Makarian, հոդվածում գրված է քաղաքական պահով և սա գործողությունն է, "թեքում դեպի" Left-wing politics և Right-wing politics, ձախ և աջ քաղաքականություն։ Ալելի ճիշտ թարգմանություն խնդրւմ եմ որոնել համացանցում կամ մեզ մոտ օրինակ՝ Քաղաքական սպեկտր և Կուսակցություն հոդվածներում։ - Kareyac (քննարկում) 13:31, 13 Հուլիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:Anetik26/Ավազարկղ-ում (11:42, 14 Հուլիսի 2020)

Ես ստեղծել եմ ավազարկղ, բայց չեմ գտնում --Anetik26 (քննարկում) 11:42, 14 Հուլիսի 2020 (UTC)

Հարգելի Anetik26, Ձեզ ստեղծած վերջին ավաղարկղը սա է՝ Մասնակից:Anetik26/Ավազարկղ1։ Իսկ առհասարակ Ձեր բոլոր գործողությունները կարող եք տեսնել «Ներդրում» էջում։ --23artashes (քննարկում) 12:09, 14 Հուլիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:Անահիտ Ղուկասյան/Ավազարկղ-ում (09:21, 16 Հուլիսի 2020)

Ողջույն, Վիքիընտանիք, ես նորեկ եմ և ուզում եմ նոր էջ ստեղծել: Ինչպե՞ս կարող եմ ստորագրել հոդվածը Շնորհակալություն --Անահիտ Ղուկասյան (քննարկում) 09:21, 16 Հուլիսի 2020 (UTC)

Անահիտ Ղուկասյան, հոդվածները չեն ստորագրվում: Հոդվածագիրների անունները ավտոմատ ձևավորում են հոդվածի պատմության էջում:--∑ίγμα (քնն.) 10:05, 16 Հուլիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:Անահիտ Ղուկասյան/Ավազարկղ-ում (20:20, 18 Հուլիսի 2020)

Ողջույն, ինչ-որ մեկն ինձ կօգնի՞ սա թարգմանել։

He has continued to focus on producing and promoting world music through his Real World Records label. He has also pioneered digital distribution methods for music, co-founding OD2, one of the first online music download services.   Շնորհակալություն --Անահիտ Ղուկասյան (քննարկում) 20:20, 18 Հուլիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց (15:15, 24 Հուլիսի 2020)

Ողջույն: Ես առաջին հոդվածս եմ գրում: Բավականին աշխատանք եմ արել արդեն ավազարկղում, բայց ուզում եմ իմանալ, եթե ուզում եմ այս պահին դադար տալ ու դուրս գալ վիքիի էջից, ասենք վաղը շարունակելու համար, պիտի սեղմեմ պահպանել՞ կոճակը, որ աշխատանքս չկորչի, ու կարողանամ հետո շարունակե ոչ թե 0-ից սկսել: Արդյոք՞ դա հրապարակելու հետ կապ ունի, թե սա միայն ավազարկղի համար է: --22Ani (քննարկում) 15:15, 24 Հուլիսի 2020 (UTC)

Բարև, միայն ավազարկղի համար է։ --TheBabushka 🐙 15:32, 24 Հուլիսի 2020 (UTC)

Սխալ Wikidata-ում

Ողջույն։ Դիքսի Դ'Ամելիո հոդվածի տեղեկաքարտում նշվում է, որ տվյալ անձը 284 տարեկան է։ Նման դեպքերում սխալը պետք է ուղղվի դատայում, չէ՞։ --SilViePink 🐍 17:34, 27 Հուլիսի 2020 (UTC)

SilViePink, Symbol keep vote.svg Ուղղված է, քեշը մաքրելուց հետո կամ մի փոքր ուշ կերևա։--Նուբեռելլա 💬 17:38, 27 Հուլիսի 2020 (UTC)

Թանկագին Նուբեռելլա, շնորհակալ եմ, արդեն նորմալ է։ --SilViePink 🐍 17:43, 27 Հուլիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակցի քննարկում:Nooberella-ում (18:32, 29 Հուլիսի 2020)

Barev Dzz. Indz mot chi berum arajarkvox hodvacneri cank...Inchpes gtnem ayd ej@. Xndrum em cuyc tveq, te da vor ejum e.. shnorhakalutyun --Darbvard (քննարկում) 18:32, 29 Հուլիսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:ՄարտինԱսցատրյան/Ստվեր Ոզնի (խաղ)-ում (21:05, 29 Հուլիսի 2020)

Բարև ձեզ։ Ես կրկին խմբագրեցի ակս էջը։ Հնարավորության դեպքում խնդրում եմ կրկին ստուգել այն և կրկին կապնվել, ինչպես նաև տեղեկացնել, թե ինչպես կրկին հրապարակեմ։ Նախապես շնորհակալություն։ --ՄարտինԱսցատրյան (քննարկում) 21:05, 29 Հուլիսի 2020 (UTC)

Հարգելի՛ ՄարտինԱսցատրյան, մանրամասն ստուգեք, թարգմանական սխալները, վրիպակները, տառասխալները, անհասկանալի մասերն ուղղեք, հետո նոր ստեղծեք հիմնական տարածքում: --Valen1988 (քննարկում) 21:43, 29 Հուլիսի 2020 (UTC)

Հարց էջի խմբագրման վերաբերյալ

Բարև Ձեզ: Ես փորձեցի խմբագրել էջ այն ջնջվեց copy անելու պատճառով բայց դա իմ հավաքած տեքստից էի copy արել: Հաջորդ անգամ հավաքեցի նյութը ջնջվեց պատճառաբանվելով, որ փորձել եմ կրնկնօրինակել նախորդ հավաքած էջը: Ինչպես անեմ որ չջնջվի? --Նարինե– Այս անստորագիր գրառման հեղինակն է Narinchok (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ո՞ր էջի մասին է խոսքը հարգելի @Narinchok։--Սամվելքննարկում 12:24, 30 Հուլիսի 2020 (UTC)
Տերնոպոլի պետական ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղ @Samo04:-- Նարինե
Հոդվածի տեքստը մեկին մեկ կրկնում էր այս կայքի տեքստը։ --BekoՔննարկում 08:21, 31 Հուլիսի 2020 (UTC)
Ես այս երկու կայքերի օգտատերն եմ: Խնդրում եմ թույլ տալ տեղադրել նյութը: :-- Նարինե
Չենք կարող քանի որ մենք իրականում չենք կարող ստուգել, արդյոք Դուք եք հեղինակային իրավունքի կրողը, բացի այդ այն կհամարվի ոչ նշանակալի, քանի որ չեն օգտագործվել անկախ երկրորդական աղբյուրներ։ Նաև խորհուրդ չի տրվում գրել էջեր, որոնց առարկան Ձեր հետ փոխկապակցված է։--Սամվելքննարկում 09:35, 31 Հուլիսի 2020 (UTC)

Հարց

Բարև Ձեզ: Ձեզ անհանգստացնում է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանը: << Տերնոպոլի պետական ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղ >> էջը խմբագրելուց հետո այն ջնջվել է երկրորդ անգամ: Մի անգամ ջնջվեց պատճառաբանվելով, որ մեկ այլ էջի կրկնօրինակում է, երկրորդ անգամ պատճառաբանվեց որ փորձել եմ ստեղծել նույն էջը: Ինչու՞մ է խնդիրը:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Eftneu (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի @Eftneu, վերևի քննարկման մեջ ներկայացված է ինչու է ջնջվել։--Սամվելքննարկում 08:53, 5 Օգոստոսի 2020 (UTC)
    ՀԻմա մեր համալսարանը ուզում է ունենալ իր էջը: Ո՞նց անենք:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Eftneu (քննարկում|ներդրումներ)  մասնակիցը։
Հարգելի @Eftneu Վիքիպեդիան գովազդային կայք չէ, այստեղ էջերը պետք է բավարարեն Վիքիպեդիայի չափանիշներին։--Սամվելքննարկում 12:02, 5 Օգոստոսի 2020 (UTC)

Այս [[4]] էջում նշված է մեր համալսարանի անունը և մենք ցանկանում ենք մեր պատմությունը ներառել այդ էջում: Այն գովազդ չէ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է 2a00:cc47:22a0:d00:3c0e:476d:bbea:7c67 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Բարև ձեզ, [[5]] այստեղ գրված է ջնջման պատճառը «Ոչ հանրագիտարանային բովանդակություն» և «Հեղինակային իրավունքների հավանական խախտում»։ Առաջարկում եմ ձանոթանալ օգնության էջերին, օրինակ՝ Վիքիպեդիա:Խուսափեք տարածված սխալներից, Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում/Կազմակերպության նշանակալիություն, Վիքիպեդիա:Պատճենել-փակցնել և այլն։ բարի մաղթանկներով - Kareyac (քննարկում) 07:49, 6 Օգոստոսի 2020 (UTC)

Գրեք հեռախոսահամար, մեր ղեկավարությունը ցանկանում է կապ հաստատել Ձեր հետ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է 2a00:cc47:22a0:d00:3c0e:476d:bbea:7c67 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Վիքիպեդիային վերաբերող հարցերը քննարկվում են բացառապես Վիքիպեդիայում, բացի այդ, նյութի հետ անմիջական կապ ունեցող անձանց կողմից հոդվածի ստեղծումը կամ խմբագրումը չի խրախուսվում։--Voskanyan (քննարկում) 11:03, 6 Օգոստոսի 2020 (UTC)
Բոլոր բուհերը վիկիպեդիայում ունեն իրենց էջը, ինչում է խնդիրը որ մենք չենք կարող ունենալ մեր էջը:– Այս անստորագիր գրառման հեղինակն է 2a00:cc47:22a0:d00:3c0e:476d:bbea:7c67  (քննարկում|ներդրումներ)  մասնակիցը։
«Եթե Դուք ներկայացնում եք այն կազմակերպությունը, որի մասին ցանկանում եք հոդված գրել Վիքիպեդիայում, Դուք հնարավոր է ունենաք շահերի բախում և դժվարանաք գրել լավ, չեզոք հանրագիտարանային հոդված: Ձեզ համար դժվար կլինի գրել հոդված, որը գովազդային ոճ չի ունենա, իսկ Վիքիպեդիայում գովազդն արգելվում է: Եթե Ձեր ապագա հոդվածը նման է գովազդի և չի համապատասխանում նշանակալիության չափանիշներին, այն արագ կջնջվի: Ամենաճիշտ գործողությունն այս դեպքում ոչինչ չանելն է. եթե Ձեր կազմակերպությունը նշանակալի է, վաղ թե ուշ ինչ-որ մեկը կգրի դրա մասին: Ձեր կազմակերպության մասին գրելու փոխարեն, Դուք կարող եք գրել մեկ այլ հոդված, օրինակ, այն ոլորտի մասին, որով զբաղվում է Ձեր կազմակեպությունը:»--Սամվելքննարկում 13:28, 6 Օգոստոսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Վիքիպեդիա:Հարցեր-ում (09:53, 6 Օգոստոսի 2020)

ողջույն --Garik9492 (քննարկում) 09:53, 6 Օգոստոսի 2020 (UTC)

ողջույն հարգելի Garik9492: --ERJANIK (քննարկում) 16:11, 6 Օգոստոսի 2020 (UTC)

Նորից խնդիր WikiData-ում

Դատայից գլուխ չեմ հանում, դրա համար խնդրում եմ ինչ-որ մեկը այս հոդվածը ուղղի, անձը հիմա ողջ է, բայց դատայից եկած տվյալներով ծնվել է երրորդ հազարամյակում: --SilViePink 🐍 21:23, 8 Օգոստոսի 2020 (UTC)

SilViePink ջան, մենք 3-րդ հազարամյակում չե՞նք ։Պ։ Ուղղեցի արդեն։ Երբ «ծննդյան օր» մոտ խմբագրել ես սեղմում, թվականի ներքևում «Precision» է հայտնվում, պետք է դա ուղղել (այս դեպքում year)։ Շնորհակալություն։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:27, 8 Օգոստոսի 2020 (UTC)
Ահհ մի քիչ սխալ եմ արտահայտվել, շնորհակալ եմ շա´տ սիրելի ԱշոտՏՆՂ ^_^: --SilViePink 🐍 21:31, 8 Օգոստոսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Հունգարիայի աշխատավորների կուսակցություն-ում (16:06, 11 Օգոստոսի 2020)

nor ban vonc karoxem avelacnel --Ando4343 (քննարկում) 16:06, 11 Օգոստոսի 2020 (UTC)

Հարգելի՛ Ando4343, Վիքիպեդիայում հայերեն գրում ենք բացառապես հայատառ։ Նոր հոդված ստեղծելու համար կարող եք օգտվել Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում էջից։--Voskanyan (քննարկում) 16:11, 11 Օգոստոսի 2020 (UTC)

Էջերի թարգմանության մասին

Բարև Ձեզ
Օգտվելիս Wikidata կայքից, երբ ցանկանում էի ավելացնել իմ անձնական էջի ՙՙԼեզուներ՚՚ վահանակում Անգլերեն տարբերակը, ինձ մոտ նշվեց, որ էջը չի կարելի թարգմանել, թեև ես տեսել եմ, որ այլ մասնակիցները ինչ որ ձևով կարողացել են ՙՙԼեզուներ՚՚ վահանակում ավելացնել այլ լեզուներ: Հայցում եմ Ձեր օգնությանը վերոնշյալ հարցում:

Հարգանքով

--Tigran Ovanyan / 💬 18:13, 9 Օգոստոսի 2020 (UTC)

Աշոտ ջան, խնդրում եմ ժամանակ ունենալու դեպքում անդրադառնալ այս հարցին։ --Voskanyan (քննարկում) 16:19, 11 Օգոստոսի 2020 (UTC)
Ոսկանյան ջան, շնորհակալություն նշելու համար, չէի նկատել։ Tigran Ovanyan ջան, կասե՞ս խոսքը որ հոդվածի մասին է։ Հնարավո՞ր է անգլերեն այդ հոդվածը արդեն կապված է հայերեն այլ հոդվածի հետ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:22, 11 Օգոստոսի 2020 (UTC)
Կներես, որ ուշ եմ պատասխանում:
ԱշոտՏՆՂ ես իմ հարցում նկատի ունեի իմ անձնական Tigran Ovanyan էջի մասին: --Tigran Ovanyan / 💬 10:02, 12 Օգոստոսի 2020 (UTC)
Անձնկանա էջերը նման ձևով կապել հնարավոր չէ, Tigran Ovanyan ջան։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:03, 12 Օգոստոսի 2020 (UTC)
Իսկ ուրիշ տարբերակներ չկա՞ն ԱշոտՏՆՂ --Tigran Ovanyan / 💬 11:05, 12 Օգոստոսի 2020 (UTC)
Այսպես, Tigran Ovanyan ջան։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:08, 12 Օգոստոսի 2020 (UTC)
Շատ շնորհակալ եմ ԱշոտՏՆՂ ջան ^_^ --Tigran Ovanyan / 💬 11:13, 12 Օգոստոսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Վիքիպեդիա:Հարցեր-ում (06:51, 12 Օգոստոսի 2020)

inchpes unenam nor informacia ev texadrem --Ando4343 (քննարկում) 06:51, 12 Օգոստոսի 2020 (UTC)

Հարգելի Ando4343, նախ խնդրում եմ գրել հայերեն (օգնության համար կարդացեք b:Ինչպես_գրել_հայերեն էջը)։ Նյութեր գտնելու ամենահեշտ տարբերակը այլ լեզվով Վիքիպեդիայից թարգմանելն է։ Եթե թարգմանություն անել չեք ցանկանում, օգտվեք հայերեն վստահելի աղբյուրներից, բայց հիշեք, որ Հայերեն Վիքիպեդիայում հեղինակային իրավունքով պաշտպանված նյութեր տեղադրել չի կարելի․ աղբյուրներից կարող եք օգտվեկ, բայց ոչ պատճենել բովանդակությունը։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:55, 12 Օգոստոսի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Էդվարդ Ավետիսյան (բարերար)-ում (17:02, 16 Օգոստոսի 2020)

Բարև ձեզ,,ինչպես կապվել բարերարների հետ --Մանվել Քրիստինա (քննարկում) 17:02, 16 Օգոստոսի 2020 (UTC)

Չգիտեմ, բայց հաստատ ոչ Հայերեն Վիքիպեդիայի հարցեր բաժնում հարց տալով :)։ Այս էջը նախատեսված է Վիքիպեդիայի հետ կապված հարցերի համար։ Շնորհակալություն։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:21, 16 Օգոստոսի 2020 (UTC)

Առաքելոց վանքի վերջին վանահայր Հովհաննես Մուրադյան

Ես ցանկանում եմ իմանալ իմ հոդվածը խմբագրվել է թե ոչ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Անուշ Կակոսյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի @Անուշ Կակոսյան, մտեք հոդվածի էջ, սեղմեք «Դիտել պատմությունը» կոճակը և այնտեղ կերևա։--Սամվելքննարկում 13:25, 25 Օգոստոսի 2020 (UTC)

Սխալի ուղղում Հմայակ Ավետիսյանի էջում

Ողջույն Օգոստոսի 20-ին դիմել եմ Ձեզ՝ անպատասխան: Հմայակ Ավետիսյան էջում կատարել եմ նկարի փոփոխություն: Հոդվածում տեղադրված նկարը պատկերում էր Հ.Ավետիսյանի գործերից՝ Անդրանիկ Մարկոսյանի դիմանկարը: Վերջինս փոխել եմ հայրիկիս՝ Հմայակ Ավետիսյանի լուսանկարով: Հմայակ Ավետիսյանի ինքնադիմանկարները տեղադրված են այլ կայքերում ուստի խնդրում եմ չփոխել այն: Հարգանքով Արմենուհի Ավետիսյան– Այս անստորագիր գրառման հեղինակն է Armenuhiavetisyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Կոնկրետ ո՞րտեղ և ու՞մ եք դիմել հարգելի @Armenuhiavetisyan, իսկ սա իրականում հարց չէ, այն կարող եք տեղադրել հոդվածի քննարկման էջում։--Սամվելքննարկում 13:32, 25 Օգոստոսի 2020 (UTC)

Ողջույն հարգելի Սամվել, գրել եմ wiki@wikimedia.org էլ. հացեին: Շնորհակալ եմ արձագանքի համար:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Armenuhiavetisyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Օգնության վահանակի հարց Մասնակից:Sedul Poghosyan-ում (16:51, 30 Օգոստոսի 2020)

Ինչու՞ չեմ կարողանում հրապարակել։ --Sedul Poghosyan (քննարկում) 16:51, 30 Օգոստոսի 2020 (UTC)

Ի՞նչը: --Valen1988 (քննարկում) 16:55, 30 Օգոստոսի 2020 (UTC)

Հարց

Ինչպե՞ս փոխեմ հրապարակած հոդվածի անունը։--Sedul Poghosyan (քննարկում) 21:59, 30 Օգոստոսի 2020 (UTC)

Սեղմեք վերևում աջ հատվածում, Ավելին-Տեղափոխել այս էջը։--Սամվելքննարկում 10:14, 8 Սեպտեմբերի 2020 (UTC)

Վիզուալ խմագրիչ

Վիզուալ խմագրիչը չի աշխատում սևագրություններումս, փորձեցի նոր սևագրություն ստեղխել և այնտեղ փորձել, բայց ապարդյուն։ Սովորական հոդվածներում այն նորմալ աշխատում է, ինչու՞մ կարող է լինել խնդիրը։ --TheBabushka 🐙 13:01, 9 Սեպտեմբերի 2020 (UTC)

Խնդիրը լուծվեց--TheBabushka 🐙 14:05, 9 Սեպտեմբերի 2020 (UTC)

Հայերեն վիքիում բացակայող տեղեկաքարտ

Ողջույն։ Պատրաստվում եմ հոդված ստեղծել, որի տեղեկաքարտը հայերենում չկա, հոդվածը մանհվայի մասին է, եթե որպես տեղեկաքարտ օգտագործեմ մանգայի տեղեկաքարտը, ուրեմն ամեն ինչ դատայով ճիշտ կբացի, բայց տվյալ ստեղծագործությունը մանհվա է (մանգան ճապոնական կոմիքս է, մանհվան՝ կորեական)։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է ժամանակ տրամադրի ու ստեղծի։ Նախապես շնորհակալ եմ։ <3 --SilViePink 🐍 17:13, 10 Սեպտեմբերի 2020 (UTC)

Ջնջվում է նկարը։

Դերասան, վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի լուսանկարը տեղադրել ենք 2 ամիս առաջ, պահպանվել է մինչև վերջերս, այսօր նայում եմ` հեռացվել է։ Ի՞նչ պատճառով, լուսանկարն ինքներս ենք նկարել։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է 141.136.89.185 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի անանուն մասնակից։ Պատկերները ջնջում են Վիքիպահեստի ադմինները՝ անպայման նշելով պատճառը։ Մենք դրա հետ կապ չունենք, դիմեք Վիքիպահեստի ադմինիստրատորներին։ --23artashes (քննարկում) 14:05, 12 Սեպտեմբերի 2020 (UTC)

"2020 Հայ-ադրբեջանական պատերազմ" հոդված

Ժող ջան, եթե անգլերեն լավ իմացող կա, փորձեք մասնակցել անգլերեն Վիքիում։ 46.172.10.47 11:03, 28 Սեպտեմբերի 2020 (UTC)

Armenians Article Attack by Pan Turks and Azeris

Please Inform All Armenian Wikipedians to protect Articles about Armenia and Armenians in English Wikipedia Cyberattack happened

Pan Turks and Azeris attack to Articles about Armenia and Armenians For example

https://en.wikipedia.org/wiki/Armenia%E2%80%93United_States_relations

They Change Armenia Flag with LGBT Flag

Please inform to All Armenian Wikipedians to protect Articles about Armenia and Armenians

Luckie Luke (քննարկում) 03:10, 2 Հոկտեմբերի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Ղուկաս ավետարանիչ-ում (09:54, 3 Հոկտեմբերի 2020)

Բարև ձեզ դուքք կարող եք ինձ ասել նկար ինչպես դնեմ օրինակ ինչվոր մարդու մասին տեղեկություն եմ խմբագրում այտ մարդու նկարը ինչպես դնեմ --Երեմիա (քննարկում) 09:54, 3 Հոկտեմբերի 2020 (UTC)

Բարև Երեմիա ջան, կարող ես գրել ինձ փորձենք իրար հետ քո հոդվածը կարգի բերել:

Օգնության վահանակի հարց Ղուկաս ավետարանիչ-ում (09:57, 3 Հոկտեմբերի 2020)

Կներեք եթե

երկրորդ անգամ եմ գրում ուղակի վստահ չեմ որ առաջինը ուղարկեցի ինչպես նկար տեղադրեմ տեղեկության մեջ --Երեմիա (քննարկում) 09:57, 3 Հոկտեմբերի 2020 (UTC)
Հարգելի Երեմիա, գուցե ձեզ օգնի Օգնություն:Պատկերազարդում էջը։ - Kareyac (քննարկում) 15:42, 3 Հոկտեմբերի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ-ում (05:45, 14 Հոկտեմբերի 2020)

Բարև ձեզ ես նյութ եմ հրապարակել , ճիշտ ու ստույգ բայց չեմ հասկանում ինչ աղբյուրների մասին է խոսքը , այն մարդու ում մասին գրելեմ ծառայել ք ՀՀ ԶՈւ ում և աբյուրը հենց դա է և պարգևների լուսանկարները --Արթուր Նավասարդյան (քննարկում) 05:45, 14 Հոկտեմբերի 2020 (UTC)

Հարգելի Արթուր Նավասարդյան Վիքիպեդիայում հոդվածները գրվում են վստահելի աղբյուրների հիման վրա, այսինքն պետք է տեղադրեք աղբյուր, որտեղից եք օգտվել հոդվածը գրելիս։--Սամվելքննարկում 06:07, 14 Հոկտեմբերի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ-ում (16:10, 14 Հոկտեմբերի 2020)

Ինչպես կատարել հրապարակումներ --Քգհիռդվմկ (քննարկում) 16:10, 14 Հոկտեմբերի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:Valer Torosyan-ում (21:30, 23 Հոկտեմբերի 2020)

Vonc karox em patkerner gcel ej --Valer Torosyan (քննարկում) 21:30, 23 Հոկտեմբերի 2020 (UTC)

Այստեղ մանրամասն նկարագրված է՝ Օգնություն:Պատկերազարդում։--ԲեքոՔննարկում 06:12, 24 Հոկտեմբերի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Վիքիպեդիայի քննարկում:Վստահելի աղբյուրներ-ում (12:43, 31 Հոկտեմբերի 2020)

Ես ուզում եմ գրեմ իմ ֆեսբուկյան էջի մասին բայց չեմ կարողանում հոդված տեղադրեմ 🙄🙄😏 --Կայֆոտ (քննարկում) 12:43, 31 Հոկտեմբերի 2020 (UTC)

Բարև Ձեզ; Ինչպ՞ես կարող եմ Ավազարկղ-ից հոդվածը հանրայնացնեմ: Մենակ ես եմ տեսնում նյութը:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Movsisyan Qnqush (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։:

հարգելի Մասնակից:Movsisyan Qnqush, եթե խոսքը Մասնակից:Movsisyan Qnqush/Ավազարկղ այս նյութի մասին է, պետք է նոր հոդված ստեղծեք իսկական անվանումով Հայաստանի Հանրապետության հարկային համակարգը, բայց երբ որ նյութը քիչ թե շատ վերջացնեք, այդ ժամանակ արեք, կարծես շատ կիսատ է երևում, իհարկե ոնց կցանկանաք, եթե հարցեր կան գրեք: --ERJANIK (քննարկում) 11:33, 16 Նոյեմբերի 2020 (UTC)

ԹՀ կաղապար տեղադրելու հետ կապված

Հարգելի՛ խմբագիրներ, ողջույն: Վիքի վերադարձել եմ տարիների դադարից հետո, ուստի որոշ կանոններ և գործիքներ ինձ համար նոր են: Իմ՝ Մշակութային ինքնություն հոդվածի հետ կապված ստացել եմ արժեքավոր դիտարկում ԹՀ կաղապար ավելացնելու հետ կապված: Ճիշտ է, հոդվածը ընդհանրապես ոչ մի աղերս չունի ինձ հասանելի անգլերեն և ռուսերեն լեզուներով համապատասխան հոդվածների հետ, ուստի դժվարանում եմ այն թարգմանված հոդված անվանել համապատասխան լեզուների հոդվածներից, բայց, եթե կա գործող կանոնակարգ, դեմ ոչինչ չունեմ: Խնդրում եմ հուշել ինչպե՞ս տեղադրել կաղապարը հոդվածում, ինչպես նաև՝ ինչպե՞ս դիտարկումներին պատասխանել քննարկման բաժնում: Կանխավ շնորհակալություն: Սիրով՝ Շանա

Թարմացում: արդեն գտա, ավելացրի:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Shana Psy (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

  • Հարգելի Shana Psy, եթե թարգմանված չէ, ԹՀ կաղապարը ավելացնելու կարիք չկա, եթե թարգմանված է, այն պետք է ավելացնել հոդվածի քննարկման էջում։--Սամվելքննարկում 06:25, 17 Նոյեմբերի 2020 (UTC)
  • Հարգելի՛ Սամվել, շնորհակալություն աջակցության համար:

Կաղապար ԱԾ

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք, ինչպե՞ս ներդնել ԱԾ կաղապարը: Կանխավ շնորհակալություն– Այս անստորագիր գրառման հեղինակն է Սարգիս Հովհաննիսյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Սարգիս Հովհաննիսյան, Խմբագրել կոճակի ներքևում կա Ավելացնել կոճակը։
Վիզուալ խմբագրիչ – Խմբագրել - Ավելացնել - Կաղապար - Բացված պատուհանում գրել ԱԾ - Ավելացնել կաղապար - Ներդնել
Կոդով խմբագրելու դեպքում կարող եք ավելացնել {{ԱԾ}}։--Voskanyan (քննարկում) 16:50, 17 Նոյեմբերի 2020 (UTC)

Իսկ ինչպե՞ս անեմ, որ վերջնական տեսքում օրինակ երևա 20 հունվարի, 1970 - 10 սեպտեմբերի, 2005: Կանխավ շնորհակալություն – Այս անստորագիր գրառման հեղինակն է Սարգիս Հովհաննիսյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Սարգիս Հովհաննիսյան Կաղապարը կաշխատի եթե data-ում լրացված են համապատասխան դաշտերը և դրված են միջլեզվային հղումները։--Սամվելքննարկում 07:34, 18 Նոյեմբերի 2020 (UTC)

Շնորհակալ եմ շատ Մասնակից:Voskanyan, Մասնակից:Samo04

Օգնության վահանակի հարց Մասնակից:Հռիփսիմե Մկրտչյան/Ավազարկղ-ում (07:35, 19 Նոյեմբերի 2020)

Ինչպե՞ս կարող եմ ավազարկղից հոդվածը տեղափոխել և դարձնել հիմնական էջ: --Հռիփսիմե Մկրտչյան (քննարկում) 07:35, 19 Նոյեմբերի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Հակոբ Հակոբյան (ՀԱՀԳԲ հիմնադիր)-ում (10:41, 23 Նոյեմբերի 2020)

Բարև Ձեզ, կասեք Անձի Տեղեկաքարտից ինչպես կարող եմ ջնջել մասնագիոտթյան հետ կապված տվյալները? --Արիանա.Ֆ (քննարկում) 10:41, 23 Նոյեմբերի 2020 (UTC)

OptiYes check.svg Արված է։ - Kareyac (քննարկում) 14:36, 23 Նոյեմբերի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:Ի. Մինասյան/Ավազարկղ-ում (17:51, 24 Նոյեմբերի 2020)

Ինչպե՞ս կարող եմ հրապարակել հոդվածը։ --Ի. Մինասյան (քննարկում) 17:51, 24 Նոյեմբերի 2020 (UTC)

Համեցեք այստեղ Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում։ - Kareyac (քննարկում) 18:14, 24 Նոյեմբերի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակցի քննարկում:Արմին Վարդանյան-ում (21:57, 28 Նոյեմբերի 2020)

Ողջույն։ Վիքիպեդիայի հավելվածից ինչպես օգտվել, համակարգը թույլ չի տալիս մուտք գործել --Արմին Վարդանյան (քննարկում) 21:57, 28 Նոյեմբերի 2020 (UTC)

Ողջույն, եթե այստեղ գրել և ստորագրել եք, ապա համակարգում եք։--ԲեքոՔննարկում 07:44, 29 Նոյեմբերի 2020 (UTC)

Կատեգորիաներ և կաղապարներ

Ողջույն հարգելի խմբագիրներ։ Որտե՞ղ կարող եմ տեսնել իմ ստեղծած կատեգորիաների և կաղապարների ցանկը։ --Daughter of Billie (քննարկում) 15:07, 1 Դեկտեմբերի 2020 (UTC)

Կատեգորիաներ և կաղապարներ, հարգելի Daughter of Billie։ - Kareyac (քննարկում) 15:29, 1 Դեկտեմբերի 2020 (UTC)
Շնորհակալություն հարգելի Kareyac։ --Daughter of Billie (քննարկում) 15:37, 1 Դեկտեմբերի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Գրիշա Մաթևոսյան-ում (14:37, 4 Դեկտեմբերի 2020)

Բարև Ձեզ,կներեք կարող եմ այս գրառումը կցել նյութին՞

ՀՀ պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված Գրիշա Մաթևոսյանի լուսապսակ անունը հավերժորեն անմահացավ մեր հերոսամատյանում։

<<Հեր  ջան տղավարի  Ձեզ պահեք սաղ լավ ա լինելու, բան չմնաց `ութ օր ու տղեդ տունն ա>>,֊ կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանի վերջին խոսքերը: Գրիշա Մաթևոսյանը ծնվել է  2000 թ. ապրիլի 19֊ին Սիսիանում։

Գրիշա Մաթևոսյանը 2000֊2020 Զոհվել է հակառակորդի կրակից հուլիսի 14-ին, հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշի մարզում։ --Մարիամ09 (քննարկում) 14:37, 4 Դեկտեմբերի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Արասելի Արամբուլա-ում (16:49, 9 Դեկտեմբերի 2020)

Ողջույն , ես սխալ խմբագրելու պատճառով պատահմամբ հեռացրել եմ հակիրճ նկարագրությունը եւ նկարը , ինչպե՞ս շտկեմ կամ հետ բերեմ այն։ --Selfish21 (քննարկում) 16:49, 9 Դեկտեմբերի 2020 (UTC)

Selfish21, Symbol keep vote.svg Ուղղված է։--∑ίγμα (քնն.) 16:59, 9 Դեկտեմբերի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Արասելի Արամբուլա-ում (12:53, 10 Դեկտեմբերի 2020)

Բարեւ ձեզ , Արասելի Արամբուլայի ծննդավայրը սխալ է նշված , ինչ-որ մեկը փոխել է։ ( Կոտ դ’Իվուարը 2 տեղից էլ պետք է հանել) Պետք է լինի. Չիուաուա , Մեքսիկայի Միացյալ Նահանգներ։ Մեկ էլ , ինչպե՞ս կարող եմ փոխել նրա նկարը։ Նախապես շնորհակալություն։ --Selfish21 (քննարկում) 12:53, 10 Դեկտեմբերի 2020 (UTC)

Հարգելի Selfish21, բարև Ձեզ: Ծննդավայրի սխալը գալիս էր Վիքիտվյալներից, դա ուղղեցի։ Ինչ վերաբերում է լուսանկարին, ապա Վիքիպեդիայի նկարները վերցնում ենք Վիքիպահեստից, որտեղ այլ լուսանկար չկա (կա ևս մեկը, որը այս մեկի գրեթե կրկնությունն է): Այլ կայքերից լուսանկարներ բեռնել չի թույլատրվում։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար: --23artashes (քննարկում) 13:17, 10 Դեկտեմբերի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակցի քննարկում:Voskanyan-ում (19:13, 10 Դեկտեմբերի 2020)

Բարև ձեզ, ճիշտն ասած ձեր օգնության կարիքն ունեմ , քիչ առաջ վերջացրի իմ հոդվածը Վիքիպեդիայում բայց քանի որ աղբյուրներ չեմ նշել հոդվածը կվերանա 2օրից ինչքան կարդացի թե ոնց ավելացնեմ ճիշտ աղբյուրներ միևնույնն է չհասկացա հնարավոր է կապնվել ձեր մասնագետների կամ ինչ որ կամավորների հետ ովքեր կարող են ինձ օգնել այս հարցում ? Նախապես շնորհակալ եմ --Poghossian (քննարկում) 19:13, 10 Դեկտեմբերի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարց Դիկումարին-ում (09:25, 14 Դեկտեմբերի 2020)

Բարև Ձեզ, խմբագրումներ անելու համար պետք է վճարել? --Բ Է (քննարկում) 09:25, 14 Դեկտեմբերի 2020 (UTC)

Հարգելի՛ Բ Է, խմբագրումներն արվում են կամավորական սկզբունքներով և դրանց համար վճարել պետք չէ։--Voskanyan (քննարկում) 09:34, 14 Դեկտեմբերի 2020 (UTC)