Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Փետրվար 2011

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նորից տանկային տերմին[խմբագրել կոդը]

Ափսոս ինտերնետում կամ ձեռքիս տակ այդ թեմայով որևէ գրականություն չկա։ Այդ պատճառով կամաց-կամաց տերմինները ինչպես մութ սենյակում քայլելիս թարգմանել։ {{Տեղեկաքարտ Տանկ}} կաղապարի վրա հիմնական աշխատանքը վերջացրել եմ (օգտագործման օրինակ), բայց մնում է վերջին տերմինը՝ запас хода։ Չգիտեմ ինչպես թարգմանեմ։ Երևի «քայլի պաշար»?? Շատ շնորհակալ կլինեի, եթե Հայաստանցիներից որևէ մեկը գրականություն էր գտել, որտեղ գրած կլինի այդ տերմինը։--Պանդուխտ 22։33, 28 Հունվարի 2011 (UTC)

Մեկ հարց էլ՝ колея բառը ավելի ճիշտ կլինի «աղուր» թե «անվահետք»?--Պանդուխտ 00:38, 1 Փետրվարի 2011 (UTC)

Հղումներ գլխավոր էջում[խմբագրել կոդը]

Բարև բոլորին։ Ինչպես նկատեցի վերջին ժամանակներս հաՃախակի է փոխվում գլխավոր էջը։ Դա շատ գովելի է։ Սակայն մի խնդիր կա։ Ինչ որ հոդվածի կարճ բովանդակությունը գրելուց սկզբում չի դրվում հղում այդ հոդվածի վրա։ Միայն տեքստի վերջում դրվում է մանրամասն հղումը։ Օրինակ Շոստակովիչի մասին կաղապարը սկսվում էր Դմիտրի Շոստակովիչ բառերով, որոնք հղում չէին։ Ես ավելացրեցի հղումներ Դմիտրի Շոստակովչ և Արշակ Ֆետավճյան հոդվածների համար։ ԿԽնդրեի հետագայում ել ավելացնել հղում գլխավոր էջում։ Անգլերեն և ռուսերեն Վիքիպեդիաներն ել են նման ձևով վարվում։ Ashot Martirosyan

Խնդրում եմ քնարկման էջում գրառում կատարելուց հետո ստորագրել:--beko 10:43, 1 Փետրվարի 2011 (UTC)
Ավելացված է։ Շնորհակալություն նշելու համար Ashot Martirosyan

Հարց[խմբագրել կոդը]

Հայերեն տանկերի անվանումները պետք է գրել թարգմանելով, թե ոչ? Օրինակ «Պանտերա» թե «Հովազ», «Տիգր» թե «Վագր», «Լեոպարդ» թե «Ընձառյուծ»?--Պանդուխտ 09։41, 2 Փետրվարի 2011 (UTC)

Որքանով որ ես գիտեմ անվանումները չեն թարգմանվում։ Ashot Martirosyan
Իսկ, օրինակ, ճիշտ կլինի ռուսերեն T-72 թարգմանել հայերեն որպես Տ-72?--Պանդուխտ 13:05, 2 Փետրվարի 2011 (UTC)
T-72 ը պետք է տարադարձնել, որպես Տ-72։ Պանտերան, Տգիրը, Լեպարդը և այլն, պետք է նույնպես հենց այդպես գրել, տարադարձնելով, ոչ թե թարգմանելով։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 14:57, 2 Փետրվարի 2011 (UTC)
Ի դեդպ տանկը հայերեն հրասայլ է թարգմանված։ Թեև հրասայլային բրիգադ արտահայտությունը ոչ մի տեղ չեք հանդիպի։--beko 15:46, 2 Փետրվարի 2011 (UTC)
Շնորհակալ եմ, այդ հարցն էլ պարզեցի: Beko, կարևորը այն չե, որ կա հայերեն թարգմանությունը, այլ նա, թե որ ձևն է օգտագործվում: «Ռադիո» բառն էլ էին թարգմանել, բայց ո՞վ դրա մասին գիտի: Վիքիպեդիայում էլ պետք է ամենը անվանել այնպես, ինչպես տարածված է: Դժվար թե պատերազմի ժամանակ զինվորը ասի «Հրասայլ»:--Պանդուխտ 13:35, 3 Փետրվարի 2011 (UTC)
Ես, իհարկե, չեմ ասում, որ ամեն ինչ պեքտ է “հայաֆիկացնել”՝ որտև դա էլ իր հերթին է հաճախ ոչ պակաս անհեթեթությունների բերում, բայց վիքիպեդիան այն սակավ ռեսուրսներից է, որը ճիշտ գործածման դեպքում կարող է հնարավոր դարձնել գրական հայերեն լեզվի վերականգնումը։ Եթե նույնիսկ այն չկարողանա տարածել ճիշտ բառերի և ճիշտ կազմավորվածությամբ նախադասությունների օգտագործումը, ապա գոնե կվերացնի դրանց անսովորությունը մարդու ականջի համար։ Իսկ եթե այստեղ էլ հայերեն ոգուն համահունչ բառերի փոխարեն ընտրվեն ռուսերենից և անգլերենից վերցված բառերը, ապա նույն ռուսները մոտ ապագայում արդեն ընդհանրապես տարբերություն չեն նկատի հայերեն ու բուլղարերեն լեզուների մեջև։ DaemonDice 13:20, 7 Փետրվարի 2011 (UTC)

Պանդուխտ, ի դեպ քո թարգմանած հեռուստատանկկ բառը, որը նույնպես ոչ մի զինվոր չի ասի պատերազմի ժամանակ, սխալ է։ Տելե-ն հեռա է թարգմանվում և ոչ հեռուստա։--beko 10։11, 6 Փետրվարի 2011 (UTC)

2րդ մակարդակի վերնագիրը գրվում է փոքր տառերով[խմբագրել կոդը]

իսկ այ երրորդ մակարդակինը` ավելի մեծ։ Սա հարմա՞ր է[խմբագրել կոդը]

--Alex_alex 11։10, 2 Փետրվարի 2011 (UTC)

Իրականում այն մեծ չէ, բայց թավ է, ու այդ պատճառով ավելի աչքի ընկնող։ Ու կախված տարբերակից, մեկ ավելի շատ է զգացվում, մեկ ավեիլ քիչ։ Ոչ համար է, ոչ էլ ճիշտ է, բայց նախ պատճառրները պետք է հասկանամ, հետո պարզ կլինի, թե ինչ պետք է և կարելի է անել։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 18:30, 3 Փետրվարի 2011 (UTC)
Շնորհակալ եմ--Alex_alex 14:17, 8 Փետրվարի 2011 (UTC)

Հիմա էլ ավտոմոբիլային տերմիններ[խմբագրել կոդը]

Շնորհակալ կլինե եթե օգնեք թարգմանել մի քանի ավտոմոբիլային տերմին՝

  • привод →
  • полный привод →
  • полноприводный →
  • Трансмиссия («շարժահաղորդում» թե «տրանսմիսիա»?) →
  • кузов («թափք?») →
  • Постоянный полный (приод) →
  • среднеразмерный →
  • смешанный цикл →
  • переднемоторный →
  • компоновка (ամբողջակազմ?) →
  • пневмоподвеска →
  • 6-ступенчатый →
  • Автоматическая коробка переключения передач →

Պանդուխտ 13։15, 2 Փետրվարի 2011 (UTC)

Օգնել դժվար կարողանամ, բայց իմ հիշելով հայկական MTV-ով մեքենա վաճառող ինչ-որ հաղորդում կար; կարելի է նայել, թե ընդեղ ինչը ոնց է թարգմանվել։ Հետո էլ այդ տերմիններն ավելի ծանոթ կլինեն հեռուստացույց դիտող ընթերցողներին։ DaemonDice 16:12, 2 Փետրվարի 2011 (UTC)
Ցավոք ինձ մատչելի են միայն արբանյակային հայկական հեռուստաալիքները և չեմ կարողանա դիտել այդ հաղորդումը: Որոշ բաներ եմ իմացել մի քանի հայերեն ավտոմոբիլային կայքերից:--Պանդուխտ 16:18, 2 Փետրվարի 2011 (UTC)
  • Автоматическая коробка переключения передач → Արագության ավտոմատ փոխանցման տուփ
  • кузов → թափք--beko 16:23, 2 Փետրվարի 2011 (UTC)
Իսկ մյուսները?:)Պանդուխտ 13:31, 3 Փետրվարի 2011 (UTC)
Եթե չեմ սխալվում, կարելի է պարզապես «ավտոմատ փոխանցումատուփ»։ Իրականում, որպես ճարտարագետ կասկածում եմ, որ արագությունը այստեղ առհասրակ ճիշտ է օգտագործել, բայց մեխանիկայից հեռու լինելով, դրանում վստահ չեմ։ "Трансмиссия" – փոխանցում, կախված կոնտեքստից նաև նույն փոխանցումատուփ–ը կարող է լինել։ Թափք–ը ճիշտ է (առնվազն տարածված), полноприводный – լիաքարշակ, ենթադրում եմ որ привод – քարշ, «смешанный цикл» կարծեմ «խառը ցիկլ» լսել եմ, 6-ступенчатый 6 աստիճանով։ Կարելի է փորձել auto.am–ը բզբզել, կամ այնտեղի ֆորումում հարցնել։ Կարծեմ մի երկու ալիքով (Շանթ, Հ2, TV5) հաղորդումներ կային՝ «ավտոաշխարհ», բայց դե որքանով է ռեալ դրան հետևել և եզրերի թարմգանւոյթւնը այդպես իմանալ, չգիտեմ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 19:15, 3 Փետրվարի 2011 (UTC)
Շնորհակալ եմ:Պանդուխտ 19:49, 4 Փետրվարի 2011 (UTC)

[1]

Նոր կատեգորիաներ[խմբագրել կոդը]

Ինչպես հայերեն ճիշտ կլինի թարգմանել այս կատեգորիան?--Պանդուխտ 17։48, 10 Փետրվարի 2011 (UTC)

1953 թ. հիմնադրված216.70.133.99 23:36, 10 Փետրվարի 2011 (UTC)
Դա պետք է լինի ընդհանուր կատեգորիա: Դրա մեջ կմտնեն ինչպես, օրինակ, կառուցված շինություններ, այդբես էլ ծնված մարդիկ և այդպիսով չենք կարող անձին «հիմնադրված» համարել: Ես առաջարկում եմ «հայտնված»:--Պանդուխտ 20:25, 11 Փետրվարի 2011 (UTC)
Մարդիկ ծնվում են, ոչ թե հայտնվում կամ հիմնադրվում:Togaed 20:31, 11 Փետրվարի 2011 (UTC)
Բայց կարելի է չե ասել, որ մարդիկ հայտնվում են այս լույս աշխարհ?
Այդ դեպքում որն է այն բառը, որը կընդգրկի այդ ամենը?--Պանդուխտ 21:03, 11 Փետրվարի 2011 (UTC)
Առաջին անգամ եմ լսում "հայտնվում են այս լույս աշխարհ", ասում են "լույս աշխարհ բերել": Մի գուցե "իրադարձություն" բառն է պե՞տք: Ծնունդը իրադարձություն է, օրինակ :216.70.133.99 21:52, 11 Փետրվարի 2011 (UTC)
Լույս աշխարհ են եկել նաև ի հայտ են եկել:

1953թ. ի հայտ եկածները կամ 1953թ. լույս աշխարհ եկածները կարող է վերաբերել և մարդկանց և ոչ շնչավոր երևույթներին --Rob 06։43, 12 Փետրվարի 2011 (UTC)

Այդ ռուսական օրինակի մեջ ոչ մի մարդ չկա, ոչել անգլերեն Վիկիյում , ինչո՞ւ մեր մոտ լինի: Togaed 08:16, 12 Փետրվարի 2011 (UTC)
Հաստատության համար կա Կատեգորիա:Հիմնված ըստ դարի կամ թվականի, հուշարձանի համար՝ Կատեգորիա:Կառույցներ ըստ դարի կամ թվականի, ստեղծագործության կամ գյուտի համար՝ Կատեգորիա:Ստեղծված ըստ տարեթվի։ Իսկ հայտնվածը մի տեսակ անորոշ արտահայտություն է, կարծես առանց մարդու միջամտության լինի։ Եվ ինչո՞ւ եք ուզում տարբեր երևույթների համար մեկ կատեգորիա ստեղծել, եթե մի եզր, մի լեզվում կարող է մի քանի երևույթ բնորոշել, մեկ այլ լեզվում դա կարող է որպես աբսուրդ հնչել։--beko 10:40, 12 Փետրվարի 2011 (UTC)
Ես չեմ կարծում, որ հայոց լեզուն այդքան աղքատ է, որ անհնար լինի տարբերակ գտնել: Պետք է միայն լավ մտածել: Ինձ դուր եկավ Ռոբի «1953 հայտ եկածներ» անվանումը:--Պանդուխտ 13:42, 12 Փետրվարի 2011 (UTC)
Մոռացա, իրոք սխալվել եմ, ծնունդները և մահերը այդ կատեգորիայի մեջ չեն մտնում, դրանք մի աստիճան «բարձր» են:Պանդուխտ 13:44, 12 Փետրվարի 2011 (UTC)


Հայերեն և Ադրբեջաներեն Վիքիպեդիաների բովանդակությունը[խմբագրել կոդը]

Ադրբեջաներեն Վիքիպեդիայում մի մասնակից առաջարկում է վերանայել երկու վիքիպեդիաների բովանդակությունը, հատկապես նրան(ց) անհանգստացնում է մեր Վիքիում Ադրբեջանի քարտեզը, ես էլ ասել եմ, որ իրենց Վիքիպեդիայում հայկական, հայ-ադրբեջանական, հայ-աղվանական թեմատիկայի համարյա բոլոր հոդվածները Բնօրինակ Հետախուզում (Original Research) են բովանդակում և նա համաձայնեց և առաջարկեց երկու վիքիպեդիաներում քննարկում բացել այս թեմայով։ Ես կատարում եմ պայմանավորվածության իմ մասը և բացում եմ այն։ Այս հաղորդագրության իմաստը՝ արժի իրոք փոխել Ադրբեջանի քարտեզը Հայերեն Վիքիպեդիայում [Europe Location Azerbaijan uncontrolled and disputed territories highlighted.svg պաշտոնապես ճանաչվածի] այն պայմանով, որ Ադրբեջաներեն Վիքիպեդիայում կուղղեն բոլոր այն հոդվածները, որոնք կեղծիք են բովանդակում հայերի և մոտ թեմաների նկատմամբ?։ Ես ինքս համաձայն կլինեմ, բայց ռեալիստ եմ և հասկանում եմ, որ անհնար բան է, որ իրենց Վիիքպեդիայում ուղղեն այդ հոդվածները, ինչի արդյունքում մենք էլ չենք փոխի քարտեզները։--Պանդուխտ 19։17, 12 Փետրվարի 2011 (UTC)

Պանդուխտ, եթե փոխադարձ պայմանավորվածություն ունես, ապա քարտեզի փոփոխությունները ինքդ կատարիր, բայց հայերեն վիքիփեդիայի հանրության համաձայնությունից հետո։ Կարձում եմ այս հարցի շուրջ խորհրդակցելը ավելի կարևոր է, քան այլ շատ հարցեր։ Հակառակ պարագայում նրանց այդ փոփոխությունները համարվում են վանդալիզմ (չէ որ, ոչ մի ճապոնացի ռուսների հետ պայմանավորվելով ռուսական վիքիում Կուրիլյան կղզիները Ճապոնիայի քարտեզի մեջ չի մտցնում)։ Ի դեպ այդ փոփոխություն կատարողը այնքան քիչ մասնակցություն ունի իր Վիքիպեդիայում, որ մետավիքիի ընտրություններում ընտրելու իրավունք չունի և իր ընտրությունը չեղյալ են համարել, իսկ մեր մոտ ակտիվ հակահայկական գոծունեություն է ուզում ծավալել։--beko 20:00, 12 Փետրվարի 2011 (UTC)
Ես գիտեմ, որ ոչ մի պայմանավորվածություՆ էլ չի ստացվի, քանի որ նրանց հետ անհնար է պայմանավորվել: Ես սա ուղղակի անում եմ, որ հետՈ ադրբեջանցիները չասեն, իփր մենք առաջարկում էինք, նրանք էլ չհամաձայնեցին:--Պանդուխտ 20:32, 12 Փետրվարի 2011 (UTC)
Ադրբեջանական վիքիում իրո՞ք ռեալ է բոլոր, կամ հիմնական հակահայկական հոդվածները փոփոխել։ Հիշեցնեմ, որ դրանց թիվը շատ մեծ է, սկսած հայկական բնակավայրերից, որոնք ներկայացվում են, որպես պատմական ադրբեջանական բնակավայրեր, վերջացրած Արևմտյան Հայաստանի մասին բոլոր հոդվածներով, ճարտարապետության մասին հոդվածներով, էլ չխոսած Արցախի մասին, հայ ռազմական գործիչների մասին... Այսինքն խնդիրը ոչ թե վերաբերվում է մի քանի առանձին դեպքի, ասենք Գանձասարի վանական համալիրին, այլ Հայաստանի հետ առնչություն ունեցող գրեթե ամեն ինչի` բոլոր բնագավառներում։ Եթե մենք անկեղծ ցանկություն տեսնենք նրանց մոտեցման մեջ փոփոխություն մտցնելու հարցում, և եթե դրա պայմանը լինի մեր կողմից զիջումը, ապա դա կարելի է քննարկել։ Բայց զիջումները պիտի լինեն թույլատրելիի սահմաններում։ Ղարաբաղի տարածքը քարտեզի մեջ կարելի է նշել այլ գույնով, որը կտարբերվի և՛ Ադրբեջանից, և՛ Հայաստնից։ Բայց ամենից առաջ ադրբեջանցիները ոչ թե խոսքով, այլ գործով` կոնկրետ խմբագրումներով պիտի ապացուցեն, որ անկեղծ են։
Ես ինքս շատ լավատես չեմ էդ հարցում, բայց գտնում եմ, որ դիմացինին հնարավորություն միշտ պետք է տալ։--Alex_alex 21:45, 12 Փետրվարի 2011 (UTC)
Զիջումները ինչ-որ սխալ հարթության վրա չե՞ն գտնվում։ Եթե հայերեն վիքիում կան հակաադրբեջանականություն պարունակող հոդվածներ կամ այլ տեսակ խեղաթյուրումներ, շատ ողջունելի է որ երկու կողմերը պայմանավորվեն դրանցից ձերբազատվել։ Սակայն ադրբեջաներեն վիքիի որոշ մասնակիցներ ցանկանում են Արցախը այստեղ ներկայացնել որպես Ադրբեջանի մաս և դրա փոխարեն հեռացնել իրականության հետ կապ չունեցող այս քարտեզը, միթե՞ դա կարելի է փոխզիջում անվանել։ --Vacio 21:58, 12 Փետրվարի 2011 (UTC)
Ես թքած ունեմ Ադրբեջաներեն Վիքիպեդիայի բովանդակության վրա, այդտեղի սուտը կարդում են միայն ադրբեջանցիները: Ինչքան էլ ուղղվի դա, միշտ կգտնվեն մասնակիցներ, որոնք իրենց ձևով կխմբագրեն հոդվածը: Նրանք հիմա խոսում են միայն «Ադրբեջան» հոդվածի քարտեզին մասին, որ դա փոխարինենք մեկ այլ քարտեզով (օրինակ, Ռուսերեն Վիքիպեդիայում տեղադրված քարտեզը): Ուրիշ քարտեզների մասին դրանք դեռ չեն խոսում: Սակայն այն մասնակիցը, որի հետ խոսում էի, ամենը սխալ է «հասկանում», իփր սկզբից կփոխենք քարտեզները երկու Վիքիպեդիաներում և հետո բովանդակությունը: Ես ասացի որ այդպես չիլինի, որ պետք է առաջինը փոխել Ադրբեջաներեն Վիքիպեդիայում Բնօրինակ Հետախուզում բովանդակող հոդվածներ և Հայերեն (եթե գտնեն) և դրանից հետո որպես «համերաշխության նշան» հնարավոր կլինի փոխել Ադրբեջանի քարտեզը (բայց այդ քարտեզում կշվի Ղարաբաղը, դա պատզ է, ինչպես Ռուսերեն կամ Անգլերեն Վիքիներում): Բայց այնտեղ իրենց «էշն են տանում» և չեն նկատում բովանդակության պայմանաը: Այդպիսով էսա ամենինչ կվերջանա:--Պանդուխտ 09:31, 13 Փետրվարի 2011 (UTC)
Եթե ադրբեջանցիները նման պայման են առաջ քաշում, ուրմեն բոլոր քննարկումները անիմաստ են։ Միանշանակ մերժում ենք։--Alex_alex 09:38, 13 Փետրվարի 2011 (UTC)


Ես հասկանում եմ, որ նրանք մասնագիտանում եմ մանր առևտրի մեջ, բայց «մենք մեր ստերը մի քիչ հեռացնենք, դրա փոխառրեն դուք էլ մեզ ձեռնտու սուտը գրեք ձեր մոտ» գործարքը համարում եմ աբսուրդ, ու հանցագործություն ճշմարտության հանդեպ, նախագծի հանդեպ ու այցելունների հանդեպ ու քննարկելու բան չեմ տեսնում։ Իրականություն խեղաթյուրելը այն պատճառով, որ ինչ մոր մեկի մոտ հոգեբանական դիսկոմբֆորտ է առաջացնում իր երկրի պրոպոգանդիստական մեքենայի ասածները և իրականության միջև եղած տարեբրությունը անթւայլտրելի է։ Այդ տարբերությունը մենք չենք ստեղծել, հետևաբար մենք էլ չենք կարող վերացնել։ Նրանք հիմնվում են նրանց պրոպոգանդայի վրա, մենք հիմնվում ենք իրավաբնական փաստերի և փաստացի դրության վրա։ Եվ ինչպես մինչ այս «առաջարկը» ես համարել եմ, որ բացի ռեալ դրությունը ներկայացնող քարտեղից, որն և մենք ունենք, կարելի է դրա տակը ներկայացնել ՄԱԿ–ի կողմինց այժմ ընդունված քարտեզը, որտեղ ներկայացված են Ադրբեջանի պահանջարկները։ Այնպես էլ հիմա եմ կարծում, որ ճիշտ ներկայացմնա դեպքում դա ամենաօբյեկտիվ և չեզոք տարբերակն է։ Թե Ադրբեջան-անավարտի վրա ինչ պատկերից է լինելու, ինձ անձամբ այդքան էլ շատ չի հուզում։ Դա սկբունքային մոտեցումս է։ Բացի դրանից, տեխնիկապես քանի դեռ ես չտեսնեմ իրենց ՎՓ–ում ամբողջական հոդվածների ցանկ, բոլոր ակտիվ մասնակիցների ստորագրությունը, առ այն որ նրանք երաշխավորում են, որ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք այդ նախագծում են, նրանք զերծ են մնալու սուտ պրոպոգանդայից, ու չտեսնեմ, որ նրանք սկսել են այդ հսկայածավալ ու հոգեպես դժվարին աշխատանքը, մենք ոչ անելիք ունենք, ոչ քննարկելիք։ Մեր մոտ մի պատկեր է, իրենց մոտ հարյուրավոր հոդվածներ։ Նրանք թող դեռ իրենց մասը անեն, են պատկերիկը կփոխենք, կես րոպեյվա հարց է։
Եվ մի բան էլ եկենք հիշենք, որ այն ինչ պատկերված է անգլերեն ու ռուսերեն քարտեզներում, ու ինչ անվանում են Ղարաբաղ, իրականում ԼՂ ինքնավար մարզի տարածքն է Խորհրդային ժամանակաշրջանում։ Այն 20 տարի է ինչ գոյություն չունի, ոչ դե յուրե (ադրբեջանցիք այն լուծարել են և նման տարածքներում միավորում չեն ընդւոնում, Արցախը համարում է իրենը, ողջ ազատագրված տարածքը), ոչ էլ դե ֆակտո։ Այսպիսով նման քարտեզները միայն պատմական արժեք ունեն, իսկ չեզոք ու օբյեկտիվ են թվում, զուտ վիզուալ-երկրաչափորեն, իրավիճակից անտեղյակ մարդու համար։ Այդ կոնտուրը ներկայցի իրականությունը ներակայցնող քարտեզներում, որևէ իմաստ չունի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 14:10, 13 Փետրվարի 2011 (UTC)

Здравствуйте, знающие русский и армянский языки участники, пожалуйста переведите вот этот "Википедия:Армения и Азербайджан:Исправления спорных статей.

Это страница предназначена для решения проблем с ОРИСС-ами в Армянском и Азербайджанском разделе википедии.

Внимание в этой странице рассматриваются не только проблемы карт а также других статей где по вашему присутствует ОРИСС.

== Война карт в Азербайджанских и Армянских википедиях == Если вы согласны на изменения карт в Азербайджанских и Армянских википедиях то поставьте подпись снизу." на армянский язык. --Azeri Warrior 14։18, 13 Փետրվարի 2011 (UTC)


Միանգամայն համաձայն եմ Ալեքսեյի հետ։ Ստի փոփոխման դիմաց նախապայման դնելու իրավունք ոչ ոք չունի։ Մենք՝ հայերեն վիքիպեդիայի մասնակիցներս նման առևտրի մեջ մտնելու իրավունք և կարիք չունենք։ Մեր կողմից ցանկացած քննարկմանը մասնակցելը բարի կամքի դրսևորում է, հաշվի առնելով ադրբեջաներեն վիքիի քարոզչական բնույթը, մենք նման կամք կարող էինք և չդրսևորել։ Բայց դրան կարելի է համաձայնվել միայն այն դեպքում, եթե ադրբեջանցինրը լուրջ գործնական քայլեր անեն իրենց լեզվով վիքիպեդիայի ուղղությունը փոխելու հարցում։ Այսինքն քարոզչական մեքենայի փոխարեն վիքիպեդիան օգտագործեն իր նախապես սահմանված նպատակով, այն է՝ չեզոք տեղեկության տրամադրում։ Մինչև այդ ոչ մի քննարկում լինել չի կարող։
Ըստ այդմ, մեր պահանջները ներկայացնելուց հետո ադրբեջանցիների կողմից խոսակցության ցանկացած շեղում մեր կողմից պիտի արժանանա լռության։ Նույնիսկ եթե դրանք հարցերի տեսքով լինեն, պետք չէ պատասխանել։ --Alex_alex 14։53, 13 Փետրվարի 2011 (UTC)

Я армянский плохо понимаю, а через гугл транслейт ничего не понятно я лишь прошу перевести текст чтобы и армянским юзерам было понятно содержание статей и чтобы вы могли создавать главы про статьи которые вас не устраивают.--Azeri Warrior 15։21, 13 Փետրվարի 2011 (UTC)

Здравсвуйте, вы могли бы для начала, привести несколько примеров того, что по вашему является оригинальным иследованием у нас? Я также надеюсь вы ознакомились с предыщими консенсами нашего сообщества по данным вопросам. Теперь о технической стороне, меня исльно интересует как именно вы представляете себе перлопатить сотни, а то и тысячи статей в вашей ВП с ОИ, и откровенной военно-патриотической пропогандой Азербаджана, и как вы планируете в дальнейшем сохранять их такими? Залочить навечно тысячи статей? И если да, то кто солгалсен взять на себя эту работы, и какая часть нынешнего активного сообщества аз:вики поддерживает данное начинание. Как вы собираетесь придти к консенсу с остальной частью вашего сообщества, которая явно будет против. Думаю бессмысллено говорить, что если мы придем к какому то согласию в данном вопросе, львинная доля работы будет на вашем сообществе, вашей ВП. --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:53, 13 Փետրվարի 2011 (UTC)

Պատկերների բեռնում[խմբագրել կոդը]

Ողջույն մասնակիցներ։ Ինչպես գիտեք մեր մոտ բեռնված պատկերների հեղինակային իարվունքները հաճախ հարցական են, ինչը կարող է խնդիրներ առաջացնել ապագայում։ Ես այժմ թարմացրել եմ արտոնագրերի ցանկը, բեռմնան էջում։ Խնդրում միշտ այն ճիշտ լռացնել, և նշել աղբյուրը, հեղինակին (եթե կան հղումներ, պարտադիր հղումներ)։ Առանց նման տեղեկությունների պատկերները ենթակա են ջնջման։ Նաև եթե բեռնում եք, ոչ ազատ պակեր, հիշեք, որ այն պետք է լինի փոքր չափսի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20։50, 13 Փետրվարի 2011 (UTC)

Ոչ ազատ պատկերների համար պետք է արտոնագրի առանձին կաղապար ստեղծել և գրել կանոնակարգ: Ես կխնդրեի մասնակիցներին հնարավորության դեպքում բեռնել իրենց պատկերները ոչ թե Հայերեն Վիքիպեդի, այլ Վիքիպահեստ:--Պանդուխտ 21:42, 13 Փետրվարի 2011 (UTC)
Իդեալում այո, այժմ ռեսուրս չունենք։ Լավ կլինի հացնել մեր բեռնման էջը, անգլերեն կամ նման այլ խոշոր ՎՓ–ների մակարդակի։ Ինչ վերարբերվում է սեփական նկարները Վիքիպահեստ քցելուն, միանշնակ այո, միայն այդպես։ Պարզապես հիշեք, որ Հայաստանում չկա freedom of panorama և ժամնակակաից հուշարձանների, կառուցների, շենքերի պատկերները Հայաստանից Վիքիդարանում չեք կարող քցել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:46, 13 Փետրվարի 2011 (UTC)
Շնորհակալություն Ալեքսեյ ջան, այժմ իսկապես հարմար է և արդեն կարող ենք լրացնել և պահանջել, որ լրացնեն արտոնագիրը։ Իսկ ինչպե՞ս ավելացնենք արդեն բեռնված նկարների արտոնագրերը։ Դրանց հարցը կարծում եմ պետք է լուծել։--Bekoքննարկում 21:47, 13 Փետրվարի 2011 (UTC)
Եթե ճիշտ եմ հիշում, ապա ընտրված արտոնագրի տեքստը ընդամենը ավելանում էր պատկերի էջում, որպես տեքստ։ Եթե ինչ–որ մեկը ձեռքի տակ պատկեր ունի, որ պետք է բեռնել, դա կարելի է հեշտ ստուգել։ Եթե այդպես է ուղղկաի ավելացնեքն տեքստը հին պատկերներում, քանի դեռ չենք հասնի ավելի ցիվիլ մի տաբրեակի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:56, 13 Փետրվարի 2011 (UTC)
Ես կարծում եմ, որ բոլոր դեպքում, երբ հստակ նշված չէ ֆայլի աղբյուրը պետք է միանշանակ ջնջել այն։ Քանի որ գոնե այդ դեպքում կարելի է ստուգել, թե որտեղից է վերցված պատկերը և թե արդյոք կա անհրաժեշտ թույլատվություն։ Որքան նկատել եմ, վերջին ժամանակներում բեռնված պատկերներից ոչ մեկի դեպքում նշված չէ դրանց ծագումը։ Իմ կարծիքո դրանք բոլորն էլ կարելի է պետք է ջնջել։ Իսկ կան վիքիփեդիաներ, որտեղ ընդհանրապես բեռնված է 0 ֆայլ, այն տրամաբանությամբ՝ որ, եթե հեղինակային իրավունքների խախտում չկա, կարելի է այն բեռնել Վիքիպահեստում, իսկ եթե ֆայլը գտնվում է վիքիպահեստում, այն կարելի է օգտագործել նույն լեզվով աշխատող մյուս նախագծերում (վիքիաղբյուր, վիքիքաղվածք և այլն). այդ դեպքում ինչո՞ւ այն հասնալի դարձնել միայն մեկ նախագծի համար --Vacio 14:07, 15 Փետրվարի 2011 (UTC)

Ուղեցույցներ, ձեռնարկներ և կանոնակարգեր[խմբագրել կոդը]

Ինրպես կարծում եմ մեծ մասը գիտի, վերջերս տարբեր կազմկաերոպւթոյւններ, անհատների խմբեր, ընկերություններ, ուսումնական հաստատություններ հետաքրքվրում են ՎՓ մասնակցելուն։ Սակայն նրանց ներգրավեելու աշխտանքը սկսելու համար, մեզ պետք է ունենալ մշակված ուղեցուցյներ, ձեռնարկներ, օգնությնա էջեր, կանոնակարգեր։ Առանց դրան, նույնիսկ եթե բոլոր լինեն ակտիվ, մենք ուղղակի չենք հասնի ոօգնել ու ուղղարդել նորեկների մեծ հոսքը․ ինրը դծվարություններ է առաջանցլաու թե իրենց համար, թե նախագծի՝ հետևաբար նաև մեզ։ Այդ պատճառով առաջարկում եմ, մոտակա օրեր-շաբաթներ փորձել ժամանակ գտնել Կաղապար:Վիքիպեդիայի_քաղաքականություններ_և_ուղեգծեր–ում նշված էջերը փորձենք կազմել/թարգմանել և այնուհետ միասին վերանայել, շտկել, քննարկել և համաձայնվել այն հարեցրեի շուրջջ որոնք կծագեն այդ էջերը կազմելիս։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22։37, 13 Փետրվարի 2011 (UTC)

Շատ հրատապ խնդիր է բարձրացնում Ալեքսեյը։ Կարծում եմ առաջին հերթին պետք է վերամշակել Ինչպես խմբագրել էջը, ոչ միայն նրա համար, որ 2409 էջ հղում է նրան, այլև որ դա ամեաառաջին էջն է, որին դիմում է նորեկ մասնակիցը։ Ի հրակե, նույնը վերաբերում է նաև Ողջույն նորեկներ էջին։ Կարծում եմ պետք է այս երկուսը հնարավորինս հստակ, մատչելի լեզվով գրված լինեն ու այքան ծավալուն չլինեն, որ ընթերցողը խճճվի։ Ինչ վերաբերում է կանոնակարգերին, կարծում եմ առաջնահերթային են չեզոքության, աղբյուրների գործածության մասին էջերը։ Եվ հետո, ինձ թվում է, որ պետք է չէ գայթակղության ենթարկվել ու ցանկանալ նույն ծավալով ներմուծել բ-ո-լ-ո-ր նույն ուղեգծերը ու կանոնակարգերը, որոնք կան անգլերեն վիքիում։ Միայն ամենակարևորները ունենալու համար էլ բավական աշխատանք է պետք ու հուսով եմ ինչ-որ կերպ կստացվի դա միասին անել։ --Vacio 17:57, 15 Փետրվարի 2011 (UTC)
Այո, սակայն իմ կարծիքով էջերի անունները և իրենց պարունակությունը այդքան էլ լավ չեն բռնում իրար հետ։ Կուզենայի իմանալ ձեր կարծիքը՝ «Ինչպես խմբագրել էջը»՝ սեղմ ու պարզ բացատրություններ, ինրպես խմբագրել այն, ամենահիմնական վիքիսիտաքսիսը (կամ ուղղակի խմաբգրիչի կոճակների բացատրությունը) ու հիմնական պահանջվող բաները, աղբյույուրներ, նշումներ, կատեգորիաներ, միջլեզվայիններ։ «Ոճական ուղեցույց»՝ տեքստի լեզվային ոճը՝ օրինակ գրում ենք անդեմ, չենք օգտագործում հետևյալ բաներ, ամսաթվերը գրում ենք այս ֆորմատով, անոնւնները այս, և այլն (դա հաճախ խնդիր է այժմ, և ավելի մեծ խնդիր կլինի, երբ գալու են դպրոցականները և ուսանողները, որոնք հանգրագիտարանյին ոճին այդքան էլ սովոր չեն), «Ձևավորման ուղեցույց»– թավատառ գրեթե միշտ միայն հոդվածի անունը, հոդվածի ամենասկբում, շեղատառ միայն այս դեպքերում, օգտագործում ենք ցանկրերը և վերանգրերեը այս ինչ ձև, պատկերները տեղադրում ենք սյդ ինչ ձևով, կաղապարները այս ինչ (և հղում տարածված կաղապարները նկարագրող էջին, կամ կաղապարների կատեգորիային) «Վիքիսինտաքս» ահա ահստեղ արդեն կարելի է մանրման գրել վիքիսինտաքսիսի մասին։ Այժմ նրանք մի տեսակ միախառնված են։ Դուք դա ինչպե՞ս եք տեսնում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 19:11, 15 Փետրվարի 2011 (UTC)
Ճիշտ ես Ալեյքսեյ, ես էլ դա նկատել էի։ Դա էլ նորեկ մասնակցին կարող է խճճել ու նրա համար կարող է անհասկանալի լինել. որտե՛ղ ո՛ր տեղեկությունը կարող է գտնել։ Համաձայն եմ, ավելի լավ է «Ինչպես խմբագրելը» դարձնել հնարավորինս սեղմ, իսկ «Ողջույն նորեկներին» էջում առավել ևս՝ պահպանել նվազագույն տեղեկություն խմբագրման մանրամասների մասին։--Vacio 19:33, 15 Փետրվարի 2011 (UTC)
Իսկ Ոճական ուղեոցույց, Վիքիսինտաքսի ուղեցույց և Ձևավորման ուղեցույցերի մասին ի՞նչ կասեք։ Համաձա՞յն եք նման բաժանման ու անվանումների հետ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:41, 15 Փետրվարի 2011 (UTC)
Եթե ճիշտ եմ կռահում, վերջինը հիմնականում ներկայացնելու է պատկերների ու կաղապարների կիրառո՞ւմը հոդվածներում, թե՞ նաև տեքստային ձևավորումը, որ հիմա ներառված է Ոճական ուղեցույցի մեջ։ --Vacio 21:04, 15 Փետրվարի 2011 (UTC)
Ես մնում եմ իմ կարծիքին, որ ամենաարդյունավետը տեսահոլավակային կուրսն է։ Այ սրա նման մի տաս րոպեում կարելի է ցանկացած մասնակցի լիովին սովորեցնել վիքիի էությունը, խմբագրման ձևը և մնացած ամեն ինչ։ Դեռ չեմ մոռացել, թե ինչպիսի վանող տպավորություն թողեց ինձ վրա «ինչպես խմբագրել»-ը և մնացած նմանատիպ էջերը։ Հիմա որ կարդում եմ, լրիվ հասկանում եմ, նույնիսկ զարմանում եմ, ամեն ինչ այնքան պարզ է, բայց այն ժամանակ...--Alex_alex 19:24, 15 Փետրվարի 2011 (UTC)
Տեսահոլովակը ինչպես բազմիցս նշվել է լավ միտք է, բայց այն կարող է լինել միայն երկրորդական, հիմնված ունեցած ուղեցույցերի վրա և այն չի կարող լինել շատ երկար ու մանրամասն։ Բացի դրանից, հիմնականը միշտ մնալու է տեքստային ուղեցույցները այստեղ, բազմաթիվ պատճառներով, այդ թվում գոնե այն պատճառով, որ այստեղի ուղեցուցյները կարելի է շատ արագ թարմացնել, շտկել, տեսահոլովակը նորից խմբագրելը շատ ավելի դժվարին գործ է, և մեկ հոգուց ավելի աշխատանք է պահանջելու։ Այսպիսով, եկեք փորձենք ունենալ հիմնական ուղեցույցները, ըստ դրան կգրենք սցենար, ու կադրային բառերը, և կսարքենք վիդեո–դասընթացներ։ Նրանք պետք է հեշտացնեն առաջին քայլերը, սակայն միայն դրանով կողմենորշվել չի լինի, ու վերջիվերջո, ՎՓ–ում գրող անձը, կարդալու հետ չպետք է խնդիրներ ունենա։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:41, 15 Փետրվարի 2011 (UTC)
Նշեմ նաև, որ մենք ունենք Վիքիպեդիա:ՎիքիՆախագիծ Ուղեգիծ Վիքինախագիծը, որտեղ կարող ենք այս աշխտանքները կանոնակարգել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:58, 15 Փետրվարի 2011 (UTC)
Այո, համամիտ եմ։ Թարգմանվելիք էջերի ցանկը կա և մնում է թարգմանել։ Կարծում եմ պետք է թարգնմանված էջերը մի քանի հոգու կողմից կարդացվի ու ստուգվի, քանի որ նախորդ թարգմանություններ լեզուն մեղմ ասած՝ շատ հայերեն չէր։--Bekoքննարկում 16:05, 16 Փետրվարի 2011 (UTC)
Բնականաբար վիդեոհոլովակը չպետք է փոխարինի տեքստային բացատրություններին։ Այն ուղղակի լրացուցիչ օգնություն է։ Հոդված գրողները բնականաբար խնդիր չպետք է ունենան կարդալու հետ, բայց նորեկները դեռևս գրող չեն, նրանց պետք է գրավել։ Պետք է ելնել այն կանխավարկածից, որ պոտենցիալ հոդվածագիրը ժամանակ չունի և պետք է նրա «կյանքը հեշտացնել»։
Ինչ վերաբերվում է տեքստային մասին, ապա այստեղ լուրջ մասնագիտական մոտեցում է պետք, սա նման է այբբենարան գրելուն։ Այն պահանջում է բարձր որակավորում։ Հասկանալի կերպով դասընթաց շարադրելը ամեն մեկը չի կարող։ Լավ կլիներ դիմել դասագիրք գրող մասնագետների, որոնց օգնությամբ միայն դասընթացային էջերը բավարար մակարդակով կգրվեն։ Դա նաև շատ երկար ժամանակ կպահանջի։


Ի՞նչ խնդիրներ ունի նորեկը։

  • Ստորագրելը
  • նկար տեղադրելը
  • հղում տեղադրելը
  • կաղապրի ԷՈՒԹՅՈՒՆԸ
  • կատեգորիայի ԷՈՒԹՅՈՒՆԸ
  • հովածը ընդհանուր կառուցվածքը (նպատակահարմար է բերել հոդվածի օրինակ, հիմնական բաղկացուցիչ մասերով)
  • Հեղինակային իրավունքի հարցը։ Ոչ միայն ասել, թե ինչը չի կարելի, այլև տալ դրա այլընտրանքը, օրինակ, թե ինչ աղբյուրից օգտվելով, ինչպիսի հոդված կարելի է գրել, որպեսզի և՛ գրածը լինի հավաստնի, և չխախտվի հեղինակային իրավունքը

Եթե վերը նշված խնդիրները հոլովակում օրինակներով բացատրվեն, մեծ առաջընթաց կլինի։ --Alex_alex 16։20, 16 Փետրվարի 2011 (UTC)

Հոդվածների սկիզբը #2 կամ «Երկար գծիկով երկար հոդվածներ լինեն»[խմբագրել կոդը]

Ողջույն, անցած տարվա սեպտեմեր-հոկտեմբերին տեղի էր ունեցել այս քննարկումը։ Եվ ի զարմանս ինձ, թեփետ հայտնի էր, որ բոլոր հայերեն հանրագիրտաններում և բառարաններում ընդունված տարբերակ է «Հոդվածի առարկա, առարկայի սահմանում», ընտրվել է — em dash–ով/«երկար գծիկով» տարբերակը։ Որքան ես գիտեմ, այդ երկար գծիկը հայերենում օգտագործվում է միայն ուղիղ խոսքի ժամանակ։ Համենայնդեպս, ռուսերենի պես հայերենում այն երբեք չի գործածվում և եթե ես հայերեն կետադրությունից մի բան հասկանում եմ, այն ուղղակի սխալ է։ Սակայն առանց որևէ լուրջ փաստարկի ընտրվել է այդ տարբերակը։ Ես խկնրեի ևս մեկ անգամ քննարկել և վերանայել այս որոշումը։ Իմ կարծիքով պետք է օգտագործել տասնյակ տարիներ հայերեն հանրտագիտարանային/բառառնային գրքերում գործածվող ստորակետով տարբերակը։ Աշոտը վերոհիշյալ քննարկումում մի քանի բացատրություն է տվել, թե ինչի այդ տարբերակի վրա էին կանգնել ժամանակին։ Նաև համաձայն եմ Վաչագանի հետ, որ որոշ դեպքերում, «Հոդվածը այսն բան է» տարբերակը կարող է ավելի ճիշտ լինել։ Դա լինելու է դեպքերի փոքրամասնությունում և դրանում խնդիր չեմ տեսնում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21։43, 15 Փետրվարի 2011 (UTC)

Քանի որ անցյալում արդեն հայտնել եմ իմ տեսակետը. այժմ միայն հավելեմ, որ համաձայն եմ Քսելջենի առաջարկած տարբերակի հետ։ --Vacio 06:08, 17 Փետրվարի 2011 (UTC)
Ես կարծում եմ, որ կարևոր չե թե ինչպես կձևավորվի այդ մասը, այլ կարևոր որ բոլոր մասնակիցները բոլոր հոդվածներում օգտագործեն մեկ ձև:—Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Pandukht (քննարկումներդրում) 15:25, 17 Փետրվարի 2011.
Հասկանալի և ընդունելի է, որ հայերեն տպագիր հանրագիտարաններում ստանդարտը «Երևան, Հայաստանի մայրաքաղաք:» ձևն է, որը հնարավորինս հակիրճ արտահայտում է բառի կամ արտահայտության իմաստը: Սակայն, Վիքիպեդիան՝ լինելով թվային հանրագիտարան, նման հակիրճության կարիքը չունի, և այդ պատճառով կարելի է հանգիստ որևէ նախադասությամբ, և ոչ արտահայտությամբ, սկսել թեմայի նկարագրումը, օր.՝ «Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է:» (Վիքիպեդիայում տպագիր հանրագիտարանների պես հակիրճության, և նույն պատճառով էլ ռեզումեյի պես կարճ-կարճ արտահայտությունների կարիք չլինելու մասին, ինչպես անցյալում նշել էր Teak-ը, պետք է նաև գրել Վիքիպեդիա:Ինչ Վիքիպեդիան չէ էջում երբ վերջապես այն վերջացնենք...): Նաև հասկանալի է Ashot Gabrielyan-ի նշածը, որ դա կարելի է շփոթություն առաջացնի հայերենում անվան խոնարհման պատճառով, բայց դա կարելի է լուծել այլ կերպ, օր.՝ թեմայի անվանումը թավատառ դարձնելով, իսկ այն հոլովվումը, որը անվան մասը չէ, թավատառից դուրս թողնելով, օր.՝ «Սամվելը Րաֆֆու վեպերից է:» իսկ «Սամվելը արական անուն է:» (կամ «Սամվել արական անուն է:») Այդպիսով նաև ինչպես նշում է Պանդուխտը՝ կունենանք մեկ ստանդարտ, և բացառություններ անելու կարիքը չի լինի: Ի դեպ մյուս Վիքիպեդիաների մեծ մասը հոդվածը սկսում են նախադասությամբ, և ոչ արտահայտությամբ: Բացառություններ են ռուսերեն և ուկրաիներեն Վիքիպեդիաները: Chaojoker 16:11, 17 Փետրվարի 2011 (UTC)
Հակիրճությունը հանրագիտարանային ոճ է և դա ոչ միայն թղթի սահմանափակության պատճառով։ Այն տեղեկությունը, որ հանրագիտարանը տալիս է խտացված է և առանց հակիրճ լեզվագործածության այն պարզապես կդառնա դժվար ընկալելի ու շուտ հոգնեցուցիչ։ Սա ի տարբերություն գրականության այլ տեսակների, որտեղ ընդհակառակը հաճախ հակում կա տեղեկությունը ընդլայնելու։ --Vacio 15:58, 19 Փետրվարի 2011 (UTC)
Չեմ կարծում, որ բառի մի մասը թավատառ գրելը, մյուսը մասը ոչ լավ միտք է դա թե հարցական է էսթետիկորեն, թե պետք է հիշել, որ Վիքիպեդիան զուտ վեբկայք չէ, և շատ այլ ձևորով է օգտագործվում, տարբեր սարքերի և կրիչների վրա։ Եվ միայն թավատառի վրա հիմնվելը օպտիմալ չէ։ (Իմիջայլոց թավատառի մասին, խնդրում եմ քննարկումներում այն մեծ զգուշավորությամբ օգտագործել, քանի որ շեղում է ողջ ուշադրությունը իր վա, շեղելեով մնացած գրածից)։ Բացի դրանից, չեմ կարծում, որ ստորակետը ծագել է թուղթ խնյալելու պատճառով, հայերենում այդպես շահում ես 1-2 նիշ («անունԸ ասինչ Է», համեմատած «անուն, այսինչ»)։ Նույն ժամանակվա օրինակ ռուսերենում դնում էին գիծ։ Եթե որոշվի, որ գործածվում է երկու տարբերակն էլ, խնդիր չեմ տեսնում, քանի որ երկուսն էլ առնվազն սխալ չեն, ի տարբերություն վեջրին ամիսներին վերցված կուրսից և եթե ըստ լեզվի, «միմիայն մեկ տարբերակ» ձևը հանրավոր կամ հարմար չէ, ապա չեմ կարծում, որ պետք է ընկնել այդ «միայն մեկ ձև» ման գալու հեևից, նամանվանդ եթե ունենք հեղինակավոր մասնագետների մի քանի տասնյակի փորձ ու ավանդույթ։ Առայժմ, շարունակում եմ մնալ, առաջին պարբերությունում հայտնածս կարծիքի։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:57, 24 Փետրվարի 2011 (UTC)

Պատկերի հեղինակային իրավունք[խմբագրել կոդը]

Ջերմաջուր հոդվածում պատկերի վրա նշված է հեղինակի անունը։ Ես ստացել եմ հեղինակի անվերապահ համաձայնությունը, նկարը վիքիպեդիայում ըստ պահանջի օգտագործելու համար։ Հեղինակի անունը նկարի վրա խնդիր չէ՞։--Alex_alex 11։15, 17 Փետրվարի 2011 (UTC) ։Ցանկալի չէ, քանի որ ինչպես և հոդվծաները, պատկերենրը չենք ստորագրում։ Սակայն հեղինակի աւնունը և օգտագործման պայմանները պարադիր նշիր պատկերի էջում և նշիր թե որտեղ է Էդգարը տվել այդ թույյլտվությունը, եթե դա տեղի է ունեցել օնլայնում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 23։03, 24 Փետրվարի 2011 (UTC)

Արցախի շրջաններ[խմբագրել կոդը]

Քարտեզում պարզ գույներով նշված չեն Արցախի շրջանները, ինչպես, օրինակ ՀՀ-ինը(տես Քաշաթաղի շրջան)։ Երևում է նախկին ԼՂԻՄ-ի սահմանը ևն... Սակայն այդ սահմանները չեն գործում ԼՂՀ-ում։ Ճիշտը Սա է —Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Alex alex (քննարկումներդրում) 11:44, 17 Փետրվարի 2011.

Արցախի քաղաքական քարտեզները պետք է ներկայացվեն ըստ ԼՂՀ սահմանադրության 142 հոդվածի, որտեղ ասվում է, որ Արցախի իրավական սահմանները ընդգրկում են նրա ներկայիս փաստացիորեն վերահսկած տարածքները՝ մինչև ԼՂ հակամարտության լուծումը։ Դա նշանակում է, որ նախկին Շահումյանի շրջանը և Մարտունու ու Մարտակերտի արևելյան հատվածները ԼՂՀ ներկայիս իրավական սահմանների մեջ չեն մտնում։ Դրանք կարելի է միայն ներառել այնպիսի քարտեզներում, որտեղ ներկայացվում են ԼՂ կորցրած կամ պահանջած տարածքները ներկայիս տարածքների հետ։ Ամեն դեպքում, տեղորոշման ու միջազգային սահմաններ ցույց տվող քարտեզներում, Արցախը պետք է ներկացվի իր ներկայիս իրավական սահմաններով։ Միևնույն ժամանակ, Արցախը դե յուր ՀՀ մաս չի կազմում ու պետք չէ այն տեղորոշման քարտեզում ներկայացնել, որպես ՀՀ մի մաս։ --Vacio 15:40, 19 Փետրվարի 2011 (UTC)
Միանգամայն համաձայն եմ։ Արցախի վարչական քարտեզը պիտի համապատասխանի արցախի սահմանադրությանը։ նախկին ԼՂԻՄ-ի քարտեզը դրա հետ կապ չունի, այն ունի միայն պատմական արժեք, ուստի ներկա քարտեզներում չպետք է նշվի։

Ներկա դրությամբ անհրաժեշտ է փոխել ԼՂՀ բոլոր շրջանների և քաղաքների հոդավծների քարտեզները։ --Alex_alex 22։29, 19 Փետրվարի 2011 (UTC)

Հարց[խմբագրել կոդը]

Որ ես բացում եմ mtv.am կայքը իմ ամբողջ ինտերֆեյսը ռուսերեն է, սկսած երգերի անուններից և վերջացնելով գովազդով։ Ձեզ մոտ էլ է այդպես? Իսկ կա կայքի հայերեն տարբերակը?--Պանդուխտ 21։49, 17 Փետրվարի 2011 (UTC)

Ինձ մոտ էլ է այդպես, և քանի որ պրպտելուց հետո այլալեզու տաբերակները չգտա, կարծում եմ կայքի միայն ռուսերեն տարբերակը գոյություն ունի: Chaojoker 08:24, 18 Փետրվարի 2011 (UTC)
ինչ դեբիլություն է:--Պանդուխտ 14:35, 18 Փետրվարի 2011 (UTC)


Տեղեկաքարտ Եկեղեցի[խմբագրել կոդը]

Գոյություն ունեն երկու տեղեկաքարտեր, «Եկեղեցի» և «Վանք»։ Դրանցից ո՞ր մեկն է վերջնականը։

  • Եվս մի հարց։ Ես մտադիր եմ բոլոր եկեղեցիներում տեղադրել տեղեկաքարտեր։ Բայց այնտեղ պատակասում է շատ կարևոր մի բան՝ Աշխարհագրական դիրքը։ Անհրաժեշտ է լրացնել այն տեղեկաքարտում։ Ո՞վ կարող է դա անել։
  • Եկեղեցիների ցանկը լիարժեք չէ։ Անհրաժեշտ է ավելացնել մի շարք եկեղեցիներ։ --Alex_alex 15։05, 18 Փետրվարի 2011 (UTC)
Խնդրում եմ դրանց ուշարություն չդարձնել: Իմ նոր եկած ժամանակ ես թարգմանել էի այդ կաղապարները ռուսերենից, բայց դրանք անորակ են անգլերեն կաղապարի հետ համեմատված անպիտան են: Հիմա ես թարգմանում եմ եկեղեցու, վանքի, մզկիթի և այլ կաղապարները: Իսկ դրանք կարելի է ջնջել:--Պանդուխտ 17:08, 18 Փետրվարի 2011 (UTC)
Այդ դեպքում շտապ թարգմանեք, որպեսզի ես կարողանամ դրանք տեղադրել բոլոր եկեղեցիների հոդվածներում։ Խնդրում եմ չմոռանալ քարտեզի կոորդինատների մասին։ Խնդիր է նաև տեղեկաքարտի անվանումը։ Այն պիտի անվանել «եկեղեցի՞», «վա՞նք», թե՞ «հուշարձա՞ն», թե այլ մի բան։ Կարևոր է, որ այն համապատասխանի և՛ խաչքարերին, և՛ եկեղեցիներին, և՛ ասենք կամուրջներին... թ՞ե դրանք առանձին կաղապարներ են պահանջում։ --Alex_alex 18:09, 18 Փետրվարի 2011 (UTC)
Հմմմ, անգլերեն Վիքի-ում տարբերություն չեն դնում։ Թե վանքերը, թե եկեղեցիները, թե մզկիթները օգտագործում են այս կաղապարը որը անվանել են «Religious building» այսինքն «Կրոնական շինություն/շենք»։ - Ֆետայի 19:04, 18 Փետրվարի 2011 (UTC)
Ֆետայի, տես՝ {{Տեղեկաքարտ Կրոնական կառույց}} համարյա վերջացրել եմ:
Alex_alex, ա) «շտապ» դժվար թե թարգմանեմ, որովհետև դա երկար գործ է (տեխնիկապես տեղայնացնել և ճիշտ թարգմանել), շուտով...
Ի դեպ, վերջացրի {{Տեղեկաքարտ Մզկիթ}}ը--Պանդուխտ 19:35, 18 Փետրվարի 2011 (UTC)
Վերջացրի {{Տեղեկաքարտ Կրոնական կառույց}}ը: Դա ունիվերսալ է և կարելի է օգտագործել համարյա ամեն կրոնի համար (իհարկե մասնագիտացված կաղապարները ավելի շատ պարամետրեր ունեն): Օգտաոգրծման օրինակ՝ Մշո Սուրբ Առաքելոց վանք: Ընթացքում եթե խնդիրներ լինեն, ուղղելու/ավելացնելու բաներ կաղապարում դիմեք: Իսկ մասնագիստացված կաղապարները ես քիչ-քիչ սարքում եմ:--Պանդուխտ 21:41, 18 Փետրվարի 2011 (UTC)
Հարգելի Պանդուխտ, Հայաստանի եկեղեցիների հոդվածներում տեղադրեմ «Կրոնական կառույց» կաղապա՞րը, թե՞ սպասեմ «Եկեղեցի» կաղապարին։ Հարցնում եմ, որպեսզի մի գործը երկու չդառնա։ --Alex_alex 23:16, 18 Փետրվարի 2011 (UTC)

Ի դեպ «Հայկական եկեղեցիներ» կաղապարում «Եղվարդը» հղվում է ոչ թե Եղվարդի եկեղեցուն, այլ Եղվարդ քաղաքին։ Խնդրում եմ դա էլ փոխեք--Alex_alex 13։46, 19 Փետրվարի 2011 (UTC)

Alex alex, նայիր en:Template:Infobox church-ը, դա ամենաերկար կաղապարներից մեկն է: Ինչ ես կարծում, երկու օրում դա հնարավոր է թարգմանել? Ես ոչ մի երաշխիկ էլ չեմ տալիս և չեմ ասում, թե երբ պատրաստ կլինի կաղապարը, դա կարող է մի շաբաթ հետո լինել, կարող է մեկ ամիս և ավելին: Ինչքան դուք եկ զբաղված իրական կյանքում, այդքան էլ ես:--Պանդուխտ 14:14, 19 Փետրվարի 2011 (UTC)
Հարգելի Պանդուխտ, վիքիպեդիան կամավոր կերպով գրվող հանրագիտարան է և իմ մտքով էլ չի անցել ձեր վրա ճնշում գործադրել։ Պարզապես ինձ համար կարևոր է հասկանալ, թե հայկական եկեղեցիների դեպքում ո՞ր կաղապարն է նպատակահարմար օգտագործել, որպեսզի նույնը լինի բոլոր հոդվածներում։ Դրա մասին վերևում գրել եմ, խնդրում եմ պատասխանել։ Եթե դուք որոշել եք թարգմանել այդ կաղապարը, ես կսպասեմ, ինչքան պետք է։ Ցավոք ինքս կաղապար թարգմանելու գործում չեմ կարող օգնել ձեզ։ Խնդրում եմ անդրաձարձեք վերևում գրած հարցերիս։ --Alex_alex 16:03, 19 Փետրվարի 2011 (UTC)
OptiYes check.svg Արված է Եղվարդի եկեղեցու հղումը։ - Ֆետայի 16:17, 19 Փետրվարի 2011 (UTC)
Alex alex, այդ դպեքում ասեմ պարզ: Երկու կաղապարն էլ ({{Տեղեկաքարտ Կրոնական կառույց}}, {{Տեղեկաքարտ Եկեղեցի}} կարելի է օգտագործել, բայց առաջին կաղապարը ընդհանուր է, այսինքն այնպես է կառուցված, որ հնարավոր լինի այն օգտագործել մատուռների, վանքերի, եկեղեցիների և այլ կրոնների կառույցների համար, իսկ տեղեկաքարտ եկեղեցին մասնագիտացված է՛ այսինքն այդ տեղեկաքարտը ունի այնպիսի պարամետրեր, որոնք չունի կրոնական կառույցի կաղապարը: Նույնը վերաբերվում է {{Տեղեկաքարտ Վանք}} կաղաապրին, որը ունի իր առանձնահատկությունները: Սակայն որ հոդվածում կաղապարի լրացումը ավելի որակավոր լինի, ես արդեն սկսել եմ կաղապարի թարգմանությունը:--Պանդուխտ 16:46, 19 Փետրվարի 2011 (UTC)
Այդ դեպքում կսպասեմ, մինչև «Տեղեկաքարտ եկեղեցին» պատրաստ լինի, ու կտեղադրեմ դա։ --Alex_alex 19:04, 19 Փետրվարի 2011 (UTC)

«Պորտալ» անվանատարածք[խմբագրել կոդը]

Բարև ձեզ հարգելի Վիքիպեդիացիներ, ես նկատել եմ, որ մենք հատուկ անվանատարածք չունենք մեր պորտալների համար և օգտագործում ենք «հոդված» տարացքը։ Երկու հարյուրից ավել պորտալի էջեր ունենք, որոնք գտնվում են հոդվածների թվում։ Օրինակներ՝ Պորտալ:Գրականություն, Պորտալ:Պատմություն/Ուրիշ նախագծեր, Պորտալ:Ադրբեջան/Գիտե՞ք դուք արդյոք և այլն։ Առաջարկում եմ մեր ադմիններին գնալ mediawiki կամ wikimedia և խնդրել, որ մեզ(հայկական Վիքիյին) պորտալների համար հատուկ անվանատարածք հատկացնեն։Togaed 05։23, 20 Փետրվարի 2011 (UTC)

Տեղեկաքարտ «Օպերա»[խմբագրել կոդը]

Ցանկալի է թարգմանել--Alex_alex 23։34, 21 Փետրվարի 2011 (UTC)

Շնորհակալ եմ--Alex_alex 16։57, 22 Փետրվարի 2011 (UTC)

Ինչ-որ տեխնիկական խնդիր կա դեռևս (տես Նաբուկկո)

Ուղղված է:--Պանդուխտ 17:28, 22 Փետրվարի 2011 (UTC)

Հանդիպում Instigate և KASA կազմակերպությունների հետ[խմբագրել կոդը]

Ողջույն մասնակիցներ,
Վաղը, փետրվարի 23-ին 19։30 հանդիպում ենք Սարյանի պուրակի հետևի փողոցում (Ստեփան Զորյանի փողոց), անմիջապես Սարյանի արձանի հետևը գտվող Բաոբաբ գարեջրատանը (Չինական ռեստորանից մի քանի մետր վերև, Դալլանի մոտ, կիսանկուղային տարածք)։ Հանդիպմանը ներկա են լինելու Instigate և KASA կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի քանի այլ հետաքրքված անձիք։ Նրանց նպատակն է Wikipedia:School and university projects–ի նման մի նախագիծ իրականացնել հայկական դպրոցներում և ԲՈՒՀ-երում։ Միտքը ձևակերպման-հասունացման փուլում է և նրանք կուզենային իմանալ ՎՓ–ի համայնքի ներկայացուցիրների կարծիքը, տեսլականը, մտքերը։ Ներողություն եմ խնդրում վերջին պահին տեղյակ պահելու համար, սակայն հանդիպման վերջնական հաստատումը 2 ժամ առաջ եմ ստացել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 17։51, 22 Փետրվարի 2011 (UTC)

ՕԿ, կաշխատեմ գալ --Rob 18:32, 22 Փետրվարի 2011 (UTC)
Ինձ հավանաբար չի ստացվի գալ։ Ափսոս։ --Vacio 14:23, 23 Փետրվարի 2011 (UTC)
Վաչագան ջան, շատ բան չես կորցրել... --Rob 12:46, 24 Փետրվարի 2011 (UTC)

Նախիջևանի հայկական հուշարձանները[խմբագրել կոդը]

Օգտագործելով Արգամ Այվազյանի«ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԻՍՍՀ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ» գիրքը սկսել եմ տեղադրել Վիքիպեդիայում ամբողջ Նախիջևանի ԻՀ հայկական հուշարձանների մասին տեղեկություն։ Այդ գրքում հուշարձանները բերված են ըստ պատմական հայկական գավառների։ Գործը բարդացնում է այն, որ նյութը շատ-շատ է և հերթով տեղադրում եմ ամեն գավառի հուշարձանների մասին տեղեկությունը իմ անձնական էջում։ Եթե նկատել եք, ապա մի քանի մաիս առաջ գրել եմ Նախիջևանի գյուղերի մեծամասնության հոդվածները։ Քիչ-քիչ հանելով ինֆորմացիան նշած անձնական էջիցս տեղադրում եմ այն գյուղերի մասին հոդվածներում (օրինակ՝ Ցղնա, Մեսրոպավան)։ Տեքստը ձևափոխում չեմ, քանի որ այդ պատճառով կարող եմ որոևէ տեղեկություն կորցնել։ Խնդրում եմ, տեղադրած ինֆորմացիան գյուղերի հոդվածներում հեղինակային իրավունքների խախտման պատճառով չջնջել։ Երբ որ Մասնակից:Pandukht/Գողթն գավառ էջի բովանդակությունը բաշխեմ, դրանից հետո կսկսեմ ձևփոխել գյուղերի մասին հոդվածներում բովանդակվող պատճենված տեքստը և, եթե պետք լինի, կստեղծեմ որոշ հուշարձանների մասնի առանձին հոդվածներ։

Այսինքն, պլանսը սա է՝

  1. բաշխել Մասնակից:Pandukht/Գողթն գավառ էջի բովանդակությունը ըստ հոդվածների
  2. ձևավորել (վերացնել հեղինակային իրավունքի խնդիրը, նոր հոդվածներ առանձնացնել)

Խնդրանքս՝ ձեռք չտալ այդ գյուղերի հոդվածներին։--Պանդուխտ 12։56, 23 Փետրվարի 2011 (UTC)

Ողջույն, Pandukht, այս խնդրի մասին խնդրում եմ տես այս գրառումը և հատկապես գրառման «Նախադասությունը մոտիկ ձևով վերափոխելը» հատվածը (օրինակներով): Որևէ հեղինակային իրավունքով պաշտպանված հոդված պատճենելը և ապա որոշ մանր-մունր փոփոխություններ կատարելը հեղինակային իրավունքներ չխախտելու հանգամանքից չի ազատում, հատկապես որ պատճենված վարկածը պահպանվում է էջի պատմության մեջ: Այս հանգամանքից խուսափելու ձևը այն անձնական բառերով գրել/վերաշարադրելն է: Chaojoker 20:14, 23 Փետրվարի 2011 (UTC)
Պետք չե ինձ այդ կանոնները բացատրել, ես դրանք գիտեմ: Եվ որ պատճենված էջը մնում է պատմության մեջ դա հանցագործություն չե և դրա համար ոչ ոքի դատի չեն տալ և չեն նստացնի: Եվս մեկ անգամ եմ խնդրում այդ հոդվածներին ձեռք չտալ:Պանդուխտ 21:01, 23 Փետրվարի 2011 (UTC)
Ուրախ եմ, որ գիտեք: Որ գիտեք՝ մի խախտեք: Հեղինակային իրավունքների խախտման հիման վրա ոչ միայն դատի կարելի է տալ, այլ ողջ հանրագիտարանի բովանդակությունը կարելի է ջնջել, և քանի տարվա աշխատանքը զրո դարձնել: Այնպես որ, խնդրում եմ բոլորիս՝ հարգենք կանոնները: Chaojoker 21:06, 23 Փետրվարի 2011 (UTC)
Դե որ այդպես է ջնջեք առանց արտոնագրի բոլոր 2000 պատկերները եթե այդքան կանոնապահ եք:--Պանդուխտ 21:10, 23 Փետրվարի 2011 (UTC)
Դրա հերթն էլ է հասնելու: Անձամբ սպասում եմ արդար օգտագործման (fair use) մասին օրենքը վերջնական և պարզ հասկանանք և գրի առնենք:
Պատկների խնրի և դրանց ապագայի մասին հազար անգամ գրվել է։ Ջնջվելու են նաև մի քնիա մսնակիցների, օրինակ Aram-van բոլոր ներդրումները, քանի որ տանսնյակից ավել պատճենում եմ գտել, և մնացածների մեջ հավատալու ոչ մի հիմքեր չունենք։ Եվ եթե հիմա RC patrol–ը թույլացել է, քանի որ քվելի քիչ ժամանկային ւո մարդկային ռեսուրսներ ունենք, չի նշանակում որ դա նորմալ է, կամ առհասարակ ընդունելի և պետք է էլ ավելի շատ անցնել սահմնաը։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:49, 24 Փետրվարի 2011 (UTC)
Չեն նստացրել, որովհետև ՎՓ–ի համայնքը հետևում է, որ նման բան չլինի, ժամանակին դեմ է առնում և գործը դրան չի հասնում։ Ու եթե շատ հանցագործությունների համար, չեն նստել, դա չի նշանակում, որ կարելի է դա անել։ Իրավաբանորեն դու հարապարակավ հայտնում ես քո օրինախախտման մասին և մնացածներին խնդրում ես դրան օժանդակել։ Եվ եթե դու այդ ամենից տեղյակ լինելով, և տեղյակ լինելով նրանից որ ֆրանսերեն վիքիքաղվածքը ՀԻ խախտման համար մի քանի տարի առաջ վերցրել ամողջությմաբ ջնջել էին, ու 0–ից էին սկսել, մենք էլ լիքը «բարեկամ» հարևաններ ունենք, որ լավ ել հետևում են ու պատրաստվում ես նման հարվածի տակ դնել Հայերեն Վիքիպեդիան, ապա խնդրում եմ լավ գիտակցել հետևանքները։ Բացի դրանից, ՎՓ–ն սևագիր չէ, և մեկնաբանությւոնները սևագրային տարբերակների համար չեն նախատեսված։ Միակ հնարավոր լուծումը, կապնվել հեղինակի հետ, և ստանալ գրավոր գրություն առ այն, որ նա հրապարկում է այդ գիրքը Creative-Commons BY-SA արտոնագրի ներքո։ Նաև համոզվել, որ օրինակ պատկերների հեղինակային իրավունքները, նույնպես իրեն են պատկանում։ Դրանից հետո, արդնե կարելի է նյութերի հատվածներից օգտվել, եթե նրանք բավարար վստահելի ու հեղինակավոր են։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:44, 24 Փետրվարի 2011 (UTC)

Chaojoker 21։14, 23 Փետրվարի 2011 (UTC)
Ամենաուղիղ տարբերակը հեղինակի հետ կապ հաստատելն է և ազատ արտոնագիր ստանալը։ Եթե մանավանդ դա նոր գրած գիրք չէ, չեմ կարծում որ որևէ հրատարակչություն կամ հեղինակ պիտի դրան ընդդիմանա։ Եկեք հասկանաք, թե հեղինակային իրավունքի պաշտպանությունը որ դեպքերում է պահանջվում։ Այսժմ լույս է տեսել Ջոյսի «Ուլիսեսը», որը կարլի է գնել օնլայն 25.000 դրամով։ Եթե մեկը գնի այդ գիրքը, պատճենի և սկսի վաճառել, հանցագործություն է, կամ նոր լույս տեսած և վաճառվող սկավառակի անօրինական պատճենումը։ Իսկ այն գրքերը որոնք լույս են տեսել տասնյակ տարիներ առաջ և արդեն վաղուց վաճառքում չեն այսինքն նյութական օգուտ չեն բերում դրա հեղինակին, և եթե դրանից բացի ապագայում նույնպես չի նախատեսվում դրա վերահրատարակությունը, ապա այդ նյութի ազատ լիցենզիայով տրամադրումը չպիտի որ որևէ խնդիր հանդիսանա։ Տրամաբանական է, որ այն դառնա ազատ, բոլորին մատչելի նյութ։ Հենց դա ի նկատի ունենալով է, որ ես, գրանցվելով վիքիպեդիայում առաջարկեցի թվայնացնել և լայնորեն օգտագործել ՀՍՀ-ի նյութերը։ Այն ժամանակ ինձ շատ ընդդիմախոսներ եղան, բայց նախավերջի վիքիհավաքում արդեն քննարկվում էր այդ հարցը, որովհետև Աշոտը խոսել էր համապատասխան իրավասու մարդկանց հետ և նրանց անվերապահ համաձայնությունը ստացել։ Նախիջևանի մասին գրքի դեպքում գրեթե անկասկած է, որ նույն պատասխանը կլինի։ --Alex_alex 01։20, 24 Փետրվարի 2011 (UTC)

Ձևը գտա, որ վելորդ հարցեր չառաջանան ես կվերցնեմ հոդվածում այդ տեեկությունը սրա <!-- --> մեջ, այսինքն տեղեկությունը կլինի հոդվածի մեջ, բայց այն չի երևա:Պանդուխտ 17:26, 24 Փետրվարի 2011 (UTC)

Արցախի քարտեզը թուրքերեն վիքիում[խմբագրել կոդը]

Ահա նայեք Քաշաթաղի շրջանի նորացված էջը։ Քարտեզի նկարը վերցրել եմ թուրքերեն վիքիպեդիայից, որտեղ, ի տարբերություն մեզ, ճիշտ քարտեղ է տեղադրված։ Նույնը վերաբերվում է արցախի մյուս շրջաններին։ առանց մեկնաբանության։ --Alex_alex 14։10, 24 Փետրվարի 2011 (UTC)

Ես դեմ եմ այդ նոր քարտեզին: Ինչպես հասկացա, "սխալի" տակ դու նկատի ունես այն, որ ԼՂՀ քարտեզին նշված է ԼՂԻՄ-ը?--Պանդուխտ 14:33, 24 Փետրվարի 2011 (UTC)
Միայն հարցը որ ունեմ նոր քարտեզի հետ այն է որ ցույց չի տվում Արցախի սահմանակից երկրները։ - Ֆետայի 14:39, 24 Փետրվարի 2011 (UTC)
Կարծում եմ, պետք է վերադարձնել հին քարտեզը որովհետև այնտեղ նշված է ԼՂԻՄ-քարտեզը, այո՛ այսօր այն դե ֆակտո և դե յուրե չկա, բայց մնում են դրա հետքերը այն ձևով, որ ԼՂՀ տարածքը ոչ պաշտոնապես բաժանված է ա) անվտանգության գոտու տարածքի (այսինքն ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս) և բ) "բուն" Լեռնային Ղարաբաղի տարածքի ու ինչպես հայտնի է, ՄԱԿ-ը ճանաչել է անվտանգության գոտին (այսինքն ԼՂԻՄ-ից բացի տարածքները) կուպացված հայ ուժերի կողմից, իսկ հենց ԼՂՄԻ-ի նախկին տարածքը՝ ոչ: Այդպիսով, որպես արդիական իրավիճակը ցույց տվող և լրացուցիչ օգտակար տեղեկություն կրող քարտեզ առաջարկում եմ վերադարձնել հին քարտեզը:--Պանդուխտ 15:23, 24 Փետրվարի 2011 (UTC)
Հարգելի Պանդուխտ. Վիքիպեդիան նախատեսված չէ ոչ դասընթացների, ոչ էլ վեճերի համար։ Ձեր գրած հինգ տողի մեջ դուք այնքան փաստեր աղավաղեցիք, որ եթե ես սկսեմ դրանց հերթով պատասխանել, պիտի մի քանի էջ գրեմ։ Արցախի շրջանների հոդվածում պիտի լինի շրջանի քարտեզը։ Պարզ և հասարակ։ Ոչ մի ԼՂԻՄ, ոչ մի «բուն» Ղարաբաղ գոյություն չունի, ՄԱԿ-ի որևէ որոշում վերին ատյանի որոշում չէ և վիքիի համար հիմք չէ։ Ինձ, որպես վիքիգրողի, դա առհասարակ չպետք է հետաքրքրի և չի հետաքրքրում։ Ոչ մի անվտանգության գոտի չկա, Օկուպացված տարածքներ ԼՂՀ-ում գոյություն չունեն։ Եթե դուք դա չգիտեք, ուրեմն լավ ծանոթ չեք Արցախի պատմությանը` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Դրա մասին այնքան է գրվել, որ իմաստ չկա, որ ես ձեզ դա վիքիի շրջանակներում բացատրեմ։ Խնդրում եմ հետագայում ժամանակ խնայելու համար նախքան փաստեր բերելը, նորից ստուգեք այդ փաստերի հավաստիությունն ու այժմեականությունը։ Խնդրում եմ ասածներս սխալ չհասկանալ։ Ասածս անձնական չէ։ --Alex_alex 23:12, 24 Փետրվարի 2011 (UTC)
Սկզբից ասեմ, որ Վիքիպեդիան հենց վեճերի համար է: Բոլորը ունեն իրենց կարծիքները և որ հասնեն կոնսենսուսի մարդիկ վիճում և փաստեր են ներկայացնում: Ոչ ոք չի ժխտում, թե պատմականորեն, երկու հազար տարի առաջ Արցախն ու այլ հարակից շրջանները ումն էին, սակայն դուք այնպիսի տպավորություն եք թողում, որ վերջին 10 տարիներին դուք չեք հետևել այդ հակամարտության ընթացքին: ՄԱԿ-ը աշխարհի ամենահեղինակավոր, -կարևոր, -մեծ կազմակերպություններից է և դրա որոշումները, ակտերը չպետք է անտեսվեն: Դուք նախընտրում եք ներկայացնել ինֆորմացիան այնպես, ինչպես ցանկանում եք, բայց ասեմ, որ մենք պարտավոր ենք օբյեկտիվ լինել նման հարցերում: Պետք է ներկայացնել ամբողջ ինֆորմացիան, իսկ եզրակացություն անելը միայն այցելուի համար է: Իսկ փաստը այն է, որ ՄԱԿ-ը, որի մեջ մտնում են մոլորակի համարյա բոլոր պետությունները, ճանաչվել է ներկայիս ԼՂՀ տարածքում գտնվող նախկին ԼՂԻՄ-ի շուրջ շրջանները, որոնք Հայաստանում (այդ թվում ԼՂՀ-ում) կոչում են «անվտանգության գոտի», որպես «հայկական ուժերի կողմից օկուպացված շրջաններ»: Այդպիսով, եթե քարտեզին նշված լինի ԼՂԻՄ-ը մենք ավելի շատ ինֆորմացիա կտրամադրենք այցելուին, այսինքն մենք ցույց կտանք անվտանգության գոտին և մասամբ ԼՂ սովետական պատմությունը:Պանդուխտ 15:17, 25 Փետրվարի 2011 (UTC)
Վիքիպեդիան «վեճերի համար չէ», բայց վիճելի հարցերում բանավեճը ընդունելի է։ Սակայն «վիճելին» չպետք է շփոթել անիրազեկության հետ։ Մակի որոշումները հենց պետք է անտեսվեն, որովհետև ոչ մի իրավարար ուժ չունեն։ Ես ինֆոն չեմ ներկայացնում այնպես, ինչպես ցանկանում եմ, և չեմ առաջարկում Նախիջևանը և Վանի վիլայեթը ՀՀ-ի մեջ մտցնել։ Հենց հարցն էլ այն է, որ ես ներկայացնում եմ օբյեկտիվ իրականությունը և ոչ թե ինչ-որ մեկի սուբյեկտիվ կարծիքը։ Երկրների հարցում պիտի առաջնորդվել ոչ թե պատմական կամ բարոյական, այլ ԻՐԱՎԱԿԱՆ սկզբունքով։ Այդ սկզբունքով է արդ, որ Արցախի շրջանները պիտի ներկայացվեն այնպես, ինչպես ներակայացվում են։ Ցանկացած այլ քարտեզ չիմացության արդյունք է և աղավաղում ԻՐԱՎԱԿԱՆ պրոցեսի արդյունքում ստեղծված իրականությունը։ Եթե դուք դրա հետ համաձայն չեք, ուսումնասիրեք, կրկնում եմ, խնդրի պատմությունը և կհամոզվեք ասածներիս մեջ։ մի կամ մի քանի հոգու անտեղյակության պատճառով ստեղծված անհամաձայնությունը դեռ հոդվածը չի դարձնում վիճելի։ Եվ վերջապես այդ քարտեզը տեղադրված է մի շարք վիքներում։ Էստեղ շատ խորանալու կարիք չկա։

ԼՂԻՄ-ի սահմանները նշեք «ԼՂԻՄ» հոդվածում, որպես պատմական, վաղուց անցած-գնացած շրջան, ինպես «Արցախի գավառը»։ Իսկ «Քաշաթաղի շրջանում» ԼՂԻՄ խցկելը միանգամայն անընդունելի է։ --Alex_alex 16։53, 25 Փետրվարի 2011 (UTC)

Պանդուխտ, կարո՞ղ ես տրամադրել ՄԱԿ այն ակտերի հղումները, որոնք դու վկայակոչում ես։ --Vacio 19:28, 25 Փետրվարի 2011 (UTC)
Ոչ մի կարիք չկա, հազար ակտ էլ լինի, դրանից ոչ մի բան չի փոխվում։ Կամաց-կամաց հասունանում է Վիքիպեդիայում նոր տերմինների ընդունման անհրաժեշտությունը` եթե իհարկե չկան` «Չեզոքամոլություն», «Հղումամոլություն» և «Աղբյուրամոլություն»։ Առաջարկում եմ թեման համարել փակված։ --Alex_alex 20:12, 25 Փետրվարի 2011 (UTC)
Vacio, քո հարցի պատասխանը թաքնված է Резолюция Генеральной Ассамблеи ООН 62/243 հոդվածում:
Alex_alex, ես չեմ հասկանում, թե քո ինչպես լեզու գտնել: Դու շարունակում ես պնդել քո կարծիքը և չես ուզում լսել, թե մյուս կողմը ինչ է անում: Խնդրում եմ կոնկերտ կետրով բաստարկներ բեր, թե ինչու անվտանգության գոտին չպեք է նշվի ԼՂՀ քարտեզին:Պանդուխտ 20:45, 25 Փետրվարի 2011 (UTC)
Ես ցավոք ռուսերենին լավ չեմ տիրապետում, կարո՞զ ես հայերեն կամ գոնե անգլերեն լեզվով աղբյուր մատնանշել։ Ցանկանում եմ հասկանալ, թե հատկապես ո՛ր արձանագրությունների մասին է խոսքը և արդյոք դու դրանք ճիշտ ես մեկնաբանում։ --Vacio 18:05, 26 Փետրվարի 2011 (UTC)
Ահա անգլերեն տարբերակը, անգլերենին անցա, քանի որ ռուսերեն տարբերակում, Պանդուխտի նշած տեղեկությունները հստակ գրած այդպես էլ չգտա։ Խնդրւոմ եմ մատնանշեք, եթե ես չեմ նկատում, կամ սխալ եմ հասկանում կետերը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 18:53, 26 Փետրվարի 2011 (UTC)
Ես կասկածում եմ Պանդուխտի ասածները ընդհանրապես իրականությանը համապատասխանում են, թե ոչ։ ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակերպություներ ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս են ճանաչում՝ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը խթանելու պատճառով (եթե ԼՂՀ-ն անկախ ճանաչվեր, ապա խաղաղ գործընթաց չէր լինի), տես օրինակ Սաբինա Ֆրեյզերի այս հարցազրույցը։ Ըստ որում, որքան տեղյակ եմ, ՄԱԿ-ը նախկին ԼՂԻմ-ը որպես առանձին միավոր չի ճանաչել։ Ի դեպ, Xelgen քո տված հղումը չի աշխատում։ --Vacio 19:08, 26 Փետրվարի 2011 (UTC)
Իրոք որ, չի գործում, փորձիր այսպես և ընտրիր նախընտրածդ լեզուն։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 13:38, 27 Փետրվարի 2011 (UTC)
Նորից չի գործում. լեզուն ընտրելիս ստանում եմ սա։ --Vacio 19:14, 27 Փետրվարի 2011 (UTC)
P.S. Հիմա ստացվեց։ Շնորհակալություն։ --Vacio 19:17, 27 Փետրվարի 2011 (UTC)
Նշվածս հոդվածում բերված քաղվածքում ասվում է՝

будучи серьезно озабочена тем, что вооруженный конфликт в нагорно-карабахском регионе Азербайджанской Республики и вокруг него продолжает создавать угрозу международному миру и безопасности

Այսինքն Լեռնային Ղարաբաղի և դրան հարակից շրջաները, որոնք կոչվում են «անվտանգության գոտի»:
Եվ օկուպացիայի մասին՝

вновь заявляет, что ни одно государство не должно признавать законной ситуацию, сложившуюся в результате оккупации территорий Азербайджанской Республики, и не должно содействовать или способствовать сохранению этой ситуации;

Պանդուխտ 13։39, 2 Մարտի 2011 (UTC)

Պանդուխտ, կներես, բայց իմ կարծիքով դա այլ հարցին նվիրված ռեզոլյուցիայի մեջ տողերի արանքում ինչ–որ հայտարարություններ ման գալու է նման ավելի շատ։ Հստակ հայտարարություններ չկան։ Եթե ադրբեջանական կողմը փորձում է դա տեսնել և ամեն տեղ գոռալ դրա մասին, դա կարելի է հասկանալ։ Չեմ հասկանում, ինչի մենք նման «կուտը պետք է ուտենք»։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 12:31, 12 Մարտի 2011 (UTC)