Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Նոյեմբեր 2013 - Հունվար 2014

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բովանդակություն

Թբիլիսի՞, թե՞ Թիֆլիս։ Ալեքսանդրապո՞լ, թե՞ Գյումրի

Եթե տվյալ մարդու ծննդյան ժամանակ Թբիլիսին դեռ Թիֆլիս էր, Գյումրին էլ՝ Ալեքսանդրապոլ, ապա կատեգորիա ավելացնելիս ո՞ր տարբերակն օգտագործեմ։ Թբիլիսի քաղաքում ծնվածնե՞ր, թե՞ Թիֆլիս քաղաքում ծնվածներ։ --ջեօ Maple Leaf (from roundel).svg 09։55, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)

Իմ կարծիքով ինչպես քաղաքը կոչվել է տվյալ մարդու ծննդյան պահին:--Սամվել (քննարկում) 11:36, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ես կարծում եմ ժամանակակից անունով, այլապես ավելորդ խառնաշփոթ կստեղծվի կատեգորիաների մեջ։ --vacio 11:55, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)
իմ կարծիքով էլ ինչ անունով է այդ քաղաքը հիմա կոչվում, այդպես էլ պետք է լինի կատեգորիան, այլապես շփոթության առիթ կլինի, եթե ասենք որևէ քաղաք, թեկուզ Գյումրին, ունեցել է մի քանի անվանումներ` Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական, արդյո՞ք ճիշտ կլինի ունենալ 4 տարբեր կատեգորիա տարբեր ժամանակներում ծնված մարդկանց համար, ամենաշատը կարելի է բուն հոդվածում մնա նաև տվյալ ժամանակվա անվանումը, ասենք ենթադրենք Պողոս Պողոսյանը ծնվել է այսինչ թվականին Լենինականում (ներկայումս Գյումրի), սա իմ առաջարկած տարբերակն է: --ERJANIK քննարկում: 12:01, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)
Խառնաշփոթ կստեղծվի, բայց առաջ կգան մի շարք այլ խնդիրներ, օրինակ եթե տվյալ անձը ծնվել է ներկայումս գոյություն չունեցող երկրում, այս դեպքում սխալ կլինի ներկայիս երկրի անվանումը նշել:--Սամվել (քննարկում) 12:14, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)
Համամիտ եմ Սամվելի հետ, կարծում եմ պետք է գրել այնպես ինչպես որ եղել է այն ժամանակ, որովհետև, եթե մարդը ծնվել է Ալեքսանդրապոլում, երբևիցե չես կարող ասել որ նա ծնվել է Լենինականում, կամ Գյումրիում, այն ժամանակ այսպիսի քաղաքներ չկային։ Կարելի է գրել ճիշտ անունը, հղումը տալով այսօրվա անունով քաղաքին, մի հատ էլ նշել, (նախկին Գյումրի)։--Ahaik (քննարկում) 13:25, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)
Համամիտ եմ Երջանիկի հետ։ Հոդվածում պետք է լինի օրինակ՝ «Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի)», իսկ կատեգորիայում՝ Գյումրի քաղաքում ծնվածներ։--Lilitik22 (քննարկում) 13:55, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)
Հարցը կատեգորիաների մեջ է։ Հոդվածում այսպես թե այնպես գրվում են քաղաքի և՛ հին, և՛ նոր անվանումները։ Անկեղծ ասած ես էլ եմ կարծում, որ մեկ քաղաքի համար տարբեր կատեգորիաներ ունենալը խառանշփոթ կստեղծի, բայց մյուս կողմից էլ՝ արդյո՞ք ճիշտ կլինի ասենք Ալեքսիոս Ա Կոմնենոսիս ավելացնենք «Ստամբուլ քաղքում մահացածներ» կատեգորիայի մեջ, երբ իր որոք Ստամբուլ չի էլ եղել, Կ. Պոլիսն է եղել։ Իսկ հնարավո՞ր է վերհղումով անել. ասենք «Կոստանդնուպոլիս քաղաքում ծնվածեր» կատեգորիան վերհղենք «Ստամբուլ քաղաքում ծնվածներ» կատեգորիային։ --ջեօ Maple Leaf (from roundel).svg 18:51, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ռուսերենում նման հոդվածներում դրված է [[Կատեգորիա:Կոստանդնուպոլսում մահացածներ]], որն իր հերթին մտնում է [[Կատեգորիա:Ստամբուլում մահացածներ]]-ի մեջ։ --Lilitik22 (քննարկում) 20:08, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)
ինքս մնում եմ այն կարծիքին որ մեկ կատեգորիան ավելի ճիշտ է, ինչևէ, առաջարկում եմ եթե փոփոխում եք, ապա գոնե փոխեք միայն շատ հայտնի անվանումները, կոնկրետ Կոստանդնուպոլիս ու Ստամբուլը այդպիսին է, ուզում եմ ասեմ եկեք շատ չմանրանանք: --ERJANIK քննարկում: 06:08, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ես էլ եմ այդպես կարծում․ որոշ դեպքերում կարելի է բառացություն անել, եթե ժամանակաշրջանային մեծ տարբերություն կա քաղաքների միջև։ --vacio 11:56, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)
Լավ, Ստամբուլի և Կոստանդնուպոլսի հարցը լուծվեց, իսկ Գյումրո՞ւնն ու Թբիլիսիի՞նը։ Երևի թե հենց այդպես էլ թողնեմ, ի՞նչ եք կարծում։ --ջեօ Maple Leaf (from roundel).svg 12:13, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)
Չեմ կարծում, թե այդ դեպքում տարբերակում պետք է անել։ --vacio 12:37, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)
Որպես մասնագիտությամբ պատմաբան կողմ եմ, որ անգամ կատեգորիաներում առանց բացառության նշվի բնակավայրի այն անունը/գրելաձևը, որն օգտագործվել է տվյալ անհատի ծննդյան կամ տվյալ երևույթի ծագման ժամանակ: Եթե այս սկզբունքը չպահպանվի ականատես ենք լինելու հազարավոր անախրոնիզմների: Համապատասխանաբար՝ դեմ եմ, որ կատեգորիաները ստեղծվեն բնակավայրերի ներկա անվանմամբ՝ դա բոլոր առումներով սխալ է: Որպես օրինակ՝ չի կարող որևէ բյուզանդական կայսր ծնված լինել Ստամբուլում, քանի որ ստամբուլ քաղաք պաշտոնապես մինչև 1920-ական թթ. գոյություն չի ունեցել, նույնպես Չի կարող Նիկոլայ II ցարի համար դրվի [[Կատեգորիա:Մահացածներ Սվերդլովսկում]]՝ կատարելապես անհեթեթ է: --Rob (քննարկում) 14:46, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)
Նոր կարդացի քննարկման ճյուղը՝ փաստորեն Դաթոն բյուզանդական կայսրերի օրինակը ինձանից առաջ արդեն օգտագործել ա: Դե, ինչ, երբ երկու մարդ մոտ անկախ իրարից նույն փաստարկն են օգտագործում, դա նշանակում է, որ փաստարկն իսկապես ամուր է: --Rob (քննարկում) 15:00, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)
Մի բան էլ ես ասեմ։ Համաձայն եմ, որ կատեգորիայում բնակավայրը նշվի այն անունով, երբ անձը ծնվել կամ մահացել է։ Բացի այդ, կատեգորիան պետք է մտնի պատմական կամ նախկին երկրի կատեգորիայի մեջ և այդպես շարունակ։ Պետք է ունենանք նաև նույն բնակավայրի համար մի քանի հոդված։ Օրինակ ունենք Արճեշ քաղաքի մասին, որտեղ տեքստը պատմական Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառի հայկական քաղաք Արճեշի մասին է, բայց կաղապարում տրված են ներկայիս թուրքական Էրջիշի կամ Էրճիշի տվյալները։ Սիմեոն Արճիշեցու և Նվեր Սաֆարյանի հոդվածների կատեգորիաները պետք է տանեն դեպի տարբեր քաղաքների կատեգորիաներ, որոնք տարբեր երկրներում են եղել, այլ ոչ թե Կոստանդնուպոլսի պես դեպի Թուրքիայի քաղաքներ կատեգորիան։ Արճեշը կատեգորիաներով պետք է գնա ու հասնի Մեծ Հայք, իսկ Էրջիշը Թուքիա, և ամեն մեկի «մեռելն» էլ իր հետ։--Beko (քննարկում) 17:21, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ուրեմն առաջարկում եմ շարժվել մասնագետի խոսքով և մեկ քաղաքի համար օգտագործել 4 կատեգորիաներ։ Այլ տարբերակները, բայցի այն, որ ինքնին սխալ են, ճշմարտացի չեն, նաև կարող են ոչ օբյեկտիվ պատկերացում/գիտելիք տալ ընթերցողներին։ հ.գ.1 բարի վերադարձ, Ռոբ ջան։ Մասնագետի կարիք զգացվում էր։ --ջեօ Maple Leaf (from roundel).svg 17:33, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)
Մհեր ջան, Կոստանդնուպոլսի՝ Թուրքիայի քաղաքներ կատեգորիան պետք է հանվի, որովհետև այդ ժամանակ Թուրքիա չի եղել։ Ինչպես նաև պետք է Լենինական, Կումայրի, Կիրովական (և այլն) վերհղումները հեռացվեն, և այդ անվանումներով առանձին հոդվածներ ստեղծվեն։ Կարծեմ այլալեզու վիքիպեդիաներում այդպես է, չէ՞։ --ջեօ Maple Leaf (from roundel).svg 17:36, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)
Եղբայր, իմ գրածը ինձ ես ասում, որ ի՞նչ։ 1453 թվականից երբ թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը, մինչև 1930–ականները երբ այն անվանվեց Ստամբուլ, այդ քաղաքը ո՞ւմ մայրաքաղաքն էր, եթե ոչ Թուրքիայինը։ Ու ո՞նց եք հեռացնում Կոստանդնուպոլսից Թուրքիայի քաղաքը։ Եվ կարծում եմ Կատեոգորիաներ ստեղծելը «Լենինականում ծնված» ու փակագծերում «այժմ Գյումրի» դնելը վատ միտք է։--Beko (քննարկում) 05:41, 20 Հոկտեմբերի 2013 (UTC)
Այդ պարագայում, խնդրեմ, քո տարբերակն առաջարկիր։ --ջեօ Maple Leaf (from roundel).svg 05:52, 20 Հոկտեմբերի 2013 (UTC)
Իմ առաջարկածը սա էր՝
  • Կատ։Գյումրի քաղաքում ծնվածներ>Կատ։Գյումրի>Կատ։ՀՀ քաղաքներ>Կատ։ՀՀ
  • Կատ։Լենինական քաղաքում ծնվածներ>Կատ։Լենինական>Կատ։ՀԽՍՀ քաղաքներ>Կատ։ՀԽՍՀ
  • Կատ։Ալեքսանդրապոլ քաղաքում ծնվածներ>Կատ։Ալեքսանդրապոլ>Կատ։Ռուսական կայսրության քաղաքներ>Կատ։Ռուսական կայսրություն
Որ այդ քաղաքը այժմ Գյումրի է կոչվում կերևա հոդվածից, որը կլինի ու կպատմի այն շրջանի մասին, երբ քաղաքը այդ անունն է կրել։ Սա իհարկե դժվար տարբերակն է, քանի որ շատ քաղաքներ կան, որոնց, երբ և ինչ անուն ունենալը խառն է, խոսքս այլ երկրների, այլ քաղաքների մասին է, որոնց տվյալներին լավ չենք տիրապետում, բայց եթե չենք տիրապետում, ավելի լավ է այդ ծնված/մահացածի կատեգորիան չդնենք, կամ դնենք հաստատ իմանալուց հետո։--Beko (քննարկում) 06:16, 20 Հոկտեմբերի 2013 (UTC)
Symbol support vote.svg Կողմ, + ավելացնել ինչպես ենթակատեցորիաներ "Կատ։Լենինական քաղաքում ծնվածներ" և "Կատ։Ալեքսանդրապոլ քաղաքում ծնվածներ" "Կատ։Գյումրի քաղաքում ծնվածներ"ի մեջ, և Կատ։Ալեքսանդրապոլ, Կատ։Լենինական - Կատ։Գյումրիի մեջ։ - Kareyac (քննարկում) 06:44, 20 Հոկտեմբերի 2013 (UTC)

Կոորդինատային քարտեզների սխալի մասին

Բազմաթիվ հոդվածներ կան, որտեղ մարզային քարտեզի վրա, օրինակ ինչպես Պառավաքար հոդվածում է, բնակավայրը չգիտես ուր է ցույց տալիս, ես խնդիրը վերևում բարձրացրեցի, բայց ոչ ոք չարձագանքեց, եթե այդ խնդիրը անլուծելի է, ապա առաջարկում եմ ուղղակի կաղապարներում երկրամասի դիմացի անվանումը տվյալ դեպքում Տավուշի մարզը ջնջել, եթե ավելի խելամիտ առաջարկներ կան, խնդրում եմ ասեք..............--6AND5 (քննարկում) 20։42, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)

Պետք է փորձել ուղղել այս կաղապարի կոորդինատները, հակառակ դեպքում իսկապես հեռացնել մարզային քարտեզը։ --vacio 11:49, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)

Խնդրանք բոլոր վիքիմասնակիցներին

Հարգելի մասնակիցներ, ես առաջնորդվեցի ժողովրդական ասույթով, այն է լռությունը համաձայնության նշան է, բայց արդեն 2-րդ անգամ սխալվեցի, պարզվում է անգամ ադմինները ուշադիր կամ ընդհանրապես չեն հետևում խորհրդարանի քննարկումներին, ինչու որովհետև, եթե մասնակիցը չհայտարարեր, որ ինքը դեմ է քարտեզների փոփոխմանը, ապա ես դրանք բոլորը ժամանակի ընթացքում կփոխեի, իսկ 2 տարի հետո ինչ -որ մեկը կբողոքարկեր և կպարզվեր, որ 2 տարի առաջ դրանք առանց համաձայնության արել, բայց իմ խորին համոզմամբ բոլորն էլ տեսնում են թե ինչ եմ անում։ Հետևաբար կրկին խնդրում եմ որոշակի կարծիք արտահայտեք կոորդինատային քարտեզների փոփոխման մասին, այն կա 2 տարբերակ փոխելու [1] և սա [2], ես փոխել եմ վերջին տարբերակով։ Հիմա ովքեր դեմ են շատ եմ խնդրում ասեք որ 2 տարբերակին էլ դեմ եք և ուզում եք, որ նույնը մնա, եթե ձեռնպահ եք և կհամակերպվեք հին կամ նոր տարբերակներից մեկի հետ, ապա ասեք կամ ուղղակի մի մասնակցեք քննարկմանը.................. .--6AND5 (քննարկում) 21։57, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)

ինքս հարգելի 6AND5, համաձայն եմ առանց Ադրբեջանական այսպես կոչված անկլավ կամ էքսկլավների: --ERJANIK քննարկում: 18:39, 20 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ընկերներ ջան, առաջին տարբերակի օգտագործումը ես հանցագործություն եմ համարում: Ասելու ուրիշ բան չունեմ:--֎ Պանդուխտ 11:54, 21 Հոկտեմբերի 2013 (UTC)
Միաժամանակ, քանի քննարկումը կա, ևս մեկ կարևոր կոորդինատային քարտեզի փոփոխում եմ առաջարկում, բնականաբար դեմ լինողներին խնդրում եմ արտահայտվել: Ըստ այդմ ԼՂՀ-ի կոորդ. քարտեզի փոխարեն կաղապարում տեղադրել սա [3], որը ռուսերեն և իտալերեն վիքիներում է օգտագործվում......--6AND5 (քննարկում) 21:13, 21 Հոկտեմբերի 2013 (UTC)
Հայաստանի համար վերջնական տարբերակ առաջարկում այս նոր բեռնված տարբեր գույներով քարտեզը.[4], հակառակ պարագայում սա [5],

Խնդրում եմ կրկին կարծիք հայտնեք այս 2 տարբերակներից որը ընտրել, եթե նոր կարծիքներ չլինեն, ապա դա համաձայնության նշան կլինի--6AND5 (քննարկում) 14։28, 22 Հոկտեմբերի 2013 (UTC)

Ձեր առաջարկած քարտեզները և փոփոխման պաճառները իրար հակասում են: Եթե ձեր նպատակը դե-ֆակտո սահմաններին են, այդ դեպքում ասեմ որ քարտեզներից ոչ մեկում դե-ֆակտո սահմանները գծված չեն: Քանի որ առաջին դեպքում Արծվաշենի անկլավը դե-ֆակտո գտնվում է ադրբեջանական վերահսկողութհայան տակ: ՀՀ և ԼՂՀ սահմանադրորեն դա նույն պետությունը չէ հետևաբար երկրորդ քարտեղը նույնպես հակասում է Վիքիպեիդայի սկզբունքներին:
ԼՂՀ քարտեզն էլ շատ հաջող է և փոխել պետք չէ:--David1992 (քննարկում) 17:38, 22 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ընդհանուր առմամբ գտնում եմ որ Վիքիքպեդիայում քարտեզներ փոխելով ուժերի վերադասավորթյունը հարավային Կովկասում չի փոխվում:--David1992 (քննարկում) 17:54, 22 Հոկտեմբերի 2013 (UTC)
Դավիթի տեսակետները բոլորիս հայտնի են, բնականաբար իմ խոսքը արձագանքելու ուղղված է մնացած վիքիմասնակիցներին, իսկ ինչ վերաբերում է Կովկասում ուժերի վերադասավորմանը, ես այս գործողություններով այդպիսի նպատակ չեմ հետապնդում......, բացի այդ մոռացա ասեի պետք չէ մարդկանց թյուրիմացության մեջ գցել, ոչ մի քարտեզում ԼՂՀ-ն և ՀՀ-ն մեկ պետության մեջ պատկերված չեն, նույն կամ շրջապատից տարբեր գույները չեն նշանակում մեկ պետություն, իսկ վերջին տարբերակի մեջ ընդհանրապես ԼՂՀ-ն չի տարբերվում այլ պետություններից բացի ՀՀ-ից, ուղղակի բոլորին էլ պարզ է խնդիրը ընդհանրապես ԼՂՀ-ի արտացոլումն է քարտեզի մեջ, ինձ թվում ավելացնելու ոչ մի բան էլ չկա.........--6AND5 (քննարկում) 18:08, 22 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ես կարծում եմ, որ ամենաօպտիմալ տարբերակն է Հայաստանի և Արցախի համար մշակել մեկ ընդհանուր քարտեզ, առանց ներքին սահմանի (կամ այդ սահմանը նշել կետագծով): Մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ պետություն:--֎ Պանդուխտ 20:45, 22 Հոկտեմբերի 2013 (UTC)
Իմ մտքով էլ է անցել մեկ քարտեզով(բայց հստակ սահմաններով տարանջատված), բայց բնականաբար դա թույլ չեն տա մեր վիքիին, դրա համար գոնե այս ըստ ինձ բավականին նեյտրալ տարբերակներից մեկով փոխվի, որովհետև այն տարբերակը, որ գործում է ուղղակի խայտառակություն է--6AND5 (քննարկում) 20:50, 22 Հոկտեմբերի 2013 (UTC)
Եվ բացի այդ հարգելի Պանդուխտ դա չեզոք տեսակետ չի համարվի,քանի որ ամեն դեպքում անկախ ամեն ինչից դրանք 2 տարբեր ինքնիշխան պետություններ են համարվում, առանց սահմանների պատկերումը ճիշտ չի լինի և դրանով լրացուցիչ խաղաքարտ կտրվի թե վիքիի թե վիքիից դուրս որոշակի կատեգորիայի մարդկանց ինքնադրսևորման համար.........--6AND5 (քննարկում) 07:52, 23 Հոկտեմբերի 2013 (UTC)
Հ.Գ. Ես առաջնորդվում եմ դե յուրե և դե ֆակտո իրականությունների նպատակային արտացոլման գաղափարներով, այլ ոչ թե էմոցիոնալ հարթության մեջ գտնվող գաղափարներով, պետք է անել այն, ինչ իրականության մեջ կարող ես տեղավորել........--6AND5 (քննարկում) 07:58, 23 Հոկտեմբերի 2013 (UTC)
Իսկ դուք կողմնորոշվեք թե ինչ եք ուզում անել այդ քարտեզների փոփոխումով: Դե ֆակտո և դե յուրե սահմանները իրարից տարբերվում են: Դե ֆակտո Արծվաշենը չի մտնում ՀՀ, իսկ Շահումյանը ԼՂՀ մեջ: Դե ֆակտո ես կարեղ եմ Կոսովոն համարել Ալբանիայի մաս, իսկ Հայաստանը Ռուսաստանի մի մասը, իսկ դե յուրե ոչ: Բայց ես վստահ եմ որ դա մեր գործը չէ: Պետք չի խառնվել Սարգսյանի և Ալիևի Վլադիմիր Վլադիմիրովիչի գործերին և նրա փոխարեն հարցեր լուծել:--David1992 (քննարկում) 09:44, 23 Հոկտեմբերի 2013 (UTC)

Ես արդեն հոգնել եմ նույն բանը ասելուց ՀՀ սահմանադրությամբ այդ անկլավները և Արծվաշենը մտնում են ՀՀ-ի կազմի մեջ, ԼՂՀ-ի սահմանդրությամբ ԼՂՀ-ի մեջ, և մենք ոչ մեկի գործերին չենք խառնվում, մի քանի օր առաջ խնդիրը նույն գույնով պատկերելու մեջ էր(ի դեպ քարտեզում ԼՂՀ-ն պատկերված չի ուղղակի նրա մի հատվածը,որը ցանկացած պարագայում պիտի երևար կամ առանձին կամ Ադ-ի կազմի մեջ, այնպես որ կրկին ասում էր պետք չի թյուրիմացության մեջ գցել կարդացողներին), ընդունեցի և այլ տարբերակ առաջարկեցի, որից հետո հերթը հասավ Պուտինին, եթե դեմ եք Սահմանադրության արտացոլմամբ քարտեզներին, ուղղակի այդպես կարճ կոնկրետ ասեք(ու սրանով Ձեր հետ բանավեճը ավարտենք), ժողովրդական լեզվով ասած մի Պողոս Պետրոսին խառնեք այս պատմությանը ես համոզված եմ,որ դուք նորից մի նոր բան գտնեք, այդպես կարելի է 20 տարի քննարկել ես արդեն իրոքից հոգնել եմ այս ամենից.........--6AND5 (քննարկում) 10։04, 23 Հոկտեմբերի 2013 (UTC)

David1992, ես ուղղակի խոսք չունեմ "Պետք չի խառնվել Սարգսյանի և Ալիևի Վլադիմիր Վլադիմիրովիչի գործերին և նրա փոխարեն հարցեր լուծել" արտահայտության վերաբերյալ: Դա ինձ սպանեց: Դե որ պետք չե խառնվել, բնակությունդ հաստատիր Ադրբեջանական Հանրապետությունում:--֎ Պանդուխտ 14:47, 23 Հոկտեմբերի 2013 (UTC)
Եթե մենք չլուծենք մեր հարցերը, տվյալ պահին կոնկրետ մեզ համար թող լինի նման, համացանցային, եղանակով, ապա ո՞վ է դա անելու: Իհարկե, եթե բոլորս էլ այդպես մտածենք ինչ խոսք, Սարգսյանն ու Ալիևն էլ կլուծեն այդ հարցը:--֎ Պանդուխտ 14:50, 23 Հոկտեմբերի 2013 (UTC)
Պանդուխտ ջան Դավիթի ներկա բնակության վայրի վերաբերյալ շատերի մոտ կասկածներ կան:--SusikMkr (քննարկում) 15:41, 23 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ուղակի զարմանում եմ նման արձագանքի համար: Ախր չի կարելի նման քննարկումը իջեցնել նման մակարդակի վրա հարգելի բարեկամներ:--David1992 (քննարկում) 17:34, 23 Հոկտեմբերի 2013 (UTC)
SusikMkr, եթե ասեմ որ Կոտ դԻվուառից եմ դա ինչ որ բան է փոխում? Կարծում եմ ձեր հարցի նպատակը վիրավորանք է:
Իսկ ինչ վերաբերվում է առաջարկին Պանդուխտ, ասեմ որ չեմ ուզում հետևել ձեր օրինկանին և այլ պետություն տեղափոխվեւ մտադրություն չունեմ:--David1992 (քննարկում) 17:39, 23 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ավելի լավ է ես բնակվեմ այլ պետությունում, քան ներսից քայքայեմ հայոց միասնականության գաղափարը: --֎ Պանդուխտ 17:59, 23 Հոկտեմբերի 2013 (UTC)
Այո իհարկե դրսում բնակվելով դա հեշտ է անել: Իսկ հայրենասիրական բնույթի ճառեր ես էլ կարող եմ ասել դա այդքան էլ դժվաչ չի:--David1992 (քննարկում) 18:00, 23 Հոկտեմբերի 2013 (UTC)
Հավատա, որ դրսում էլ կարելի է խոսքերից բացի գործ անել:--֎ Պանդուխտ 18:05, 23 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ճիշտ է, ես էլ հենց դա եմ ասում հայրենասիրական ճառերով ոչնչի չես հասի: Նման հայրենասիրական ճառերի ներքո ծախեցին ողջ երկիրը:--David1992 (քննարկում) 18:09, 23 Հոկտեմբերի 2013 (UTC)
Դե ուրեմն եկեք մենք էլ տեղաց անենք այդ գործը:--֎ Պանդուխտ 18:14, 23 Հոկտեմբերի 2013 (UTC)

Ժողովուրդ, կարծում եմ տաքանում եք... պետք չի, համենայն դեպս այստեղ։ Այս ամենը կարդում ենք բոլորով։ Առավել ևս վիրավորական տոնը ընդունելի չի։ Խնդրում եմ, անցեք շփման ավելի սահմանափակ ոլորտ։--Ahaik (քննարկում) 18։30, 23 Հոկտեմբերի 2013 (UTC)

Հայերեն Վիքիպեդիայի ադմինների կամայականությունները

Քանի որ Հայերեն Վիքիպեդիայում, չի գործում ադմինների նկատմամբ որևէ վերահսկողական ֆունկցիա, ապա այստեղ ադմինները, երբ ուզում են, ինչ ուզում են այն էլ անում են, մեր վիքիպեդիայում կա նաև պատվավոր ադմին[6](ինչպես նաև հավակնորդ թեկնածուներ), կան որոշ ադմիններ, որոնք չեն մասնակցում քննարկումներին, որոնցից մեկը ժամանակին ասել էր, ես սկզբունքորեն չեմ մասնակցել քննարկմանը, որ ժամանակս չվատնեմ, հա էլի ինչի մասնակցես, որ վերջում, ինչ էլ ուզենաս կանես, այսիքն սաղ չեղյալ կհայտարարես։

Քանի դեռ մեր Վիքիպեդիայում կան Վացիոյի նման ադմիններ, ովքեր չեն հասկանում ադմինական իրական պարտականությունները և տարբեր կամայականություններ են կատարում, իսկ իրական որոշումները ընդունվում են ոչ թե վիքիանվանատարածքներում, այլ կուլիսներում (երևի ավելի կոնկրետ որտեղ պարզ է, չասեմ) ես այս վիքիում անելիք չունեմ, բոլոր չուզողների աչքն էլ լույս լինի, Ցտեսություն.............................................................................................................--6AND5 (քննարկում) 17։07, 26 Հոկտեմբերի 2013 (UTC)

Հարգելի 6AND5, հայերեն Վիքիպեդիան բոլորինս է, յուրաքանչյուրս իր գիտելիքների իր ունակությունների չափով աշխատում է օգտակար լինել հայերեն Վիքիպեդիային: Մարդիկ տարբեր են և սխալները հատուկ են բոլորիս: Անչափ ուրախացել էի Ձեր վերադարձին: Եթե շատ խնդրեմ կարո՞ղ եք գալ վաղվա Վիքի հանդիպմանը:--SusikMkr (քննարկում) 21:32, 26 Հոկտեմբերի 2013 (UTC)
6AND5, ինչ էլ ուզում ա լինի, զենքդ երբեք ցած մի դիր, իմհօ:--֎ Պանդուխտ 21:39, 26 Հոկտեմբերի 2013 (UTC)
Լիովին համամիտ եմ Պանդուխտի հետ:--SusikMkr (քննարկում) 22:02, 26 Հոկտեմբերի 2013 (UTC)
Հարգելի 6AND5, ինչն է քեզ այդքան վրդոհվեցրե՞լ։ Ակտիվ խմբագիրներին ու ադմիններին ճանաչում եմ անձամբ։ Բոլորն էլ հիանալի անձնավորություններ են։ Իսկ որ քննարկումներին չեմ մասնակցում, ժամանակի սղությունից է։ Մի քանի հոգով հսկայական գործ ենք անում, այդպես է ստացվում։ Ես էլ եմ շատ բան ուզում անել, բայց իրականում չեմ հասցնում։ Օրական 12 ժամից ավել աշխատելուց հետո մարդ էլ ի վիճակի չէ նստի ու լուրջ քննարկումներին մասնակցի։ Ադմիններից ոմանք նույնսիկ երկու տեղ են աշխատում, որ իրենց կյանքի հոգսերը հոգան։ Այնպես որ խնդրում եմ, սրտիդ մոտ մի ընդունիր։ Քո ներդրումը ահռելի է մեր Վիքիում և այն ոչ ոք մերժել չի կարող։ Այ, լավ կլիներ, որ տեսնվեիք իրական կյանքում, կամ էլ գոնե Ֆեյսբուքում իրար ճանաչեինք։ Մասնակիցներին որ անձամբ ճանաչես, այլ կարծիքի կգաս։ Իսկ ադմիններից շատերը հիմա տքնում են «Վիքին սիրում է հուշարձաններ» նածագծի վրա։ Այսպես ասած 4 ակտիվ ադմիններ այնտեղ են, մինն էլ 2 հերթափոխով է աշխատում։ Ինչպես դու ես տեսնում, էլ տակը ակտիվ ադմին չի մնում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 07:47, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)

Վացիո ադմինիստրատոևրը որևէ կամայակություն թույլ չի տվել այդ հարցում, այդ դուք եք կամայականություն թույլ տվել երբ առանցց քննարկման որոշումներ եք կայացնում։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է David1992 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

հարգելի 6AND5, մի բառով ասած խնդրում եմ վերադարձիր, մեր թիմը առանց այդ էլ փոքր է, ու քո նման աշխատասեր ու եռանդուն մասնակցի կարիք շատ կա, բոլորս էլ իրավուն ունենք նեղանալու, բնական է, գուցե Քո համար դժվար է, բայց փորձիր հետ գալ ու ավելի մանրամասն գրիր Քո մոտ դժգոհություն առաջացրած հարցերի մասին։ Քեզ և քո նման մասնակիցների շնորհիվ է զարգացել ու զարգանում եմր վիքիպեդիան։ Հարգանքներով՝ ERJANIK քննարկում: 14։50, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)

Արձագանք․ Կներեք, այսքան ուշ արձագանքելու համար, շարունակ ուզում էի ժամանակ գտնել՝ հարցին համանգամանալի անդրադառնալու հակար, սակայն այդպես էլ չէր ստացվում։

Առաջին մտահոգության (Հայերեն Վիքիպեդիայում, չի գործում ադմինների նկատմամբ որևէ վերահսկողական ֆունկցիա) հետ համաձայն եմ մեծ մասամբ․ ՀՎՊ֊ն չունի (ոչ ծայրահեղ դեպքերում) ադմիններին վերահսկելու արդյունավետ միջոցներ։ Հայերեն Վիքիպեդիայի շատ մասնակիցների նման ես էլ կարծում եմ, որ դրա համար առաջին հերթին պետք է ադմինների ընտրությունը դարձնել ժամկետային և ոչ ցկյանս, ինչպես այսօր (այդ դեպքում նաև չենք ունենա, կամ նվազագույն կլինի վիքիհամայնքի «դասակարգային» տարբերակվածությունը)։

Երկրորդ մտահոգության հետ համաձայն եմ մասնակի (իրական որոշումները ընդունվում են ոչ թե վիքիանվանատարածքներում, այլ կուլիսներում)․ իհարկե ՀՎՊ֊ից դուրս (սոցցանցերում, վիքիհանդիպումներում և այլն) քննարկումները մի կողմից նպաստում են վիքինախագծերի հանրայնացմանը, մյուս կողմից դրանք չպետք է փոխարինեն վիքիքննարկումներին։

Սովորաբար ես որպես ՀՎՊ֊ի ադմին շատ լուրջ եմ վերաբերում որևէ քննադատության, այս դեպքում սակայն քննադատությունն ինձ համար հիմնականում ընդունելի չէ։ 6AND5֊ին երկու անգամ իր քննարկման էջում, հոկտեմբերի 20֊ին և 26֊ին, հիշեցրել֊զգուշացրել եմ, որ ՀՀ քարտեզը տեղեկաքարտերում փոփոխելուց առաջ պետք է դա քննարկել և համաձայնության գալ։

{{|tlՏեղորոշման քարտեզ Հայաստան}} կաղապարում ես 6AND5֊ի խմբագրումը հետ եմ շրջել որովհետև (ա) Վիքիպեդիա:Խորհրդարան#Խնդրանք բոլոր վիքիմասնակիցներին վերնագրով քննարկումը բավական ապակառուցողական էր ու դժվար էր այն համաձայնություն որակելը, (բ) նույնիսկ եթե քննարկումը կառուցողական լիներ, 6AND5-ը շտապողականություն էր ցուցաբերել՝ ժամանակ չտալով արձագանքել այն մասնակիցներին, որոնք գուցեև այդ օրերին զբաղված էին ու չէին կարող արձագանքել իր առաջարկին (ինչպես օրինակ ես)։ Իդեպ այստեղ շատ մասնակիցներ քննարկման ժամկետ են համարում 1 ամիսը։

Խնդրո առարկա քննարկման վերաբերյալ իմ դիտարկումներն ավելի հանգամանալի կներկայացնեմ առանձին։ --vacio 18։23, 31 Հոկտեմբերի 2013 (UTC)

Պատմությունը ցավոք կրկնվում է։ Ադմինները այլ մասնակիցներից ավել քննարկումներում մասնակցլելու պարտավորություն չունեն, բայց այ առանց պատշաճ քննարկման փոփոխությունները կանգնացնելու պարտավորություն ունեն փոքր ինչ ավել։ Ինչպես և անցյալ անգամներ, որոնց վրա դու «թափանցիկ» ակնկարկել ես, քննարկում տեղի չի ունեցել, բայց դու անցել ես գործի, քեզ դրա մասին զգուշացրել են, բայց դու մեկ է շարունակել ես, ու դրա մեջ չգիտես ինչի մեղավորը ադմիններն են դուրս գալիս։ Հորդորում եմ կողմնակի, սառը հայացքով ևս մեկ անգամ վերլուծել իրավիճակը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01։23, 8 Նոյեմբերի 2013 (UTC)

IMPORTANT: Admin activity review

Hello. A new policy regarding the removal of "advanced rights" (administrator, bureaucrat, etc) was recently adopted by global community consensus (your community received a notice about the discussion). According to this policy, the stewards are reviewing administrators' activity on smaller wikis. To the best of our knowledge, your wiki does not have a formal process for removing "advanced rights" from inactive accounts. This means that the stewards will take care of this according to the new admin activity review here.

We have determined that the following users meet the inactivity criteria (no edits and no log actions for more than 2 years)։

  1. Ruben (administrator)

These users will receive a notification soon, asking them to start a community discussion if they want to retain some or all of their rights. If the users do not respond, then their advanced rights will be removed by the stewards.

However, if you as a community would like to create your own activity review process superseding the global one, want to make another decision about these inactive rights holders, or already have a policy that we missed, then please notify the stewards on Meta-Wiki so that we know not to proceed with the rights review on your wiki. Thanks, Trijnstel (քննարկում) 15։02, 11 Նոյեմբերի 2013 (UTC)

Շաբաթական բաց-վորքշոփներ Վիքիմեդիա Հայաստանում

Վիքիմեդիա Հայաստան քարտեզ.png

Ողջույն բոլորին։ Տեղեկացնեմ, որ մենք ծրագրում ենք այսուհետ ամեն շաբաթ բաց-վորքշոփներ անցկացնել Վիքիմեդիա Հայաստանի նորաբաց գրասենյակում։ Այս վորքշոփներին կարող են գալ թե՛ նրանք, ովքեր նոր են ցանկանում խմբագրել և աջակցության կարիք են զգում, թե՛ նրանք, ովքեր ցանկանում են միասին խմբագրել հաճելի միջավայրում ու քննարկել նոր գաղափարներ (սրճի և թեյի հետ։ Ճ)։ Առաջին բաց վորքշոփը կլինի այս շաբաթ օրը, ամսի 30֊ին, ժամը 13։00-19։00։ Նախընտրելի է վորքշոփին գալ սեփական նոթբուքով/նեթբուքով, բայց անհրաժեշտության դեպքում, մեզ մոտ կան մի քանի պահուստային նոթբուքեր։

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակը գտնվում է Ալեք Մանուկյան-Սայաթ Նովա փողեցների խաչմերուկի մոտ, անմիջապես Ռադիոտան ետևում։ Տեղը չգտնելու դեպքում, կարող եք զանգահարել 010 575 397։ Մուտքը ազատ է և կարելի է գալ 13։00-19։00 միջև ցանկացած ժամի, միայն խնդրում ենք գրանցվել այստեղ։ Դե ինչ, հուսով եմ մինչ հանդիպում։) --vacio 18։25, 28 Նոյեմբերի 2013 (UTC)

Տեղը կարող եք գտնել Գուգլի քարտեզների օգնությամբ, միայն փնտրման տողում հավաքեք Yerevan Wikimedia Armenia։--Beko (քննարկում) 18:39, 28 Նոյեմբերի 2013 (UTC)

Գարդմանցիների կատեգորիայի առիթով

Գարդմանցիներ կատեգորիա ունենք, որտեղ ներառված են մարդիկ, որ ծնվել են ոչ պատմական Գարդմանի գոյության ժամանկ։ Որքանով է դա ճիշտ։ Արդյոք ցարական Ելիզավետպոլում, կամ խորհրդային Կիրովաբադում ծնված մարդը պե՞տք է մտնի Գարդմանցիներ կատեգորիայի մեջ։ Էլմիրա Հեքեքյանը (սա զուտ օրինակ է), որքանով է գարդմնահայ։ Եվ ինչո՞ւ հայերին նշել ոչ թե ըստ ծննդյան վայրի, այլ հայի որակ տալ՝ ապարանցիներ, գյումրեցիներ, գավառցիներ և այլն։--Beko (քննարկում) 08։50, 29 Նոյեմբերի 2013 (UTC)

Համաձայն եմ Ձեզ հետ, նույն հաջողությամբ կարելի է ստեղծել երևանցիներ, երևանցիների կատեգորիայում էլ քանաքեռցիներ, զեյթունցիներ և այլն, որը անհեթեթություն է, պետք է գրել հայեր, քանի որ գարդմանահայը կամ սփյուռքահայը ազգություն չէ:--Սամվել (քննարկում) 10:14, 29 Նոյեմբերի 2013 (UTC)
համաձայն եմ առաջարկների հետ, ավելի ճիշտ ու ընդունված է գրել ասենք Կատեգորիա:Գարդմանքում ծնվածներ կամ նման մի բան: ERJANIK քննարկում: 10:25, 29 Նոյեմբերի 2013 (UTC)
Հիմա ի՞նչ, եթե մարդ ծնվել է Գանձակում այն ժամանակ, երբ քաղաքի անվանումը եղել է Կիրովաբադ, ապա Վիքիպեդիայում պետք է ստեղծվի Կիրովաբադում ծնվածներ և նրան ներառել այնտե՞ղ, իսկ արդեն Ադրբեջանի անկախացումից հետո Գանձակում ծնվածներին պետք է ներառել Գյանջայում ծնվածներ կատեգորիայում։ Կամ ենթադրենք Հովհաննես Սարկավագին պետք է ներառենք Փիփում ծնվածներ, իսկ Նիկոլայ Ազարյանին՝ Զագլիկում ծնվածնե՞ր։ Այդպես Վիքիպեդիան կլցվի հարյուրավոր ու միգուցե, հազարավոր կատեգորիաներով, որոնց մեծ մասում ներառված կլինի ընդամենը մեկ մարդու անուն։ Իսկ ինչ վերաբերում է Սամոյի դիտարկմանը, թե գարդմանահայը ազգություն չէ և դա անվանել անհեթեթություն, ապա գարդմանահայը ազգություն է, քանի որ գարդմանահայը հայ ժողովրդի մի մասնիկն է, իսկ հայ ժողովուրդը ազգություն է ու ընդհանրապես, որտեղ է հիմնավորված, որ հայ ազգը գարդմանահայերի, արցախահայերի, ջավախահայերի, նախիջևանցիների և այլն բաժանելը սխալ է ու անհեթեթ։ Եթե պետք է այս կատեգորիան ջնջվի, ապա խնդրում եմ այն ջնջողին, որ ներկայացվի հիմնավորում, որը դեռևս չեմ տեսնում։ Հարգանքներով՝Գարդմանահայ (քննարկում) 17:44, 7 Դեկտեմբերի 2013 (UTC)
Գարդմանահայ ջան, Գարդմանում ծնվածներ ու Գարդմանցիներ տարբեր բաներ են, իմ կարծիքով Սամվելը ճիշտ է, մի փոքր ավելի խորը այսպես ասած «քից-բռնի», դու էլ համաձայն կլինես, կատեգորիաները քաղաքի տարբեր ժամանակի անվանումներով դա այլ բան է, կա նման քննարկում քիչ վերևում` [7], քո ասած տրամանաբության շարունակությամբ օրինակ ես ասենք ծնունդով զուվունեցի եմ, արդյոք ճիշտ կլինի ստեղծեմ կատեգորիա զովունեցիներ: Կարծում եմ հասկացար թե շեշտը ինչի վրա է պետք դնել: --ERJANIK քննարկում: 18:00, 7 Դեկտեմբերի 2013 (UTC)
Երջանիկ ջան, կներես, բայց քո հղումը ամբողջությամբ կարդալուց հետո, տեսա միայն խառնաշփոթ, իսկ Սամվելի հետ չեմ կարող համաձայնվել ու որպես հիմնավորում բերեմ մի օրինակ՝ ներկայումս ԱՄՆ–ի տարածքում բնակվում են այդտեղ հազար տարի առաջ ապրած բնիկների՝ ամերիկայի հնդիկների ժառանքներ։ Հարց է առաջանում, նրանց ներառե՞լ ամերիկայի հնդիկներ կատեգորիայում, թե՞ ԱՄՆ–ի բնակիչներ կատեգորիայում։ չէ որ, ըստ տրամաբանության, երկուսն էլ ճիշտ են, քանի որ նրանք հիմա ապրում են ԱՄՆ–ում, բայց այդ հանգամանքը նրանց էթնիկ պատկանելիությունը չի փոխում։ Նույնն էլ գարդմանցիների դեպքում է․ գարդմանցի նշանակում է ոչ միայն պատմական Գարդմանք գավառի բնակիչ, այլ այդ տարածքում պատմական բոլոր ժամանակներում ծնված հայեր։--Գարդմանահայ (քննարկում) 18:35, 7 Դեկտեմբերի 2013 (UTC)
ախր Գարդմանահայ ջան, իմ կարծիքով ամերիկայի հնկացիները (ոչ թե հնդիկ) որպես ԱՄՆ-ի ազգություն այնտեղ բնակվելու վերաբերյալ այդքան էլ նույնը չի ինչ-որ գարդմանահայերը, համենայդեպս ճիշտ տրամաբանությամբ ես գնում, եթե գարդմանցի նշանակում է ոչ միայն պատմական Գարդմանք գավառի բնակիչ, այլ այդ տարածքում պատմական բոլոր ժամանակներում ծնված հայեր, ու նորից եմ ասում իմ կարծիքով դա ճիշտ է, ապա ուրեմն ճիշտ է նաև Կատեգորիա:Գարդմանքում ծնվածներ, նման տեսանկյունից նայած նույն կատեգորիան է դառնում, չնայած օրինակ կարող է Գարդմանքում ասենք ծնված լինի որևէ ֆրանսիացի, նրա հոդվածում կարելի է տեղադրել Գարդմանքում ծնվածներ, բայց ոչ գարդմանցիներ: Նույն տրամանաբությամբ ասենք Ֆրանսիայում գարդմանցի կարող է ծնված լինի թե ոչ, փաստորեն ոչ, մի քիչ շատ եմ գրում, բայց փորձում եմ ընդհանուր հայտարարի գալ քեզ հետ: --ERJANIK քննարկում: 19:46, 7 Դեկտեմբերի 2013 (UTC)

Դեկտեմբերի 2013 (UTC)

Շնորհակալ եմ փոխըմբռնման այսպիսի ոճ որդեգրելու համար, կարելի է ասել, որ Վիքիպեդիայում գրանցվելու օրվանից ես քո կողմից տեսել եմ միայն համագործակցելու պատրաստակամություն և առողջ քննարկումներով հարցերը լուծելու քաղաքականություն։ Քո գրածից հասկացա, որ մեր մտքերը այս հարցում գրեթե չեն տարբերվում։ Ես առաջարկում եմ պահպանել այս կատեգորիան, որտեղ կլինեն ծագումով գարդմանցիներ։--Գարդմանահայ (քննարկում) 21:58, 7 Դեկտեմբերի 2013 (UTC)
ախր չասեցիր թե իմ բերած օրինակների դեպքում ինչ կատեգորիա կդնեիր հոդվածում, Ֆրանսիայում ծնված Գարդմանում մեծացած անձը կհամարես դու գարդմանցի:--ERJANIK քննարկում: 23:09, 7 Դեկտեմբերի 2013 (UTC)
գործնականում գարդմանցի է, բայց Վիքիպեդիայի կատեգորիայի առումով ոչ, այդ դեպքում կարելի է պարզապես գրել Փարիզում ծնվածներ կամ Լիոնում ծնվածներ։ Ինձ ճիշտ հասկացիր Երջանիկ ջան, ես գարդմանցիներին վեր չեմ դասում Հայաստանի այլ վայրում ծնված հայերից, ուղղակի ուզում եմ, որ նրանք մի տեղ լինեն․ այդպես հանրագիտարանից օգտվողների համար հեշտ կլինի։--Գարդմանահայ (քննարկում) 08:33, 8 Դեկտեմբերի 2013 (UTC)
առաջին նախադասությանդ հետ համաձայն եմ, լավ կլինի էլի կարծիքներ հնչեն, բայց կարծիքները գրած մասնակիցները դեմ են որ նման կատեգորիա լինի, չեմ ուզում որ այս քննարկումը ավելորդ դառնա, բայց ասենք, նման տրամաբանությամբ պետք է արդյոք ասենք ՀՀ-ում 900-ից ավելի բնակավայր կա, ինպես դու ասացիր՝ Վիքիպեդիան կլցվի հարյուրավոր ու միգուցե, հազարավոր կատեգորիաներով, սկսենք նոր կատեգորիաներ ստեղծել ասենք սյունիքցիներ կամ երևանցիներ կամ զովունեցիներ կամ ջավախքեցիներ կամ լոռեցիներ կամ կամ ..., իհարկե սխալ կլինի, վեր դասելու բան ընդհանրապես չկա իհարկե: ERJANIK քննարկում: 09:09, 8 Դեկտեմբերի 2013 (UTC)

Հուշարձանների էջերում կոորդինատներ ավելացնելու գործիքը որպես chrome extension

Սրա միջոցով կարելի է հուշարձանների ցուցակներում ավելացնել կոորդինատները օգտվելով Google Maps քարտեզներից. https://chrome.google.com/webstore/detail/add-monument-coordinates/pdpjofojlbfpjbbkihphellnjecdbplc --HrantKhachatrian (քննարկում) 10։40, 30 Նոյեմբերի 2013 (UTC)

Էստոնիա քաղաքներ

Հե՜յ, ժողովուրդ։ Ի՞նչ եք կարծում, պե՞տք չէ այս կատեգորիայի հոդվածների վերնագրերից հանենք (քաղաք, Էստոնիա) մասը։ --ջեօ ») 15։44, 3 Դեկտեմբերի 2013 (UTC)

Նայաց որ դեպքում, այդ քաղաքների անունները ունեն/կունենամ "հոմանիշ", հշում դեպի բազիմաստության էջ։ Իսկ մշակել կաղապարներ և կատեգորիաներ, որպեսզի նրանք համապատասխանեն այլ լեզուներով Վիքիներին ինտերվիկի հաստատելու համար արժե։ - Kareyac (քննարկում) 16:46, 3 Դեկտեմբերի 2013 (UTC)
Սպասեք, ամեն ինչ կլինի :)--Ahaik (քննարկում) 19:21, 3 Դեկտեմբերի 2013 (UTC)
Սպասենք ^_^ --ջեօ ») 19:39, 3 Դեկտեմբերի 2013 (UTC)

Թվական / տարեթիվ

Մենք ունենք կատեգորիաների բաժանում "...ըստ թվականի" և "...ըստ տարեթվի"։ Ո՞ր մեկը թողնեմ։ Կ՞ան ուրիշ առաջարկություններ։ - Kareyac (քննարկում) 05։44, 4 Դեկտեմբերի 2013 (UTC)

ինքս կողմ եմ տարեթվի տարբերակին, թվականովները թող ջնջվեն: ERJANIK քննարկում: 08:58, 4 Դեկտեմբերի 2013 (UTC)

Հոդվածի որակ

Ողջույն, հարգելի կոլեգաներ։ Առաջարկում եմ այս օրվանից սկսած հսկենք նորաստեղծ հոդվածների որակին։ Այն հոդվածները, որը որակին չի համապատասխանում, անմիջապես ջնջման ենթարկենք։ Բացի այդ պետք է բաժին առ բաժին վերանայենք արդեն գոյություն ունեցող հոդվածները։ Մասնավորապես առաջարկում եմ, որ նորաստեղծ բոլոր հոդվածները բավարարեն հետևյալ պայմաններին՝

  • Ունենան մինիմալ ծավալ՝ 3 նախադասություն
  • Ունենան նորմալ Վիքիֆիկացված տեսք՝ ջարդված ըստ բաժինների և ենթաբաժինների
  • Այն հոդվածները, որոնք կարող են կաղապարներ ու տեղակաքարտեր ունենալ, ստեղծվեն միմիայն դրանցով։ Այսինքն քաղաքների, անձանց, շինությունների և այլոց հոդվածները անպայմնորեն տեղեկաքարտ պարունակեն։

Ջնջել հետևյալ կատեգորիայի հոդվածները.

  • Այն նորաստեղծ հոդվածները, որոնք ստեղծվել են ոչ գրանցված մասնակիցների կոմից և ոչ մի հղում ու աղբյուր չունեն
  • Դատարկ՝ միայն վերնագիր ունեցող հոդվածները

Ըստ իս ժամանակն է, որ որակին էլ անրադառնանք, հակառակ դեպքում լիքը գլխացավանք կլինի վերջում։--Արման Մուսիկյան (քննարկում) 09։54, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)

Քաղաքների հոդվածներում տեղեկաքարտերի ավելացումն ինձ վրա։ Մի խնդրանք էլ ունեմ. {{Տեղեկաքարտ Երկիր}} տեղեկաքարտը կարո՞ղ եք թարգմանել։ Ամբողջովին անգլերեն է։ Եթե թարգմանվի, խոստանում եմ բոլոր երկրները իրենց հոդվածներում տեղեկաքարտ կունենան։ Այդ գործն ես կվերցնեմ ինձ վրա։
հ.գ. մեկ էլ Վիքիֆիկացման ենթակա հոդվածների կատեգորիան պետք է դատարկենք։ --ջեօ ։) 11:10, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)
Եթէ հավես կա - թարգմանի, բայց մենք արդեն ունենք հայերենով {{Տեղեկաքարտ երկիր}}։ Ալելի լավ դա զարգացրա։ - Kareyac (քննարկում) 11:20, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)
Արման ջան, քո նշածը այսպես թե այնպես արվում է, մանավանդ որպես ադմին արդեն գիտես որ էջը հսկված է նշելով ենթադրվում է որ հսկող ադմինը նայել է այդպիսի բաները, քո նշածները նորմալ են, բացի այն կետից, որ` Այն հոդվածները, որոնք կարող են կաղապարներ ու տեղակաքարտեր ունենալ, ստեղծվեն միմիայն դրանցով։ Այսինքն քաղաքների, անձանց, շինությունների և այլոց հոդվածները անպայմնորեն տեղեկաքարտ պարունակեն։ Դա անելը շատ-շատ աշխատատար կլինի, բայց իհարկե եթե ինչ-որ մեկը ուզում է կարող է անել: ERJANIK քննարկում: 11:36, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)
Գիտեք, այս խոսակցությունը պարբերաբար տեղի է ունենում... Ու համոզված եմ ոչ միայն մեզ մոտ։ Իրականում մենք չենք կարող պարտադրել մասնակիցներին ստեղծել հոդվածները այնպես ինչպես լավ կլիներ որ լիներ։ Սա հակասում է Վիքիպեդիայի գաղափարին։ Մյուս կողմից, եթե վերցնենք ու ԲՈԼՈՐ ստեղծված հոդվածների մեջ մտնենք ու դզենք-փչենք ահավոր շատ ժամանակ կգնա, մենք առայժմ այդքան մասնակից-ժամանակ չունենք։ Իհարկե համաձայն եմ, շատ լավ կլիներ, որ կարողանաինք անել այդ ամենը, բայց իրատեսական չեմ տեսնում (իմ անձնական կարծիքն է)։
Իսկ ջնջելուն ընդհանրապես դեմ եմ, չի կարելի ջնջել կիսատ հոդվածները (էլի իմ կարծիքն է)։--Ahaik (քննարկում) 12:10, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)
դե ջնջումն էլ, եթե կասկածներ կան ջնջողի համար, պետք է ներկայացնի ջնջման, իսկ քո համար հարգելի Kareyac, ասեմ որ կարող ես օգտագործել {{Տեղեկաքարտ երկիր}} -ը, այն թարգմանված է, իսկ եթե քո ասածը կարողանաս անել, ապա շատ մեծ գործ արած կլինես, ուղղակի նման գործեր անելուց պետք է կրկնակի ուշադիր լինել: ERJANIK քննարկում: 12:41, 5 Դեկտեմբերի 2013 (UTC
ERJANIK ջան, կներես, ծերացել եմ, չհասկացա իմ ո՞ր ասածս, ի՞նչից ես մեծ գործ կանեմ, եթե կրկնակի ուշադիր լինեմ - Kareyac (քննարկում) 16:39, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)
Kareyac ջան, խոսքս քո ասած Քաղաքների հոդվածներում տեղեկաքարտերի ավելացումն ինձ վրա նախադասությանն էր վերաբերվում: 08:33, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)
Երջանիկ ջան, լիովին համաձայն եմ քեզ հետ, ամպայման պտի դրվեն։ Եվ ցանկալի է որպիսզի բոլոր կաղապարներում ներմուծվող տվյալները մեխանիկորեն տպավորվեն "Կատեգորիաներ" բաժնում թագնված կատեգորիայի ոճով։ - Kareyac (քննարկում) 12:32, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)
Հայկ ջան, այսօր 15 հատ հոդված եմ մի շնչով ջնջել, որը վերնագրից բացի ոչինչ չէր պարունակում։ Բացի այդ Լարումների կուտակիչներ այս կարգի հոդվածներն էլ պետք է ջնջել ըստ իս։ Հեչ հայտնի չէ հոդվածի աղբյուրը։ Ինչպես է այն միանգամից ստեղծվել ու ինչերի վրա կարելի է հիմնվել, որ այն կարգի բերել։ Վատը միշտ մեր Վիքիպեդիայից պետք է սրբենք։--Արման Մուսիկյան (քննարկում) 12:59, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ես միանգամայն համաձայն եմ Արմանի հետ, որ պետք է արդեն քայլեր ձեռնարկենք եղած հոդվածների որակը բարձրացնելու համար։ Դաթոյի հետ ևս համաձայն եմ, որ վիքիֆիկացման ենթակա հոդվածները պետք է հնարավորինս բարելավել։ Այդ պատճառով կոնկրետ ես ինձ վրա եմ վերցնում ՀՍՀ-ից ստեղծված բոլոր հոդվածների ստուգում՝ խմբագրումը, ինչպես նաև եղած հոդվածների որակի բարելավմանն է ուղղված Թարգմանչի անկյուն նախագիծը, որը շուտով կմեկնարկի։--Lilitik22 (քննարկում) 13:46, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ես դեմ եմ միայն այն հոդվածների ջնջմանը, որոնք պարունակում են ինչ որ նյութ... Այսինքն եթե միայն վերնագիրն է կամ անիմաստ տեքստ կամ նման ինչ-որ բան, դա նույնիսկ չի էլ քննարկվում։ Ջնջել ու միայն ջնջել։--Ahaik (քննարկում) 14:31, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ես դեմ եմ անմիջապես ջնջելուն, օրինակ ես ստեղծում եմ կարճ էջեր և մի քանի օրվա մեջ լրացնում եմ, խնդրում եմ մի գործը երկու մի սարքեք, պետք է ժամանակ տալ գոնե մեկ շաբաթ:--Սամվել (քննարկում) 10:37, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)
ամեն դեպքում Սամվել ջան, լավ կլինի նման հոդվածները թողնել սևագրության մեջ, պատրաստ լինելուց հետո նոր միայն դարձնել հոդված, չնայած մեծամասամբ նման հոդվածներ հանդիպելիս բոլորս էլ պետք է սկզբում տեղադրենք կարճ էջ կաղապարը, բայց օրինակ չգրանցված մասնակցի կողմից նման էջերի պիտակավորումը հետագայում լրացուցիչ ավելացնում է առանց այն էլ բարելավման ենթակա հոդվածները, քանի որ քիչ հավանական է որ այդ մասնակիցը ավելացնելի հոդվածի ծավալը, իսկ փորձառու մասնակիցների կողմից կարճ հոդված տեսնելով, բնական է, ենթադրում ենք, որ հեղինակը կավելացնի անհրաժեշտ ծավալը, ասենք օրինակ քո դեպքում Սամվել ջան, բայց դե ընդհանուր վերցված անկախ հոդվածի հեղինակից, լավ կլինի կարճ համարվող էջերում տեղադրել կարճ էջի կաղապարը, որ հետագայում կարողանանք գտնել դրանք ու ավելացնել, ինքս նման հոդվածներ շատ եմ ավելացրել: ERJANIK քննարկում: 11:43, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)

Արտաքին հղումներ

Արտաքին հղումները կարո՞ղ են գնալ դեպի բլոգ, թե՞ ոչ։ Խնդրում եմ Vardan Aslanyan (քննարկումներդրում) մասնակցի վերջին խմբագրումները նայեք։ Արտաքին հղումներում ավելացնում է իր բլոգի հղումը։ -- ։) 07։44, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)

ես չգիտեմ թե ինչ ասեմ, ընդհանուր վերցված լավ կլինի որ բլոգներին հղում չլինի, բայց գուցե մասնավոր դեպքերում կարելի է եթե բլոգում այսպես ասած լրացուցիչ ու հետաքրքիր ու ընդհանուր ասած «խելքը գլխին» նյութեր կա: Սա իմ կարծիքն է, շտկեք ինձ եթե սխալ եմ որևէ բանում: Շատ շնորհակալություն հարգելի Geo քեզ, ուշադիր լինելու համար: ERJANIK քննարկում: 08:20, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ես էլ էի նկատել Վարդանի կողմից ավելացվող հղումները, սակայն քանի որ այդ բլոգում ոչ մի բան չգտա, որը հակասում է վիքիին, կարծեցի, որ կարելի է թողնել։ Համաձայն եմ Երջանիկի հետ, որ մասնավոր դեպքերում կարելի է թողնել։ --Lilitik22 (քննարկում) 08:56, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)
Երևի ջեօ-ն ի նկատի ունի, որ բացի իր վրա հղվելուց ուրիշ աղբյուրներ չի ներկայացվում։ Եթե այդպես է, ապա հոդվածը, ձևականորեն, կարելի է համարել «original researche»։ Մասնավորապես, իր կողմից ստեղծված (թարգմանված) Հենրի Դեյվիդ Թորո հոդվածի անգլերեն տարբերակում 130 աղբյուրների և տասնյակ լրացուցիչ ընթեցանության համար գրքերի հղումներ կան։ Իսկ բլոգի նյութերը, անկախ այս ամենից,պատշաճ բովանդակություն ունեն և հղումներն էլ, որպես հայալեզու և լրացուցիչ աղբյուրներ, լրիվ իմաստ ունեն։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 09:52, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)
Հ․Գ․ Եթե ինքնահաստատման խնդիրներ չունի, պետք է առաջարկել իր հատվածաբար թարգմանություններն ու նյութերը բլոգից և ֆեյսբուքից տեղափոխել hy.wikisource.org/։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 10:11, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)
Իմ կարծիքով արտաքին հղումը պետք է լինի միայն հեղինակավոր և վստահելի աղբյուր, կլինի դա բլոգ թե թվիթերի գրառում նշանակություն չունի: Օրինակ կարելի է օգտագործել CNN-ի թվիթերի գրառումները որպես արտաքին հղում:--Սամվել (քննարկում) 10:41, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)
Լիովին համամիտ եմ Սամվելի հետ։ Այն պետք է վստահելի ու հեղինակավոր լինի։ Անգլերեն Վիքիպեդիայում նույնիսկ շատ հղումներ եմ նկատել, որ դրված են եղել ֆեյսբուկյան պաշտոնական էջերի հղումներ։--Արման Մուսիկյան (քննարկում) 10:58, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ընկերներ ջան, բլոգի, թվիթթերի և ինքնահրապարակման նման հարթակների նյութերը երբեք չեն կարող հեղինակավոր լինել։ Քանի որ (ա) դրանց հեղինակի ինքնությունը հաստատ չէ, և/կամ (բ) տեղեկատվության ճշտությունը ստուգված և հաստատված չէ։ Անգլերեն վիքիում նման հղումները այնտեղի կանոնակարգերի խախտում են։ Տես en:Wikipedia:Identifying reliable sources#Self-published sources (online and paper):
Այստեղ միակ բացառությունը իմ կարծիքով գուցե թարգմանված նյութերը կարող են լինել (եթե բնագիրը ինքը հեղինակավոր, այսինքն հրապարակված, աղբյուր է)։ --vacio 19:36, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)

ԼՂՀ սահմանը Տեղորոշման քարտեզ Հայաստան֊ում

Ընկերներ ջան, այս թեմայով նախորդ քննարկումները կարծես անարդյունք եղանք։ Չեմ ուզում անդրադառնալ այն հարցերին, որոնք կարծես վիճարկման թեմա էին (էքսկլավներ, ԼՂՀ գույն․․)։ Սակայն կարծում եմ արժի ամեն դեպքում {{Տեղորոշման քարտեզ Հայաստան}}֊ում ավելացնել ԼՂՀ սահմանագծերը, քանի որ կարծես դրա դեմ ոչ ոք առարկություն չուներ։ --vacio 19։27, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)

Ողջունում եմ Vacio–ին նման առաջարկի համար։--Գարդմանահայ (քննարկում) 08:40, 8 Դեկտեմբերի 2013 (UTC)
Համամիտ եմ, հաշվի առնելով, որ մենք որպես խմբագրական համայնք, Արցախը ճանաչում ենք, որպես անկախ պետություն, անտրամաբանական է, դրա սահմաններն չներառելը, և այս սահմնանները որպես պետական չպատկերելը։ Խնդիրը այն է, որ այդ տարածքը, թեկուզ ավելի փոքր մասշատաբով ներկայացված է տասնյակ հազարավոր քարտեզներում։ Ի՞նչպես անենք, միայն այնտեղ, որտեղ այն խոշոր է երևում ուղղե՞նք Հայաստան, Ադրբեջան, երբմն Վրաստան, Թուրքիա ու Պարստկաստա՞ն։ Բոլոր քարտեզներն փոխելը անիրատեսական է ուղակի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:31, 12 Դեկտեմբերի 2013 (UTC)
Համամիտ եմ, իրագործման դեպքում կփորձեմ օգնել համապատասխան քարտեզներով:--ՀայկԱփրիկյան 12:07, 18 Դեկտեմբերի 2013 (UTC)
Մասնակից:Հայկ Ափրիկյան, դու կարո՞ղ ես սվգ սարքե՞լ։ Իդեպ, ՀՀ այս քարտեզում, որը օգտագործվում է գրեթե բոլոր վիքիներում՝ ներառյալ ադրբեջանականում, ավելացվեց ԼՂՀ փաստացի սահմանը։ --vacio 16:40, 21 Հունվարի 2014 (UTC)

Օգնության էջեր

Ինչ կարծիքի եք, եթե օգնության էջերը կիսափակ դարձնենք։--SusikMkr (քննարկում) 07։56, 8 Դեկտեմբերի 2013 (UTC)

դեմ եմ Սուսաննա ջան, շատ հնարավոր է որ դրա արդյունքում նոր մասնակիցներ կորցնենք, գուցե մեկը ուզենա խմբագրել ու չկարողանա ու վերջ այլևս չի մտնի վիքիպեդիա, այո օգնության էջերը հաճախակի խմբագրվում են չգրանցված մասնակիցների կողմից, բայց կարծում եմ այդպես էլ պետք է լինի, ոչինչ, կարծում եմ բոլորս էլ արդեն գիտենք ու հետ ենք շրջում նման խմբագրումները: --ERJANIK քննարկում: 09:12, 8 Դեկտեմբերի 2013 (UTC)
Փաստարկներդ ավելի քան համոզիչ են։--SusikMkr (քննարկում) 10:30, 8 Դեկտեմբերի 2013 (UTC)
Գուցե կարելի է մի բան մտածել, որ օրինակ նորեկները ոչ թե փորձեր անեն Օգնություն:Դասընթաց/Փորձիր... էջում, այլ Վիքիպեդիա:Ավազարկղում կամ մեկ այլ էջում, որն անհրաժեշտ չի լինի անընդհատ հետ շրջել։ --vacio 13:31, 8 Դեկտեմբերի 2013 (UTC)
Կարելի է, բոլորի մոտ ամենավերևի աջ մենյոււմ ավելացնել անձնական սևագրի/ավազարկղի էջի հղումը։ Նաև կարելի է փորձիր էջը բոտով հետ շրջել, ամեն 10 րոպե մեկ։ Դա գուցե նվազեցնի հավանականությունը, բայց եթե մեկը ուզում է համոզվել որ իրոք աշխատում է, կամ էլ հատուկ վանդալությունը է, ինքը մի էջ կգտնի։ Կարծում եմ այդքան վատ չէ վիճակը, որ պաշտպանենք բոլոր Օգնության էջերը, անգամ նորեկներից։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:28, 12 Դեկտեմբերի 2013 (UTC)

Մեկնաբանություն հոդվածներում

Ողջո՜ւյն, անգլերեն վիքիպեդիայում նկատեցի, որ ընթերցողները կարող են մեկնաբանություն թողնել (վերևի մասում) հոդվածների վերաբերյալ՝ հայտնելով իրենց կարծիքը կամ խնդրելով այս կամ այն ինֆորմացիան, որը պակասում է հոդվածում։ Լավ չէ՞ր լինի, որ մենք էլ ունենայինք նման բան։ --Lilitik22 (քննարկում) 21։06, 8 Դեկտեմբերի 2013 (UTC)

Լավ գործիք է, կարելի է տեսնել, թե ինչն է ընթերցողներին հետաքրքրում և դրան ավելի շատ ուշադրություն դարձնել: --Hamlet Muradyan քնն. 11:39, 9 Դեկտեմբերի 2013 (UTC)
իրոք լավ գործիք է, եթե հեշտ լինի, ինքս էլ կուզենամ որ ունենանք նման բան: ERJANIK քննարկում: 11:51, 9 Դեկտեմբերի 2013 (UTC)
հմմմ․ իրոք հետաքրքիր գործիք է։ Պետք է ունենալ։ Գուցե դրանով ինչ-որ կերպ էլ ավելի ամրապնդվի խմբագրող-ընթերցող կապը։ dato ։) 14:33, 9 Դեկտեմբերի 2013 (UTC)
եսականորեն կարող ենք, կամավոր փորձարկողներ դառնալ, և ընդհանուր ռելիզից շուտ մեր մոտ խնդրել տեղադրել։ Մի կողմից ավելի ինտրակտիվ է դարձնելու, և թույլ կտա հոդվածները տեսնել ընթերցողների հայացքով, մյուս կողմից ես անձամբ մտավախություն ունեմ, որ աղբոտ մեկնաբանությունները շատ են լինելու, ու իրականում շատացնելու է պասիվ ընթերցող - խմբագրող ջրբաժանը։ Ավելի մանրամսն կարող եք կարդալ [այստեղ]։ Եթե ուզում ենք դա համընդհանուր թողարկումից շատ տեսնել, մեզ ավելի շատ մասնակիցների կարծիք է պետք այս հարցով, թեկուզ հենց այստեղ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:23, 12 Դեկտեմբերի 2013 (UTC)

Անավարտ հոդվածների կաղապարներ

Առաջարկում եմ բոլոր հոդվածներից հանել անավարտ հոդվածի կաղապարը, քանի որ

  1. մեզ մոտ կարծես սովորություն է դարձել որևէ հոդված ստեղծելուց հետո ավելացնել այդ կաղապարը,
  2. ոչ մի հոդված իր ավարտական տեսքը չունի վիքիպեդիաներում, քանի որ անընդհատ փոփոխվում է խմբագիրների կողմից։ Երբ անգլերենի պես կզարգանա մեր վիքիպեդիան, որ կունենանք այնպիսի ավարտուն հոդվածներ, որ կփակենք՝ ասելով վե՛րջ, էլ ավելացնելու բան չկա այստեղ, ապա այդ դեպքում կարելի է կրկին մտածել այս կաղապարի մասին։ --Lilitik22 (քննարկում) 15։09, 9 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ես շատ մասնակիցներին եմ այդ մասին ասել։ Բոլոր հոդվածներն էլ անավարտ են իրականում, մինչև ընտրյալ հոդված դառնալը։ Այնպես որ այդ կաղապարի կարիքը մենք չունենք։--Արման Մուսիկյան (քննարկում) 15:27, 9 Դեկտեմբերի 2013 (UTC)
համաձայն չեմ Ձեզ հետ հարգելի Լիլիթ և Արման, անավարտ կաղապարը պետք է, եթե սովորություն է դառել հենց այնպես որևէ գործ անել, այդ թվում նաև անավարտի կաղապար տեղադրել, ապա դա է սխալ, ուրիշ բան որ լավ կլիներ որ բոլոր հոդված ստեղծողներս էլ ավարտի հասցնեինք հոդվածը, կամ այդ անավարտ հոդվածների մեծ մասը այդպես էլ մնում է անավարտ, կամ այնպիսի հոդվածներ կան, որ այդքան էլ անավարտ չեն, բայց պիտակված են այդ կաղապարով, պետք է աշխատել նման հոդվածները գտնել ու հանել այդ կաղապարւ, ես մի ժամանակ այդպիսի հոդվածներում նյութեր էի ավելացնում ու հանում այդ կաղապարը: Որպես օրինակ բերեմ ասենք իմ ստեղծած Ջո Պեշի և Էռնեստ Բորգնայն հոդվածները իմ տեսանկյունից համարում եմ որ պետք չի ունենան անավարտ կաղապար, չնայած գլոբալ առումով իհարկե անավարտ են (կոնկրետ վիքիպեդիայի տեսանկյունից այնպես չի որ միայն ընտրյալ կամ լավ հոդվածն է անավարտ, դրա հետ էլ այնքան համաձայն չեմ), ուզում եմ ասել նայած ինչ-ոնց է, բայց միանգամից վերցնել ու հանել այդ կաղապարը, իմ կարծիքով սխալ է, ու այստեղ որպես երկրորդ կարևոր բան կասեմ, որ եթե տվյալ հոդվածը այսպես ասած խիստ ակնհայտ ավելացնելու տեղ ունի, պետք է նաև ունենա անավարտ կաղապարը, բայց իմ բերած օրինակների դեպքում իմ կարծիքով ակնհայտ չէ այդպիսի բան, դրա համար չեմ պիտակավորել որպես անավարտ: ERJANIK քննարկում: 16:36, 9 Դեկտեմբերի 2013 (UTC)
Շատ լավ է, որ այս հարցը բարձրացրիր, Լիլիթ ջան, այլապես ես էի բարձրացնելու։ Երջանիկ ջան, այդքան էլ համաձայն չեմ հետդ։ Անավարտ հոդված կաղապարը, այսպես ասած, ավելորդ կաղապարներից մեկն է, որովհետև (ինչպես Լիլիթն ու Արմանը նշեցին) բոլոր հոդվածներն էլ ինքնին ինչ֊որ առումով անավարտ են։ Բացի այդ, անավարտ֊ի կաղապարը վանող է, որովհետև, իմհո, ընթերցողի աչքին ընկնելուց հետո միանգամից ցանկություն չի առաջանում հոդվածը կարդալ. հոգեբանական երևույթ է։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը հրաժարվել հոդվածը տգեղացնող այս կաղապարից։ ~ dato ։) 17:22, 9 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ես էլ եմ համամիտ Լիլիթի, Արմանի, Դաթոյի հետ: Նախ իրոք վանող է, երկրորդ բոլոր հոդվածներն էլ համագործակցությամբ կատարելագործման կարիք ունեն, հետո պիտակ դնողը հետագայում չի հանում պիտակը, իսկ նոր խմբագրողները համարձակություն չեն ունենում հեռացնել: Իմ փորձից կասեմ հենց այդ պիտակները տեսնում եմ, ինձ թվում է, ես արդեն պատասխանատու չեմ այդ հոդվածի համար: Մի գուցե միայն հոդվածը խմբագրողները միայն անհրաժեշտության դեպքում դնեն այդ պիտակը օգնության ակնկալիքով:--SusikMkr (քննարկում) 18:29, 9 Դեկտեմբերի 2013 (UTC)

Անավարտ հոդվածների կաղապարների պրոբլեմը գալիս է դրանից որ համարյա ոչ ոք չգիտի և համարյա ոչ ոք չի ուզում իմանա այս կաղապարներ պետք է օգտագործելու ձևը և տեղը։ Ես համոզված եմ, որ եթե մասնակիցների նույնիսկ ինչ-որ մի մաս հասկանար կանոնադրության զարգացման և կիրառման անհրաժեշտությունը համապատասխան ձևով, ապա մենք չէինք իզուր ծախսի ժամանակ ու ուժերը կրկնվող սխալների և թերությունների վրա։ - Kareyac (քննարկում) 18։58, 9 Դեկտեմբերի 2013 (UTC)

Քննարկումից տպավորություն է ստեղծվում, որ այդ կաղապարների իմաստ/նպատակը ինչպես նաև օգտագործման ձևը սխալ է ընկալվում, երբեմն 180 աստիճան սխալ։ Դրանով պիտակվում են կամ փոքր ծավալի հոդվածները, որտեղ բերված են միայն ամփոփ տեղեկություններ, կամ հոդվածներ որտեղ որոշ տեղեկություններ ներկայացված են մանրմասն, բայց բացակայում են այլ կարևոր տեղեկություններ (նույն Լինուքսը, որից պարզվում է բոտով է հեռացվել անավարտության մասին պիտակը)։
Պիտակը դրվում է ցանկացած մասնակցի կողմից, նման հոդված հանդիպելիս, և հեռացվում է, որոշակի բովանդակությանն այն հասնելուն պես, կրկին ցանկացած մասնակցի կողմից։ Դա ոչ թե «ես սա կիսատ եմ թողել, ձեռք մի տվեք, մի օր կվերջացնեմ» պիտակ է, այլ «այստեղ անելիքներ կան, ընթերցող/խմբագրող ջան, միացիր, համալրիր սա կամ հարակից թեմայով այլ անավարտ հոդվածները, կիսվիր գիտելքնեորվ», պիտակը հենց դա է ասում և ինչպես կարելի է դա համարել վանող, կամ որ պատասխանատու չեք, ինձ պարզ չէ, հենց դա է, որ պատասխանատու եք ու առաջարկում են ձեզ օգնել, չէ որ եթե հոդվածն կարդում եք, հավանաբար թեմայով հետաքրքրում եք, և ավելացնելու բան կունենաք։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:10, 12 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ուղակի «անավարտ»-ը, առանց թեման նշելու, այո քիչ օգուտ է բերում, դրա փոխարեն պետք է օգտագործել ավելի նեղ կատեգորիազված պիտակները, (օրինակ՝ {{it-stub}}, {{arm-cult-stub}}, {{geo-stub}} և այլն։ Դրանից հետո, մենք ունենում ենք ըստ թեմաների բաժանված անավարտ հոդվածներ, Կատեգորիա:Անավարտ հոդվածներում։ Օրինակ հոգեբանների հետ վորքշոփի ժամանակ, կարելի է առաջին խմբագրումները անել հենց Կատեգորիա:Անավարտ հոդվածներ հոգեբանության մասին կամ Պոլիտեխում Կատեգորիա:Անավարտ հոդվածներ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասին և այլն։ Այդպես ավելի մասնակից կդարձնենք, կլուծենք «չգիտեմ ինչի մասին գրեմ» խնդիրը, և վիքի մշակույթի տեսակետից, կարծում եմ ավելի արդյունավետ է, քան նոր էջ ստեղծելը, կամ գոնե միայն նոր էջ ստեղծելը։
Անվան մասին, նախ մի բան է, ավարտուն տեսք ունենալը, այլ բան է կատարյալ։ Ոչ մի հոդված, այդ թվում ընտրյալների արժանացած կատարյալ չէ, և անփոփոխ չի կարող մնալ։ Բայց եթե հոդվածում ներկայացված չեն բազմաթիվ կարևոր տեղեկություններ,և այն մի երկու-երեք պարբերության ծավալ ունի, եկեք համաձայնվենք որ 99% դեպքերում, այն անավարտ է։
Եթե խնդիր կա անվան հետ և այն ոնց տեսնում եմ, խափուսիկ է, անգամ մի քանի տարվա փորձ ունեցողների համար, եկեք այլ բան անուն փորձենք գտնել, ես անձամբ ավելի լավ առաջարկ չունեմ։ Եթե կարծում եք կարիք կա, սահմանելուն թե ինչն ենք մենք համարում անավարտ, իսկ ինչը չէ, եկեք փորձենք, բայց դեպք, դեպքի վրա չի համընկնում, օրինակ ՀՏՀ ըստ ինձ անավարտ չէ՛, թեպետ կարելի է ծավածվել, իսկ Լինուքսը 20 անգամ ավելի ծավալուն լինելով միանշանակ անվարտ է, քանի որ բացի պատմության և անվան հարցից, ոչ մի այլ թեմա մանրամասն ներկայացված չէ։ Կարելի է օրինակ սահմանել, որ եթե հոդվածը կարճ է այլ լեզուներով եղած ամենածավալուն 5 վիքիպեդիաների հոդվածի միջինի 1/3-ից այն հաստատ համարում ենք անավարտ։ Եթե դա բայտերով սահմանենք, ապա Յունիքոդի հաշվին, երբ մեր մեկ տառը 2 բայտ է, ի տարբերություն լատիներեն այբուբենից, դա փաստացի կլինի անգլերեն/ֆրանսերեն/գերմաներեն/իսպաներենի եղած 1/6-րդը, որից ցածր մեր ծավալի սանդղակը ես չէի ուզենա իջացնել։ Բայց ինձ նման ֆորմալիզացումը ավելնորդ է թվում, հատկապես որ դժվար ստուգելի։ Եթե մեկը պիտակել է, որպես անավարտ ու դուք համաձայն չեք, կարող եք ճշտել պիտակողից։ Իսկ պիտակից միայն օգուտ է, եթե իմաստը սխալ է փոխանցվում, եկեք վերաձևակերպենք, ու ավելի «հյուրընկալ» դարձնենք։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:10, 12 Դեկտեմբերի 2013 (UTC)

100 000 articles!

Congratulations for your first 100 000 articles from Italy! Go on like this, we'll see you at your first million. ;-) --Phyrexian ɸ 15։09, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)

Thanks, we are doing our best :) --Lilitik22 (քննարկում) 15:19, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)
And I think it's not bad at all. I understand the problems of a small wiki, just don't give up. :-) --Phyrexian ɸ 16:17, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)

2013 թ.-ի Նոյեմբեր ամսվա դիտարկումներ

Հայտնի է 2013 թ.-ի Նոյեմբեր ամսվա էջադիտումների տվյալները։ Այն ավելի մանրամասն կարող եք դիտել Էջադիտումներ 2013 Նոյեմբեր և Էջադիտումներ 2013 Նոյեմբեր 10000 էջերում, իսկ ամենից շատ դիտված հոդվածների 10-ն հետևյալն է.

Տեղը Էջը Դիտումներ
1 Գլխավոր_էջ 44496
2 Հայաստան 12914
3 Հովհաննես_Թումանյան 9829
4 Գրիգոր_Նարեկացի 8537
5 Հովհաննես_Շիրազ 8193
6 Լեոնարդո_դա_Վինչի 8078
7 Սասնա_ծռեր 7256
8 Ավետիք_Իսահակյան 7222
9 Հանս_Քրիստիան_Անդերսեն 7060
10 Հոպոպ 6625

Հայերեն Վիքիի մասին գիրք

Հարգելի Մասնակիցներ, ին՞չ կասեք, որ միահամուռ Հայերեն Վիքիպեդիայի (պատմության) մասին գիտելիքներով գիրք ստեղծենք և հրատարակենք Վիքիգրքերում։ --Vadgt (քննարկում) 17։02, 13 Դեկտեմբերի 2013 (UTC)

ինչպես օրինակ սա է:--Vadgt (քննարկում) 13:20, 15 Դեկտեմբերի 2013 (UTC)
Շատ լավ գաղափար է։ Իդեպ, հղումը ինչ֊որ սխալ է․ երևի պետք է լիներ սա։ --vacio 13:08, 16 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ուղղեցի հղումը։ Ավելի լավ մեր Վիքին մշակենք և զարգացնենք, օրինակ, թարգմանեք բոլոր կարևոր կամոմադրության օգնության էջեր հայերեն - Kareyac (քննարկում) 15:02, 16 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ուեմն ես կստեղծեմ էջը ՎիքիԳրքերում: --Vadgt (քննարկում) 18:34, 16 Դեկտեմբերի 2013 (UTC)
Վիքիգրքերում խմբագրելու կամ փաստեր ավելացնելու համար որոնման տեղում գրել Մեր Վիքին և այնտեղ անել դրանք: --Vadgt (քննարկում) 19:08, 16 Դեկտեմբերի 2013 (UTC)
Լավ միտք է, դրա հիմման վրա գուցե մի օր, կարճամետրաժ ֆիլմ էլ նկարենք։ Բայց, Վիքիգրքերը ուսումնական/կրթական գրքերի համար է, այնպես որ սա պետք է գրել կամ հենց այստեղ, կամ Մետայում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 16:45, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)

եւ > և ավտոմատ վերահղում

Կներեք, եթե էս արդեն քննարկվել ա, բայց հնարավո՞ր չի ՄեդիաՎիկիի ծրագրի մակարդակով ապահովել եւ > և ավտոմատ վերահղում (կամ հակառակը, ինձ մեկ ա) հոդվածների վերնագրերում, որ ստիպված չլինեմ սենց էջեր ստեղծել։ --Vahagn Petrosyan (քննարկում) 00։15, 14 Դեկտեմբերի 2013 (UTC)


կիսահրատապ

այս պահին Կաղապար։Link FA և Կաղապար։Link GA հղումները չեն աշխատում, չի աշխատում նաև Կաղապար։Թաքնված բովանդակություն-ը, գուցե էլի կան չաշխատող կաղապարներ, ով կարող է հասկանալ ու ուղղել, խնդրեմ փորձեք, ես Xelgen-ին գրել եմ, գիտեմ որ նա կարող է իմանաl թե ինչն է պատճառը, եթե այսպես ասած այս գործից հասկացող մասնակիցներ կան, թող ուղղեն, շնորհակալություն։ --ERJANIK քննարկում: 06։33, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)

Չգիտեմ ինչո՞ւ է Մասնակից:Vadgt մասնակիցը ավտոխմբագրումներ անում Վիքիպեդիայի հոդվածներից դուրս։ "Link FA" կաղապարը բազմիցս փոփոխությունների է ենթարկվել նրա կողմից։ Ըստ երևույթին փոփոխությունների մեկի արդյունքում էլ հիմա հանգել ենք այս իրավիճակին։ Ես ոչ մի կերպ այն կարգի բերել չկարողացա։ Առաջարկում եմ այդ կաղապարը կարգի բերելուց հետո էջը պաշտպանված դարձնել, այնպես որ այն միայն ադմինները կարողանան խմբագրել, քանի որ խմբագրման կարիք առհասարակ չի լինելու էլ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 07:26, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)
բայց իր արած վերջին խմբագրումը 27 Հունիսի 2013‎ է եղել, իսկ դրանից հետո աշխատել է այդ կաղապարը: ERJANIK քննարկում: 07:30, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)

Հա, ի դեպ ես պարզաբանել էի դրա մասին։ Նայեք։ --Vadgt (քննարկում) 12։07, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)

Ուրեմն ավելի բարդ խնդիր կա։ Ես անգլերեն Վիքիպեդիայի պես էլ արեցի, բան չփոխվեց։ Սպասենք Ալեքսեյին։ :) --Արման Մուսիկյան (քննարկում) 07:32, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)
իմ և ամբողջ վիքիհամայնքի անունից շնորհակալություն եմ հայտնում Ալեքսեյին` Մասնակից:Xelgen-ին, հիմա արդեն ընտրյալ և լավ կաղապարները աշխատում են, նաև ի դեպ աշխատում է Կաղապար:Թաքնված բովանդակություն-ը: Ապրես Ալեքսեյ ջան: --ERJANIK քննարկում: 11:07, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)
Կե'ցցե Ալեքսեյը։ --Արման Մուսիկյան (քննարկում) 11:45, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)

Անվան ընտրություն

Վիքիպեդիայի հարգելի մասնակիցներ, ըստ Ձեզ, եթե գոյություն ունի 5-6 նույնանուն լեռ, որոնք բոլորն էլ գտնվում են նույն մարզում, ի՞նչ անուններով պետք է հանդես գան։ Օրինակ կարելի՞ է գրել xxx լեռ (1), xxx լեռ (2), xxx լեռ (3), xxx լեռ (4), xxx լեռ (5), թե՞ այլ տարբերակ ունեք։ Գիտեմ, անհեթեթ տարբրակ եմ առաջարկել։)--Գարդմանահայ (քննարկում) 17։31, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)

Եթե խոսքը իսկապես լեռների մասին է, որոնք բոլորն էլ նույն մարզում են (իրականում քիչ հավանական իրողություն), ապա հավանաբար այդ մարզի բնակիչները ինչ-որ բանով տարբերում են այդ լեռները, հետևիր դրան։ Իրականում ցանկացած նույնանուն երևույթի համար կարելի է գտնել տարբերիչ հատկանիշ և չօգտվել թվերից։--Beko (քննարկում) 17:39, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)
Եթե կոնկրետ օրինակներ կան, գրեք, քննարկենք:--23artashes (քննարկում) 18:13, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ավելի օգրակար կլինի գրել համայնքի/գյուղի անունը, xxx լեռ (yyy գյուղ), xxx լեռ (zzz գյուղ)։ - Kareyac (քննարկում) 18:27, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)
Որքան էլ անհավանական հնչի, բայց Լեռնակերտ գյուղի մոտ կա երկու Սևքար լեռ, մեկը 14 կմ հեռավորության վրա, մյուսը՝ 8.5 կմ: Հիմա ի՞նչ գրեմ:))--Գարդմանահայ (քննարկում) 18:49, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)
Իհարկե հավատում եմ Ձեզ, հարգելի Գարդմանահայ :), ուրեմն մնում է հետևել Beko-յի խորհուրդներին և փնտրել ուրիշ ավերացուցիչ աշխարհագիտական օբյեկտներ, օրինակ, գետակ, լիձ կամ ծայրարեղ դեպքում կարելի է գրել բարցրությունը թվերով։ - Kareyac (քննարկում) 19:08, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)
որպես տարբերակ, առաջարկում եմ անվանել ըստ բարձրությունների, ասենք Սևքար (լեռ, Լեռնակերտ, 1000 մ) և Սևքար (լեռ, Լեռնակերտ, 2000 մ): --ERJANIK քննարկում: 19:12, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)
Շնորհակալություն--Գարդմանահայ (քննարկում) 19:28, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)

Ջնջման ենթակա հոդվածներ էջի մասին

Հարգելի մասնակիցներ, ովքեր որ Ջնջման ենթակա հոդվածներ էջում ջնջման հոդված են առաջարկում, թող պարտադիր օգտվեն նույն էջի վերևում առաջարկվող այս ձևից՝

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}''
Ձեր պատճառաբանությունը''--~~~~

Խնդրում եմ չմոռանալ։--Beko (քննարկում) 18։01, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)

Գլխավոր էջ 2014 և անելիքներ

դեռ ժամանակ կա, բայց լավ կլինի հիմիկվանից կարծիքներ ու առաջարկություններ հնչեն 2014 թվականի համար գլխավոր էջում հնարավոր փոփոխությունների հետ կապված, մի առիթով Արման Մուսիկյանը առաջակում էր ավելացնել Հայկական Պորտալ կամ նմանատիպ բան։ Ինչքանով ես եմ պատկերացնում, Այսօրը պատմության մեջ, Գիտեիք որ, Օրվա պատկեր բաժինները, Բարի գալուստ Վիքիպեդիա ողջույնը և Քույր նախագծերը լինելու են հաստատ։ Շատ կարևոր է լսել կարծիքներ։ Եվ մի բան էլ, լավ կլինի շատ մասնակիցներ Վիքիպեդիա:Հարցում/Քննարկման ժամկետ բաժնում գրեն իրենց կարծիքը, քանի որ մյուս տարվանից անձամբ ինքս կուզեի ավելի դինամիկ լինի մեր վիքին, իհարկե շատ գործ կա անելու նաև կանոնակարգերի թարմացնելու կամ նորերը ստեղծելու հետ։ ERJANIK քննարկում: 14։11, 12 Նոյեմբերի 2013 (UTC)

Երջանիկ ջան, շատ քիչ են հոդվածները նման թեմայով և որևէ զարգացման հույս չի էլ ակնկալվում։ Անգամ ես հույս չունեմ, որ կկարողանան ամեն օր հոդված ներկայացնել Գլխավոր էջում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 14:29, 12 Նոյեմբերի 2013 (UTC)
գլխավոր էջում նմանատիպ բան մենք ադրեն ունենք, կոչվում է Պորտալ:Մեծ Հայք։ (Իմիջայլոց, ժողովուրդ, նութիս մեջ պորտալը չի տեղավորվում, ստիպված եմ էջը բրթել աջ ու ծախ, իսկ ձեզ մոտ ո՞նցա)։ Մնացածը ամեն ինչ լավա, մեծ փոփոխությունների կարիգ չեմ տեսնում։ Ցանկալի է որպեսզի Բարի գալուստից վերև ՄԻՇՏ լիներ կոչ չաբաթվա/ամսվա համաստեղ աչխատանթի, բայց դա ավելի չուտ համաստեղ աչխատանթի կազմակերպման քան թե գլխավոր էջի հարցն է։ Ես ավելի կարևոր եմ համարում աչխատել Օգնության ենթաէջերի ստեղծուլը, մշակումը, և բարևալումը։, թանի որ համարում եմ։ Վիթիհամայնքը ի սկզբե պետկ է իմանա ինչ և ոնց կարելի է և հնարավոր է կատարել տարածքում Այսօրը պատմության մեջ, Գիտեիք որ, Օրվա պատկեր բաժինները, Բարի գալուստ Վիքիպեդիա ողջույնը և Քույր նախագծերը թող մնան։ հարգանքներով - Kareyac (քննարկում) 16:56, 12 Նոյեմբերի 2013 (UTC)
Համաձայն եմ, այն ավելի դինամիկ դարձնելու առաջարկի հետ։ Այդ ուղղությամբ առայժմ միակ առաջարկն է, ամեն օր փոխել «օրվա հեդվածը» անգամ եթե այն անցած տարիներին, արդեն եղել է։ Կարծում եմ, եթե տարին մի անգամ լինի լավ հոդված, ավելի լավ է, քան ողջ շաբաթ նույն հոդվածը մնա։ Գործնական, կարելի է սկսել այդպես՝ առաջարկել հոդված ինչ–որ օրի համար, եթե առաջարկ չեղավ/չընդունվեց և այլն, օգտագործվի 2012-ի «օրացույցում» արդեն եղած հոդվածը։ Այդպես նաև անհրաժեշտ աշխատանքը կպակասի։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:47, 12 Նոյեմբերի 2013 (UTC)
հարգելի վիքիպեդացիներ, թարմացնում եմ այս քննարկումը, առաջարկում եմ եկող տարվա համար գլխավոր էջի շաբաթվա հոդված բաժինը փոխարինել ընտրյալ և լավ հոդվածներ ցուցադրելով գլխավոր էջում, ռուսերենի ու անգլերենի նման, ուղղակի ռուսերենում առանձին են ցուցադրվում ընտրյալ ու լավ հոդվածները, ու թարմացման կոնկրետ ժամկետ չունեն, իսկ անգլերենում միայն ընտրյալն է, ու թարմացվում է ամեն օր: Մեզ մոտ այն կթարմացվի շաբաթվա հոդված նախագծի նման նույնպես շաբաթը մեկ պարբերությամբ, նաև գլխավոր էջի ցուցափեղկ բաժնում ավելացնել լավ հոդվածների մասով նմանատիպ տեղեկատվություն, ինչպիսին որ արդեն կա ընտրյալների համար, դա այսպես ասած կխթանի նաև լավ հոդվածների քննարկումների ակտիվությունը ու լավ հոդվածները կարծում եմ ավելի կշատանան: Իմ կարծիքով այս պահին էլ կան շատ հոդվածներ, որոնք բավարարում են չասեմ ընտրյալ լինելուն, բայց լավ լինելուն հաստատ արժանի, ուղղակի պետք է դրանք փնտրել գտնել և/կամ մի փոքր շտկումներ անել: Ինչևէ, այս պահին ունենք 17-ական ընտրալ ու լավ հոդված, այսինքն եղածը բավարար է 34 շաբաթի համար, հույս ունենանք որ այդ ընթացքում էլ կշատանան դրանք ու կունենանք նոր նյութեր, եթե հանկարծ նկատենք որ դրանք չեն շատանում, կխթանենք համագործակցություն բաժինը ինչպես 2012 թ. համար էր կոնկրետ հոդվածների համար, չնայած հիմա էլ ունենք շքանշանների շնորհումը, որի արդյունքում էլ, ոնց էլ լինի էլի որակյալ հոդվածներ են առաջանում: Դե, ի՞նչ կասեք, իմ այս առաջարկի նպատակը այն է, որ նոր տարվա հետ նոր տեսք ունենա մեր գլխավոր էջը: ERJANIK քննարկում: 07:42, 14 Դեկտեմբերի 2013 (UTC)
Համամիտ եմ քեզ հետ, Երջանիկ ջան։ Կցանկանայի նաև, որ նախագծերի, համագործակցության բաժինն ավելի վերևում հայտնվեր, քանի որ եկող տարվա ընթացքում դրանք ավելանալու են և որպեսզի վիքիպեդիա ցանկացած այցելու տեսնի դրանք և ցանկության դեպքում մասնակցի տարբեր նախագծերին։ Հետագայում եթե նախագծերն ավելի մեծանան միգուցե կունենանք դրանց նվիրված առանձին բաժիններ գլխավոր էջում։ Բաժնի գտնվելու վայրը էապես ազդում է նախագծերին՝ մասնակիցների ընդգրկվածությանը։ --Lilitik22 (քննարկում) 08:08, 14 Դեկտեմբերի 2013 (UTC)

խնդրեմ կարծիքներ իմ առաջարկվող գլխավոր էջի նոր տարբերակի վերաբերյալ։ ERJANIK քննարկում: 11։17, 14 Դեկտեմբերի 2013 (UTC)

Ես կարծում եմ,որ հետաքրքրաշարժ կլինի Հայերեն Վիքիպեդիայի գլխավոր էջում մի փոքր բաժին բացել, որտեղ կլինի Հայաստանին նվիրված ամենահետաքրքիր ու էկզոտիկ թեմաների հակիրճ նկարագրությունը: Մոտավորապես Գիտեք արդյոք բաժնի նման ուղղակի այլ ֆորմատի: Սա նաև մեծ ներդրում կլինի հայապահպանության գործում:--Գարդմանահայ (քննարկում) 12:06, 14 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ես որ հավանեցի, Երջանիկ ջան։ Իսկ Ընտրյալ և Լավ հոդվածների մասին լավ ես մտածել։ Պակասող քանակի մասին կարող ես չանհանգստանալ։ Պահուստային հոդվածներ ունենք, որոնք մի փոքր շտկում անցնելուց հետո կդառնան լիարժեք թեկնածուներ` ԴՆԹ, Հարիսոն Ֆորդ հոդվածներին քիչ բան է պակասում, իսկ Թիթեռներ և C++ հոդվածների վրա քիչ բան է մնում ավելացնել։ Հուսամ էլի նոր հոդվածների քանակ կունենանք, համ էլ եթե այդպիսի էջ ունենանք, դա էլ իր հերթին կխթանի նոր Ընտրյալ և Լավ հոդվածների ստեղծմանը, որն էլ մեզ հիմա շատ է անհրաժեշտ։--Արման Մուսիկյան (քննարկում) 12:10, 14 Դեկտեմբերի 2013 (UTC)
Գարդմանահայ ջան ճիշտ ես ասում, ինքս էլ կուզեմ նման մի բան լինի, գուցե հնարավոր լինի գիտեիք որ բաժինը երբեմն-երբեմն ունենալ միայն հայկական նյութերով, ասենք ամսվա մեկ անգամը, ուղղակի տեղով եղածն եմ կարողանում ճարել, բայց նորից եմ ասում, դժվար չի լինի, ամսեկան մի անգամ ունենալ ասկպես ասած հայկական նյութերով: ERJANIK քննարկում: 15:18, 14 Դեկտեմբերի 2013 (UTC)
Մեծ սիրով կօգնեմ նյութերի որոնման հարցով, դու միայն ասա երբ, որտեղ, որքան ;) Իսկ սարքածդ գլխավոր էջի դիզայնը շատ լավն է, կարելի է ասել՝ ստիպում է գրանցվել Վիքիպեդիայում--Գարդմանահայ (քննարկում) 15:34, 14 Դեկտեմբերի 2013 (UTC)
վերջնական տարբերակի եմ բերել իմ առաջարկած նոր տարբերակը, շատ կարևոր է կարծիքներ լսել գույների, չափերի, դասավորության, բաժինների և այլնի վերաբերյալ: ERJANIK քննարկում: 16:25, 14 Դեկտեմբերի 2013 (UTC)
Առաջարկություններս ու կարծիքներս վերը ասվածի վերաբերյալ, հերթով՝
1. Կարծիք՝ Շատ լավ գաղափար է, միանշանակ համամիտ եմ Երջանիկի հետ։ Փոխել պետք է։
2. Կարծիք՝ Հոդվածի մասով, լավ գաղափար է այն դարձնել օրվա կտրվածքով։ Իսկ լավ ու ընտրյալ հոդվածները կավելանան։
3. Առաջարկ՝ Համագործակցություն մասը տեղափոխել Մասնակցել մասի տակ, դարձնելով դրա շարունակություն։ Այսինքն տրամաբանորեն ստեղծել, «ուզում ես օգնել, խնդրեմ՝ այսպես» կապը։ Այստեղ բերել նաև «Պլաններ» գաղափարը, որը կլինի առաջարկվող նախագծերը, կամ դրանց քննարկումը, խթանելով մասնակիցների մասնակցությունը պլանավորմանը։
4. Առաջարկ՝ Համագործակցություն մասի փոխարեն (այդ տեղում), ավելացնել Հոդված Հայաստանի մասին, (կարող է նաև փոխվել շաբաթը մեկ անգամ)։
5. Առաջարկ՝ Օրվա պատկերը մի քիչ մեծացնել, փոքր պարզապես չի նայվում, եթե մնա փոքր, ապա կողմ կլինեմ դա ընդհանրապես հանելու։
6. Առաջարկ՝ Ցուցափեղկ մասը առաջարկում եմ փոխել, սարքել ավելի դինամիկ, մի քիչ լավ չի որ այն ստատիկ մնալու է մի տեսքի։ Օրինակ, առաջարկում եմ անել այնպես, որ ցույց տա պատահական էջ ամեն բեռնման ժամանակ, այսինքն ամեն բեռնելիս այդ հիմա եղած 34 էջերից մեկը ցույց տա, նշելով, որ սա Ընտրյալ կամ Լավ հոդված է։--Ahaik (քննարկում) 04:49, 15 Դեկտեմբերի 2013 (UTC)

շնորհակալություն հարգելի Ahaik հետաքրքիր առաջարկների համար, այս քննարկումը կարևոր է։ ERJANIK քննարկում: 06։07, 15 Դեկտեմբերի 2013 (UTC)

համաձայնվելով Ahaik-ի առաջարկների հետ, միացրեցի Համագործակցություն և Մասնակցել բաժինները, մեծացրեցի օրվա պատկերը: ERJANIK քննարկում: 08:47, 15 Դեկտեմբերի 2013 (UTC)

Իսկ ին՞չ կասեք սրա մասին սա էլ է Ձեր ասածի նման։ --Vadgt (քննարկում) 10։05, 15 Դեկտեմբերի 2013 (UTC)

Գույները շատ վառ են, այցելուների աչքերը խղճացեք։ Կարծում եմ ընտրյալները պետք է լինեն, ոչ թե հոդվածների ցանկի պես, այլ պատահական սկբունքով, ընտրյալ հոդվածի տեքստերից մեկը ցուցադրվի, հիշենք որ Գլխավոր էջը անում ենք, ոչ թե վիքիպեդիացիների, այլ լայն ընթերցողների համար։ «Գիտե՞ք որ» և «Օրացույցը» շատ ավելի շատ ընթերցողներին է հետաքրքրում, քան եղած ընտրյալ հոդվածները, և պետք է լինեն, ավելի տեսանելի վայրում։ ՀՏՄԼ–ի հետ խնդիռներ կան, տեքստը տողի կեսից է երևում բաժինների գլխագրերում։ Այնպես չէ, որ մեր ներկայիս էջը ՀՏՄԼ սխալներով լի չի, բայց գոնե շարքային այցելուները դա չեն տեսնում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 11:51, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ալեքսեյ ջան, քո առաջարկները Vadgt-ի առաջարկած տարբերակի մասին է թե իմ առաջարկածինը, ի դեպ իսկ պատահական սկզբունքով ինչպես կարելի է անել որ ցուցադրվի գլխավոր էջում ընտրյալ որևէ հոդված, եթե կա նման տարբերակ ես էլ համաձայն եմ, ՀՏՄԼ չհասկացա թե ինչ ի նկատի ունես: ERJANIK քննարկում: 12:11, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)
հաշվի առնելով առաջարկները, այսպիսի տարբերակ եմ առաջարկում, շաբաթվա հոդվածը դառնա օրվա հոդված ըստ այդմ ամենօրյա թարմացումով, իսկ ցուցափեղկում առանձին ցուցադրվի ընտրյալ կամ լավ հոդված շաբաթը մեկ անգամ թարմացնելու տարբերակով: --ERJANIK քննարկում: 08:55, 21 Դեկտեմբերի 2013 (UTC)
Կարծում եմ լավ և ընտրյալ հոդվածները, առաջարկում եմ, պատահական սկբունքով, փոփոխվող անել, ամեն էջադիտման ժամանակ։ Հուսով եմ, քեշի հետ խնդիր չի լինի։ Այդպես ավելի զանազան և հետաքրքիր կդարձնենք գլխավոր էջը։ Բացի դրանից, գիտեմ, որ մի շարք լրագրողներ հատուկ մտնում են օրվա դեպքերը ստուգելու համար, և այդ բաժինը նույնպես կարևոր է։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19:55, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)
Երջանիկ ջան, դա Վադգտին էր ուղված, բայց քո մոտ եղած կանաչի հետ էլ համաձայն չեմ։ Տես ներկա ՄեդիաՎիքիի սկինով մենք արդեն ունենք 3 գույն՝ բաց մոխրագույն, երկնագույն, սպիտակ։ Եթե (եթեն շեշտված) նոր հիմնական գույն ենք ավելացնում, այն պետք է խոսա եղած գույների հետ, փորձի օրինակ խաղալ եղած գամմայի հետ Ադոբ կուլերով, կամ նմանատիպ այլ գործիներով։ Նշիր եղած 3 գույնը, կամ գոնե երկուսը, և տես ինչ այլ գույն կարող ենք օգտագործել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19:55, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ալեքսեյ ջան, գույները դեռ որ մեծ խնդիր չի, նորից եմ ասում կարող ենք այնպես անել որ պատահակն հոդվածով ցույց տա ցուցափեղկ բաժինը, եթե այո, ապա եթե ինքդ գիտես ինչպես դա անել ցույց տուր, ես էլ եմ համաձայն: ERJANIK քննարկում: 06:02, 23 Դեկտեմբերի 2013 (UTC)
գույները փոխեցի, միայն եզրագծերը թողեցի կանաչ: ERJANIK քննարկում: 06:17, 23 Դեկտեմբերի 2013 (UTC)

այս քննարկումը կրկին թարմացնում եմ, քանի որ կարևոր է իսկապես գլխավոր էջի հետ կապված փոփոխությունը, այս պահին ունեցած քննարկումներով այսպես կանենք, շաբաթվա հոդվածը կդառնա օրվա հոդված, որտեղ չեն ընդգրկվի միայն այն հոդվածները, որոնք

  1. չեն դարձել շաբաթվա հոդված
  2. ընտրյալ կամ լավ հոդված չեն, դրանք առանձին կերևան ցուցափեղկում
  3. շաբաթվա կենսագրություն չեն եղել

կփորձեմ այսօրվա մեջ պատրաստել օրվա հոդված նախագիծը 2014 թ. համար։ ERJANIK քննարկում: 10։09, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)

ստեղծեցի 2014 թ. համար անհրաժեշտ նյութերը, օրվա հոդված նախագծի համար: Իսկ ինչ կարծիքի էք, հարգելի խմբագիրներ, ասենք այնպես անենք, որ նախկին օրվա հոդվածներն էլ չներառվեն գլխավոր էջում, իհարկե դա կլինի համեմատած ավելի վատ որակի հոդվածների հաշվին, մի կողմից լավ կլինի, որ գուցե դրա համար այդ թեկնածու հոդվածները հնարավոր է բարելավվեն, մի կողմից էլ գուցե սխալ է, այսպես ասած պատրաստի լավ հոդվածները չցուցադրվի գլխավորում, ոչինչ, չէ որ դրանք ցուցադրված են եղել միայն 2012 թ., այսինքն 2 տարի առաջ, քանի որ ներկայումս` 2013 թ. ցուցադրվող շաբաթվա հոդվածում օրվա հոդվածներից չկան: --ERJANIK քննարկում: 11:53, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)
Երջանիկ ջան, ահագին ժամանակ կարող ենք նոր հոդվածներ ցույց տալ։ Առաջարկում եմ այդպես էլ անենք, քանի դեռ նոր հոդվածների պաշար ունենք։ Անկասկած շատ մասնակիցներ էլ կփորձեն իրենք նոր հոդվածներ ստեղծեն, կամ բարելավվեն։ Այնպես որ կարծում եմ արժե նորը դնել, կամ գոնե այնպիսի հոդվածներ կրկնել, որոնց վրա էական աշխատանք են տարվել 2014 թ.-ին։ --Արման Մուսիկյան (քննարկում) 12:51, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)
այսպիսի տարբերակ էլ կարող ենք անել, հունվարն ու փետրվարը լրացնենք հին հոդվածներով, որպեսզի ժամանակ ունենանք, ու դրանից հետո նոր պահանջ ներկայացվի հները չկրկնվելու, ուղղակի նորից եմ ասում, փաստորեն եղածը չցուցադրելն էլ է մի տեսակ սխալ, թեկուզ որ կրկնվել է 2 տարի առաջ, չգիտեմ, լավ կլինի էլի կարծիքներ հնչեն: ERJANIK քննարկում: 13:05, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ալեքսեյի գաղափարն էլ էր հետաքրքիր․ ամեն անգամ Գլխավոր էջ մտնելիս՝ նոր հոդված ցուցադրվի։ --Lilitik22 (քննարկում) 13:54, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)
Դա պատահական էջի երևույթ է ստացվում, որը լավ չէ իմ կարծիքով։ Մեր գլխավոր էջը թերթի է նման։ Պատկերացրու նույն թերթից 20 օրինակ գնես ու 20-ն էլ տարբեր լինի։ Ու էլ չեմ ասում, թե ինչ որակի հոդված որ ասես, չի կարող հայտնի էջում` էլ կարճ, էլ կասկածելի, անգամ արագ ջնջման ենթակա էջեր։--Արման Մուսիկյան (քննարկում) 14:32, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)
հա, դա առանձին խնդիր, դա կարվի ցուցափեղկի համար, չգիտեմ ինչպես, բայց եթե Ալեքսեյը գրել է, կանի, իսկ մնացածի և ընդհանուրի մասով եթե նոր էական կարծիքներ չլինեն, կհամարենք որ առարկություններ չկան: --ERJANIK քննարկում: 14:34, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)
Արման ջան, ցուցափեղկ բաժնում ընդգրկված հոդվածներն ի նկատի ունեի պատահական կերպով ամեն անգամ գլխավոր էջ մտնելիս փոխվեն։ Իսկ ինչ վերաբերվում է օրվա հոդվածին, ապա համաձայն եմ, որ ավելի լավ է օրվա հոդված, քան շաբաթվա։ Դա ըստ իս հնարավոր է դարձել իրագործել, քանի որ եկող տարվանից ցանկանում ենք վերսկսել համագործակցություն նախագիծը, որի ընթացքում եղած հոդվածները բարելավում էինք։ Ուղղակի եթե նոր հոդվածներ չգտնվեն, ինչպես Երջանիկը նշեց, կարելի է առաջին 2 ամսվա ընթացում հին հոդվածները ցուցադրել։ Երջանիկ ջան, ես փորձում եմ որոշ հոդվածների վրա աշխատել։ Ավարտելուց հետո կավելացնեմ թեկնածուների բաժնում, դու կնայես, եթե համապատասխանեն, կընդգրկես եկող տարի ցուցադրվելիք հոդվածների ցանկում։ Ինչպես նաև եթե պատահական կրկին որոշ արժանի հոդվածների հանդիպեմ, էլի կավելացնեմ թեկնածուների մեջ, կնայես։ --Lilitik22 (քննարկում) 15:05, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)
Արման ջան, ինչպես Լիլիթը ասեց, առաջարկս ոչ թե Վիքիպեդիայի պատահական էջը ցույց տալն է, ինչը միանշանակ քո բերած հարցերը կառաջացնի, այլ ընտրյալ հոդվածների մեջից ընտրել։ Կարելի է օգտագործել {{Պատահական թիվ}}ը և թվից բաղկացած ենթաէջեր, որտեղ կլինեն ընտրյալ և լավ հոդվածները (օրինակ Կաղապար։Գլխավոր էջ/Լավևընտրյալ/0 1,2, 3 և համապատասխանաբար {{Գլխավոր էջ/Լավևընտրյալ/{{Պատահական|10}}}} (այս կոդը կարող է չաշխատել, զուտ նկարագրության համար է)։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00:24, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)
Երջանիկ ջան, կարծում եմ ոչ մի վտանգավոր բան չկա հոդվածի կրկնման մեջ, եթե վերջին 3-6 ամսվա մեջ չի եղել, նամանավանդ։ Եթե ընթացքում, կարողանանք օրվա դեպքերի/տոների հետ կապել, էլ ավելի լավ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00:24, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)
Հա. այդ ուրիշ բան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 03:38, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)

Ի՞նչ կասեք այս տարբերակի մասին։--ՀայկԱփրիկյան 11։32, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)

ինձ համար բնականաբար այսպես ասած իմ ճաշակով ստեղծվածն է դուր գալիս, թող մյուս մասնակիցները նույնպես կարծիք հայտնեն, ամեն դեպքում հետաքրքիր ես մտածել մասնակցի անկյունը, չնայած այդ նյութերը կան իհարկե Օգնություն:Դասընթաց/Հիմնական կանոնների մեջ, մի քայլ ավելի երևացող ես տեղադրել, չգիտեմ: Նաև օրվա պատկերի համար լրացուցիչ հղում դնելը կարծում եմ սխալ է, այն արդեն կա այդ բաժնում: Իսկ մգությունը իմ կարծիքով իսկապես ավելի խանգարող է, վերևում քննարկվել էր նման մի բան, ես էլ սկզբում համեմատած մուգ գույներով էի ստեղծել, հետո փոխեցի ավելի բաց: --ERJANIK քննարկում: 11:56, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)
Երջանիկ ջան, գույների մասը վերանայեցի և ահա. Գլխավոր էջ/Նոր 4.1: Խնդրում եմ գնահատիր ու ասա, էլ ինչ ավելացնեմ: Հ. Գ. Ինձ էլ դուր եկավ քո տարբերակը:--ՀայկԱփրիկյան 14:41, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ամեն դեպքում, ինձ գույները այնքան էլ դուր չեն գալիս։ Իմ կարծիքով, ամեն ինչ հանգիստ գույների մեջ պետք է լինի, ու 2-3 գույներից ավել չլինի, որպեսզի աչք չծակի։ --Hamlet Muradyan քնն. 18:41, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)
Երջանիկ ջան կարծում եմ պորտալները պետք է երևան։--SusikMkr (քննարկում) 19:42, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)
անկախ ամեն ինչից գույները պետք է հնարավորինս այսպես ասած չճացող չլինեն, դե արդեն ասեցի, իմ առաջարկածի դեպքում համագործակցությունն ու մասնակցելը միասին են, քո առաջարկի մեջ իմ կարծիքով կրկնակի է դառնում ներառել մասնակցի անկյունը գլխավոր էջում, այն կա օգնության դասընթացում, իսկ օրվա պատկերները նույնպես կան այդ նախագծում առանձին հղում տալը ճիշտ չի: Վերջում նորից, ինչքան շատ կարծիք հնչի այնքան լավ բոլորիս համար: --ERJANIK քննարկում: 20:53, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)
Երջանիկ ջան, վերանայեցի քո ասածներով, խնդրեմ. Գլխավոր էջ/Նոր 4.2--ՀայկԱփրիկյան 12:39, 26 Դեկտեմբերի 2013 (UTC)
Հայկ ջան, քիչ վերևում Ալեքսեյը գրել էր գույների մասով, երևի չես տեսել չես կարդացել, ավելի կոնկրետ կարդա այս խմբագրումը: --ERJANIK քննարկում: 12:56, 26 Դեկտեմբերի 2013 (UTC)
Երջանիկ ջան, Ալեքսեյի գրածը նայեցի ու որոշեցի գույներին ձեռք չտալ, այլ թողնել ներկայիս տարբերակի գույներով: Այս տարբերակում
* Ավելացվել է «Մասնակցի անկյուն» բաժին
* Հավասարեցվել են բաժինների սահմանները
* Ավելացվել է նորություն, որով «Այս օրը պատմության մեջ» բաժնի մոտ ցուցադրվում է տվյալ օրվա ամսաթվով օրացույց
* Ինչպես բազմաթիվ այլ վիքիներում, ավելացվել ֆեյսբուքյան էջի հղումը
* Փոփոխվել են դիզայնը, կոճակները, ներածությունը, դասավորությունը, և այլն
Ի դեպ կարելի է մտածել այն մասին, որ ինչպես «օրվա պատկեր», այնպես էլ լինի «օրվա քաղվածք»:--ՀայկԱփրիկյան 14:15, 27 Դեկտեմբերի 2013 (UTC)
Թարմացրեցի նաև իմ տարբերակը՝ Գլխավոր էջ/Նոր 3.0: Կարծիքներ տարբերակի մասին: --Vadgt (քննարկում) 15:37, 27 Դեկտեմբերի 2013 (UTC)
Այս տարբերակի գույներն թեթև են և ակնահաճո, մյուսը շատ մուգ է։ Մեկ էլ, ինձ դուր չի գալիս փետուրով փազլը՝ ինչու է փազլի գույնը կանաչ, չկա՞ն այլ տարբերակներ։--Beko (քննարկում) 16:53, 27 Դեկտեմբերի 2013 (UTC)
Բեքո ջան, փետուրի վերաբերյալ այլ տարբերակներ կային՝ մուգ կանաչ, կապույտ, բայց առավել նախընտրելի և սազական էր կանաչը: Համենայն դեպս փետուրը հանեցի: Մեկ էլ մի բան. ինչքան չարչարվեցի, չհասկացա, երբ տեղադրում եմ {{Քաղվածք|ևն|ևն}} կաղապարը, այլանդակվում է :D ի՞նչ անեմ--ՀայկԱփրիկյան 17:17, 27 Դեկտեմբերի 2013 (UTC)
Հայկ ջան, ասեմ, այսօրը պատմության մեջի քո ընտրած պատկերը ավելի լավն էր իհարկե քան իմ ընտրածը, դրա համար անկախ թե որ տարբերակը կընտրվի եկող տարվա համար, այդ կաղապարով պատկերը քո թույլտվությամբ տեղադրել եմ նաև իմ առաջարկած տարբերակում, ասեմ 4.3 տարբերակը ընդհանուր լավն է իսկապես (բաց գույները ավելի լավ են), չեմ ուզում կրկնվել, բայց ստիպված նորից ասում եմ, մասնակցի անկյունի նյութերը արդեն կան օգնություն դասընթացի մեջ, որը գալիս է մեկ-երկու քայլ հետո, չգիտեմ, գուցե ավելի լավ է որ ավելի շուտ տեսնեն նոր մասնակիցները այդ ուղերձները, բայց փաստորեն կրկնվում է, իսկ համագործակցությունն ու մասնակցելը ինչպես վերևում առաջարկվել էր և ես էլ եմ կողմ դրան, իրար հետ ավելի տրամաբանական է նայվում, նաև ավելորդ տեղը մեկ բաժին ենք ունենում, դա հանվում է, ավելի կոմպակտ է երևում: Նորից ու նորից գրում եմ, որ լավ կլինի էլի կարծիքներ հնչեն գլխավոր էջի մասով, քանի որ այն իսկապես կարևոր է, ինչևէ իհարկե ամենակարևորը վիքիում մեր բոլորի ունեցած բազմաբնույթ աշխատանքն է, գլխավոր էջում ինչ էլ տեղադրենք, կարևորը որ եղած նյութերը շատ ու լավը լինեն, եթե շատ մասնակիցներ չեն արձագանքում այս քննարկմանը (գլխավոր էջի մասով դեկտեմբերի 14-իս գրել եմ), ուրեմն նոր բան չունեն ավելացնելու կամ իրենց համար ինչպես ասեցի արդեն կարևորը հիմնական նյութերի զարգացնելն ու ավելացնելն է, տեսնենք ոնց կլինի: --ERJANIK քննարկում: 12:15, 28 Դեկտեմբերի 2013 (UTC)

Թարմացրեցի և գույները փոխեցի Գլխավոր էջ/Նոր 3.0-ում։ Առաջարկներ և կարծիքներ արտահայտեք։ --Vadgt (քննարկում) 16։55, 28 Դեկտեմբերի 2013 (UTC)

Երջանիկ ջան, քո սարքած գլխավոր էջի հղումը մեկ անգամ էլ կդնե՞ս։ --Lilitik22 (քննարկում) 17:21, 28 Դեկտեմբերի 2013 (UTC)
ահա՝ Գլխավոր էջ/Նոր 4.4: Իսկ քո տարբերակի հետ կապված իմ դիտողությունը սա է, որ նախ և առաջ գլխավոր էջում կարմիր հղումը կարծում եմ անթույլատրելի է, իսկ մասնակցի անկյունի մասով կոնկրետ ինքս համաձայն չեմ, գրել եմ քիչ վերևում, և ընդհանուր մյուս առաջարկված տարբերակներում փոխվել են բաժինների նշան-պատկերները, իսկ դա կարծում եմ նույնպես կարևոր է, մոտ 1 տարի ունեցել ենք այս պատկերներով, պետք է թարմանա, որ ավելի ակնահաճո լինի, այս դեպքում հինն է: --ERJANIK քննարկում: 19:10, 28 Դեկտեմբերի 2013 (UTC)
Երջանիկի տարբերակն ըստ իս ամենահարմարն է։ --Lilitik22 (քննարկում) 19:34, 28 Դեկտեմբերի 2013 (UTC)
մեկ-երկու բան փոխեցի իմ մոտ
  1. համագործակցության միջի մեկը բոլորի համար, փոխեցի մեկը հազարի համար
  2. համագործակցությունը բերեցի գիտեիք որի տեղը և հակառակը
  3. գլխավոր էջի ներկայիս տարբերակում ձախ մասը լայն է, աջը նեղ, փոխեցի հակառակը, իմ տարբերակում դրանով հավասարակշռվում է ընդհանուրը։ --ERJANIK քննարկում: 10։30, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)
ներից մեկ-երկու բան փոխեցի, այսօր պատմության մեջը բերեցի առաջ, համագործակցությունը մեկ բաժին ներքև իջեցրեցի, օրվա հոդվածն էլ պայմանական դրել եմ 2014 թ. հունվարի 1-ի հոդվածը, որ պատկերավոր լինի թե տարբերակը թե կոնկրետ ոնց է լինելու: --ERJANIK քննարկում: 11:52, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)

իսկապես հարգելի Երջանիկի տարբերակն ամենա հարմարն ու լավն է, սակայն կարծում եմ որ գլխավոր էջի ընդհանուր գույնը պետք է լինի սպիտակ այլ ոչ թե բաց կանաչ, ոնց որ Ռուսերեն վիքիում է։ Հարգանքներով՝ Vadgt (քննարկում) 19։22, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)

և մեկել պետք է տարբերակում դնել {{Գլխավոր էջ/Ուրիշ լեզուներ}}-ը և կաղապարը թարմացնել միշտ: --Vadgt (քննարկում) 19:25, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)
Vadgt ջան, իսկ հատկապես ինչ կանաչի մասին է խոսքը: --ERJANIK քննարկում: 19:36, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)

հետնամասի (ֆոնի) հետ եմ կարծում եմ որ սպիտակ գույնի հետնամասը ավելի գեղեցիկ կլինի։ --Vadgt (քննարկում) 23։22, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)

եղավ Vadgt ջան, կփորձեմ վերանայել, բայց այս պահին գլխավոր էջը ցույց է տալիս 2013 թ. հունվարի 1-ին շաբաթի նյութերը, փաստորեն այս վերջին շաբաթը ինչ-որ կերպ չցուցադրվեց, այլ սկսեց միանգամից եկող շաբաթով կամ նման մի բանով, դրա համար արդեն փոխում եմ նոր տարբերակով՝ իմ առաջարկած տարբերակով, բայց այն իհարկե վերջնական չի, կարծում եմ արդեն նոր գլխավոր էջը տեսնելով եթե նոր կարծիքներ կհնչեն, ըստ այդմ կշարժվենք: --ERJANIK քննարկում: 05:37, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)
գրեցի ու հասկացա ու սխալ եմ, նոր տարբրժերոկվ փոխեմ թե ոչ միևնույն է հինն է ցույց տալու, դեռ որ թող մնա այսօր և վաղը, բզբզամ, տեսնեմ կարող եմ այնպես անել որ հին նյությերւ չցուցադրվի: --ERJANIK քննարկում: 05:40, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)
Vadgt ջան, ետևի գուընը փոխեցի սպիտակ: --ERJANIK քննարկում: 10:46, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)
ավելացրեցի պորտալների քանակը, ինչպես միշտ կարծիքներ կուզեմ լսել: --ERJANIK քննարկում: 13:04, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)

Որոշ մասեր վերցնելով Երջանիկից, Երջանիկի տարբերակի գույներով նորացրեցի իմը. Գլխավոր էջ/Նոր 4.5։ Թող, որ աջ կողմը լինի մասնակցինը, ձախը՝ միայն այցելուինը։ Անհամբեր սպասում եմ նորանոր կարծիքներին։--ՀայկԱփրիկյան 15։03, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)

Հայկ ջան, այդպես էլ չլսեցի քո կարծիքը կապված մասնակցի անկյունի հետ իմ կարծիքի, դրանից բացի անձամբ իմ կարծիքով ուրիշ մեծ խնդիր չկա, իսկ օրվա քաղվածքին չգիտեմ, ընդհանուր նորմալ առաջարկ է, բայց դրա համար էլ անընդհատ զբաղվածություն է պետք, օրվա պատկերը արդեն պատրաստի կա վիքիպահեստում, իսկ հայերեն վիքիքաղվածքում ինչքան հասկացա օրվա քաղվածք հատուկ բաժին չկա, նաև ևս մեկ բաժինով ծանրացնում ենք գլխավոր էջը, նաև ընդհանուր վերցված պատկերները ավելի շատ են օգտագործվում վիքիպեդիա նախագծում քան քաղվածքները, դրա համար արժի օրվա պատկեր ունենալ, ինչը միանշանակ չի քաղվածքի համար, մի խոսքով ես դեմ եմ քաղվածք տեղադրել գլխավոր էջում: --ERJANIK քննարկում: 19:07, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)
Հայկ ջան, ես էլ կրկին ինչ-որ բաներ վերցրեցի քո տարբերակից, ներածությունից և ցուցափեղկի պատկերից, այսպես ասած ամեն տարբերակից հետաքրքիրը վերցրել ենք: --ERJANIK քննարկում: 11:10, 31 Դեկտեմբերի 2013 (UTC)
ըստ քննարկումների առաջարկված նյութերից ստեղծված տարբերակով փոխարինել եմ գլխավոր էջը նոր տարբերակով, ինչպես վերևում ասել էի, կարծում եմ արդեն նոր գլխավոր էջը տեսնելով նոր կարծիքներ կհնչեն ու կորոշվի թե ինչ պետք է արվի: --ERJANIK քննարկում: 21:32, 31 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ես մի քանի առաջարկ ունեմ․
Ըստ որում, կարծում եմ, լավ կլինի այնպես անենք, որ այս պորտալները գոնե ամիսը մեկ թարմացվեն։
  • «Խմբագրման ուղեցույց · Օգնություն · Հարցեր · Ինչպես գրել հայերեն · Գրանցվել» ― այս մասը չե՞ք կարծում, որ մի քիչ ծանրաբեռնում ենք։ Եթե նոթբուկով ես դիտում, արդեն գրեթե կպնում է աջ մասի ամսաթվին։ Գուցե թողնենք միայն 1-2 կարևոր հղում, մնացածը տանենք էջի տակ։
  • «Քույր նախագծեր» բաժինը չէր համապատասխանում Գլխավոր էջի ներկայիս գունային ոճին։ Փորձեցի սա ինչ֊որ չափով շտկել։
  • Փոփոխել եմ նաև սյունակների լայնությունը․ ձախ սյունակը 46%֊ից դարձրել եմ 55%, քանի որ այնտեղ ավելի շատ տեքստ կա, ուստի և այսպես ավելի ընթեռնելի է։
  • Սյունակների հավասարակշռությունը պահպանելու «Օրվա պատկերը» ձախ սյունակից տարել եմ աջ, իսկ «Մասնակցիր»֊ը՝ աջի ձախ։ Կարծում եմ արժի մեկ անգամ էլ մտածել, թե որը՞ կլինի սյունակների և բաժինների լավագույն դասավորությունը։ Գուցե լավ կլինի «Մասնակցիր» բաժինը տանել աջ սյունակի վերին մա՞ս՝ ավելի տեսանելի դարձնելու համար։ --vacio 12։40, 1 Հունվարի 2014 (UTC)
Ընդհանուր առմամբ Գլխավոր էջի թերություններից եմ համարում մի քիչ ծանրաբեռնվածությունը, չափից շատ ներքին հղումները (չգիտես՝ ինչին ուշադրություն դարձնես, ինչն է կարևոր ինչը ոչ այդքան)։ Գունային ոճը կարծես լավն է, շատ ճչացող չէ :) --vacio 12:40, 1 Հունվարի 2014 (UTC)
Շնորհակալություն Վաչագան ջան, գլխավոր էջում կատարած կարևոր փոփոխությունների համար, միայն մասնակցիր բաժինը կուզեի ավելի առաջ լիներ, նման առաջարկ եղել էր մի քանի մասնակիցների կողմից, դրա համար էի այն ավելի առաջ տեղ բերել, ինչևէ, ևս մեկ անգամ ապրես, շատ կարևոր փոփոխություններ ես արել: Պորտալների հետ կապված էլ, ասեմ, ուղղակի ընտրել եմ այն պորտալները որոնք այս պահին ավելի լավ տեսք ունեին ու քիչ թե շատ մայր թեմայով էին, ես նաև հատուկ եմ շատ պորտալ ներգրավվել գլխավորում, որ պորտալները ավելի զարգանան, թեկուզ և ամսեկան կտրվածքով թարմանան, ինքս ժամանակներ առաջ կինոյի պորտալը թարմացնում էի, իսկ այն մասին որ Բյուզանդիան մեր թշնամին է եղել հարյուրամյակներ առաջ ու այդ պորտալը չտեղադրվի գլխավոր էջում, Գարդմանահայ ջան, ի նկատի ունեմ ներքևում քո գրածը, գիտես դա ուղղակի հանրագիտարանային մտածելակերպ չի, պետք էլ չի նման ուղղությամբ թեմա զարգացնել, խնդրում եմ հաշվի առեք իմ այս գրածները վիքիհամայնք ջան ու համատեղ եթե պետք է փոփոխենք: --ERJANIK քննարկում: 18:54, 1 Հունվարի 2014 (UTC)
Այո, բարեկամ–թշնամի հարաբերությունները չպետք է ազդեցություն ունենան փաստերի ճիշտ ներկայացման գործում, բայց գործնականում այդպես չի եղել, չի լինում և երևի չի էլ լինի։ Չեմ ուզում այստեղ հայկական կամ հակահայկական թեզիսներից խոսեմ, բայց կբերեմ մի օրինակ։ Պատկերացրու ադրբեջաներեն Վիքիպեդիայի գլխավոր էջում տեղադրվի նաև Հայկական պորտալ բաժինը, չես կարողանում պատկերացնես չէ՞։) Նաև պետք է հաշվի առնել հետևյալը՝ արդյո՞ք Բյուզանդիայի մասին պորտալի տեղեկատվությունը անկողմնակալ է, այսինքն՝ ճշմարտացի և բազմակողմ, թե որպես սկզբնաղբյուրներ ունի քարոզչական և քաղաքական նպատակներ լուծող հոդվածներ։ Եվ ևս մեկ դիտարկում, Բյուզանդիան պատմական երկիր է եղել, ինչպես Մեծ Հայքը, այդ դեպքում ինչու Բյուզանդական կայսրության պորտալը պետք է ներկայացվի ամբողջ Հայոց պատմություն (Հայաստան) պորտալի կողքին որպես հավասարազոր։ Երջանիկ ջան, իմ համեստ կարծիքով, Բյուզանդիա պորտալի ՕԳԳ–ն ավելի մեծ կլինի Պատմություն հոդվածում ։) Հարգանքներով --Գարդմանահայ (քննարկում) 19:34, 1 Հունվարի 2014 (UTC)

Ազգ՞ով թե առանձ ազգի

Մենք ունենք «Կատեգորիա:Ազգաբնակչություն ըստ ...» և «Կատեգորիա:Բնակչություն ըստ ...»։ Ո՞ր մեկը թողնեմ։ - Kareyac (քննարկում) 11։40, 26 Դեկտեմբերի 2013 (UTC)

կարծում առանց ազգի ածանցի էլ իմաստը հասկացվում է, այդ դեպքում ինչու երկար բառ օգտագործել, ջնջել Ազգաբնա... թողնել Բնա...: --ERJANIK քննարկում: 12:19, 26 Դեկտեմբերի 2013 (UTC)
Եթե եզրերից ենք խոսում, բնակչությունը ավելի ընդհանուր եղր է, ազգաբնակակչություն տնտեսական/հասարակակաան եզր է։ Եթե կատեգորիաներից, ապա այժմ մեր մոտ «ազգաբնակչություն ըստ երկների»–ում միակ պարունակությունը այդ երկրի բնակավայրերն են, ինչը ինձ փոքր ինչ անհասկանալի է, քանի որ կանկալեի տեսնել այդ երկրի բնակչության, էթնիկ խմբերի, և այլնի մասին հոդվածներ, ոչ թե աշխահրագրական։ Իսկ «Կատեգորիա:Բնակչություն ըստ ...» չգտա առհասարակ, հղում կարո՞ղ եք տալ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 12:59, 26 Դեկտեմբերի 2013 (UTC)
Այո, «Կատեգորիա:Բնակչություն ըստ երկրի» դեռ կարմիր է։ Երկտների ազգաբնաչության համար մենք ունենք «Ազգեր ըստ երկրների», իսկ երկրի ամբողջ բնակռության համար «Կատեգորիա:Ազգաբնակչություն ըստ երկրի», գուցե գրվ՞ի «Կատեգորիա:Բնակչություն ըստ երկրի»։ - Kareyac (քննարկում) 14:24, 26 Դեկտեմբերի 2013 (UTC)

մուլտիմեդիա հարթակ

վերջերս Ալեքսը կարծիք հայտնեց վիքիի ֆբ էջում տիրող փարթիի մասին, հիմա տեսնում եմ, որ այնտեղ սկսել եք նաև որոշել հետագա համագործակցությունների ծրագրերը։ Դիմում եմ բոլորիտ ով տարվել է ֆբ փարթիով, ուշքի արեք, ի՞նչ եք անում, ով չի հիշում վիքիի հղումը ՝ hy.wikipedia.org։ Էս ինչ եք սարքել։ Ինչքան կաևոր որոշումներ կան, խորհրդարանից տեղափոխել եք էտ անհեթեթության աստիճանի հասնող խումբ։ Զայրացած հարգանքով--37.186.110.101 20։46, 29 Դեկտեմբերի 2013 (UTC) --Tatul (քննարկում) 20։52, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)

Թաթուլ ջան, համագործակցությունները երկրների միջև կայանում են երկու կողմերի Վիքիմեդիա կազմակերպությունների պայմանավորվածությամբ միայն։ Լեհերի հետ համագործակցության մասին բազմիցս խոսվել է այստեղ։ Իսկ այն խոսակցությունները, թե որ երկրի հետ կարելի է համագործակցել, կարող են հնչել նաև ֆեյսբուքի խմբում, դա որոշում չէ, այլ զուտ ցանկությունների հայտնում, իսկ երբ Վիքիմեդիա Հայաստանը որևէ երկրի հետ պայմանավորվածություն է ձեռք բերում, ապա դա տեղեկացնում է նաև վիքիպեդիացիներին՝ գրելով խորհրդարանում։ Իսկ խումբը կխնդրեի անհեթեթ չհամարել, քանի որ հենց նույն այդ խմբի միջոցով ի հայտ են գալիս բազում նոր խմբագիրներ, իսկ հներն էլ մնում են կապի մեջ։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 21:30, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)

Սիրելիներս

Ցանկանում եմ միշտ գտնվեք առողջության, երջանկության և ինքնակատարելագործման խաչմերուկում։ Շնորհավորում եմ 2014թ․-ի կապակցությամբ։ Ձմեռ Պապիկից

Շնորհակալություն բարեմաղթանքների համար, Ձմեռ պապիկ, նույնն էլ քեզ ենք ցանկանում :) --Lilitik22 (քննարկում) 18:35, 31 Դեկտեմբերի 2013 (UTC)
Շնորհավոոո՜ր սիրելի մեծիկներ։ Թող այս տարի բեղուն աշխատանքային տարի լինի Վիքիպեդիայի համար։ ֊ Ձյունանուշիկ

Շնորհավոր բոլորիդ Նոր տարին, սիրելի հայե՜ր, ցանկանում եմ, որ ոչ հեռու ապագայում մեր երկիրը դառնա այնպիսի երկիր, որ տեղի մասնագետները Վիքիպեդիայից էլ լավ հանրագիտարան ստեղծեն, որի մասին ամբողջ աշխարհը կիմանա, բնականաբար դրական առումով։ Գիպ-գիպ ուռաաաաաաա ։)) Ձմեռ տատիկ

Բոլորի նոր տարին շնորհավո՜ր։ Ամենայն բարիք նոր տարում ձեզ և նորանոր հաջողություններ Վիքիպեդիային։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01:30, 2 Հունվարի 2014 (UTC)

Դասական ուղղագրության մասին

Բոլոր հոդվածները հիմա կարելի է կարդալ դասական ուղղագրությամբ սեղմելով «աւանդական» կոճակը հոդվածի ամենավերևում։ Ինձ հետաքրքրում է թե ինչո՞ւ ընտրվել «աւանդական» անունը այլ ոչ թե ավելի տարածված և ընդունված «դասական»֊ը։ -Սահակ (քննարկում) 21։28, 31 Դեկտեմբերի 2013 (UTC)

Արցախի Հանրապետություն

Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի 2-րդ կետի. "2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են:" Այդ իրավաբանական փաստը, ինչպես նաև «Արցախ» անվանման հայկական ծագումը հաշվի առնելով, առաջարկում եմ տեքստային միատիպության նպատակով Հայերեն Վիքիպեդիայում որպես կանոն ընդունել Արցախի Հանրապետություն անվանատարբերակի պարտադիր (կամ հիմնական) օգտագործումը։--֎ Պանդուխտ 21։37, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)

ինչ որ իմաստներով համաձայն եմ, բայց միջազգային տերմինները մենք չենք կարող անտեսել, քանի որ միջ. անվանումը Լեռնային Ղարաբաղ է, կարծում եմ սխալ կլինի որևէ կանոնով արգելել: ERJANIK քննարկում: 06:43, 26 Հոկտեմբերի 2013 (UTC)

Միանշանակ դեմ, քանի որ պահանջը ոչնչով արդարացված չէ։ Պետության պաշտոնական անվանումը և միջազգային հարաբերություններում ընդունված տարբերակը դա հենց ԼԵռնային Ղարաբաղի Հանրապետությունն է։ ԼՂՀ անկախության հռչակագիրը նույնպես հայտարարում է հենց ԼՂՀ անկախության մասին։ Հետևաբար միայն այն հանգամանքը որ Արցախ անվանումը նույնպես օգտագործվում է որպես ԼՂՀ անվանում դեռ բավարար չէ այն որպես հիմնական ընդունելու համար։

Ընդհանուր առմամբ անվան ծագումը որևէ դեր չի խաղում, Ղարաբաղ անվանումը (որը ունի թուրքական և պարսկական ծագում) դարերով օգտագործվել է հայերի կողմից որպես այդ տարածքի անվանում և հիմա էլ օգտագործվում է որպես այդպիսին, իսկ Արցախը պատմական անվանում է, միգուցե հոմանիշ է նաև, բայց ոչ պաշտոնական։--David1992 (քննարկում) 12։45, 26 Հոկտեմբերի 2013 (UTC)

Սկսենք նրանից, որ ոչ ոք «Արցախ» անվանման մասին չխոսաց, խոսքը գնում էր «Արցախի Հանրապետության» անվանման մասին:
Երկրորդը, ինչո՞ւ անվան ծագումը որևէ դեր չի խաղում: Ես միշտ կարել եմ, որ եթե անվանումը ունի հայկական արմատներ, ապա պետք է օգտաոգործել հենց այդ անվանումը, այլ ոչ թե օտարերկրյա ներխուժողների կողմից կիրառվող ավանատարբերակը:
Եվ երրորդը, չգիտեմ, արդյոք քեզ, David1992, ծանոթ է «Սահմանադրություն» բառը և երևույթը թե ոչ, բայց ամեն դեպքում տեղեկացնեմ, որ այն պետության հիմնական օրենքն է, դրանից բարձր (որոշ դեպքերում բացի միջազգային ակտերից) օրենք չկա: Այդ ո՞ր ժամանակներից է երկրի հիմնական օրենքը դադարել պաշտոնական լինելը: Ես, եթե որևէ թեմայից տեղյակ չեմ, աշխատում եմ չխառնվել, նույնը խորհուրդ կտամ այլ մասնակիցներին, որոնք առանց հասկանալու փորձում են «կարծիք հայտնել»:--֎ Պանդուխտ 21:34, 26 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ես զարմանում եմ թե ինչպես եք դուք կարողանում փաստերը կամ իմ ասածները աղավաղել ձեր ուզած ձևով: Ես լավ ծանոթ եմ ԼՂՀ սահմանադրության հետ և այնտեղ օգտագործվում է հենց ԼՂՀ ձևը այլ ոչ թե Արցախ: Այո մեկ անգամ նշվում է որ դրանք հոմանիշներ են, այո, իսկ ով է ասում որ հոոմ,անիշներ չեն, բայց ամբողջ սահմանադրության հոդվածներում օգտագործվում է հենց Լեռնային Ղարաբաղ ձևը, նույնը նաև անկախության հռչակագրի մեջ և այո եթե գտնում եք, որ պետք է հղվել սահմանադրության վրա, խնդրեմ բայց այնտեղ նույնպես օգտագործում են ԼՂՀ տարբերակը:
Իսկ ինչ վերաբերվում է ձեր ասածին կապված անվան ծագման հետ, դա ձեր կարծիքն է, բայց դա դեռ սկզբունք չէ որը պետք է ընդունվի: Քննարկման հետ իհարկե կապ չունի, բայց նույնիսկ ձեր ասած Արցախ անվանումն էլ ադրբեջանցւիները այնպես չի որ մերժում են, այլ համարում են այն ալբանական անվանում: Իմ կարծիքով Ղարաբաղ անվանումը հարազատ է բոլոր հայերի համար, և անկախ նրանից թե այն ունի պարսկական, թուրքական, հայկական (ըստ Ուլուբաբյանի) թե մոնղոլական ծագում դա այդքան էլ կարևոր չեմ համարում: Իմ համար այդ տարածարջանը եզել է և կմնա Ղարաբաղ ինչպես և շատ հայերի համար:--David1992 (քննարկում) 08:52, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)
David1992, իրավական ակտերում, այդ թվում սահամանդրությունում, որևԷ նորմի, բառի կամ մեկ այլ բանի քիչ թե շատ հիշատակելը էական չե: Կա օրենք, թող ինչ-որ բան գրված լինի նույնիսկ մեկ տողում: Դա բավարար է: Հենց դա օրենք կոչվածը, որ մեկը բանը բազմաթիվ անգամ չկրկնես:--֎ Պանդուխտ 16:16, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ես չեմ հասկանում դուք ինչ եք ուզում ասել: Սահմանադրոթւյան մեջ օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևը այլ ոչ թե Արցախի Հանրապետություն: Եթե նույնիսկ ձեր ասածով հիմնվենք միայն սահմանադրությնա վրա միևնույն է պետք է օգտագործել հենց ԼՂՀ ձևը:--David1992 (քննարկում) 22:05, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ընդհանուր առմամբ Վիքիպեդիային կանոնների ոգով չէ երկու համարժեք տերմիններից կամ անուններից մեկը պարտադիր դարձնելը։ Այլ կերպ ասած, եթե Y անվանումը համարժեք է X անվանը, ապա մենք չենք կարող որևէ մասնակցի պարտադրել կամ համոզել օգտագործելը առաջինը ոչ թե երկրորդը։ Պետք է թույլ տալ, որ ամեն մի մասնակից օգտագործի այն տարբերակը, որը նախընտրում է։ --vacio 16:58, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)
Իսկ, օրինակ, կատեգորիաները և հոդվածների անվանումները՞: Այդտեղ հնարավոր է միայն մեկ տարբերակ, չ՞ե: Եկեք այդտեղ օգտագործենք առաջարկած ձևը:--֎ Պանդուխտ 18:23, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)
Պետության պաշտոնական անվանումն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, համաձայն սահմանադրության, անկախության հռչակարգի, տեղական և միջազգային ակտերի: Հետևաբար պետք է օգտագործել հենց այդ ձևը:--David1992 (քննարկում) 22:11, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)
David1992, քեզ հետ դժվար է կառուցողական երկխոսություն ունենալ: Ուղղակի չես ուզում նկատել գրածը: Կարող ես չպատասխանել:--֎ Պանդուխտ 22:20, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)
Pandukht, ես բերեցի փաստեր թե ինչու է իմ տարբերակը ճիշտ, իսկ դուք ոչ:--David1992 (քննարկում) 22:28, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)
Հարգելի David1992, եթե խոսենք փաստերից, ապա այս դեպքում Պանդուխտն իր առաջարկի համար ներկայացրեց կոնկրետ փաստ՝ քննարկումն սկսելուց (Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի 2-րդ կետի), Դուք միայն թվարկեցիք որոշ «փաստեր»՝ «համաձայն սահմանադրության, անկախության հռչակարգի, տեղական և միջազգային ակտերի»։ Ես ինքս համաձայն եմ Vacio-ի հետ և կարծում եմ, որ 2 տարբերակն էլ ընդունելի է և չպետք է սահմանափակում դնել դրանց օգտագործման վրա, կատեգորիաների հարցում դեռ մտածել է պետք։
Հարգելի David1992, Ձեր կողմից նման և շատ այլ ոչ կառուցողական երկխոսություններն օգուտ չեն բերում մեր վիքիպեդիային։ Հետևելով Ձեր գործունեությանը վիքիպեդիայում՝ նկատել եմ, որ զբաղված եք միայն քննարկումներ ծավալելով տարբեր մասնակիցների հետ։ Չե՞ք կարծում, որ անհրաժեշտ է նաև հոդվածներ գրել և վարել կառուցողական քննարկումներ, որի արդյունքում ոչ մի խմբագիր չի հեռանա մեզանից, եթե իհարկե Ձեզ իսկապես մտահոգում է մեր վիքիի զարգացումը։ Եվս մի բան, խնդրում եմ քննարկումներից չհեռացնել ոչինչ, եթե գրում եք, հետո փոշմանում, ապա վրան գիծ քաշեք, հակառակ դեպքում մինչև գրելը (հիշել կոճակը սեղմելը) լավ մտածեք, որպեսզի հետո ջնջման կարիք չլինի, ինչպես նաև ստորագրեք Ձեր բոլոր քննարկումների տակ։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 06:37, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ես ձեզ լավ չհասկացա Lilitik22, դուք ասեցիք որ Պանդուխտը ներկայացրեց փաստ իսկ ես միայն փաստեր? և ինչ դա ի օգուտ ում է խոսում, նա մի փաստ է բերել, ես բազմաթիվ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետոթւյան սահմանադրությանը դա ձաստ չէ? Անկախության հռչակագիրը փաստ չէ? միջազգային ակտերը փաստ չէ? ԼՂՀ կառավարության պաշտոնական կայքը փաստ չէ? Ես չեմ հասկանում դուք դիտմամբ եք դա անում? Ինձ թվում է այո:

Լեռնային ղարաբաղի ամբողջ սահմանադրոթւյան մեջ կիրառվում է միայն Լեռնայիբն Ղարաբաղ տարբերակը և դա է փաստը։ Սկսենք հենց նրանից որ սահմանադրությունը կոչվում է հենց ԼՂՀ սահմանադրություն, այլ ոչ թե Արցախի սահմանադրություն։ Խնդրեմ մեջբերեմ որոշ հոդվածներ՝

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է:
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես անօտարելի ու բարձրագույն արժեքներ, ազատության, արդարության և խաղաղության հիմք:
Հոդված 3. 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
և այլն...սա ըստ ձեզ ոչինչ չի նշանակաում և չի խոսում նրա մասին որ հենց ԼՂՀ տարբերակն է հիմնականը?

ԼՂՀ անկախոթյան հռչակագիր՝ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ։ --David1992 (քննարկում) 17։54, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)

Եվ մի բան էլ հարգելի Lilitik22, այս քննարկում նախ ես չեմ սկսել: Արվել է առաջարկ որին ես կտրականապես դեմ եմ և ունեմ առավել քան բավարար պատճառներ և փաստեր: Ինչումն է ոչ կառուցողական մոտեցումը?--David1992 (քննարկում) 17:58, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)
Հարգելի David1992, ես ի նկատի ունեի, որ Պանդուխտը կոնկրետ նշում է՝ այս հոդվածի այս կետում այսպես է գրված, իսկ դուք ոչ։ Այժմ Դուք էլ կոնկրետ փաստեր բերեցիք, որի դեմ ոչինչ չունեմ և ընդունում եմ, ինչպես վերևում արդեն նշել եմ։ Ես չասեցի, թե քննարկումը հենց Դուք եք սկսել, այլ որքան նկատել եմ՝ Դուք չեք փորձում քննարկումների միջոցով որևէ մասնակցի հետ կոմպրոմիսի գալ, այսինքն՝ քննարկումն այնպիսի ճանապարհով տանել, որ դրա արդյունքում այնպիսի բան որոշվի, որը ձեռք կտա 2 կողմին էլ, վիքիին էլ․ գտնել տարբերակներ, որին ոչ ոք դեմ չի լինի և այլն։ Իսկ ինչ վերաբերում է իմ՝ որևէ բանի դիտմամբ անելուն, ապա ասեմ, որ ես ոչ մի նպատակ չունեմ վիքիում որևէ բան դիտմամբ անելու։ Ես այս քննարկմանը խառնվեցի լոկ այն պատճառով, որ այսպիսի երկարուբարակ քննարկումները, որը ոչ մի բանի չեն հանգեցնում և միայն բացասաբար են անդրադառնում վիքիի վրա, սկսել են շատանալ։ Ոչնչի չեն հանգեցնում և վանում են ինչպես նոր, այնպես էլ հին մասնակիցների։ Եվ մի բան էլ՝ փորձելով ինձ մեղադրել դիտմամբ որևէ բան անելու մեջ, ոչնչի չեք հասնի, քանի որ ինքս, ի տարբերություն շատ այլ մասնակիցների, չափազանց մեծ համբերություն ունեմ և ինձ հրահրելը շատ մեծ ջանք կպահանջի։ Ես իմ ողջ ազատ ու ոչ ազատ ժամանակը նվիրում եմ վիքիին արդեն 3 տարի է և կարծում եմ բոլորիս միասնական նպատակն է ունենալ օրեցօր զարգացող, լավագույն հանրագիտարան և այս գործում անչափ կարևոր է յուրաքանչյուր մասնակցի լուման։ Ահա այսպիսի քննարկումներն եմ ես համարում ոչ կառուցողական, որտեղ մի մասնակից անընդհատ և անիմաստ պետք է բացատրի, թե ինքը ինչի է այսպես ասել կամ արել։ Յուրաքանչյուր մասնակից որ այսքան բան բացատրի որևէ մեկին, որն ընդհանրապես կապ չունի քննարկվող թեմայի հետ (ինչը ի դեպ Դուք սկսեցիք), ապա դրա փոխարեն կարելի էր մի հոդված կարգի բերել։
Ես արդեն հայտնեցի իմ կարծիքը քննարկվող թեմայի շուրջ և ոչինչ չունեմ ավելացնելու․ դեմ եմ անվան օգտագործման մեջ սահմանափակում մտցնելուն։ Կմիջամտեմ քննարկմանը, միայն եթե կարիք լինի որպես ադմինի։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 18:56, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)

Փոփոխությունների առաջարկ գործիքներում

Ողջույն, եթե հիշում եք մի քանի ամիս առաջ գլխավոր անվանատարածքում խմբագրելիս մենք թաքցրել ենք ստորագրության կոճակը։ Ինչը վերացրեց նորեկների կողմից հոդվածները ստորագրելուն, և դրա մասին բացատրություններ գրելու (կարծում եմ կարելի է նաև այդ մասը հանել Ողջույնի կաղապարից)։ Առաջարկում եմ, սա մի փոքր ևս զարացնել և թաքցնել գլխավոր անվանատարծից ևս մի քանի գործիք, որոնք չպետք է օգտագործվեն Վիքիպեդիայի հոդվածներում, սակայն քանի որ կան, շատերը սխալմամբ կիրառում են։՝

  1. Մեծ տեքստի կոճակ (<big>Խոշոր տեքստ</big>)
  2. Մանր տեքստի կոճակ (<small>Մանր տեքստ</small>
  3. Տողը ջարդելու <br /> կոճակ։ Հազվադեպ պետք է գալիս կաղապարներում և էլ ավելի հազվադեպ աղյուսակներում, բայց հաճախ սխալմամբ օգտագործվում է պարբերության փոխարեն, արտաքնապես նման արդյունքի պատճառով։
  4. Պատկերասրահի գործիք։ Բացի հազվադեպ դեպքերից, օրինակ արվեստի մասին հոդվածներից, պատկերասրահը չի ողջունվում հոդվածներում, բայց քանի որ կա, շատերը մտածում են, որ այն պետք է օգտագործել։

Ի՞նչ կարծիքի եք, մասնակիցներ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21։22, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)։

Բոլոր կետերի հետ համամիտ եմ, բացի վերջինից։ Պատկերասրահը պետք է գալիս հոդվածներում։ Ես ճիշտն ասած չգիտեի, որ բացի արվեստից, մյուս հոդվածներում չի ողջունվում։ Իսկ ինչի՞ հետ է դա կապված։ --Lilitik22 (քննարկում) 21:27, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ճիշտն ասած, բացի վերջինից մյուսները չգտա թե որտեղ են, որ հեռացնենք։ Համամիտ եմ Լիլիթի հետ պատկերասրահը հեռացնել չարժի, քանի որ օգտագործվող է, և պետք գալուց մարդիկ կդժվարանան։--Beko (քննարկում) 21:36, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)
Սենց փե ընենց պատկտրազարդման գործպղությունը պետկ է կարգավորվի։ մեզմոտ կան առաջարկություններ դրա վերաբերյալ։ Պետկ է նրանց մշակել, տալ կանոնի ուժը և հետևել։ Xelgen ջան, նորեկների (և ոչ) սխալմերը և աարաձայնությունները գալիս են մեր Վիքիի կանոնադրության զարգածության ցածր մակարդակից։ Էկեք (բոլորս) միասին գրենք այսպիսի էջեր, տանք կանոնի, ուծծության, խորհրդի կամ օգնության ուժը և ընդամենը հետևենք նրանք կիռառմամբ։ 4 կետերի էլ համաձայն եմ։ - Kareyac (քննարկում) 03:54, 23 Դեկտեմբերի 2013 (UTC)
առաջարկում եմ թողնել նշված բոլոր գործիքները, քիչ մասը գուցե սխալմամբ օգտագործում են, բայց կարծում եմ մեծ մասը ճիշտ ու տեղին են օգտագործում, առանց այդ գործիքների նույնիսկ շատ փորձառու մասնակիցներ կդժվարանան, ուր մնաց կիսափորձառուները: ERJANIK քննարկում: 05:49, 23 Դեկտեմբերի 2013 (UTC)
Երջանիկ ջան, 1 և 2–ը առհասարակ չպետք է գործածվեն հոդվածներում, այդ պատճառով պահելու իմաստ չեմ տեսնում։ Պատկերասրահը թողնենք, բայց այո, ինչպես Կարեյացը նշեց, պետք է նկարագրել դրա օգտագործումը։ «ԲՌ»–ի ճիշտ գործածման մեկ դեպքի համար, տանսյակ սխալ գործածման դեպքեր եմ տեսնում։ Ու այն կարելի է տեղափոխել ներքև, այն հազվադեպ դեպքերի համար, երբ դա պետք է (օրինակ կաղապարը լռացնելիս, երբ սովորական մեկ տողի համար մի 3-4 տող է պետք)։ Հակառակ դեպքում պետք է տանենք բացատրական աշխատանք, ինչը բոլորից ժամանակ է տանելու։
Ժողովուրդ ջան, հաշվի առեք նաև նորեկների կարծիքներն ու նրանց համար լրացուցիչ դժվարություններ մի ստեղծեք: Առաջարկում եմ ոչ միայն թողնել նշված գործիքները, այլև ավելացնել որքան հնարավոր է շատ գործիքներ և օգտակար աքսեսուարներ: Եթե ճիշտ կամ սխալ գործածելու հետ խնդիրներ են լինում, ապա դա կարելի է լուծել էջի ստեղծման մի անկյունում դրանց մեկնաբանությունները և օգտագործելու նպատակահարմարությունները զետեղելով:--Գարդմանահայ (քննարկում) 11:25, 23 Դեկտեմբերի 2013 (UTC)
Կրկին, առաջին 2–ը առհարասարակ չեն օգտագործվում (չպետք է օգտագորվծեն) հոդվածներում։ 3-րդի կարիքը շատ հազվադեպ է (500-ից 1 հոդվածում)։ Եվ դա հենց նորեկների համար է արվում։ Ավելացնելը ավելի հեռավոր պլաններում է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 11:38, 23 Դեկտեմբերի 2013 (UTC)

Փոփոխությունների առաջարկ խմբագրման էջի հուշումներում

Ողջույն, ներկա պահին բոլոր անվանատարծքներում, մեր մոտ ներքևում միևնույն, և ոչ այդքան երևացող տեքստ է։ Առաջարկում եմ կախված անվանատարծքից տալ ավելի թեմատիկ հուշումներ, օրինակ՝

  • քննարկման էջերում քաղաքակիրթ և ըստ թեմայի գրելու, ստորագրելու, եղածը չջնջելու, ուրիշների գրածը չխմբագրելու
  • կաղապարի էջում, օգտագործվող կապարում փոփոխությունները զգուշ անելու և բոլոր օգտագործող էջերը թարմացնելու
  • մասնակցի էջերում, ինչ արժի, և ինչ չարժի դնել այնտեղ
  • հիմնական էջերում, չպատճենելու, հանրագիտարանային գրելու, աղբյուրներ նշելու, և էսպերիմենտները սևագրում անելու մասին գրություն։

Տարբեր հաղորդագրությունները պետք է ունենան փոքր ինչ տարբեր տեսք (գուցե պատկերիկ) որ մարդկանց մոտ, դա արդեն կարդացած լինելու տպավորություն չստեղծվի։ Նաև կարելի է մինչև մասնակցի որոշակի խմբագրումների քանակ չանի, իր համար այդ հաղորդագրությունը տեղադրել խմբագրման դաշտի վերևը, շեմը հաղթահարելուց հետո իջացնել ներքև, որ չխանգարի։ Այս պահին չգիտեմ, որքանով արագ կարող ենք ստանալ կոնկրետ անվանատարծքում խմբագրումների քանակաը, վատագույն դեպքում, ընդհանուր շեմ կարլեի է վերցնել, օրինակ 100 խմբաագրում։ Ի՞նչ կարծիքներ ու առաջարկներ կան, ինչ կարևոր հուշելու կետեր կան, որ ես չեմ նշել այստեղ։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21։32, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)

համաձայն եմ, լավ առաջարկ է: --ERJANIK քննարկում: 05:50, 23 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ես էլ կարծում եմ լավ գաղափար է։ Միայն թե շատ խանգարող չլինի։ --vacio 18:36, 23 Դեկտեմբերի 2013 (UTC)

Ճապոնական երկշաբաթ

Ժողովուրդ ջան, առաջարկ է եղել երկու շաբաթ համատեղ ուժերով Ճապոնիայի մասին հոդվածներ ստեղծել։ Կարելի է տոներից հետո սկսել։ Կարող եմ համագործակցության էջը սարքել՝ առաջարկվող հոդվածներով։ Ի՞նչ կարծիքի եք։ Այս ամենը, մինչև որ լեհերի հետ համագործակցությոան ժամկետները և ձևաչափը որոշենք։--Beko (քննարկում) 11։39, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)

Միայն եթե այստեղ լինի 5-6 մասնակից, ով հաստատ մասնակցելու ա!!! --Ahaik (քննարկում) 11:47, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)
Վստահ չեմ, որ ասածս թեմայի հետ կապ ունի, բայց.. առաջարկում եմ այդ ծրագրի շրջանականերում գրել մարտարվեստների, մանգաների. ճապոներենի ու պատմության մասին: Ճապոնացիներն իրենց հերթին գրեն հայկական գրականության, հայկական հարցի, աշխարհագրության ու հայերենի մասին: Ես հաստատ կամ) - Tado
Թեմաները չենք կարող պարտադրել ով ինչի կամ ում մասին ուզի կարող է գրել հարգելի Tado, իսկ Ahaik-ի գրածը չհասկացա թե հատկապես ինչի հետ է կապված, կարծում եմ ի նկատի ունես, որ հնարավորինս ակտիվ լինեն նախագծում ներգրավված մասնակիցները: Ինչևէ, ես կողմ եմ իհարկե, բայց առաջարկում եմ անմիջապես տոներից հետո չսկսել, մի փոքր այսպես ասած հանգստանանք ..., թեկուզ հունվարի 15-ից կամ փետրվարի 1-ից սկսենք: --ERJANIK քննարկում: 11:56, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ավելի լավ չի լինի պայմանավորվենք, այնուհետ սկսենք։ Այդ դեպքում ճապոներեն վիքիպեդիայի մասնակիցները Հայաստանի մասին կգրեն։ Բացի այդ մրցանակներ էլ գուցե հնարավոր լինի նախատեսել։ Ռեալ տարբերակներ են Լեհաստանը, Գերմանիան և Արգենտինան։ Լեհաստանի հետ ժամկետներն է մնում ճշտել։ Հաղթողների միմյանց այցելությունը պայմանավորված է։ Պատասխանատուներն էլ են ճշտված։ Եթե հաջողվի Ակադեմիային կամ ԵՊՀ–ին համոզել, որ իրենց հանգստյան տներում հյուրընկալեն հայ և լեհ ակտիվ խմբագիրների և ուսանողների, այդ դեպքում մենք երկուստեք կշահենք՝ և հայերեն Վիքիպեդիան կզարգանա և լեհերենով Հայաստանի մասին նյութերը կշատանան։--SusikMkr (քննարկում) 12:29, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ես ևս ցանկանում եմ մասնակցել այս համագործակցությանը --Մասնակից:Արման Մովսիսյան (քննարկում) 16:35, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ցանկացած համագործակցության էլ կողմ եմ, միայն թե փեետրվարի 1֊ից սկսենք համագործակցությունը։ ջեօ Maple Leaf (from roundel).svg 12:38, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)
Համաձայն եմ, և առաջարկում եմ ճապոնական և լեհական նախագծերից հետո կազմակերպել հոլանդական շաբաթ/ամիս։ (Ընդհանուր առմամբ ինձ թվում է ամիսը ավելի արդյունավետ է, քան շաբաթը կամ երկշաբաթը)։ --vacio 17:22, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)