Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Մարտ 2015

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բովանդակություն

Ինկվիզիցիա թե՞ հավատաքննություն[խմբագրել կոդը]

Հարգելի խմբագիրներ, խնդրում եմ մասնակցել այս քննարկմանը, որպեսզի կարողանանք ամփոփել այն և առաջ շարժվել։ Շուտով կլրանա քննարկման բացման մեկ տարին։ --Լիլիթ (քննարկում) 07:06, 1 Մարտի 2015 (UTC)

Գնահատման նոր հոդված[խմբագրել կոդը]

Հարգելի վիքիհամայնք, գնահատման եմ ներկայացրել նոր հոդված՝ վիրուսներ, կարող եք ձեր կարծիքն արտահայտել այստեղ:--Դավիթ () 07:22, 1 Մարտի 2015 (UTC)

նոր գնահատումներ[խմբագրել կոդը]

գնահատման է դրված 2 հոդված, Վիքիպեդիա:Գնահատում/Արամ Խաչատրյան և Վիքիպեդիա:Գնահատում/Կոկաին։ --ERJANIK քննարկում: 16:22, 1 Մարտի 2015 (UTC)

[Global proposal] m.Վիքիպեդիա.org: (բոլոր) Խմբագրել էջեր[խմբագրել կոդը]

MediaWiki mobile

Hi, this message is to let you know that, on domains like hy.m.wikipedia.org, unregistered users cannot edit. At the Wikimedia Forum, where global configuration changes are normally discussed, a few dozens users propose to restore normal editing permissions on all mobile sites. Please read and comment!

Thanks and sorry for writing in English, Nemo 22:33, 1 Մարտի 2015 (UTC)

New Wikipedia Library Accounts Available Now (March 2015)[խմբագրել կոդը]

Apologies for writing in English, please help translate this into your local language. Hello Wikimedians!

The TWL OWL says sign up today!

The Wikipedia Library is announcing signups today for, free, full-access accounts to published research as part of our Publisher Donation Program. You can sign up for new accounts and research materials from:

Many other partnerships with accounts available are listed on our partners page. Do better research and help expand the use of high quality references across Wikipedia projects: sign up today!
--The Wikipedia Library Team 21:14, 2 Մարտի 2015 (UTC)

Help us coordinate Wikipedia Library's distribution of accounts, communication of access opportunities and more! Please join our team at our new coordinator page.
This message was delivered via the Global Mass Message tool to The Wikipedia Library Global Delivery List.

Խնդրանք[խմբագրել կոդը]

Հարգարժան ակտիվ խմբագիրներ, մեզ մոտ արդեն երկար ժամանակ է՝ կիսատ են մնում այս, այս և այս էջերը: Այստեղ պետք է 2-3 րոպե ժամանակ և ուշադրություն: Շնորհակալ եմ բոլորից:--Հայկ (արաբագետ) 11:39, 3 Մարտի 2015 (UTC)

Հեռախոսահամար, էլ փոստ, տոմսի արժեք տեղեկաքարտում[խմբագրել կոդը]

Հարգելի խմբագիրներ, որքանով է նպատակահարմար տեղեկաքարտերում նշել այս կամ այն հաստատության հեռախոսահամարը, էլ․ փոստը կամ տոմսի արժեքը։ Սրանք համարում եմ ոչ հանրագիտարանային տվյալներ։ Տվյալ ինֆորմացիան ավելի շատ տեղեկատուներում կարելի է ընդգրկել, սակայն ոչ հանրագիտարանում։ Առաջարկում եմ տեղեկաքարտից հանել տվյալ դաշտերը։ --Լիլիթ (քննարկում) 12:53, 3 Մարտի 2015 (UTC)

Համաձայն եմ, այդ տվյալները հանրագիտարանային չեն: Ես կողմ եմ հանելուն: --23artashes (քննարկում) 13:03, 3 Մարտի 2015 (UTC)
Ես էլ եմ համաձայն տեղեկաքարտից այդ տողերը հանելուն։ --Ջեօ () 11:33, 6 Մարտի 2015 (UTC)
Կողմնակից եմ տոմսի արժեքի դեպքում, էլ․ փոստը (գուցե և հեռախոսահամարը) կարելի է թողնել այն դեպքերում երբ հաստատության չունի կայք կամ գրված չի հասցեն։ - Kareyac (քննարկում) 17:44, 6 Մարտի 2015 (UTC)
Կարեյաց ջան, եթե կայք չունեն, ինչպե՞ս ենք վստահանում որ այդ կոնտակտային տվյալները ճիշտ են, արդիական են, և հաստատությունը առհասարակ ուզում է դրանք հրապարակել։ Էլ–փոստը համացանցում բաց նշելու դեպքում, մարդիկ կընկնեն սպամմերների ձեռը, ու մեզ շնորհակալություն հաստատ չեն ասի։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 17:54, 6 Մարտի 2015 (UTC)
Այո, հանրագիտարանային չեն, շատ վաղուց 2007-2008, էլի դրա շուրջ համաձայնվել էինք, կարծեմ պատկերասրահների հոդվածների ենթատեքստում։ Նաև հոդվածի տեքստում հասցեն արժի նշել, միայն եթե հասցեն, դարձել է հայտնի/հոմանիշ/թևավոր խոսք՝ Բեքեր Սթրիր 221, Բազրամյան 26, Լուբյանկայի շենք և այլն։ Տալիս ենք աշխարհարգրական կոորդինատները առցանց քարտեզներին հղումով, որտեղից հասցեն երևում է, ինչպես նաև օբյեկտների պաշտոնական կայքերը, որտեղ այդ բոլոր տեղեկությունները կլինեն ավելի արդիական և մանրամասն։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 17:54, 6 Մարտի 2015 (UTC)

Փաստորեն, հեռախոսահամարին, էլ փոստին, տոմսի արժեքին ավելացավ ևս մեկը՝ հասցեն, որի հանելուն կրկին կողմ եմ՝ Ալեքսեյի նշած պատճառներով։ --Լիլիթ (քննարկում) 21:21, 6 Մարտի 2015 (UTC)

Inspire Campaign: Improving diversity, improving content[խմբագրել կոդը]

This March, we’re organizing an Inspire Campaign to encourage and support new ideas for improving gender diversity on Wikimedia projects. Less than 20% of Wikimedia contributors are women, and many important topics are still missing in our content. We invite all Wikimedians to participate. If you have an idea that could help address this problem, please get involved today! The campaign runs until March 31.

All proposals are welcome - research projects, technical solutions, community organizing and outreach initiatives, or something completely new! Funding is available from the Wikimedia Foundation for projects that need financial support. Constructive, positive feedback on ideas is appreciated, and collaboration is encouraged - your skills and experience may help bring someone else’s project to life. Join us at the Inspire Campaign and help this project better represent the world’s knowledge!

(Sorry for the English - please translate this message!) MediaWiki message delivery (քննարկում) 20:01, 4 Մարտի 2015 (UTC)

Այս տարվա մարտ ամսին մենք կազմակերպում ենք մի գործողություն՝ սեռական տարբերությունները Վիքիպեդիայի ծրագրերում հնարավորինս մեղմացնելու, այդ առաքելության քաջալերման համար ընդունելով առաջարկներ: Բանն այն է, որ Վիքի-կազմակերպիչների հազիվ 20%-ն է իգական սեռի ներկայացուցիչ, և շատ հետաքրքիր թեմաներ պակասում են կամ վրիպում մեր ուշադրությունից: Մենք հրավիրում ենք մասնացելու բոլոր վիքիպեդիացիներին: Եթե Դուք ունեք գաղափարներ, որոնք կարող են օգնել այս խնդիրը կարգավորելու համար, միացեք մեզ այսօր: Գործընթացը տևելու է մինչև մարտի 31-ը:

Ողջունելի են բոլոր տեսակի ծրագրերն ու առաջարկությունները՝ ուսումնասիրությունների նախագծեր, տեխնիկական լուծումներ, վիքի-համայնքների կազմակերպականություն, փոխօգնության ու համագործակցության նախաձեռնություն: Ֆինանսավորումը հնարավոր է իրականացնել Վիքիմեդիա հիմնադրամի միջոցներով՝ նախագծերի ու ֆինանսական աջակցման համար: Կառուցողական ու դրական արձագանքը գնահատելի է, համագործակցությունը՝ ողջունելի: Ձեր ունակությունները և փորձը կարող են օգնել մեկ այլ մասնակցի նախագիծը կյանքի կոչելու համար: Միացեք մեզ այս նախագծի շրջանակներում, և օգնեք այս նախագծին լավագույնս ներկայացնելու համաշխարհային ժառանգությունը

ՀԳ. մանր տառերով գրված է այս տեքստը՝ Funding is available, որի վրա վստահ չեմ: --Հայկ (արաբագետ) 09:08, 5 Մարտի 2015 (UTC)

գնահատումներ[խմբագրել կոդը]

ողջույն բոլոր բոլորին, այս կամ նման հարցի մասով շատ են եղել քննարկումներ, բայց չեմ զլանում էլի գրեմ, այս պահին ունենք 5 հոդված ներկայացված գնահատման, ու ցավոք այդ քննարկումները շատ պասիվ են կամ ընդհանրապես չկան, չեմ էլ ուզում որ արհեստական ձևով ուղղակի ասելու համար կարծիք ասեն հայերեն վիքիպեդիայի մասնակիցները, բայց ցանկալի է ակտիվություն ու աշխուժություն, ընդունեք սա որպես հորդոր, կարևրոը որ ազատ լինենք, եթե մեկը չի ուզում, ավելի լավ է չարձագանքի այդ գնահատումներին, դե եթե ուզողներ ու ակտիվ մասնակիցներ կան, լավ կլինի ու շատ լավ կլինի լսել կարծիքներ, կապ չունի բացասական ե դրական, կարևորը որ կարծիքներ։ --ERJANIK քննարկում: 11:01, 5 Մարտի 2015 (UTC)

ՀՍՀ սովետական քարոզչություն[խմբագրել կոդը]

Ինչպե՞ս վարվել ՀՍՀ֊ի այն հոդվածների հետ, որոնց բովանդակությունը ակնհայտորեն շարադրված է սովետական գաղափարաքարոզչական տեսանկյունից։ Օրինակ՝ Պահակ (օրաթերթ) հոդվածում «․․․թերթը մերկացրել է դաշնակցության բուրժուաազգայնական քաղաքականությունը, ծաղրել նրա դատարկ սպասելիքները արտասահմանյան իմպերիալիստներից» կամ «․․․իսկական ազատագրության հույսերը կապել․․․ կարմիր բանակի հաղթանակների հետ» շարադրանքներում․ մակդիրները չակերտների մեջ վերցնե՞լ, ջնջե՞լ դրանք, թե՞ պարզապես գրել, որ թերթը պայքարել է դաշնակցության դեմ։ --Albero (քննարկում) 13:50, 10 Մարտի 2015 (UTC)

Ինչպես կա, այդպես էլ թողնել: Կարեն Վարդանյան (քննարկում) 14:05, 10 Մարտի 2015 (UTC)

Այդպես թողնել հնարավոր չի, հարգելի Կարեն Վարդանյան, չեզոքության խախտում է։ Համաձայն եմ, որ պետք է փոփոխել և հնարավորության դեպքում դրա անհրաժեշտությունը բացատրել անփորձ մասնակիցներին։ --Albero (քննարկում) 17:45, 10 Մարտի 2015 (UTC)

Միանգամայն համաձայն եմ Albero մասնակցի հետ։ Ինքս փորձում եմ հնարավորինս շատ նման հոդվածներ դարձնել չեզոք, բայց պետք է մի բան արվի։ Հասկանում եմ, որ մեծամասամբ նման հոդվածները գրում են սկսնակ ու անփորձ մասնակիցները, սակայն անհրաժեշտ է որոշակի բացատրական աշխատանքներ կատարել նրանց հետ ու խնդրել զերծ մնալ չեզոքության շեղումներից։ --Narek75 (քննարկում) 14:08, 10 Մարտի 2015 (UTC)

Հարգելի Albero, նվազագույն հետաքրքրություն պարունակող հոդվածները, իհարկե, ցանկալի է բարելավել։ Գրեք հավասարակշիռ ոճով "պայքարել է ... դեմ"։ Մի խնդրանք ՀՍՀ զբաղվող փորձառու մասնակիցներին. ստուգեք և հնարավորության արագ բարելավեք նման դեպքերում։ - Kareyac (քննարկում) 14:12, 10 Մարտի 2015 (UTC)

Ինչպես կա, այնպես մնալու մասին խոսք գնալ չի կարող ։) Ալբերո ջան, կարծում եմ, որ նման դեպքերում միակ լուծումը հնարավորինս չեզոք դարձնելն է․ երբ զգում եք, որ հնարավոր չէ ոչ մի կերպ նորմալ տեսքի բերել, մնում է միայն ջնջման ներկայացնել։ --Ջեօ () 18:05, 10 Մարտի 2015 (UTC)

Չեզոքությունը չեզոքություն, բայց ամեն ինչ պիտի մատուցվի իր ժամանակներին համահունչ: Թե որն է ճիշտ, ու որը սխալ՝ թող որոշի ընթերցողը: Կարեն Վարդանյան (քննարկում) 18:59, 10 Մարտի 2015 (UTC)

Վիքիպեդիայում տվյալ հարցի շուրջ «բայց» լինել չի կարող, որովհետև կան 5 սյուներ, որոնցից մեկը չեզոքության պահպանումն է։ --Ջեօ () 19:11, 10 Մարտի 2015 (UTC)
Իմ խորին համոզմամբ՝ Կարեն Վարդանյանը և Alberoն, խմբագրելով նույնքան տարիներ, որքան դու, Ջեօ, շատ լավ պատկերացնում են չեզոքությունն ինչ է, և 5 սյուների ու ջնջման հոդվածների հղումների կարիքը չունեն: Բառացի պետք չէ կառչել մարդու մտքերից: Այս պարագայում ես համաձայն եմ նրանց հետ: Ես միակ բանը, որ կարող եմ հավելել վերոնշյալին, այն է, որ ՀՍՀ հոդվածները քանակով քիչ են մնացել, այնպես որ՝ եղածը արդեն մնում է բարելավել: Նոր հոդվածներ՝ խորհրդային շնչով գրված, լինելու են շատ քիչ: Առաջարկում եմ եղածները, որոնք ունեն այդպիսի պարունակություն, կարող են ուղղակի ունենալ մեկ հավելում՝ իր ժամանակաշրջանում, կամ՝ այսինչ աղբյուրում նշվում է, որ: Դրանով և չեզոքությունը կպահպանվի, և գլոբալ փոփոխություններ չեն լինի--Հայկ (արաբագետ) 22:19, 10 Մարտի 2015 (UTC)
Հայկ, տպավորությունդ, ինչպես երբեմն, այնպես էլ այս անգամ, սխալ է :) Հղումներով խոսելն իմ ձեռագիրն է (1, 2, 3 ― ինչպես տեսնում ես ես հղումներով խոսում եմ բոլորի հետ), և դրա մեջ ես որևէ բացասական ենթատեքստ չեմ տեսնում։ Քեզ անհանգստացնո՞ւմ է այդ հղումը։ Եթե այո, խնդրեմ, կարող ես խորհրդարանում առանձին քննարկում բացել և պահանջել, որպեսզի համայնքը քննարկի իմ՝ հղումներով խոսելով ձեռագիրը։ --Ջեօ () 06:39, 11 Մարտի 2015 (UTC)
դե իրոք պետք է նմանատիպ նախադասությունները հանել, պետք է հնարավորինս պահել չեզոքությունը, օրինակ եթե ասենք դաշնակցության իշխանության տարիներ տպվեր որևէ հանրագիտարան, այտեղ կարող էին լինել նման նյութեր ընդդեմ կոմունիստական կուսակցության, սա օրինակի համար եմ ասում, որ չեզոքությունը պարտավոր ենք պահպանել սերունդների համար, չծավալվեմ, բայց մի օրինակ բերեմ, «Զանգեզուր» ֆիլմում ամենամեծ հայերից մեկի` Գարեգին Նժդեհի կերպարը ներկայացված է բացասական կերպով, նրան մարմնավորել է Ավետ Ավետիսյանը, ով տեսել է կիմանա, բայց ներկա սերունդը հո քիչ թե շատ գիտե ինչեր է արել իրականում Նժդեհը, սա որպես օրինակ բերեցի, որ ասածս պատկերավոր լինի։ --ERJANIK քննարկում: 07:40, 11 Մարտի 2015 (UTC)

Հայկ, ես խնդիր չեմ տեսնում կանոնակարգին վերաբերող հղումները ևս մի անգամ շեշտելու մեջ։ Ի վերջո, այսպիսի քննարկումները միայն քննարկման մասնակիցները չէ, որ կարդում են, ու հաճախ նորեկները այսպիսի պատահական հղումների կամ քննարկումների շնորհիվ նոր բաներ են բացահայտում։ Իսկ հոդվածները, իհարկե, պետք է հնարավորինս բարելավել և մաքրել ցանկացած գաղափարախոսության քարոզից, լինի բոլշևիկյան, դաշնակցական թե կրոնական։ --Albero (քննարկում) 17:03, 11 Մարտի 2015 (UTC)

Այլ կիրառումներ[խմբագրել կոդը]

Առաջարկում եմ «Այլ» և «Բազմիմաստություն» կաղապարներում տարբեր կատեգորիաներ ավելացնել--Աշոտ1997 (քննարկում) 14:34, 13 Մարտի 2015 (UTC)

Նպատակս Հայաստան և Հայաստան (այլ կիրառումներ) տիպի հոդվածները տարբեր կատեգորիաներում հավաքելն է --Աշոտ1997 (քննարկում) 16:23, 20 Մարտի 2015 (UTC)
Շատ ճիշտ գաղափար է, Աշոտ1997 ջան, միանգամից չէի հասկացել: Դրանից խուսափելու համար ես այլ-ի փոխարեն {{տես նաև}} կաղապարն էի օգտագործում--Հայկ (արաբագետ) 16:49, 20 Մարտի 2015 (UTC)
Ըստ իս՝ այն հոդվածում, որտեղ դրվում է այլ-ի կաղապարը, չպետք է ավելանա որևէ կատեգորիա։ Օրինակ՝ Հայաստան հոդվածում իմ կարծիքով ավելորդ է «Բազմիմաստ և այլ կիրառումներով հոդվածանուններ» կատեգորիան։ Բավարար է բուն այլ կիրառումներ էջի կատեգորիան։ --Լիլիթ (քննարկում) 16:52, 20 Մարտի 2015 (UTC)
Լիովին համաձայն եմ Լիլիթի հետ։ - Kareyac (քննարկում) 19:47, 20 Մարտի 2015 (UTC)
Ես ալ--Աշոտ1997 (քննարկում) 21:28, 20 Մարտի 2015 (UTC)
 :))))--Լիլիթ (քննարկում) 21:32, 20 Մարտի 2015 (UTC)

SUL finalization update[խմբագրել կոդը]

Hi all,apologies for writing in English, please read this page for important information and an update involving SUL finalization, scheduled to take place in one month. Thanks. Keegan (WMF) (talk) 19:45, 13 Մարտի 2015 (UTC)

կենսագրությունների խմբագրում[խմբագրել կոդը]

Կենսագրությունները վերանայեք և խմբագրեք, որպեսզի ճշգրիտ տեղեկություններ ստանա յուրաքանչյուր ընթերցող --Tatevik Mardoyan (քննարկում) 14:09, 14 Մարտի 2015 (UTC)

Tatevik Mardoyan, ընդհանո՞ւր եք ասում, թե՞ որևէ հոդվածում անճշտություն եք նկատել։ --Ջեօ () 14:16, 14 Մարտի 2015 (UTC)

«Անաղբյուր», «վիքիֆիկացում» և նմանատիպ պիտակումներ[խմբագրել կոդը]

Հարգելի վիքիհամայնք, վերջին օրերին որոշ հոդվածներում ես փորձի համար նշված կաղապարները մտածված տեղադրում էի հոդվածներից հետո` ներքևում: Սպասում էի խմբագիրների արձագանքներին. այսօր եղավ առաջինը, և որոշեցի քննարկում բացել խորհրդարանում: Ի՞նչ եք կարծում, այդ կաղապարները չափազանց ծանր չե՞ն հոդվածից առաջ լինելու համար: Մենք ունենք բազմաթիվ նորմալ հոդվածներ, որոնք չունեն աղբյուրներ և պիտակված են «անաղբյուր» կաղապարով: Կրկնում եմ` հոդվածը վատը չէ, բայց անաղբյուր է: Ընթերցողը, մտնելով էջը և առաջինը տեսնելով այդ «տախտակը», այլևս չի վստահի այդ հոդվածին, գուցե նաև ամբողջ ՎՊ-ին, և չի կարդա հոդվածը: Առաջարկում եմ կաղապարները դնել հոդվածից հետո: Որքան նկատել եմ, այդպես է, օրինակ, ռուսերեն ՎՊ-ում: Ի՞նչ կարծիքի եք: --23artashes (քննարկում) 18:17, 15 Մարտի 2015 (UTC)

Արտաշես ջան, իսկ չես կարծում, որ նման ձևով ընթերցողին թյուրիմացության մեջ ենք գցում։ Ասում ենք կարդա հոդվածը, այն որևէ թերություն չունի, նա էլ հասնում է վերջին, մեկ էլ տեսնում, որ հոդվածն աղբյուրներ չունի։ Ինքս կողմ եմ պիտակները վերևում դնելուն, քանի որ երբ խմբագիրը մտնում է հոդված և տեսնում, թե հոդվածն ինչ խնդիր ունի, փորձում է հիմնականում ուղղել դրանք։ Վերջում դնելով պիտակները՝ դրանք դժվար նկատելի են բոլորին։ Ռուսերեն վիքիում այն ժամանակ է դրվում վերջում, երբ հոդվածը ծանոթագրություններ ունի (շատ դեպքերում 10-ից ավել), սակայն հավելյալ աղբյուրների կարիք է զգացվում կամ էլ դրվում է որևէ բաժնում, որտեղ ծանոթագրություներ ընդհանրապես չկան։ Անգլերենում դրվում է կրկին կամ որևէ բաժնում կամ ամենավերևում։ Հաշվի առնելով այն փաստը, որ մեզ մոտ եթե հոդված են գրում, ապա ամբողջն է անաղբյուր լինում և ոչ թե մի բաժինը միայն, ապա նպատակահարմար եմ գտնում կաղապարն ամենավերևում դնելուն։ Այդպես նաև հոդված գրողն է շուտ տեսնում, թե իր հոդվածն ինչ թերություն ունի։ Իսկ այն, որ ունենք նորմալ հոդվածներ, որ անաղբյուր են, այդ պատճառով ներքև տեղափոխենք կաղապարը, անթույլատրելի եմ համարում, քանի որ հենց աղբյուր չունենալը հոդվածին դարձնում է ոչ նորմալ ու ոչ վստահելի։--Լիլիթ (քննարկում) 18:44, 15 Մարտի 2015 (UTC)
Չէի տեսել, որ վիքիֆիկացման կաղապարն էլ ես ասում ներքև տանենք․․․ Պատկերացրու ընթերցողը բացում է որևէ էջ, տեսնում այսպիսի մի հոդված, վերևում չտեսնելով որևէ զգուշացում՝ մտածում՝ սա է էլի վիքին ու դուրս է գալիս։ Քչերն են տեսնելով նման հոդվածներ մինչև վերջ իջնում, որ տեսնեն էլ ինչ է գրած, որ կաղապարները տեսնեն։--Լիլիթ (քննարկում) 18:51, 15 Մարտի 2015 (UTC)
Հ․ Գ․ Վերևում նշածդ հոդվածը խայտառակ հոդված է ուղղագրական սխալների առումով, ինչի մասին ընթերցողը պետք է զգուշացվի հենց սկզբից (վիքիֆիկացնողը նաև նման սխալներն է ուղղում)։ --Լիլիթ (քննարկում) 18:54, 15 Մարտի 2015 (UTC)
Կարծում եմ պիտակները վերևում են պետք, ոնց-որ խմորեղենի պիտակը տուփի մեջ, խմորեղենի տակ լինի՝ ուտես ու նոր հասկանաս, որ ժամկետանց էր։ Գիտեմ, որ շատ դեպքերում վերևում դրված պիտակները՝ մանավանդ երբ մի քանի հատ են, մարդկանց վանում են, բայց Լիլիթի ասածով՝ ներքևում լինելու դեպքում, հնարավոր է կարդան տեքստից, կամ նյութի որակից հիասթափված մտածեն, որ վիքիի որակը սա է ու մեր մոտ նմանատիպ հոդված գրողները չեն զգուշացվում։ --BekoՔննարկում 19:03, 15 Մարտի 2015 (UTC)
Լիլիթ ջան, Բեքո ջան, խնդիր չեմ տեսնում: Ձեր ասածները շատ տրամաբանական են: Մտքովս անցել էր, որոշեցի բարձրաձայնել :-): Պարզապես, ախր, շատ մեծ ու վանող են մեր տախտակները: Իսկ եթե տեսքը մի քիչ փոխենք` թեթևացնենք: --23artashes (քննարկում) 20:17, 15 Մարտի 2015 (UTC)
Արտաշես ջան, բոլոր լեզուներում էլ նույն ձևն ունեն կաղապարները։ Փոխած ճիշտն ասած չեմ պատկերացնում, միգուցե լավ ստացվի, չգիտեմ։ Եթե ինչ-որ մեկը կցանկանա, թող փոխի տեսնենք։ --Լիլիթ (քննարկում) 20:26, 15 Մարտի 2015 (UTC)

150 000[խմբագրել կոդը]

սա էլ պարսկերեն վիքին՝ մեր տարածաշրջանի առաջատարը, որ 500 000-ի դեռ չի հասել, իսկ լոգոն 4 տարի առաջ է դրվել (Պարսկաստանի բնակչությունը 80 միլիոն է)

Շնորհավոր վիքիհամայնք: Մենք հաղթահարեցինք մի կարևոր պատնեշ, ինչը երկու տարի առաջ նույնիսկ երազելն անհնար էր: Շնորհիվ մեր բոլորի քրտնաջան ու նվիրված աշխատանքի մենք օր առաջ գրեցինք 150 000-րդ հոդվածը և շարունակում ենք քայլել առաջ: Հատուկ շնորհավորանքներ Էդմոնդին՝ մեր առաջին գավաթակրին, ով դարձավ հոդվածի հեղինակը: Բարի ուղի, հայերեն վիքիպեդիա, դեպի նոր նվաճումներ ու հաղթանակներ--Հայկ (արաբագետ) 10:18, 16 Մարտի 2015 (UTC)

ՀԳ. կարծում եմ՝ իսկական ժամանակն է լոգոն ստեղծելու:--Հայկ (արաբագետ) 10:20, 16 Մարտի 2015 (UTC)
իրոք շնորհավոր բոլորիս, բայց լոգոյի համար կարծում եմ չարժի ամեն 50 000-ը մեկ լոգո ստեղծել, թող մնա 500 000-ին։ --ERJANIK քննարկում: 10:26, 16 Մարտի 2015 (UTC)
Համամիտ եմ Երջանիկի հետ։ Լոգոն 500 000-ի դեպքում է պետք։ --Լիլիթ (քննարկում) 10:30, 16 Մարտի 2015 (UTC)
Երջանիկ ջան, 150 000 ունեին խորվաթները, եթե չեմ սխալվում, դրել էին այդպիսի լոգո: Հաշվի առնելով մեր, լավագույն դեպքում երկու տարիների տեմպերը, մենք տարին գրում ենք 50 000 հոդված: Այսինքն՝ լոգո ուզում ես ստեղծել 7 տարի հետո? Լոգոն դնելու իմ առաջարկը լինելու էր ամանորյայի նման՝ մի քանի օրով:--Հայկ (արաբագետ) 10:38, 16 Մարտի 2015 (UTC)
Հավելեմ գրածիս, որ մենք տարեկան 40 000 գրում էինք, երբ շեշտը դրել էինք քանակի վրա, իսկ հիմա շեշտը որակի վրա է, և որ քանակը նույն տեմպերով կաճի՝ դժվար է ասել--Հայկ (արաբագետ) 10:40, 16 Մարտի 2015 (UTC)
Շնորհակալություն խմբագիրներ ջան...
Հ.Գ. Փաստորեն 8 տարի առանց նոր լոգոյի Frowny.svg--Աշոտ1997 (քննարկում) 10:36, 16 Մարտի 2015 (UTC)
Վայ, Աշոտ ջան, ինչի՞ այդպես վատատեսորեն, ամեն ինչ դեռ առջևում է, սակայն ոչ այդքան հեռու առջևում :-)--Լիլիթ (քննարկում) 10:40, 16 Մարտի 2015 (UTC)
Տեսնենք-տեսնենք :-) (կաշխատեմ անել ամեն ինչ որ ծայրահեղ վատատես դուրս գամ)--Աշոտ1997 (քննարկում) 11:25, 16 Մարտի 2015 (UTC)
Ես էլ եմ դեմ լոգոն փոխելուն:--Դավիթ () 10:52, 16 Մարտի 2015 (UTC)
Շատ սիրելով բազմակարծությունը, բայց ամեն դեպքում, ինչու՞ Դավիթ ջան:--Հայկ (արաբագետ) 11:30, 16 Մարտի 2015 (UTC)
Որովհետև, իմ կարծիքով, 150 000-րդ հոդվածը այնպիսի նշանակալի երևույթ չէ, որի պատճառով պետք է լոգո փոխվի:--Դավիթ () 11:55, 16 Մարտի 2015 (UTC)
Պարզ է: Իսկ դու ի՞նչ ես կարծում: 500 000-ն է նշանակալի՞: Թե՞ քանակին առհասարակ նշանակություն չես տալիս, ուզում է 100 000 լինի, ուզում է 150, ուզում է՝ 500--Հայկ (արաբագետ) 12:38, 16 Մարտի 2015 (UTC)
Կներեք, մեծամասնությանը հակառակ կարծիք արտահայտելուս համար... Լոգոն պետք է փոխել, գտնում եմ, որ այսպիսի գեղեցիկ բաներ, ինչպիսիք են Լոգոն, պիտակները, շքանշանները և այլն ոգևորում են մարդկանց ու ստիպում նրանց մտնել ու խմբագրել... Սա էլ մի առիթ կլինի, որ հերթական անգամ մեր հարգարժան լրագրողները անրադառնան մեր վիքիին... իսկ դա կապահովի խմբագիրների ներհոսք :) Կարծում եմ, որ մենք խմբագիրների մեծ պակաս ունենք: --Ahaik (քննարկում) 14:30, 16 Մարտի 2015 (UTC)

Շնորհավոր :) Մի քանի օրով արժի լոգոն փոխել, մարդիկ փոփոխությունը միանգամից նկատում են, ոգևորվում են, հետաքրքրվում են և այլն, ինչպես Ahaik֊ը նշեց։ --Albero (քննարկում) 20:53, 16 Մարտի 2015 (UTC)

Համայնք ջան, քանի որ պատկերանիշը փոխելու համար, հարկավոր է այն ունենալ, իսկ ունենալուց հարկավոր է համայնքի հեղինակավոր կարծիքն ու համաձայնությունն էլ ունենալ նրա տեսքի մասին, իսկ դա ժամանակ է խլում։ Մինչև այդ բոլորին հասնենք, հաստատ մի 1000 հոդված էլ կավելանա։ Այդ հաշվի առնելով առաջարկում եմ այս բոլորին պատրաստվել ու 200 հազարի պատկերանիշը պատրաստ ունենալով, սպասել հոդվածների այդ քանակին հասնելուն։ --BekoՔննարկում 06:59, 17 Մարտի 2015 (UTC)
Ես համաձայն եմ--Աշոտ1997 (քննարկում) 08:21, 17 Մարտի 2015 (UTC)

Տասնորդական և հազարերորդական բաժանիչներ[խմբագրել կոդը]

Ես նկատեցի, որ թվի ամբողջ մասը տասնորդականից առանձնացնելու համար ամենուր « ․ » (կետ) եմ կիրառում։ ՀՀ֊ում ստորակետն է ընդունված որպես տասնորդական բաժանիչ, իսկ կետը՝ որպես հազարերորդական։ Այսինքն՝ Հայաստանում ընդունելի է թվի 100․000,000 գրառումը, ոչ թե 100 000․000 կամ 100,000․000։ Արդյո՞ք այս հարցը քննարկելի է, թե՞ պարտավոր ենք ընդունված ստանդարտին ենթարկել։ Հայերեն վիքիում կա՞ ընդունված պայմանավորվածություն այս մասին։ --Albero (քննարկում) 06:36, 17 Մարտի 2015 (UTC)

Որքան տեղյակ եմ, մենք 1000-ականի բաժանարար ընդհանրապես չենք օգտագործում կամ էլ բացատ ենք թողնում` օրինակ 100 000.000:--Արման Մուսիկյան (քննարկում) 06:46, 17 Մարտի 2015 (UTC)
Հա, Արման ջան, հազարերորդականը համարյա չենք օգտագործում։ Խոսքս գլխավորապես տասնորդականի մասին է։ Դու էլ ես « ․ » դրել :) Կետի հանդեպ իմ ամբողջ համակրանքով ու կապվածությամբ հանդերձ՝ կասկած ունեմ, որ ճիշտը ստորակետ դնելն է։ --Albero (քննարկում) 06:51, 17 Մարտի 2015 (UTC)
Լեզվաբաններից կարելի է ճշտել: Ի՞նչ կարող եք այս մասին ասել հարգելի Արփինե և Արմինե: --Արման Մուսիկյան (քննարկում) 06:55, 17 Մարտի 2015 (UTC)
Նման կանոն ընդհանրապես չեմ հանդիպել, ստորակետ դրվում է տասնորդական կոտորակներում, իսկ ամբողջ թվերը գրվում են առանց կետիկամ ստորակետի: --Արմենուհի (քննարկում) 07:03, 17 Մարտի 2015 (UTC)
Մեծարգո համայնք ջան, մեզ դպրոցում դեռ սովորեցրել են, որ տասնորդական մասը բաժանում է ստորակետը, անյուամենայնիվ, այդ ժամանակներից արդեն լիքը տարի է անցել ու մի երկու պետություն ու մի 10-20 կրթության նախարար... :P հնարավոր է ինչ-որ բան փոխվել է:--Ahaik (քննարկում) 07:45, 17 Մարտի 2015 (UTC)
Իմ կարծիքով պետք է գրել ճիշտ հայերենով, իսկ հայերենում միշտ ընդունված է եղել ստորակետը, կետը դրվում է ամերկյան ձևով, նույն Excel-ում և այլն:--Սամվել (քննարկում) 07:52, 17 Մարտի 2015 (UTC)
Մեզ էլ են դպրոցում ստորակետը սովորեցրել, բայց դպրոցից հետո սկսեցի կետը նախընտրել, ինչի պատճառը անգլիալեզու գրականություն կարդալս էր։ Հավանաբար տեխնիկական գրականությունը անգլերեն կարդացողները կետին են վարժվում, բայց եթե ստորակետը անբեկանելի կանոն է, պետք է բոլոր հոդվածները վերախմբագրվեն, համենայն դեպս, գոնե իմ գրած :) --Albero (քննարկում) 08:04, 17 Մարտի 2015 (UTC)
Որպես լեզվաբան՝ հաստատում եմ վերոնշյալ շարադրածը: Կետը դրվում է զրոների ժամանակ, կամ առհասարակ չի դրվում՝ ՀՎ ունի 150 314 (150.314) հոդված: Ստորակետը դրվում է ամբողջի ժամանակ՝ ՀՎ հոդվածների էջի խմբագրումների միջին թիվը՝ 5,69 է:--Հայկ (արաբագետ) 12:44, 17 Մարտի 2015 (UTC)
Ալբերոն ճիշտ է, ու այս խնդիրը շա՜տ հոդվածներում է հանդիպում։ Սա պետք է Ոճական ուղեցույցի մեջ ֆիքսել, թվականներ բաժնում։ Խնդիրը գալիս է, անգլերեն ՎՊ–ից թարգմանելուց (կամ անգլերենից թարգմանածը թարգմանելուց), երբ դրան ուշադրություն չեն դարձնում։ Սա որոշվում է երկների ստանդարտով, ոչ թե լեզվի։ Խնդիրը նաև գալիս է նրանից, որ ՀՀ համակարգիչների վրա օպերացիոն համակարգ տեղադրելուց, հաճախ կարգավորումները թողնում են «ԱՄՆ–ի» ալարելով լռլելյայնը փոխել, եթե դրվի երկիրը «Հայաստան» նման խնդիր այնտեղ էլ չի ծագում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:58, 22 Մարտի 2015 (UTC)
Ես էլ մտածում էի, թե որտեղ կարելի է գրել, ավելացրեցի ոճական ուղեցույցում։ --Albero (քննարկում) 12:11, 23 Մարտի 2015 (UTC)

հետաքրքիր տեսք[խմբագրել կոդը]

ողջույն բոլորին, մի հատ խնդրեմ նայեք Ռալֆ (մուլտֆիլմ) հոդվածը, այնտեղի պրեմիերաների մասը, ով կարող է ուղղել որ չփակի հիմնական տեղեկաքարտ, նման բան ճիշտն ասած առաջին անգամ եմ տեսնում։ --ERJANIK քննարկում: 11:57, 17 Մարտի 2015 (UTC)

OptiYes check.svg Արված է--Լիլիթ (քննարկում) 12:00, 17 Մարտի 2015 (UTC)

Կաղապար:Քննարկման էջի խորագիր2[խմբագրել կոդը]

Հարգելի համայնք խնդրում եմ քննարկել «Քննարկման էջի խորագիր2» կաղապարի օգտագործման նպատակահարմարությունը մեր վիքիպեդիայում: Ահա կաղապարի տեսքը հոդվածի քննարկման էջում՝ Քննարկում:Իսպանիա--Աշոտ1997 (քննարկում) 07:55, 21 Մարտի 2015 (UTC)

Իմ կարծիքով ավելորդ ծանրացնում է քննարկման էջը։ --Լիլիթ (քննարկում) 08:03, 21 Մարտի 2015 (UTC)
իմ կարծիքով էլ այդքան կարևոր բան չի, բայց դժվար թե նոր օգտագործողներ լինեն, կարելի է և եղածը թողնել: --ERJANIK քննարկում: 07:04, 22 Մարտի 2015 (UTC)
Կաղապարը չի տալիս ոչ մի նոր տեղեկություն բացի իմացացից,արաջարկում եմ արաջարկել ջնջման։ - Kareyac (քննարկում) 08:42, 22 Մարտի 2015 (UTC)
Առաջարկում եմ կաղապարը դնել այն էջերին, որտեղ քննարկումները շատ ծավալուն են ավելորդ խառնաշփոթ չառաջացելու համար, իսկ թե որտեղ դնել կաղապարը պետք է գրել կաղապարի փաստաթղթերում, ինչպես նաև քննարկման էջի ուղեցույցում եթե հետագայում այն գրվի:--Սամվել (քննարկում) 06:59, 23 Մարտի 2015 (UTC)

Հայոց ցեղասպանություն հոդվածը ընտրյալի թեկնածու[խմբագրել կոդը]

Հայոց ցեղասպանություն հոդվածը ներկայացվել է քվեարկության որպես ընտրյալ հոդվածի թեկնածու։ --ERJANIK քննարկում: 09:50, 21 Մարտի 2015 (UTC)

Կուսակցական խառնաշփոթ[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի վիքիհամայնք: Այստեղ ավելացել են մի քանի կուսակցություններ՝ որպես արագ ջնջման ենթակա, սակայն կաղապարը բացակայում է հոդվածի մեջ: Ի՞նչ խնդիր կարող է լինել--Հայկ (արաբագետ) 10:47, 21 Մարտի 2015 (UTC)

Օրինակ ո՞ր հոդվածում--Աշոտ1997 (քննարկում) 10:58, 21 Մարտի 2015 (UTC)
խնդիրը Մասնակից:Kareyac-ի արած այս խմբագրումն էր, հիմա նորմալ է։ --ERJANIK քննարկում: 11:10, 21 Մարտի 2015 (UTC)
Բոլորին շնորհակալություն արագ արձագանքի համար։ - Kareyac (քննարկում) 13:45, 21 Մարտի 2015 (UTC)

Հայաստան հոդված[խմբագրել կոդը]

Որքան է արդարացի, որ իմ ահռելի ներդրումն այս հոդվածում առանց ինձ տեղյակ պահելու cat-paste-ով գնացել է ինչ-որ մի հոդված: Իսկ խմբագիրը Մասնակից:Hayk.arabaget-ն է (Տես https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6&diff=2716905&oldid=2713780 ): Ու ինչի Հայաստանի պատմությունը Հայաստան հոդվածով սկսվում է 1728 թ.-ից (Մոնղոլ-թաթարական արշավանքներից): Միթե Հայաստանը դրանից առաջ պատմություն չի ունեցել: Ես 2 ամիս չարչարվել եմ այդ մի քանի գլուխների վրա, գրքերից կարդացել և համառոտագրել եմ, եղածը կարգի եմ բերել: Ու այսօր բացում եմ հոդվածը ու իմ գրածից մի կտոր իսկի չեմ գտնում: Ինչով կարելի է սա բացատրել, եթե իրենց նման արարք են թույլ տալիս արդեն փորձառու մասնակիցները: Միթե ամեն մեկի արարքը պետք է հետևի՞:--Արման Մուսիկյան (քննարկում) 18:37, 23 Մարտի 2015 (UTC)

Իսկ Հայաստանի նման հոդվածների վրա կտրուկ փոփոխություններ ըստ իս պետք չէ: Պետք է նախ քննարկել: Ինչ կլինի, եթե մեկ ուրիշի խելքին էլ փչի ստեղծել Հայաստանի տնտեսություն, Հայաստանի ֆլորա և Ֆաունա, Հայաստանի մշակույթ: Ուրեմն Հայաստան հոդվածը պետք է ջնջենք իսպա՞ռ: Մենք ունենք հարուստ պատմություն և դա պետք է ներկայացված լինի, այլ ոչ թե գաղտնիաբար մի քանի մասնակիցների ներդրումները ջնջելով տեղափոխել այլ հոդված որպես սեփական ներդրում:--Արման Մուսիկյան (քննարկում) 18:44, 23 Մարտի 2015 (UTC)
Ես վերականգնեցի ջնջված ներդրումները: Նմանատիպ արարքը Վիքիպեդիայում անթույլատրելի է: Պետք է նախորդ մասնակիցների որակյալ ներդրումները պահպանվել, այլ ոչ թե առանց քննարկման սեփականաշնորհել: --Արման Մուսիկյան (քննարկում) 19:14, 23 Մարտի 2015 (UTC)
Արման, քեզ պատասխանել եմ իմ քննարկման էջում, վերականգնել եմ հոդվածի պատմության բաժինը այնպես, ինչպես իմ խմբագրումներից առաջ էր: Պետք է մնա, որովհետև այն տեսքը, որով վերականգնել ես դու, ունի իմ կողմից պատճենած հատվածներ՝ դասագրքերից: Այդ խնդիրը էլ ավելի չբարդացնելու համար սա թող մնա ժամանակավոր, մինչև ամեն ինչ կարգավորեմ և նորովի գրեմ հոդվածի «պատմություն» բաժինը:--Հայկ (արաբագետ) 20:20, 23 Մարտի 2015 (UTC)

Խնդիր այլ լեզուների հետ[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի խմբագիրներ: Շիրվանշահերի պետություն հոդվածում հղումներ նշված չեն, սակայն դատայում ավելացրել եմ, թուրքերենում ու ադրբեջաներենում ցույց է տալիս, ռուսերենում՝ մենակ հայերեն է ցույց տալիս, իսկ հայերենում՝ ոչ մի բան: Խնդրում եմ աջակցել, առաջին անգամ եմ նման խնդրի առաջ: Նախապես շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 22:30, 24 Մարտի 2015 (UTC)

Խնդիրը ռուսերեն հոդվածի մեջ է: Այն որ խմբագրել կտաս, կտեսնես, որ հոդվածի վերջում միջլեզվային հղումներ են պարունակում, որոնք հավանաբար տվյալների բազա տեղափոխված չեն: --Արման Մուսիկյան (քննարկում) 03:32, 25 Մարտի 2015 (UTC)
Ես ռուսերենի միջլեզվային հղումներն արդեն ջնջել էի, ու չէր փոխվում կես ժամ շարունակ:--Հայկ (արաբագետ) 06:23, 25 Մարտի 2015 (UTC)
Ширваншах տիտղոսի մասին է, պետության մասին Ширванն է։ - Kareyac (քննարկում) 03:48, 25 Մարտի 2015 (UTC)
Ես հայերեն, ազերբեջաներեն և թուրքերեն հոդվածները միացրեցի անգլերեն հոդվածի տվյալների բազային, որովհետև այն ավելի մեծ է: Թուրքալեզու հոդվածների մոտ տվյալները 5 րոպեից ավել է, ինչ չի թարմանում, բայց հուսամ, կշտկվի:--Արման Մուսիկյան (քննարկում) 03:52, 25 Մարտի 2015 (UTC)
Իզուր: Ես ինքս եմ առանձնացրել: Մի դեպքում Շիրվանշահերի մասին է, մյուսում՝ նրանց պետության: Ես հիմա կվերականգնեմ--Հայկ (արաբագետ) 06:23, 25 Մարտի 2015 (UTC)
Փաստորեն՝ իմ ուղղումներից հետո պարբերաբար ջնջումներ էին լինում: Մեր հարևանները դեռ վիքիդատայի տեղը չգիտեն: Ինքս ուղղեցի, հիմա ամեն ինչ ստացվեց վերականգնելուց հետո--Հայկ (արաբագետ) 06:31, 25 Մարտի 2015 (UTC)

Պատմական կեղծարարություն[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի խմբագիրներ: Կարելի՞ է այս մրցույթի շրջանակներում բողոքել ադրբեջանցիների դեմ: Պատմության մասը նայելուց հետաքրքիր բաների ականատես եղա. պարզվում է, որ Սյունիքի թագավորությունը և Խաչենի իշխանությունը նրանց պատմության մասն են կազմում, Մխիթար Գոշի դատաստանագիրքը չգիտես ինչու հայտնվել է այնտեղ, և կան մի քանի դինաստիաներ նաև՝ քուրդ Շադդադյանները, թուրքմեն Ակկոյունլուները և Կարակոյունլուները, արաբ Շիրվանշահերը ու Սաջյանները: Դա դեռ միայն պատմության հատվածը, ես մնացածը չեմ նայել--Հայկ (արաբագետ) 06:52, 26 Մարտի 2015 (UTC)

Կեղծարարությունը չափազանց շատ ա, ու նույնիսկ անգլերեն հոդվածներում, գրած ա մի միտք, հղում ա դրված, բայց հղումում լրիվ ուրիշ բանի մասին ա... Հավանաբար պետք ա մի հատ խումբ սարքել ու համակարգային մոտենալ այդ խնդրին, պայքարել ամեն հոդվածի մակարդակով... --Ahaik (քննարկում) 09:57, 26 Մարտի 2015 (UTC)
Ամեն հոդվածը հեչ, Ahaik ջան, ես արդեն մի քանի վիքիպեդիաներում մաքրել եմ «ադրբեջաներեն» ու «ադրբեջանցի» բառերը Կարակոյունլու և Ակկոյունլու հոդվածներից: Խոսքս վերաբերում էր նրան, որ CEE ներկայացրած ցանկում իրենք դա նշել են՝ որպես իրենց պատմության բաժնի մի մաս:--Հայկ (արաբագետ) 11:10, 26 Մարտի 2015 (UTC)
Հայկ ջան, չգիտեմ կարող ենք արդյոք դիմել կազմակերպիչներին, ու չի դիտվի դա արդյոք ոչ կառուցողական վիճաբանության փորձ... Ես էլ նկատի ունեի ավելի գլոբալ խնդիր, որի դեմը պետք է առնել, ու առնել ինստիտուցիոնալիզացված ու հետևողական: Այս մի դեպքով սահմանափակվելը իմ կարծիքով սխալ մոտեցում կլինի (իհարկե չեմ ասում որ դու առաջարկում էիր սահմանափակվել :P): --Ahaik (քննարկում) 13:26, 26 Մարտի 2015 (UTC)
Լավ, պարզ է, Ahaik ջան: Ու որ այսքան մարդ տեսավ ու բան չի ուզում ավելացնել՝ ուրեմն մի բան կա: Ես կշարունակեմ իմ ձևով՝ «տակից»: Հոդված առ հոդված, որտեղ նկատեմ կեղծիք, կդնեմ ճիշտը, ու կողքին մեկ-երկու աղբյուր: Մինչև հիմա քանի ամիս է՝ այդպես եմ արել, ու հիստերիկ դեպքեր չեն գրանցվել: Մեկ-երկու ընդդիմացող եղել է, հիմնականում մեր բոլորի շատ սիրելի ռուվիքիում, բայց դե անարդյունք: Ընդհանուր մրցույթին ու ծրագրին կաշխատեմ չանդրադառնալ--Հայկ (արաբագետ) 14:21, 26 Մարտի 2015 (UTC)
Հայկ ջան, ապրես կարևոր գործ ես անում:--Ahaik (քննարկում) 14:46, 26 Մարտի 2015 (UTC)

CEE Spring 2015 միջազգային համագործակցություն[խմբագրել կոդը]

Հարգելի համայնք, մարտի 21-ից սկսում ենք միջազգային համագործակցության եռամսյակ կենտրոնական և արևելյան Եվևոպայի երկրների Վիքիպեդիաների միջև։ Երեք ամսվա ընթացքում ստեղծելու և բարելավելու ենք հոդվածներ արևելյան Եվրոպայի երկրների մասին։ Հոդվածները կառաջարկվեն տարածաշրջանի տարբեր լեզուներով Վիքիպեդիաների կողմից այստեղ՝ ըստ թեմաների։ Կարելի է նաև գրել ցուցակներում չընդգրկված, բայց տվյալ երկրին առընչվող հոդվածներ։ Երկիրն ընտրելու համար հարկավոր է սեղմել համապատասխան դրոշին։ Ըստ ժամանակացույցի գրելու ենք 10-ական օր երկու երկրի մասին։ Առաջին տասը օրվա ընթացքում գրվելու են հոդվածներ Ալբանիայի և Հայաստանի մասին։ հաջորդ տասնօրյակներում արդեն կկարողանանք լիարժեք գրել երկուական երկրի մասին։ Նախնական ժամանակացույցն այստեղ է։ Մրցույթի հաղթողները ընտրվելու են ըստ ստեղծած հոդվածների քանակի և որակի։ Հաշվվելու են համագործակցության համապատասխան էջում դրված և ստորագրված հոդվածները։ Մասնակիցներին հարկավոր է ստորագրությամբ հաստատել մասնակցությունը հետևյալ էջում։ Մրցույթին կարող են մասնակցել միայն նշված ժամանակահատվածում ստեղծված և քննարկման էջում համապատասխան կաղապար ունեցող հոդվածները։--BekoՔննարկում 07:40, 17 Մարտի 2015 (UTC)

Beko ջան, հիմա ես ուզում եմ գրեմ Ադրբեջանի մասին, պետք է սպասեմ, մինչև մի շաբաթն անցնի?--Հայկ (արաբագետ) 20:10, 18 Մարտի 2015 (UTC)
Հայկ ջան, կարելի է տասնօրյակների ժամանակ գրել նաև մյուս երկրների մասին։ Բայց եթե երկիր—երկիր չգնանք, հնարավոր է երկիր լինի, որի մասին չգրեն։ Ցանկալի է տվյալ երկրի ցանկին անդրադառնալ իր տասնօրյակում։--BekoՔննարկում 06:30, 19 Մարտի 2015 (UTC)
Պարզ է: Ուղղակի ուզում էի Ադրբեջանը ոտից գլուխ մի հատ ներկայացնեի, իրանք էլ իրանց ոտով եկան ու մտան վիքի: Ես արդեն շատ վիքիներում եմ դրանց դեմք-դիմակը պատռել--Հայկ (արաբագետ) 08:52, 19 Մարտի 2015 (UTC)
Հայկ ջան կարող ես սկսել, առավել ևս առաջին տասնօրյակում մեր համար միայն Ալբանիան է։--SusikMkr (քննարկում) 14:06, 19 Մարտի 2015 (UTC)
Շատ լավ, SusikMkr: Եվ վերջին հարցը՝ տվյալ երկրի ցանկը ավարտելուց հետո, կարելի՞ է հավելյալ հոդվածներ գրել:--Հայկ (արաբագետ) 07:41, 20 Մարտի 2015 (UTC)
Այո կարելի է:--SusikMkr (քննարկում) 09:12, 20 Մարտի 2015 (UTC)

Եվ մի մոռացեք հոդվածների քննարկման էջում դնել հետևյալ կաղապարը՝ {{CEE Spring 2015/հոդված}}։--BekoՔննարկում 05:59, 21 Մարտի 2015 (UTC)

Իսկ բարելավմա՞ն ժամանակ ինչ կաղապար Beko ջան--Հայկ (արաբագետ) 09:41, 21 Մարտի 2015 (UTC)


Ինչու ենք ընտրում ադմին[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի վիքիպեդիացիներ: Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրները, պարբերաբար, աշխատանքները հեշտացնելու նպատակով ընտրում են այս կամ այն մասնակցին (իր սեփական ցանկությամբ) ադմին: Այս էջում պարզ նշվում է, որ ադմինիստրատոր լինելը ենթադրում է Վանդալային խմբագրումների արագ հետ շրջում, Գրանցված և անանուն մասնակիցների արգելափակում, եթե նրանք խախտում են Վիքիպեդիայի օրենքները և չեն ենթարկվում նախազգուշացումներին, Մասնակիցների հարցերին պատասխանել և այլ գործառույթներ: Այսինքն՝ ադմինական դրոշակը անհրաժեշտ է առաջին հերթին՝ վիքիպեդիային, ու ոչ թե ինչ-որ անձի՝ խմբագիր թե ադմին: Ցավոք, մեր վիքիպեդիայում գործում է այլ, չգրված օրենք: Քաղաքագիտության մեջ 20-րդ դարի իրավագիտության և քաղաքագիտության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը սա անվանում է «սեղանի տակ»: Այսինքն՝ սպասում ենք, մինչև խնդիրը լուծվի (կամ գնալով էլ ավելի լճանա) ինքնաբերաբար: Ուրեմն հարց, թեկուզ և հռետորական՝ էլ ինչու՞ է վիքիհամայնքը ընտրում ձեզ ադմին:

Փաստորեն, նույնիսկ այն բանից հետո, երբ ես ահազանգում եմ ադմինների տախտակում, որ ադրբեջանցին վանդալիզմ է տարածում, և որ հայերը վիքիպեդիան կարդալուց կարող են տեսնել, որ ադրբեջանցիների թվաքանակը 35-40 միլիոն է, և որ ինչ հոգեբանական ապրումներ կարող է ունենալ հայ ընթերցողը, դա (որոշ չափով) հետաքրքրում է Հայերեն Վիքիպեդիայի 9 ադմիններից 3-ին: Եվ դա այն դեպքում, երբ ինչ-ինչ, բայց ադմինների տախտակին հետևում են առնվազն 7-ը (մյուս երկուսի սուբյեկտիվ և քննարկման ոչ ենթակա ծայրահեղ պասիվության պատճառով): Մենք (ներողություն՝ դուք) լռում եք, իսկ խնդիրները շարունակում են իրար հաջորդել: Մարդիկ կարողանում են այս կամ այն չափով վարկաբեկել մեր վիքին, իսկ մենք լուռ նստած՝ նայում ենք: Դրանից է կախված մեր ընթերցողի և մեր վերաբերմունքը, սա մեր բոլորի վիքին է, և դրա դեսպանները դուք եք: Իսկ ի՞նչ է նշանակում՝ սպասել ադմիններից կոնկրետ մեկի պատասխանին: Ինչու է միշտ այդ մեկը պարտաճանաչ, արդարացի և անկողմնակալ, թեկուզ և ուշացած, պատասխանում, իսկ մյուս բոլոր ադմինները հանգիստ սպասում են իրեն:

Սա առաջին դեպքը չէ, որին ես ականատես եմ լինում իմ այսքան ամիսների խմբագրման ընթացքում: Հայերեն Վիքիպեդիան, հայ խմբագիրը, և հայ ընթերցողը ձեր կարիքն ունի ավելի շատ, քան դուք կարող եք պատկերացնել: Եվ ադմինական պարտականության մեջ թող որ չմտնի միայն հոդվածի ջնջման կոճակը: Ուստի ես ձեզ հորդորում եմ՝ լինել ավելի ակտիվ ու վարել աշխույժ քննարկումներ: Հարգանքներով՝ Հայկ (արաբագետ) 08:58, 28 Մարտի 2015 (UTC)

Հետաքրքիր է, թե դու ինչ կանեիր ադմինի դերում, հարելի Հայկ: Շատ ես սիրում մարդկանց վարքաբեկել ու պատեհ-անպատեհ առիթով կռիվների մեջ քաշել: Հայերեն Վիքիպեդիայում խնդիրները չափից դուրս շատ են և 6-7 ադմինով գործը գլուխ դուրս չի գա: Ես ինքս հազիվ եմ հասցնում հետևել իմ կողմից ստեղծված Վիքիընդլայնում նախագծին: Ողջ ռեսուրներս ծախսվում է դրա վրա: Իսկ կոնկրետ այդ ադրբեջանցու հետ խնդրին ես չգիտեմ ինչպես կարելի է լուծում տալ, դրա համար էլ չեմ արձագանքում, բայց ոնց տեսնում եմ, ձեր խմբագրումները արդեն վերածվում են խմբագրական պատերազմի: Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 09:08, 28 Մարտի 2015 (UTC)
Արման Մուսիկյան, ես չեմ վարկաբեկում, այլ հորդորում եմ, և դրա համար բերում եմ բոլոր անհրաժեշտ պատճառները, սա մեկ: Երկրորդ, ես ադմին լինելու պարագայում ինչ կանեի. ես արդեն քանի անգամ ասել եմ, որ ես Հայերեն Վիքիպեդիայում ընդամենը խմբագիր եմ, և ցանկություն չունեմ լինելու ադմին, որովհետև իմ գլխավոր նպատակը միանգամայն այլ է, և ադմին լինելը ինձ կխանգարեր, ու այս հարցում ոչ մի եթե չի կարող լինել, սա երկու: Եվ վերջապես, մի քանի անգամ արդեն նշվել է, որ ոչ մեկին չի հետաքրքրում, որ ստեղծել ես Արևմտյան Հայաստանի 9500 գյուղի մասին հոդված, արել ես 40 000 խմբագրում, կամ վարում ես Վիքիընդլայնում նախագիծը: Ինչ որ անում ես՝ լավ ես անում, անում ես քո, իմ, խմբագրի և ընթերցողի համար: Եթե ամեն անգամ անելուց պետք է բոլորին հիշեցնես քո արած ներդրումների չափը, ավելի լավ կլինի մտածել՝ ինչքանով է նպատակահարմար անելը: --Հայկ (արաբագետ) 09:16, 28 Մարտի 2015 (UTC)
Երբևէ ես մեջ բերել եմ որ արել եմ 40 000 խմբագրում, կամ էլ Արևմտյան Հայաստանի գյուղերի մասին այդքան հոդված եմ ստեղծել: Սա արդեն վարքաբեկում է: Եվ մյուս, ինչի համար նշեցի նախագիծը, քանի որ այդ նախագիծը ինձանից հսկայական ռեսուրսներ է խլում, նամանավանդ նորեկների հետ աշխատելը: Օր է լինում, որ ես 10 ժամ միայն ստուգել ու նոր ցանկեր կազմելով եմ զբաղված: Իսկ քո կողմից ինչքան էր նպատակահարմար իմ ներդրումները մեջ բերելը: Դրանով ինչ էիր ակնկարկո՞ւմ, հարգելի Հայկ, ասա մի տեսնեմ:--Արման Մուսիկյան (քննարկում) 09:22, 28 Մարտի 2015 (UTC)
Սա տասը հազար հոդվածի մասին գրավոր առնվազն 3-4 դեպքերից մեկը: Բանավորի հղումները կարող են հիշել սա կարդացողները, ու էթիկետի տեսակետից ելնելով, չեմ ուզում մանրամասնել՝ արդեն իրոք քեզ չվարկաբեկելու համար: Նախագծի համար հղում-մեջբերումների կարիք երևի չկա էլ: Այս մի քանի նախադասությունը, որ գրեցիր, կարող էիր գրել նաև ադմինների տախտակում (սա արդեն քո գործն է, և զուտ օրինակի համար եմ ասում): Իսկ ինչ վերաբերում է ակնարկին, ապա վերևում նշել եմ, ոչ թե ակնարկել, ասել եմ պարզ տեքստով՝ Եթե ամեն անգամ անելուց պետք է բոլորին հիշեցնես քո արած ներդրումների չափը, ավելի լավ կլինի մտածել՝ ինչքանով է նպատակահարմար անելը:--Հայկ (արաբագետ) 09:29, 28 Մարտի 2015 (UTC)
ՀԳ. կռիվների մասին, քո գրածը արդեն բացահայտ վարկաբեկում է՝ այն, որ ես կռիվների մեջ եմ մարդկանց ներքաշում--Հայկ (արաբագետ) 09:30, 28 Մարտի 2015 (UTC)
Իսկ դու լրիվ կոնտեկստը կարդացել ես, Հայկ: Այդ մարդը մեջ էր բերում որ ինքը արևմտահայ է, դրա համար էլ նեղում են իրեն մեր վիքիում, դրա համար էլ ես այդ նախադասությունն եմ գրել: Իսկ խմբագրումների քանակը լոկ իմ էջում եմ նշել ու ոչ մեկի աչքը չեմ կոխել: Զարմանալի չէ, քո նման վարքը, չէ որ դու էիր, որ մի տարի առաջ հրապարակավ վատաբանում էիր մեր հարգելի ադմիններից մեկին Ֆեյսբուքի էջով, դու էիր: Թե քո դուրը չեկավ, որ ես քո կողմից իմ և մի քանի մասնակիցների ներդրումների ջնջում բացահայտեցի: Իսկ դու ինչ արեցիր իմ հետ շրջելուց հետո: Նստար ու հատ-հատ ման եկար քո ներդրումները ու դրանք էլ ջնջեցիր: Ես հարգում եմ քո ներդրումը, բայց քո նման արարքները հասկանալ չեմ կարող: Հականալ չեմ կարող, երբ նստում ու վատաբանում ես այս կամ այն մասնակցին, ասելով որ նա ավելի լավը կարող էր անել: Արի դու էլ ադմին դարձիր, տես ինչ կանես: Իսկ կոնկրետ ես ադմին եմ դարձել, որովհետև ադմինների պակաս կար: Վանդալիզմիի էին ենթարկվում հայերեն վիքիպեդիայի էջերը, ժամերով դրանք հետ բերով և վանդալներին արգելափակող չկար: Միայն Մհերն էր, որին ի դեպ հենց դու փորձում էիր վարքաբեկել: Եթե ես չեմ արձագանքում, ուրեմն ժամանակս չի հերիքում: Ամեն անգամ չպետք է գրեմ, գիտեք, ես ժամանակ չունեմ: Դա դու ինքդ պետք է հասկանաս, եթե Վերջին փոփոխությունները բացում նայում ես:--Արման Մուսիկյան (քննարկում) 10:33, 28 Մարտի 2015 (UTC)
Ինչպես ինձ արդեն քանի անգամ ասել են՝ համբերատար պատասխանիր: Հիմա էլ համբերատար պատասխանեմ: Արման, քո եզրակացությունները բոլորը սխալ են: Այո, ֆեյսբուքով եղել է նման բան կես տարի առաջ, գուցե և ավելի վաղ: Մարդկային հարաբերություններում ամեն ինչ լինում է: Դրանից հետո անցել է շատ բան, և ի՞նչ: Ինչ կապ ուներ իմ բացած խոսակցությունը սրա հետ: Ինչ վերաբերում է 10 000 հոդվածին, ես նշեցի, որ դա ընդամենը մեկ օրինակ է, որ ես հիշում եմ կոնկրետ տեղով, բայց այսպիսի օրինակները 3-4-ն են՝ գրավոր, իսկ բանավորները չեմ ասում՝ քեզ չվարկաբեկելու համար: Իսկ ինչ վերաբերում է քո «բացահայտմանը», որն ըստ քեզ, իմ դուրը չի եկել: Ես քո առաջին իսկ արձագանքից բացատրեցի ամեն ինչ, ու շնորհակալություն հայտնեցի նրա համար, որ հիշեցրել ես այդ կարևոր բացի մասին: Ինչ կապ ուներ իմ բացած քննարկումը՝ ադրբեջանցու մասին, նրա հետ, որ քո կարծիքով, իմ դուրը չի եկել քո «բացահայտումը»: Երրորդ, հատ-հատ ման գալու ու ջնջելու մասին, եթե տեղյակ չես, ասեմ, որ ես սեղմել եմ դիտել պատմությունը կոճակը, ինձնից առաջ արված տեքստը ամբողջությամբ, առանց որևէ բացառության, վերականգնել եմ: Հատ-հատ, բառ-բառ կամ տող-տող խմբագրելու համար, 200 000 և ավելի բայթ ունեցող հոդվածը, այն էլ՝ 8-9 ամիս առաջ գրված, ես ի վիճակի չեմ: Եթե որևէ բան հաստատ չգիտես, բացահայտելուց ու լուսաբանելուց առաջ կարելի է ճշտել: Իմ ասած ու արծարծած խնդիրը շատ ավելի գլոբալ էր, քան քո բացահայտումը: Խոսքը վերաբերում է առհասարակ բարձիթողի վիճակին: Իսկ ինչ վերաբերում է անձամբ քո զբաղվածությանը, համոզված եղիր, որ մնացածները պակաս զբաղված չեն, և պակաս կարևոր գործեր չեն անում:--Հայկ (արաբագետ) 10:53, 28 Մարտի 2015 (UTC)
Հայկ ամեն ինչ քո հռետորական Ինչու ենք ընտրում ադմին արտահայտությունից ծագեց: Ամեն մի մարդ անում է իր ֆունկցիան և ևս ադմին լինելով հանդերձ պարտավոր չեմ ներքաշվել քո ուզած կռիվների դաշտ, որը դու միշտ ինձ պատեհ-անպատեհ առիթով հրահրում ես: Խնդրում եմ ինձ զերծ պահել նման պատմություններից և երկրորդ բոլորի անունները անընդհատ մի շեշտիր: Կոնկրետ, եթե քեզ իմ ադմին լինելը շատ է մտահոգում կարող ես այն հեռացնելու քվեարկություն բացել, իսկ ինքդ քեզ վրա վերցնել այն ամենը ինչ ես անում եմ: Բարին ընդ քեզ: --Արման Մուսիկյան (քննարկում) 14:24, 28 Մարտի 2015 (UTC)
եթե այսպես շարունակենք, ապա կստացվի որ հայերեն վիքիպեդիայում ներքին լարված մթնոլորտ կա ու մեր դիրքերը հեղհեղուկ են, գիտեմ որ ինձանից լավ գիտեք, բայց նորից խնդրում եմ ու հորդորում եմ հարգելի Հայկ և Արման, պետք է լինել ավելի սառնասիրտ, սկսենք նրանից թե հարցը որտեղից սկսվել, ուրեմն ես որոշ նայեցի այդ հզումները, փաստորեն Հայկի գրած հղումը ԱՄՆ կառավարության կայքից էր, իսկ Interface մասնակցինը ուղղակի ինչ-որ մի կայք, պետք է փորձել գտնել ասենք Իրանի կառավարական մի կայք կամ պաշտոնական տեղեկատվություն ու գրել այդ թվերը, ու գրել որ ըստ պաշտոնական տվյալների այսքան, իսկ ոչ պաշտոնական այսքան, նման մի կայք երեկ գտա հեռախոսով, մոռացա, կնայեմ նորից այս քանի օրը, ու ասեմ այնտեղ գրված էր պաշտոնական Հայկի գրած թվերը, բայց նաև գրված էր, որ այլ հաշվարկներով կամ կարծիքներով ավելի շատ են ադրբեջանցիները Իրանում, եկեք մտածենք այդ ուղղությամբ, այլապես այդ մասնակից արված խմբագրումները ու նպատակը կստացվի որ հասավ, եթե մենք լարվենք իրար հետ։ --ERJANIK քննարկում: 06:01, 29 Մարտի 2015 (UTC)
ERJANIK ջան, այստեղ հարցը շատ ավելի գլոբալ է, քան կարելի է մտածել: Նախ՝ ընդհանուր առումով, երկրորդ՝ մասնավոր: Ընդհանուր առումով այն տեսանկյունից, որ առհասարակ ադմինների լուռ մնալը հանգեցնում է ամենավատ խնդիրների՝ իր բոլոր ամենավատ հետևանքներով, ու այս տեսանկյունից իմ հորդորը վերաբերում էր սրան: Կոնկրետ առումով՝ ադրբեջանցիների խնդիրը, այս անգամ: Բանն այն է, որ ես հստակ գիտեմ (այսինքն՝ իրենց ոլորտին առնչվող յուրաքանչյուր մարդ գիտի) թե նրանց թիվը, թե նրանց պրոպագանդան: Սա ոչ միայն կեղծ պրոպագանդա էր, այլև ինտերֆեյսի համարձակությունը՝ մտնել մեր վիքի ու անել իր փոփոխությունները: Եթե դրանք լինեին նորմալ, ես, բնականաբար ոչ մի բան չէի ասի, բայց եթե դա կարող է ազդել մեր հոգեբանության վրա, ապա այո՝ պետք է պայքարել: Լարվածության պահով ես երաշխավորում եմ, որ որևէ նպատակ չունեմ տարածելու նման բան, ուղղակի ուզում եմ ուշադրությունը հրավիրել հերթական անգամ, ասելով՝ որ մենք տեղից էլ ամեն պատեհ-անպատեհ առիթով չենք դիմում ձեզ, այլ՝ սուր անհրաժեշտության պարագայում, և ձեր կողմից չարձագանքելը տանում է ինչի: Ինչ վերաբերում է Արմանի ասածներին, ապա դրանք կոնտեքստից դուրս էին ու որևէ կապ չունեին իմ ասած ոչ ընդհանուր, ոչ մասնավոր դեպքերին: Եթե ադրբեջանցու նման գործելաոճը իր համար անպատեհ առիթ է, ուրեմն խնդիրն իրենն է: Իսկ թե ինչ կապ ունեին իմ ու այլ մասնակցի հետ կապված ֆեյսբուքային միջադեպը, իր՝ վիքիընդլայնում նախագծին մասնակցելը, բանավոր ու գրավոր կերպով ամեն պահի իր ներդրումը հիշեցնելը, իրեն ադմինիստրատորի պարտականություններից զրկման քվեարկություն բացելը, ինքդ էլ ես հաստատ հասկանում, որ առնչություն չունեին վերոշարադրյալի հետ:--Հայկ (արաբագետ) 14:18, 29 Մարտի 2015 (UTC)
Statistical Centre of Iran ժողովուրդ հարցաթերթիկում ազգության մասին հարց չկա--Աշոտ1997 (քննարկում) 06:31, 29 Մարտի 2015 (UTC)
Աշոտ, ճիշտ է: Իրանի, և Մերձավոր Արևելքի շատ երկրների մարդահամարներ անցկացվում են այլ կերպ: Իրանի բնակիչը իրանցի է (պարսիկ, քուրդ, ազարի և այլն՝ կապ չունի), Սիրիայի բնակիչը՝ սիրիացի և այդպես շարունակ:--Հայկ (արաբագետ) 14:18, 29 Մարտի 2015 (UTC)
Հայկ ջան, չալարեցի նայեցի քո գրածը ադմինների տախտակում: Ադմինները լավ էլ արձագանքել են էլի, նույնիսկ քեզ խորհուրդ են տվել, թե ինչպես ավելի ճիշտ կլինի անել, որին դու չես հետևել ու շարունակել ես քո գործը: Իհարկե ադմինների չարձագանքելը ամեն տեղ խանգարում է ու լիքը խնդիրներ են խորանում դրա պատճառով: Բայց կմեռնեմ, եթե չասեմ՝ օրինակ այս քո արած գրառումն էլ, որը իմ սուբյեկտիվ կարծիքով վիքիէթիկետի կոպիտ խախտում է՝ մասնակցի հետ կոպիտ ու բարձրից ես խոսում, իրան ինչ-որ բաներ ես սովորացնում, որը դու էլ չգիտես, ասում ես, որ ինքը քեզ խանգարում է իր արածներով, վիքիում էլի «իմ ու քո» ես անում և էլի լիքը բաներ, էլի ոչ մի արձագանք չգտավ: Այնպես որ, դա քեզ տեղ-տեղ նաև շահավետ է:--Դավիթ () 09:51, 29 Մարտի 2015 (UTC)
Դավիթ, ադմինների տախտակում կարդալիս նկատած կլինես, որ իմ ամեն քայլ մեկնաբանել եմ՝ հարցի դեպքում: Վերջում հավելել, որ այս անգամ կոնկրետ այս դեպքում անենք այսպես, որպեսզի նա չմտածի՝ մտավ, իր ուզած ձևով խմբագրեց, դուրս եկավ: Սա տվյալ մասնակցի պարագայում կարևոր է, եթե հիշում ես Սարի գելին հոդվածի և շատ այլ պատմություններ: Իսկ մյուս դեպքերում կարվեր այնպես, ինչպես խորհուրդ էր տրվել: Իսկ դրանից հետո արձագանքը մեր ադմիններից մեկի գրելուն սպասելն է. դա արդեն ոչ այդքան հաճելի երևույթ է, և դրանից հետևում է, որ կարելի է հարցի դեպքում ուղղակի գրել այդ ադմինի քննարկման էջում, ոչ թե ադմինների տախտակում կամ խորհրդարանում: Ինչ վերաբերում է իմ արած գրառմանը, որը վիքիէթիկետի խախտում է, ասեմ, թեև կապ չունի այս քննարկման հետ: Նախ՝ ադմիններից մեկը ինձ արդեն ասել է դրա մասին, և վստահ եմ, դու շատ լավ գիտես դա: Եվ նմանատիպ վարքագծին պատասխանել եմ, որ քննարկումը տեղափոխվի իմ վիքիէջ, որտեղ ես կտայի պատասխան: Եթե խախտում էր՝ թող տրվեր նկատողություն կամ զգուշացում: Արդյունքը տեսնում ես՝ ոչինչ չկա: Այո, թող լիներ, ես առհասարակ դեմ չեմ, օրենքն օրենք է բոլորի համար, և, կրկնեմ այս արտահայտությունը, դու շատ լավ գիտես, որ իմ պարագայում դա այդպես է ու ես իմ սխալները ընդունում եմ: Եվ շատ ավելի շահավետ կլիներ (եթե այդ տեսնակյունն էլ ես քննարկում) այն, որ իմ քննարկման էջում ասվեր, և ոչ թե անցներ 2-3 շաբաթ, հետո իմ գրված խոսքի տակ սա իմ դեմ օգտագործվեր: Իսկ թե ինչ համբերությամբ էի ես իրեն խմբագրել սովորեցնում, կամ իր արած հոդվածները սխալ առ սխալ ուղղում, ցանկության դեպքում կարող ես նայել իմ ու իր խմբագրումներով: Սա ասում եմ նրա համար, որ տեսնելով այն, որ նա դեռ ի վիճակի չէ նախագիծ վարել, գրել եմ՝ թող դեռ խմբագրել սովորի: Այլ մասնավոր հարցերը՝ կապված իմ այդ գրառման հետ, արծարծել չեմ ուզում:--Հայկ (արաբագետ) 14:18, 29 Մարտի 2015 (UTC)
Հա բայց 3 ադմին արձագանքել է, իսկ դու ինչ-որ կոնկրետ ադմինի վերաարձագանքին ես դեռ սպասում: Եթե կոնկրետ հենց այդ մի ադմինի պատասխանն ես ուզում, այսինքն քեզ թվում է, թե ինքն է կարողանալու միայն պատասխանի, հենց իր քննարկման էջում էլ գրիր: Քո էջում գրածի պահով ես էլ էի նույն բանն ասում, որ արդյունք չկա, ոչ մեկ չի արձագանքել: Իսկ քո դեմ օգտագործեցի, որովհետև հարմար առիթ եղավ ցույց տալու, որ դա նաև քո օգտին է աշխատում: Քո էջում գրել-քննարկելու հավես ես ընդհանրապես չունեմ (ու ոնց որ ադմիններն էլ չունեին :D), որովհետև եթե հավես ունենայի միանգամից էդ գրառման տակ էլ կգրեի: Իսկ թե ինչքան համբերությամբ ես սովորացրել, դա էն վերևում քո նշած գովալու պահերն են գալիս, որը իմ կարծիքով դեռ թույլ չի տալիս մարդու հետ այդ տոնով խոսել:--Դավիթ () 14:56, 29 Մարտի 2015 (UTC)
Դավիթ, այն, որ երեք ադմին արձագանքել է, ու ես դրա մասին ասել եմ վերը: Կոնկրետ ադմինի արձագանքի պահով, երբ ասում եմ, որ կոնկրետ ադմինի արձագանք, դրան ոչ թե ես եմ սպասում, այլ մնացած ադմինները: Ինձ ընդհանրապես չէր թվում, որ միայն նա է կարողանալու պատասխանի, ու լրիվ հակառակը, ես մտածում էի, որ գոնե այսպիսի պարագայում ադմինները կարտահայտվեն: Ինչ վերաբերում է կոնկրետ ադմինի էջում գրելուն՝ այո, ես վերևում արդեն ասացի, որ սրանից հետո ոչ թե խորհրդարանում կգրեմ կամ տախտակում, այլ հենց իր քննարկման էջում, որովհետև միևնույնն է՝ (գրեթե) բոլորը շունչները պահած սպասում են իր գրելուն: Ինչ վերաբերում է իմ օգտին, ես արդեն ասացի, որ իմ օգուտը ընդհանրապես չկար այստեղ, ու էլի, ամբողջովին հակառակը: Խնդիրները նրա համար են, որ լուծվեն, ոչ թե շաբաթներ կամ ամիսներ մարդիկ հիշեն, ու հետո դարձնեն դրոշակ: Իսկ համբերության պահով ես շեշտեցի ինչի համար եմ ասել՝ որովհետև մասնակիցն ի վիճակի չէ նախագիծ վարելու--Հայկ (արաբագետ) 15:04, 29 Մարտի 2015 (UTC)
Հարգելի Հայկ, ամեն ինչ իր դիմելաձևը ունի: Իսկ կոնկրետ Խորհրդարանի այս բաժնում դու քո հարցադրումով կարծես թե բոլոր ադմիններին մեղադրում ես անգործունեության մեջ, այնինչ արդեն այստեղ քեզ արձագանքել էին երեք ադմին: Մեկը ես ճիշտ ասած, չեմ ուզում քեզ հետ որևէ հարց քննարկել, քանի որ դու ամեն ինչ վերածում ես վեճի ու վիճաբանության: Ես ճիշտն ասած այս քննարկմանը չեմ էլ ուզում մասնակցել: Ամեն մեկս հոգ ենք տանում մեր Վիքիպեդիայի հնարավորինս զարգացման համար: Մեկը ես չեմ սիրում մտնել վեճերի ու բանավեճերի մեջ: Նախ և առաջ այն ինձանից ահագին ռեսուրս է տալիս, երկրորդ ես շատ ավելին կարող եմ այն այլ ոլորտներում: --Արման Մուսիկյան (քննարկում) 15:17, 29 Մարտի 2015 (UTC)

Հայերեն լեզվով գրականություն[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակիցներ, հայերեն վիքիպեդիայի ադմիններ, ինձ հետաքրքրում է, արդյոք հնարավոր է այնպես, որ ճիշտ և հեշտ ընկալվող թարգմանություններ կատարող մասնակիցներին ներգրավել գրքերի կամ այլ լուրջ թարգմանությունների գործում (իմ կարծիքով խիստ անհրաժեշտություն կա հատկապես դպրոցներում, բուհերում սովորող ուսանողների համար. երբ չկա անհրաժեշտ գրականությունը մայրենի լեզվով կամ հաճախ թարգմանվում է միայն մասնագետի կողմից ու գիրքը լավ չի ընկալվում, հասկացվում կարդացողի, սովորողի կողմից): Իսկ այդպիսի լավ թարգմանություն կատարողների այստեղ կարելի է հաճախ հանդիպել: Եվ արդյոք համակարծիք մարդիկ կան, ովքեր հաճախ են հանդիպել այս խնդրին: Շնորհակալ կլինեմ կարդալու, կարծիք հայտնելու համար:--Մասնակից:Արման Մովսիսյան (քննարկում) 16:00, 28 մարտի 2015 (UTC)

Մենք զարգացնում ենք վիքիպեդիան, հարգելի Մասնակից:Արման Մովսիսյան, այլ ոչ թե փորձում ենք Վիքիպեդիայից մարդիկ կորզել այլ ռեսուրսների համար: --Արման Մուսիկյան (քննարկում) 14:36, 28 Մարտի 2015 (UTC)

Հարգելի՛ Մասնակից:Արման Մովսիսյան, թեև Ձեր գրածը վիքիպեդիային չի վերաբերում, բայց ուզում եմ պատասխանել, քանի որ ես էլ շատ եմ մտածում այս մասին՝ մասնագիտական կամ գիտահանրամատչելի գրականությունը հայերեն թարգմանելու մասին։ Եթե ունեք կոնկրետ առաջարկներ կամ ծրագրեր, կարող եք ինձ հաղորդագրություն գրել կամ եթե վիքիի հետ ընդհանուր եզրեր կունենան դրանք, կարող ենք քննարկել իմ մասնակցային էջում։ --Albero (քննարկում) 20:01, 28 Մարտի 2015 (UTC)

Կոնկրետ մասնագիտական դասագրքեր թարգմանել մենք չենք կարող, որովհետև դա պետք է անի կոնկրետ ոլորտի մասնագետը լեզվաբանի և մեթոդիստի օգնությամբ: Հանրակրթական դասագրքեր գրելիս՝ վերջիններիս դերը շատ ավելի մեծ պետք է լինի: Թե որքանով է այս ամենը նորմալ և թափանցիկ կատարվում, դա կրթության նախարարությունը պետք է վերահսկի, և իր իրավասության ներքո է: Ցավոք, մենք ոչինչ այստեղ անել չենք կարող: Բայց մենք մի բան փոխել, այնուամենայնիվ, կարող ենք, որը և անում ենք. մենք փորձում ենք Վիքիպեդիան, այն կարդալն ու խմբագրելը ներառել կրթական գործընթացում, որ նյութերը, որոնք, առաջին հերթին կրթության համար են ստեղծվում, իրենց նպատակին ծառայեն: Ուսանողն ու աշակերտը կարող է իր չհասկացած նյութը Վիքիպեդիայում էլ կարդալ և սովորել:--Դավիթ () 08:55, 29 Մարտի 2015 (UTC)

Ընտրյալ հոդվածի թեկնածու[խմբագրել կոդը]

Հարգելի վիքիհամայնք, մենք ունենք ընտրյալ հոդվածի նոր թեկնածու՝ Վիքիպեդիա:Ընտրյալ հոդված/Արամ Խաչատրյան: Հոդվածը բարեհաջող անցել է գնահատման փուլը: Խնդրում եմ լինել ակտիվ և մասնակցել:--Հայկ (արաբագետ) 16:36, 29 Մարտի 2015 (UTC)

Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ որևէ հոդվածին քվեարկելու կոչ անելը, դեմ է վիքիկանոններին, որի պատճառով հոդվածը կարող է հանվել քվեարկությունից։ Խոսքս վերաբերում է ֆեյսբուքյան քո գրառմանը խմբում, որը հեռացվեց։--Լիլիթ (քննարկում) 17:02, 29 Մարտի 2015 (UTC)
Շատ լավ, ես էլ չէի հասկացել՝ ուր անհետացավ--Հայկ (արաբագետ) 17:23, 29 Մարտի 2015 (UTC)
Արգելվում է այլ մասնակիցներին իրենց քննարկման էջում կամ այլ կերպ խնդրել որպեսզի նրանք մասնակցեն քվեարկությանը։ Հակառակ դեպքում քվեարկությունը համարվում է անվավեր։--Հայկ (արաբագետ) 17:25, 29 Մարտի 2015 (UTC)

Միջլեզվային հղումներ, վերահղումներ, կատեգորիաներ[խմբագրել կոդը]

Հարգելի վիքիհամայնք, մեր մայրենին շատ հարուստ է ու շատ ժամանակ հոդվածներ գրելիս մի հոդվածը կարող է ունենալ տարբեր պոտենցիալ անուններ: Ինձ մոտ շատ է այնպես եղել, որ գրում եմ հոդված մի անվանատարբերակով և հետո փորձում եմ վերահղում տեղադրել և տեսնում եմ, որ այդ հոդվածը արդեն գրված է մեզ մոտ, սակայն հոդվածի հեղինակի կամ ալարկոտության, կամ էլ չիմանալու շնորհիվ հայկական ինտերվիքին չկա ընդհանուր բազայում և այլ վիքիներում չի արտացոլվում հայերեն հոդվածի լինելը:

Շատ եմ խնդրում և կոչ եմ անում անպայման և առանց բացառության տեղադրել ձեր և յուրաքանչյուր հանդիպած հոդվածում ինչպես միջլեզվային հղումները, այդպես էլ վերահղումները (ի դեպ, նույնը կասեմ նաև կատեգորիաների մասին) Հայերեն Վիքիպեդիայի ներսում, քանի որ դրանց բացակայության պատճառով շատ հաճախակի կրկնակի և իզուր աշխատնք է տարվում տարբեր մասնակիցների կողմից:--֎ Պանդուխտ 00:08, 30 Մարտի 2015 (UTC)

Միանում եմ այս կոչին։ Վաղուց եմ կենտրոնացված միջլեզվային հղումների և կատեգորիաների թեմայի շուրջ։ Պարզ տեսնում եմ իմ և մյուս մասնակիցների այս ասպարեզում աշխատանքի "լույս և ստվերը"։ Կարծում եմ, որ թերություններ կապված են հիմնական երկու հանգամանքից. 1. Որոշ մասնակիցներ չգիտեն/չեն հասկանում/չեն ուզում իմանալ աշխատանքի այս հատվածի նպատակը և կարևորությունը։ Երևի փորձառու մասնակիցներ պետք են ավելի ակտիվ և համոզիչ բացատրեն։ 2. Երևի օգնության և կանոնադրության էջեր չեն բավարարում իր նպատակին, պետք է նրանց զարգացնել և բարելավել։ Իր հերթին տեղ ունեն թեմային գիտելիքների պակասությունը, մտքերի կարճ ու պարզ արտահայտելու բացակայությունը, սովորել խուսափելու ցանկությունը, Վիքիպեդիայի նպատակի չհասկանալը և այլն, և այլն։ - Kareyac (քննարկում) 07:40, 30 Մարտի 2015 (UTC)