Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Մարտ 2014

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևմտահայերենի օգտագործումը Վիքիպեդիայում։[խմբագրել կոդը]

Ո՞վ կարող է արևմտահայերենով ստեղծել նոր հոդվածներ։--Ռոբերտ Գրիգորյան (քննարկում) 08։48, 1 Մարտի 2014 (UTC)

Բոլոր նրանք, ովքեր տիրապետում են արևմտահայերենին։ Այս պահին ակտիվ մի մասնակից ունենք՝ Werldwayd--Lilitik22 (քննարկում) 08:52, 1 Մարտի 2014 (UTC)[reply]

Արդյո՞ք ճիշտ է, որ շուտով ՀՀ–ում այն կդառնա երկրորդ պետական լեզու։--Ռոբերտ Գրիգորյան (քննարկում) 09։48, 1 Մարտի 2014 (UTC)

Երևի նկատի ունեք ռուսերենը... :)Գարդմանահայ (քննարկում) 10:29, 1 Մարտի 2014 (UTC)[reply]

Լավն էր։ Գարդմանահայ ջան, ես ինչպե՞ս կարող եմ ձևակերպել իմ էջը։ Ես արդեն 11 հոդված եմ ստեղծել, սակայն էջիս վրա ոչ մի բան չկա։ Նկատի ունեմ «Այս մասնակցի մայրենի լեզուն հայերենն է» և նման բաներ։ Կարո՞ղ ես օգնել։

Հա ես մի քանի բան կտեղադրեմ, որը չուզես հեռացրու: Ավելի մանրամասն գրի իմ քննարկման էջում:Այսինքն՝ ինչ ես ուզում:--Գարդմանահայ (քննարկում) 10:50, 1 Մարտի 2014 (UTC)[reply]

Ոնց ասես, եղբայր։--Ռոբերտ Գրիգորյան (քննարկում) 11։00, 1 Մարտի 2014 (UTC)

Մասնակցային էջերիի կաղապարների ընտրանի կա այստեղ և կաղապարների օգտագործման ուղեցույց այստեղ։ Եթե ուզում եք ստեղծել կաղապար, օգտակար խոհրդներ այստեղ (ռուս.), իսկ եթե ուզում եք տալ ստեղծման հայտ - այստեղ կամ այստեղ։ - Kareyac (քննարկում) 16:06, 1 Մարտի 2014 (UTC)[reply]

Աջակցության խնդրանք[խմբագրել կոդը]

Ինչպես ավտոմատ կերպով փոխել համարակալումը։ Կարեն Վարդանյան (քննարկում) 18։14, 1 Մարտի 2014 (UTC)

Ին՞չի համարակալումը և որտ՞եղ։ - Kareyac (քննարկում) 18:44, 1 Մարտի 2014 (UTC)[reply]
Աղյուսակի համարակալումը Մարտական ծառայության մեդալակիրների ցանկ հոդվածում: Կարեն Վարդանյան (քննարկում) 18:47, 1 Մարտի 2014 (UTC)[reply]
Եթե խոսքը "Հ/Հ" սյունի մասին է, երևի միայն կիսաավտոմատ AWiB-ով։ - Kareyac (քննարկում) 19:07, 1 Մարտի 2014 (UTC)[reply]
Այո, այդ սյունը: ոնց անենք? Կարեն Վարդանյան (քննարկում) 19:54, 1 Մարտի 2014 (UTC)[reply]
Գուցե ԱՎԲ-յով կամ հատ-հատ - Kareyac (քննարկում) 20:02, 1 Մարտի 2014 (UTC)[reply]

Հիմա դա ոնց գլուխ բերենք? Կարեն Վարդանյան (քննարկում) 20։34, 1 Մարտի 2014 (UTC)

այսինքն այնպես լինի, որ ամեն տարեթվից սկսած համարները նորից մեկից սկսվեն?: --ERJANIK քննարկում: 07:59, 3 Մարտի 2014 (UTC)[reply]

Ոչ, ուղղակի սխալ համարակալումներն ուղղենք։ Կարեն Վարդանյան (քննարկում) 08։52, 3 Մարտի 2014 (UTC)

ավելի կոնկրետ կնշեք թե սխալ ասելով ինչ է հասկացվում, ես չհասկացա: --ERJANIK քննարկում: 10:24, 3 Մարտի 2014 (UTC)[reply]

ակտիվության պակաս[խմբագրել կոդը]

հարգելի մասնակիցներ, ընդհանուր առումով վերցված Վիքիպեդիա:Քվեարկություններ գործընթացը, ինչպես նաև ջնջման և անվանափոխման և այլ նախագծերը ժամանակի առումով կաղում են։ Ինչան ակտիվ լինենք, այնքան արագ կզարգանա հայերեն վիքիպեդիան։ --ERJANIK քննարկում: 08։03, 3 Մարտի 2014 (UTC)

այս առաջարկս թարմացնում եմ, քանի որ իսկապես լավ ու ընտրյալ հոդվածները, գնահատումները խիստ կաղում են, գուցե վերը նշածս մյուս նախագծերը արժի որ այսպես ասած գործից հասկացողները քննարկեն, բայց մյուս տեղերն էլ ուղղակի մասնակիցների անակտիվությունը սառեցնում է եղածը, խնդրեմ ակտիվ մասնակիցներին ժամանակ ու հավես գտնեն այնտեղ էլ ակտիվ լինելու համար: --ERJANIK քննարկում: 06:59, 15 Մարտի 2014 (UTC)[reply]

Կրկին գրաբար…[խմբագրել կոդը]

Բարի լույս բոլորին։ Օրեր առաջ այստեղ գրել էի գրաբարի ձվիկ դնելու համար։ Այժմ, կրկին քննարկելով մտածեցի, որ կարելի է ավելացնել գրաբար հոդվածներ, այնպես, ինչպես արևմտահայերենով։ Օրինակ՝ ինչպես այս հոդվածում է… Ի՞նչ կարծիքի եք։--ՀայկԱփրիկյան 12։02, 3 Մարտի 2014 (UTC)

Ողջույն, Հայկ ջան։ Ինչն է շատ, եթե ոչ անելիքը մեր Վիքիպեդիայում։ Գրաբարով 2 տողանոց հոդվածներ ստեղծելու իմաստը ես չեմ հասկանում։ Հարգում եմ քո ընտուզիազմը, բայց նախ և առաջ պետք է մեր Վիքիպեդիայի հոդվածների զարգացման ու բարելավման վրա աշխատենք, հետո նոր մտածենք գրաբարի և արևմտահայերենի մասին։ Հաստատ գրաբարի համար մեր Վիքիպեդիան չեն բացի։ Մեր Վիքիպեդիան պետք է այնքան լավը լինի, որ աշակերտը, ուսանողը, ճարտարագետը ինֆորմացիա փնտրելու մասին առաջին հերթին այն մտածի փնտրել Վիքիպեդիայում, և այն էլ ոչ թե Անգլերեն կամ Ռուսերեն Վիքիպեդիայում, այլ հենց հայերենում։ Իսկ ի՞նչ ունենք մենք հիմա՝ լոկ փշրանքներ տարբեր բնագավառներից։ Միայն աստղագիտություն բաժինն է, որ նորմալ կարելի է համարել։ Դիցաբանություն, աշխարհագրություն, էլեկտրոնիկա, քիմիա, ծրագրավորում, պատմություն արվեստ և այլ շատ կարևոր բնագավառներ գտնվում են զրոյական մակարդակի վրա։ Մենք նույնիսկ մեր գյուղերի մասին հոդվածներ չունենք, իսկ ադրբեջանցիները դրանից օգտվելով պատմության խեղաթյուրումներ են մտցնում։ Կարծում են նախ և առաջ արժե դրանց վրա ուշադրություն դարձնել։ Թեև սա լոկ իմ կարծիքն է։ --Արման Մուսիկյան (քննարկում) 13:36, 3 Մարտի 2014 (UTC)[reply]
Ես համաձայն եմ Արմանի հետ: Ըստ ինձ, պետ է հասնել, օրինակ, 500 հազարանոց շեմին (ներառյալ՝ ապահովելով որակը) և դրանից հետո խոսել Գրաբարով Վիքիպեդիայի վերաբերյալ:--֎ Պանդուխտ 15:25, 3 Մարտի 2014 (UTC)[reply]

«Մեկ հայ, մեկ հոդված» արշավ-նախագիծ[խմբագրել կոդը]

Հարգելի խմբագիրներ, Վիքիմեդիա Հայաստանը իրականացնում է «Մեկ հայ, մեկ հոդված» անունով արշավ-նախագիծ։ Այս արշավի շրջանակներում հեռուստատեսությամբ և համացանցով կոչ է արվելու բոլոր հայերին ստեղծել առնվազն 1 հոդված Հայերեն Վիքիպեդիայում։ Մասնավորապես դա արվելու է կարճ տեսահոլովակների միջով, որտեղ նախագծին միացած մասնակիցը պատմելու է իր ստեղծած հոդված(ներ) ի մասին և կոչ է անելու ուրիշներին նույնպես միանալ արշավին։ Ընդամենը 2-3 նախադասություն։

Եթե ցանկություն ունեք մասնակցել հոլովակի նկարահանմանը, վաղը Ժամը 15։00-19։00 եկեք Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ։ Այս ժամերին կլինի նկարահանումների 1-ին փուլը, որին ակնկալվում է, որ կմասնակցեն Հայերեն Վիքիպեդիայի ակտիվ խմբագիրները։ --vacio 15։44, 4 Մարտի 2014 (UTC)

Հ․Գ․ Մարաթոնը վաղը չի սկսվում, այլ միայն կարճ հոլովակների նկարահանումը։ Խնդրում եմ գրել, թե ով կգա վաղը կամ ով ցանկություն ունի ընդհանրապես նկարահանվելու հոլովակում։ --Lilitik22 (քննարկում) 15:56, 4 Մարտի 2014 (UTC)[reply]
Շնորհակալ եմ նվաստիս գաղափարը որդեգրելու համար: Կարեն Վարդանյան (քննարկում) 15:52, 4 Մարտի 2014 (UTC)[reply]
Կարեն ջան, անշուշտ հեղինակային իրավունքը քոնն է, բայց սա վիքի է:--SusikMkr (քննարկում) 16:10, 4 Մարտի 2014 (UTC)[reply]
շատ հետաքրքիր նախագիծ է, եթե ասենք օրինակ 10-20 % էլ աշխատի շատ լավ արդյունք կլինի, առաջ ընկնելով ասեմ, որ այդ օրերին փաստորեն հնարավոր է շատ ավելի շատ լինեն անանուն և նոր գրանցված մասնակիցների կողմից կատարված ներդրումները, լավ աշխատանք է սպասվում ադմիններին ու փորձառու մասնակիցներին, այնպես որ վիքիհամայնքի գործող կազմն էլ կրկնակի-եռակի աշխատանք է ունենալու, նորից եմ ասում շատ հիանալի գաղափար է: -ERJANIK քննարկում: 05:46, 5 Մարտի 2014 (UTC)[reply]
Նախագիծը իրոք որ լավն է: Որպեսզի նրա ՕԳԳ-ն հնարավորինս բարձր լինի, մեծ ուշադրություն պետք է դարձնել քարոզչական և տեղեկատվական տեսահոլովակների վրա: Պետք է կա՛մ գլխավոր էջում, կա՛մ էլ հենց տեսահոլովակում մատչելի ներկայացնել հոդվածի ստեղծման ձևը, Վիքիպեդիայի տարրական գործիքները և այլն: Ի դեպ, հայերի մեծ մասը ապրում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: Եթե ֆինանսների ներգրավումը թույլ է տալիս, ապա կարելի է նաև տեսահոլովակները ցուցադրել արտասահմանում բնակվող հայերի շրջանակներում: Օրինակ Լիբանանում, եթե չեմ սխալվում, գործում է հայկական հեռուստաալիք, իսկ լիբանանահայերը համացանցում ակտիվ են:--Գարդմանահայ (քննարկում) 15:43, 5 Մարտի 2014 (UTC)[reply]
Ռուսաստանում էլ հայկական ալիք կա: Կարելի է տեսահոլովակները տարբեր լեզուներով սարքել:--֎ Պանդուխտ 18:07, 17 Մարտի 2014 (UTC)[reply]
Ի դեպ, եթե չեմ սխալվում, նման նախագիծ ժամանակին անց էր կացվել Ուկրաինայում:--֎ Պանդուխտ 18:10, 17 Մարտի 2014 (UTC)[reply]

Շնորհավորանք[խմբագրել կոդը]

Բոլոր Վիքիպեդիացիների անունից և հանձնարարությամբ ջերմորեն շնորհավորում եմ մեր շատ սիրելի Մհեր Բեքարյանին (Գենշտաբի պետ) ծննդյան օրվա առթիվ։ Մաղթում եմ քաջառողջություն և հետագա արգասաբեր գործունեություն ի փառս երկրի զարգացման ու բարգավաճման և հպարտ եմ, որ ունեմ մեր մեծ նվիրյալին ծանաչելու և նրա հետ գործակցելու պատիվը։ Կարեն Վարդանյան (քննարկում) 20։31, 7 Մարտի 2014 (UTC)

Մարտի 8-ն այն օրն է, երբ մենք գիտակցում ենք, որ պիտի մեծարենք մարդկության գեղեցիկ կեսին։ Բոլոր Վիքիպեդիացիների անունից և հանձնարարությամբ ջերմորեն շնորհավորում եմ մեր շատ սիրելի կանանց և հատկապես մեր ԳԳՀ-ին այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում անսպառ համբերություն և անմար գեղեցկություն։

Հ.Գ. Հայցում եմ մեր գեղեցկագույն և վաստակաշատ ԳԳՀ-ի ներողամտությունը իր լիազորությունները սեփականաշնորհելու համար, բայց հո ինքն իրեն չէր շնորհավորելու։ Կարեն Վարդանյան (քննարկում) 20։30, 7 Մարտի 2014 (UTC)

շնորհավոր բոլոր հայուհիների և մասնավորապես «վիքիհայուհիների» մարտի 8-ը, շնորհակալություն որ Դուք կաք, մեր սիրելի մայրեր, քույրեր, տատիկներ, ընկերուհիներ, գործընկերուհիներ ...: --ERJANIK քննարկում: 09:02, 8 Մարտի 2014 (UTC)[reply]
Շնորհակալ եմ շատ :) --Lilitik22 (քննարկում) 09:05, 8 Մարտի 2014 (UTC)[reply]

Հոդվածների վիճակագրություն[խմբագրել կոդը]

Հարգելի հայրենակիցներ, կոչ եմ անում «խորենացիություն» անել և լրացնել Հայերեն Վիքիպեդիա հոդվածում գտնվող «Հոդվածների վիճակագրություն», քանի որ այդ տեղեկությունը կորչում գնում է ժամանակի ընթացքում։ Տեսնում եք, դատարկ են որոշ մասերը մնացել։( --֎ Պանդուխտ 21։17, 10 Մարտի 2014 (UTC)

Proposed optional changes to Terms of Use amendment[խմբագրել կոդը]

Hello all, in response to some community comments in the discussion on the amendment to the Terms of Use on undisclosed paid editing, we have prepared two optional changes. Please read about these optional changes on Meta wiki and share your comments. If you can (and this is a non english project), please translate this announcement. Thanks! Slaporte (WMF) 21։55, 13 Մարտի 2014 (UTC)

Դատարկ էջեր[խմբագրել կոդը]

Ցանկացած դատարկ էջ ենթակա է անմիջապես ջնջման, հարգելի խմբագիրներ։ Զարմանում եմ, որ այս սխալը հանդիպում եմ հին մասնակիցների կողմից։ Արդեն 3 օր է, ինչ Սահակը վեճեր է տածում իր կողմից վերստեղծված Մ.թ.ա. 1-ին դար հոդվածի շուրջ (տես քննարկումը)։ Ես նրա արարքը համարում եմ զուտ տրոլինգ և անիմաստ ժամանակի վատնում։ Միայն հոդվածի վերնագիրը չի կարող հոդված համարվել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 20։20, 14 Մարտի 2014 (UTC)

Catalan Culture Challenge[խմբագրել կոդը]

I apologize if this message is not in your language. Please help translate it.

The Catalan-speaking world... Want to find out more? From March 16 to April 15 we will organise the Catalan Culture Challenge, a Wikipedia editing contest in which victory will go to those who start and improve the greatest number of articles about 50 key figures of Catalan culture. You can take part by creating or expanding articles on these people in your native language (or any other one you speak). It would be lovely to have you on board. ։-)

We look forward to seeing you!

Amical Wikimedia--Kippelboy (քննարկում) 17։35, 15 Մարտի 2014 (UTC)

Արևմտյան Հայաստան թե՞ Հյուսիսային Քուրդիստան։ Որտե՞ղ է անցնում սահմանը։[խմբագրել կոդը]

Քրդական քարտեզ։ Սա առաջին օրինակն է։

Սևրի պայմանագրով։

Սա երկրորդ տարբերակն է։ Իսկ հիմա ուզում եմ քննարկենք Վ․Վիլսոնի արբիտրաժ որոշումը։ Արդյո՞ք դա ուժի մեջ է։ --Ռոբերտ Գրիգորյան (քննարկում) 13։29, 15 Մարտի 2014 (UTC)

Ուժի մեջ կլինի, երբ մենք ազատագրենք այդ տարածքները։ Ուժի մեջ է երևի միայն Արա Պապյանի համար։ Սա պարզապես խոհափիլիսոփայական մոտեցում։--Գարդմանահայ (քննարկում) 07:35, 15 Մարտի 2014 (UTC)[reply]

Մի կողմից՝ ուժի մեջ է, քանզի այն ոչ ոք չեղյալ չի հայտարարել։ Մյուս կողմից՝ Լոզանի պայմանագիր կա։ Կարեն Վարդանյան (քննարկում) 11։37, 15 Մարտի 2014 (UTC)

Բա սահմանը որտե՞ղ է անցնելու։--Ռոբերտ Գրիգորյան (քննարկում) 13։29, 15 Մարտի 2014 (UTC)

Ի՞նչ սահմանի մասին եք խոսում: Մեր Արևմտյան Հայաստանը քրդեր Քուրդիստան են հայտարարել, սահման չկա:--֎ Պանդուխտ 18:05, 19 Մարտի 2014 (UTC)[reply]
Պանդուխտ ջան, մոտս մի միտք առաջացավ։ Արի Հայոց ցեղասպանություն և այդ թեմատիկային առնչվող հոդվածներում ավելացնենք, թե ինչ մասնակցություն են ունեցել քրդերը Եղեռնի ժամանակ։ Ինչու՞ միայն քրդերը, նաև գերմանացիները ու էլի մի քանի եվրոպական ազգ։ Հա, չմոռանանք, որ Եղեռնի կազմակերպիչների մի զգալի մասը Հունաստանից Ստամբուլ տեղափոխված հրեաներ էին, այդ թվում՝ Թալեաթ Փաշան։ Ասել կուզեմ, որ նաև հրեաները։ Թե չէ ամեն ինչ թուրքերին ենք վերագրում։--Գարդմանահայ (քննարկում) 19:20, 19 Մարտի 2014 (UTC)[reply]

Քանի կան հայեր, կլինի նաև Արևմտյան Հայաստանը։ Իսկ ինչ կապված է գերմանացիներին, քրդերին և այլ Եղեռնի «մասնակիցներին», ապա ասեմ, որ ողջ հայությունը պետք է տեղյակ լինի իր թշնամիներից։ Գարդմանահայ ջան, ստեղծիր, իսկ ես էլ կփորձեմ որքան հնարավոր է ավելացնել իմ կողմից։ --Ռոբերտ Գրիգորյան (քննարկում) 18։46, 20 Մարտի 2014 (UTC)

Ի՞նչ եք մտածում Իրանի ժողովուրդներին նվիրված շաբաթը կազմակերելու մասին։[խմբագրել կոդը]

Ես այստեղ մի քանի հոդված ունեմ՝ Գիլանցիներ,Մազանդարանցիներ,Զազա,Յագնոբացիներ,Լուռեր։ Ո՞վ է համաձայն սրան և արդեն եղածին ավելացնել մնացած՝ դեռ չստեղծված հոդվածները։--Ռոբերտ Գրիգորյան (քննարկում) 19։10, 20 Մարտի 2014 (UTC)

Ընդհանրապես պետք է կազմակերպել մեր ներկա հարևանների «ամիսներ»՝ իրանական, թուրքական, վրացական և ադրբեջանական:--֎ Պանդուխտ 19:07, 20 Մարտի 2014 (UTC)[reply]

Ո՞ր «ամսից» սկսենք։--Ռոբերտ Գրիգորյան (քննարկում) 19։10, 20 Մարտի 2014 (UTC)

Եթե չեմ սխալվում, մարտի 23–ից սկսվում է Հայոց ցեղասպանությանը նվիրված նախագիծ։ Այն թող ավարտվի և սկսենք։ Բայց նախ առաջարկում եմ կազմակերպել Ադրբեջանի ամիս (Պանդուխտը մի ամիս առաջ արդեն առաջարկել էր), այնուհետև Իրանի, քանզի առաջինը էապես կնպաստի երկրորդ նածագծին լավ պատրաստվելու հարցում։ Բնականաբար պետք է լսենք ադմինների կարծիքը։--Գարդմանահայ (քննարկում) 19:29, 20 Մարտի 2014 (UTC)[reply]

Արցախի Հանրապետությու՞ն, թե՞ ԼՂՀ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)[խմբագրել կոդը]

Վիքիպեդիայում հաճախակի են առաջանում խնդիրներ Արցախի(Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության անվան շուրջ։ Խմբագրողների մի մասը ցանկանում է օգտագործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումը՝ որպես տարածված անվանում (ըստ իրենց), իսկ մյուս մասը՝ պնդում է, որ հայկական երկրորդ հանրապետության Սահամանադրությունում հստակ գրված է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են, այիսնքն՝ համարժեք, և պետք է Հայերեն Վիքիպեդիայում կիրառել հայկական ծագում ունեցող անվանումը՝ գերադասելով օտարածին «Ղարաբաղ»–ից։ Ստորև ներկայացնում եմ Լաչինի շրջան էջում քննարկվածի քաղվածքը, որպեսզի խնդիրն էլ ավելի հասկանալի լինի։ Մեկնաբանություն կամ կարծիք հայտնեք քաղվածքից հետո։--Գարդմանահայ (քննարկում) 10։57, 22 Մարտի 2014 (UTC)

Գարդմանահայ, նշեք որևէ հղում, որտեղ ԼՂՀ պետություն չկա, սխալ է, որ ուղղում եք Արցախի հանրապետություն --Hayk 16։16, 16 Մարտի 2014 (UTC)

Անհրաժեշտ է ԼՂՀ, Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ անվանումների փոխարեն գործածվեն Արցախ և Արցախի Հանրապետություն անվանումները։ Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են»։ Այնպես որ իրավական խնդիր չկա, պարզապես ցանկալի է օտարածին անվանման փոխարեն օգտագործել հայկական անվանումը։--Գարդմանահայ (քննարկում) 16։23, 16 Մարտի 2014 (UTC)

ցանկալի՝ դեռ չի նշանակում, որ ԼՂՀ–ն սխալ է, ուղղում ես անտեղի --Hayk 16։26, 16 Մարտի 2014 (UTC)

Եթե իմ բացատրությունը Ձեզ չի բավարարում, ապա էլ չգիտեմ էլ, թե ինչ ասեմ։ Ամեն դեպքում ես երբեք չեմ ասել, որ ԼՂՀ–ն նույն Արցախի Հանրապետությունը չի։ Հատուկ նշում եմ։ Անկեղծ ասած ինձ համար անհասկանալի է, թե ինչի է հայ պատմաբանը (արաբագետը) նախընտրում օտարածին Ղարաբաղ անվանումը հայկական Արցախից։--Գարդմանահայ (քննարկում) 16:29, 16 Մարտի 2014 (UTC)
Ի դեպ, եթե ցանկալի բառը շփոթմունք է առաջացնում կամ խանգարում է, կարող եմ հանել։--Գարդմանահայ (քննարկում) 16:30, 16 Մարտի 2014 (UTC)
Հարգելիներս, եթե երկու տարբերակն էլ ճիշտ են, և եթե մի խմբագիր նախընտրում է ԼՂՀ տարբերակը, մյուսն էլ Արցախ տարբերակը, ապա ի՞նչ խնդիր կա։ Խնդրում եմ դադարեցնել խմբագրական պատերազմը․․․ --Lilitik22 (քննարկում) 16:34, 16 Մարտի 2014 (UTC)

Արցախը եղել և մնում է Արցախ, միշտ ու հավիտյան, բայց իրավաբանորեն փաստաթղթերի բացարձակ մեծամասնության մեջ նշվում է ԼՂՀ, դա սխալ չի, իսկ դուք ուղղում եք--Hayk 16։37, 16 Մարտի 2014 (UTC)

Հարցը Արցախի հավիտյան մնալու մեջ չի։ Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են։ Ես ստիպված եմ նորից կրկնել իմ դիրքորոշումը՝ ԼՂՀ–ն սխալ չի, ես չեմ ասել, որ սխալ է։ Արցախի Հանրապետության համար բարձրագույն իրավական փաստաթուղը Արցախի Հանրապետության Սահմանադրությունն է, այսինքն՝ հենց այն պետք է առաջնայինը համարենք, այլ ոչ թե ասենք Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի գյուղապետի պաշտոնական փաստաթղթերի մեջ նշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումը։ Հարցը նրանում է, որ մենք ինքներս պետք է քննարկենք ու որոշենք, թե որն է նպատակահարմար կիրառել Հայերեն Վիքիպեդիայում։ Նման քննարկումներ բազմիցս եղել են խորհրդարանում։ --Գարդմանահայ (քննարկում) 16:48, 16 Մարտի 2014 (UTC)

Երևանում Արցախի ներկայացուցչությունը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, ու նման օրինակները հազարավոր են, իսկ սրամիտ հումորները կարող եք ուրիշ նախագծերում օգտագործել։ Արցախի հավերժության համար էլ ասեցի՝ ……Անկեղծ ասած ինձ համար անհասկանալի է, թե ինչի է հայ պատմաբանը (արաբագետը) նախընտրում օտարածին Ղարաբաղ անվանումը հայկական Արցախից…… այ էս ձևակերպման համար--Hayk 16։57, 16 Մարտի 2014 (UTC)

պաշտոնական կայքում նշված է՝ ԼՂ ԱԳՆ, ԼՂՀ նախագահ և այլն, էջ եք բացում վպ–ում՝ Արցախի ԱԳՆ սա էլ աղբյուրը։ Դա դեռ քիչ չէ՝ Լաչինն էլ քանի հոդվածում փոխում եք Քելբաջարի--Hayk 17:00, 16 Մարտի 2014 (UTC)
Այդպես է, որովհետև Արցախի Սահմանադրությունն է թույլ տալիս։ Հարցը նրանում է, թե մենք ունենք երկու տարբերակ և պետք է (ցանկալի է) ընտրենք դրանցից մեկը։ Այսինքն պետք է ընտրենք հայկական Արցախ անվան և օտարածին Ղարաբաղ անվանումներից մեկը։ Ես հո չեմ ասում ԼՂԻՄ–ն սարքենք Արցախի Ինքնավար Հանրապետություն, չեմ էլ կարող, որովհետև այդ քաղաքական միավորի անվանումը հենց ԼՂԻՄ է։--Գարդմանահայ (քննարկում) 17:12, 16 Մարտի 2014 (UTC)
Ես ինքս դեմ եմ որևէ տարբերակ ընտրելուն ու Հայերեն վիքիպեդիայում միայն դա կիրառելուն, մենք չենք կարող որևէ մասնակցի ստիպել, որ ընտրի ու կիրառի ճիշտ տարբերակներից մեկը, այս մասին ես հայտնել եմ արդեն ամիսներ առաջ տեղի ունեցած քննարկմանը։--Lilitik22 (քննարկում) 17:03, 16 Մարտի 2014 (UTC)
Լիլիթ ջան, այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի լուծումը։ Նույն հոդվածում մի մասնակից նախընտրում է կիրառել Արցախ անվանումը, իսկ մյուսը՝ Ղարաբաղ։ Հիմա ի՞նչ անենք, միմյանց հակադրվե՞նք ու ետ շրջե՞նք մեկս մեկի գրածը ու Խելգենի կողմից ստանանք զգուշացու՞մ։--Գարդմանահայ (քննարկում) 17:12, 16 Մարտի 2014 (UTC)
Բնականաբար ոչ, եթե հոդվածը ես եմ գրում ու նախընտրում եմ ԼՂՀ տարբերակը, ապա այդպես էլ մնում է, ոչ թե մի քանի րոպե հետո մեկ այլ մասնակից փոխում է ու դարձնում Արցախ և հակառակը։ Նորից եմ կրկնում 2 տարբերակները ճիշտ են, ուրեմն ինչո՞ւ բռնանանք մեկս մյուսի կարծիքի վրա։ Ես չեմ կարող ստիպել քեզ, որ օգտագործես ԼՂՀ տարբերակը, այնպես, ինչպես դու չես կարող ստիպել ինձ, որ օգտագործեմ Արցախ տարբերակը կամ իմ նոր գրած հոդվածում ամեն ինչ փոխես․․․ Երկու տարբերակն էլ պետք է լինի հոդվածներում, իսկ ընթերցողն արդեն ինքը կորոշի, թե որ տարբերակն է ցանկանում օգտագործել։ --Lilitik22 (քննարկում) 17:35, 16 Մարտի 2014 (UTC)
Այսինքն ով շուտ է գրում տվյալ հոդվածը նա առավելություն ունի՞ կամ էլ մենաշնո՞րհ ու հետագայում այլ մասնակից իրավունք չունի՞ փոփոխություններ կատարել։--Գարդմանահայ (քննարկում) 17:42, 16 Մարտի 2014 (UTC)
Դե եկեք ես ԼՂՀ գրեմ, դու էլ դարձրու Արցախ ու էդպես շարունակ․․․ ցանկացած մեծաքանակ փոփոխություններ անելիս, ինչպիսին, որ դու էիր անում քիչ առաջ, պետք է քննարկել, նման բան չպետք է արվի մանավանդ եթե ընթացիկ քննարկում է գնում, ինչպես արդեն ասացի։ Առաջարկում եմ սպասել մյուս մասնակիցների կարծիքներին․․․ --Lilitik22 (քննարկում) 17:53, 16 Մարտի 2014 (UTC)
Ինչպես ասես Լիլիթ ջան, սպասենք։ Ես պարզապես չէի մտածել, որ այդ երկու թեմաները իրար հետ ուղղակի կապ ունեն։ --Գարդմանահայ (քննարկում) 17:56, 16 Մարտի 2014 (UTC)
Ես ևս կիսում եմ Լիլիթի կարծիքը՝ մենք չենք կարող և իրավունք չունենք մասնակիցներից որևէ մեկին ստիպել երկու համազոր տերմիններից որևէ մեկը որպես կանոն օգտագործել հոդածում։ Օրինակ՝ ես չեմ կարող Լիլիթին ստիպել «ֆայլ» բառի փոխարեն օգտագործել «նիշքը», նույնն էլ ինքը չի կարող պնդել, որ ես «նիշքին» «ֆայլ» ասեմ ու գրեմ, ինչ է թե ֆայլը օտարածին բառ է։ Բացի այդ, ի վերջո երկուսն էլ նույն հոդվածին են տանում, չէ՞։ Էլ ի՞նչ խնդիր կա և ինչո՞ւ խմբագրական պատերազմ ծավալել։ @ջեօ 18:19, 16 Մարտի 2014 (UTC)
Geo ջան ես էլ եմ դեմ որևէ մեկի կարծիքին բռնանալուն, բայց ինչ–որ ձևով պետք է չէ՞ այս հարցը լուծվի։ Եթե ես կողմ եմ ֆայլ բառի գործածությանը, իսկ մեկ այլ մասնակից նիշքին է կողմ, ու ես ինչ–որ հոդվածում նիշք–ը փոխարինում եմ ֆայլով կամ հակառակը, այդ դեպում ո՞նց խուսափենք հակասությունից։--Գարդմանահայ (քննարկում) 18:39, 16 Մարտի 2014 (UTC)
Հարգելի Գարդմանահայ և մյուս մասնակիցներ․ եթե առկա են մեկից ավել անվանատարբերակներ/տերմիններ (խոսքը վերաբերում է լայն տարածում ունեցող, համարժեք անուններին), ապա խմբագրողը ազատ է, և կարող է ընտրել՝ թե որ տարբերակն է օգտագործում․ այս դեպքում ԼՂՀ կամ Արցախի Հանրապետություն անվանումները համարժեք են՝ և երկուսն էլ կարելի է օգտագործել Վիքիպեդիայի հոդվածներում՝ անկախ այն բանից թե մայր հոդվածը (տվյալ դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ինչպես է անվանված։ Այս ազատությունը կարևոր է ոչ միայն նրա համար, որ դրանով Վիքիպեդիայում պահպանվում և արտացոլվում է լեզվի բառապաշարային հարստությունը, այլև այն պատճառով, որ դա բխում է Վիքիպեդիայի հիմնարար սկզբունքներից։
Հետևաբար, շատ անցանկալի է, եթե որևէ մասնակից սկսի «ֆիլտրել» է Վիքիպեդիայի հոդվածները՝ փոխարինելով տարբերակներից մեկը իր ընկալմամբ ավելի նախընտրելի տարբերակով։ Նման քայլերից խնդրում եմ բոլոր մասնակիցներից զերծ մնալ հակառակ դեպքում՝ խնդրում եմ Հայերեն Վիքիպեդիայի ադմինները ուշադիր լինել և միջամտել։ --vacio 10:57, 17 Մարտի 2014 (UTC)
չեմ ուզում հուզական տոն տալ այս գործին, բայց ցավում եմ, քանի որ փաստը փաստ է, որ հայերեն վիքիպեդիայի վերջին շաբաթների ամենակտիվ մասնակիցներից երկուսը իրենց ժամանակը եթե չասենք թանկարժեք ժամանակը, ծախսում են փաստացի միօրինակ աշխատանքների վրա, եկեք դադարեցնենք այս մինի-պատերազմը հարգելի Hayk և Գարդմանահայ, որտեղ ԼՂՀ կա թող մն ԼՂՀ, որտեղ Արցախ, Արցախ, նման թեմայով շատ են եղել քննարկումներ, բայց քննարկումների արդյունքը նման հարցի շուրջ պարտադրանք չի և չի էլ կարող լինել, ես ինքս բնականաբար ինչպես յուրաքանչյուր մասնակից ունեմ իմ անձնական կարծիքը ԼՂՀ-Արցախ հարցեի հետ կապված, բայց դա միայն իմ անձնական կարծիքն է, ու կարծիք է, ոչ թե հիմնարարա աքսիոմա կամ դոգմա, կարծում եմ այսպես այս հարցի շուրջ, եթե հոդվածի բուն նյութի հեղինակը ուզում է որ լինի ԼՂՀ թող մնա այդպես, չեմ պատկերացնում թե սրանից ավելի կարելի է հանգել նման քննարկումների արդյունքում, ցավոք փորձը ցույց է տալիս, որ այդպես է լինում, եկենք համարենք փակված այս տեսակետն ունենալով մեզ համար: --ERJANIK քննարկում: 11:06, 17 Մարտի 2014 (UTC)

Հարգելի ադմիններ, լիովին համաձայն եմ Ձեզ հետ։ Առաջարկում եմ մի որոշում, որը տեղավորվում է բոլորի ասած առաջարկների մեջ։ Հեղինակը թող կողմնորոշվի՝ ԼՂՀ թե ԱՀ, և տա վիքիհղում։ Հղումը կտանի ԼՂՀ էջը, որը և՛ Արցախ ձևով է ներկայացված, և՛ Լեռնային Ղարաբաղ։ Դրանով, ինձ թվում է բոլոր հարցերը կլուծվեն։ Այսպիսով իմ հեղինակած հոդվածներում իմ գրած ԼՂՀ–ն հետ շրջելու առաջարկ եմ անում, իսկ Գարդմանահայը կարող է իր էջերում Արցախ թողնել։ Նոր ստեղծվող էջերը մեր կամ ուրիշների կողմից թող չփոխվեն։ --Hayk 14։58, 17 Մարտի 2014 (UTC)

Թող սխալ տպավորություն չստեղծվի, թե ես հաճույք եմ զգում բանավիճելուց, բայց վերը գրված ոչ բոլոր կարծիքների հետ եմ համամիտ։ Նախ սա ազատ հանրագիտարան է և ոչ ոստիկանապետություն, պետք չի ամեն հնարավոր ու անհնարին առիթներով խմբագրողներին հիշեցնել, որ ադմինները կարող են արգելափակել։ Այո, այս թեման բազմիցս քննարկվել է ու այդպես էլ լուծում չի ստացել՝ մնալով սառեցված։ Ներկա իրավիճակը ամենայն հավանականությամբ հենց բարձրացված հարցերին լիարժեք լուծումներ չտալու արդյունք է։ Ինչու՞ ձևացնենք, թե հակասություններ չկան։ Դա լուծում չէ, որովհետև ժամանակի ընթացքում այս խնդիրները կկուտակվեն ու նորից այսպիսի իրավիճակ կստեղծվի։ Իհարկե Հայերեն Վիքիպեդիայի բոլոր ադմինները, առանց բացառության, շատ խելացի մարդիկ են և միգուցե խորհուրդների կարիք չունեն, բայց ավելի լավ չի՞ լինի, եթե արգելափակելու սպառնալիքի փոխարեն հենց ադմինները մի մեխանիզմ մտածեն այսպիսի խնդիրները լուծելու համար։ Իսկ ինչ վերաբերվում է «ոնց ստեղծվել է, այդպես էլ թող մնա»–ին, ապա հարց է առաջանում․ եթե ես որևէ հոդված բարելավեմ ու փոխեմ ԼՂՀ–ն Արցախի Հանրապետության, սա կլինի խախտու՞մ, և եթե խախտում է համարվելու, ապա ի՞նչն է խախտվել։ Միգուցե բաներ կան, որ ես չեմ հասկանում, ասեք իմանամ։ Վերջիվերջո մի հիմնավորում պետք է տրվի չէ՞, թե ինչու որևէ հոդվածում ես չպետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փոխեմ Արցախի Հանրապետության։ --Գարդմանահայ (քննարկում) 19:12, 17 Մարտի 2014 (UTC)
Գարդմանահայ, «ազատ հանրագիտարան»–ը նշանակում է «ազատ թույլատրագրով (լիցենզիայով) հրատարակված հանրագիտարան, որն ի տարբերություն Հեղինակայաին իրավունքին վերաբերվող օրենքների ողջ ուժով պաշտպանված հանրագիտարանների, կարելի է ազատ օգտագործել, տարածել և ձևափոխել կատարելով թույլատրագրի պայմանները» և ուրիշ ոչինչ։ «Ազատ հանրագիտարան»–ը որպես որևէ այլ ազատություն մեկնաբանելը անհիմն է, իսկ մի քանի ամսվա վիքիպեդիացուց անկեղծ ասած անսպասելի և անհասկանալի։ Տես Ազատ բովանդակություն։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:48, 17 Մարտի 2014 (UTC)
Ցավոք այս անորոշությունը Վիքիպեդիայից չէ որ գալիս է, կփորձեմ հարցում ուղղարկել ԼՂՀ/Արցածի ԱԳՆ, թե ո՞րն է իրենց երկրի նախընտրելի պաշտոնական անվանումը հայերեն նյութերում, եթե այդպիսին կա։ Եթե չկա, նշանակում է կարող ենք և պետք է օգտվենք երկու տարբերակներից։ Ընդ որում, «եթե այդպես է գրվել, մի փոխեք» մոտեցումը գտնում եմ ոչ օպտիմալ և գործնականում դժվար աշխատող (կարդա նման բախումների կրկնություն ապագայում)։ Կարծում եմ, եթե երկու տարբերակն էլ ճիշտ են, ապա եթե հոդվածի ծավալը թույլ է տալիս ապա նույն հոդվածում արժի ունենալ երկու անվանումն էլ։ Մի նախադասության մեջ մեկ ձև, մյուսում մյուս։ Ըստ ինձ, անհետևողական ու խառնաշփոթ ստեղծող է, և խիստ կնախընտրեի մեկ հասկացողությունը մեկ անվանում մոդելը, բայց ինչ անենք եթե երկիրը երկու պաշտոնական անուն է պահում։ Հայ Հանրագիտարան հրատարակչությունը որքան տեսնում եմ հիմնականում «Արցախ» տարբերակն է օգտագործել իր վերջին հանրագիտարաններում, մյուս կողմից «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» զգալիորեն ավելի տարածված է պաշտոնական լրահոսում։ Մենք էլ «ՀՀՀ» չենք, «հայ/հայկական» չենք։
Կփորձեմ որևէ պատասխան ստանալ ԱԳՆ–ից և կտեղեկացնեմ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:05, 17 Մարտի 2014 (UTC)
Պարզաբանեմ․ ես չէի ասում, որ հոդվածում պետք է անպայման մնա առաջին խմբագրի կողմից օգտագործված անվանատարբերակը։ Հնարավոր է, որ մասնակիցը հոդվածը վերախմբագրելիս նաև փոփոխի որոշ անվանումներ և տերմիններ։ Իմ ասածը վերաբերում էր հոդվածներում մասսայական փոփոխություն անելուն է վերաբերում, երբ նպատակը Վիքիպեդիայի հոդվածներից երկու համարժեք անվանատարբերակներից կամ տերմիններից որևէ մեկը հեռացնելն է։ Ըստ որում եթե կասկածելի է, թե արդյոք երկու տերմինները իրոք համարժեք են, ապա լավ կլինի, որ դա նախքան տերմինների փոխարինումը քննարկվի։ --vacio 14:04, 18 Մարտի 2014 (UTC)
Xelgen ջան, ես հստակ եմ արտահայտվել և կարիք չունեմ ոչ վերևում իմ ասածների բացատրությունը այլ մարդուց լսելու և ոչ էլ կարիք կար ինձ հիշեցնելու, որ ես Հայերեն Վիքիպեդիայում եմ ընդամենը մի քանի ամիս (վերջիվերջո ի՞նչ կապ ունի, թե մարդ որքան ժամանակ է Հայերեն Վիքիպեդիայում)։ Պետք չի իմ արտահայտած մտքերը մտածված կամ չմտածված ուղղորդել այլ հարթություն։ Մեզ հիմա հստակ հարց է հետաքրքրում և եկեք քննարկենք այդ հարցը։ Արցախի Հանրապետության ԱԳՆ–ին դիմելը լավ միտք է, բայց արդյոք Արցախի ԱԳՆ–ի աշխատակիցների կարծիքը գերադասելի է Արցախի Հանրապետության Սահմանադրությունից։ Եվ հետաքրքիր է, թե ինչ պետք է ասեն նրանք, բացի այն ինչ գրված է իրենց Սահմանադրության Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ում։--Գարդմանահայ (քննարկում) 15:04, 18 Մարտի 2014 (UTC)
Առաջարկում եմ այս էջի ամբողջ քննարկումը տեղափոխել Հայերեն Վիքիպեդիայի խորհրդարան, քանի որ 1․այս հարցը այնտեղ բազմիցս քննարկման է դրվել, լուծում չի ստացել և կարիք ունի վերջնական լուծման․ խորհրդարանը հենց խորհրդակցելու համար է, 2․բազմաթիվ մասնակիցներ ամենայն հավանականությամբ քննարկման այս էջի մասին տեղյակ չեն ու չգիտեն, որ այսպիսի քննարկում է ընթանում, 3․ քննարկումը շատ ավելի լայն տարածք է ընդգրկում, և Լաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) հոդվածի քննարկման էջը այն հարթակը չէ, որտեղ պետք է քննարկվի հարյուրավոր, միգուցե նաև հազարավոր հոդվածներին առնչվող խնդիրը։--Գարդմանահայ (քննարկում) 15:59, 18 Մարտի 2014 (UTC)
Հայրենակիցներ ջան, Xelgen-ի առաջարկած հարցում ուղարկելու տարբերակը հարծի շատ լավ լուծում է, քանի որ ԱԳՆ-ն պաշտոնական մարմին է: Խմբագրական պատերազմները երբեք լավ արդյունքի չեն բերել, մանավանդ էլ Հայերեն Վիքիպեդիայում: Ես առաջարկում եմ կիրառել մեզ մոտ կոնկրետ խնդրի կանոնակարգի մշակման մշակույթը: Այսինքն, տվյալ պարագայում, եթե ԱԳՆ-ից հստակ պատասխան չգա, մենք նստելու ենք և կետ առ կետ նշելու ենք, թե երբ և որտեղ որ տարբերակն է կիրառվելու և ինչպես ընդհանրապես պետք է կամ պետք չե վարվել կոնկրետ դեպքում: Երբ չի ստացվում ընդհանուր սկզբունքներից ելնելով աշխատել, պետք է ընդունել «հատուկ օրենք»՝ կանոնակարգ տվյալ հարցով և տարածել այդ պրակտիկան բոլոր նման դեպքերի համար: Մի խոսքով հայկական Ordnung անենք էլի :))
Չմոռանանք, որ բոլորս ծառայում ենք մեկ նպատակի: --֎ Պանդուխտ 19:58, 18 Մարտի 2014 (UTC)

Վերևում ներկայացված քաղվածքում որոշվել էր դիմել Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)։ Ես ինքս նամակ եմ գրել և՛ Արցախի Հանրապետության ԱԺ–ին, և՛ կառավարության մամուլի բաժին, և՛ ԱԳՆ–ին, և՛ Արդարադատության նախարարությանը։ Նշվածներից ոչ մի կառույց դեռևս չի պատասխանել ու հույս էլ արդեն չունեմ, որ կպատասխանի, իսկ ԱԳՆ–ի էլեկտրոնային նամակների ընդունման համակարգը չի աշխատում և ուղարկված նամակը ետ է վերադարձվում։ Ես նաև Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ փորձեցի գտնել որևէ տող, որտեղ գրված լինի, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության հակիրճ անվանումը ԼՂՀ է ու այդպես էլ չգտա (հետաքրքիր կլինի այս առումով լսել հմուտ իրավաբանների կարծիքները)։ Այսինքն՝ եթե «Արցախի Հանրապետություն» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումների վերաբերյալ հստակ գրված է, ապա ԼՂՀ անվանումը պարզ չի, թե որտեղ է ամրագրված (համենայն դեպս ես չգտա)։ Հիմա հարց է առաջանում, եթե «ԼՂՀ» տերմինը իրավականորեն ամրագրված չէ, ապա ինչու ենք մենք բազմաթիվ հոդվածներում գերադասում ԼՂՀ անվանումը Արցախի Հանրապետություն անվանումից։ Այս քննարկումը տեղափոխել եմ այստեղ, որպեսզի վերջիվերջո մի լուծում գտնենք Արցախ—Լեռնային Ղարաբաղ անվանումների շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ։--Գարդմանահայ (քննարկում) 10։57, 22 Մարտի 2014 (UTC)

Ես առայժմ ունեմ, ոչ պատշանական արձագանք ԱԳՆ-ից, որտեղ հաստատում են որ անվանումները նույնական են, սակայն հայերենում նախընտրելի է ասել Արցախ, այլ լեզունեոով Լեռնային Ղարաբաղ (Nagorno Karabakh, Нагорный Карабах և այլն)։ Կփորձեմ ավելի պաշտոնական արձագանք ստանալ, սակայն ունենք, այն ինչ ունենք՝ մեկ պետության 2 անուն, և իմ վերևի առաջարկից բացի այլ առաջարկ դեռ չունեմ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 12:44, 22 Մարտի 2014 (UTC)[reply]
Հ․Գ․ Գարդմանահայ ջան, այդքան «պաշտպանվող» լինելու կարիք չկա։ Ասածս լռիվ հակառակն ես ընկալել․ ես ասել եմ, ոչ թե դու նոր ես, ու ինչ-որ բան չգիտես, կամ քավ լիցի չպետք է ասես, այլ որ արդեն բաբարար փորձարու ես, այս հիմնարար կետը, և Վիքիպեդիայի ստեղծման պատճառ, գոյության նպատակը ճիշտ մեկնաբանելու համար։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 12:44, 22 Մարտի 2014 (UTC)[reply]
Եթե Ալեքսեյը ստանա պաշտոնական կարծիքը, որը կհամապատասխանի այդ ոչ պաշտոնականին՝ կարծում եմ էլ քննարկման առարկա չի լինելու: Եկեք համբերատար սպասենք:--֎ Պանդուխտ 16:17, 22 Մարտի 2014 (UTC)[reply]
Հարց չկա Ալեքսեյ ջան, ես արդեն մոռացել էի այդ մասին։ Հույսով եմ մի օր կհանդիպենք և միմյանց ձեռք կսեղմենք։ Հարգելի Պանդուխտ, ճիշտ ես, սպասենք։--Գարդմանահայ (քննարկում) 17:37, 22 Մարտի 2014 (UTC)[reply]

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանից ստացա Արցախի կառավարությանն ուղարկված իմ նամակի պատասխանը, որը բառացիորեն մեջբերում եմ. --Գարդմանահայ (քննարկում) 17։26, 27 Մարտի 2014 (UTC)

Շնորհակալություն Ձեր նամակի և վիկիպեդիայում ազգօգուտ աշխատանքի համար:

Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը, ապա, ինչպես Դուք էիք հղում կատարել ԱՀ սահմանադրության համապատասխան հոդվածին, Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են: Այնպես որ կառավարության պաշտոնական դիրքորոշումը բխում է միայն այդ հոդվածից: Այնուամենայնիվ, Դուք լրիվությամբ ազատ եք օգտագործելու այդ անվանումները: Իսկ որպեսզի Ձեր նշած բանավեճին լուծում տրվի, խորհուրդ կտայինք օգտագործել երկուսն էլ՝ օրինակ՝ հիմնականում օգտագործելով Արցախի Հանրապետությունը, իսկ փակագծերում երբեմն նշելով նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպեսզի որոնողական համակարգերում երկուսն էլ գտնվեն:

Արտակ Բեգլարյան. Արցախի Հանրապետության վարչապետի խոսնակ

այսինքն էն, ինչ որ առաջարկում էի ես՝ մի տասը օր առաջ՝ գրել դրանցից մեկը, որ տարվի հղում դոպի ԼՂՀ, որը բացվում է և՛ որպես Արցախ, և՛ որպես Լեռնային Ղարաբաղ։ --Hayk.arabaget (քննարկում) 18։39, 27 Մարտի 2014 (UTC)

Ոչ Հայկ ջան, նամակում պարզ ասված է՝ հիմնականում օգտագործելով Արցախի Հանրապետությունը, իսկ փակագծերում երբեմն նշելով նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այսինքն նախապատվությունը տրվում է «Արցախի Հանրապետություն» տարբերակին, այսինքն հղում դեպի «Արցախի Հանրապետություն» «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»-ից, այսինքն հոդվածը և կատեգորիաները պետք է կոչվեն «Արցախի Հանրապետություն»: Կարծում եմ խնդրի առարկան սպառված է: --֎ Պանդուխտ 21:31, 28 Մարտի 2014 (UTC)[reply]
Արտակ Բեգլարյանի պատասխան նամակում արտահայտված դիրքորոշումը ևս մեկ հիմնավորում է, որ պետք է առաջնություն տանք Արցախի Հանրապետությանը (բնականաբար, վերջինիս տակ «թաքնված» է լինելու նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումը): Համաձայն եմ Պանդուխտի հետ, պետք չի այլևս այս հարցի լուծումը հետաձգել, սպասենք քննարկմանը մասնակցած ադմինների դիրքորոշմանը ու կարելի է այս հակասությունը փակված համարել:--Գարդմանահայ (քննարկում) 21:45, 28 Մարտի 2014 (UTC)[reply]
Ես մնում եմ իմ կարծիքին․․․ --Լիլիթ (քննարկում) 21:48, 28 Մարտի 2014 (UTC)[reply]
Ես նույնպես: Նախընտրելի-ն ցանկության հարց է, ոչ թե պարտադրանքի: Նա նախընտրում է, ես՝ ոչ: Ամեն տեղ տեսնում ու լսում եմ Լեռնային Ղարաբաղ, ուրեմն ես էլ եմ գրելու Լեռնայի Ղարաբաղ, որը սխալ չի:--Hayk.arabaget (քննարկում) 22:14, 28 Մարտի 2014 (UTC)[reply]
Ոչ ոք չի ասում որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» սխալ է, բայց ընդունեք, որ «Արցախի Հանրապետությունն» էլ առաջնարհերթ է:--֎ Պանդուխտ 05:36, 29 Մարտի 2014 (UTC)[reply]

Քանի դեռ բոլոր կողմերի համար ընդունելի լուծման տարբերակ չկա (չնայած դեռ սպասում եմ/ենք Xelgen-ի պատասխանին, որը կարող է լուծում լինի), բոլորիդ ուշադրությունը երկրորդ անգամ ուզում եմ ուղղել այն իրողությանը, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ չկա(ես երկար-բարակ փնտրեցի ու չգտա) այնպիսի մի նախադասություն, որտեղ կասվի, որ «ԼՂՀ» անվանումը Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակիրճ տարբերակն է։ Արդյո՞ք այս հանգամանքը չի նշանակում, որ առնվազն այս պահին մենք պետք է առավելություն տանք Արցախի Հանրապետություն անվանմանը, այլ ոչ թե ԼՂՀ-ին։ Փաստորեն առաջինը երկրի պաշտոնական անվանումն է, իսկ երկրորդը՝ այդ նույն երկրի ոչ պաշտոնականը։--Գարդմանահայ (քննարկում) 12։33, 30 Մարտի 2014 (UTC)

Այսինքն կարո՞ղ եմ լռությունը համարել համաձայնության նշան և առնվազն «ԼՂՀ»-ն փոխել «Արցախի Հանրապետություն»-ով:--Գարդմանահայ (քննարկում) 10:47, 31 Մարտի 2014 (UTC)[reply]

Ողջույն, ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հոդվածը ցանկանում եմ վերանվանել Արցախի Հանրապետություն։ Պատճառների մասին չեմ ուզում նորից ասել՝ չկրկնվելու համար։ Նաև կարող եք կարդալ հոդվածի Ստուգաբանություն բաժինը։ Եթե դեմ հանդես եկողներ կան, արտահայտվեք՝ ներկայացնելով պատճառը։ --Գարդմանահայ (քննարկում) 18։25, 10 Մայիսի 2014 (UTC)

Ավազարկղները նշելու կաղապար[խմբագրել կոդը]

Ողջույն մասնակիցներ։ Մինչ այժմ մեր մասնակցային ավազարկղները ինդեքսավորվում էին որոնման համակարգերի կողմից (Գուգլ, Բինգ, և այլն) և հաճախ կիսապարտաստի, կամ զուտ փորձնական էջերը ցուցադրվում էին պատահական այցելուներին, որոնք կարծում էին թե դա Վիքիպեդիայի հոդվածներ են և մեր համբավը տուժում եր։ Այժմ ունենք {{Մասնակցի ավազարկղ}} կաղապարը, որը թույլ է տալիս թաքցնել ավազարկղի էջերը որոնման արդյունքներից և այն պարտադիր պետք է ավելացնել մեր սևագրության/ավաղարկղի բոլոր էջերում, այս խնդրից խուսափելու համար։

Էջերի մի մասում ես ինքս ավելացրեցի, բայց հավանաբար մի զգալի մաս չեմ գտել։ Ու ներողություն ՎՓ ցանկը, աղտոտելու համար, ավելի քիչ էջ էի ակնկալում իսկզբանե։

Հ․Գ․ Ակտիվացրել եմ «գաջեթ», որը բոլոր էջերի ամենավերևում ավելացնում է դեպի ավազարկղ տանող հղում, (նոր էջերի համար ավտոմատ ավելացնելով վերոնշյալ կաղապարը)։ Եթե ինչ–որ մեկը նախընտրում է այն չտեսնել, կարող է անջատել իր «Նախընտրությունների», «Գաջեթներ» ներդիրի մեջ (հաշվի առեք որ «ավազարկղ» և «Ավազարկղ» էջերը տվյալ պարագայում տարբեր են, կարող եք վերանվանել 1-ինը 2-րդ անունով)։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01։02, 26 Մարտի 2014 (UTC)

Շնորհակալություն:--֎ Պանդուխտ 05:45, 29 Մարտի 2014 (UTC)[reply]

Թեկուզ արաբերենի նվազագույն իմացություն[խմբագրել կոդը]

Ողջույն, Հայերեն Վիքիպեդիայում արաբերեն իմացող կամ սիրիահայ կա՞, թեկուզ՝ լիբանանահայ։ Ո՞վ կարող է ինձ օգնել սիրիական բնակավայրերի անվանումները հայերեն դարձնելու հարցում։ --Գարդմանահայ (քննարկում) 13։38, 27 Մարտի 2014 (UTC)

Հայկը գիտի արաբերեն։ --Լիլիթ (քննարկում) 13:43, 27 Մարտի 2014 (UTC)[reply]

Անհրաժեշտ է ստորև ներկայացված անվանումների հայերեն տարբերակները.

Արաբերեն Անգլերեն Հայերեն
ريف دمشق Rif Dimashq Րիֆ Դիմաշի՞ք
الرقة Ar-Raqqah Ար-Րաքքա՞հ
حماة Hama Համա՞
القنيطرة Quneitra Կունեիտրա՞
السويداء As-Suwayda Աս-Սուվեյդա
درعا Daraa Դերա՞
طرطوس Tartus Տարտո՞ւս
إدلب Idlib Իդլի՞բ
الحسكة Al-Hasakah Ալ-Հասա՞խ

Իմացողներին խնդրում եմ ուղղել աղյուսակը՝ ուղղված անվանումի դիմաց տեղադրելով՝ {{Արված է}}--Գարդմանահայ (քննարկում) 14։01, 27 Մարտի 2014 (UTC)

Որոշ պատասխաններ կան այստեղ, հնարավոր է որոնել այստեղ և այստեղ։ Լիբանանահայեր կարող են արտասանեն արևմտահայերենով, օրինակ Սուրիա կամ Պուլղարիա։ - Kareyac (քննարկում) 15:21, 27 Մարտի 2014 (UTC)[reply]
Արաբերեն Անգլերեն Հայերեն
ريف دمشق Rif Dimashq Ռիֆ Դիմաշկ
الرقة Ar-Raqqah ալ-Ռակկա
حماة Hama Համա
القنيطرة Quneitra ալ-Կունեյտրա
السويداء As-Suwayda ալ-Սուեյդա
درعا Daraa Դարաա
طرطوس Tartus Տարտուս
إدلب Idlib Իդլիբ
الحسكة Al-Hasakah ալ-Հասաքա

Արված է--Hayk.arabaget (քննարկում) 18։26, 27 Մարտի 2014 (UTC)

Բոլորիցդ շնորհակալ եմ։--Գարդմանահայ (քննարկում) 18։40, 27 Մարտի 2014 (UTC)

Միջազգային ֆոտոմրցույթ նվիրված բնությանը[խմբագրել կոդը]

Ողջույն բոլորին։ Մայիսի 1-31 տեղի է ունենալու Wiki Loves Earth 2014 լուսակնարչական մրցույթը, որն այս տարվանից միջազգային մրցույթ է դառնում։ Այս մրցույթը շատ նման է, որ Վիքին սիրում է հուշարձաններին, որին անցած տարի մենք մասնակցեցինք, միայն թե այն նվիրված է ոչ թե պատմամշակութային, այլ բնության հուշարձաններին և պահպանվող տարածքներին։ Չեմ կասկածում, որ բոլորս էլ մեծ ցանկություն ունենք մասնակցելու այս մրցույթին։), բայց մի քանի հարց մեր մասնակցության հետ կապված.

  • Անվան թարգմանություն․ ի՞նչ եք կարծում, հայերեն ո՞րն է ավելի լավ․ «Վիքին սիրում է Երկիրը», թե՞ «Վիքին սիրում է Մոլորակը»։
  • Ո՞վ է պատրաստ միանալ և օգնել կազմակերպման աշխատանքներում (հուշարձանների ցանկերի ստեղծում, տեղեկացնող էջերի ստեղծում, օնլայն ինֆորմացիայի տարածում, վորքշոփերի կազմակերպում, մրցանակաբաշխության պատրաստում և այլն)։

Սպասեմ ձեր արձագանքներին։ --vacio 10։20, 31 Մարտի 2014 (UTC)

Բարև, Vacio ջան, «Վիքին սիրում է Երկիրը» տարբերակը ավելի շատ ասոցացվում է, որ Վիքին սիրում է Հայաստանը, իսկ «Վիքին սիրում է Մոլորակը» տարբերակը ավելի լավն է, բայց այստեղ էլ մարդ կարող է մտածել, թե որ մոլորակը. միգուցե Մարս մոլորակը ;)) Իսկ քանի որ մենք հիմնականում լուսանկարելու ենք Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքը, ապա երևի ճիշտը առաջին տարբերակն է: Օգնելու հարցում էլ իմ ներուժը նկատի ունեցի:--Գարդմանահայ (քննարկում) 10:39, 31 Մարտի 2014 (UTC)[reply]

Narek 16 մասնակիցը և խմբագրումները հոդվածներում[խմբագրել կոդը]

Ողջույն, սա էլ որերորդ դեպքն է, որ Narek 16 մասնակիցը հոդվածները խմբագրելիս, ջնջում է հոդվածների նախկին պարունակությունը և գրում այլ տեքստ։ Մի քանի անգամ ես և այլ մասնակիցներ գրել ենք նրա էջում և եթե չեմ սխալվում զգուշացում էլ է ստացել, բայց մասնակիցը նույն կերպ շարունակում է խմբագրել (տես օրինակ վերջին խմբագրումները շնչառություն հոդվածում)։ Օրինակ շնչառության թեմայի ջնջած հատվածները թարգմանվել են ռուսերեն վիքիից՝ թարգմանչի անկյունում և իմ կարծիքով դասագրքում գրվածից ավելի հանրագիտարանային ոճի են։ Խնդրում եմ, ինչ-որ կերպ արձագանքել, նախ ջնջվում են մասնակիցների կողմից արդեն խմբագրված հատվածները, մյուս կողմից էլ դրանք փոխարինվում են դասագրքային ոճ ունեցող ու ամենայն հավանականությամբ դասագրքից պատճենված տեքստով։ Դավիթ () 17։23, 31 Մարտի 2014 (UTC)