Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հունվար 2019
Սա նախկին քննարկումների արխիվ է։ Խնդրում ենք չխմբագրել այն։ Եթե ցանկանում ենք նոր քննարկում բացել կամ վերանայել նախկին քննարկումը, խնդրում ենք անցնել ներկա քննարկման էջ։ |
Շնորհավոր Նոր տարի )
Բոլոր վիքիխմբագիրներին շնորհավորում եմ Նոր տարվա կապակցությամբ և ցանկանում եմ բարի վիքիխմբագրումներ։ ---Հայորդի (քննարկում) 21:06, 2 Հունվարի 2019 (UTC)
- Շնորհակալություն, @Ankax Hayastan ջան, քո Նոր տարին էլ շնորհավոր։--Emptyfear (քննարկում) 21:44, 4 Հունվարի 2019 (UTC)
Ու՞մ դիմել
Շնորհավոր բոլորիդ Նոր Տարին... Ուրախ, երջանիկ ու անհոգ տարի թող լինի:
Ունեմ հարց, ում է պետք դիմել, կամ ավելի շուտ, ով կարող է լուծել կաղապարների հետ կապված խնդիրները և ուղղել կաղապարներում առկա հղումները: Պարզապես չեմ ուզում, ու ժամանակ էլ չունեմ փորելու: Կանխավ մերսիներ:--Ahaik (քննարկում) 10:35, 5 Հունվարի 2019 (UTC)
- Մերսի, Ahaik ջան, քեզ էլ եմ շնորհավորում, "խնդրում եմ ներկայացնել խնդիրների ամբողջ ցուցակը"։ - Kareyac (քննարկում) 14:48, 5 Հունվարի 2019 (UTC)
250 000 հոդված
Հարգելի վիքիհամայնք, քիչ առաջ Հայերեն Վիքիպեդիայում գրվեց 250 000-րդ հոդվածը։ Հոբելյանական հոդվածն ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Բոբ Մակադուի մասին է։ Հոդվածի հեղինակը @Gevorg Ghazaryan մասնակիցն է։ Շնորհավորո՜ւմ եմ բոլորիս ։) Առջևում է՛լ ավելի մեծ հաջողություններ են սպասվում բոլորիս։ --ջեօ (✡) 15:09, 5 Հունվարի 2019 (UTC)
- Շնորհավորում եմ!!! Փաստորեն, հետխորհրդային տարածքի 3-րդ վիքիպեդիան ենք, թե հոդվածների քանակով ու թե որակով։ 500 հազարի շեմը հետաքրքիր է, թե երբ կհատենք? Բայց դե որակի (խորության ցուցանիշը) հաշվին չպետք է դա լինի։ Համ խորության ցուցանիշը պետք է ավելացնենք, համ էլ հոդվածների քանակը։
- Ի դեպ, մի այդպիսի հարց․ ինչու է այս՝ Նոր էջեր սպասարկող էջի վերնագիրը կոչվում "Նոր էջեր", այլ ոչ թե "Նոր հոդվածներ"? Էջ ու հոդված տերմինների իրար հետ խառնելը, նկատել եմ, որ հաճախ է հանդիպում հայերեն վիքիպեդիայում։ --Hayk S (քննարկում) 19:39, 5 Հունվարի 2019 (UTC)
Վատ թարգմանություններ
Բարև ձեզ։ Նման մի հարց․ ինչ է լինելու այն հոդվածների հետ, որոնք պիտակված են «վատ թարգմանություն» կաղապարով։ Դրանք բավականին շատ են։--տօնջѱ 20:31, 5 Հունվարի 2019 (UTC)
- Ողջույն։ Էստեղ կարող են հնչել կարծիքներ, թե պիտակն ինքնին ընթերցողին զգուշացնում է «սպասվելիքի» մասին (ինչպես օրինակ 18+ բառերի պարագայում), սակայն, այնուամենայնիվ կարծում եմ, որ դրանք բոլորը ենթակա են բարելավման կամ ջնջման։ Պիտակումից հետո պետք է ժամանակ տրվի և այդ ժամանակի ընթացքում չբարելավվելու դեպքում հոդվածը պետք է ջնջվի։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքը--Օmıcrօn 00:01, 6 Հունվարի 2019 (UTC)
- Եկեք ականջի հետև չգցենք ու հենց հիմա էլ հարցին լուծում տանք։ Հոդվածներ կան, որ սարսափելի վիճակում են՝ շարահյուսության և թարգմանության տեսանկյունից--Օmıcrօn 23:22, 6 Հունվարի 2019 (UTC)
- Ես առաջարկում եմ տեղեկացնել հեղինակին, եթե 7 օրվա ընթացքում լուրջ փոփոխություններ չլինեն, հոդվածը տեղափոխենք իր ավազարկղ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:19, 7 Հունվարի 2019 (UTC)
- Իսկ եթե IP-ով է ստեղծված։ --Ավետիսյան91 (քննարկում) 06:59, 7 Հունվարի 2019 (UTC)
- կամ ակտիվ չեն, նմանատիպ հոդվածներ աչքովս ընկան։--տօնջѱ 10:12, 7 Հունվարի 2019 (UTC)
- Կողմ եմ ԱշոտՏՆՂ-ի առաջարկին։ Ծանուցում ենք, ինչպես կարճ հոդվածների դեպքում է և ապա ջնջում։ Թե չէ մասնակիցը գոնե իր վատ թարգմանությունը բարելավի գնում է նոր վատ թարգմանությամբ հոդվածներ է ստեղծում։ Այփիով ստեղծված հոդվածները Այփիին ենք ծանուցում ու ջնջում։ Այդ հոդվածներն ավելի լավ է ջնջված լինեն, որովհետև դրանց բարելավումն ավելի աշխատատար է, քան վերստեղծումը։ --Emptyfear (քննարկում) 08:07, 10 Հունվարի 2019 (UTC)
- Ես առաջարկում եմ տեղեկացնել հեղինակին, եթե 7 օրվա ընթացքում լուրջ փոփոխություններ չլինեն, հոդվածը տեղափոխենք իր ավազարկղ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:19, 7 Հունվարի 2019 (UTC)
FileExporter beta feature
A new beta feature will soon be released on all wikis: The FileExporter. It allows exports of files from a local wiki to Wikimedia Commons, including their file history and page history. Which files can be exported is defined by each wiki's community: Please check your wiki's configuration file if you want to use this feature.
The FileExporter has already been a beta feature on mediawiki.org, meta.wikimedia, deWP, faWP, arWP, koWP and on wikisource.org. After some functionality was added, it's now becoming a beta feature on all wikis. Deployment is planned for January 16. More information can be found on the project page.
As always, feedback is highly appreciated. If you want to test the FileExporter, please activate it in your user preferences. The best place for feedback is the central talk page. Thank you from Wikimedia Deutschland's Technical Wishes project.
Johanna Strodt (WMDE) 09:41, 14 Հունվարի 2019 (UTC)
No editing for 30 minutes on 17 January
18:40, 16 Հունվարի 2019 (UTC)
Օգնության կարիք :)
Խնդրում եմ հուշել՝ ինչու տեղադրածս լուսանկարը Ջուլֆալակյանի չկա։ Վստահ եմ, որ երկար ժամանակ կար (փոխել էի)։ Շնորհակալ եմ– Այս անստորագիր գրառման հեղինակն է Արմինե Խաչիկյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Հարգելի Արմինե Խաչիկյան, հավանաբար այն հեռացվել է, քանի որ չի բավարարել Ոչ ազատ պատկերների օգտագործման կանոնին, կխնդրեի հղումով ցույց տալ, կոնկրետ որ պատկերի մասին է խոսքը:--Սամվելքննարկում 09:02, 17 Հունվարի 2019 (UTC)
- Ողջույն, հարգելի Արմինե Խաչիկյան։ Հավանաբար նկատի ունեք այս պատկերը՝ Պատկեր:Արսեն Ջուլֆալակյան.jpg։ Եթե նկարի հեղինակային իրավունքները պատկանում են Ձեզ, ապա բեռնեք այն վիքիպահեստ։ Շնորհակալ եմ։ --Ավետիսյան91 (քննարկում) 09:07, 17 Հունվարի 2019 (UTC)
- Այդ լուսանկարը ջնջվել է հենց վիքիպահեստից։ --23artashes (քննարկում) 09:10, 17 Հունվարի 2019 (UTC)
- Ողջույն, հարգելի Արմինե Խաչիկյան։ Հավանաբար նկատի ունեք այս պատկերը՝ Պատկեր:Արսեն Ջուլֆալակյան.jpg։ Եթե նկարի հեղինակային իրավունքները պատկանում են Ձեզ, ապա բեռնեք այն վիքիպահեստ։ Շնորհակալ եմ։ --Ավետիսյան91 (քննարկում) 09:07, 17 Հունվարի 2019 (UTC)
Նոր գնահատում՝ Ալեքսանդր Մակեդոնացի
Հարգելի՛ համայնք, գնահատման եմ ներկայացնում Ալեքսանդր Մակեդոնացի հոդվածը՝ լավ հոդվածի կարգավիճակի հավակնելու համար։ Ուրախ կլինեմ տեսնել ձեր արձագանքը գնահատման էջում։ Շնորհակալություն։ Հարգանքներով՝--Օmıcrօn 14:40, 19 Հունվարի 2019 (UTC)
Վիքին սիրում է սեր
Հարգելի վիքիհամայնք, 2019 թվականի փետրվարի 1-ից 28-ը Վիքիպահեստում սկսում է «Վիքին սիրում է սեր» լուսանկարչական մրցույթը, որի հիմնական նպատակն է մարդկության մշակութային բազմազանության մեջ գտնել և հավաքել սիրո արտահայտությունների լուսանկարներ, ինչպիսիք են հուշարձաններ, արարողություններ, նուրբ զգացմունքի արտահայտման նկարներ և որպես սիրո խորհրդանիշ օգտագործվող տարբեր առարկաներ` Վիքիպեդիայում և Վիքիմեդիա հիմնադրամի տարբեր նախագծերում օգտագործելու համար։ Ուշադրության կենտրոնում լինելու ոչ թե տարածաշրջանային կամ ազգային արժեքները, այլ սիրո արտահայտման բազմազան ձևերը, որոնք կարելի է տեսնել և լուսանկարել մեր առօրյա կյանքում։ Կարող եք մասնակցել և ստանալ 14 մրցանակներից մեկը, իսկ մրցույթի մանրամասները կարող եք տեսնել այստեղ: --BekoՔննարկում 11:54, 21 Հունվարի 2019 (UTC)