Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հունիս 2014

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պետերբուրգյան միամսյակ[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, հարգելի վիքիխմբագիրներ։

Սանկտ Պետերբուրգը հայ ժողովրդի բարեկամ քաղաքներից է։ Քաղաքի կենտրոնում գործում է հայ առաքելական եկեղեցի, Սանկտ Պետերբուրգի համալսարանում կա հայագիտության ամբիոն։ Ժամանակին Էրմիտաժի տնօրենն էր Հովսեփ Օրբելին (1934-1951), տնօրեն է եղել Էրեբունի բերդը հայտնաբերած գիտնականներից Բորիս Պիոտրովսկին (1964-1990), իսկ այժմ՝ նրա որդի, երևանցի Միխայիլ Պիոտրովկսին (1992թ․-ից մինչ այսօր), ով մայրական կողմից հայ է։ Հայերի հանդեպ վերաբերմունքը ավելի քան դրական է։ Հայերի հետ հարաբերություններին մեծ ուշադրություն են դարձրել քաղաքի ղեկավարների մեծ մասը, այդ թվում՝ առաջին քաղաքագլուխ Անատոլի Սոբչակը։ Սանկտ Պետերբուրգի համալսարանն են ժամանակին ավարտել Վիկտոր Համբարձումյանը, ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով սովորել էր Միխայիլ Պիոտրովսկու հետ, և շատ ուրիշ անվանի հայորդիներ։ Այժմ հայ ժողովրդի և մայր Հայաստանի, ռուս ժողովրդի և Սանկտ Պետերբուրգի բնակչության հետ կապը համապետական բարձր հովանու ներքո ամրապնդում են քաղաքի 2 հայկական եկեղեցիները, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը՝ Սանկտ Պետերբուրգի ղեկավարության հետ միասին, որտեղ աշխատում են նաև հայ պաշտոնյաներ (օրինակ՝ քաղաքապետի տեղակալը)։

Այս տարի լրանում է Սանկտ Պետերբուրգի 311-ամյակը։ Այդ առթիվ հունիս ամիսը առաջարկում եմ Սանկտ Պետերբուրգին նվիրված միամսյակ անել և գրել կամ խմբագրել արդեն առկա, բայց թերի հետևյալ 311 հոդվածները՝ տաս բաժին՝ 31–ական հոդվածով (ընդամենը 310) և Սանկտ Պետերբուրգ՝ 311։ Տարին Սանկտ Պետերբուրգի համար հոբելյանական է, քանի որ լրացել է հիտլերյան Գերմանիայի կողմից Լենինգրադի շրջափակման ազատագրման 70-ամյակը, Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի 160-ամյակը, լրանալու է Էրմիտաժի 250-ամյակը և Սանկտ Պետերբուրգի համալսարանի 290-ամյակը։ Ուստի նրանք, ովքեր կգրեն կամ կխմբագրեն ցանկում արդեն առկա ցանկացած 70-րդ, 160-րդ, 250-րդ, 290-րդ և 311–րդ հոդվածները, կստանան փոքրիկ հուշանվերներ՝ Սանկտ Պետերբուրգից։ Հուշանվերներ կստանան նաև առաջին 3 ամենաակտիվ մասնակիցները։

Հոդվածներ գրելու համար անհրածեշտ է հոդվածին կցել տեղեկաքարտ, կատեգորիա, հղում՝ այլ լեզուներին, գրել առնվազն մեկ էջի սահմանով։ Հոդվածներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը։ Շնորհակալություն, հարգանքներով՝ Հայկ Հարությունյան --Hayk.arabaget (քննարկում) 15։39, 1 Հունիսի 2014 (UTC)

Վիքի ճամբար[խմբագրել կոդը]

Սիրելի մասնակիցներ, Վիքիմեդիա Հայաստանը Վիքիմեդիա Հիմնադրամի աջակցությամբ 14-20 տարեկան ներկա և ապագա վիքի խմբագիրների համար կազմակերպում է միջազգային Վիքի ճամբար Վանաձորում երկու հերթափոխով՝ հուլիսի 6-20-ը և օգոստոսի 12-26-ը։ Մասնակցեք այս հրաշալի իրադարձությանը՝ https://app.box.com/s/pspmj0h2qjmb9szlqqrh:

Հ.Գ. Կարող եք մասնակցել նաև ճամբարի կազմակերպման աշխատանքներին, ճամբարում վիքի սեմինարներ վարել և կիսվել ձեր գաղափարներով, արդեն առանց տարիքային սահմանափակման։ --SusikMkr (քննարկում) 05։51, 7 Հունիսի 2014 (UTC)

Ողջո՜ւյն, վիքիերիտասարդներ։ Խնդրում եմ 14-20 տարեկան բոլոր մեր խմբագիրներին, ովքեր կցանկանան մասնակցել վիքիճամբարին, արձագանքեն այս գրառման տակ։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 18:09, 9 Հունիսի 2014 (UTC)[reply]
Ինձ ուղղակի շատ հետաքրքիր է, ցանկացողներ եղել են?:-)--6AND5 (քննարկում) 14:27, 24 Հունիսի 2014 (UTC)[reply]
Իհարկե կան, հարգելի 6AND5։ Մի քանիսին անգամ ճանաչում եմ։ Ավաղ ես չեմ գնալու զբաղված լինելու պատճառով։ Հակառակ դեպքում մեծ սիրով կգնայի։ Հայերեն Վիքիպեդիան նոր շունչ է ստացել։ Ահագին նոր մասնակիցներ ունենք, որոնք ՀՍՀ-ից նյութերն են տեղափոխում։ Արդեն մեկ-մեկ կարելի է տեսնել կարևոր հոդվածների զարգացումներ, որոնք առաջ հաշված մարդկանց միջոցով էին արվում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 14:49, 24 Հունիսի 2014 (UTC)[reply]
Սիրելի 6AND5 միացիր մեզ ցանկացած կարգավիճակով՝ կազմակերպչի, մասնակցի, ջոկատավարի: Սպասում ենք:--SusikMkr (քննարկում) 17:21, 24 Հունիսի 2014 (UTC)[reply]
Խմբագևողների՝ մանավանդ երիտասարդների, համար շատ լավ միջոցառում է։ Զարմանում եմ, որ մեր ակտիվ խմբագիրներից շատերը չեն արձագանքում, իսկ նրանցիվ շատերը այդ տարիքային սահմանի մեջ են։ Անվճար ապրուստ 14 օր, ամենօրյա փորձի փոխանակման հնարավորություն, արշավներ Լոռու, Տավուշի, Արագածոտնի մարզերի տեսարժան վայրերով, ուրախ ժամանց՝ ահա սպասվելիքը վիքիճամբարի օրերին։ Ես, որ երիտասարդ լինեի, հաստատ չէի երկմտի։-Beko (քննարկում) 17:39, 24 Հունիսի 2014 (UTC)[reply]
Շնորհակալություն հարգելի տիկին Սուսաննա առաջարկի համար, որպես մասնակից, ես միանշանակ 20-ից բարձր եմ:-), այլ կարգավիճակների համար ոչ այս անգամ, մյուս տարի երևի, եթե շարունակություն լինի...--6AND5 (քննարկում) 19:44, 24 Հունիսի 2014 (UTC)[reply]
Սիրելի 6AND5 կարծում եմ հաջորդ տարի էլ կլինի, շատ բան կախված է մեզանից, թե որքան հաջող կկազմակերպենք և ինչ արդյունքներ կունենանք այս տարի: --SusikMkr (քննարկում) 12:29, 25 Հունիսի 2014 (UTC)[reply]

Ադմինի քվեարկության ժամկետ[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, վիքիհամայնք։ Կցանկանայի լսել ձեր կարծիքը այս հարցի շուրջ։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 18։42, 15 Հունիսի 2014 (UTC)

Ահա, ևս մեկ, դեռևս, քննարկման նյութ, որը լրացնում է նախորդ քննարկմանըՎիքիպեդիա:Քվեարկություն/Մասնակցության կանոնակարգ:--6AND5 (քննարկում) 10:58, 21 Հունիսի 2014 (UTC)[reply]
6AND5 ջան, հիմա ոնց անենք, որ նախորդ էջում մեր ծավալած արժեքավոր քննարկումը երևա նաև քո ստեղծած նոր էջում․․․ --Լիլիթ (քննարկում) 11:11, 21 Հունիսի 2014 (UTC)[reply]
Հղումներով իրար կապեցի էջերը, հարգելի Լիլիթ--6AND5 (քննարկում) 12:22, 21 Հունիսի 2014 (UTC)[reply]
Ահա, շնորհակալ եմ շատ, միայն առանց հարգելիի լա՞վ, մի ձև պաշտոնական է հնչում :) --Լիլիթ (քննարկում) 12:28, 21 Հունիսի 2014 (UTC)[reply]
Ոնց կասես:-)--6AND5 (քննարկում) 12:34, 21 Հունիսի 2014 (UTC)[reply]

Media Viewer is now live on this wiki[խմբագրել կոդը]


Media Viewer lets you see images in larger size

Greetings— and sorry for writing in English, please translate if it will help your community,

The Wikimedia Foundation's Multimedia team is happy to announce that Media Viewer was just released on this site today.

Media Viewer displays images in larger size when you click on their thumbnails, to provide a better viewing experience. Users can now view images faster and more clearly, without having to jump to separate pages — and its user interface is more intuitive, offering easy access to full-resolution images and information, with links to the file repository for editing. The tool has been tested extensively across all Wikimedia wikis over the past six months as a Beta Feature and has been released to the largest Wikipedias, all language Wikisources, and the English Wikivoyage already.

If you do not like this feature, you can easily turn it off by clicking on "Disable Media Viewer" at the bottom of the screen, pulling up the information panel (or in your your preferences) whether you have an account or not. Learn more in this Media Viewer Help page.

Please let us know if you have any questions or comments about Media Viewer. You are invited to share your feedback in this discussion on MediaWiki.org in any language, to help improve this feature. You are also welcome to take this quick survey in English, en français, o español.

We hope you enjoy Media Viewer. Many thanks to all the community members who helped make it possible. - Fabrice Florin (WMF) (talk) 21։54, 19 Հունիսի 2014 (UTC)

--This message was sent using MassMessage. Was there an error? Report it!

Thanks for information. It is very good idea. --Արման Մուսիկյան (քննարկում) 04:15, 20 Հունիսի 2014 (UTC)[reply]

Նոր կաղապար[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակիցներ, այս կաղապարը բավական կիրառելի է ռուսերեն վիքիում, կարծում եմ այստեղ էլ կիրառելի կլինի {{Ստուգել փաստերը}}, եթե շտկումների կարիք կա, ապա փորձեք շտկել:-)։--6AND5 (քննարկում) 19։20, 25 Հունիսի 2014 (UTC)

Ճիշտ կլինի ավելացնել խմբագրման գործիքների մեջ...--6AND5 (քննարկում) 19:22, 25 Հունիսի 2014 (UTC)[reply]
Ահա, որոշ հոդվածներում, իրոք, պետք կգա։ --Լիլիթ (քննարկում) 19:30, 25 Հունիսի 2014 (UTC)[reply]
Մենք ունենք նաև խմբագրման գործիքների մեջ {{փաստ}} կաղապարը։ - Kareyac (քննարկում) 19:56, 25 Հունիսի 2014 (UTC)[reply]
Փաստը կաղապարը, որքանով ես եմ հասկանում մեկ բառի կամ նախադասության համար է նախատեսված, օրինակի համար Սյփյուռքի հոդվածում հարկ կլինի մի 100 հատ փաստ կաղապար դնել, դա արդեն трагикомедия կդառնա, դրա համար հարկավոր է այս կաղապարը օգտագործել: Իսկ օրինակ ռուսերեն վիքիում 2 կաղապարներն էլ գործիքների մեջ կան...--6AND5 (քննարկում) 21:04, 25 Հունիսի 2014 (UTC)[reply]

Վիքիդարանի ադմինի առաջադրում[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, վիքիհամայնք։ Վիքիդարանում առաջադրել եմ Դավիթի թեկնածությունը որպես ադմին։ Ցանկացողները կարող են արտահայտել իրենց կարծիքը։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 14։41, 28 Հունիսի 2014 (UTC)

Նոր հարցում[խմբագրել կոդը]

Բարև բոլոր մասնակիցներին, ես մեր ադմիններ Լիլիթի և Մհերի օգնությամբ որոշակի կանոնակարգ եմ մշակել, թե ովքեր կարող են մասնակցություն ունենալ տարբեր քվեարկությունների և լրացուցիչ այլ պայմաններ, խնդրում եմ մասնակցել հարցմանը՝ Վիքիպեդիա:Հարցում/Մասնակցության կանոնակարգ և լրացուցիչ այլ պայմաններ--6AND5 (քննարկում) 18։52, 30 Հունիսի 2014 (UTC)

Հարցմանը ավելացվեց ևս երկու բաժին կապված ջնջման կանոնակարգի հետ:--6AND5 (քննարկում) 20:58, 30 Հունիսի 2014 (UTC)[reply]