Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հուլիս 2024
Սա նախկին քննարկումների արխիվ է։ Խնդրում ենք չխմբագրել այն։ Եթե ցանկանում ենք նոր քննարկում բացել կամ վերանայել նախկին քննարկումը, խնդրում ենք անցնել ներկա քննարկման էջ։ |
Voting to ratify the Wikimedia Movement Charter is ending soon
- You can find this message translated into additional languages on Meta-wiki. Please help translate to your language
Hello everyone,
This is a kind reminder that the voting period to ratify the Wikimedia Movement Charter will be closed on July 9, 2024, at 23:59 UTC.
If you have not voted yet, please vote on SecurePoll.
On behalf of the Charter Electoral Commission,
RamzyM (WMF) 03:45, 8 Հուլիսի 2024 (UTC)
Ռուսական աղբյուրների հեռացում
Ողջույն։ Երևի նկատած կլինեք, որ Սահակը հոդվածներից հեռացնում է ռուսական կամ Ռուսաստանի հետ առնչվող աղբյուրները, դրանք փոխարինում այլ աղբյուրներով, երբեմն էլ ընդհանրապես հեռացնում է` տեղը ոչնչով չլրացնելով։ Հիմնականում sputnik լրատվականի կայքն է հեռացնում, բայց նաև այլ ռուսական կայքեր։ Այստեղ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական kremlin.ru կայքն է հեռացրել, որտեղ ներկայացված է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը 2020 թվականին Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության վերաբերյալ։ Այս դեպքում kremlin.ru-ից առաջ գրված է եղել մեկ այլ աղբյուր, որն ուներ երկրորդային բնույթ, բայց ամենահավաստին այս դեպքում հենց kremlin.ru է, քանի որ հենց այդ կառույցն է կազմել այդ հայտարարությունը, իսկ մյուսները կարող են վերախմբագրելիս տեքստում փոփոխություններ անել կամ իրենց ցանկալի ձևով տեքստը շարադրել։ Կամ այստեղ ինչո՞ւ է հեռացվել Sputnik-ի հոդվածի հողումը և ավելացվել news.am-ի հոդվածի հղումը։ Sputnik-ի այդ հոդվածում ես չգտա ոչ մի հակահայկական, քարոզչական կամ հայկական օրենսդրությանը դեմ որևէ միտք (ինչպես Սահակն է պնդում իր քննարկման էջում)։ Ընդհակառակը, այդ հոդվածն ավելի բազմակողմանի, ընդգրկուն ու որակյալ է, քան news.am-ինը։ Մի դեպք չի, երկու դեպք չի, հարյուրավոր, միգուցե հազարավոր այսպիսի խմբագրումներ է անում Սահակը։ Այստեղ Atheist Armenian-ն այդ հարցը բարձրացրել է Սահակի քննարկման էջում, որտեղ նա տվել է հետևյալ պատասխանը․ « 1. Սպուտնիկ Արմենիան պարբերաբար արտահայտում է «ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներ Հայաստանի և հայերի նկատմամբ», «կեղծ տեղեկություններ», «օրենսդրությամբ արգելված արարքների կոչերի տարածում»։ 2. Սպուտնիկ Արմենիան հանդիսանում է ռուսական քարոզչություն մաս, իսկ ռուսական քարոզչությունը այս պահին ակտիվորեն տարածում է հակահայկական պրոպագանդա։ Այս պատճառով ռուսական պրոպագանդան արգելվել է հանրային եթերում։ Բացի դրանից մասնավոր ընկերություններ կամավոր կարգով նույնպես սկսել են արգելափակել ռուսական պրոպագանդան։ Այս ամենը հաշվի առնելով ես կոչ եմ անում վիքիպեդիայի խմբագիրներին փոխարինել Սպուտնիկ Արմենիայի հղումները ցանկացած այլ աղբյուրով որը չի հանդիսանում հակահայկական քարոզչություն»։ Ես Sputnik-ի պաշտպանը չեմ, ոչ էլ առավել ևս ռուսական «պռոպագանդայի» սիրահար, բայց ռուսական աղբյուրների մասսայական հեռացումը պետք է նախ Հայերեն Վիքիպեդիայի համայնքը թույլատրի՝ սահմանելով դրանց չափորոշիչներ, իրավիճակային մոտեցումներ, այլ ոչ թե մասսայական ջնջել ու վերջ՝ չնայելով դրա կարիքը կա, թե ոչ, հեռացնելուց հետո արդյո՞ք չի անջատվում բովանդակություն-աղբյուր կապը։ Վերջիվերջո, եթե խորանանք, ապա երևի թե յուրաքանչյուր լրատվական կայքի հոդվածում կամ պարբերականի հրապարակման մեջ կգտնենք այնպիսի բովանդակություն, որը համապատասխան է Սահակի պատճառաբանությանը։ Վերցնենք հետևյալ օրինակը․ Սահակը որպես աղբյուր ներկայացրել է այնպիսի կայք, որտեղ «ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներ կան հայերի նկատմամբ», «կեղծ տեղեկություններ», «օրենսդրությամբ արգելված արարքների կոչերի տարածում» (խոսքը civic.am կայքի մասին է)։ Այսինքն՝ այստեղ միգուցե գործ ունենք երկակի ստանդարտների հետ, և որպեսզի յուրաքանչյուրս մեր անձնական ցանկություններով, աշխարհընկալմամբ մասսայական ձևով աղբյուրներ չհեռացնենք, առաջարկում եմ թեմայի վերաբերյալ արտահայտեք ձեր դիրքորոշումները։ Եթե այդպես ընդունելի է, ապա յուրաքանչյուր խմբագիր իր անցանկալի կայքում կարող է գտնել «ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներ հայերի նկատմամբ», «կեղծ տեղեկություններ», «օրենսդրությամբ արգելված արարքների կոչերի տարածում» և մասսայականորեն այդ կայքի բոլոր հղումները հեռացնի։ Օրինակ ադրբեջանական լրատվական կայքերում բազմիցս հակահայկական կոչեր են հրապարակվում, հայերի հանդեպ բռնության խրախուսում, բայց երբեմն պետք է/ստիպված ենք լինում այդ կայքերը որպես աղբյուր օգտագործել, որպեսզի ցույց տանք թեկուզ ինչ-որ հարցի վերաբերյալ ադրբեջանական տեսակետը։ Սահակին կխնդրեմ առայժմ դադարեցնել այդպիսի խմբագրումները մինչև այս քննարկման հանգուցալուծումը։ Գարդմանահայ (քննարկում) 06:13, 1 Հուլիսի 2024 (UTC)
- Նման մոտեցումը, ըստ իս, սխալ է, Վիքիպեդիան չեզոք հանրագիտարան է, ուստի նման դրդապատճառներով աղբյուրների հեռացմանը դեմ եմ։ Նուբեռելլա 💬 10:32, 1 Հուլիսի 2024 (UTC)
- «Գրականություն» բաժնից կամայական ջնջումների հետևանքով հոդվածում արված արտաքին հղումները տկլոր են մնում, ինչպես այստեղ. այսինքն Sfn հղումները անիմաստ են դառնում. օրինակ` {{Sfn|Соболевский|2001|c=80—84}} չի ցույց տա «Գրականություն» բաժնում նշված համապատասխան հղումը` Соболевский, Сергей Иванович Аристофан и его время. — М.: Лабиринт, 2001. — 416 с. — (Античное наследие). — ISBN 5-87604-129-7 և այդպես մյուսները:
- Ես վերականգնել եմ ջնջված հատվածը, բայց հետագայում ջնջումներն արեք հիմնավորված, խնդրեմ:--Ապատ63 (քննարկում) 13:37, 1 Հուլիսի 2024 (UTC)
- «Գրականություն» բաժնից կամայական ջնջումների հետևանքով հոդվածում արված արտաքին հղումները տկլոր են մնում, ինչպես այստեղ. այսինքն Sfn հղումները անիմաստ են դառնում. օրինակ` {{Sfn|Соболевский|2001|c=80—84}} չի ցույց տա «Գրականություն» բաժնում նշված համապատասխան հղումը` Соболевский, Сергей Иванович Аристофан и его время. — М.: Лабиринт, 2001. — 416 с. — (Античное наследие). — ISBN 5-87604-129-7 և այդպես մյուսները:
Եթե այլ կարծիքներ չկան, ապա 2-3 օրից փակենք քննարկումը, Սահակին խնդրենք հոդվածներից նման սկզբունքով չհեռացնի աղբյուրներ, մյուս խմբագիրներին էլ՝ չկաշկանդվել այդպիսի աղբյուրներից օգտվել։--Գարդմանահայ (քննարկում) 07:59, 9 Հուլիսի 2024 (UTC)
U4C Special Election - Call for Candidates
- You can find this message translated into additional languages on Meta-wiki. Please help translate to your language
Hello all,
A special election has been called to fill additional vacancies on the U4C. The call for candidates phase is open from now through July 19, 2024.
The Universal Code of Conduct Coordinating Committee (U4C) is a global group dedicated to providing an equitable and consistent implementation of the UCoC. Community members are invited to submit their applications in the special election for the U4C. For more information and the responsibilities of the U4C, please review the U4C Charter.
In this special election, according to chapter 2 of the U4C charter, there are 9 seats available on the U4C: four community-at-large seats and five regional seats to ensure the U4C represents the diversity of the movement. No more than two members of the U4C can be elected from the same home wiki. Therefore, candidates must not have English Wikipedia, German Wikipedia, or Italian Wikipedia as their home wiki.
Read more and submit your application on Meta-wiki.
In cooperation with the U4C,
-- Keegan (WMF) (talk) 00:03, 10 Հուլիսի 2024 (UTC)
Նոր գնահատում՝ «Պարսկական առաջին ներխուժում Հունաստան»
Հարգելի՛ վիքիհամայնք, «Պարսկական առաջին ներխուժում Հունաստան» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում եմ ակտիվորեն հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում։ Կանխավ շնորհակալ եմ։--Նուբեռելլա 💬 17:16, 15 Հուլիսի 2024 (UTC)
@Nooberella ջան, գնահատման էջի հղումը տանում է 2020 թվականի գնահատման ենթաէջ: Խնդրում եմ ուղղել:∑ίγμα (քնն.) 23:08, 16 Հուլիսի 2024 (UTC)
Wikimedia Movement Charter ratification voting results
- You can find this message translated into additional languages on Meta-wiki. Please help translate to your language
Hello everyone,
After carefully tallying both individual and affiliate votes, the Charter Electoral Commission is pleased to announce the final results of the Wikimedia Movement Charter voting.
As communicated by the Charter Electoral Commission, we reached the quorum for both Affiliate and individual votes by the time the vote closed on July 9, 23:59 UTC. We thank all 2,451 individuals and 129 Affiliate representatives who voted in the ratification process. Your votes and comments are invaluable for the future steps in Movement Strategy.
The final results of the Wikimedia Movement Charter ratification voting held between 25 June and 9 July 2024 are as follows:
Individual vote:
Out of 2,451 individuals who voted as of July 9 23:59 (UTC), 2,446 have been accepted as valid votes. Among these, 1,710 voted “yes”; 623 voted “no”; and 113 selected “–” (neutral). Because the neutral votes don’t count towards the total number of votes cast, 73.30% voted to approve the Charter (1710/2333), while 26.70% voted to reject the Charter (623/2333).
Affiliates vote:
Out of 129 Affiliates designated voters who voted as of July 9 23:59 (UTC), 129 votes are confirmed as valid votes. Among these, 93 voted “yes”; 18 voted “no”; and 18 selected “–” (neutral). Because the neutral votes don’t count towards the total number of votes cast, 83.78% voted to approve the Charter (93/111), while 16.22% voted to reject the Charter (18/111).
Board of Trustees of the Wikimedia Foundation:
The Wikimedia Foundation Board of Trustees voted not to ratify the proposed Charter during their special Board meeting on July 8, 2024. The Chair of the Wikimedia Foundation Board of Trustees, Nataliia Tymkiv, shared the result of the vote, the resolution, meeting minutes and proposed next steps.
With this, the Wikimedia Movement Charter in its current revision is not ratified.
We thank you for your participation in this important moment in our movement’s governance.
The Charter Electoral Commission,
Abhinav619, Borschts, Iwuala Lucy, Tochiprecious, Der-Wir-Ing
MediaWiki message delivery (քննարկում) 17:52, 18 Հուլիսի 2024 (UTC)
Շուրջ 5000 հոդվածի վերաբերյալ
Հարգելի՛ վիքիհամայնք։ 2015 թվականին, երբ Հայերեն Վիքիպեդիան նոր հոդվածներով էր համալրվում, և ավարտվել էր Հայկական Սովետական Հանրագիտարանից ու մնացած հանրագիտարաններից հոդվածները այստեղ բերելու գործընթացը, նախքան անցնելը մասսայական թարգմանություններին ու միամսյակներին, որոշվել էր ներմուծել մեկտողանոց հոդվածներ։ Խոսքը վերաբերում է Հայկական լեռնաշխարհի աշխարհագրության թեմային՝ ձորեր, կիրճեր, լեռներ և այլն, որոնց թիվը շուրջ 4828 է։ Անշուշտ, խոսքը բոլորի մասին չէ, հնարավոր է դրանցից 100-200-ը մեկտողանոց չեն։ Այդ հոդվածների ահռելի մեծամասնությունը 326-932 բայթի սահմանում, որը շուրջ 8000 հոդված է, մեծ տոկոս է կազմում, ուստիև հնարավոր է, որ 4828+/-200 հոդվածի թիվը լինի ավելի կմեծանա։ Ես առաջարկում եմ այդ հոդվածները զանգվածաբար ստուգել, և ջնջել, եթե՝ փոքր են 1000 բայթից, նշանակալի չեն, որբ են, չունեն որևէ հղում, պոտենցիալ չկա դրանց նույնականացման կամ ընդլայնման հնարավորություն, աշխարհագրական անունները այդ անուններով չեն կիրառվում և այլն։ Կարծում եմ, դա տեսքից գցում է մեր հանրագիտարանը՝ նախորդ նախադասության մեջ նշածս հիմքերով։ Խմբագրող (քննարկում) 07:38, 18 Հուլիսի 2024 (UTC)
Նվազագույն ծավալի մասին կանոնը վերաբերում է դրա ընդունումից հետո ստեղծված հոդվածներին և կարող է կիրառվել այն դեպքում, երբ հոդվածի բարելավման համար կան որոշակի աղբյուրներ (այսինքն՝ եթե չկա ընդլայնման հնարավորություն, չի կարող ջնջվել)։ Որբ լինելը կամ հղում չունենալը նույնպես հոդվածի ջնջման համար հիմք չեն կարող լինել։ Ամեն հոդվածի նշանակալի չլինելը պետք է առանձին քննարկել, օրինակ՝ կարելի է ներկայացնել ջնջման, բացառությամբ ակնհայտ արագ ջնջման ենթակա հոդվածների։--Voskanyan (քննարկում) 12:49, 18 Հուլիսի 2024 (UTC)
- Voskanyan ջան, պարզ է, այդ ամենից ես էլ եմ տեղյակ, բայց օրինակ Ախալքալաքի Գուլաբայ կամ Լոռու Օրթայալ տեղանունները կիրառելի՞ են, գործածելի՞ են, արդյոք որևէ տեղ պետք կգան, հղում կդառնան կամ կընդլայնվեն, ու մնացած բոլոր նշանակալիության հարցերը։ Իմ ամբողջ ուզածը մեր Վիքիպեդիան մաքուր և բովանդակալից տեսնել է, մինչև 3000 բայթանոց անավարտ հոդվածներն էի նայում, վերջերս գոնե ինչ-որ տեսքի բերեցի Վրացիները Կանադայում (1545 բայթ), Գետիկի արգելավայր (930 բայթ), Մծուրք (932 բայթ) հոդվածները, որոնք հնարավոր էր, իսկ սրանք ախր ոչ մի բան հնարավոր չէ։ --Խմբագրող (քննարկում) 07:59, 19 Հուլիսի 2024 (UTC)
- Խմբագրող ջան, մենք այս հարցը մի քինի անգամ քննարկել ենք և չեմ տեսնում իմաստ նույն բան կրկնել: - Kareyac (քննարկում) 14:02, 19 Հուլիսի 2024 (UTC)
Առաջարկի հիմնական 5 կետերին անդրադառնամ.
- 1000 բայթից փոքրերը ջնջելու հիմք չկա, եթե կանոնից առաջ են ստեղծվել։
- եթե նշանակալի չեն, անկախ ստեղծման ժամանակից ենթակա են ջնջման։ Կարող ենք խմբավորել (եթե հնարովոր է) ու ներկայացնել ջնջման։
- որբ և հղում չուենցողները դեռ ջնջման հիմք չէ։
- եթե նույնականացում հնարավոր չէ, այլ աղբյուրով հավաստիությունը չի լինում ստուգել, կողմ եմ ջնջմանը։
- եթե ներկայումս այլ անունով են օգտագործում, ապա անվանափոխել կամ ձուլել։--Ավետիսյան91 (քննարկում) 15:03, 20 Հուլիսի 2024 (UTC)
- Կարծում եմ հատ-հատ է պետք նայել։ Այդ հոդվածների մի մասը հավանաբար կձուլվի ներկայիս անվանումներով հոդվածների հետ, բայց դրանք գտնել է պետք։ Ջնջել կարող եք միայն ոչ նշանակալի լինելու դեպքում, բայց աշխարհագրական օբյեկտները կամ բնակավայրերը բոլորն էլ նշանակալի են։ Եթե աղբյուր կա, ապա հոդվածի կարճ լինելը ջնջման հիմք չէ։--ԲեքոՔննարկում 16:12, 20 Հուլիսի 2024 (UTC)
- Ավետիսյան91 ջան, համաձայն եմ նշանակալիության հետ առնվազն, ինձ դժվար չէ, կնայեմ, հատ-հատ կներկայացնեմ։ Beko ջան, որպեսզի անիմաստ աշխատանք չկատարեմ, որի մասին ասացի, խնդրում եմ պարզաբանես աշխարհագրական օբյեկտի նշանակալիությունը։ Ձորը կամ ձմեռանոցը, բլուրը կամ լեռը բոլորն էլ նշանակալի՞ են։ Եթե այո, ստացվում է, որ դու ևս կողմ ես հոդվածները թողնելուն։ Ըստ այդմ, նույնը կարող է մտածել նաև Ավետիսանը, ու ես ոչինչ չպետք է անեմ։ --Խմբագրող (քննարկում) 16:19, 20 Հուլիսի 2024 (UTC)
- Օրինակ գտա մի հետաքրքիր բան, Википедия:Критерии значимости географических объектов, որտեղ նշվում է, որ 200 կմ պակաս երկարության գետերը չպետք է նշվեն, եթե դրանց նշանակալիությունը այլ տեղերում հիշատակված չէ։ Նույնը վերաբերում է աշխարհագրական այլ օբյեկտներին։ --Խմբագրող (քննարկում) 17:53, 20 Հուլիսի 2024 (UTC)
- Որպեսզի 5000 հոդվածը չնայես, ինչ-որ գործիքով ցանկից հանի բոլոր միջլեզվային հղում ունեցողները՝ ենթադրելով, որ դրանք նշանակալի են։ Մյուսների նշանակալիության հարցը անհատական է. ձորը ինքնին նշանակալի չէ, եթե հայտնի չէ տարբեր իրադարձություններով, որը կապահովի նշանակալիությունը։ Օրինակ Ջարդի ձորը նշանակալի է, իսկ Գոմաց ձորը՝ ոչ նշանակալի։ Ձմեռանոցների հարցում միքիչ հեշտ է, քանի որ միանման բովանդություն է. մեկ աղբյուր, մեկ նախադասություն՝ «ձմեռանոց այսինչ տեղը, 1920-ականներին ունեցել է 8-10 բնակիչ, հետագայում լքվել է»։ Կարելի է միանգամից քննարկել 82 հոդվածի հարցը։ Վանք, բնակավայր, գյուղատեղի նշանակալի են, եթե ունեն վստահելի աղբյուր։ Կամուրջը եթե լուսաբանված է, հիշատակվում է նշանավոր իրադարձությունով, նշանակալի է, հակառակ դեպքում՝ ոչ։ Կարճ, ժամանակավոր հոսքերը եթե հոդված ունեն, կարող ենք նույնպես խմբավորած քննարկել ջնջման հարցը։ Ավետիսյան91 (քննարկում) 18:04, 20 Հուլիսի 2024 (UTC)
- Ավետիսյան91 ջան, համաձայն եմ նշանակալիության հետ առնվազն, ինձ դժվար չէ, կնայեմ, հատ-հատ կներկայացնեմ։ Beko ջան, որպեսզի անիմաստ աշխատանք չկատարեմ, որի մասին ասացի, խնդրում եմ պարզաբանես աշխարհագրական օբյեկտի նշանակալիությունը։ Ձորը կամ ձմեռանոցը, բլուրը կամ լեռը բոլորն էլ նշանակալի՞ են։ Եթե այո, ստացվում է, որ դու ևս կողմ ես հոդվածները թողնելուն։ Ըստ այդմ, նույնը կարող է մտածել նաև Ավետիսանը, ու ես ոչինչ չպետք է անեմ։ --Խմբագրող (քննարկում) 16:19, 20 Հուլիսի 2024 (UTC)
Մեկնաբանություն՝, եթե այս քննարկումը դեռ չփակված ներկայացված հոդվածները պետք է մասսայաբար առաջադրվեին ջնջման, ապա այս քննարկումը սկսելու իմաստը ո՞րն էր։ Հաշվի առնելով, որ Խմբագրող մասնակիցը նման գործելաոճ վերջերս էլի արել է հռետորական հարցս հետագայի համար է (տես ադմինիստրատորների ժամկետը հավերժ դարձնելու քննարկումը, որտեղ այդպես էլ բարձրացված հարցերը մնացին անպատասխան, անհիմն անտեսվեցին)։ -Գարդմանահայ (քննարկում) 08:54, 23 Հուլիսի 2024 (UTC)
Մեկնաբանություն՝, Վիքիպեդիայի հոդվածներ բարելավում են, նաև այս քննարկման թեմայի։ Արդյիունքում ոմանք ջնջվում են, ոմանք դարնում են վերահղում, վոմանք մեծանում են։ Խուճապի կարիգ չկա։ - Kareyac (քննարկում) 09:04, 23 Հուլիսի 2024 (UTC)
Vote now to fill vacancies of the first U4C
- You can find this message translated into additional languages on Meta-wiki. Please help translate to your language
Dear all,
I am writing to you to let you know the voting period for the Universal Code of Conduct Coordinating Committee (U4C) is open now through August 10, 2024. Read the information on the voting page on Meta-wiki to learn more about voting and voter eligibility.
The Universal Code of Conduct Coordinating Committee (U4C) is a global group dedicated to providing an equitable and consistent implementation of the UCoC. Community members were invited to submit their applications for the U4C. For more information and the responsibilities of the U4C, please review the U4C Charter.
Please share this message with members of your community so they can participate as well.
In cooperation with the U4C,
RamzyM (WMF) 02:46, 27 Հուլիսի 2024 (UTC)
Ձուլումներ թվականների վերաբերյալ հոդվածներում
Ողջույն, հարգելի վիքիհամայնք։ Շարունակելով կարճ հոդվածների բարելավման, ձուլման կամ ջնջման թեման՝ մեկ այլ հարց առաջացավ մոտս, հետաքրքիր կլիներ լսել կարծիքներ։ Դիցուք ունենք Մ.թ.ա. 878 հոդվածը, և այդ տարում, սա ասում եմ որպես պատմությամբ հետաքրքրված մասնակից, խիստ սակավաթիվ դեպքեր ու իրադարձություններ են եղել։ Այս դեպքում անգլերեն և ռուսերեն վիքիպեդիաները չունեն առանձին հոդվածներ, փոխարենը ունեն 870s_BC և 870-е_годы_до_н._э. հոդվածները, որոնցում խմբավորել են տասը տարվա ամեն ինչը, քանի որ եկել են նրան, որ այդ հոդվածները ապագա չունեն։ Ավելին, Հայերեն Վիքիպեդիայի հոդվածը տանում է դրա վերահղմանը դեպի դատա, որտեղ տեսնում ենք նաև այլ վերահղումներ, այդ թվում որակյալներից իտալերենը, որը մեղմ ասած պատմության խնդիր չունի։ Այլ զարգացած և բովանդակային վիքիպեդիաներ, որոնք հոդվածաքանակի խնդիր չունեն և հայտնի են իրենց որակով, նույնիսկ վերահղում էլ չունեն՝ ֆրանսերեն, գերմաներեն, եբրայերեն և այլն։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում եմ միավորել մ․թ․ա․ 500-ից առաջ եղած հոդվածները միավորել տասնյակներով, ուրախ կլինեմ լսել կարծիքներ։ ՀԳ, Խնդիրներով աշխատում «ավելացնել քննարկումը», կամ ես ծանոթ չեմ հեշտությանը, ուստի քննարկումն ավելացնում եմ «հին ձևով»։ --Խմբագրող (քննարկում) 16:40, 29 Հուլիսի 2024 (UTC)
Ջնջման առաջադրված հոդվածների կանոնակարգի վերաբերյալ
Հոդվածները ջնջման են ներկայացվում այս էջում, որի սկզբնամասում գրված է․ «․․․մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը»։ Ջնջման կանոնակարգում գրված է․ «Ջնջման ներկայացված հոդվածի ժամանակը լրանալուց հետո Վիքիպեդիայի փորձառու մասնակիցներից մեկը տալիս է արդյունք, որտեղ նշում է արդյունքի պատճառները, որից հետո ադմինիստրատորը հեռացնում է հոդվածը կամ հանում է ջնջման կաղապարը թողնելու դեպքում»։ Այս երկու մեջբերումները հակասում են իրար։ Եթե կանոնակարգով կարող է որոշում կայացնել փորձառու մասնակից, որից հետո ադմինիստրատորը պետք է զուտ հետևի որոշմանն ու հոդվածը ջնջի (եթե որոշվել է ջնջել), ապա մյուս դեպքում միայն ադմինիստրատորները կարող են որոշում կայացնել։ Առաջարկում եմ կանոնակարգի մեջբերումը տեղադրել Ջնջման առաջադրված հոդվածների էջի սկզբում՝ փոխարինելով դրան հակասող հատվածին։ Կամ եթե առարկություններ կան, խնդրեմ, ներկայացրեք։ Գարդմանահայ (քննարկում) 10:11, 17 Հուլիսի 2024 (UTC)
- Հստակ ներկայացրել եմ կանոնակարգի և կաղապարի հակասությունը, առաջարկել կաղապարի բովանդակությունը շտկել՝ հիմք ընդունելով կանոնակարգը։ Քննարկումը բացելուց հետո անցել է բավարար ժամանակ, որպեսզի այդ ընթացքում թեմայով հետաքրքրվող խմբագիրներն արտահայտեին իրենց կարծիքները։ Կսպասեմ 1-2 օր, որից հետո կաղապարի տեքստը կփոխեմ (միգուցե որևէ մեկը ցանկություն ունենա դիրքորոշում հայտնել)։--Գարդմանահայ (քննարկում) 14:00, 30 Հուլիսի 2024 (UTC)
- Որևէ բան փոխել պետք չէ, քանի դեռ այստեղ մյուս խմբագիրներն իրենց կարծիքը չեն հայտնել։ Եթե չեն հայտնում, նշանակում է՝ խնդիր չեն տեսնում։ GeoØ (✖) 14:11, 30 Հուլիսի 2024 (UTC)
- Կարող է և այդպես լինել։ Բայց ինչի՞ մտածենք, որ եթե չեն հայտնում իրենց կարծիքը ուրեմն խնդիր չեն տեսնում։ Միգուցե իրենց կարծիքը չեն հայտնում, որովհետև թեման իրենց հետաքրքիր չէ։ Իսկ եթե թեման խմբագիրներին հետաքրքիր չէ, դեռ չի նշանակում, որ ներկայացված առաջարկը սխալ է։ Այս դեպքում կաղապարի մեջ գրված է, որ հոդվածը ջնջելու վերջնական որոշումը կայացնում է ադմինիստրատորը, իսկ կանոնակարգում գրված է, որ վերջնական որոշումը կայացնում է, այսպես ասած՝ եզրակացությունն է գրում որևէ փորձառու խմբագիր, որից հետո ադմինիստրատորը պարզապես կիրառում է իրեն տրված ջնջման գործիքը (ոչ թե որոշում է ջնջել, թե ոչ, այլ փորձառու խմբագրի եզրակացությունը/որոշումը հաշվի առնելով իրեն տրված տեխնիկական գործիքը կիրառում է և ջնջում)։ Ակնհայտ է նաև, որ կաղապարը պետք է արտացոլի կանոնակարգի բովանդակությունը/պահանջները և ոչ թե հակառակը, ինչն էլ ես առաջարկել եմ իրականացնել։ Եթե քննարկմանը չմասնակցելն ընդունենք, որ խմբագիրները առաջարկս սխալ են համարում, այդ դեպքում «Ջնջման առաջադրված հոդվածներ» էջի քննարկումները (օրինակ 1 ամսից ավել տևած քննարկումները) ո՞վ/ովքեր պետք է փակեն։--Գարդմանահայ (քննարկում) 15:17, 30 Հուլիսի 2024 (UTC)
- Ովքեր ցանկություն ունեն, կամփոփեն քննարկումը։ Նորից եմ կրկնում՝ որևէ բան չփոխել քանի դեռ այստեղ մյուս մասնակիցներն իրենց կարծիքը չեն հայտնել։ GeoØ (✖) 07:50, 31 Հուլիսի 2024 (UTC)
- Կարող է և այդպես լինել։ Բայց ինչի՞ մտածենք, որ եթե չեն հայտնում իրենց կարծիքը ուրեմն խնդիր չեն տեսնում։ Միգուցե իրենց կարծիքը չեն հայտնում, որովհետև թեման իրենց հետաքրքիր չէ։ Իսկ եթե թեման խմբագիրներին հետաքրքիր չէ, դեռ չի նշանակում, որ ներկայացված առաջարկը սխալ է։ Այս դեպքում կաղապարի մեջ գրված է, որ հոդվածը ջնջելու վերջնական որոշումը կայացնում է ադմինիստրատորը, իսկ կանոնակարգում գրված է, որ վերջնական որոշումը կայացնում է, այսպես ասած՝ եզրակացությունն է գրում որևէ փորձառու խմբագիր, որից հետո ադմինիստրատորը պարզապես կիրառում է իրեն տրված ջնջման գործիքը (ոչ թե որոշում է ջնջել, թե ոչ, այլ փորձառու խմբագրի եզրակացությունը/որոշումը հաշվի առնելով իրեն տրված տեխնիկական գործիքը կիրառում է և ջնջում)։ Ակնհայտ է նաև, որ կաղապարը պետք է արտացոլի կանոնակարգի բովանդակությունը/պահանջները և ոչ թե հակառակը, ինչն էլ ես առաջարկել եմ իրականացնել։ Եթե քննարկմանը չմասնակցելն ընդունենք, որ խմբագիրները առաջարկս սխալ են համարում, այդ դեպքում «Ջնջման առաջադրված հոդվածներ» էջի քննարկումները (օրինակ 1 ամսից ավել տևած քննարկումները) ո՞վ/ովքեր պետք է փակեն։--Գարդմանահայ (քննարկում) 15:17, 30 Հուլիսի 2024 (UTC)
- Որևէ բան փոխել պետք չէ, քանի դեռ այստեղ մյուս խմբագիրներն իրենց կարծիքը չեն հայտնել։ Եթե չեն հայտնում, նշանակում է՝ խնդիր չեն տեսնում։ GeoØ (✖) 14:11, 30 Հուլիսի 2024 (UTC)