Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Ապրիլ 2018

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճանապարհ

Ժողովուրդ, արդյոք ճիշտ է գրել հոդվածում "ճանապարհ Հայաստանում", թե միայն "ճանապարհ Հայաստանի Հանրապետությունում"։ Առաջաին տարբերակը հանդիպում է համացանցում նաև պետական կայքերում, երկրորդ տաարբերակը չի հանդիպում համացանցում ոչ մի տեղ, բացի պաշտոնական օրենքի։ - Kareyac (քննարկում) 18:07, 2 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Նկատի ունենալով, որ «Հայաստանը» բազմիմաստ հասկացություն է (պատմական Հայաստան, Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկյան Հայաստան, Հայկական լեռնաշխարհ, ՀԽՍՀ և վերջապես ներկայիս ՀՀ՝ Արցախով հանդերձ կամ առանց Արցախի), ես հակված եմ երկրորդ տարբերակին, քանի որ այդ դեպքում ընթերցողին հստակ հասկանալի է, ո՛ր պետության սահմաններում և որ աշխարհագրական տարածքում է գտնվում ճանապարհը։ --vacio 23:06, 2 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Հ․Գ․ Բայց կողմ չեմ, որ դա «օրենք» լինի․ եթե կոնտեքստից պարզ է, որ երկրի մասին է խոսք գնում, ապա կարելի է նաև «Հայաստան» գրել։ --vacio 23:11, 2 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Հասկացա vacio ջան, եթե խոսքը գնում է ներկա դրության մասին, եթե հոդվածում գրված է ոչ թե Կիլիկյան Հայաստանի ճանապարհ, Հայկական լեռնաշխարհի ճանապար, Հռոմեական կայսրության ճանապար, Ավստրո-Հունգարիայի ճանապար, բայց Հայաստանի, Թուրքիայի, Իրանի, Ավստրայի, կարդացողը կհասկանաոր խոսքը գնում է ժամանակակից ճանապարի և պետության մասին։ Իմ հարցը հետևյալն է. գուցե իչնենք աշխարհագրություն վատ իմացողների մակարդակին, որոնք կարձում են որ Հայկական լեռնաշխարհը և Հայաստանը հոմանիշներ են կամ չգիտեն որ Հայաստանի Հանրապետությւն ու Հայաստան հոմանիշներ են։ - Kareyac (քննարկում) 04:48, 3 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Իմ կարծիքով ճիշտը Հայաստան օգտագործելն է, նախ այն կարճ և ամենատարածված ձևն է, բացի այդ երկրների դեպքում պետք է լինի միասնական գրելաձև, Հայաստանի ճանապարհներ, Ֆրանսիայի ճանապարհներ, Իսպանիայի ճանապարհներ և այլն, ոչ թե ՀՀ ճանապարհներ, Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության ճանապարհներ, Իսպանիայի թագավորության ճանապարհներ և այլն:--Սամվելքննարկում 05:02, 3 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Kareyac ջան, ներկայացնեմ մի քանի օրինակներ, իսկ դու ասա, թե ինչն եմ սխալ գրել, որ կողմ ես իմ այդպես գրածը փոխելուն՝ «... հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև գյուղում», «...գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հյուսիսում», «...փողոց Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիի Հավլաբար թաղամասում», «...հուշարձան Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում»: Միայն թե խնդրում եմ բուն հարցից չհեռանաս և հստակ պատասխանես:--Գարդմանահայ (քննարկում) 09:02, 3 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, քո գրածի մեջ սխալ չկա։ Սակայն քեզ համար կրկնում եմ. " անունը ցանկալի է որ համընկնի և նշված հդվածի անվանման հետ, և երկրի մասին հոդվածի անվանման հետ։ Վիքիպեդիան պաշտոնական փաստաթպւղթ չի, որպեսզի անընդատ նշվի պաշտոնական ոչ լռիվ ոչ էլ հապավում անվանումը։" Երևի լավ չես կարդացել, խոսքը գնում է նախընտրելիության, ոչ թե պաշտոնական անվանման արգելափագման մասին։ :) Եթե Մ 6 ճանապարհ (Հայաստան) հոդված կարդացողները հասկանում են որ Հայաստան և Հայաստանի Հանրապետություն նշանակում են նույն պետություն, ապա չկա նհրաժեշտություն նշել պաշպոնական անվանումը։ Հույնը հավասար է այլ պետությունների համար։ Օրինակ E45 Եվրոպական երթուղի հոդվածում գրված են պետությունների ոչ լռիվ/պաշտոնական անվանումներ։ Նույնիսկ կարամ նշեմ, որ հոդվածի հեղինակը (տադաաամ) մասմակից Գարդմանահայ է, շնորհակալ եմ հոդված ստեղծելու համար։ Պլուս դրան կարող եմ նշել որ կարող էիր ավելի լավ ընտրեիր օրինակներ. «... հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև գյուղում» մեզ մոտ չկա, իսկ կա միջնադարյան վանական համալիր Հայաստանում: Փողոց Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիի Հավլաբար թաղամասում չկա, իսկ կա փողոց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Հին Թբիլիսի շրջանում: Հեղինակը (նորից տադաաամ) նորից մասմակից Գարդմանահայ է, շնորհակալ եմ հոդված ստեղծելու համար։ Հուշարձան Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում մենք չունենք, սակայն ունենք Մարտակերտ, քաղաք Արցախի հյուսիսարևելյան մասում, խնբագրողներից մեկն է մասմակից Գարդմանահայ։ - Kareyac (քննարկում) 16:58, 3 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Գրածդ հակադարձումներին ընդամենը մի նախադասությամբ կպատասխանեմ՝ մարդը ժամանակի ընթացքում որոշակի հարցերի վերաբերյալ խորացնում էէ իր ընկալումները, իսկ դա նշանակում է, որ իր կատարած աշխատանքի հանդեպ դառնում է առավել խստապահանջ: Իսկ հիմա հիմնականի ու կարևորի մասին՝ եթե սխալ չի ու չկա պարտադրանք (ընդամենը «ցանկալի է»), ապա ինչի՞ համար է իմ գրված կամ բարելավված հոդվածներից մասսայաբար հեռացվում «Հանրապետություն» բառը, ու ինչի՞ համար ես դու պաշտպանում այդ գործընթացը: Հիմա ինչ, սկսեմ ես էլ մասսայաբար հետ շրջե՞լ ու ծախսեմ լիքը ժամանակ, երբ պահանջվող ժամանակահատվածում կարող եմ գրել կամ բարելավվել նոր հոդված:--Գարդմանահայ (քննարկում) 19:52, 3 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Kareyac ջան, ես էլ քեզ վստահում էի ու ներկայացրածդ հակադարձումներդ նույնիսկ չստուգեցի, այնինչ պետք էր :)) տես թե իմ գրած հոդվածը ինչ տեսք ուներ մինչև փոփոխությունը, ինչպես նաև մյուս հոդվածը նախքան փոփոխությունը: Այնպես որ հակադարձումներդ չստացվեց:--Գարդմանահայ (քննարկում) 19:58, 3 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Kareyac ջան, ինչպես դու ես ասում, տադաաամ, այս մի օրինակդ էլ տեղին չէր, քանի որ մինչև փոփոխությունը այլ տեսք ուներ:--Գարդմանահայ (քննարկում) 20:03, 3 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, նորից կրկնում եմ, որ ուշադիր չես կարդում, երկխոսության խոսքը գնում է հոդվածի ներկա (ոչ թե պատմական) տեքստի մասին։ Առաջին դեպքում հեղինակը, այսինքն դու անվանել ես հոդված «Մ 6 ճանապարհ (Հայաստան)», ոչ թե «Մ 6 ճանապարհ (Հայաստանի Հանրապետություն)» և հղումը տանում եր Հայաստան հոդվածին։ Այսինքն Սահակը ճիշտ բերեց մի տեսքի։ Մարտակերտի դեպքում խմբխգրումը կատարվեց համարյա մեկ տարի առաջ, բողոքներ չեն գրանցվել։
Պաշտոնական կամ լռիվ անվանումը կիռարելի է եթե դա անվանման մասն է, օրինակ «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք» կամ եթե արկա է շփոթելու հնարավորություն։ "Մ 6 ճանապարհ (M 6), միջպետական նշանակության ճանապարհը, որը հանդիսանում է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհային ցանցի կարևորագույն հատվածներից մեկը" նախադասությունում շփոթել ժամանակակից պետություն Հայաստանը այլ կիրառումների հետ հնարավոր չի, լավ, ասենք ինձ հնարավոր չի։ Գուցե կարդացողներից շփոթել՞ու են կտավի, թերթի, պատմական պետության կամ իգական անունի հետ։ - Kareyac (քննարկում) 03:52, 4 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Հարգելի Kareyac, հասկանալի է քո տեսակետը, որը, ինչպես դու ես ասում, այս դեպքում հիմնված է ընդամենը «ցանկալի է» բանաձևի վրա: Մի համեմատություն կատարեմ. երբ ոստիկանը քաղաքացուն հրավիրում է ոստիկանության բաժանմունք, ապա քաղաքացին կարող է ընդունել հրավերը, կարող է և չընդունել, այսինքն հրավերը այստեղ քո ասած «ցանկալի է»-ն է, որը կարող է ընդունվել, կարող է և չընդունվել: Եթե առկա է որևէ կանոն, որը «ցանկալի է»-ին այսպես ասած իրավական ուժ է տալիս, ապա ներկայացրու, և քննարկումը կտեղափոխվի կանոնի ճիշտ կամ սխալ լինելու, արդյունավետ կամ ոչ արդյունավետ լինելու հարթություն: Իսկ մինչ այդ հոդվածներից մասսայաբար «Հանրապետություն» բառը հեռացնելը համարում եմ չհիմնավորված: Կսպասեմ որոշակի ժամանակ (միգուցե այլ մասնակիցներ կարծիքներ հայտնեն) ու առնվանզ ինձ հետաքրքրող հոդվածներում բովանդակության մեջ կկատարեմ համապատասխան փոփոխություն: Շնորհակալություն քննարկման համար: --Գարդմանահայ (քննարկում) 05:13, 4 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Հարգելի Գարդմանահայ, դուք ոչ ոստիկան են ինձ համար, ոչ էլ հիմնավորված կարծիքի ներկայացնողը: Այսինքն "ինձ հետաքրքրող հոդվածներում բովանդակության մեջ կկատարեմ համապատասխան փոփոխություն" և պաշտպանելու եմ այլ մասնակիցների իրավունք կատարել հիմնավորված փոփոխություններ: Շնորհակալություն քննարկման համար: - Kareyac (քննարկում) 16:39, 4 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Կողմ «Հանրապետություն» բառի ավելացմանը (մասնավորապես Արցախի Հանրապետության պարագայում)--ΩmıcróN 21:40, 3 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Հգ, վերոնշյալ գրառմանս մեջ նկատի ունեմ, որ պաշտոնական անվանումը համարում եմ ընդունելի՝ չբացառելով նաև այլընտրանքային տարբերակը (պարզապես Հայաստան)։--ΩmıcróN 21:55, 3 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Վըքիպեդիան հանրագիտարան է, ոչ թե պաշտոնական տեղեկագիք կամ դեղին էջեր։ Աշխարհագրական հոդվածներում բավական է գտել Հայաստան։ Օրինակ Տավուշի մարզ, Մ 6 ճանապարհ (Հայաստան), Դսեղ և այլ շատ հոդվածներում մատչելի գրված է Հայաստան։ Հարգանքով - Chukovsky (քննարկում) 17:49, 5 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Համարում եմ որ պետք է օգտագործել պետության տարածված անունը եթե այն չի առաջացնում թյուրիմացություններ։ Թյուրիմացություններ են առաջացնում որոշ աֆրիկյան պետություններ որոնք սիրում են օգտագործել հանրապետություն կամ դեմոկրատական եզրերը իրենց երկրների պաշտոնական անվան մեջ։ Այդ պատճառով «Հանրապետություն» կամ «Դեմոկրատական» կամ այլ պաշտոնական հնչող եզրերի օգտագործումը պետություններին անվանելու դեպքում արևմուտքում շատ դեպքերում արվում է որպես ծաղրանք։ Այստեղից է նաև առաջացել Բանանային հանրապետություն եզրը։ Դա է պատճառներից մեկը որ շատ երկրներ պայքարում են նրա դեմ որ իրենց անվանելուց օգտագործվի «Հանրապետություն» եզրը։ Նաև ուզում եմ նշել որ Վրաստանի պաշտոնական անվանումը հենց Վրաստան է և օգտագործել Վրաստանի Հանրապետություն ուղղակի սխալ է։ Արցախի դեպքում, քանի որ Արցախը ճանաչված և կայացած պետություն չէ, միգուցե այդքան էլ սխալ չէ օգտագործել «Արցախի Հանրապետություն»։ -Սահակ (քննարկում) 11:12, 6 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Ուրեմն ես սխալվեցի, երբ գրել եմ, որ «...փողոց Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիի Հավլաբար թաղամասում» ախալ չի։ Ներեղությում եմ խնդրում և կուղղեմ սխալները։ - Kareyac (քննարկում) 11:36, 6 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Այս քննարկման խնդրո առարկայի տեսանկյունից ի՞նչ կապ ունի պետությունը ճանաչված է, թե ոչ: Ի՞նչ կապ ունի, թե որտեղ Է պետության պաշտոնական անվանումը համարվում ծաղրանք: Ծաղրանք է, թե ոչ, միևնույն է այն չի առնչվում քննարկվող խնդրի հետ: Եթե Վրաստանի պաշտոնական անվանումը Վրաստան է, ապա մասսայաբար պետք է փոխվեր (ուղղվեր) միայն տվյալ թեմային առնչվող հոդվածները, այլ ոչ թե Ադրբեջանի Հանրապետությունը դարձնել Ադրբեջան, Հայաստանի Հանրապետությունը դարձնել Հայաստան, Արցախի Հանրապետությունը դարձնել Արցախ: Եթե առաջնորդվենք միայն «տարածված անվանում» բանաձևով, ապա բազմաթիվ հոդվածների վերնագրեր և հոդվածների բովանդակություն պետք է փոփոխության ենթարկվի: Ես հետևյալ օրինակը հաճախ եմ ներկայացնում, ինչին դեռևս ոչ ոք չի կարողացել փաստարկված հակադարձել: Օրինակ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հոդվածի վերնագիրը պետք է վերանվանենք Նախիջևան կամ Նախիջևան (ինքնավար հանրապետություն), քանի որ տվյալ պետական միավորը առնվազն Հայաստանում և Ադրբեջանում հիմնականում անվանվում է պարզապես «Նախիջևան», այլ ոչ թե «Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն»: Եվ վերջապես հստակ հիմնավորեք, թե ինչո՞ւ հոդվածներում չպետք է գրվի Ադրբեջանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն և այլն, ո՞րն է դրա սխալ լինելը, հակառակ դեպքում այս քննարկումը պետք է փակել: --Գարդմանահայ (քննարկում) 12:14, 6 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Միտք: Ժամանակին նման քննարկում ենք ունեցել. կարող է օգտակար լինել նաև այն միտքը, որ «Հայաստանը աշխարհագրական հասկացություն է, Հայաստանի Հանրապետությունը՝ պետական-քաղաքական»: Ես ինքս կողմ եմ Հայաստանի Հանրապետություն տարբերակին: Ընդհանուր առմամբ, եթե կարդում ենք մեր վիքիում Հայաստան հոդվածը, այն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության (այս 29000 կմ2-ի) մասին է, ոչ թե Հայաստանի:--Սիգմա (քննարկում) 12:25, 6 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Սիգմա ջան, եթե դուք կարծում եք, որ «Հայաստան» (ոչ այլ աշխարհագրական/պետական-քաղաքական հասկացություններ Հայաստան բառով) միայն աշխարհագրական հասկացություն է և տարբերվում է պետական-քաղաքական հասկացությունից, հույսով եմ որ բերելու եք վստահելի աղբյուր կամ բացատրելու եք միտքը։ Հարգանքներով - Kareyac (քննարկում) 12:44, 6 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Միգուցե Kareyac-ի ասածի պատասխան հանդիսանա այս փոքր հոդվածը: --Գարդմանահայ (քննարկում) 13:06, 6 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Kareyac ջան, որպես քո տեսակետի հիմնավորում, կխնդրեմ պատասխանես քիչ վերևում ասածիս: Առիթից օգտվելով նաև մի հարց էլ տամ: Կողմ ե՞ս որ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն հոդվածը վերանվանվի ԽՍՀՄ:--Գարդմանահայ (քննարկում) 13:10, 6 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, կողմ ե՞ս որ Հայաստանի Հանրապետություն հոդվածը վերանվանվի ՀՀ։ :) Համաձայն եմ Պատմական Հայաստանի դեպքում գրել Պատմական Հայաստան։ XXX ճանապարհի դեպքում գրվելու է "XXX ճանապարհ գտնվում է Պատմական Հայաստանում", իսկ ավելի ճիշտ գտնվում է Հայաստանում (Թուրքիայում, Իրանում)։ Պատմական Վրաստանը չի համընկնում ժամանակալից Վրաստանի հետ։ Պատմական երկրներ ու տառածքներ պատմության մեծ են մնացել։ Ժամանակաից երկրների անունները գրում ենք կառճ ու պարզ, առանձ շթոփելու պատմականների հետ։ Պատմականների դեպքում ամբողջ ՀՀ նախկին Իրան է, նախկին Ռուսաստանն է։ Սակայն այս փաստը ոչվոքին չի շփոթացբում։
Քո կարծիքը ինձ հայտնի է, ինձ հետաքտքիր է այլ մաննակիցների տրամաբանությունը։ - Kareyac (քննարկում) 13:32, 6 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Փաստորեն հստակ հիմնավորում չներկայացվեց, թե ինչո՞ւ չպետք է գրել Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն: Վրաստանի հետ կապված անձամբ ես առայժմ ձեռնպահ կմնամ, մինչև որոշակի հարցեր ճշտվեն:--Գարդմանահայ (քննարկում) 11:42, 8 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Գարդմանահայ ջան, բացատրություններ տրվել են հենց այնտեղ, որտեղ հարցրել ես։ Նորից խնդրումեն ուշադիիր կարդալ մասնակիցների գրվածը։ Սպասենք ինչ-որ հիմնավորումներ թե ինչու որոշ մասնակիցներ կողմն են գրվի միայն Հայաստանի Հանրապետություն։ Նորից հիշացնումեն, որ քո կարծիը արդեն հայտնի է։ Արի լսենք էլի կարծիքներ։ - Kareyac (քննարկում) 16:33, 8 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Kareyac ջան, այս հարցի վերաբերյալ քո կարծիքն էլ է հայտնի: Ես չեմ գրել իմ վերջին նախադասությունը, որ դու մեկնաբանես, այլ ամփոփել եմ քննարկումն ու ներկայացրել, որ առայժմ չկա հիմնավոր փաստարկ/ներ, որը/որոնք արգելք կհանդիսանան Հայաստանի փոխարեն Հայաստանի Հանրապետություն գրելուն: Իսկ քո նշած հղումը ևս մաս է կազմում այս քննարկման ու որ այնտեղ էլ բացի քո անձնական կարծիքից, իրավական որևէ հիմնավորում չկա: Ինձ համար այս թեման առայժմ փակ է (բացի Վրաստանի մասով), այնպես որ ես կշարունակեմ գրել Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ, որ դրա կարիքը տեսնեմ: Հաճելի խմբագրումներ:--Գարդմանահայ (քննարկում) 08:02, 9 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, 1. Քննակրումը սկսվեց հենց այն պահից, որ դու հարցրել ես Սահակից պարզաբանումներ, թե ինչու է նա "կատարել այս փոփոխությունը"։ Պարզաբանումներ ստացար։ Ես տեսնում եմ, որ քննարկման մասնակիցների մեծամասնությունը դեմ չի բաց թողնել Հանրապետություն բառը որոշ դեպքերում։ Հույսով եմ, որ հարգելու ես մասնակիցների ազատ խմբխգրելու իրավունքը։ 2. Այստեղ մենք դեռ չենք քննարկում կանոնի նախագիծ, մենք փորցում են գտնել կոնսենսուս։ Եթե չենք գտնի, ապա մի զարմացի եթե մասնակիցներ կատարելու են իրենց (ոչ թե քեզ) հետաքրքիր փոփոխություններ։ - Kareyac (քննարկում) 17:05, 9 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Kareyac ջան, լավ գրեցիր, բայց այսպիսի մի իրավիճակ պատկերացրու ու ասա դրանից դուրս գալու ելքը: Ես ստեղծում կամ էականորեն բարելավում եմ ինչ-որ գյուղի հոդված, որի մեջ գրում եմ «...գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում...»: Մեկ այլ մասնակից հոդվածից առանց հիմնավոր պատճառաբանության հեռացնում է հանրապետություն բառը: Ես հետ եմ շրջում տվյալ մասնակցի խմբագրումը՝ հիմնավորելով, որ ջնջումը անհիմն է: Հետո դու ես մտնում ու իմ ետ շրջած տարբերակը հետ շրջում: Ինձ հետաքրքրում է, թե ինչո՞ւ ես դու ինձ ներքաշում խմբագրական պատերազմի մեջ, ու մեզանից ո՞վ է խախտում մյուս մասնակցի ազատ խմբագրելու իրավունքը: --Գարդմանահայ (քննարկում) 07:07, 10 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, դու ազատ ես գրել Հանրապետություն բառը, իսկ մյուսն ազատ է տվյալ հոդվածը խմբագրել և հանել հանրապետություն բառը, սակայն դա չպետք է վերածվի խմբագրական պատերազմի, այսինքն՝ պետք չէ համատարած հոդվածներում փոփոխություններ կատարել և բոլոր հոդվածները բերել միևնույն տեսքի (խոսքը չի վերաբերվում կատեգորիաներին և հոդվածների վերնագրերին, որոնք պետք է նույն ձևն ունենան)։ Եթե օրինակ ես հոդվածում գրում եմ Հանրապետություն, իսկ դու մտնում ես իմ գրած հոդվածից հանում ես հանրապետություն բառը, ապա ես հետ չեմ շրջում քո արածը, ոչ էլ քեզնից բացատրություն եմ պահանջում, քանի որ այս դեպքում երկուսս էլ ճիշտ ենք։ Բացառություն են կազմում ներքևում Սամվելի նշած դեպքերը։--Լիլիթ (քննարկում) 07:14, 10 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան փորձիր տվյալ մասնակցի հետ գալ համաձայնեցման, եթե կատարել է փոփոխություն, որն ակնհայտ սխալ չէ, հետ մի շրջիր, գրիր նրա քննարկման էջում քո տեսակետը: Հնարավոր է նա անհիմն չի հեռացրել հանրապետություն բառը, հնարավոր է անհիմն է, խոսքը միայն այս դեպքերի մասին չէ: Համաձայնության չգալու դեպքում կանոնով սահմանված են հետագա քայլերը:--Սամվելքննարկում 08:01, 10 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, նորից խնդրում եմ հարգել այլ մասնակիցների կարծիքը։ Դու հարցրել ես ինձ "իսկ համաձայն ե՞ս, որ մասշտաբային փոփոխությունները կատարելուց առաջ պետք է տվյալ հարցը քննարկել համայնքի հետ" կարծելով որ ես հանելու եմ Հանրապետություն բառը արանձ համայնք կարծիքի իմանալու և հետո իքքդ կատարել ես մասշտաբային ոչ կոնսենսուսային փոփոխություններ ապրիլի 5-ին։ Այդ փոփոխություննըր հնարավոր է ետ շրծել։ - Kareyac (քննարկում) 18:26, 10 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Kareyac ջան, ինչո՞ւ ես կրկին գրում հետևյալ նախադասությունը՝ «նորից խնդրում եմ հարգել այլ մասնակիցների կարծիքը»: Կարծես թե ուզում ես այնպիսի տպավորություն ստեղծես, թե իբր չեմ հարգում: Նախ ի սկզբանե խնդիրը քեզ հետ չի եղել, ինքդ ես մտել իմ ու Սահակի քննարկման մեջ ու գրել քո կարծիքը (իրավունքը ունեիր և ողջունելի է մասնակցությունդ), ես էլ քեզ ակնարկել եմ, որ նմանատիպ մասսայական փոփոխություններ կատարելուց առաջ ճիշտ կլիներ համայնքի հետ քննարկել: Դու էլ ակնարկը հասկացել ես ու բացել այս քննարկումը: Իսկ սույն քննարկումը դեռևս չավարտված քո կողմից կատարված այս փոփոխությունները հետ պետք չի՞ շրջել:--Գարդմանահայ (քննարկում) 08:14, 11 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, 1. նորից խնդէում եմուշխդիր կարդալ Սահակի քննարկման էջը, ես գրեցի միայն Սահակին 2. ես հետ շրջեցի քո ոչ կոնսենսունսային փոփոխությունի մասը, մնացած քո ոչ կոնսենսունսային փոփոխությունը սպասում են հետ շրջման կամ հաստատման։ - Kareyac (քննարկում) 17:19, 11 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Հարգելի Սիգմա, դուք իրավացի եք, ես պարզապես սպասում եմ ձեր պատասխանին իմ հարցին կամ այլ մասնակիցների մեկնաբանություններ։ - Kareyac (քննարկում) 15:26, 12 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Շարունակում ես հերթական անհիմն պիտակավորումներդ, ինչը շատ վատ է: Իմ գրած «...վարչական միավոր է Ադրբեջանի Հանրապետության հյուսիս-արևմուտքում» նախադասությունը առանց հիմնավորման դարձրել ես «վարչական միավոր է Ադրբեջանի Հանրապետության հյուսիս-արևմուտքում։ » ու ինձ մեղադրում ես ոչ կոնսենսունսային փոփոխություն կատարելու մե՞ջ: Այստեղ պարզաբանի թե ինչի՞ ես կատարել քո ասած «կոնսենսունսային փոփոխությունը» ու նաև պարզաբանիր, թե այդ իմ ո՞ր գրածներն ես պատրաստվում ջնջել (երևի էլի քո ասած «կոնսենսունսային փոփոխությունների» շրջանակներում):--Գարդմանահայ (քննարկում) 06:17, 12 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Հարգելի Սամվել և Լիլիթ, ես համամիտ եմ ձեզ հետ--Գարդմանահայ (քննարկում) 08:14, 11 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Հարգելի մասնակիցներ, հոդվածների վերնագրերում միանշանակ կարելի է օգտագործել առանց հանրապետության ձևը, սակայն հոդվածների բովանդակության մեջ այնքան էլ միանշանակ չէ, եթե առանց հանրապետություն գրելուց նախադասության իմաստը կարող է ունենալ երկիմաստ ընկալում, այստեղ կարելի է գրել հանրապետություն, սակայն եթե նախադասությունից պարզ է, որ խոսքը գնում է օրինակ Հայաստանի հանրապետության մասին, ապա գտնում եմ, որ հանրապետություն գրելը կարող է լինել կամ չլինել, սակայն ոչ սխալ: Սա հանրագիտարան է և բոլոր միանման հոդվածների բովանդակությունները կարող են տարբերվել միմյանցից, այսինքն մի տեղ լինի հանրապետություն, մյուս հոդվածում նույնատիպ նախադասության մեջ հանրապետություն չլինել: Երկուսն էլ սխալ չի դիտվի և դրա համար առանձին կանոն սահմանելն իմ կարծիքով անիմաստ է:--Սամվելքննարկում 08:51, 9 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Համացանցում հայերենի տարածված սխալները․ Քննարկում Վիքիմեդիա Հայաստանում

Ողջույն, սիրելի վիքիխմբագիրներ,

Քանի որ հոդվածներ գրելիս հաճախ ենք կանգնում երկընտրանքի առջև՝ ո՞ր տարբերակն օգտագործել, ո՞րն է ճիշտը, Վիքիմեդիա Հայաստանը որոշել է համայնքային երրորդ հանդիպումը կազմակերպել «Հայերենի տարածված սխալները համացանցում» թեմայով։ Մեզ այս հարցում կօգնի հայերենագետ, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Դավիթ Գյուրջինյանը։

Հանդիպելու ենք վաղը՝ ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում (Արշակունյաց 4, Մամուլի շենք, 4-րդ հարկ)։

Զինվեք ժպիտով և բնականաբար հարցերով ։)

Գրանցվելու համար սեղմեք այստեղ։ --Dato (WMAM) (քննարկում) 18:49, 12 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Հայաստանի առաջին հանրապետության գրքեր

Ողջույն, հարգելի՛ համայնք։ Այս պահին Վիքիդարան են բեռնվել 11 ազատ գրքեր, որոնց մեջ կան նաև փաստաթղթեր, որոնք կարելի է օգտագործել որպես աղբյուր։ Գրքերի հղումը կարող եք գտնել այստեղ։ Ըթացքում այս ցանկը կհամալրվի։ Կան նաև ոչ ազատ գրքեր, որոնք վերցրել ենք Ազգային գրադարանից ու տեսածրել, որոնք կարելի է օգտագործել որպես աղբյուր։ Այդ ցանկը կրկին կհամալրվի մինչև ամսվա վերջ։ Քանի որ նախագիծը համակարգելու է Արմենը, այդ ոչ ազատ գրքերը կփոխանցեմ նրան, որպեսզի տեսնի, թե որոնք կարելի է օգտագործել աղբյուրների համար և եթե անհրաժեշտ է ցանկ կազմի։ Շնորհակալություն --Lilit (WM AM) (քննարկում) 07:19, 17 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Շատ լավ է Lilit (WM AM) ջան: Շնորհակալություն շատ:--Armen (քննարկում) 07:24, 17 Ապրիլի 2018 (UTC)[reply]