Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Ապրիլ 2016

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստացվեց այն, ինչ ստացվեց[խմբագրել կոդը]

Հարգելինե՛րս, փորձը ցույց տվեց, որ ժամանակին հոդվածի թողնելն ինքնին պահի ազդեցության տակ կայացված որոշում էր, երբ պնդում էին, որ Բիբինս ուտեք հոդվածը արդիական է, բառակապակցությունը բառապաշարի մեջ է ներթափանցել: Այժմ հասկանում ենք (համենայն դեպս ինձ համար ակնառու է), որ հոդվածն այնքան էլ նշանակալի չէր, ավելի շատ դիպվածային էր, ինչպես և արտահայտությունը:--Արամ Ս. 09:29, 2 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Ամսական վիճակագրություն[խմբագրել կոդը]

Այսուհետ «Օրվա հոդված» նախագծում հասանելի է նաև ամսական վիճակագրություն, որն ըստ մասնակիցների և բաժինների ներկայացնում է նախագծում ակտիվությունը: Վիճակագրությունը թարմացվում է յուրաքանչյուր ամսվա վերջում: Շնորհակալություն բոլոր խմբագիրներին իրենց ներդրումների համար:--Արամ Ս. 00:07, 4 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Արամ ջան կարծես աղուսյակի ընդամենը թիվը սխալ է, համենայն դեպս 11+25+27 հավասար չէ 39:--Սամվել (քննարկում) 10:37, 4 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Ճիշտ ես, Սամվել ջան, շնորհակալություն, կուղղեմ հիմա:--Արամ Ս. 10:41, 4 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Ապրիլի 5-ի Օրվա հոդված[խմբագրել կոդը]

Հարգելի՛ վիքիհամայնք, ցանկություն կա այսօր գլխավոր էջում դնել Գուրգեն Մարգարյանի հոդվածը: Ճիշտ է, չի համապատասխանում չափանիշներին, բայց ավարտուն տեսքի է բերված: Ի՞նչ կասեք:--Արամ Ս. 19:52, 4 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Կարծում եմ՝ բացառություն անել կարելի է։ Առավել ևս, որ ավարտուն տեսք ունի։ --Ջեօ 19:54, 4 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Կողմ եմ--ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:58, 4 Ապրիլի 2016 (UTC)[reply]
--El-ßäbregaՔննարկում 20:08, 4 Ապրիլի 2016 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ Շնորհակալություն կարծիքների համար: Ընտրված է:--Արամ Ս. 20:38, 4 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Հարգելի վիքիհամայնք, ունենք նոր բոտ՝ Աշբոտը, որն այսուհետ իր դրական ներդրումը կունենա Հայերեն Վիքիպեդիայում: Բարի երթ:--Արամ Ս. 20:20, 7 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Առաջարկներ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ վիքիխմբագիրներ,

  1. նկատել եմ, որ որոշ մասնակիցներ պատճենում են տեքստեր տարբեր աղբյուրներից, ինչը, ինչպես բոլորդ գիտեք, խստիվ արգելված է։ Մինչ նման դեպքերին արձագանքելը, առաջարկում եմ՝ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում բոլոր այդ մասնակիցներին իրենք արագ ջնջման պիտակեն այն հոդվածները, որոնք ուղղակիորեն պատճենել են այս կամ այն աղբյուրներից, որպեսզի այդ հոդվածները ջնջվեն։ «Ամնիստիայի» այդ ժամկետից հետո բացահայտված պատճենումները կհանգեցնեն զգուշացումների և արգելափակման, իսկ եթե նույն մասնակցից 10 և ավել պատճենումներ գտնենք, ապա այդ մասնակցի ստեղծած բոլոր էջերը կհեռացնենք, քանի որ հավանական է, որ դրանք նույնպես պատճենված են, և ավելի ժամանակ դա ստուգելու համար չարժի ծախսել։ Վերջինը ընդունված պրակտիկա է այլ վիքիներում։
  2. որպեսզի ադմինների համար հեշտ լինի նոր ստեղծված հոդվածները ստուգելը, խնդրում եմ այսուհետ այլալեզու վիքիպեդիաներից թարգմանված բոլոր հոդվածների քննարկման էջերում դնել {{Թարգմանված հոդված}} կաղապարը։ Դա նաև իրավաբանորեն պարտադիր է ըստ լիցենզիայի. պետք է հարգել և նշել այլ Վիքիպեդիաներում խմբագրող մեր գործընկերների աշխատանքը՝ իրենց ստեղծած նյութերից օգտվելիս։--Արամ Ս. 14:49, 9 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Ողջույն, խելամիտ առաջարկ է․ իզուր չէ, որ յուրաքանչյուր էջ խմբագրելիս կամ ստեղծելիս պատուհանի վերևում գրվում է, որ հեղինակային իրավունքով պաշտպանված հոդվածներ ստեղծելն արգելվում է։ Այսքանից հետո 2 շաբաթ ժամանակ տալն էլ է շատ։ Բայց ոչինչ, 2 շաբաթ կարելի է սպասել մասնակիցների անկեղծությանը։ Կարճ ասած՝ համաձայն եմ։ --Ջեօ 19:49, 9 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Համաձայն եմ առաջարկների հետ։--Լիլիթ (քննարկում) 10:15, 10 Ապրիլի 2016 (UTC)[reply]
, ավելի լավ է՝ մի օր զրոյից նորից գրեմ, քան երկու տարի առաջվա պատճենը հատ-հատ տողառտող ստուգեմ: Ես հենց այսօր այստեղի բոլոր հոդվածները, որոնք ստեղծել եմ, կդնեմ ջնջման, որոնք թերի են և ժամանակին պատճենելով բարելավել՝ կհեռացնեմ պատճենը: Թե չէ արդեն ճիտին պարտք էր դարձել՝ ինչքան անում էի, այդքան մնում էր, վիքիմոտիվացիան էլ զրոյացնում:--Հայկ (արաբագետ) 11:18, 10 Ապրիլի 2016 (UTC)[reply]
  1. Ես անձամբ այդքան դաժան պատժին կողմ չեմ, բայց, ամեն դեպքում, պատճենելը սխալ է, պատճենողը ինքը պետք է հասկանա, որ դա կարող է բերել հնարավոր ամենախիստ պատժին:
  2. Միանգամայն կողմ եմ, պետք է սա շուտ լիներ:--Դավիթ () 19:02, 10 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Ես էլ եմ կողմ Արամի առաջարկներին։ Գուցե 1-ին կետն իրոք մի քիչ դաժան է թվում, բայց դրա կիրառումը միայն հօգուտ մեր ՎՊ-ի կլինի։ --23artashes (քննարկում) 19:13, 10 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Շքանշաններ[խմբագրել կոդը]

Ողջույն, իմ սիրելի՛ Վիքիհամայնք: Շաատ ուրախ եմ, տեսնելով թե ինչպես են հեշտությամբ լուծվում բոլոր խնդիրները մեր պառլամենտում :-): Այս անգամ Ձեր ուշադրությունը ուզում եմ սևեռել մեր վիքիի առջև ծառացած մի խնդրի ևս՝ վիքիմասնակիցներին տրվող շքանշաններ: Որպես այդպիսին, կարելի է ասել, որ շքանշանների շնորհման կարգ չունենք մեր վիքիպեդիայում: Այս հանգամանքը երբեմն դառնում է շքանշանների շնորհման չարաշահման: Դա լավ չէ, մանավանդ երբ համեմատում ենք մյուս վիքիների հետ: Կարծում եմ՝ անհրաժեշտ է նոր կանոնակարգ ընդունել, որտեղ պետք է նշվի շքանշանների շնորհման կարգը: Կցանկանամ լսել բոլոր մասնակիցների կարծիքները: Շնորհակալություն--El-ßäbregaՔննարկում 16:49, 12 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Իմ կարծիքով, շքանշանները երբեք չպիտի կանոնակարգվեն, քանի որ դրանք ուղղակի մասնակիցներին քաջալերելու ու նաև բարի կամքի դրսևորման համար են: Մասնակիցն ինքը պետք է գիտակցի, որ շքանշանները չարաշահելով, անտեղի գործածելով արժեզրկում է շքանշանն ու շքանշանի շնորհումը: Ես հասկանում եմ նաև, որ շքանշանները մեր վիքիում ինչ-որ կարևոր ու խրախուսական բանի են վերածվել, որը բնականաբար չարաշահումների ու անտեղի գործածության տեղիք է տալիս: Ամեն դեպքում, շքանշանների չարաշահումը կանխելը ես ոչ մի դեպքում չեմ տեսնում կանոնակարգի մշակման ու ադմինական խիստ հսկողության մեջ:--Դավիթ () 21:01, 12 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Ամեն գործընթացի կանոնակարգումը շատ դրական արդյունք կունենա, սակայն հայերեն Վիքիպեդիան ունի ավելի շատ կարևոր գործընթացներ, որոնք կանոնակարգված չեն: Նորայր ջան եթե ունես կանոնի առաջարկ, ինքս սիրով կքննարկեմ քեզ հետ:--Սամվել (քննարկում) 06:15, 13 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Վիքիպեդիա:Շքանշաններ էջում գրված է շքանշանների պարգևատրման կարգը/ձևը։ Ուղղակի պետք է հետևել։ Եթե նրանք տրվում են ոչ թե կատարված գործնեության համար, այ քաջալերելու, եկեք սենց այդպես էլ գրենք, որպեսզի մասնակիցները պարգևատրումը ճիշտ հասկանան։ - Kareyac (քննարկում) 06:37, 13 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Առաջարկում եմ շքանշանները դարձնել կաղապարային, որպեսզի հնարավոր լինի հետևել դրանց բաշխմանը և ըստ անհրաժեշտության չեղարկել նրանք, որոնք տրվել են շքանշանների կանոնների խախտումով:--Արամ Ս. 13:56, 13 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Վերահղումներ[խմբագրել կոդը]

Ողջույն։ Եթե անձի մասին հոդվածի վերնագիրը ունի «Աաաա Բբբբբ» տեսքը, ուրեմն «Բբբբբ Աաաա» վերահղումը ճիշտ է, չէ՞։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:18, 14 Ապրիլի 2016 (UTC)[reply]

«Բբբբբ, Աաաա» ճիշտ է, հա։ Իսկ եթե «Աաաա Բբբբբ (Գգգգ)», ապա «Բբբբբ, Աաաա (Գգգգ)» - Kareyac (քննարկում) 13:34, 14 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Առանց ստորակետի ճիշտ չէ՞, Kareyac ջան--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:51, 14 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Երևի գուցե ստորակետով, ցանկալի է լսել նաև այլ մասնակիցների կարծիքը։ - Kareyac (քննարկում) 17:28, 14 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Առանց ստորակետի ավելի ճիշտ է, կարծում եմ։ Վերահղման իմաստը ո՞րն է. որ մարդը հեշտ գտնի մայր հոդվածը։ Փնտրելիս սովորաբար ստորակետ չեն դնում։ Ստորակետ դնում ենք {{DEFAULTSORT:}}-ում, իսկ վերահղման ժամանակ երևի պետք չէ։ --23artashes (քննարկում) 17:38, 14 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Ես էլ եմ կողմ առանց ստորակետի տարբերակին:--Shady ~ 14:36, 18 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Նոր քվեարկություն՝ «Յուվենտուս»[խմբագրել կոդը]

Հարգելի՛ վիքիհամայնք, «Յուվենտուս» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Արամ Ս. 20:17, 16 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Server switch 2016[խմբագրել կոդը]

The Wikimedia Foundation will be testing its newest data center in Dallas. This will make sure Wikipedia and the other Wikimedia wikis can stay online even after a disaster. To make sure everything is working, the Wikimedia Technology department needs to conduct a planned test. This test will show whether they can reliably switch from one data center to the other. It requires many teams to prepare for the test and to be available to fix any unexpected problems.

They will switch all traffic to the new data center on Tuesday, 19 April.
On Thursday, 21 April, they will switch back to the primary data center.

Unfortunately, because of some limitations in MediaWiki, all editing must stop during those two switches. We apologize for this disruption, and we are working to minimize it in the future.

You will be able to read, but not edit, all wikis for a short period of time.

  • You will not be able to edit for approximately 15 to 30 minutes on Tuesday, 19 April and Thursday, 21 April, starting at 14:00 UTC (15:00 BST, 16:00 CEST, 10:00 EDT, 07:00 PDT).

If you try to edit or save during these times, you will see an error message. We hope that no edits will be lost during these minutes, but we can't guarantee it. If you see the error message, then please wait until everything is back to normal. Then you should be able to save your edit. But, we recommend that you make a copy of your changes first, just in case.

Other effects:

  • Background jobs will be slower and some may be dropped.

Red links might not be updated as quickly as normal. If you create an article that is already linked somewhere else, the link will stay red longer than usual. Some long-running scripts will have to be stopped.

  • There will be a code freeze for the week of 18 April.

No non-essential code deployments will take place.

This test was originally planned to take place on March 22. April 19th and 21st are the new dates. You can read the schedule at wikitech.wikimedia.org. They will post any changes on that schedule. There will be more notifications about this. Please share this information with your community. /User:Whatamidoing (WMF) (talk) 21:07, 17 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Wikipedia to the Moon[խմբագրել կոդը]

Hello! Sorry that this is in English only, but we are using village pump messaging in order to reach as many language communities as possible. Wrong page? Please fix it here.

This is an invitation to all Wikipedians: Wikimedia Deutschland has been given data space to include Wikipedia content in an upcoming mission to the Moon. (No joke!) We have launched a community discussion about how to do that, because we feel that this is for the global community of editors. Please, join the discussion on Meta-Wiki (and translate this invitation to your language community)! Best, Moon team at Wikimedia Deutschland 15:35, 21 Ապրիլի 2016 (UTC)

Google-ի որոնում[խմբագրել կոդը]

Հարգելի վիքիհամայնք, google-ով որևէ անգլերեն բառ որոնելիս տվյալ բառը բերում է նախ անգելերեն վիքիում, հետո ռուսերեն վիքիում, ինչպես անել, որ հայերենով նույնպես բերի, գուցե դիմենք google-ին համապատասխան ծրագիրը նաև հայերեն վիքիի համար գրի՞: Կարծում եմ դա շատ կխթանի հայերեն վիքիի զարգացմանը:--Սամվել (քննարկում) 11:04, 22 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Պատասխանը գրված է այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ և գուցե այստեղ։ - Kareyac (քննարկում) 17:14, 22 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Գյումրու Վիքիմարաթոն[խմբագրել կոդը]

Հարգելի ադմինիստրացիա «Գյումրու վիքիմարաթոն»ի անունից հարցեր ունեմ: Շուրջ մեկ ամիս է, ինչ Արմանը չի զբաղվում Վիքիհարցերով (այդ մասին ինքն է ինձ փոխանցել ): Երեկ դիմեցի Ջեօ, տեղյակ չէր: Ո՞վ է հիմա զբաղվում այս նախագծով: Չենք կարողանում ամփոփում կատարել, թե քանի հոդվածն է գրվել, կա՞ն արդյոք հոբելյանական հոդվածներ, թե չէ: Ամիսներ առաջ վաղուց գրված-ավարտված ցանկեր կան՝ չստուգված: Դրանք պիտի մնա՞ն, թե ջնջվեն: Ո՞վ և ե՞րբ է զբաղվելու այդ հարցերով: Նոր հոդվածաշարեր եթե դրվելու են, ի՞նչ չափանիշներ պիտի հաշվի առնվեն: Խնդրում եմ հետամուտ լինել Գյումրու վիքիհամայնքի հարցերին: --Valen1988 (քննարկում) 17:20, 23 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Հարգելի Valen1988, ես որոշ ժամանակով կվերադառնամ և կշարունակեմ սպասարկել Գյումրու Վիքիմարաթոն և Վիքիընդլայնում նախագծերը: Շնորհակալություն ձեր էական ներդրումների համար, հարգելի Valen1988: --Արման Մուսիկյան (քննարկում) 07:16, 27 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Շնորհակալ եմ շատ Արման ջան, նմանապես: --Valen1988 (քննարկում) 09:53, 27 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Important missing articles[խմբագրել կոդը]

Just to let you know: not long ago i compared Aghet-related articles in enwiki with hywiki. The result is a list containing people and works that are missing on hywiki. --Arnd (քննարկում) 07:21, 24 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Ջնջման ենթակա հոդվածներ[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ հարգելի՛ վիքի համայնք: Ես Անի գրիգորյանն եմ (մանսկացային անուն՝ 333անի), ներողություն եմ խնդրում, մի փոքրի խնդիր կա, մտածեցի այստեղ գրեմ: ես շատ խնդրում եմ, որպեսզի ջնջվի ամբողջությամբ իմ իսկ կողմից գրված երկու հոդվածներ՝ մշակութային քաղաքականություն և մշակութային ժառանգություն: ես բովանդակությունները ջնջել եմ բայց վերնագրերը չեմ կարողանում ջնջել; Պատճառն այն է, որ բովանդակային որոշակի խնդիրներ կան, ու մարդիկ կան որ արձագանքել են, ու ասել, որ որոշ հատվածներ, իրենց իսկ գրած նյութերին է համընկնում: Կներեք, ես չափազանց լավ գիտեմ վիքիպեդիայի կանոնադրությունը ու այն, որ հեղինակային իրավունքները պետք է պաշտպանել: հոդվածները ես իմ անձնական՝ մաշակած աղբյուրներից եմ գրել բայց եթե այդպիսի արձագանք է եղել, ես կցանկանայի, որպեսզի ընթերցողի շահերից լիներ, անձամբ ես ջնջել եմ հոդվածները: շատ եմ խնդրում վերնագրերի ջնջման համար օգենքի: ու շատ ներողություն եմ խնդրում ամբողջ վիքիհամայնքից թյուրիմացության համար: --333անի

Կարելի է այլ կերպ ձևակերպել, հարգելի 333անի: Բացի այդ կան օրենքներ ու դրույթներ, որ նույն կերպ էլ պետք է գրվեն: Դրանք փոփոխության ենթակա չեն: Կարևորը որ հատվածների վրա նշված լինի համապատասխան աղբյուրը հաստատող հղումները: Իսկ նյութն էլ այլ կայքի կամ գրական աղբյուրի պատճեն չհանդիսանա: --Nimeru23 (քննարկում) 09:19, 28 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Եթե հոդվածները ինչ-որ խնդիր ունեն, թող դրա համար մասնակիցները արտահայտվեն հոդվածների քննարկման էջերում: Իսկ հոդվածն ընդհանրապես ջնջել առաջարկելու համար պետք է դնել {{ջնջել|}} կամ {{արագ|}} կաղապարները: Ջնջելու դեպքում պետք է բացել քվեարկություն, իսկ Արագ ջնջման դեպքում պետք է նշել պատճառը: Ադմինները ըստ այդմ էլ կորոշեն իրենց անելիքը: Հարգանքներով, --Nimeru23 (քննարկում) 09:24, 28 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Ներողություն եմ խնդրում, եթե սխալ տեղում եմ գրել կներեք: ես ընթացակարգային հարցերը մի քչ լավ չգիտեմ: Հարգելի վիքի համայնք ես խնդրում եմ որպեսզի ջնջվեն մշակութային քաղաքականություն և մշակութային ժառանգություն հոդվածները, քանի որ ես ամբոջղությամբ խախտել եմ հեղինակային իրավունքներ, ներողություն եմ խնդորյ ամբողջ վիքի համայնքից: --333անի

Արված է --Nimeru23 (քննարկում) 09:45, 28 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Շատ շնորհակալություն Ձեզ --Nimeru23 (քննարկում): Ես խնդրում եմ ջնջել իմ կողմից ստեղծված ևս մի քանի հոդված, մասնավորապես Միջմշակութային կոմպետենտություն, քաղաքակրթությունների բախում, քաղաքակրթություն, զանգվածային մշակույթ, հոդվածները կրկին հեղինակային իրավունքեր խախտելու պատճառով: Ներողություն եմ խնդրում Վիքի համայնք: --333անի