Վիքիպեդիա:Բոտի կարգավիճակի դիմումներ/MHamletBot

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

MHamletBot[խմբագրել կոդը]

Պատասխանատու բոտապահ (Botmaster). User:MHamlet
Նպատակ (Aim)

Բոտը ես պատրաստվում եմ օգտագործել կիսաավտոմատացված եղանակով հոդվածների (օրինակ, ամբողջ թվերի հոդվածների) ստեղծման, հոդվածներում որոշակի ինֆորմացիա գեներացնելու և տեղադրելու (օրինակ, տարեթվերի մասին հոդվածներում ինֆորմացիայի ավտոմատ գեներացման և տեղադրման համար՝ քննարկում և աշխատանքի օրինակ), իմ ստեղծած հոդվածներում կատեգորիաների/կաղապարների ավելացում և փոփոխում։ Ինքս ծրագրավորող եմ, և պատասխանատու եմ իմ բոտի արարքների համար։ Hamlet Muradyan քնն. 07։25, 23 Դեկտեմբերի 2012 (UTC)

Տեխնիկական մանրամասներ (Technical Details)

Բոտը գրված է PHP ծրագրավորման լեզվով։ Այն որևէ Framework չի օգտագործում։ Աշխատում է MediaWiki-ի API-ով, որի հետ աշխատանքի համար գրադարանը գրել եմ ինքս։ Այն (գրադարանը) դեռ ծրագրավորման փուլում է և լիովին չի աջակցում ամբողջ MediaWiki API-ը (աջակցում է միայն այն, ինչ անհրաժեշտ է իմ բոտին), բայց ավարտելուց հետո նրա կոդը կտեղադրեմ համընդհանուր օգտագործման համար։ Բոտի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր ֆունկցիաներն արդեն պատրաստ են։

Պահվածք (Behaviour). MHamletBot (քննարկումներդրումմատյաններարգելափակել)

Քննարկում (Discussion)

Համլետ ջան, կխնդրեի մի քիչ աշխատացնել բոտը, մի քանի տասնյակ (մինչև երկու հարյուր) խմբագրում անելուց հետո, հատկապես որ տեխնիկական հարթակը էքսպերիմենտալոտ է։ Ցանկալի է, որ տարբեր բնույթի խմբագրումներ լինեն։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 05։33, 28 Դեկտեմբերի 2012 (UTC)

Ես կարծում էի, որ մինչև բոտի կարգավիճակ ստանալը այդ հաշվով խմբագրումներ կատարել չի կարելի :) Ինչևէ, փորձարկեցի բոտը։ 1-34 թվականների հոդվածներում ավտոմատ գեներացված տեքստը տեղադրեցի (սկզբում մի փոքր խնդիր առաջացավ, բայց հետո արդեն շտկեցի)։ Ստեղծեցի նաև 300-305 թվերի մասին հոդվածները։ --Hamlet Muradyan քնն. 13:45, 28 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]
Կողմ (Support)
  1. --Hovhannes 05։48, 28 Դեկտեմբերի 2012 (UTC)
  2. Արման Մուսիկյան (քննարկում) 06։12, 28 Դեկտեմբերի 2012 (UTC)
  3. ջեօ | 06։28, 28 Դեկտեմբերի 2012 (UTC)
  4. միայն ուշադիր եղիր, բոտը ինչպես մեծ օգուտ, այնպես էլ մեծ վնաս կարող է տալ։ --ERJANIK քննարկում: 14։07, 28 Դեկտեմբերի 2012 (UTC)
Դեմ (Oppose)
Ձեռնպահ (Abstain)