Վիքիպեդիա:Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ/Արխիվ/Մայիս 2017

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անաղբյուր պիտակի ավտոմատ ավելացում

Հարգելի համայնք, ունենք մոտ 12 հազար չպիտակված անաղբյուր հոդված։ Վերջերս ձեռքով մի մասը ավելացրել եմ, բայց փորձը ցույց տվեց՝ որ ավտոմատ ցանկում սխալներ այդքան չկա։ Ուզում եմ մնացած մասը բոտով ավելացնել, համ ավելի արագ կլինի, համ էլ վերջին փոփոխությունները չեմ ծանրաբեռնի։ Լրիվ ավտոմատ ռեժիմով չեմ անի, ԱՎԲ-ի կիսաավտոմատ ռեժիմով քիչ-քիչ կավելացնեմ՝ սեփական աչքով յուրաքանչյուր հոդվածն ստուգելով։ Եթե դեմ չեք, մի քանի օրից կսկսեմ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:37, 9 Մայիսի 2017 (UTC)[reply]

Կողմ, այո՛, կիսաավտոմատ ռեժիմով անելը՝ որպես տարբերակ, ամենից ճիշտն է:--Arsog (1985) 15:38, 9 Մայիսի 2017 (UTC)[reply]