Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ/Արխիվ/2015

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բովանդակություն

Մասնակիցների վարքագծերի մասին[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի ադմիններ։ Փորձը ցույց է տալիս, որ այն մասնակիցները, ովքեր արհարմարհում են իրենց տրված զգուշացումները՝ մեր կողմից երկար բացատրական աշխատանքները որևէ արդյունք չեն տալիս (վառ օրինակ՝ վերջին միստիկ դեպքը, երբ հոգիներն էլ են արդեն սկսել խմբագրել քննարկման էջերը:-))։ Տարբեր մասնակիցներ տարբեր ժամանակներում տարբեր առումներով հայտնի են դարձել, այդ թվում տխհռչակ Նաթիգը, որը անգամ, եթե չեմ սխալվում, շքանշաններ էլ էր ստացել և այլն։ Հիմա մեր Վիքիիում այսպես կոչված հոդվածների հանդեպ պահանջների որակական խստացում է գնում։ Ես առաջարկում եմ նաև մասնակիցների հանդեպ վերաբերմունքի խստացում կատարվի։ Եթե մասնակցին տրվել է այսպես կոչված տոպիկ բան (մասնակի արգելափակում, առանց ֆունկցիոնալ սահմանափակման) և նա չի ենթարկվում այդ տոպիկ բանին, ապա մենք պետք է ոչ թե խնդրենք նրան, որ ենթարկվի, այլ ուղղակի արգելափակենք։ Հարկավոր է նաև հասկանալ, որ միշտ չի որ այսպես ասենք միամիտ անշառ երեխաներ են լինում խմբագրողները։ Դրանք կարող են լինել հատուկ սադրիչներ, գործակալներ, մարդիկ ովքեր ունեն լուրջ հոգեբանական խնդիրներ, մարդիկ ովքեր վիքիպեդիան դիտարկում են քաղաքական պայքարի հարթակ, մարդիկ ովքեր այստեղ որոշակի խմբագրելու/գովազդելու համար ստանում պարգևատրումներ։ Նման մարդիկ բնականաբար հեշտորեն չեն ընկալում ամեն ինչ և փորձում են ամեն կերպ իրենց տեսակետը առաջ բրդեն, բայց դա ընդունելի տարբերակ չի։ Եթե կայացվել է ադմինիստրատիվ որոշում, ապա այն կարող են բողոքարկել Ադմինների տեղեկատախտակում։

Չպետք է թույլ տալ, որ մասնակիցները խոսեն վերջնագրերով, ինչպես օրինակ մեր կողմից հարգելի մասնակից Գարդմանհայն է կատարում, որ ասում է գրելու եմ այնքան ժամանակ Արցախ, մինչև որ չարգելափակեք։ Հիմա եթե մասնակիցը մեկ անգամ է պահի ազդեցության տակ ասում, դա նորմալ է, բայց եթե պարբերաբար դա արդեն նորմալ չի։ Ես իր էջում գրել եմ, որ եթե թույլ տանք մեկ հոգու վաղը այդպես կփորձեն կատարել բոլորը ու Վիքիպեդիան կդառնա բարդակ։ Բայց կան դրական օրինակներ, երբ ես ասեցի Ասմարյանին, որ սևագրում գրի, նա այդպես էլ արեց, անկախ նրանից թե նրա գրած հոդվածը ինչ որակի է, նա առանց առարկելու կատարեց իմ խնդրանքը, եթե նա կարողանում է կատարել իր իսկ բնորոշմամբ՝ տարեց մարդը, ապա պետք է կատարեն նաև երիտասարդները։

Հետևությունները ըստ ինձ հետևայլն են, որ իմ խստությունը 90 տոկոսով արդարացված է, վերջերս եղել է մեկ դեպք, երբ ես ուղղակի մեկ մասնակցի հանդեպ շտապել եմ դիտողություն տալ, բայց դա շատ կոռեկտ եմ արել, դրանից վնաս չկա։ Ես առաջարկում եմ լինել ավելի խիստ, այն որ բոլոր մասնակիցները կթողնեն կգնան Վիքիպեդիայից ես համաձայն չեմ, Վիքիպեդիան ունի սոց. ցանցերին բնորոշ հետաքրքրություն՝ ժամանակ անց կացնելու տեսանկյունից, ու ըստ այդմ միշտ էլ «վիքիառաջարկների սպառողներ» կլինեն։--6AND5 (քննարկում) 16։50, 3 Հունվարի 2015 (UTC)

ԱՎԲ[խմբագրել կոդը]

6AND5-ի առաջարկով բացել եմ այս քննարկումը։

  1. Ցանկացծ գրանցված մասնակցի ոչ մի բան չի խանգարում օգտագործել ԱՎԲ(համենայնդեպս մինջև արգելափակվելը)՝ ինչի հետևանքները կարող են անցանկալի լինել։
  2. Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզեր հոդվածում ասվում է, որ այն կարելի է աշխատացնել և՛ հատուկ բոտային հաշվով և սովորական մասնակցային հաշվով, սակայն մյուս կողմից ոչ մի ձև հնարավոր չէ ԱՎԲ-ն օգտագործելու թույլատվություն ստանալ սովորական մասնակցային հաշվի համար։--Աշոտ (քննարկում) 23։29, 3 Հունվարի 2015 (UTC)

Գարդմանք[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի ադմիններ, ես հիմնական մասով այդ տերմինը ջնջել եմ տարբեր հոդվածներից, մնացել է մոտ 50 էջի կարգի։ Հիմա հետագայի համար մենք պետք է ուշադիր լինենք, որ Վիքիպեդիան չդառնա արհեստական ստեղծված կամ նոր ստեղծված կամ որոշակի շրջանակներում օգտագործվող տերմինների լեգալացման գործիք։ Հարկավոր է միշտ ուշադիր լինել, եթե ինչ-որ մասնակից լայնամասշտաբ տերմիններ է ավելացնում կամ փոփոխում անկախ նրանից թե տվյալ մասնակիցը ով է՝ մեր ընկերն է, ադմին է, ակտիվ մասնակից է կամ կասկածելի մասնակից։ Վիքիպեդիան լինելով շատ բարձր ինդեքսացում ունեցող կայք շատ հզոր տեղեկատվական գործիք է ու այս գործիքից օգտվող ցանկացողներ միշտ էլ կլինեն և եթե դա կատարվի ոչ լուրջ գիտական հիմքերի վրա, ապա պետք է հենց սկզբից դեմն էլ առնել....--6AND5 (քննարկում) 18։12, 5 Հունվարի 2015 (UTC)

Քննարկում[խմբագրել կոդը]

6AND5, քանի որ այստեղ իմ անունը անուղակիորեն, իսկ որ ավելի ճիշտ, ուղղակիորեն հնչեցվել է, ապա ես ինձ իրավունք եմ տալիս այստեղ արտահայտվել: Պատասխանիր հետևյալ հարցերին. ի՞նչ կապ ունեն այս մարդիկ Գարդման գավառի հետ, որքանով որ ես տեղյակ եմ օրինակ Նիկոլայ Ազարյանի ծնվելու ժամանակ Գարդման գավառ չի եղել: Սա ոչ միայն հակագիտական է, այլև ոչ տրամաբանական: Կամ օրինակ 1875 թ.-ին ծնված Սարգիս Բարսեղյանը ի՞նչ կապ ունի առնվազն մի 1000-1500 տարի առաջ վերացած Գարդման գավառի հետ: Եկեք գրենք Վանի թագավորությունում ծնվածներ, իսկ ինչու՞ ոչ. դարեր առաջ Գետաբեկի տարածքը մտել է Վանի թագավորության կազմում: Իսկ 1921 թ.-ին ծնված Արցախյան շարժման մասնակից Հրանտ Եպիսկոպոսյանը ի՞նչ կապ ունի Գարդման գավառի հետ: Հետաքրքիր է, թե ի՞նչ տրամաբանությամբ ես Փիփ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին ընդգրկել Գարդման գավառի մեջ: Չէ՞ որ այն կառուցվել է ընդամենը 1849 թ.-ին: Նաև շաաատ հետաքրքիր է, թե ինչպես ես հանդուրժում, որ Տապան գյուղը ընդգրկվի ասենք Գարդման գավառի մեջ. ի՞նչ գիտես, թե այն հիմնվել է այդ գավառի գոյություն ունենալու ժամանակ, իսկ մի՞գուցե ստեղծվել է Վանի թագավորությունից էլ առաջ: Հա, մեկել լավ կլինի հստակեցնես, թե ինչ է նշանակում «Բնակավայրեր Գանձակի և հարակից շրջաններում», այսինքն ի՞նչ շառավիղով ես վերցնում այդ տարածքը: Հարցը կարևոր է այն առումով, որ ասենք ես իմանամ, մցնեմ Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղը այդ կաղպարում, թե՞ ոչ կամ Մինգեչաուր քաղաքը մտցնե՞մ այդ կաղապարում, թե՛ ոչ: Ուրեմն Կճոյանին կիմանաք երևի: Էս մարդու քարոզներից մեկին «բախտ եմ» ունեցել ներկա գտնվելու: Ասում էր ձեր ունեցվածքը վաճառեք ու բաժանեք աղքատներին և այլն և այլն: Քարոզը վերջացնելուց հետո դուրս եկավ եկեղեցուց, նստեց իր ամենաքիչը մի 100.000 ԱՄՆ դոլար արժողությամբ մեքենան և հեռացավ: Ակնհայտ է, որ այս մարդու ասածն ու արածը չի համընկնում: 6AND5, ասածս այն է, որ եթե ինչ-որ մեկին մեղադրում ես հակագիտական տեղեկություններ տարածելու կամ նմանատիպ երևույթների մեջ, ապա ինքդ էլ մի արա այն, ինչում մեղադրում ես ուրիշներին:--Գարդմանահայ (քննարկում) 22:08, 5 Հունվարի 2015 (UTC)
Նաև շատ հետաքրքիր է, թե Գագա, Գավարզին, Շահփեքար, Չարեք բերդերը ինչպե՞ս հայտնվեցին «Հյուսիսային Արցախում» ու այդ «Հյուսիսային Արցախը» ո՞րն է:--Գարդմանահայ (քննարկում) 22:37, 5 Հունվարի 2015 (UTC)
Նախ չեմ մեղադրում, դա կարող է ուղղակի անկեղծ ձգտում է, որ սակայն անուղղակիորեն այդպես է ստացվում: Ճիշտ ես այդքան էլ տրամաբանական չի, բայց ի տարբերություն քո ստեղծած կատեգորիայի այդ կատեգորիան անմիջապես չի գտնվում հոդվածում, կաղապարը ստեղծեվել է որպեսզի փոխարինվի Գարդմանքի կատեգորիան (ես այն ջնջեցի, նման դեպքերում հարկ է ջնջման հայտ բացել), այնպես որ ինձ համեմատել Կճոյանի հետ այդքան էլ ճիշտ չի:-): Ինչ վերաբերում է կաղապարի նոր անվանմանը, ապա դա զուտ ժամանակավոր անվանում է, որպեսզի այդ կաղապարը չջնջվեր: Եթե ավելի լավ անվանում կարող ես առաջարկել, որը ի դեպ ես նախկինում ասել էի, կարող ես ասել՝ փոխենք: Այսինքն պետք չի կաղապարի բովանդակությունը մեծացնել կամ փոքրացնել, այլ հարմար անվանում է պետք է....բայց եթե պատշաճ անվանում չգտնվի, դա նույնպես կջնջվի...--6AND5 (քննարկում) 08:42, 6 Հունվարի 2015 (UTC)
6AND5 ջան, կներես, իհարկե, բայց քո պատասխանը «պատասխան» չէր. «սխցրիր» գնաց էլի :-): Ես տանձ եմ ասում դու դդումի մեջ պատրաստված փլավ: «Վատը» ավելի լավ է «շատ վատից» կարգախոսով առաջնորդվելը հարիր չէ ադմինին: Եթե վթարային կարգավիճակով շենքը քանդում են, որ չփլվի մարդկանց վրա, ապա դա անում են մինչև վերջ, այլ ոչ թե շենքի վերևի մի քանի հարկը քանդելով գործը սառեցնում կամ էլ վթարային շենքի ամրացման համար կողքին կառուցում են ևս մեկ վթարային շենք: Դրա իմաստը ո՞րն է, միևնույն է, որ փլվեց էլի մարդկանց վրա է փլվելու: Հիմա քո արածն է: Ասում ես Գարդմանք հասկացություն չկա կամ բավարար հիմքերի վրա չէ ու ջնջում ես այն: Լավ, թող քո ասածով լինի, բայց ընտրում ես այն գործելաոճը, որի համար այսպես ասած ինձ ես մեղադրում: Քո ասած «բայց ի տարբերություն քո ստեղծած կատեգորիայի այդ կատեգորիան անմիջապես չի գտնվում հոդվածում» նախադասությունը որպես հիմք կարո՞ղ եմ ընդունել ու ասենք ստեղծեմ «Վանի թագավորությունում ծնվածներ» կատեգորիա և «Փիփ գյուղում ծնվածներ» կատեգորիան մտցնեմ դրա մեջ: Անկեղծ ասած տարբերությունը չեմ տեսնում. ինչու՞ Գարդան գավառում ծնվածներ , այլ ոչ թե Վանի թագավորությունում ծնվածներ, Արատտայում ծնվածներ, Բագրատունյան Հայաստանում ծնվածներ: Միևնույն է օրինակ Վիրաբ Ազարյանը ծնվել է մի 100 տարի առաջ: Ցանկանում եմ այս կաղապարը բարելավել: Կարո՞ղ եմ Մինգեչաուրը ներառել այնտեղ: Գանձակից ընդամենը մի 50 կմ է հեռու: Իսկ Ջիլ գյուղը կարո՞ղ եմ ներառել այդ կաղապարում. ընդամենը մի 65 կմ է հեռու Գանձակից: Ակընկալում եմ հստակ պատասխաններ բարձրացված բոլոր հարցերին:--Գարդմանահայ (քննարկում) 09:58, 6 Հունվարի 2015 (UTC)
Հիմա տվյալ կատեգորիան ջնջված է, հիմա դա սխցնելով եղավ, թե առանց դրա՝ էական չի, այդ առումով հարցերը ավելորդ են (միայն ավելացնեմ, որ այո ընտրվել ավելի նվազ վատ տարբերակը՝ իրական նահանգի և օրիգինալ հետազոտություն համարվող տերմինների միջև: Չէիր սպասում չէ՞, որ արագ կջնջեմ...), եթե կրկին ջնջելու բան կա հայտ բացիր, իսկ կաղապարը ես կառաջադրեմ ջնջման, որպես առանց կոնկրետ սկզբունքի կաղապար:--6AND5 (քննարկում) 10:12, 6 Հունվարի 2015 (UTC)
Ես հենց դեպի ջնջելն էլ ուղղորդում էի զրույցը տվյալ կաղապարի մասով. քո փոփոխելուց հետո դա դարձել էր անտրամաբանական ինչ-որ բան: Իսկ ինչու՞ էիր այդպես ստեղծել, որ հիմա էլ ջնջում ես: Տեսնում ես, որ ինքդ ես ոչ մասնագիտական կամ ոչ պրոֆեսիոնալ վարվել: Այդպես էլ չես պատասխանում իմ բարձրացրած բոլոր հարցերին: Միգուցե խճճվե՞լ ես: Կամ պատասխանի իմ բոլոր հարցերին հստակ կամ էլ ասա, որ չես ցանկանում պատասխանել, ես էլ համապատասխան եզրակացության գամ:--Գարդմանահայ (քննարկում) 10:36, 6 Հունվարի 2015 (UTC)
Ջնջելը ինչի՞ հետ էիր, սրա՞՝ «Կաղապար:Բնակավայրեր Գանձակի և հարակից շրջաններում»: Բա ինչի՞ չի ջնջվել:--Գարդմանահայ (քննարկում) 10:41, 6 Հունվարի 2015 (UTC)
Հարգելի Գարդմանահայ :-), ես չեմ խճճվել, ուղղակի խնդիրը հետևյալն է, որ ես այդ կաղապարը ստեղծել էի, որպես որոշակի լուծում Գարդմանքում ծնվածների համար, այսինքն փորձել էի, որ որոշումը պատկերավոր ասած շատ դաժան չլինի, բայց սովորաբար պատմությունը ցույց է տալիս, որ երբ որոշում կայացնողները փորձում են մեղմ վարվել, դա բավական թանկ է նրանց համար նստում: Ինչևէ ես դա հաշվի կառնեմ քո հետ փոխհարաբերություններում: Հիշեցնեմ նաև, որ տվյալ կատեգորիան ստեղծվել է մինչև խորհրդարանում համապատասխան քննարկումը կապված անձանց մասին հոդվածների առաջին տողերի փակագծերում գրվելիք ձևաչափի քննարկումը: Բացի այդ Գարդմանք ու Գարդման կատեգորիաները համեմատելի չեն, քանի որ մեկը որպես օրիգինալ հետազոտության օրինակ է, իսկ մյուսը՝ գավառ: Եվ խոսքը տվյալ պարագայում գնում է կատեգորիաների մասին, իսկ կատեգորիաների քննարկում չի եղել, խոսքը վերաբերում է միայն առաջին տողում՝ փակագծերում գրվելիք ձևաչափին: Իսկ կաղապարը ես արագ չեմ ջնջի, այլ կառադրեմ ջնջման: Ես կարծում եմ, որ քո բոլոր հարցերին պատասխանեցի, եթե կան էլի հարցեր դիմիր, բայց թող այդ հարցերը ինքնանպատակ չլինեն: --6AND5 (քննարկում) 17:02, 6 Հունվարի 2015 (UTC)
Կներես, բայց դու սխալվում ես՝ մտածելով թե պատասխանեցիր իմ հարցերին: Ի՞նչ կատեգորիայի քննարկում, ի՞նչ փակագիծ: Դժվա՞ր է հստակ պատասխանել հստակ առաջադրված հարցերին: Այս զրույցը վարում ես Գալուստսահակյանական ոճով: Եթե չգիտե՞ս, թե դա որն է, ապա կասեմ: Երբ մարդ չունի հստակ պատասխան և փորձում է խուսափել պատասխանելուց, ապա սկսում է իրեն գցել «պիլուզ բաղերը», այսինքն՝ ասում է «ամեն ինչ», բացի հարցին պատասխանելուց կամ էլ որ ավելի վատ՝ ասում է ինչ-որ բան, բայց որ մի 200 հոգի հավաքվեն, չեն կարողանա վերծանել ասվածը: Հիմա դու ես. մի՞թե դժվար է պատասխանել, թե ինչ կապ ունի օրինակ Վիրաբ Ազարյան անձնավորությունը Գարդման գավառի հետ: Կամ Փիփ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին ի՛նչ կապ ունի Գարդման գավառի հետ: Կրկնում եմ եթե որպես ադմին հրաժարվում ես իմ հարցադրումներին հստակ պատասխանել, ապա հենց այդպես էլ ասա, այսինքն՝ գրի՝ «Ես՝ 6AND5 անունով ադմինիստրատորս, հրաժարվում եմ Գարդմանահայի առաջադրած հարցերին»: Իսկ ընդհանրապես, թե ինչպես իմ հետ փոխհարաբերությունները կկառուցես, դա քո, ինչպես դու ես ասում, քաղաքացիական իրավունքն է ու խնդիրը: Պետք չի տպավորություն ստեղծել, կարծես ինձ՝ «նվաստիս» ընդառաջել ես ինչ-որ հարցում ու ես պարտական եմ քեզ իմ ողջ «վիքիկյանքում»: --Գարդմանահայ (քննարկում) 20:14, 6 Հունվարի 2015 (UTC)
Եթե որոշես այնուամենայնիվ հստակորեն և պարզ ձևով պատասխանես իմ առաջադրած հարցերին, ապա քեզ մի փոքրիկ օգնություն՝ սա ճի՞շտ խմբագրում է:--Գարդմանահայ (քննարկում) 20:14, 6 Հունվարի 2015 (UTC)
Ես ոնց հասկացա արդեն հոգեբանական դիվերսիայի եղանակներ ես փորձում կիրառել: Քո հարցերը մարդկանց վերաբերյալ անտեղին են, քանի որ ոչ մեկ դրանցում Գարդմանքը չի փոխում Գարդման, իսկ կատեգորիան ջնջման եմ ներկայացրել: Իսկ եկեղեցիների կտրվածքով իմ քննարկման էջում եմ պատասխանել Մեծ Հայքի վարչական միավորների կտրվածքով: Բացի այդ պաշտոնական զգուշացում եմ տվել քո քննարկման էջում: Հորդորում եմ գործելաոճդ փոխել, ինչ վերաբերում է նվաստ լինելուդ, ապա մի խառնիր տերմինները, ադմինը միայն ֆունկցիոնալ գերակայություն ունի, ադմինները օլիգարխ չեն, ոչ էլ պատգամավոր, այնպես որ պետք չի трагикомедия խաղալ...--6AND5 (քննարկում) 20:38, 6 Հունվարի 2015 (UTC)
Կներես, իհարկե, բայց դու կրկին սխալ հասկացար. ես հոգեբանական դիվերսիա չեմ կիրառում ոչ քո, ոչ էլ Հայերեն Վիքիպեդիայի որևէ մասնակցի նկատմամբ: Եթե դու հոգեբանորեն ընկճվում ես ինձ հետ զրուցելիս, ապա այդպես էլ ասա: Հիմա ի՞նչ, ես էլ քեզ պաշտոնապես զգուշացնեմ իմ գործողությունները սխալ մեկնաբանելու համար: --Գարդմանահայ (քննարկում) 20:58, 6 Հունվարի 2015 (UTC)
Հարգելի ադմինիստրատորներ, քանի որ 6AND5-ը ինձ արգելափակել է, որպեսզի 10 օր որևէ բան չգրեմ իր քննարկման էջում, ապա ես խնդրում եմ ձեզ արձագանքել առայժմ հետևյալին. ի՞նչ վիքիէթիկետ եմ ես խախտել, որ 6AND5-ը ինձ արգելափակել է: Այդ երբվանի՞ց է արգելվում Հայերեն Վիքիպեդիայի որևէ մասնակցի մասնակցային անվանումը գրել սեփական մասնակցային էջում: Եթե չի արգելվում, ապա ինչու՞ է 6AND5-ը իմ խմբագրումներին խոչընդոտում կամ ինչպես Վիքիպեդիայում են ասում՝ խմբագրական պատերազմ մղում իմ դեմ:--Գարդմանահայ (քննարկում) 20:58, 6 Հունվարի 2015 (UTC)
Չի արգելվում, Գարդմանահայ ջան, սակայն եթե տվյալ մասնակիցը չի ցանկանում, կարծում եմ կարելի է անունը չնշել՝ հարգելով դիմացինի ցանկությունը։ Մի բան էլ՝ 10 օրով արգելափակել է ոչ թե իր քննարկման էջում չգրելու համար, այլ կարող ես գրել միայն քո քննարկման էջում։ Իսկ Վիքիէթիկետը խախտել ես ոչ թե իր անունը գրելով քո մասնակցային էջում, այլ համեմատությունների համար։ Եթե էլի հարցեր կան, խնդրում եմ գրես քո քննարկման էջում։ --Լիլիթ (քննարկում) 21:04, 6 Հունվարի 2015 (UTC)
Չէ, կներես սխալ էի հասկացել․․․ Այստեղ էլ կարող ես գրել։ --Լիլիթ (քննարկում) 21:06, 6 Հունվարի 2015 (UTC)

6AND5-ի պաշտոնական զգուշացումը[խմբագրել կոդը]

6AND5-ի կողմից ինձ տրված զգուշացման տեքստը՝

Aquote1.png Հարգելի մասնակից, Ձեզ զգուշացնում եմ այլևս ինձ (նաև այլ վիքիմասնակիցների) չհամեմատել Հանրապետական (և ոչ միայն) քաղաքական գործիչների և հոգևոր սպասավորների հետ: Aquote2.png

Սա էլ այն նախադասությունները, որոնց համար, ինչպես ես եմ հասկանում, 6AND5-ը ինձ զգուշացրել է.

Aquote1.png Ուրեմն Կճոյանին կիմանաք երևի: Էս մարդու քարոզներից մեկին «բախտ եմ» ունեցել ներկա գտնվելու: Ասում էր ձեր ունեցվածքը վաճառեք ու բաժանեք աղքատներին և այլն և այլն: Քարոզը վերջացնելուց հետո դուրս եկավ եկեղեցուց, նստեց իր ամենաքիչը մի 100.000 ԱՄՆ դոլար արժողությամբ մեքենան և հեռացավ: Ակնհայտ է, որ այս մարդու ասածն ու արածը չի համընկնում: 6AND5, ասածս այն է, որ եթե ինչ-որ մեկին մեղադրում ես հակագիտական տեղեկություններ տարածելու կամ նմանատիպ երևույթների մեջ, ապա ինքդ էլ մի արա այն, ինչում մեղադրում ես ուրիշներին: Aquote2.png

Խնդրում եմ ասեք, իմ պատասխանի ո՞ր մասում եմ ես 6AND5 անձին համեմատում Կճոյան անձի հետ։

Aquote1.png «Վատը» ավելի լավ է «շատ վատից» կարգախոսով առաջնորդվելը հարիր չէ ադմինին: Եթե վթարային կարգավիճակով շենքը քանդում են, որ չփլվի մարդկանց վրա, ապա դա անում են մինչև վերջ, այլ ոչ թե շենքի վերևի մի քանի հարկը քանդելով գործը սառեցնում կամ էլ վթարային շենքի ամրացման համար կողքին կառուցում են ևս մեկ վթարային շենք: Դրա իմաստը ո՞րն է, միևնույն է, որ փլվեց էլի մարդկանց վրա է փլվելու: Հիմա քո արածն է: Ասում ես Գարդմանք հասկացություն չկա կամ բավարար հիմքերի վրա չէ ու ջնջում ես այն: Aquote2.png

Խնդրում եմ ասեք, իմ պատասխանի ո՞ր մասում եմ ես 6AND5 անձին համեմատում վթարային շենքի հետ։

Aquote1.png Դժվա՞ր է հստակ պատասխանել հստակ առաջադրված հարցերին: Այս զրույցը վարում ես Գալուստսահակյանական ոճով: Եթե չգիտե՞ս, թե դա որն է, ապա կասեմ: Երբ մարդ չունի հստակ պատասխան և փորձում է խուսափել պատասխանելուց, ապա սկսում է իրեն գցել «պիլուզ բաղերը», այսինքն՝ ասում է «ամեն ինչ», բացի հարցին պատասխանելուց կամ էլ որ ավելի վատ՝ ասում է ինչ-որ բան, բայց որ մի 200 հոգի հավաքվեն, չեն կարողանա վերծանել ասվածը: Հիմա դու ես. մի՞թե դժվար է պատասխանել, թե ինչ կապ ունի օրինակ Վիրաբ Ազարյան անձնավորությունը Գարդման գավառի հետ: Aquote2.png

Խնդրում եմ ասեք, իմ պատասխանի ո՞ր մասում եմ ես 6AND5 անձին համեմատում Գալուստ Սահակյանի հետ։

Լիլիթ ջան, եթե Հայերեն Վիքիպեդիայի որևէ մասնակից (այդ թվում ադմինիստրատոր) չի ցանկանում, որ մեկ այլ մասնակից իր անունը գրի սեփական մասնակցային էջում, ապա պետք է խնդրանքով դիմի (այլ ոչ թե հրամայական կամ վիրավորական) տվյալ մասնակցին, այլ ոչ թե ինքնուրույն, առանց թույլատվության փոփոխություններ կատարի ու որպես հիմնավորում գրի հետևյալ նախադասությունը՝ «Հարգելիս քեզ ով է թույլ տվել իմ մասնակցային անվանումը այդ կերպ գրել քո էջում»: Որպեսզի որևէ մեկը չմտածի թե էտ ինչ վատ ձևով եմ ես գրել 6AND5-ի անունը իմ մասնակցային էջում, շտապեմ ասել, որ գրել եմ ընդամենը այս կերպ՝ 6AND5: Եվ քանի որ 6AND5-ը հիմնավորում չէր ներկայացրել, ապա ես ինձ իրավունք վերապահեցի ետ շրջել իր խմբագրումը՝ որպես հիմնավորում գրելով հետևյալը՝ «Իմ գրածի մեջ վիրավորական բան չկա, ոչ էլ վիքիի որևէ կանոնի խախտում: Հետ եմ շրջում, քանի որ մեղադրանքը անհասկանալի է և անհիմն:»: Իսկ նա, ինձ ներքաշելով խմբագրական պատերազմի մեջ, ետ է շրջում իմ խմբագրումը՝ որպես հիմնավորում գրելով՝ «Չի կարելի»: Ու եթե հաշվի առնենք, որ, Հայերեն Վիքիպեդիայում չի արգելվում որևէ վիքիմասնակցի անվանումը (մասնակցային հաշվի անվանումը) գրել սեփական մասնակցային էջում, ապա 6AND5-ի կատարած քայլերը ես որակում եմ որպես խմբագրական պատերազմ և խնդրում եմ Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորներին ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, որպեսզի 6AND5-ը այլևս «չառաջացնի լարվածություն և թշնամանք իմ նկատմամբ, չդժվարացնի քննարկման միջոցով համաձայնության հասնելու իմ ջանքերը»: Քանի որ 6AND5-ը արգելափակել է ինձ, որպեսզի ես 10 օր չկարողանամ որևէ բան գրել իր մասնակցային էջում, ապա ես ստիպված եմ դիմել ձեզ: --Գարդմանահայ (քննարկում) 21:58, 6 Հունվարի 2015 (UTC)

Ինչու՞ է 6AND5-ը ինձ արգելափակել և կրկնակի զգուշացրել[խմբագրել կոդը]

6AND5 ադմինիստրատորը ինձ արգելափակել է այնպես, որ ես 10 օր իր մասնակցային էջում որևէ բան չգրեմ։ Ստորև ներկայացնում եմ արգելափակելու մասին ծանուցման տեսքտը.

Aquote1.png Հաշվիր կրկնակի զգուշացում, գումարած տոպիկ բան (մասնակի արգելափակում առանց ֆունկցիոնալ սահմանափակման) 10 օրով՝ իմ քննարկման էջի կտրվածքով, այսինքն այլևս իմ քննարկման էջում հաղորդագրություն չթողնես, որը դիտարկվելու իբրև հետապնդում:Բարի երազներ: Aquote2.png

Իսկ որպես պատճառ նա գրել է հետևյալը՝

Aquote1.png Պաշտոնական զգուշացում վիքիէթիկետի խախտման վերաբերյալ Aquote2.png

Հարգելի ադմինիստրատորներ, նախ «վիքիէթիկետ»-ը լայն հասկացություն է, հետևաբար 6AND5-ը պետք է նշեր, թե հատկապես ինչ կետ եմ ես խախտել, որպեսզի ես հնարավորություն ունենամ ստուգել նրա մեղադրանքները, ու քանի որ նա վերացական ձևով է գրել, ես կասկածներ ունեմ, որ ես ոչ մի վիքիէթիկետի խախտում էլ չեմ արել։ Այսինքն՝ 6AND5-ը չարաշահել է իրեն տրված լիազորությունները և ինձ արգելափակելով՝ փորձել խուսափել իմ առաջադրած հարցերից։ Ընդհանրապես, վիքիէթիկետի, ենթադրաբար՝ վարվելակարգի մեջ այսպիսի մի կետ կա՝ «Մի՛ արհամարհեք ողջամիտ հարցերը։»։ Այդ կետը խախտողը համարվում է վարվելակարգի խախտող։ Ադմինիստրատորների տեղեկատախտակի Գարդմանք բաժնի մեջ 6AND5-ը առնվազն 1 անգամ խախտել է այս կետը։--Գարդմանահայ (քննարկում) 22։15, 6 Հունվարի 2015 (UTC)

Գարդմանահայ ջան, բա գրել ես Այս զրույցը վարում ես Գալուստսահակյանական ոճով, միթե դա համեմատություն չի, բա ինչ է???, դա հենց վիքիէթիկետի խախտում է, մենք հանրագիտարան ենք գրում, պետք չի մոռանալ դա, և որ ավելի կարևոր է։ --ERJANIK քննարկում: 23:21, 6 Հունվարի 2015 (UTC)
և հետո որ շատ ավելի կարևոր է վերջապես ինչից սկսվեց այս ամենը, որ հրաժարվում ես լսել մեծամասնության կարծիքը կապված ԼՂՀ-ի հետ, որից հետո էլ Գարդմանքը, ու արդեն մանրացել եք, ու այնպիսի հարցեր եք սկսել քննարկել, որ դրանք լուծում չունեցող տարբեր բաներ են, եկեք դրանց վերջ տանք, ինքս էլ անձնական շատ հարցեր ունեցել եմ, բայց մեծամասնության կարծիքին, առավել կասեմ բոլորի կարծիքին դեմ գնալը, ու համառ ձևով, դա պարզ է լավ բանի չի բերի դրա վերաբերյալ խոսողներին: --ERJANIK քննարկում: 23:27, 6 Հունվարի 2015 (UTC)
Փորձեմ պատասխանել մասնակցի հարցերին:
  1. Նախ տոպիկ բանը և արգելափակումը դրանք տարբեր կատոգորիաներ են, խնդրում եմ այսուհետ նշել, ոչ թե արգելափակում, այլ մասնակի արգելափակում, որ կարդացողների մոտ թյուր կարծիք չձևավորվի։
  2. Ես ստիպված եմ եղել մասնակցին զգուշացում տալ, քանի որ իմ մոտ կասկածներ առաջացան, որ ժամանակի հետ ամբողջ քաղաքական դաշտին կհամեմատի ինձ հետ, որը թույլատրելի չի (քանի որ առաջին վիքիեթիկետի խախտման դեպքում ես ուշադրություն չդարձրեցի, բայց երբ երկրորդ դեպքը տեղի ունեցավ, դա արդեն կոչվում է չափերի անցնում)։
  3. Կան չգրված օրենքներ, որոնք գործում են թե Վիքիպեդիայում և թե իրական կյանքում։ Սա այդ դեպքերից մեկն է, որ պարտադիր չի կանոնակարգային կետ լինի, որ արգելի մասնակցի անվանումը մեկ այլ մասնակցի էջում գրվի։
  4. Ինչու չխնդրեցի մասնակցին, որպեսզի ջնջի անվանումը, այլ ես ջնջեցի, քանի որ նմանատիպ իրավիճակում, երբ բավականին պայմանական ասած՝ թեժ քննարկում է ընթանում, իսկ իրականում, երևի ավելի շուտ ծիծաղաշարժ քննարկում, և կողմերից մեկը մյուսի անունը այդ ձևով է գրում, դա կարճ և կոնկրետ կոչվում է սադրանք, որին համարժեք պատասխան տրվեց։
  5. Ես մասնակցի բոլոր հարցերին, որքանով որ անհրաժեշտ է պատասխանել եմ։ Եթե բավարարված չի, ապա թող փորձի այլ մասնակիցներից պատասխաններ ստանալ, ոչ թե հետապնդել ինձ։ Այլ վիքիներում ընդունված պրակտիկա կա, որ հետապնդող մասնակիցներին տոպիկ բան են տալիս հետապնդվող մասնակցի քննարկման էջում գրառում չկատարելու համար։
  6. Այն որ, մասնակիցը կոնկրետ կետեր է պահանջում, ապա ներկա դրությամբ հայերեն Վիքիպեդիայում չկա բավարար ծավալի մշակված կանոնակարգեր, հավանաբար նա փորձում է այդ փաստը օգտագործել և դիվիդենտներ շահել, բայց սա այն տեղը ու այն վիքին չի, որ նման ձևով հնարավոր լինի առաջ գնալ։ Ես մի քանի անգամ մասնակցին հորդորել եմ որ փոխի գործելաոճը, փոխարենը ստանում ենք այս իրավիճակը։--6AND5 (քննարկում) 08։15, 7 Հունվարի 2015 (UTC)
Ցանկացած ադմին կարող վերանայել իմ որոշումը, արագ արգելափակումը պայմանավորված էր, որպեսզի մասնակիցը չշարունակի ապակառուցողական գործունեությունը: Միանշանակ մասնակցին հանգստանալու ժամանակ է, հակառակ պարագայում այս տեմպերով շարունակելու դեպքում կարող է Դավիթ92 մասնակցի կարգավիճակում հայտնվի...--6AND5 (քննարկում) 13:32, 8 Հունվարի 2015 (UTC)

Նորություններ Մեթայից[խմբագրել կոդը]

Այսպիսով առաջինը, որ հաստատվեց, որ մեր հարգելի Նորայրը մեղմ ասած կամ զվարճանում էր կամ մուռ էր հանում, նայեք.[1].

The following accounts are Կաղապար:Confirmed:
Lakiditto098
1221nor
Lilit1345
Karenpetrosyan
Norayr2001
Norayr b-yan
Norayrbaghdasaryan

2-րդ՝ Բոտերի տեղական դրոշակ ունեցողների մոտ կեսի համար բացված դրոշակի զրկման հայտերը բավարարվեցին, այսօր հաջորդ կեսի անվանումները ներկայացրեցի. [2]։ Բացի այդ որոշում է ընդունվել գլոբալ բոտերի դրոշակների համար, բայց թե իրենք են վերահսկելու թե սպասելու են հայտեր բացվի՝ այդքան էլ հասկանալի չի[3]--6AND5 (քննարկում) 21։12, 8 Հունվարի 2015 (UTC)

2-րդ կեսի հայտերը նույնպես բավարարվեցին, բացի մեկից, ու այժմ տեղական բոտի դրոշակ ունեն 13-ը, իսկ զրկվեցին մոտ 36-ը...--6AND5 (քննարկում) 10:56, 9 Հունվարի 2015 (UTC)
Իմ կարծիքով կարելի է ևս մեկ շանս տալ Նորայրին։ Ի վերջո նրա՝ խմբագրելու ցանկությունը անչափ մեծ է, իսկ վերևի հաշիվների հետ կապված պատմությունը ըստ իս զուտ երեխայություն է և նաև այն, որ մասնակիցը ծանոթ չէ վիքիի կանոններին։ --Լիլիթ (քննարկում) 04:56, 9 Հունվարի 2015 (UTC)
շանսի մասին համաձայն եմ, բայց երեխայության հետ կապված չեմ կարծում: Անկախ ամեն ինչից իմ իրեն ուղղված բազմաթիվ խնդրանքներ անտեսելը լավ բան չէին, հիմա տեսեք տասնյակ կիսատ պատկերներ կան, գուցե հասկացել է արդեն որ իր արածները լավ բան չեն, բայց եթե շարունակի նույն ոգով, պետք է արփելափակվի: --ERJANIK քննարկում: 05:42, 9 Հունվարի 2015 (UTC)
Երջանիկ ջան, երեխայություն ասեցի, քանի որ 14-15 տարեկան տղա է։ --Լիլիթ (քննարկում) 06:32, 9 Հունվարի 2015 (UTC)
Շանս մասնակցին տրվել է արդեն, որը նա չի օգտագործել, փոխարենը նա ստեղծեց կասկածելի հաշիվներ և սկսեց մեծածավալ ջնջումներ կատարել, նա փորփրեց Վիքիպեդիան նախկին ադմինի պատմությունը գտավ: Այսպիսի մասնակիցները իրականում շատ վտանգավոր են ու չեն էլ փոխվում, մի հատ նայեք ռու վիքիի այս էջի վերջին քննարկումը.[4], երբ ես մասնակցին հարցնում եմ դու հետագայում էլ ես քո էջը ջնջելու, նա ազնիվ ասում է, երևի չէ, այսինքն մեկնաբանությունները ավելորդ են: Բայց ես սկզբունքորեն դեմ չեմ, եթե հայտնվի մեկ ակտիվ և ստաժավոր մասնակից, որը այսպես կոչված է կձևակերպվի Նորայրի «նաստավնիկ» և նա իր հոդվածները կստեղծի սևագրում և օրեկան մեկ հատից ոչ ավել, ապա կարելի է վերջին Lakiditto098 հաշիվ ապաարգելափակել: Բայց այդ «նաստավնիկ» լինելը բավական լուրջ պարտավորվածություն է, բացի նորաստեղծ հոդվածների նա պետք է հետևի նաև այլ հոդվածների խմբագրումները: Այդ պրակտիկան բավականաչափ կիրառվում է ռու վիքիիում: Իսկ ցանկացած չնչին խախտում՝ պայմանավորվածության, բերելու է առանց զգուշացման անժամկետ արգելափակման: Եթե կա նմանատիպ մասնակից, ապա թող ասի: Բացի այդ Նորայրը պարտավոր է բացատրություն տալ Լիլիթ1345 և Կենտրոնպետրոսյան հաշիվների հետ կապված, թե ինչու է արել և ներողություն խնդրի, եթե դա չկատարվեց, ապա ապաարգելափակելը իմաստ չի ունենա, իսկ 14-15 տարեկանը այդքան էլ փոքր տարիք չի:--6AND5 (քննարկում) 08:47, 9 Հունվարի 2015 (UTC)
Հ.Գ. նմանատիպ չարաճճի երեխաներ վաղը կարող է հայտնվեն միանգամից 7-8-ը այդ դեպքում ի՞նչ ենք անելու....--6AND5 (քննարկում) 08:50, 9 Հունվարի 2015 (UTC)
Մոռացա, ասեի, որ ամեն դեպքում երկշաբաթյա արգելափակումը պետք է մնա, վերջին հաշվի նկատմամբ, դա ևս մեկ միջոց է տեսնելու, արդյո՞ք, նա կկարողանա կառավարել իրեն թե ոչ, եթե ոչ, ապա նաստավնիկն էլ չի փրկի....--6AND5 (քննարկում) 09:20, 9 Հունվարի 2015 (UTC)
Ես վստահ չեմ, որ իրականում կա Գագիկ մասնակից, հնարավոր է նույն մասնակիցն է, եթե նա բացել է տարբեր հաշիվներ, հարկավոր է դա էլ ճշտել, իսկ Գագիկի ժամանակ-առ-ժամանակյա արգելափակումը պայմանավորված է այփի հասցեի արգելափակմամբ:--6AND5 (քննարկում) 10:03, 16 Հունվարի 2015 (UTC)
Հարկավոր է նաև եղբայրը գա գրասենյակ:--6AND5 (քննարկում) 10:04, 16 Հունվարի 2015 (UTC)
Գիտեմ, 6AND5 ջան, այսօր զանգել էր գրասենյակ, ասել ենք, որ եղբոր հետ գա, համենայն դեպս իր էջում նորից կհիշեցնեմ։ --Լիլիթ (քննարկում) 10:07, 16 Հունվարի 2015 (UTC)
Մերսի Լիլիթ ջան, գալու դեպքում խնդրում եմ մի հատ ճշտես ինչու է նիքնեյմում 18 գրել:--6AND5 (քննարկում) 10:17, 16 Հունվարի 2015 (UTC)
Ահա --Լիլիթ (քննարկում) 10:40, 16 Հունվարի 2015 (UTC)
Ես մասնակցին, ասելով, որ գրասենյակում չեմ լինում, որևէ վատ մտադրություն չեմ ունեցել, փոխարենը որպես արդյունք ստացա վիրավորական պատասխաններ, այսուհետ ես պնդելու եմ, որ նրա անժամկետ արգելափակումը չհանվի մինչև ապրիլ ամիս, անկախ նրանից նա կգա գրասենյակ թե ոչ: Իսկ Գագիկ 18-ի հաշվի դեպքում կրկին ստուգում եմ տվել, հաստատվելու դեպքում այդ հաշիվն էլ կարգելափակվի, չնայած ամեն ինչ պարզ է, քանի որ եղբոր պատասխանից, որ նա Մասիվում է ապրում, կարելի է ենթադրել, որ նրանք տարբեր տեղեր են բնակվում, այդ դեպքում այփի հասցեները ինչպես են համընկնում: Բացի այդ կա շատ կարևոր դիտարկում, որ մասնակիցը սկզբում նախկին Լիլիթ ադմինի պահն էր փորձում օգտագործել, հիմա իմ շուրջ աղմուկն է փորձում օգտագործել, նման ոճի մասնակիցները Վիքիհամայնքի համար վտանգ են ներկայացնում և պետք չէ աչքաթող անել նման գործելաոճով մասնակիցներին:--6AND5 (քննարկում) 21:08, 17 Հունվարի 2015 (UTC)
Ապաարգելափակման հետ համաձայն եմ միմիայն եթե ինչ–որ փորձառու մասնակից պատրաստ է, աշխատել և հետևել իր ամեն քայլին, ինքն էլ պատրաստ է հետևել բոլոր խորհուրդներին։ Կանոն չիմանալը նորեկի համար բնական է, բայց այլ անձ ներկայանալ, խաբեբայությամբ զբաղվելը կարծում եմ ցանկացած գրել իմացող մարդ գիտի որ լավ չի։ Այնպես որ այստեղ զուտ Վիքիպեդիայի, քիչ հայտնի, նորմերի կոպտագույն խախտում չէ, այլ հայտնի էթիկայի։ Ու մենք պետք է կարողանանք իրար վստահել։ Ինչ վերաբերվում է «խմբագրելու ցանկությանը», քննարկման էջում իր քցած տեքստերը, նա պարզապես պատճենել է դասագրքից։ Առայժմ չստուգված կասկածներ կան, որ նույնը արվել է իր նախորդ խմբագրումներում։ Այնպես որ, առայժմ ամեն քայլը խոսում է նրա մասին, որ եթե իր այդ հայտնած ցանկությունը փորձենք բավարարել, դա ամենայն հավանականությամբ լինելու է մնացած խմբագիրների խմբագրել/ուղղել/այլ գործ անելու ցանկության հաշվին և հակասելու է մեր այստեղ գտնվելու նպատակին։
6AND5 ջան, խնդրում եմ դու էլ ավելի թեթև տանես ամեն ինչը, ենթադրես բարի նպատակներ ու դավադրություններ ման չգաս։ Այս օրերին, ով ինչ ասի «քո շուրջ ստեղծված աղմուկ օգտագործել ես» համարելո՞ւ։ ru:Бритва Хэнлона։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19:44, 18 Հունվարի 2015 (UTC)
Իհարկե ո՛չ, միայն այն դեպքերում, երբ մասնակիցները փորձեն էժան սադրանքների միջոցով արգելափակում ստանան՝ ակնարկելով, որ դա կրկին այդ ադմինն է:--6AND5 (քննարկում) 10:26, 19 Հունվարի 2015 (UTC)

Ճիշտն ասած արդեն կասկածում եմ, թե արդյոք արժի տվյալ մասնակցին ևս մեկ շանս տալ․․․ --Լիլիթ (քննարկում) 13։46, 25 Հունվարի 2015 (UTC)

Ինձ-որ մնա, կկիրառենք ռուսական փորձը, երբ անժամկետ արգելափակված մասնակիցների կողմից արգելափակման շրջանցման դեպքում ցանկացած խմբագրում, առանց քննարկելու կարելի է հետ շրջել կամ ջնջել...--6AND5 (քննարկում) 14:00, 25 Հունվարի 2015 (UTC)

ԱՎԲ դիմում[խմբագրել կոդը]

Աշոտ1997 (Քննարկումներդրումներհաշվիչtotalմատյաններտեղափոխած էջերարգելափակումներէլ-փոստ)

Հարգելի Աշոտ1997, նախքան բոտի դիմում տալը հարկավոր է Բոտի մասնակցային անուն բացել, անել որոշ քանակի խմբագրումներ, որպեսզի հանրությունը հասկանա, թե բոտով ինչ եք ուզում անել և ինչպես։ Այստեղ գրված են կանոնները, իսկ սա դիմում տալու տեղն է։ -◙Beko (քննարկում) 22:47, 12 Հունվարի 2015 (UTC)
Beko ջան, բոտի դիմում պարտադիր չի, քանի որ ԱՎԲ-ով կարող են խմբագրել նաև սովորական մասնակիցները: Հիմա մասնակիցը պետք է ուղղակի հիմնավորի, թե ինչ խմբագրություններ է ուզում կատարի, որ պետք է այդ դրոշակը, ինչպես նաև ինչու՞ այդ խմբագրությունները չեն կարող անել գործող բոտային հաշիվները:--6AND5 (քննարկում) 08:23, 13 Հունվարի 2015 (UTC)
Ըստ իս՝ ԱՎԲ-ով խմբագրումները քանի որ սովորաբար մեծաքանակ են լինում, պետք է կատարվեն բոտային հաշիվներից, որպեսզի վերջին փոփոխությունների էջը չծածկվի և հնարավոր լինի հետևել վիքիի անցուդարձին։--Լիլիթ (քննարկում) 08:26, 13 Հունվարի 2015 (UTC)
Առանց բոտային հաշվի ողջ վերջին փոփոխությունների էջը ծածկվում է բոտի արած խմբագրումներով։ Եթե վստահ ենք, որ բոտը օգտակար է և արածը կրկնություն չէ, ապա թող բոտի դրոշակ ստանա։ Խոսքս միայն Աշոտ1997 մասնակցի մասին չէ, այլ ընդհանուր։ Կարծես թե մինչ այժմ, բոլոր չգրանցված բոտատերերին «ստիպել ենք», որ դիմի և բոտի կարգավիճակ ստանա։ Մանավանդ, որ վերջին փոփոխություններից հետո, առանց գրանցվելու դա չի կարող անել։ -◙Beko (քննարկում) 08:33, 13 Հունվարի 2015 (UTC)
Հաշվի առնելով վերոհիշյալ քննարկումը առջարկում եմ՝ քանի դեռ հայերեն վիքիպեդիայում խմբագրումները չեն աճել այնքան, որ հնարավոր չլինի օգտագործել «վերջին փոփոխություններ» էջը ԱՎԲ ծրագիրը թույլատրել միայն բոտերին:--Աշոտ (քննարկում) 17:12, 25 Հունվարի 2015 (UTC)

Կումայրին և 6AND5-ի հերթական չպատճառաբանված հետ շրջումները[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, Ձեր ուշադրությանն եմ հրավիրում հերթական չպատճառաբանված ու չմեկնաբանվող հետ շրջումներից վերջինը, որը վերաբերում է Կումայրի հոդվածին։ Դեռ մի քանի անգամ եղել են քննարկումներ, որ պետք է ունենալ առանձին հոդվածներ՝ Կոստանդնուպոլիսը Ստամբուլից, օրինակ։ Նման օրինակները ու մեկնաբանումները քիչ չէին, և դրանց ուշադրություն դարձնելով՝ կատարել եմ այս խմբագրումը, որով Կումայրին առանձնացրել եմ Գյումրիից ու ներկայացրել առանձին հոդված, քանի որ Կումայրին Ալեքսանդրապոլ, Գյումրի ու Լենինական լինելուց առաջ ամրոց-բերդ էր, ուներ իր պատմությունը, որը կապ չունի այսօրվա Գյումրու պատմության հետ, ինչպես և Էրեբունիի ու Երևանի պարագայում։ Ուստի՝ Գյումրիի պատմության Կումայրիի փուլը հարմար գտա վերանվանել ուղղակի Կումայրի։ Սակայն արվում են հետ շրջումներ, ու ավելին՝ էջի պաշտպանում՝ սա որակելով ոչ կառուցողական քայլ։ Խնդրում եմ գնահատել իրավիճակը՝ կոնկրետ այս պարագայում, և առհասարակ՝ այսպիսի բաների դեպքում։ Հարգանքներով՝ Հայկ (արաբագետ) 15։07, 14 Հունվարի 2015 (UTC)

Կուզենայի հավելել, որ սա առաջին դեպքը չէր, եղել է նաև այսպիսի ջնջում, որին տվել եմ հարց՝ մասնակցի քննարկման էջում և հոդվածի քննարկման էջում, սակայն պատասխան այդպես էլ չեմ ստացել:--Հայկ (արաբագետ) 15:15, 14 Հունվարի 2015 (UTC)
Պատասխան ստացել ես, եթե դու կամ ուրիշ մասնակիցներ մտածում են, որ իրենց յուրաքանչյուր հարցի համար պետք է թեկնածուական ատենախոսություն պաշտպանեմ, ապա չարաչար սխալվում են: Բոլոր հարցերի համար տրվում են պատասխաններ, նույնը այս դեպքի համար: Դու վերցրել ես վերլուծություն ներկայացնող հոդվածը ուղղակի տեղափախել ես մեկ այլ վերահղման տակ, դա անկարելի է, այսինքն արհեստական հոդվածներ չի կարելի ստեղծել: Ինչ վերաբերում է Ստամբուլ-Կ. պոլիս քննարկումներին, ինձ ցույց տուր հղում, որտեղ մասնակիցները ընդհանուր առմամբ կողմ են եղել բոլոր քաղաքների առանձին ժամանակաշրջանների վերաբերյալ առանձին հոդվածներ ունենանալուն և դա ընդունվել ու ի գիտություն է ներկայացվել այլ մասնակիցներին: Մենակ գեղեցիկ խոսելով չի...--6AND5 (քննարկում) 15:23, 14 Հունվարի 2015 (UTC)
Հարգելի 6AND5, նախ՝ իմ ուղարկած հղումներում չի երևուն, որ դու պատասխանել ես: Երկրորդ, ինձ հետաքրքիր է մյուս ադմինների կարծիքը, քո դիրքորոշումն արդեն պարզ է: Ես դեռ չէի տեսել, որ ադմինը խմբագրից էջ պաշտպանի, եթե իհարկե բացահայտ վանդալիզմ չի:--Հայկ (արաբագետ) 15:35, 14 Հունվարի 2015 (UTC)
Քննարկումներ եղել են, կարելի է առանձին Կումայրի հոդված ունենալ, սակայն Գյումրիում էլ պետք է մի քիչ խոսվի դրա մասին ու հղումը դրվի դեպի հիմնական հոդված։ --Լիլիթ (քննարկում) 15:29, 14 Հունվարի 2015 (UTC)
Սա էլ նմանատիպ քննարկումներից մեկը։--Լիլիթ (քննարկում) 15:38, 14 Հունվարի 2015 (UTC)
Շնորհակալություն հղման համար, Լիլիթ ջան, բայց ինձ հետաքրքիր կլիներ իմանալ, թե նման տոնով խոսելը և էջ պաշտպանելը ու հարցերին չպատասխանելը ադմինին որքանով են վայել, ես սպասում եմ գնահատականի: Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ էջի պաշտպանում չէր լինի, եթե 6AND5-ը ադմին չլիներ: Կբացվեր քննարկում, կգային ընդհանուր եզրակացության, համենայն դեպս, մինչ այս միշտ եղել է այդպես: Ուրեմն՝ նման պահվածքը ինչպես է որակվում?--Հայկ (արաբագետ) 15:44, 14 Հունվարի 2015 (UTC)
Հոդվածը պաշտպանել եմ, որ խմբագրական պատերազմ չլինի, իսկ պաշտպանությունը մեկ օրով է, ես կարող եմ հանել, դու հետ շրջես ու ստանաս պաշտոնական զգուշացում: Լիլիթի տրված հղումում խոսքը գնում է կատեգորիաների մասին, այլ ոչ թե հոդվածների մասին քննարկում, եթե իհարկե ես որևէ պարբերություն նայելիս բաց չեմ թողնել: Հայկ, ևս ևս մեկ անգամ խնդրում և հորդորում եմ իրերը իրենց անունով կոչես ու մասնակիցներին թյուրիմացության մեջ չքցես:--6AND5 (քննարկում) 15:54, 14 Հունվարի 2015 (UTC)

Ի դեպ ես քննարկման էջը չեմ պաշտպանել, այլ հոդվածի, որը քննարկողներին չի խանգարում։ Ինչ վերաբերում է պաշտպանություններին, ապա դրանք կատարվում են ոչ միայն բացահայտ վանդալիզմի դեպքում, այլ նաև ոչ նպատակային խմբագրումները կանխարգելու համար։ Եթե մեր ակտիվ ադմինների մեծ մասը մեղմ վերաբերմունք են ցույց տալիս, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ այդպես էլ պետք է լիներ, այլ տարբերակ չէին կարող կիրառել։--6AND5 (քննարկում) 16։00, 14 Հունվարի 2015 (UTC)

Բայց ես ինչ իմանամ՝ որ մի օրով ես պաշտպանել, թե ընդմիշտ? ու խոսքը ընդհանրապես երևույթի մասին ա: Դու տենց էլ չես պատասխանել ու չես հիմնավորել Երևանում արածդ խմբագրումը: Իսկ Կումայրիի պահը, ես էլի եմ շեշտում, որ քո կողմից ընդամենը եղել ա զգուշացում՝ չի կարելի այսպես անել՝ Առանց իմանալու, որ քննարկումներ եղել են, ու առանց իմանալու, որ հոդվածը ես պատրաստվում էի բարելավել ու վերլուծությունը կդառնար նորմալ հոդված: Իսկ ինչ վերաբերում է հորդորին, հարգելով քո անձը, ասեմ, որ վերևի թավատառդ, իսկ հետո՝ հորդորը իրար չեն համընկնում: Դու չարաշահում ես ադմինական իրավունքներդ: Սա իմ կարծիքն է, ու ես ուզում եմ լսել մյուս ադմինների կարծիքը: Քո կարծիքն ինձ համար պարզ է: Կպատասխանեմ մյուսներին--Հայկ (արաբագետ) 16:03, 14 Հունվարի 2015 (UTC)

Հայկ ջան, տոն ասելով, եթե թավատառն ի նկատի ունես, ապա կարծում եմ, եթե խնդրես մասնակցին, նա թավատառը չի օգտագործի։ Էջն էլ կարող է պաշտպանվել վանդալությունների, ոչ կառուցողական խմբագրումների, խմբագրական պատերազմների ժամանակ։ Համենայն դեպս առաջին անգամ, երբ 6AND5-ը ետ է շրջել, ամփոփում է թողել, որ պետք է քննարկվի նման փոփոխությունը, դու նորից հետ ես շրջել՝ դրանից առաջ քննարկում բացելով, որը կրկին հետ է շրջվել և ինչպես 6AND5-ն է ասում ծանուցում չի ստացել, որ քննարկում ես բացել ու նշել ես իրեն։ Այնպես որ երկուսիդ էլ առաջարկում եմ հանգիստ շարունակել քննարկումները հոդվածի շուրջ։--Լիլիթ (քննարկում) 16։02, 14 Հունվարի 2015 (UTC)

6AND5 ջան, էլի քննարկումներ են եղել, ցանկացած ժամանակաշրջանի քաղաքի մասին էլ կարելի է գրել, եթե գրելու նյութ կա։ Օրինակ՝ թարգմանչի անկյունում ռուսերենից թարգմանում ենք Կոստանդնուպոլսի պատմություն և Օսմանյան Ստամբուլի պատմություն հոդվածները, որոնք այնտեղ ընտրյալ են։ Այս առումով ոչ մի խնդիր չեմ տեսնում։ --Լիլիթ (քննարկում) 16:08, 14 Հունվարի 2015 (UTC)
Տոն ասելով հենց թավատառը ի նկատի ունեմ, որովհետև ես դրա իմաստը ընդհանրապես չտեսա: Ինչու պետք է ուղիղ տեքստի վրա թավատառ դրվի? Միայն ուշադրություն գրավելու համար:--Հայկ (արաբագետ) 16:05, 14 Հունվարի 2015 (UTC)
Եվ բացի թավատառ լինել կամ չլինելը, այս նախադասությունը՝ եթե դու կամ ուրիշ մասնակիցներ մտածում են, որ իրենց յուրաքանչյուր հարցի համար պետք է թեկնածուական ատենախոսություն պաշտպանեմ, ապա չարաչար սխալվում են: Սա բացահայտ տոնի փոփոխություն է, եթե դու չես նկատում:--Հայկ (արաբագետ) 16:07, 14 Հունվարի 2015 (UTC)
Ես չգիտեմ թավատառի տակ դու ինչ տոն ես հասկանում, բայց ես թավատառը օգտագործում եմ առավել կարևոր պահերը ընդգծելու համար, որովհետև մասնակիցների մեծ մասը ամբողջ քննարկումը չի կարդում: Դա գրվել է, որովհետև ապատեղեկատվություն է տարածվում, որ ես իբր չեմ պատասխանում մարդկանց հարցերին, դա գրել եմ, որ մասնակիցները հասկանան, որ սա ատենախոսության պաշտպանություն չի: Եթե դու կամ ուրիշները բավարարված չեն, դա դեռ չի նշանակում, որ պատասխան չի տրվել...--6AND5 (քննարկում) 16:15, 14 Հունվարի 2015 (UTC)
Լիլիթ ջան ինչր վերաբերվում է Կ. Պոլսին, ապա դա շատ վիքիներում է տարածված, այդ առումով իրոք խնդիր չկա, բայց դու լավ ասեցիր, եթե գրելու նյութ լինի, արհեստական ստեղծված հոդվածներ հարկավոր չեն--6AND5 (քննարկում) 16:15, 14 Հունվարի 2015 (UTC)
Ապատեղեկատվություն չի տարածվում, ու կարող եմ կրկնել ևս մեկ անգամ, ցույց տալ հղումները, որտեղ դու չես պատասխանել իմ հարցերին՝ սա մեկ և սա երկու, սակայն պատասխան այդպես էլ չեմ ստացել: Իսկ հիմա գրում ես, ու էլի թավատառ, հենց այդ կոնտեքստից դուրս՝ Մենակ գեղեցիկ խոսելով չի...: Դրա ինչն էիր ընդգծելու? Կամ՝ չի կարելին որն ա? երեխաներ ենք? Նորմալ ձևը, որ արվելա մինչև հիմա, քննարկում բացելն ու հարցնելն ա, ոչ թե էս ձև: Դու չես պատասխանել Երևանում, իսկ Կումայրիում, որը վերջինն էր, պատասխաններդ նոր եմ տեսնում: Ու ատենախոսության առաջարկ ոչ մեկ քեզ չարեց:--Հայկ (արաբագետ) 16:22, 14 Հունվարի 2015 (UTC)
Դե ուրեմն առաջարկում եմ, որ Հայկն ավազարկղում ստեղծի Կումայրի հոդվածը, համոզված եմ, որ բավականին գրելու նյութ կգտնի։ Այնուհետև տեղափոխի Կումայրի հոդված։ --Լիլիթ (քննարկում) 16:19, 14 Հունվարի 2015 (UTC)
Հարկավոր է տեսնել նաև թե Գյումրի հոդվածից այդ դեպքում ինչ կրճատումներ են լինելու, երկու նույն բովանդակությամբ հոդվածներ ստեղծելը նպատակահարմար չի:
Ինչ վերաբերում է պատասխանին, ապա պատասխանը շատ պարզ և հստակ ու հարցադրումների ձևով գրվել է: Եթե դու դրանք պատասխան չես համարում, դա արդեն քո խնդիրն է, ոչ թե իմ: Բնականաբար ես լավ հասկանում եմ թե սա ինչ պատմությունների շարունակություն է, բայց ասեմ, որ դու Վիքիպեդիայում ունես լավ հոդված գրողի համբավ ու կարգավիճակ, ու պետք չի ինչ-ինչ խնդիրների համար, քո կարգավիճակը հավասարեցնեց որոշ մասնակիցների կարգավիճակին, իրոքից պետք չի...--6AND5 (քննարկում) 16:36, 14 Հունվարի 2015 (UTC)
Լավ, ոնց հասկացա, արդեն հավասարվեցի: Մերսի գնահատականի համար: Հետագայում հաշվի կառնեմ: Իսկ հիմա լսենք այլ ադմիններին, թե ինչպես են որակում քո ագրեսիվ պահվածքը մեր վիքիպեդիայում:--Հայկ (արաբագետ) 16:43, 14 Հունվարի 2015 (UTC)

Քաղաքի տարբեր շրջանների մասին տարբեր հոդվածներ ունենալու առիթով համաձայն եմ։ Եթե քաղաքների պատմությունները առանձին են կամ նրանց գոյության միջև մեծ ժամանակային շրջան կա, ինչպես Էրեբունու և Երևանի, ապա ոչ թե կարելի է, այլ ցանկալի, որ հոդվածները առանձին լինեն։ Միայն պայմանով որ նույն տեքստերը չկրկնվեն տարբեր հոդվածներում։ Կարելի է մի փոքր հատված գրել և հղում տալ գլխավոր հոդվածին։ Մեկ էլ խնդրանք բոլորին, մի քիչ հանգիստ մոտեցեք այս ամենին։ Առջևում դեռ շատ Կումայրիներ կան, այսպես որ շարունակենք, վերջին չենք հասնի։ -◙Beko (քննարկում) 16։45, 14 Հունվարի 2015 (UTC)

Սա էլ բարելավված հոդվածի հերթական հետ շրջումը՝ մեկնաբանությունը՝ հետ շրջելուց հետո: Պահանջվում էր ներկայացնել աղբյուր, ես ներկայացրի պատմության դասագրիք, բայց կատարվեց ամբողջական հետ շրջում՝ այդ թվում և աղբյուրը:--Հայկ (արաբագետ) 11:00, 15 Հունվարի 2015 (UTC)
Պատճենված ծավալուն նյութերը ենթակա են ամբողջական հետշրջման, հոդվածի քննարկման էջում նշել եմ:--6AND5 (քննարկում) 11:04, 15 Հունվարի 2015 (UTC)

Գարդմանահայի հերթական սադրանքը և համարժեք պատասխանը[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, այս մասնակիցը հերթական սադրանքը կատարեց.[5]։ Գուցե նա էլ է երեխայություններ կատարում, բայց նրա ժամանակը արդեն լրացել է...--6AND5 (քննարկում) 18։21, 14 Հունվարի 2015 (UTC)

6AND5 ջան, ճիշտն ասած, չհասկացա, թե դրա սադրանքը որն է։ Պահանջեցիր, որ քո անունը չնշի, ինքն էլ չնշեց․․․ Միգուցե ես ինչ-որ բան չեմ հասկանում․․․ --Լիլիթ (քննարկում) 18:33, 14 Հունվարի 2015 (UTC)
Լիլիթ ջան, ինքը լավ էլ գիտեր իր գլխի գալիքը ու արեց: Ինձ վերաբերող քննարկմանը ավելացնում է ինչ-որ տարօրինակ արտահայտույթուն [6], հետո նոր այլ քննարկումների հղումներ է ավելացնում:: Հիմա այդ արտահայտությունը որպես ենթավերնագիր է ընտրվել այն նույն ենթավերնագրի փոխարեն, որի անվանումը իմ մասնակցային հաշիվն է որպես վերնագիր ընտրել: Սրանից ավել սադրանք էլ ոնց կարա լինի, իսկ ինչու արեց, որովհետև վերևում մասնակիցներից մեկը բողոքարկում է որ ես իբր չարաշահումներ եմ անում և նա որոշեց առիթը օգտագործի ու ցույց տա, որ իրոքից անկառավարելի ադմին է:Սա գիտես ինչ է հիշեցնում, երբ 2008 թ.-ի մարտի 1-ի առավոտյան ցույց էին տալիս, իբրև սպանված մարդու կոշիկ, այսինքն սա ընդամենը ցածրակարգ քաղաքական տեխնոլոգիա է, որը փորձ է արվում մեր Վիքիպեդիայում կիրառել: Իսկ երկրորդ հաղորդագրության համար մեկ ամիսն էլ է քիչ, որ ստացավ... --6AND5 (քննարկում) 18:46, 14 Հունվարի 2015 (UTC)
Երկրորդից տեղյակ չեմ, ճիշտն ասած, արդեն թաքցրել էիր, որ տեսա։ --Լիլիթ (քննարկում) 18:48, 14 Հունվարի 2015 (UTC)
Թվականի վրա սեղմիր ու view this revision վրա սեղմիր ցույց կտա հաղորդագրությունը, կարող ես կարդալ...--6AND5 (քննարկում) 18:55, 14 Հունվարի 2015 (UTC)
Հմմ․․․ լավ․․․ --Լիլիթ (քննարկում) 18:59, 14 Հունվարի 2015 (UTC)
Հնարավոր է՝ լավ չհասկացա, բայց ճշտելու համար հարցնեմ: Այդ ցածրակարգ քաղաքական տեխնոլոգիան ինչքանով էր վերաբերում ինձ?--Հայկ (արաբագետ) 19:37, 14 Հունվարի 2015 (UTC)
Քեզ չէր վերաբերվում, ասած այն էր, որ երբ տեսնում են մի տեղ մասնակիցների միջև «վեճ», փորձում են ավելի շիկացնել վիճակը, կոշիկի օրինակը պատահական չբերեցի...--6AND5 (քննարկում) 19:57, 14 Հունվարի 2015 (UTC)
Կոշիկի մասին չգիտեի, դրա համար եմ հարցնում--Հայկ (արաբագետ) 20:00, 14 Հունվարի 2015 (UTC)
Բայց ես այդքան էլ չհասկացա Գարդմանահային արգելափակելու պատճառը--Հայկ (արաբագետ) 20:01, 14 Հունվարի 2015 (UTC)

Աշոտ Նավասարդյան[խմբագրել կոդը]

Ինչքանով է ճիշտ այս հոդվածի վերջին խմբագրումները ու մասնակցի գործելաոճը[7], խնդրում եմ արձագանքեն միայն ադմինները--6AND5 (քննարկում) 16։00, 17 Հունվարի 2015 (UTC)

գործելաոճը ճիշտ չի, բայց հաշվի առնելով այդ մասնակցի ներդրումները, ենթադրում եմ այդ մասին նա չգիտի, պետք է իրեն գրել այդ մասին, իսկ հոդվածում այն փաստերին որոնց վրա կասկած ունես հարգելի 6AND5, դնես {{փաստ}} կաղապարը կամ ուղղղակի որևէ պիտակ դնես, բայց իմ անձնական կարծիքով այդ փաստերը նորմալ կարող են համարվել, ու թող մնա այդ տեսքով: --ERJANIK քննարկում: 06:21, 18 Հունվարի 2015 (UTC)
Մասնակիցը փորձառու մասնակից է, ռուսերեն վիքիում էլ է շատ ակտիվ։ Առաջարկում եմ իրեն գրել, որպեսզի տվյալ փոփոխությունների համար աղբյուր ներկայացնի, 1 շաբաթ ժամանակ տալ, չանելու դեպքում՝ ջնջել/ետ շրջել տվյալ խմբագրումը։ --Լիլիթ (քննարկում) 07:12, 18 Հունվարի 2015 (UTC)
Ես կասեի շատ փորձառու է, բայց հաշվի առնելով ռու վիքիիում նրա բացահայտ սադրանքները իմ նկատմամբ, խնդրում եմ ադմիններից մեկին գրեն ու բացատրեն մասնակցին, ինչպես նաև հիշեցնեն, որ առանց աղբյուր հոդվածներ այլևս չգրի: Նաև խնդրում եմ այս քննարկման հղումը պետք չէ նրան ցույց տալ, քանի որ եթե փորձի այս վիքիում էլ սադրանքներ անի՝ անժամկետ է ստանալու:--6AND5 (քննարկում) 08:01, 18 Հունվարի 2015 (UTC)
Մեդիամաքսի (ԻմԽՀ բավարար վստահելի) այս հոդվածից դատապարտման և բանտից դուրս գալու տարեթվերը գումարել հանելով ստանում ենք հետևյալը՝
Դատ․ համար Տրված ազատազրկում Անցկացված ազատազրկում Տրված աքսոր Անցկացրած աքսոր
1 2 2 - -
2 7 2-3 2 Հոդվածից պարզ չէ
3 8 6-6.5 3 Հոդվածից պարզ չէ
Ընդամենը 17 10-11.5 5 ԱՀ
Ընդամենը տրված ազատազրկում և աքսոր 22
Եթե այս հոդվածի տվյալներին վստահում ենք, ապա թվաբանորեն ամեն ինչ ավելի ճիշտ է, քան մինչ այդ եղած, ՂԱՊ հանրագիտարանի տվյալների վրա հիմնված տարբերակում, որին դու հետ ես շրջել։ Պակաս վստահելի ԴեՖակտո ամսագրի հոդվածում նշված է «շուրջ 12 տարի ազատազրկում, ինչը ավելի մոտ է մեր ստացված 10-11.5 տարվա, քան նույնպես ոչ–վստահելի աղբյուր՝ ՂԱՊ–ի բերված 13-ը։ Նույն ձևակերպումն է վստահելիությամբ նախորդ երկուսի արանքում գտնվող ԱԺ կայքում, հակիրճ տարեթվերով, ու կարելի է ենթադրել որ 11 տարի և մի քանի ամիսը, կլորացվել է մինչև «շուրջ 12» ինչում այս պահին խնդիր չեմ տեսնում։
Սա ընհամենը կոպիտ թվաբանական հաշվարկով։ Իրավաբանորեն կարող են լինել նրբություններ, ես օրինակ ենթադրում եմ, որ ձերբակալությունից մինչ դատավճիռ անցկացրած ժամանակը ԽՍՀՄ–ում, այն տարիներին համարում էին արդեն կրած պատիժ և հանում էին ազատազրկման ժամկետից, և նման հոդվածով դատելով նախնական կալանավորում էին, և բաց չէին թողնում։ Որ աքսորում էին, բանտից դուրս գալուց հետո։ Ինչպես է իրականում, ինչպես է ճիշտ նշել/չնշել այն դեպքում, երբ ինքը ժամանակից շուտ է ազատվել, կամ առհասարակ արադարացվել, ես չգիտեմ։ Կարծում են չգիտեն մնացած ադմինները որոնց մեջ տարիքով իրավաբաններ իմ իմանալով չկան, իսկ ջնջել/պաշտպանել/արգելափակել տեխ․ իրավունք չունեցողներին դու խնդրել ես չարտահայտվել։
Այսքանը տեղեկությունների մասով։ Դրանք 3 աղբյուրում վերստուգելը պահանջեց 5 րոպե, ևս մեկ րոպե կպանաջվի աղբյուրներն ավելացնելու վրա, իսկ այստեղ նկարագրելը 30 րոպե և մարդու ազատազրկման տարիները աղյուսակով հաշվելու անհարմար զգացում։
Մոտեցման և գործելաոճի մասով՝ «Ապացույցի բեռը» ինչպես ամեն տեղ, այդպես էլ Վիքիպեդիայում, տեղեկությունները ներկայացնողի վրա է և նա էլ պարտավոր է հաստատել գրածը։ Սակայն դրա մասին պետք է նախ պատշաճ գրել այստեղ նորեկ մասնակցին, իսկ սա գրվել է միայն մի անգամ, կոնկրետ մեկ հոդվածի համար աղբյուրներ խնդրելով։ Նման դեպքում անմիջապես հետ շրջելը արդարացված է այն դեպքում երբ բերված տեղեկությունները կասկած են հարուցում։ Այլապես նույն մոտեցմամբ պետք է անմիջապես ջնջենք բոլոր, վստահելի երկրորդական աղբյուր չհանդիսացող ՀՀՀ հանրագիտարաններից ներմուծած և վստահելի աղբյուրներով չհաստատված հոդվածները։
ՌՈՒ:ՎՊ–ում ձեր խնդիրները հույսով եմ այնտեղ էլ կկարգավորեն և այստեղ չեն շարունակվի։ Ես ուժերի չափով կհետևեմ այս մասնակցին, ինչը խնդրում եմ անել նաև այլ չներգրավված մասնակիցներին։ Ադմինական միջամտության պատճառ այս մասնակցի հանդեպ, առայժմ բացարձակ չեմ տեսնում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:31, 18 Հունվարի 2015 (UTC)
Շնորահակալություն վերլուծության համար: Ինչ վերաբերում է նորեկ լինելուն, ապա նորեկ չի և լավ էլ տիրապետում է այն ամենին ինչ նրան անհրաժեշտ է: --6AND5 (քննարկում) 10:21, 19 Հունվարի 2015 (UTC)

37.157.216.167[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, 37.157.216.167 այ փի հասցեից կատարվում են մի շարք փոփոխություններ, որոնք և՛ կառուցողական և ոչ այնքան հասկանալի։ Երկու անգամ արդեն հասցրել եմ մասնակցի խմբագրումները ետ շրջել։ Ինչպիսի՞ լուծում կարելի է գտնել։ --Ջեօ () 19։09, 19 Հունվարի 2015 (UTC)

Ջեօ ջան, բայց 2-րդ դեպքում այլ այ փի է: --23artashes (քննարկում) 19:13, 19 Հունվարի 2015 (UTC)
Այո, Արտաշես ջան, հղումը սխալ էի տեղադրել։ --Ջեօ () 19:15, 19 Հունվարի 2015 (UTC)

Հղումներից դատելով՝ նորմալ խմբագրումներ են, գուցե ոչ մեկ քայլով և վստահ, բայց խմբագրողը փորձում է խելքի բերել տեքստը։ -◙Beko (քննարկում) 19։20, 19 Հունվարի 2015 (UTC)

Լավ, ուրեմն փորձենք սպասել ։) --Ջեօ () 19:22, 19 Հունվարի 2015 (UTC)
Առաջին դեպքում Սպասարկող:Ներդրումները/37.157.216.167 և նա այս րոպներին ակտիվ է, ու եթե հենց մոտակա 5-10 րոպեներին գրենք, հույս կա, որ հենց գրողը կնկատի։ Այս ԱյՊին այդքան էլ շուտ չի փոխվում։ Կգրե՞ս Ջեո, ջան։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19:25, 19 Հունվարի 2015 (UTC)
Երկրորդը Սպասարկող:Ներդրումները/95.137.181.116, նրա հետ կապ չունի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19:25, 19 Հունվարի 2015 (UTC)
Գրեցի։ --Ջեօ () 19:31, 19 Հունվարի 2015 (UTC)

Խնդիրներ Նորայր մասնակցի հետ[խմբագրել կոդը]

Հիմա էլ այս մասնակիցը այփի հասցեից է՝ (Սպասարկող:Ներդրումները/188.115.204.191) խմբագրում, մինչ այդ մոտ մեկ տասնյակ հաշիվներ արգելափակվել են։ Հիմա ինչ խորհուրդ կտաք, սա բավականին լուրջ դեպք է և հարկավոր է հատուկ միջոցներ կիրառել, բոլոր հետայսու խմբագրումները հետ շրջել և ջնջել, այդպիսի պրակտիկա ռու վիքիիում կա՝ անժամկետ արգելափակվածների հանդեպ։ Այլ խորհուրդներ կա՞ն։--6AND5 (քննարկում) 17։12, 25 Հունվարի 2015 (UTC)

Տխուր է․․․ Չգիտեմ, եթե օրինակ նորմալ խմբագրում անի որևէ հոդվածում, որքանո՞վ է ճիշտ ետ շրջելը։ --Լիլիթ (քննարկում) 07:21, 26 Հունվարի 2015 (UTC)
6AND5 ջան, մի հատ կնշես թե վերջին անգամները այս մասնակիցը/անձը որտեղ էր թույլ տվել վիքիէթիկետի խախտում, մի անգամ գրել էիր, չեմ հիշում ուղղակի։ --ERJANIK քննարկում: 07:43, 26 Հունվարի 2015 (UTC)
Երջանիկ ջան, սա իմ հասցեին արած արտահայտությունները.(վերջին տողը), մինչ այդ ես նրան արդեն զգուշացրել էի կոպիտ համեմատությունների համար(վերջին տողը), իսկ սա արդեն Վիքիմեդիա Հայաստանի հասցեին է ([8]):--6AND5 (քննարկում) 12:15, 26 Հունվարի 2015 (UTC)
եղավ, շնորհակալություն, իսկ 188.115.204.191 և 188-ով սկսվող ԱյՓի ները ինձ այլ մասնակցի մասին են հիշեցնում, սա չնայած զուտ իմ անձնական կարծիքն է, կամ ունենք նոր դժվար մասնակից/անձ, ով լավ չի տրամադրված ու «դժվար» բաներ է անում, ամեն դեպքում չգիտեմ իրոք ինչ կարելի է անել։ --ERJANIK քննարկում: 12:23, 26 Հունվարի 2015 (UTC)
Երջանիկ ջան, այսքանից հետո էլ զանգում է գրասենյակ և խնդրում, որ իր գրված ու ջնջված հոդվածները սևագիր տանեմ, ոնց-որ ասում են մեկնաբանությունները ավելորդ են: Ուղղակի պետք է հաշվի առնել այն, որ մասնակիցը կամ ուղղակի ժամանակ է անցկացնում կամ ունի որոշակի պրոբլեմներ, երևի պարզ է խոսքը ինչի մասին է: Իսկ վիքիդավադրությունների տեսակետը իհարկե երբեք չի կարելի բացառել:--6AND5 (քննարկում) 12:31, 26 Հունվարի 2015 (UTC)

Համեմատությունների տողը ես էլ չէի տեսել․․․ Կարծում եմ մասնակիցը պետք է պարբերաբար արգելափակվի, այսինքն՝ հենց հայտնվեց՝ արգելափակվի։ --Լիլիթ (քննարկում) 12։34, 26 Հունվարի 2015 (UTC)

հենց զանգի, ասեք որ զանգով նման հարցեր չեն կարգավորվում, սա վիքիպեդիա է, ու հենց այստեղ պետք է գրվի, որ մյուս հետաքրքված մասնակիցներն էլ տեսնեն ու հասկանան ու իմանան, գուցե էլի լինեն մասնակիցներ որոնց համար սա օրինակ լինի, ես նրան մի 10-15 անգամ նորմալ խնդրանքով, այսպես ասած «ջան-ջիգայրով» համբերատար գրում էի, իսկ ինքը ոչ միայն չէր արձագանքում, ենթադրում եմ բանի տեղ չէր դնում, կամ որ գրում է այսինչի մասնակիցը գրում է ինձ, իսկ իրականում ինքն էր ամենը անում, անկախ ամեն ինչից եթե նորից հաշիվ ստեղծի ու խմբագրի, մի վերջին անգամ հնարավորություն կտանք, պայմանով որ պետք է արձագանքի, կասկածում եմ որ կարող է հին մասնակից լինել, ինձ այդպես է թվում, համենայնդեպս կան հիմքեր կասկածելու, չեմ ուզում շարադրեմ շատ բան։ --ERJANIK քննարկում: 12:42, 26 Հունվարի 2015 (UTC)
Չեմ կարծում, որ հնարավորություն տալը իմաստ ունի քանի որ, միշտ նույնն է կրկնվելու, իսկ ձևը երևի այփի հասցեների որոշակի դիապազոնը արգելափակելն է:--6AND5 (քննարկում) 12:53, 26 Հունվարի 2015 (UTC)
Ի դեպ սա նույն մասնակցի ոճն է. Սպասարկող:Ներդրումները/188.115.204.227--6AND5 (քննարկում) 11:34, 28 Հունվարի 2015 (UTC)
Աներեսությանը չափ ու սահման չկա. Սպասարկող:Ներդրումները/188.115.204.23---6AND5 (քննարկում) 15:24, 28 Հունվարի 2015 (UTC)
Մասնակիցը ակնհայտ հոգեկան շեղումներ ունի Մասնակցի գործողությունները նման են ակնհայտ հոգեկան շեղում ունեցող անձի վարքագծի, նայեք ինչ է գրել իր էջում.2014 թ. Հունաստանի ներկայացուցիչը Երևանի Արաբկիր ՎՇ-ի բոլոր դպրոցներում: Ես փորձելու եմ ճշտեմ այփի դիապազոնի արգելափակման ձևը և դիապազոնը արգելափակեմ, եթե այլ մասնակիցներ ընկնեն այդ դիապազոնի տակ նրանց համար այլ եղանակ կա: Այսպես ասած մնացի դրա նավսի տակ, բայց արդեն հետդարձի ճանապարհ չկա...--6AND5 (քննարկում) 09:44, 6 Փետրվարի 2015 (UTC)
Հարգելի 6AND5, ես իհարկե գիտեմ, որ մասնակիցը անընդհատ խախտումներ է անում, բայց մասնակցի էջում գրվածի համար ասել, որ ինքը հոգեկան շեղումներ ունի ակնառու վիքիէթիկետի խախտում է, այն էլ ադմինիստրատորի կողմից:--Դավիթ () 10:34, 6 Փետրվարի 2015 (UTC)
Որևէ մասնակցի մասին նման ձևով արտահայտվել չի կարելի, անկախ նրա վարվելակերպից և խմբագրումների որակից։ -◙Beko (քննարկում) 10:35, 6 Փետրվարի 2015 (UTC)
Վիքիէթիկետի խախտում կլինի, եթե դա իրականություն չլինի, ես կփորձեմ հնարավորության դեպքում հարցումներ կատարել համապատասխան բուժ. հաստատություններ...--6AND5 (քննարկում) 10:40, 6 Փետրվարի 2015 (UTC)
Բուժ. հաստատություններում ճշտելուց հետո նույնիսկ (որը ես ընդհանրապես վստահ չեմ) հոգեկան խանգարումներ ունեցող մարդուն ասել, որ ինքը հոգեկան շեղումներ ունի ու տարածել ամբողջ Վիքիում, դա արդեն սովորական մարդկային էթիկայի խախտում է: Ես խնդրում եմ մյուս ադմիններին արձագանքել այս հարցի շուրջ: --Դավիթ () 10:49, 6 Փետրվարի 2015 (UTC)
Բացի այդ գուցե նա ճիշտ է գրել և Հունաստանը իր ներկայացուցիչները ունի մեր դպրոցներում, տվյալ դեպքում պետք է արդեն հարցում տալ ԱԳՆ կամ ԱԱԾ, թե այլ պետություն ինչ գործ ունի մեր դպրոցների հետ...--6AND5 (քննարկում) 10:40, 6 Փետրվարի 2015 (UTC)

6AND5 ջան, որքան էլ որ զայրացած լինենք, որքան էլ որ մասնակիցները համառ լինեն, սխալ լինեն և այլն, մենք պետք է հնարավորինս հանգիստ վերաբերվենք տվյալ հարցին ու չտրվենք զգացմունքներին։ Ես էլ եմ կարծում, որ վերևի գրառումը էթիկետի խախտում է։ --Լիլիթ (քննարկում) 11։34, 6 Փետրվարի 2015 (UTC)

6AND5 ջան, չգիտեմ պետք է արդյոք այդ գրածին լուրջ վերաբերվել, գրում է թող գրի, իր մասնակիցային էջն է, հոդված չի, կարող ենք ուղղակի իրեն գրենք այդ մասին, բայց անկախ ամեն ինչից պետք չի ասել որ որևէ մասնակից հոգեկան շեղումներ ունի, ունի թե չունի դա էլ այդքան կապ չունի, մի կաթիլ մեղր չդառնա այս պատմությունը, իր մասնակցային էջում իմ կարծիքով նման բան գրելը խնդիր չի, համենայնդեպս կոնկրետ իմ համար այդքան մեծ բան չի, կավ ով գիտի գուցե իրոք կա այդպիսի բան, նորից եմ ասումը, կարևոր որ հոդվածում չի, խնդրում եմ այս հարցով վիքիէթիկետ չխախտես, առավել ևս որպես ադմինիստրատոր, խնդրում եմ, հայերեն վիքիպեդիայում ադմինի վիքիէթկետի խախտում եթե արձանագրվեց, որ ով գիտի գուցե այդ մասնակիցն էլ է դա ուզում։ --ERJANIK քննարկում: 11:40, 6 Փետրվարի 2015 (UTC)
Հարգելի և սիրելի ադմիններ և ոչ ադմիններ, ես ինքս լուրջ չեմ վերաբերվում նրա գրածներին, ընդունում եմ, որ անգամ փաստագրված պրոբլեմատիկ անձանց չեն ասում իրենց պրոբլեմի բժշկական ախտորոշման մասին, բայց ես իմ բառերը վերևում կփոխեմ այնպես, որպեսզի դրանք չորակվեն վիքիէթիկետի խախտում (ավելորդությունների համար ներող եղեք): Մնացածը վերևում նայեք:--6AND5 (քննարկում) 15:35, 6 Փետրվարի 2015 (UTC)
6AND5 ջան, ինձ ամեն դեպքում դեռ թվում է, թե դու քո այս գրառումով շարունակում ես նույն բանը անել, քո պահվածքը ակնհայտ էթիկետը խախտած ադմինի պահվածք է, նման է ակնհայտ էթիկետը խախտած ադմինի պահվածքին:--Դավիթ () 17:58, 6 Փետրվարի 2015 (UTC)
Ամեն դեպքում դրանք տարբեր ձևակերպումներ են և իհարկե նաև երկրորդ տարբերակը ցանկալի չի օգտագործել, բայց որոշ դեպքերում, երբ մասնակիցը հատել է բոլոր հնարավոր սահմանները ու այդ ամեն ինչը արդեն շատ երկար է ձգձգվում, ապա արդեն նմանաոճ գնահատականները այդքան էլ վիքիէթիկետի խախտում չեն թվում (կարող ենք փորձել ուսումնասիրել այլ Վիքիպեդիաների փորձը)...
Ի դեպ ավելացնեմ, որ եթե մասնակիցները հետևել են խամաճիկ հաշիվների բոլոր գրառումներին, ապա կա խոսելաոճի հստակ տարբերություն, սա խոսում է նրա մասին, որ կամ նույն հաշիվներից տարբեր ժամանակներում (անգամ րոպեների տարբերությամբ) խմբագրում են տարբեր մարդիկ (կամ ուղղորդվում են) կամ էլ անձի մոտ կա մի վիճակ, երբ «մարդու մոտ առկա են տարբեր ինքնություններ» (չմոռանանք, որ ինքը մեկ հանդես էր գալիս Լիլիթի, Կարենի, Գագիկի, Նորայրի անվանումներով, իսկ 14-15 տարեկանը դա բավականին լուրջ տարիք է, որ այսքան ձգձգվող պատմությունը որպես երեխայություն չդիտարկենք):--6AND5 (քննարկում) 18:59, 6 Փետրվարի 2015 (UTC)
Իհարկե, խամաճիկությունը շատ դատապարտելի է ու պետք է խոսելաոճն ու դրան հաջորդող քայլերը խիստ լինեն, բայց իմ կարծիքով դրանք չպետք է դառնան վիրավորանք (կամ մոտենան վիրավորանքի սահմանին) հատկապես ադմինի կողմից, որովհետև ադմինը հենց այն մարդն է, ով պետք է վերահսկի ու կանխարգելի այդպիսի խոսելաոճի առկայությունը վիքիում:--Դավիթ () 19:27, 6 Փետրվարի 2015 (UTC)
6AND5, ցավում եմ բայց «ողղումդ» չի ձգում անգամ ձևական բնույթի։ Սինձ ավելի լավ է չլիներ, քան սենց լիներ… Ու դա նշանակում է, որ խնդիրը ոչ թե տաքացած վիճակում, պահի տակ ավելնորդ բան գրելն է, այլ ավելի խորն է ու լուրջ։
Տես, երբ խոսքը քեզ է վերաբերվում, ապա անգամ անվանդ նշումը քո հետ ունեցած քննարկումների ցանկի վերևում դու համարում ես մեկ շաբաթվա արգելափակման արժանի, իսկ երբ անունդ փոխվում է մեկ այլ ֆրազի, երկու շաբաթվա, ««ոչ խելացի» (մեղմացումը իմն է) գործողություններ» մեկ ամսվա։ Անգամ «արգելքը անիմստ է» արտահայտությունը նույնպես պարզվում է վիրավորանք է։
Երբ քեզ են մի թթու խոսք գրում, դու էջից հեռացնում ես, հետո պատմությունից տարբերակներներ ես թաքցնում, իսկ այստեղ պատրաստ ես ինչ ասես գրես, շարունակես վիճակը բարդացնել ու նոր խախտումներ անել միայն թե սխալդ պատշաճ չընդունես, և չուղղես։
6AND5 ջան, խնդրում եմ այլոց մոտեցմանդ համապատասխանաբար գնահատես այս քայլերդ, ու ինքդ ասես թե որքան ժամանակով ես առաջարկում քեզ արգելափակել, որ համաչափ լինի ամեն ինչ և (ցիտեմ քեզ) «վիքին բարդակի չվերածվի»։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01:14, 7 Փետրվարի 2015 (UTC)
Նախ ես իմ հասցեին գրված թթու խոսքերը չեմ թաքցնում, այլ ակնհայտ վիրավորանքները, այդ թվում փողոցային բնույթի արտահայտությունները, որի բացարձակ իրավունքը ունեմ, ինչ վերաբերում է տվյալ դեպքին, ապա ցանկացած ադմին կարող էր թաքցնել այդ արտահայտությունը, բայց եթե չեն անում կամ նպատակահարմար չեն գտնում կամ գուցե թերանում են, բայց դա արդեն իմ խնդիրը չի: Ինչ վերաբերում է Գարդմանահայի էջի գրառումներին, ապա պետք չէ արդարացնել բացահայտ սադրանքները, սադրանք իրականացնողներին արդարացնելով, մենք զենք ենք տալիս նրանց ու ապագա նմանաոճ մասնակիցների ձեռքին: Ինչ վերաբերում է ինձ արգելափակելուն, ապա խորհուրդ չեմ տա գործը դրան հասցնես, որովհետև այդ նորամուծությունը մեր վիքիիում կբերի նախ Նորայրի հաղթանակին ու նա ավելի մեծ թափով սկսի վիքին խմբագրել, ու դա նմանոճ մասնակիցների հերթական հաղթանակը կդառնա մեր վիքիում, նախորդների մասին չխոսեմ: Բացի այդ չես կարծում քո կողմից չսիրված ռու վիքիի բարքերն ես բերում Վիքիպեդիա ու բնականաբար ապագայում հարմար առիթին (վիքիիրավաչափ) ստանալու ես համարժեք պատասխան (պարտադիր չի արգելափակմամբ, վիքիիում վիքիգործիքները շատ են)...--6AND5 (քննարկում) 12:05, 7 Փետրվարի 2015 (UTC)
6AND5, փորձենք կրկին, քանի որ հույսով եմ 2 օրվա մեջ հույզերը հասցրել են հանդարտվել։ Ես ինքս ավելի կտրուկ արտահայտվեցի, քան ճիշտ կգտնեյի, ինչի համար ներողություն եմ խնդրում։ Առաջարկում եմ նորից արձագանքես վերևի գրածիս, ավելի սառը ու օբյեկտիվ դատելով, ես էլ արձագանքեմ այդ պատասխանին, նախորդը «չնկատելով»։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 16:21, 9 Փետրվարի 2015 (UTC)
Ես ինքս էլ եմ գտնում, որ չարժեր այդ արտահայտությունը կատարել, անկախ նրանից թե ես ինչ եմ մտածում և որպես ադմին խնդրում եմ ներողություն, չնայած, որ օրինակ նույն վերը նշված ռու վիքիում իմ կողմից առաջարկված արտահայտության երկրորդ տարբերակը վիքիիրավաչափ կդիտարկվեր, բայց քանի որ մենք ոչ թե ռու վիքիում ենք, այլ հայերեն վիքիում, ապա կրկնվեմ չարժեր այդպես արտահայտվել: Ավելացնեմ նաև, որ սա չի նշանակում, որ չեմ շարունակելու կասեցնել մասնակցի նոր հաշիվների գործածությունը և խմբագրությունները, եթե իհարկե այդ առումով ադմինները այլ կարծիքներ չունեն: Ցանկացած ադմին կարող է վերը նշված արտահայտությունները թաքցնել ըստ ցանկության....եթե հարցեր կան, որոնց չպատասխանեցի, ասեք...--6AND5 (քննարկում) 17:37, 9 Փետրվարի 2015 (UTC)


Արդեն քննարկվածից ուզում եմ մեկ երկու բան ընդգծել։ Ամենակարևորն այն է, որ երբ որևէ մասնակից խնդիրներ է ստեղծում կամ ունենում (առավել ևս, երբ խոսքը դեռահասի մասին է), ադմինը չպետք է նրա հետ կոնֆլիկտի մեջ մտնի։ Եթե չի ստացվում խնդիրը լուծել, պետք է այլ ադմինների խնդրել, որ միջամտեն ու չշարունակել։ Հակառակ դեպքում, ադմինը միշտ հաղթում է կոնֆլիկտում՝ ավելի շատ լծակներ ունենալով ու ավելի լավ «իմանալով» կանոնները։

Այս դեպքում, կարծում եմ, ակնհայտ է, որ խնդիրը վերածվել է կոնֆլիկտի խմբագրի և ադիմնի միջև։ Հետևաբար կարծում եմ, արժի, որ կոնֆլիկտի մեջ չներգրավված այլ ադմիններ՝ վերանայեն խմբագրի արգելափակման հարցը։ Ըստ որում անժամկետ արգելափակման պատճառները հստակ չեն, ինձ թվում է նաև՝ հիմնավորված չեն (նկատի ունենալով, որ անժամկետ արգելափակում ենք ծայրահեղ դեպքում, իսկ սա ծայրահեղ դեպք չէր)։

Ինչ վերաբերում է քննարկման էջերից խմբագիրների գրառումները հեռացնելուն՝ դրանց վիրավորական, ոչ ցանկալի կամ «անիմաստ» լինելու պատճառաբանությամբ (մի քանի օրինակ, որ այսօր նկատեցի՝ [9], [10], [11], [12]), սա նույնպես ինձ մտահոգում է։ Քննարկումը հեռացնում ենք ծայրահեղ դեպքում, այլապես «սրբագրելով» կամ «գրաքննելով» քննարկումները մենք զրկում ենք վիքիհամայնքին կոնֆլիկտի կամ խնդրահարույց իրավիճակի մանրամասներին ծանոթանալու և այն գնահատելու հնարավորությունից՝ խախտելով Վիքիպեդիայի բաց և թափանցիկ լինելու սկզբունքը։ Վիքիպեդիայում կարևոր որոշումները միայն ադմիննների լիրազորությունը չէ։ Սա խիստ սկզբունքային հարց է և ինձ հետաքրքիր կլիներ լսել այլ ադմինների կարծիքը դրա վերաբերյալ։ --vacio 18։50, 9 Փետրվարի 2015 (UTC)

Սկսվեց արդարացումների նոր ալիքը: Իմ կողմից ասեմ, որ անժամկետ արգելափակման պատճառը շատ պարզ է ու միանշանակ, եթե մասնակցին 10-նյակ զգուշացումներ են տրվում ու ոչ միայն իմ կողմից, այլ նաև այլ ադմինների կողմից և նա չի ենթարկվում, սկսվում է մեծածավալ ջնջումներ անել, 10-ից ավել հաշիվներ բացել, ապա այստեղ այլ բան չի մնում, քան անժամկետ արգելափակել: Ինչ վերաբերում է գրաքննությանը, ապա իրական թաքցվել են միայն անձնական բնույթի արտահայտությունները, և եթե մենք չենք ուզում վիքիքննարկումների շարունակությունը տեղափոխվի բառիս բուն իմաստով փողոց (որի դեպքում անցանկալի հետևանքների պատասխանատուն լինելուն են նրանք, ովքեր գտնում են, որ պետք չի թաքցնել նման արտահայտությունները), ապա ճիշտը թաքցնելն է, մնացած այսպես կոչված թաքցնումները դրանք կարելի է էջի պատմության բաժնում նայել...

Հ.Գ. սա բնավ էլ ադմինի ու մասնակցի կոնֆլիկտ չի, սա լուրջ խնդիր է, ուղղակի այլ ադմիններ ավելի մեղմ վերաբերմունք են ցուցաբերում, բայց փորձը ցույց է տալիս, որ մեղմ վերաբերմունքը չի գնահատվում, ինչքան կարելի է Նաթիգի ու նմանաոճ մասնակիցների վրա շաբաթներով ժամանակ ծախսենք, մեր վիքիիում լիքը ուրիշ կարևոր խնդիրներ կան, քան Նաթիգին, Դավիթ 92-ին, Նորայրին ու նման այլ մասնակիցներին արդարացնելը, դա չի բխում հայերեն Վիքիպեդիայի շահերից։--6AND5 (քննարկում) 19։19, 9 Փետրվարի 2015 (UTC)

Նայիր այս էջը.Մասնակցի քննարկում:1221nor, բացի ինձնից ևս երեք ադմին է մասնակցել քննարկումներին, ուղղակի վերջնական գործողությունների իրականացումը ես իմ վրա եմ վերցրել, այստեղ չկա երկու կարծիք...--6AND5 (քննարկում) 19:31, 9 Փետրվարի 2015 (UTC)
Դեմ եմ այս մասնակցի արգելափակումը հանելուն։ --Լիլիթ (քննարկում) 20:12, 9 Փետրվարի 2015 (UTC)
Ես նույնպես դեմ եմ արգելափակումը հանելուն, ինչպես նաև դեմ եմ նաև մասնակցին այս կամ այն կերպ որակող գրառումներին։ Քանի որ ԱյՓի դիապազոնը փակել չի կարելի, իսկ նա անընդհատ նոր հաշիվներ է ստեղծում, ապա մնում է բոլոր նորաստեղծ հաշիվներին ուշադիր հետևելը։ Ասեմ, որ արգելափակումից հանելուն դեմ եմ, քանի որ մասնակիցը չի լսում ոչ մեկի, ու անընդհատ փորձում է զարտուղի ճանապարհներով ոչ միայն խմբագրել, նաև քննարկման էջերում փոփոխություններ անել։ Գուցե նման քայլերի մեր գործողություննե՞րն են դրդել, բայց եթե այլ մասնակցային հաշվով մտներ ու սուսուփուս խմբագրեր, հաշվի առնելով նկատողությունները, ոչ մեկը նրան բան չէր ասի։ --Beko (քննարկում) 20:29, 9 Փետրվարի 2015 (UTC)
Միանգամայն համաձայն եմ Beko-ի հետ։ --Լիլիթ (քննարկում) 20:32, 9 Փետրվարի 2015 (UTC)
ժողովուրդ եթե նոր հաշիվ ունենա, եկեք գրենք, գուցե այսպես ասած «թարգը տա», բայց փաստորեն սա նորից ինքն էր 6AND7 հաշիվ ստեղծել ու գրել այստեղ, փաստորեն ոչ միայն հետևում է այստեղի գրածներին, այլև դեռ էլի միտք ունի ինչ-որ բաներ անելու, կարող ենք այսպիսի տարբերակ անել, ինչ-որ կերպ կապնվենք orange-ի հետ, թող օգնեն մեզ նրա ԱյՓի-ն չփոխելով կամ նման մի բան, համենայնդեպս կարող ենք փորձել, ցավալի է որ միակ տարբերակը ԱյՓի-ներ արգելափակելը լինի, մտածենք ուրիշ բան չենք կարող անել, ամեն դեպքում այս մասնակիցը/անձը ենթադրում եմ գոհ է այս վիճակից, գրենք մետա, գուցե որևէ խորհուրդ տան։ --ERJANIK քննարկում: 21:08, 9 Փետրվարի 2015 (UTC)
Ռու վիքիում դիապազոն արգելափակելը պարբերաբար կիրառվում է, իսկ այն բարեխիղճ մասնակիցները, որոնք ընկնում են այդ դիապազոնի տակ ստանում են հատուկ դրոշակ. Википедия:Исключение из IP-блокировок, թե ինչի է Ալեքսեյը դեմ կիրառելուն այս տարբերակը, ես չգիտեմ--6AND5 (քննարկում) 08:52, 10 Փետրվարի 2015 (UTC)
Գրածդ այլ դեպքերի և մասշտաբների համար է, և քո արածի դեպքում անկիրառելի է։ Եթե ուշադիր կարդաս դա նշվածդ հղումում էլ է երևում։ Մեկ էլ դիապազոնը որոշելուց, եթե ոչ ինքդ ես հետազոտում, իմ օգնությունից էլ հրաժարվում ես, գոնե «սուրճի բաժակ նայելով» որոշողին մի դիմիր։ Դու կրում ես քո կողմից ադմինական սխալ գործողությունների ողջ պատասխանատվությունը, ես առաջինը օգնությում եմ առաջարկել երկու անգամ հասկանալով, որ տեխնիկական կրթություն չունեցողների համար սա քիչ հասկանալի ոլորտ է։ Առավել մանրամասնել թե ոնց է, ինչ է հրապարակավ չեմ ուզում քանի որ գործնականում այստեղ դեռ աշխատում է «security by obscurity» (անվտանգություն թաքուն պահելու միջոցով) մոտեցումը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 15:06, 10 Փետրվարի 2015 (UTC)
Հասկանալի է, բայց ոնց հասկանում եմ, ներկա կազմից առավել տեղեկացվածը դու այս ոլորտում, ապա կարելի է ոչ հրապարակավի մասով ասել այն ադմիններին, որոնց հետ կապ ունես: Իսկ սուրճի պահով, ասեմ, որ դիմում եմ թեյի բաժակ նայելով, սուրճի բաժակ չեմ նայում:-)--6AND5 (քննարկում) 15:38, 10 Փետրվարի 2015 (UTC)
Նորայր ջան, եթե դու հետևում ես մեր քննարկումներին, ապա խնդրում եմ հետայսու սկսես խմբագրել Վիքիդարանում--6AND5 (քննարկում) 16:34, 12 Փետրվարի 2015 (UTC)
Սկսեմ վերջից՝ խոսքը Petrov Victor–ի մասին էր, ում դու դիմել էիր և ով քո համար գուշակություն արեց դիապազոնի վերաբերյալ հիմնվելով մեկ հասցեի վրա։ Թե ինչ միջոցներով գուշակություն արեց չգիտեմ, բայց դա գուշակություն էր մի հարցում որտեղ ճշգրիտ պատասխանը դժվար չէ գտնել, իսկ մասշտաբային արգելափակելուց պարտադիր է։ Սենց առանց խորանալու մի անգամ ամբողջ երկիր են արգելափակել։
Ինչ վերաբերվում է, այլ ադմինների հետ կիսվելով, երբ համոզված չենք մի բանում իրարից հաճախ ենք խորհուրդ հարցնում։ Այս դեպքում էլ համոզված էինք, որ նախապես կհարցնես, բայց սխալվեցինք։ Խորհուրդ որը ես կարող եմ այստեղ հնչեցնել հետևյալն է՝ արգելափակումը դա Վիքիպեդիայի բնականոն գործունեության վնաս հասցնելն կանխարգելող միջոց է։ Դա պաժամիջոց չէ, ազատազրկման անալոգ չէ։ Ու դա բնավ պանացեյա չէ։
Իսկ հուսահատացնողը նա է, որ դու այս օրերին մի քանի անժամկետ արգելափակման բան ես արել, մենք լիքը մարդով, այլ հարցերը թողած մի քանի օրվա ժամանակ ենք հատակցնում հարցը ընկերաբար ու մեղմ լուծելու համար ու համբերատար բացատրելով պարզ ճշմարտություններ, դու էլ հենց այս պահին ասում ես որ «չի կարելի մեղմ գործել, մարդիկ դա չեն գնահատաում»։ Իրոք որ չեն գնահատում, աչքիս ոչ էլ նկատում/հասկանում են, որ գնահատեն… Ստիպված բաց գրում եմ, «երեսով տալ» թող ոչ ոք չդիտարկի։ Գրում եմ, որ գնահատես, ու այլ մասնակիցների հետ ավելի հաճախ նույն ձև վարվես։
Ես հասկանում եմ, որ քո համար Վիքիպեդիան սկսվեց տեղով սպեցեֆիկ ՌՈՒ։ՎՊ–ում ադրբեջանցիների հետ կռվերով, և դու ընկալում էիր Վիքիպեդիան, որպես ռազմադաշտ։ Բայց Վիքիպեդիան ռազմադաշտ չէ։ Հայերեն Վիքիպեդիան նամանավանդ։ Ու եթե ՌՈՒ։ՎՊ–ում մարգինալ ազգայնականների հետ ամեն գնով կռիվ տալուց, նախագծի նորմերը կարելի է անտեսել, ապա նույն գործելաոճը Հայ։ՎՊ–ի ադմինի համար անհնարին է։ Որոշի որ գործելաոճն է քեզ ավելի հաճելի։
Ու վերջինը բայց ոչ պակաս կարևորը՝ ամսի 14-ին, երբ Գարդմանահայը մեզ հարցնի, «այդ ոնց եղավ, որ չնչին բանի համար ինձ մի ամսով արգելափակել են, իսկ 6ԱՆԴ5–ը շատ ավելի կոպիտի համար դեռ արգելափակված չէ», ես իրան պատասխան չեմ ունենա։ Մնացած ադմինները կարծում են նույնպես։ Խնդրում եմ այդ անհամաչափության հարցի պատշաճ․, առանց կանոնների հետ խաղալու պատասխանը ու լուծումը ինքդ գտնես ու հայտնես։ Սադրանքներ էլ եթե անգամ կան ու հասկացել ես որ սադրանք է, ապա էլ սադրքանենրին ինչի՞ ես ենթարկվում։ Իսկ եթե անկախ ծայրահեղ անահամձայնությունների, հարգանք ու բարյացակամությունը տեղում լինեն, ապա ամեն տողի դակ սադրանք ոչ ոք չի տեսնի։ Եվ հակառակը։
Հ․Գ․ Վիքիպեդիայի հարցերը «բոլոր հետևանքներով փողոց տեղափոխողների» պատասխանատվությունը, դրան հասցնողների ու տեղափոխողների վրա են, իսկ այստեղ դրա ու հատկապես «հետևանքների» ակնակրկի համար անգամ անժամկետ արգելափակում կհասնի առվազն։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01:12, 13 Փետրվարի 2015 (UTC)

Այփի դիապազոն 188.115.192.0/19[խմբագրել կոդը]

Ես վերոնշյալ Նորայրի կողմից օգտագործվող այփի հասցեների (որոնք կարողացել եմ ֆիքսել) դիապազոնը արգելափակել եմ կես տարով [13], եթե հայտնվեն այլ մասնակիցներ, որոնք կհայտնվեն ավտոմատ արգելանքի տակ, ապա պետք է ուշադիր լինենք արձանագրենք այդ փաստերը և փորձենք դրանց լուծում տալ համապատասխան գործիքներով։ Սա ի դեպ այն բացառություն համարվող դեպքերից է, երբ դիապազոն արգելափակել թույլատրվում է, քանի որ ցանկացած այլ գործիք չի աշխատում։--6AND5 (քննարկում) 15։25, 6 Փետրվարի 2015 (UTC)

6AND5, Վիքիպեդիայի մասնակիցներից շատերի կողմից օգտագործվող 8192 ԻՊ հասցե արգելափակել, կես տարո՞վ։ Որ մեկ Նորայրը, որը Վիքիպեդիային լուրջ վնաս չի հասցնում, նոր հաշիվ գրանցելուց 100 փորձից 8-ի՞ ժամանակ չկարողանա դա անել։ Կներես, բայց չես կարծում, որ այստեղ կարևորը զոհաբերվում է պակաս կարևորը չնչին չափ լուծելու համար։ Իսկ որ Հայաստանի այլ ցանցերից նման բան լինի, պատրաստ ես ՀՀ–ից գրանցումը առհասարա՞կ փակել։ Մասնակից nor1221 եթե շարունակում է ստեղծել հաշիվներ, թող ստեղծի, էլի կարգելափակենք, ստեղծածը կջնջենք, ոչ թե անմիջապես, այլ մի քանի օր հետո, երբ որ նկատենք։ Սրանից օգուտը նշեցի ինչքան է, վնասը նա է, որ հազարավոր մարդիկ չեն կարողանա գրանցվել, ու ի տարբերություն համառություն ցուցաբերող մասնակցի, հազիվ թե հաշիվ ստեղծելու բազմաթիվ փորձեր անեն, իրանց արգելափակված լինելու մասին կարդալուց հետո։
Խնդրում եմ սա կարդալու պես ապաարգելափակես այս դիապազոնը։ Եթե ոչ, գնտում եմ, որ վնասը ու խնդիրները հաշվի առնելով դա կարող է անել ցանկացած ադմին, և դա ադմինական պատերազմ չի լինելու։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00:45, 7 Փետրվարի 2015 (UTC)
Ես հանեցի,ասեմ նաև, որ տվյալ մասնակցի վիքիճակատագրի վերաբերյալ միասնական վերաբերմունք չկա....--6AND5 (քննարկում) 11:42, 7 Փետրվարի 2015 (UTC)
Շնորհակալություն։ Տվյալ մասնակցի հանդեպ իմ վերաբերմունքը հնչեցրել եմ, ու առայժմ այն վերանայելու պատճառ չեմ տեսնում, ցավոք սրտի։ Բայց այս հարցում հետևողական լինելը, չպետք է մեր հիմնական նպատակներին խանգարի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 11:55, 7 Փետրվարի 2015 (UTC)
Ինձ թվում է պետք է ընդհանրապես զերծ մնալ ԱյՓի հասցերենը երկարաժամկետ/ընդմիշտ արգելափակելուց (նույն՝ Քսելջենի նշած պատճառով)։ --vacio 21:54, 8 Փետրվարի 2015 (UTC)

Հարգելի ադմիններ ջան, եթե ոմանք չեն հասկանում գրածիս բովանդակությունը կարող էին ինձ հարցնել ոչ թե անհիմն եզրակացություններ կատարել--6AND7 (քննարկում) 20։20, 9 Փետրվարի 2015 (UTC)

Մասնակցային էջերի պաշտպանութjան խնդրանք[խմբագրել կոդը]

Հարգելի ադմինիստրատորներ, խնդրում եմ պաշտպանել իմ այս, այս, այս, այս, այս մասնակցային էջերը բոլոր գրանցված մասնակիցներից (բայց որ ինձ հասանելի լինեն) և իմ քննարկման էջը՝ չգրանցված մասնակիցներից, որովհետև ես վտանգ եմ զգում հնարավոր վանդալություններից, որոնց դեպքում դուք հնարավոր է ուշ արձագանքեք։ Խնդրում եմ, սկզբում նայեք այս քննարկումը--Դավիթ () 14։20, 11 Փետրվարի 2015 (UTC)

Դրանք քեզ հասանելի լինելու միակ տարբերակը նվազագույն պաշտպանությունն է, այսինքն չգրանցված մասնակիցներից, տեխնիկապես քո ասած ձևով հնարավոր չի, իսկ երբևէ՞ լուրջ կոնֆլիկտ ունեցել ես այլ մասնակիցների հետ, որ վտանգ ես զգում.--6AND5 (քննարկում) 14:26, 11 Փետրվարի 2015 (UTC)
Բացի այդ մոռացա ասեի դու ներկայացրել ես էջեր, որոնց մի մասի վրա աշխատում են նաև այլ մասնակիցներ, Ջեոն, Լիլիթը, Հայկը և գուցե այլոք, եթե գտնում ես կարիք կա, կարող եմ պաշտոնական զգուշացում տալ, որ քո էջերից հեռու մնան, թեև հայտիդ առաջին մասը կապված ենթաէջերի հետ ավելի շատ ձեռ առնելիք եմ դիտարկում...--6AND5 (քննարկում) 14:41, 11 Փետրվարի 2015 (UTC)

Ինձ որպես սովորական մասնակից չի հետաքրքրում ադմինական գործիքների հնարավորությունները, եթե դու ասում ես՝ յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի այդ բանն անել (որը պարզվում է՝ հնարավոր չէ/մասամբ է հնարավոր) և ձեր պես մենք էլ կարող ենք պաշտպանել բոլոր մասնակիցներից մեր էջերը, ուրեմն ապահովիր այդ հնարավորությունները։ Հակառակ դեպքում դա դառնում է ադմինական հնարավորությունների չարաշահում/ոչ նպատակային օգտագործում, ադմինական արտոնություն, իսկ ես ուզում եմ, որ մենք հավասար լինենք։ Ես որևէ լուրջ կոնֆլիկտ չեմ ունեցել, բայց ես դրա առկայությունն անիմաստ եմ համարում, քանի որ Beko-ն, vacio-ն ու դու դա արել եք առանց համայնքի կամ թեկուզ այլ ադմինների համաձայնության (և իհարկե պարզ է, թե ինչու արգելափակված/պրոբլեմատիկ մասնակիցներից բացի միայն որոշ ադմինների էջերն են պաշտպանված)։ Հակառակ դեպքում, ցույց տուր ինձ քննարկում, որի հիման վրա որոշվել է, որ մյուսներին և քեզ թույլատրվում է պաշտպանել սեփական էջերը (ինքնաորոշումը սեփական էջերի համար հաշիվ չի)։ Ու խնդրում եմ, իմ ասածներին որակումներ չտաս (սա ձեռք առնելու պահով), որովհետև ես քեզ ձեռք առնելու ոչ մի ցանկություն չունեմ։ Հիմա՝

  1. Եթե դու համարում ես, որ դա բոլոր մասնակիցների համար է, խնդրում եմ ապահովիր հավասար հնարավորություններ բոլորիս համար, որ բոլորիս մասնակցային էջերը պաշտպանվեն նույն կերպ։ Այս դեպքում պաշտպանիր իմ էջերը նույն կերպ ինչ որ քոնն է։
  2. Եթե վերը նշված կետը հնարավոր չէ, գնացեք փոխեք ադմինների պարտականությունները/իրավունքները, ըստ որի դուք ունեք արտոնություն և կարող եք առանց այլ մասնակիցներին տեղյակ պահելու, սեփական հայեցողությամբ անժամկետ պաշտպանել սեփական մասնակցային/քննարկման էջերը, որ մենք իմանանք թե հետո ինչ անենք։--Դավիթ () 20։11, 11 Փետրվարի 2015 (UTC)
Այն ինչ դու հիմա պահանջում ես, այդ թվում, որ ադմինը պետք է քննարկում բացի իր էջը պաշտպանելու համար լրիվությամբ տեղավորվում է այս տրամաբանության մեջ. ru:Википедия:Не играйте с правилами, դա Վիքիպեդիայում չի ողջունվում...--6AND5 (քննարկում) 14:56, 12 Փետրվարի 2015 (UTC)
Դու էլի իմ գրածներին նորմալ պատասխանելու փոխարեն չհիմնավորված որակումներ ես տալիս, որը Վիքիում նույնպես չի ողջունվում:--Դավիթ () 15:46, 12 Փետրվարի 2015 (UTC)

Ճիշտն ասած ինձ էլ է մտահոգում այս հարցը։ Ես էլ եմ գտնում, որ սխալ է, երբ ադմիններն իրենց մասնակցային/քննարկման էջերն անժամկետ պաշտպանում են։ Եթե սպասվող վտանգի մասին է խոսքը, ապա սովորաբար ադմինները, նախքան ադմին դառնալը, գրեթե նույն ադմինական գործունեությունն են ծավալում վիքիում՝ մասնակիցներին զգուշացումներ են տալիս, տարբեր թեժ քննարկումների են մասնակցում, ապա ինչո՞ւ այդ ժամանակ չէին դիմում, որ իրենց էջերը պաշտպանեն (այ փիներից և նոր գրանցված մասնակիցներից) այդ ժամանակ գործող ադմինները, այլ երբ իրենք դարձան ադմին՝ առանց քննարկման միանգամից իրենց էջերը պաշտպանեցին։ Ինչպես տեսնում եմ այս տենդենցը շարունակվում է։ Այն ժամանակ պոտենցիալ վտանգ չկա՞ր։ Այս օրինակով երևում է ադմինի ակնհայտ գերակայությունը դրոշակ չունեցող խմբագրի նկատմամբ, որն այդպես չպետք է լինի և սխալ է։--Լիլիթ (քննարկում) 05։59, 12 Փետրվարի 2015 (UTC)

Կարճ ասեմ. ուղղակի չէին ֆայմում...Ինչ վերաբերում է գերակայությանը, ապա ասեմ, որ այս կյանքում մարդիկ հավասար են միայն մահվան առջև, մնաց բոլոր տեղերում այսպես կոչված հավասարությունը պայմանական կամ հարաբերական է--6AND5 (քննարկում) 14:56, 12 Փետրվարի 2015 (UTC)
6AND5 ջան, խոսակցությունն այլ տեղ մի տար։ Ադմինը սովորական խմբագրից տարբերվում է միայն նրանով, որ ունի որոշ տեխնիկական հնարավորություններ, այդքան բան։ Ադմինն առանձին կատեգորիա չէ և չպետք է դառնա։ --Լիլիթ (քննարկում) 15:08, 12 Փետրվարի 2015 (UTC)
Այո իհարկե ունի որոշ տեխնիկական հնարավորություններ, որոնք մասնակցի առջև դնում են որոշակի պարտականություններ, ըստ այդմ էլ որոշակի լիազորություններ, հակառակը ոչ մեկ չպնդեց: --6AND5 (քննարկում) 15:26, 12 Փետրվարի 2015 (UTC)
Իսկ հիմա քո ասած չֆայմելու պահը վիրավորում է ոչ միայն բոլոր սովորական մասնակիցներին ու այն ադմիններին, ովքեր իրենց էջերը չեն պաշտպանել, այլ նաև քեզ՝ երբ որ դու ադմին չէիր: Ու ես զարմացած եմ մնում, ոնց կարող ես դու այդքան հեշտությամբ քեզ համարել ֆայմով, մյուսներին՝ անֆայմ:--Դավիթ () 15:46, 12 Փետրվարի 2015 (UTC)
Պետք չի ըստ ցանկության մեկնաբանել իմ ասածները, վերևում գրված հարցը առաջին հերթին ինձ էր ուղղված, որ բազում կոնֆլիկտներ են եղել ինչու չեմ դիմել, ես էլ կարճ պատասխանեցի, որ առաջ չէի ֆայմում, բայց որ ադմին դարձա ֆայմեցի: Նկատեցիր, որ լրիվ հակառակ ձևով մեկնաբանեցիր խոսքերը...--6AND5 (քննարկում) 15:50, 12 Փետրվարի 2015 (UTC)
6AND5 ջան, անկեղծ ասած, ինձ մոտ էլ այդ տպավորությունը ստացվեց, և Դավիթի բնորոշումը, իմ կարծիքով, այնքան էլ ըստ ցանկության չէ։ Իսկ հիմա բուն թեմային․ ես նույնպես կարծում եմ, որ վիքիպեդիայում պետք է հնարավորինս հավասարություն ստեղծել մասնակիցների համար, և ադմինների՝ իրենց էջերը պաշտպանելը այդ հավասարությունը խախտում է։ Ինչ անենք, որ սովորական մասնակիցները պաշտպանելու ֆունկցիայով օժտված չեն։ Հարցի շուրջ ընդհանուր համաձայնության չհասնելու դեպքում, կարծում եմ պետք է հարցում բացել և պարզել համայնքի կարծիքը։ Եվս մեկ խնդիր․ մի անգամ նկատել եմ (իսկ սա արդեն երկրորդ անգամն է), որ տարբերակում ես մտցնում ադմինների և ոչ ադմինների միջև, ինչն իմ կարծիքով սխալ է։ -- Ջեօ () 18:45, 12 Փետրվարի 2015 (UTC)
Եթե կոնտեքստից դուրս նայես, ապա այո ճիշտ ես, ցանկալի չի ուղղակի տարբերակում դնելը, բայց երբ կարդում ես տեքստը, ապա որևէ ոչ ցանկալի էլեմենտ չկա: Բացի այդ որևէ մեկը չի կարող արգելել մասնակցին, որ ադմինին դիմի հարգելի ադմին, իսկ համապատասխան դրոշակ չունեցողին այլ կերպ, սա ուղղակի ի գիտություն: Ինչ վերաբերում է պաշտպանությանը, ապա պետք չէ մոռանալ, որ կարելի դիմել նաև ստյուարդներին և նրանցից ստանալ էջերի պաշտպանությունը: --6AND5 (քննարկում) 19:15, 12 Փետրվարի 2015 (UTC)

Դավիթ ջան դրանք «ադմինական գործիքներ չեն», ՄեդիաՎիքիի գործիքներն են որոնք ծառայում են Վիքիպեդիային և ողջ համայնքին, պարզապես դրանց անմիջական կիրառությունը այժմ վստահվում է ոչ բոլորին։ Վստահողը «սովորական» (sic) մասնակիցներն են, և պետք է «շատ հետաքրքրի» թե ինչ գործիքներ մենք բոլորս ունենք, ինչ և երբ կարող են անել և ում ենք վստահում ենք այդ գործիքների անմիջական կիրառումը։ Այլապես պարզ չէ, հիմնվելով ինչի վրա ենք կողմ կամ դեմ քվերակում ադմինների ընտրելիս։
Քննարկումը ավելի լարված է, քան պետք է, տռոլինգին էլ, տռոլինգով պետք չէ պատասխանել։
Կարող եմ տեխնիկապես պաշտպանել քո մասնակցի անվանատարածքի էջերը, բոլոր այլ մասնակիցներից։ Բայց դա բացրձակ սխալ եմ համարում, քանի դեռ դրա ակնհայտ կարիքը չկա։ Միևնույն ժամանակ փոքր ինչ տարօրինակ/ոչ–կոնվենցիոն եմ համարում այլ մարդու սևագրի մեջ փոփոխությունները, եթե դրանք նախապես համաձայնեցված չեն իհարկե։
6AND5 քո արտահայտած տեսակետները ու համապաստախանաբար ցուցաբերած վարքը վերջերս հաճախ հակասում են Վիքիպեդիայի մշակույթին։ Եթե հոգնածության և վատ տրամադրության հետևանք են, արդեն գրել եմ, քո ակտիվությամբ վաղուց արժանացել ես արձակուրդի, ինչից հետո թարմ ու դրական ուժերով կվերադառնաս։ Իսկ եթե այն ինչ գրում ես լուրջ է ու դու հիմնավոր տարաձայնություններ ունես Վիքիպեդիայի մշակույթի հետ ապա պարզ չէ ինչի՞ ես ժամանակ անցկացնում քեզ այդքան խորթ միջավարյում, մնացածի ժամանակն էլ վատնում։ Կան այլ նախագծեր և զբաղմունքներ, կարելի է ստեղծել սեփական նախագիծ, բոլորից պաշտպանված, միանձնյա որոշումներ կայացնել պաշտոնապես, առանց կանոները մեկ մի ձև, մեկ այլ ձև մեկնաբանելու անհարմարության։
««Դուք կարող եք խմբագրել այս էջը, հենց այս պահին» մեր հիմնարար սկբունքն է, որը մենք պետք է սրբության պես հարգենք» (c) Ջիմբո։ «Կարող է վանդալություն լինի» մոտեցումով Վիքիպեդիան սկի չէին սկսի։ Եվ դու Վիքիպեդիայում մի քանի տարի ես, բայց «կարող է վանդալություն անեն» մոտեցո՞ւմ ես ցուցաբերում։ Վանդալություն անելը 1 րոպե է տևում, հետ շրջելը 1 վարկյան, այդ պատճառով էլ Վիքիպեդիան դարձավ հանրագիտարան։
Պաշտպանում ենք այն էջերը որտեղ նորմալ վիքիգործընաթացները չեն աշխատում, որպես կանոն ժամանակավոր, կամ եթե դրանց վնասումը զանգվածային հետևանքներ կարող է ունենալ, օրինակ հազարավոր էջերում կիրառվող կաղապարները։ Ադմինի մասնակցի կամ առավել ևս մասնակցի քննարկման էջը պաշտպանելու կարիք չեմ տեսնում ու ՎՊ–ի ոգուն դեմ եմ համարում։ Ադմինը պետք է առավել հասանալի լինի։ Իմ և գրեթե բոլոր ադմինների, ու շատ այլ մասնակիցների էջն էլ վանդալացրել են, փախած կամ անպատշաճ բաներ գրել են, բայց պարզապես հետ շրջելուց այն կողմ ես չեմ գնացել, ու ոչ էլ մտածել եմ, ոչ թե նրա համար որ չեմ ֆայմել, այլ քանի որ դա վիքիպեդիայի մշակույթին դեմ է, ժամանակի ոչ ռացիոնալ վատնում։ Գլխավոր էջը նույնպես, ոչ թե «չէինք ֆայմում» պաշտպանել, այլ հատուկ բաց ենք պահել, քանի դեռ խնդիրները չհաճախակիացան։ Դավիթի նշված օրինակներից համաձայն եմ միայն վաչիօյի ստորագրության կաղապարի պաշտպանությանը, այն էլ խիստ դեմ լինելով ստորագրությունում կաղապարի գործածմանը։ Այդ թեմա այստեղ չխառնեմ, բայց քանի դեռ այդ ստորագրությունը հազարավոր էջերում գործածվող կաղապար է, դրա պաշտպանությունը իմաստալից է։ Մնացածինը ոչ։
Ու առաջարկում եմ, պաշտպանության պատշաճ դեպքերը քննարկենք այստեղ։
Հ․Գ․ «Ներեցեք երկար նամակի համար, ժամանակը սուղ էր» (c) --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00։59, 13 Փետրվարի 2015 (UTC)

Հարգելիներս, իմ էջն ու ստորագրությունն էլ էին պաշտպանված, էջս ոչ երկարատև վանդալությունից հետո էի փակել։ Բացեցի, թեև դա չի նշանակում, որ որևէ մեկը կարող է այնտեղ խմբագրումներ անել, ես ադմին լինելուց առաջ սովորական մասնակից եմ, նրան հասանելիք բոլոր իրավունքներով։ :-) --BekoՔննարկում 06:35, 13 Փետրվարի 2015 (UTC)
Ալեքսեյ ջան, սկզբնապես ես ուզում էի, որ անհիմն էջերի պաշտպանություն չլինի, բայց ադմինն ասում է, որ դա յուրաքանչյուրիս իրավունքն է ու քանի որ ես իրեն հակառակը ապացուցել չեմ կարող, խնդրել եմ պաշտպանել իմ էջերը: Ես ուզում եմ, որ ոչ մեկիս էջերն էլ պաշտպանված չլինեն: Beko, շատ լավ ժամանակին արձագանքեցիր, սպասում էիր Ալեքսեյը գրեր նոր արձագանքեիր, չէ՞:--Դավիթ () 06:42, 13 Փետրվարի 2015 (UTC)
Ոչ Դավիթ, դրան չէի սպասում, ու դու դա գիտես։ --BekoՔննարկում 06:49, 13 Փետրվարի 2015 (UTC)

Մասնակիցներ Նորայր Բաղդասարյանի և Դավիթ Սարոյանի հնարավոր կապի մասին[խմբագրել կոդը]

Խնդրում եմ ադմիններին ուշադրություն դարձնել այս գրառմանը.Նորայրին ոչ մեկ չի ուղղորդում, դա հաստատ։ Հարկավոր է պարզել թե ինչու է նա այդքան վստահ և արդյոք շփում, թեկուզ հեռախոսային, ունեցել է և ինչ է խոսել վերջինիս հետ և ինչ խորհուրդներ է տվել մասնակցին։ Սա բավականին լուրջ խնդիր է, նամանավանդ, որ Դավիթը պահանջում է իմ մասնակցային էջից նվազագույն պաշտպանությունը հանել, այսինքն այփի հասցեներից և նոր գրանցված մասնակիցներից պաշտպանությունը հանեմ, իսկ ես արդեն երևի 15-17 հաշիվներ եմ արգելափակել՝ Նորայրին պատկանող,...--6AND5 (քննարկում) 19։35, 12 Փետրվարի 2015 (UTC)

Անկեղծ ասած չգիտեմ թե ես որքանով (բարոյական) իրավունք ունեմ որակավորելու 6ADN5-ի վարքագիծը, բայց ամեն դեպքում...
Հարգելի 6AND5 ջան իմ անձնական տպավորությամբ դու ոչ միայն սխալ ես կատարում սխալի հետևից այլև չես ընդնում դրանք, որը կրկին իմ անձնական կարծիքով վայել չէ ադմինիստրատորին (իհարկե ոչ միայն ադմինիստրատորին)--Աշոտ1997 (քննարկում) 20:12, 12 Փետրվարի 2015 (UTC)
Որոշակի առումով ճիշտ ես, սխալները շատ այն առումով, որ չպետք է ջուր լցնել որոշ մասնակիցների ջրաղացներին...--6AND5 (քննարկում) 20:43, 12 Փետրվարի 2015 (UTC)
6AND5, ի՞նչ ուղղորդելու ու ի՞նչ կապի մասին ես խոսում։ Ամեն ինչում «հրեա-մասոնական դավադրություն» պետք չէ փնտրել։ Այո Նորայրը զանգել է, հետը բավականին լուրջ խոսել եմ, բայց այն տարիքի է, երբ դժվար են արգելքների հետ համակերպվում ու ասում է, որ շատ է ուզում խմբագրել։ --BekoՔննարկում 20:27, 12 Փետրվարի 2015 (UTC)
Այն որ հետը խոսել են, ես գիտեմ, ինձ հետաքրքիր է ինքը ինչ է խոսել, այդ տարիքի երեխաները ՀՀ շատ են, բայց միակ դեպքն է, որ այսքան երկար ձգվեց: Ինչ վերաբերում է ամեն ինչի մեջ, ապա ես չեմ փորձում ամեն ինչի մեջ դավադրություն տեսնել, բայց որ մեկը հայտնվում է ու ասում հաստատ, դա արդեն կասկածելի է: Չնայած ամեն դեպքում ես ավելի հակված եմ չհավատալու այդ կապին, քան հավատալու, բայց լրացուցիչ ճշտելը տվյալ դեպքում չի խանգարի...--6AND5 (քննարկում) 20:50, 12 Փետրվարի 2015 (UTC)
Իսկ ինչ վերաբերում է քննարկման բուն նյութին... Չնայած վիքիպեդիայում Նորայրի բազմաթիվ խախտումներին նա Բեն Լադենը չի և եթե ինչ որ մեկը նրա հետ թեկուզ և լավ հարաբերություններ ունի և կարող է նրա ինչ-ինչ գործողությունների մասին հաստատ բան ասել դա չի նշանակում որ այդ անձը վտանգավոր է (ավել պակասի համար էլ ներող:-))--Աշոտ1997 (քննարկում) 21:10, 12 Փետրվարի 2015 (UTC)
Մասնակից:6AND5, միակ խորհուրդը, որ կարող եմ տալ, ու որին շատ եմ ուզում դու լուրջ վերաբերվես, դա մի երկու ամսվա վիքի–արձակուրդ վերցնելն է։ Երկար, ինտենսիվորեն, անդուր գործերով զբաղվելը, կոնֆլիկտային իրավիճակում հաճախ գտնվելը վիքիտրամադրությունը շատ փչացնում է, և միանգամայն նորմալ է արձակուրդ վերցնել, ցրվելոը նման դեպքում։ Նման տրամադրությամբ մասնակցելուց Վիքիպեդիային վնասը ավելի շատ է քան օգուտը, և քո կողմից չսիրված «ադմինական ներողամտության, հանդուրժողականության ու մեղմ բերաբերմունքի» բոլոր պաշառները սպառվում են։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:16, 12 Փետրվարի 2015 (UTC)

6AND5 ադմինիստրատորի ոչ կոռեկտ պահվածքը[խմբագրել կոդը]

Հարգելի ադմինիստրատորներ, խնդրում եմ, քայլեր ձեռնարկել 6AND5 մասնակցի նկատմամբ՝ վիքիէթիկետի իր բազմաթիվ խախտումների մասնակիցների հետ ունեցած ոչ կոռեկտ և անհարգալից տոնի [14] (գիտի որ ես դարանում ադմին եմ), [15] (տես նաև ամբողջ վերևի քննարկումը) և ինձ սադրելու, անհիմն մեղադրելու համար [16]։--Դավիթ () 20։19, 12 Փետրվարի 2015 (UTC)

Դու ինքդ հասցրեցիր զարգացումները այս ուղղությամբ, իսկ հիմա բողոքում ես: Վիքիդարանը քո սեփականությունը չի, այնպես որ ես մասնակցին այլընտրանքային ճանապարհ առաջարկեցի, ձեռք չտվե՞ց, չես ուզում չէ՞ մեր վիճակում հայտնվես, կողքից խոսելը շատ հեշտ է: Իսկ քո նշած երկրորդ հղումը շատ տեղին է գրված և միանշանակ մեկնաբանում, այն քննարկումը, որը դու էս բացել...--6AND5 (քննարկում) 20:39, 12 Փետրվարի 2015 (UTC)
Դու ինքդ ադմին ես, և պետք է, որ լավ իմանաս, որ առանձին մասնակիցներից էջերը պաշտպանել հնարավոր չի ինձնից էլ պաշտպանիր էջերդ:, արդյոք, սա ձեռ առնել չի, իմ բոլոր խոսքերը ոչ վիքիկոռեկտ են քո ու այլոց բոլոր խոսքերը կոռեկտ են...--6AND5 (քննարկում) 20:54, 12 Փետրվարի 2015 (UTC)
Այստեղ խնդիրը այն չէ, թե էջ պաշտպանելը հնարավոր է, թե ոչ (հնարավորը հնարավոր է, հարցը նա է, որ ոչ Դավիթի որ քո, որ Մհերի էջերի պաշտպանումը արդարացված չէ)։ Այստեղ հարցը քո այսօրվա ուղակի անհավանական պահվածքն է։ Լուծումը և պատճառների իմ ընկալումը վերևը գրեցի, մնացած լուծումները ոչ մեկիս դուր չեն գա և խնդրում եմ դրան չհասցնես։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:21, 12 Փետրվարի 2015 (UTC)
6AND5 ջան ո՞նց ես, մի բան եմ ուզում հարցնել քեզանից, պետք էր արդյոք այսքան թոհուբոհ սարքել քո պահվածքով, այն ճիշտը որ դեմ է համարյա բոլորի կարծիքին, ուրեմն սխալ է, որոշ բաներ պետք է զոհել հանուն վիքիհամայնքի կարծիքի ու ի բարօրություն հայերեն վիքիպեդիայի, այնքն շատ բան եղավ արդեն, որ չգիտեմ որ մեկն ասեմ, գիտեմ որ եզրեր չեն գտնվելու եթե խորանանք մանր տարրեի մեջ, ադմինը ես կասեին ինչ-որ տեղ նույնիսկ ցածր է եթե կարելի է այդպես արտահայտվել սովորական մասնակցից, ադմինը կարող է ու պետք է միայն ջնջի կամ արգելափակի։
Aquote1.png կուզեմ որ լինես էլ ավելի հոգատար, ջանասեր ու սառնասիրտ Aquote2.png

։

Այս տողերը գրել եմ քեզ երբ առաջադրել եմ քեզ ադմինի թեկնածու՝ 08.09.2014 թ, բայց դրանից հետո քո պահվածքում եղան փոփոխություններ հենց այս նախադասություն-խնդրանքը չպահելու համար մեծամասամբ, եղել ես ջանասեր, բայց հավատա թերացել ես այն մյուս երկուսի մեջ, անսխալ մարդ ու անսխալ մասնակից ու ադմին չկա ու չի կարող լինել, ուրեմն անձնական նայվածքներդ փորձիր փոխել ու անել ճիշտ, գրագետ, բոլոր մասնակիցների նկատմամբ ավելի զգույշ, կառուցողական ու կներես մեծ չհնչի սխալներդ ընդունող, զիջող ու ավելի հոգատարության ու ներողամտության տեսակետից բարձր, անկեղծ քո նման մասնակիցներ ու ադմիններ պետք են բոլորիս։ --ERJANIK քննարկում: 10։11, 13 Փետրվարի 2015 (UTC)

Երջանիկ ջան, ի՞նչ ասեմ, ասելու բան չկա, ժամանակը ցույց կտա ամեն ինչ....--6AND5 (քննարկում) 11:49, 13 Փետրվարի 2015 (UTC)
6AND5 ջան, չասեցիր թե ոնց ես, բայց եթե ասելու բան չկա, ենթադրում եմ փոքրիշատե համաձայն ես, ուրեմն իրոք չերկարենք, մտածում եմ որ գիտես թե ինչպես անես, որ նորից եմ ասում չհնչի շատ պիոներական բայց բարձր պահես հայերեն վիքիպեդիայի ադմինիստրատորի տեղդ։ --ERJANIK քննարկում: 18:11, 13 Փետրվարի 2015 (UTC)

Seskfabrega [17][խմբագրել կոդը]

95 տոկոս հավանականությամբ Նորայրի հերթական հաշիվն է, մնացածը թողնում եմ սառնասիրտ ադմիններին....--6AND5 (քննարկում) 20։37, 14 Փետրվարի 2015 (UTC)

Այս պահին վնաս տալի՞ս է այդ հաշիվը։ --vacio 19:59, 15 Փետրվարի 2015 (UTC)
ես իմացել եմ, որպես հուշում ու հետևեք Ձեզ ուղղված քննարկումներին և ուշադիր եղեք ճիշտ բեռնեք, եթե չեմ սխալվում եմ Դուք արդեն գիտեք թե ոնց անեք, իսկ 6AND5 ջան խնդրեմ մի հատ ինձ նամակ կուղարկես թեկուզ վիքիպեդիայից, մի հատ քո մեյլով մի երկու բան եմ ուզում գրեմ, եթե կարելի է իհարկե, և կապված վիքիպեդիայի հետ և մի փոքր էլ այստեղից դուրս։ --ERJANIK քննարկում: 10:55, 16 Փետրվարի 2015 (UTC)
Երջանիկ ջան մոտակա երկու օրվա մեջ կուղարկեմ: Ինչ վերաբերում է Վաչագանի հարցին, ապա ուղղակի տեղեկացրի, մնացածը արդեն ինձ չի հետաքրքրում...--6AND5 (քննարկում) 16:17, 16 Փետրվարի 2015 (UTC)

Կարևոր հարց[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի ադմիններ, ինձ հետաքրքրում է, հայերեն Վիքիպեդիայում ընդունված է քարոզչությունը, երբ մասնակիցը գրում է հիշեցնում եմ բոլորին, որ կարող են իրենց դեմ ձայնը փոխել (Բացի այդ, հիշեցնում եմ Symbol declined.svg Դեմ քվեարկածներին, որ դուք միշտ կարող եք փոխել ձեր ձայնը:--------------սա այն դեպքում, երբ ավելի վերևում գրել էր նաև Այս ասածներ կուզեմ մասնավորապես ուղղել հարգարժան Դավիթ, Vadgt, Beko, ERJANIK մասնակիցներին, որոնք, իմ կարծիքով, չկարողացան անջատել իրարից ադմինիստրատորի և «սովորական» մասնակցի կերպարները: ), դա ընդունվա՞ծ է, ինձ կոնկրետ պատասխանն է հետաքրքրում, առանց էմոցիաների, չմոռանանք նաև, որ դեմ քվեարկածները նաև ստաժավոր մասնակիցներ են և դա նրանց համար նորություն չի՝ կարծում եմ....--6AND5 (քննարկում) 17։17, 16 Փետրվարի 2015 (UTC)

կոնկրետ իմ համար դա քարոզչություն չի, բայց այնպես չի որ ճիշտ եմ համարում, ուղղակի գտնում եմ որ թեժացած ժամանակ պիտի մանրադիտակով չնայենք, թե չէ շատ շատ շատ թերություններ կգտնենք, անկախ ամեն ինչից չէի սպասում որ մեր վիքիում մի օր նման հարցեր կծագեին, 6AND5 ջան, նորից ու նորից առաջարկում եմ քեզ հանգստանաս ֆիզիկապես հեռու մնալով մի քանի օր վիքիպեդիայից, չնայած արդեն ուշ է կարծես թե, արդեն բոլորովս «տեմպի մեջ ենք», չենք հասցնում, խնդրեմ գրի էլի մի բան ինձ, ես ուզում եմ առանձին քեզ բան ասեմ, կամ չգիտեմ, թեկուզ ոչ մեյլով, քո հետ վիքիպեդիայից դուրս կոնտակի հնարավորություն տուր, եթե իհարկե դա խնդիր չի։ --ERJANIK քննարկում: 21:11, 16 Փետրվարի 2015 (UTC)

Վերահղումների ջնջումներ[խմբագրել կոդը]

Ողջույն, ուզում եմ ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ երբ վերահղում ենք կատարում և նախորդ վերնագիրը ջնջում, ապա պետք է ուշադիր լինենք, որ կոտրված վերահղումներ չառաջանան, այսինքն եթե Ա+ անվանումը փոխում ենք ա+-ի, ապա պետք է Ա+ վերահղումներում էլ փոխենք ա+։ Ենթադրում եմ հասկանալի արտահայտվեցի։--6AND5 (քննարկում) 20։06, 16 Փետրվարի 2015 (UTC)

Սպասարկող:Կոտրվածվերահղումները կարող ենք նայել, ես ինչքան գիտեմ ինտերվիքի բոտեր կան որ դրանք ջնջում են, մի ժամանակ ես էլ էի ջնջում։ --ERJANIK քննարկում: 20:11, 16 Փետրվարի 2015 (UTC)
Գիտեմ, նոր այդտեղից էի ջնջում, բայց ամեն դեպքում չի խանգարի մի բան ջնջելուց կամ անվանափոխելուց (առանց հղում թողնելու) հետո նայենք տեսնենք ինչ վերահղումներ կան:--6AND5 (քննարկում) 20:17, 16 Փետրվարի 2015 (UTC)

Պաշտպանության հայտ և այլ հայտ[խմբագրել կոդը]

Ես անկեղծ ասած չէի մտածում, որ վրեժխնդրության մակարդակը այսքան բարձր է հայերեն Վիքիպեդիայում, որ ինքնակամ արձակուրդ գնացողի հանդեպ սկսեն հետապնդումներ կատարեն, ինչու են հայերեն Վիքիիում ամեն ինչ թարս մեկնաբանում, ինչի քիչ են եղել ադմինները, որոնք կես ավել խմբագրություն չեն արել։ Հիմա ես ադմիններից խնդրում եմ բացառության կարգով թույլ տալ իմ էջը և քննարկման էջը անժամկետ պաշտպանել, երբ վերջնական արձակուրդ գնամ, խնդրում եմ ինձ չհետապնդել և դա թույլ չտալ այլ մասնակիցների։ Դեռ այսքանը......--6AND5 (քննարկում) 18։39, 18 Փետրվարի 2015 (UTC)

Բայց ո՞վ է քեզ հետապնդում կամ քեզնից վրեժխնդիր լինում։ --Լիլիթ (քննարկում) 18:45, 18 Փետրվարի 2015 (UTC)
Ինչի պարզ չի, մեկը Պանդուխտի վերջին գրառումը կամ Դավիթի վերջին խնդրանք-պահանջը, իսկ դե վրեժի պահով չասեմ էլի, ինձնից լավ գիտես....--6AND5 (քննարկում) 18:48, 18 Փետրվարի 2015 (UTC)
Իսկ սա ի՞նչ է։ Դու հիմա խնդրո՞ւմ ես կեղծավոր մասնակիցներից որպեսզի քեզ թույլատրեն բացառության կարգով պաշտպանես մասնակցային էջդ։ -- Ջեօ () 18:53, 18 Փետրվարի 2015 (UTC)
Բացառությունը պայմանական է ասած, քանի որ որևէ կանոնակարգ չկա այդ առումով--6AND5 (քննարկում) 18:55, 18 Փետրվարի 2015 (UTC)
Հարցիս առաջին մասին պատասխան չեղավ։ Ի՞նչ է նշանակում «կեղծավոր մասնակիցներ»։ Կարո՞ղ ես բացատրել։ -- Ջեօ () 18:57, 18 Փետրվարի 2015 (UTC)
Կեղծավոր նշանակում է, որ մասնակիցը իր հոգու խորքում եղածը չի արտահայտում, այլ իրավիճակով պայմանավորված խոսքեր է ասում...--6AND5 (քննարկում) 18:59, 18 Փետրվարի 2015 (UTC)
Կարծում եմ՝ այստեղ ոչ ոք կեղծավորություն չի արել ու չի անում։ Ու չեմ էլ հասկանում, թե հանուն ինչի պետք է ձևացնել։ Կոնկրետ իմ մասով կարող եմ ասել, որ ինքդ էլ գիտես, թե այսքան ժամանակ քեզ ինչպես եմ վերաբերվել ու եթե կարծում ես, որ մի հատ կողմ քվեարկելը նշանակում է՝ ինչ նախկինում եղել է, կեղծ է, սխալվում ես։ Ինչևէ, կարծում եմ որոշ ժամկետով արձակուրդը օգտակար կլինի քեզ այս պահին և հնարավորություն կունենաս հանգստանալ լարված ու թեժ քննարկումներից և երբ կվերադառնաս, կլինես այնպիսին, ինչպիսին, որ նախկինում էիր՝ հանած վերջին մեկ ամիսը։ --Լիլիթ (քննարկում) 19:27, 18 Փետրվարի 2015 (UTC)

Ջնջված հոդվածներ[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի ադմիններ։ Մեկ հարց կա, որի մասին ձեր կարծիքն եմ ցանկանում իմանալ․ Saskfabrega մասնակիցը խնդրում է վերականգնել նախկինում ջնջված իր հոդվածները, որոնք ստեղծել է արգելափակված ժամանակ։ Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է վերականգնել և տեղափոխել իր սևագրություն։ -- Ջեօ () 09։46, 22 Փետրվարի 2015 (UTC)

ըստ իս կարելի է և նորմալ է, բայց մեծ հույսով որ մասնակիցը հետայսու իրեն կդրսևոերի որպես բարեխիղճ վիքիպեդիացի։ --ERJANIK քննարկում: 18:22, 22 Փետրվարի 2015 (UTC)
Համաձայն եմ և կիսում եմ տեսակետդ։ ))) Լավ կլիներ այլ ադմիններ էլ կարծիքներ հայտնեին։ --Ջեօ () 18:39, 22 Փետրվարի 2015 (UTC)
Թույլ տվեք ես էլ արտահայտվեմ: Մոտակա մեկ շաբաթը ես հետևում եմ իր ամեն մի խմբագրմանը, և ուղղումներս ընդունվում են: Ինձ թվում է՝ հաշվի առնելով իր անչափահաս լինելը, մի շանս կարելի է տալ: Բոլորս էլ սխալվում ենք: Ժամանակի ընթացքում ամեն ինչ ավելի պարզ կլինի: Այս հարցում ես մեղմ եմ տրամադրված:--Հայկ (արաբագետ) 19:10, 22 Փետրվարի 2015 (UTC)
Ես էլ եմ կողմ, բայց միայն հաշվի առնելով տարիքը և որ սա լինի վերջին անգամ: Նախկին պահվածքի անգամ թեթևակի կրկնման դեպքում այլևս ոչ մի քննարկում և խնդրանք: --23artashes (քննարկում) 19:32, 22 Փետրվարի 2015 (UTC)
Ես կասեի նախկին պահվածքի դեպքում, անժամկետ արգելափակում։ Իսկ նյութերը տեղափոխել ավազարկղ կարելի է, բայց հին պահանջները պետք է մնանէ ոչ մի թոփի փեյսթ ու անպայման հեղինակային աղբյուրներ։ --BekoՔննարկում 19:46, 22 Փետրվարի 2015 (UTC)

[Global proposal] m.Վիքիպեդիա.org: (բոլոր) Խմբագրել էջեր[խմբագրել կոդը]

MediaWiki mobile

Hi, this message is to let you know that, on domains like hy.m.wikipedia.org, unregistered users cannot edit. At the Wikimedia Forum, where global configuration changes are normally discussed, a few dozens users propose to restore normal editing permissions on all mobile sites. Please read and comment!

Sorry for writing in English but I thought as administrators you would be interested. Thanks, Nemo 22։26, 1 Մարտի 2015 (UTC)

Ադրբեջանցու վանդալիզմ[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, խնդրում եմ միջամտել, Ինտերֆեյս ադրբեջանցի մասնակիցը անում է վանդալություն և ադրբեջանցիների թվաքանակը կրկնապատկում է՝ բբելերով կեղծ տեղեկություններ:--Հայկ (արաբագետ) 08:58, 16 Մարտի 2015 (UTC)

Աղբյուրները ոչ վստահելի՞ են։ --Ջեօ () 09:02, 16 Մարտի 2015 (UTC)
Սա առաջին հղումն է, որի համաձայն կա ոչ թե 20-22, այլ 35-40 միլիոն ադրբեջանցի, ինչը մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը: Գրված է՝ 7.5 միլիոն Ադրբեջանում, 20-25 միլիոն Իրանում (այն դեպքում, երբ Իրանում նրանք կազմում են 15-17 միլիոն), և եզրակացնել է պետք, ըստ այդ կայքի, որ ևս 7.5 միլիոն ադրբեջանցի ապրում է իրենց սփյուռքում: Ես նայում եմ, կայքը որևէ գիտական կենտրոնի՝ համալսարանի կամ ակադեմիայի չի պատկանում: Երկրորդ հղումը, որի համաձայն Իրանում բնակվում է 25 միլիոն ադրբեջանցի, այս կայքից է: Իրականում՝ նրանց քանակը չի անցնում 15-17 միլիոնը, համաձայն հետևյալ պաշտոնական (ոչ իրանական, ոչ էլ ադրբեջանական, այլ ամերիկյան կայքերի, որոնք առանց այդ էլ մեծացնում են քանակը) կայքերի՝ [18], [19]: Երրորդ հղումը այս կայքից է, կայքը իմ համար վստահելի տեսք չի ներկայացնում, և դարձյալ որևէ գիտական հաստատության կապված չէ--Հայկ (արաբագետ) 09:36, 16 Մարտի 2015 (UTC)
Հայկ ջան դու ավելացրու քո բերած կայքերը եթե պաշտոնական են, դու դեռ միայն դա արա, տեսնենք ինչ արձագանք կլինի։ --ERJANIK քննարկում: 10:05, 16 Մարտի 2015 (UTC)
Ավելացրի--Հայկ (արաբագետ) 10:15, 16 Մարտի 2015 (UTC)
Հայկ ես ի նկատի ունեմ ավելացրու քո գրած այս թվերը քո բերած հղումներով։ --ERJANIK քննարկում: 10:25, 16 Մարտի 2015 (UTC)
Երջանիկ, ես փոխել եմ Իրանի թիվը, ու դրել երկու հղում, և Իրանի թվի հետ կապված՝ ընդհանուր թիվը, քանի որ կտրուկ աճը հենց Իրանի պատճառով էր: Իսկ մյուս երկուսը սխալ գրված էին--Հայկ (արաբագետ) 10:34, 16 Մարտի 2015 (UTC)
Հայկ, անկեղծ ասած՝ ես այդպես էլ չհասկացա, թե ինչ խնդիր կար Իրանի աղբյուրի հետ կապված։ ՌուՎՊ-ում դրանք տեղադրված են, և որևէ խնդիր այնտեղ չի առաջացել։ Աղբյուրների մասին կանոնակարգը բոլոր վիքիներում նույնն է, իսկ մեծ վիքիներում՝ առավել խստացված։ Այսինքն՝ հավաստի աղբյուր էր։ --Ջեօ () 18:20, 16 Մարտի 2015 (UTC)
Ջեօ, ես չգիտեմ, թե ինչքանով է ռուվիքիի խմբբագիրների ցանկը մասնագիտացված, ովքեր հետևում են այդ հոդվածին, չբացառելով նաև այն, որ հնարավոր է՝ մասնագետները դեռ չեն տեսել: Ես մի քանի անգամ բազմաթիվ վստահելի ու իրար հետ կապ չունեցող տեղերից տեսել եմ, որ ադրբեջանցիները Իրանում կազմում են 15-20 տոկոս (բնակչ.՝ 80 միլիոն): Եվ անկեղծ ասած, չէի մտածի, որ այսքան բանը պետք է գրեմ՝ ապացուցելու համար իմ ասածի ճշմարտացիությունը և ադրբեջանցու կեղծ խմբագրումները մեր վիքիում:--Հայկ (արաբագետ) 08:44, 17 Մարտի 2015 (UTC)
Հայկ ջան, «վանդլիզմը» այլ բան է և չարժի այն կիրառել, երբ այլ խնդիր կա։ Ադրբեջանի քարոզչությունը, Պարսկաստանի ողջ թուրք բնակչությունը, փորձում է ներկայացնել որպես «ադրբեջանցի» ու ուրճացված թվերով, որոշակի խնդիրներ լուծել։ Պարզապես հետ շրջելուց, կամ իր տարբերակը թողնելուց առավել արդյունավետ կլինի, նշել երկու տարբերակն էլ։ Եղած թվերը, և այն թվերը, որոնք նրանք փորձում են ներկայացնել, դրանից առաջ ավելացնելով «ըստ Ադրբեջանի…»։ Այպսես, բոլոր հարցերը ավելի ակնհայտ կներկայացվեն։ Կարելի է նաև, ծանոթագրություն-նշում ավելացնել, խնդիրը առավել կոռռեկտ և չեզոք ներակայցնելով։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:03, 22 Մարտի 2015 (UTC)
Լավ, Xelgen ջան, մյուս անգամ հաշվի կառնեմ անպայման: Ուղղակի դա աստղաբաշխական թիվ էր և ուռճացվածը շատ մեղմ էր ասված դրա մասին: Ու քանի որ այդ մասնակցի քայլերը բոլորին էին ծանոթ, մտածեցի իր արած ցանկացած հակահայկական ու ադրբեջանամետ քայլ արդեն վանդալիզմ է մեզ համար: Շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 07:49, 23 Մարտի 2015 (UTC)
Հիմա ինչ եք խորհուրդ տալիս, եթե սենց մնա, պետք ա մտածի՝ որ մտավ հայ վիքի, ուզածն արեց ու գնաց:--Հայկ (արաբագետ) 06:47, 28 Մարտի 2015 (UTC)
Կարծում եմ՝ այս դեպքում պետք է շարժվել ըստ Ալեքսեյի առաջարկած տարբերակի։ Երկու թիվն էլ նշել, երկրորդի սկզբից գրելով «Ըստ Ադրբեջանի․․․»։ --Ջեօ () 07:29, 28 Մարտի 2015 (UTC)
Ալեքսեյի առաջարկած տարբերակը կարվի մյուս, հաջորդ դեպքերում: Իսկ հիմա, երբ մարդը մտել ու խմբագրություն է արել, խմբագրական պատերազմի մեջ մտել, ու հիմա էլ անցնի իր ուզա՞ծը: Խնդրում եմ չմոռանալ նրա ազգությունը, այս դեպքում դա կարևոր է: Նրանք ամեն դեպքում առիթը չեն կորցնում նշել և միավորներ հավաքել մեզ վրա:--Հայկ (արաբագետ) 07:33, 28 Մարտի 2015 (UTC)

Իրանում ապրող ադրբեջանցիների թվի մասին ստույգ թիվ կարող է հայտնել միայն Իրանը քանի որ այնտեղ են անցկացվում մարդահամարը: Ադրբեջանի գրած թիվը չի կարելի համարել սույգ: Պաշտոնական թվով իրանի բնակչության 61% պարսիկներ են 16% ադրբեջանցիներ 10% քրդեր և այլք 13%: Իրանի բնակչությունը կազմում է 80 000 000՝ դրա 16% կազմում է 13 000 000 ոչ թե 25 000 000 ավել:--Տիգրան ՀՅԴ 15:56, 1 Ապրիլի 2015 (UTC)

հարգելի Մասնակից:Տիգրան ՀՅԴ խնդրեմ նշեք այդ աղբյուրները, եթե դրանք պաշտոնական են, ես այս քանի օրը փորձելու եմ գտնել այսպես թե այնպես, և մի բան էլ, Ձեր ստորագրությունում չկա հղում դեպի Ձեր մասնակցային էջ, ուղղեք։ --ERJANIK քննարկում: 16:40, 1 Ապրիլի 2015 (UTC)

Սա աղբյուրը՝ http://lcweb2.loc.gov/frd/cs/profiles/Iran.pdf Իրանի ազգային կազմի վերաբերյալ: Տպագրվել է 2008 թվականին Իրանում: --Տիգրան ՀՅԴ 16:54, 1 Ապրիլի 2015 (UTC)

ապրես Տիգրան ջան, ավելացրեցի, եթե հիմա նորից հետ շրջում լինի, արդեն կարող ենք դա ուրիշ կերպ մեկնաբանել։ --ERJANIK քննարկում: 17:07, 1 Ապրիլի 2015 (UTC)
նայեցի անգլերենում մի քանի տարբերակով կա նշված, 5 աղբյուր, տարբեր թվեր։ --ERJANIK քննարկում: 17:09, 1 Ապրիլի 2015 (UTC)
մտածում եմ որ առավելագույնը կարող ենք մի տեղ նշել, որ ոչ պաշտոնական տվյալներով այսքան, բայց դա առավելագույնը։ --ERJANIK քննարկում: 17:12, 1 Ապրիլի 2015 (UTC)
հետաքրքիր է որ ադրբեջաներեն վիքիում այս պաշտոնական տվյալների շատ ավելի հին տարբերակն է նշված արպես աղբյուրներից մեկը, այնտեղ 24 տոկոս է նշված։ --ERJANIK քննարկում: 17:15, 1 Ապրիլի 2015 (UTC)

Խնդրում եմ ինձ արգելափակեք...[խմբագրել կոդը]

Հաշվի առնելով Մասնակցի_քննարկում:ERJANIK#Արգելափակում քննարկումը ենթադրում եմ որ անպատճառ (թեկուզ և մասնակցի խնդրանքով) արգելափակումն արգելվում է ուստի խնդրում եմ հանել 6AND5-ի անժամկետ արգելափակումը--Աշոտ1997 (քննարկում) 10:28, 21 Մարտի 2015 (UTC)

Հայկ մասնակցի վարքագիծ[խմբագրել կոդը]

Հարգելի համայնք, ես արդեն անհանդուրժելի եմ ընդունում Հայկ մասնացի վարքագիծն ու պահվածքը այստեղ և Ինչու ենք ընտրում ադմին հռետորական հարցադրումով, որտեղ մասնակիցը փորձեց իմ դեմ օգտագործել սա, որով ի դեպ իրեն էի պաշտպանում: Ես ինքս եթե դա մեկ ուրիշ մասնակցի նկատմամբ տեսնեի, մեկ շաբաթով կարգելափակեի, բայց քանի որ խնդիրը իմ և Հայկ մասնակցի կոնֆլիկտում է կայանում, որն ի դեպ ծագել է մասնակցի կողմից իմ և մի քանի ներդրումների սեփականաշնորհումը Հայաստան հոդվածից (տես), ուստի և հայցում եմ նախագծում առավել ակտիվ մասնակիցների կարծիքները: Խնդրում եմ արձագանքել, հարգելի SusikMkr, 23artashes, Beko, Lilitik22, Xelgen, GeoO, Արսեն, ERJANIK մասնակիցներ: Ես ինքս Հայկի արածը համարում եմ վարքաբեկման փորձ:--Արման Մուսիկյան (քննարկում) 10:49, 11 Ապրիլի 2015 (UTC)

Արման, նախ՝ վարքագծի ու պահվածքի մեջ որևէ բան չնկատեցի, ոչ տոնի, ոչ էլ բառերի հետ կապված, իսկ շարունակությունը ավելի մանրամասն պատասխանել եմ նույն քո քննարկման էջում: Հռետորական հարցադրումը մեկ անգամ չէ որ արել եմ, և նման հարցադրումները ժամանակ առ ժամանակ պետք են, որովհետև մեր ադմինները վերածվում են ակտիվ խմբագիրների ու չեն լուծում Հայերեն Վիքիպեդիայի առաջ ծառացած ու արմատացած խնդիրները: Ես, որպես խմբագիր, իրավունք ունեմ հաշիվ պահանջել ադմիններից, որովհետև ես ձայն եմ տվել ու կողմ քվեարկել: Նույնը կարող է անել յուրաքանչյուր խմբագիր, և դա վարքի տեսանկյունից քննադատման ենթակա չէ: Նույնիսկ ես օրինակ եմ բերել՝ քաղաքացու ու կառավարության վերաբերյալ (շեշտելով, որ օրինակը կոպիտ համեմատություն է, բայց այնուամենայնիվ): Ինչ վերաբերում է քո կողմից անընդհատ դրոշակ դարձած 40 հազար խմբագրմանը և 10 հազար հոդվածներին, ապա դրա օրինակներից հիշեցի այս մեկը, դրա համար էլ դա ուղարկեցի: Իսկ իրականում դրանք շատ ավելի շատ էին, թե դու ինչ վարքագիծ էիր դրսևորում, երբ ՀՎ զարգացման մասին խոսելիս քո անունը չէին շեշտում, թե ինչպես էիր դրոշակից հրաժարվելու կոչեր անում, ու դա ինչպես վերջացավ և նմանատիպ բազմաթիվ օրինակներ: Ինձ պաշտպանել պետք չէր, եթե դրա համար դու պետք է երեսով տաս ու հիշաչարությամբ դարձնես մատի փաթաթան: Ինչ վերաբերում է Հայաստան հոդվածին, ապա դրա համար քո գրած 7 գրառումները՝ իմ քննարկման էջում ու խորհրդարանում, ստացել են պատասխան, որը ուներ իր բացատրությունները, հավելյալ՝ որ ես ընդունել եմ իմ սխալը, ու դա ինձ համար, համենայն դեպս, կոնֆլիկտի առիթ չէ, ի տարբերություն քեզ: Հիմա, բարի եղիր ու ցույց տուր այն կետը ու պատճառաբանելով, թե ինչու պետք է ինձ մեկ շաբաթով արգելափակես: Եթե ոչ՝ ապա դա ընկալվում է որպես ադմինական սպառնալիք, որի համար դու հաշվետու ես: Սա վերաբերում է նաև նրան, որ ստիպված եմ լինում մի քանի անգամ կրկնել նույն բանը, օրինակ՝ Հայաստան հոդվածի քո թվացյալ կոնֆլիկտի մասին բացատրությունը: Իսկ նշված մասնակիցներին ես խնդրում եմ իրոք արձագանքել և գնահատական ու բացատրություն տալ՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ ես իմ սխալները ընդունելու սովորություն ունեմ, և ձեր բոլորի խոսքերը հիշաչարությամբ չեմ ընդունի: Հարգանքներով՝ Հայկ (արաբագետ) 13:01, 11 Ապրիլի 2015 (UTC)
Նախ և առաջ դու հիշաչար ես անվանել ինձ, դա քեզանից ճիշտն ասած սպասում էի, Հայկ: Իսկ հիմա ավելի մանրամասն.
  • Ըստ [20] քեզ կարելի է արգելափակել մի ամբողջական ամսով (Պետք է պահպանել առողջ ստեղծագործական մթնոլորտ։ Վեճեր տարածող ցանկացած մասնակից կարգելափակվի 1 ամիս ժամանակով, իսկ նույն գործունեություն ծավալելու դեպքում առհավետ։):
  • Իսկ ինչու ես չեմ արգելափակում` որովհետև դա կդիտվի անկողմնակալ, քանի որ վեճն ընթանում է իմ և քո մեջ: Դրա համար դիմել եմ բոլոր ակտիվ մասնակիցներին:
Ինչ վերաբերվում է իմ կարծիքների փոփխմանը, ապա ամեն մարդ ազատ է որոշումների մեջ: Ինչ պետք է անեի, երբ ադմինը ինքն իրեն արգելափակում է: Պետք է դեռ կողմ և ձեռնպահ լինե՞մ:
Քո կողմից Եթե ոչ՝ ապա դա ընկալվում է որպես ադմինական սպառնալիք, որի համար դու հաշվետու ես: վերևը նշված այս նախադասությունը համարում եմ սպառնալիք և հետապնդում իմ անձի նկատմամբ:
40 000 խմբագրումը նշված է իմ մասնակցային էջում: Լավ եմ արել նշել եմ: Միթե ինչ-որ մեկից պետք է հարցնեի: Իսկ ես դա ոչ մի տեղ չեմ շեշտել: Դեռ ավելին, մի անգամ դու ես Վիքիպեդիայի ֆեյսբուքյան էջում գրել այդ մասին, այնինչ այդ ժամանակ ես դեռ ավելի քիչ խմբագրում: Եվս մի զրպատություն քո կողմից:
Ես ամեն մի պատեհ առիթով 10 000 հոդվածները չեմ նշել: Զրպատություն № 2:
Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, և ոչ ոք չի կարող պարտադրել, որ այս հոդվածը ստեղծես, կամ չստեղծես, ինչպես դու ես իմ մասնակցային էջում գրել, որ Իրանը դու ես անում քո թիմով:
Իսկ քո կողմից արված վատ արարքները հիշում եմ նրա համար, որովհետև այդ ամենի մեջ ես խորը կապեր եմ տեսնում, նույնիսկ այն պահից սկսած, երբ դու մի տարի առաջ սկսեցիր Ֆեյսբուքով վարքաբեկել Մհերին:
Թերևս այսքանը: --Արման Մուսիկյան (քննարկում) 15:11, 11 Ապրիլի 2015 (UTC)
Իսկ նախագիծը լքելու մասին գրած իմ նախկին հրապարակումները եղել են քո նման մասնակցիների պատճառով, Հայկ: Կոնկրետ դու վիճում, հետապնդում, զրպատում (անգամ հրապարակավ) և շատ անգամ փորձում ես ադմիններին պարտադրել քո կողմնակալ որոշումը, բայց նախկին մասնակիցների համեմատ, դու ահագին դրական ներդրում ունես Հայերեն Վիքիպեդիայում, ինչ ոչ ոք անտեսել չի կարող:--Արման Մուսիկյան (քննարկում) 15:26, 11 Ապրիլի 2015 (UTC)
Ուրեմն այսպես: Վերոնշյալ վիրավորանքներդ ու տոնդ ընդունում ես որպես սխալմունք՝ ես ոչինչ չեմ ավելացնում, և քեզ զգուշացնելու կամ արգելափակելու դիմում չեմ գրում: Չես ընդունում՝ ուրիշներն էլ լռում են, ուրեմն համաձայն են, ու ինձ արգելափակելու կարիք չկա, առանց դրա ես մեկ ամիս կարող եմ չխմբագրել: --Հայկ (արաբագետ) 15:33, 11 Ապրիլի 2015 (UTC)
Դու ես ինձ արգելափակել տալիս քո տոնի և զրպատությունների համար, Հայկ ? --Արման Մուսիկյան (քննարկում) 15:48, 11 Ապրիլի 2015 (UTC)
Շատ լավ: Ես մեծ դժվարությամբ, բայց համբերությամբ սպասեցի: Փաստորեն՝ դատելով վերջին փոփոխություններից՝ առնվազն չորս մարդ քո նշածներից այս ամենը տեսել է, և դու որևէ զգուշացում չես ստացել: Ավելին, Արման, այն, որ դու ցանկանում ես իմ արգելափակումը, դեմ արտահայտվող ոչ ոք չեղավ, նույնիսկ իմ ասելուց հետո: Ուրեմն՝ մենակ դու չէ, որ ուզում ես դա: Որևէ խնդիր չեմ տեսնում, իմ խոսքի համաձայն ես մեկ ամիս չեմ խմբագրի, ու համարենք, որ արգելափակված եմ: Իսկ ինչ վերաբերում է քո գրածներին, ես չեմ իջնի քո մակարդակին ու նույն տոնով չեմ խոսի քեզ հետ, ինչպես դու արեցիր քո մասնակցային էջում ու այստեղ: Միայն մեկ բան, ցիտելով քեզ, իմ նման մասնակից եթե լիներ ադմինների շարքերում, դու այս վարքագծիդ համար ոչ միայն նկատողություն կստանայիր, այլև առհասարակ երբևէ չէիր ընտրվի ադմին: Բայց, ի ուրախություն քեզ, ես առհասարակ չեմ պատրաստվում դնել իմ թեկնածությունը, ինչ մասին մեկ անգամ չէ, որ ասել եմ: Իսկ եթե մտքովդ անցնի, թե ինչու չեմ դնում քեզ դրոշակից զրկելու քվեարկություն, որը մի անգամ արդեն առաջարկել ես ինձ, պատասխանեմ՝ դրանով ընդհանուր որակը (ոչ դրական իմաստով) չէր փոխվելու: Սա հայերեն վիքին է՝ իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ: Կհանդիպենք մայիսի 11-ին: Իսկ այդ ընթացքում կարող ես հանգիստ խմբագրել, ես որոշ մասնակիցների նման տեռորի չեմ ենթարկի ոչ քեզ, ոչ ադմիններին, ոչ էլ կվարկաբեկեմ մեր վիքին, ու ոչ էլ կհետևեմ այս էջի զարգացումներին: Բարին ընդ քեզ: Հարգանքներով՝ --Հայկ (արաբագետ) 20:53, 11 Ապրիլի 2015 (UTC)
եթե կատակով, ապա նման հարցեր լուծվում են նման տեղերում, նորից եմ ասում սա կատակով որ մթնոլորտը չշիկանա, իսկ լրջով, անձամբ ինքս չգիտեմ ինչ ասեմ, բայց 2 փոքր բան կասեմ ամեն մեկիդ համար, Հայկ ջան, այո երբեմն քո գրածի երանգների մեջ կարող է այնպես լինի, որ մասնակիցներ կան որ կնկատեն վիրավորեցնող կետեր, իսկ Արման ջան, դու էլ համեմատած մյուս մասնակիցների քո վիքիվարքագծում երբեմն-երբեմն ավելի շուտ ես նեղանում մասնակիցների արած կամ չարածից, այս վերևի քննարկումները (չեմ ուզում ասեմ վեճերը) առաջացել են և առաջին և երկրորդ հանգամանքներից, պետք է այնպես փորձեք անել երկուսով էլ, որ հետագայում գոնե չլինեն այսպիսի բաներ, ուրիշ բան չեմ կարող ասել ես, եթե խորանանք ըստ միևնույն է ճիշտ ու սխալ չենք ջոկի կամ կջոկենք ըստ խիստ անձնական վարկածի, որը երևի թե էլ ավելի բորբոքի քննարկումները, կներեք եթե հանկարծ այս գրածներիս մեջ վիրավորական բաներ կան, սա իմ վիքի-ընկերական կարծիքն է որպես ադմինիստրատոր և որպես մասնակից։ --ERJANIK քննարկում: 18:49, 12 Ապրիլի 2015 (UTC)
Շնորհակալություն արձագանքի համար, Երջանիկ ջան: Մեկը ես հարգում եմ Հայկի աշխատանքը Վիքիում, բայց երբ ամեն անգամ սխալներ է բերում ու մեղմ ասած «բերում կոխում է աչքս», անկախ նրանից թե ես եմ այդ սխալը արել թե ոչ, դա վիրավորական է: Բոլորն էլ սխալ անում են, իսկ Վիքիպեդիան միշտ հնարավորություն է տալիս այն ուղղելու և շտկելու: Մեկը ես մեծ հաճույքով ամեն օր Իտալիայից 1-2 գավառ շտկում եմ և հոդվածները տեսքի եմ բերում: Կարելի է այլ մոտեցում տալ, օգնել, ուղղել. խորհուրդ տալ, բայց ոչ թե արժեզրկել ուրիշի աշխատանքը մի տեսակ արհամարհական տոնով: Սա ցավալին ուղղակի: Նույն կերպ նախագծի մեջ սխալներ են գտել Արտաշեսը և Դավիթը: Երկուսն էլ ուղղել են ինձ և առաջարկել իրենց օգնությունն ու աջակցությունը: Իրենք էլ կարող էին ասել չէ, այս չէ քո կազմածը, բայց ընդհակառակը, իրենք միշտ օգնել ու օգնում են ինձ: Իսկ այսպես թե այնպես, իդեալական ոչ մի նախագիծ լինել չի կարող: Բոլորում էլ այս կամ այն աստիճանի թերություն լինում է: Ուղղակի շատերը դա չեն հասկանում և չեն կարևորում նախագծերի դերը: Մենք մի քանի մասնակցով մաշկերիցս էլ դուրս գանք, չենք կարողանա Վիքին առաջ տանել մենակով: Դրա համար էլ նորեկներին պետք է օգնել, առաջ տանել, հետաքրքիր ու դյուրին բաներ առաջարկել և քիչ-քիչ աշխատելով նրանց հետ դարձնել հմուտ Վիքիպեդիացիներ: --Արման Մուսիկյան (քննարկում) 19:08, 12 Ապրիլի 2015 (UTC)
Հարգելի Արման և Հայկ խնդրում եմ Ձեզ և հորդորում միմյանց նկատմամբ լինել ավելի զուսպ և ներողամիտ: Պետք չէ ազատություն տալ կրքերին, իսկ արգելափակումը խնդրի լուծում չէ, երկուսդ էլ հասուն մարդ եք և գիտակցում եք, որ յուրաքանչյուր խնդիր կարելի է լուծել կոմպրոմիսի գալով: Գուցե հանդիպեք մի գավաթ թեյի շուրջ և փորձեք ընդհանուր հայտարարի գալ: Թե չէ դու այսպես ասեցիր ես այսպես լուրջ չէ:Սամվել (քննարկում) 05:35, 14 Ապրիլի 2015 (UTC)

Սխալ տվյալներով հոդվածներ[խմբագրել կոդը]

Ողջույն, ի՞նչ եք «հրամայում» անել այս իրավիճակում։ --Լիլիթ (քննարկում) 17։23, 21 Ապրիլի 2015 (UTC)

Եթե մասնակցի հետ քննարկումը որևէ արդյունք չի տալիս, իմ կարծիքով, պետք է սխալներով հոդվածը տեղափոխել մասնակցի սևագրություն և ասել, որ առանց կարգի բերելու հիմնական տիրույթ չտեղափոխի, իսկ հիմնական հոդվածը բերել նախքան այդ մասնակցի խմբագրած տարբերակին։ Կարծում եմ՝ հարցի լուծման արդյունավետ տարբերակը սա է։ --Ջեօ (~) 17:49, 21 Ապրիլի 2015 (UTC)
Հարցն այստեղ հիմնականում տեղեկաքարտերի խնդիրն է, Ջեօ ջան, որի տվյալները սխալ է լրացնում մասնակիցը։ Այս դեպքում սևագրություն տեղափոխելը կարծում եմ նպատակահարմար չէ։ Հարցն այն է, թե որքան անուշադիր է մասնակիցը, որ 15 օր է սխալները մինչև վերջ չի կարողանում ուղղել, ամեն անգամ մի քանի բան մնում է։ Ինչևէ, եթե նման բան կրկնվեց հետագայում, մասնակիցն արգելափակվելու է որոշ ժամանակով, իրեն արդեն զգուշացրել եմ։ Իսկ մնացած հոդվածների դեպքում (ոչ տեղեկաքարտերի խնդիրը), եթե դրանք թերի ու սխալներով գրվեն, հետ են շրջվելու կամ ջնջվելու։--Լիլիթ (քննարկում) 18:08, 22 Ապրիլի 2015 (UTC)
Թեկուզ և ադպես, Լիլիթ ջան։ --Ջեօ (~) 18:12, 22 Ապրիլի 2015 (UTC)

AWB թույլտվություն[խմբագրել կոդը]

Հարգելի վիքիհամայնք, ադմինիստրատորներ, խնդրում եմ ինձ թույլատրել կիրառել AWB ծրագիրը որպես սովորական մասնակից և իմ մասնակցային անունն ավելացնել Վիքիպեդիա:AutoWikiBrowser/CheckPage էջում։ Կատարելու եմ որոշ կիսաավտոմատ, ոչ զանգվածային ուղղումներ կենսաբանությանն առնչվող հոդվածներում, որոնք առանց AWB-ի անելը դանդաղ է և ձանձրալի։ Շնորհակալություն։--Դավիթ () 13։28, 22 Ապրիլի 2015 (UTC)

Մի օրինակ կասե՞ս, թե ինչն ես ուղղելու։--Լիլիթ (քննարկում) 18:11, 22 Ապրիլի 2015 (UTC)
Օրինակ, ուղղելու եմ փոքր հովածում նույն բառի բազմաթիվ ներքին հղումները, որոնք ձեռքով անելը դժվար է։--Դավիթ () 18:14, 22 Ապրիլի 2015 (UTC)
Պարզ է։ Քանի որ հոդվածները քիչ են, ուղղումներդ էլ զանգվածային չեն լինելու, խնդիր չեմ տեսնում, բայց հետագայի համար լավ կլինի, որ բոտի կարգավիճակ ունենաս, որպեսզի նման փոքր ուղղումները բոտով անես։ --Լիլիթ (քննարկում) 18:20, 22 Ապրիլի 2015 (UTC)
Ես խնդիր չեմ տեսնում։ Դավիթն արդեն ծանոթ է բոտի աշխատանքներին, և կարող է բոտի օգնության հոդվածներն էլ ավելի կարգի բերել։ --Ջեօ (~) 18:18, 22 Ապրիլի 2015 (UTC)
Լիլիթ ջան, ԱՎԲ-ն միայն բոտերի համար չի ստեղծված, այն նաև սովորական մասնակիցների համար է։ Ջեօ ջան, դա բոտի աշխատանք չի, այլ կիսաավտոմատ խմբագրում է։--Դավիթ () 18:45, 22 Ապրիլի 2015 (UTC)
Գիտեմ, Դավիթ ջան, բայց որպեսզի վերջին փոփոխությունները չփակվեն ավբ խմբագրումներով, լավ կլինի հետագայում բոտի համար դիմում ներկայացնես։ Իսկ հիմա, քանի որ ասեցիր մեծածավալ չեն այդ փոփոխությունները, դրա համար ասում եմ՝ խնդիր չեմ տեսնում :)--Լիլիթ (քննարկում) 18:52, 22 Ապրիլի 2015 (UTC)
Բոտով աշխատելու ցանկություն հայտնած ցանկացած մասնակից պետք է որոշակի քանակով խմբագրումներն անի բոտով, ցույց տալու համար, թե ինչ խնդիր է ուզում լուծել և ինչ որակի, դրանից հետո դրվում է բոտի կարգավիճակ ստանալու քննարկման։ Այնպես որ հարկավոր է AutoWikiBrowser/CheckPage էջում մասնակցի անունը դնել, որ կարողանա խմբագրումներ անել։ Անունը կմտցնեմ ցուցակի մեջ, իսկ հետո արդեն կերևա ինչ ենք անելու։ --BekoՔննարկում 18:55, 22 Ապրիլի 2015 (UTC)
Ես ևս մի անգամ նշեմ, որ ես բոտի գործ չեմ անելու։ Երբ որ բոտի աշխատանք կցանկանամ անել՝ կդիմեմ բոտի համար։ Որպես օրինակ, նայեք թե անգլերեն վիքիում ինչքան մասնակից կա ԱՎԲ-ով․ ավելի շատ քան բոտեր en:Wikipedia:AutoWikiBrowser/CheckPage--Դավիթ () 19:05, 22 Ապրիլի 2015 (UTC)

AWB թույլտվություն-2[խմբագրել կոդը]

Հարգելի վիքիհամայնք, ադմինիստրատորներ, խնդրում եմ ինձ թույլատրել կիրառել AWB ծրագիրը որպես սովորական մասնակից և իմ մասնակցային անունն ավելացնել Վիքիպեդիա:AutoWikiBrowser/CheckPage էջում։ Կատարելու եմ որոշ կիսաավտոմատ, ոչ զանգվածային ուղղումներ լեզվական տիրույթում՝ ըստ մասնագիտության։ Գիտակցում եմ ընձեռնվելիք հնարավորության ողջ պատասխանատվությունը և պատրաստ եմ ամենայն ուշադրությամբ հետևել փորձառու մասնակիցների խորհուրդներին։ Շնորհակալություն։ --Արամ Սողոմոնյան (քննարկում) 10։06, 20 Մայիսի 2015 (UTC)

Արամ ջան, կարո՞ղ ես ներկայացնել, թե հատկապես ինչ խմբագրումներ ես կատարելու։ Մի երկու օրինակ ներկայացրու, խնդրում եմ, որպեսզի պատկերացում կազմենք։ --Ջեօ (~) 10:10, 20 Մայիսի 2015 (UTC)
Իհարկե, Ջեօ ջան: Օրինակ՝ վերջերս հատուկ անունների գրության սխալներ եմ շատ հանդիպում՝ Հայրենական մեծ պատերազմ, Հայոց ցեղասպանություն, կետադրական, շարահյուսական, մի խոսքով մասնագիտական: Այդ ամենն ավելի արագ անելու համար՝ իհարկե վիճելի հարցերը շուրջ քննարկումները չբացառելով: Ես ինքս հավատարիմ եմ մնալու խմբագրման ավանդական տարբերակին, սա անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ զանգվածային սխալներն ուղղելու համար: Շնորհակալություն: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 10:25, 20 Մայիսի 2015 (UTC)
Խնդիր չեմ տեսնում, Բեքո ջան, կավելացնե՞ս Արամի անունը ցանկում։ --Լիլիթ (քննարկում) 08:36, 28 Մայիսի 2015 (UTC)
Ես էլ դեմ չեմ: Արամը բարեխիղճ մարդ է, և վստահ եմ, որ որևէ խնդիր չի ստեղծի :) --23artashes (քննարկում) 09:38, 28 Մայիսի 2015 (UTC)
Արամ ջան, անունդ ավելացրի համապատասխան էջում։--Լիլիթ (քննարկում) 12:25, 28 Մայիսի 2015 (UTC)

Քննարկման քաոս Hayk.arabaget-ի պատճառով Վիքիպեդիա:Հարցումներ/Վարվելակարգ-ում[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակիցներ, խնդրում եմ ուշադրություն դարձնել այս քննարկման պատմությանը։ Հայկ մասնակիցը ինքն իրեն որոշել ու սահմանել է թե ինչ է ադմինության անակտիվությունը 10-ից ավել կետերով, որոնցից մի քանիսին ես խիստ անհամաձայն եմ։ Ես դրեցի դա տրոհեցի մասերի, որ ամեն մեկի կարծիքն իմանանք։ Արդյունքում ադմիններին վերաբերվող մասը դարձավ 19, իսկ այնուհետև Հայկը ևս մի նոր բաժին ավելացրեց Ադմինների խամախիկության մասին և դարձավ 20։ Դրանից հետո Հայկը բռնում ու ուղղակի [հեռացնում է] տեքստը իմ Դավիթ Սարոյանի քննարկումներով հանդերձ։ Ես այդ բաժինը ստիպված եմ Փակել։ Հայկ մասնակիցը հետ է շրջում իմ խմբագրումները։ Խնդրում եմ արձագանքել այս մասնակցի արարքին։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Arman musikyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Պարզաբանեմ, բայց արդեն իրոք վերջին (երևի 7-րդ անգամ): Դեռ ամենասկզբում ես գրել էի հետևյալը՝ Սրանք են մեր և այլ վիքիներից ներմուծված ադմինական պարտավորությունները, որոնց մասին քվեարկությունը կարվի հետագայում: Շեղատառերը արդեն կան մեզ մոտ, վերջին թավատառը ավելացրել եմ ես, և այն կհաստատվի կամ չեղյալ կհայտարարվի քվեարկության ընթացքում: ՀԳ. հիմնականում բոլոր կանոնները կրկվում են, միայն չեմ ներմուծել պատրուլային համակարգին վերաբերող կետերը, որոնք մեզ երևի դեռ պետք չեն: Շեղատառերը, հետևաբար, արդեն կան մեզ մոտ՝ ադմինի իրավասություններում, դրանք քննարկման ենթակա չեն, ուղղակի գրել էի բոլոր կետերի հետ՝ ընդհանուր պատկերի համար: Արման Մուսիկյանը իմ բոլոր գրածները դարձնում է առաջարկներ և սկսում քվեարկել: Ես հեռացնում եմ ՄԻԱՅՆ նրանք, որոնք արդեն կան մեզ մոտ, և քննարկման առարկա չեն: Հավելեմ, որ հեռացրել եմ 7 «առաջարկ», որոնցից 2-ում էին հայտնել կարծիքներ՝ երկուսին էլ արտահայտվելով ԿՈՂՄ: Դրանցից մեկն էլ է առկա մեզ մոտ, սակայն մասնակիցը դրան դեմ է արտահայտվել, ու նույնիսկ այդքանից հետո ես այդ կետը թողել եմ (չնայած՝ հետևություն եմ կազմել, որ մասնակիցը ուշադիր չի կարդացել իմ գրածները, և ուշադիր չէր կարդացել կամ չէր հիշում այս էջի պարունակությունը) Այսինքն՝ վաղուց արդեն որոշված, տասից ավելի տարի գործող դրույթը, որը ես դրել էի քննարկման էջում՝ զուտ ցույց տալու համար, որ արդեն կան, Արմանը հասկացել է որպես քվեարկության կետ, ու տակը կարծիք է հայտնել: Այսինքն՝ իմ փոխարեն որոշել է, որ դա ես եմ առաջարկել: Այսինքն՝ ես ջնջում եմ այն առաջարկները, որոնք իրականում առաջարկներ չեն եղել: Ինքը դարձրել է իմ ասածը քննարկում, հետո էլ երբ ես հանել եմ այդ քննարկումը, տեքստ է ավելացրել իմ անունից, հետո էլ գրել, որ ես եմ տեքստը կրճատողը: Ավելի պարզ իսկապես բացատրել չեմ կարող, ու այս քննարկման որոշումը թող կայացնեն ադմինները, իսկ ես էլ չեմ մասնակցելու--Հայկ (արաբագետ) 05:36, 2 Հունիսի 2015 (UTC)
ՀԳ, մի բան էլ իմ կողմից, Արման Մուսիկյանին ով է իրավունք տվել քվեարկությունը ճանաչես անվավեր [21]: Միգուցե սկզբում հարցներ թե ինչու՞ եմ ջնջել: Իմ փոխարեն որոշել է՝ թե ես ինչ առաջարկներ եմ անում, ու դրել է քվեարկության: Քննարկման դաշտը ամբողջությամբ խճճել է, հետո էլ, երբ ես կարգի եմ բերել, անվավեր է ճանաչել ամբողջը:--Հայկ (արաբագետ) 05:38, 2 Հունիսի 2015 (UTC)
Եվս հերթական անգամ ասում եմ, հարգելի Հայկ, քո գրածում շատ կետեր էր միանգամից նշված, որոնցից շատերի հետ ես համաձայն չեմ: Ադմինը նախագծի գերին չէ, որ 3 օր անց Արագ ջնջման կաղապար պարունակող հոդվածի համար ադմինին դնեն արգելափակման: Ըստ քո գրածի հայերեն Վիքիպեդիային բոլոր ադմինները ենթակա են դրոշակից զրկման: Տեսնես հետո ով պետք է տեր լինի այս նախագիծը: Դրսի խմբագիրներն ինչ կուզեն կանեն: --Արման Մուսիկյան (քննարկում) 07:03, 2 Հունիսի 2015 (UTC)
Արման, մյուս անգամ իմ անունը չնշես, ես քեզ բացահայտ ասացի, որ ցանկություն չունեմ մասնակցել քննարկմանը, իսկ դու իմ անունը նշում ես: Այդուհանդերձ, պատասխանեմ գրածիդ, էթիկայի կանոնի համապատասխան, եթե իմ գրածում շատ կետեր էր միանգամից նշված, որոնցից շատերի հետ դու համաձայն չես, կարող ես բոլորին դեմ դնել: Եվ քննարկումը վերաբերում է միայն իմ կողմից ավելացվածներին, ու այնտեղ բոլորի մասնակցությունը՝ դեմ թե կողմ ձայնով, ողջունելի է: Իսկ հեռացված կետերը արդեն գոյություն ունեցող կետերն էին, որոնք քննարկման ենթակա չէին--Հայկ (արաբագետ) 07:08, 2 Հունիսի 2015 (UTC)
Փաստորեն եթե մի կետին դեմ եմ, ուրեմն պետք է Դեմ քվերակե՞մ (Նշեմ որ կոնկրետ ես դեմ եմ մի քանի կետերին): Եվ ինչին կհանգեցնի այդ ոչ կոնստրուկտիվ մտածելակերպը ? --Արման Մուսիկյան (քննարկում) 07:12, 2 Հունիսի 2015 (UTC)
Արման ջան, Հայկը ասումա, որ այստեղ նշված կետերից շեղատառերը ինքը ոչ թե նշելա քվեարկության դնելու, այլ ուղղակի գործող կետերը ցույց տալու համար--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:29, 2 Հունիսի 2015 (UTC)

Hayk.arabaget-ի արգելափակում[խմբագրել կոդը]

Ցավով եմ նշում, որ ստիպված էի արգելափակել Հայկ մասնակցին իր շարունակական վատ վարքի համար, և ոչ քաղաքավարի գրելաձևի համար։ Մասնակիցը կոնկրետ ինձ է վիրավորանքներ հասցրել, բայց ես նրան արգելափակել եմ Rob մասնակցի դիտարկումներից հետո միայն (տես հետաքրքիր վարք ես դրսևորում և դե ախր եթե չգիտես, ուրեմն ինչ իմաստ ունի այս ամեն ինչը գրելը։ Չնայած իր ահռելի ներդրմանը մասնակիցը վերջերս ոչ կառուցողական հարցեր է բարձրացնում.

Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 10։31, 3 Հունիսի 2015 (UTC)

Կարծում եմ արգելափակում՝ այն էլ 7 օրով, չարժեր --ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:51, 3 Հունիսի 2015 (UTC)
Հայկն ահռելի ու դրական ներդրում ունի, բայց կոնկրետ դեպքերում իր վարքն անհասկանալի է: Ու վատն այն է, որ նմանատիպ պատմություն էլի է կրկնվել: Այն ժամանակ նրան չարգելափակեցինք ու նա կրկին նույն ոճով շարունակում է աշխատել: Ինչքան կարելի է համբերատար լինե՞լ: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:16, 3 Հունիսի 2015 (UTC)
Arman musikyan, միանում եմ ԱշոտՏՆՂ-ի կարծիքին (մանրամասն՝ այստեղ): --֎ Պանդուխտ 22:07, 3 Հունիսի 2015 (UTC)
Խնդրում եմ թող մյուս ադմիններն իրենց կարծիքները հայտնեն ու չշարունակեն լռել: Ինձանից բացի դեռ 8 ադմին ունի Հայերեն Վիքիպեդիան: Եթե իրենք իմ արգելափակումը համարում են սխալ, իսկ Հայկի շարունակական անքաղաքավարի ու վատ պահվածքը նորմալ, ապա թող ասեն, թե ինչ կարելի է անել: Ինչպես ես նշել եմ մասնակցի էջում, ես ինքս նրան ներում չեմ տա, քանի որ նույն այդ մասնակիցը դա համարում է ադմինական սխալ մոտեցում: Բացի այդ Հայկի նոր գրառումները ևս մտածելու տեղիք են տալիս: Ինչևէ, ես ինքս չեմ ուզում որ մեր Հայերեն Վիքիպեդիայում առկա լինի նման վեճեր ու վիճաբանություններ, վիրավորանքներ, կոպիտ ու ոչ քաղաքավարի խոսելաձև որևէ մասնակցի հետ: Եթե մասնակիցը իր արգելափակումից դուրս գալուց հետո նման վարք դրսևորի որևէ այլ մասնակցի հետ, այդ թվում և իմ, ես նրա համար արդեն 1 ամսով արգելափակման հարց կբարձրացնեմ:--Արման Մուսիկյան (քննարկում) 03:22, 4 Հունիսի 2015 (UTC)
Եվ բացի այդ խնդրում եմ ուշադիր կարդացեք արգելափակման պատճառը`

Հարգելի Hayk.arabaget դուք արգելափակվում եք Վիքիէտիկետի կոպիտ խախտման (հղվելով սրան), մարդկանց անհամարձակ (պիտակավորելու համար:

Մասնակիցը 9 ադմիններից առնվազն 5-6-ին անվանել է անհամարձակ: Թե կոնկերտ ում է ի նկատի ունեցել, իր մասնակցային էջում հարցրել եմ: --Արման Մուսիկյան (քննարկում) 04:26, 4 Հունիսի 2015 (UTC)
Իմ կարծիքով արգելափակումն արդարացված է, քանի որ նախկինում մասնակցին պաշտոնապես 2 անգամ զգուշացում տրվել է վիքիէթիկետի խախտման համար (1, 2), իսկ ոչ պաշտոնապես ևս մի քանի անգամ (1)։ Հայկը շուտ բորբոքվող է, երևի թե այս ամենի պատճառը դա է։ Արման ջան, դու էլ ես շուտ բորբոքվող, բայց արգելափակումն անհիմն չեմ համարում։ Ցանկանում եմ, որ երկուսդ էլ ավելի հանգիստ ու սառնասրտորեն մոտենաք հարցերին, ինչը շատ ավելի կօգնի նախագծին և տարբեր իրավիճակներում ճիշտ լուծումներ գտնելուն։--Լիլիթ (քննարկում) 04:59, 4 Հունիսի 2015 (UTC)
Այս հարցի լուծումը ավելի ճիշտ կլիներ, որ տային այլ ադմիններ կամ այս հարցով Արմանը դիմեր մյուս ադմիններին, որովհետև իրենց միջև որոշակի կոնֆլիկտ նկատվել է: Արգելափակումը 7 օրով շատ եմ համարում, իսկ առանց նախազգուշացման արգելափակելը՝ սխալ: Եթե որպես պատճառ Արմանը բերեր նաև մասնակցի երկու պաշտոնական զգուշացումները, արգելափակումը շատ ավելի հասկանալի կլիներ:--Արսեն (քննարկում) 10:12, 4 Հունիսի 2015 (UTC)
Միևնույն արարքի համար քանի անգամ կարելի է զգուշացում տալ, Արսեն ջան: Խնդրում եմ այս ամեն ինչին մակերեսորեն չնայել ու միանգամից որոշումներ չկայացնել: Նախ և առաջ Հայկի արարքների մասին ես բարձայնել եմ Հայկ մասնակցի վարքագիծ և Քննարկման քաոս Hayk.arabaget-ի պատճառով Վիքիպեդիա:Հարցումներ/Վարվելակարգ-ում: Ինչ-որ ես չնակտեցի, որ մասնակցին դիտողություն տային կամ լուրջ միջամտություն լիներ: Թե ձեզ թվում է, որ եթե ես ադմին եմ, ապա ցանկացած մասնակից ինչ ուզենա և ինչ կերպ ուզենա կարող է ինձ հետ խոսել ? Նման բան հաստատ չի լինի երբեք: Եթե Հայերեն Վիքիպեդիայի համայնքն այդ կարծքին է, ես փաստորեն էլ անելիք չունեմ այստեղ: Ինձ ոչ ոք վիրավորանք հասցնելու իրավունք չունի, ով էլ որ լինի, ինչ ներդրում էլ որ արած լինի: Դուք միայն Հայկի մեծ ու էական ներդրումն եք տեսնում, բայց նրա պահվաքծքը քննարկումներում և Հայերեն Վիքիպեդիայի ֆեյսբուքյան էջում ոչ ոք անդրադառնալ չի ուզում: Հայկի հետ ողջ միջադեպը ոչ ստանդարտ սիտուացիա է: Մենք նախագծում բոլորս էլ մարդիկ ենք առաջին հերթին և խմբագրում ենք մեր բարի կամքով, մեր ժամանակի և ռեսուրսների հաշվին: Իսկ հիմա ուզում եք որ Հայերեն Վիքիպեդիայում նման պատմություններ շարունակվեն: Մեկը ես նման բազմաթիվ կոնֆլիկտային անձնավորությունների հեռացրել եմ նախագծից կամ էլ հասկացրել նրանց, որ փոխեն իրենց վարքը: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:36, 4 Հունիսի 2015 (UTC)
որպես այս ցավոտ հարցի լուծում, այս պահին առաջարկում եմ Մասնակից:Arman musikyan-ին ու Մասնակից:Hayk.arabaget-ին 7-10 օր ժամկետով կամ հարկադիր վիքի-արձակուրդ վերցնել կամ կատարել խմբագրումներ առանց քննարկումների, կարդալով եղածը ես ինքս կարծում եմ որ 2 մասնակիցն էլ ունեն իրենց մեղավորությունը որ հիմա բանը հասել է «դիվանբաշուն», Հայկը նրա համար որ կամա թե ակամա իր գրած տոնով, բառերով ու մտքերով համենայնդեպս Արմանի կարծիքով իրեն վիրավորել է, իսկ Արմանն էլ նրանով որ համենայնդեպս որպես ադմին տաքարյուն է գործել, ցավոք այս կամ նման հակադրությունների վերջը որևէ մասնակցի կամ մասնակիցների հայերեն վիքիպեդիան լքելն է լինում կամ կարող է լինել, ու կարող եմ ասել որ հարցը որպես հարց չի ստանում այնպիսի լուծում որ բավարարի երկուստեք թե լքող թե մնացող մասնակիցների համար, ավելի շատ բան էլ կարող եմ ասել, բայց փորձում եմ հնարավորինս խիստ անձնական բաներ չգրել, եթե մեկդ մեկիցդ նեղանում էիք, պետք է այդ մասին ավելի շուտ գրեքի իրար, որ չտաքանար ու հիմա ավելի բարդ իրավիճակ լիներ, հայերեն վիքիպեդիայի համար սա կոնկրետ փոքր թե մեծ, բայց արգելակում է, պետք է հանգստանալ, փորձել հասկանալ մեկ-մեկի, գուցե տեսնել իրար իրական կյանքում, խոսել, հասկանալ, կամա թե ակամա սխալ կամ ոչ կոռեկտ կամ և այլն արածների համար ներողություն խնդրել, ներել, ներվել, հանգստանալ ու սկսել, թե չէ ամեն մի բառցի կախվել ու գրել ու գրել, դա չեմ կարծում թե ընդհանուր հայտատարի կբերի մասնակիցներին, էլ չեմ ասում որ ավելի բացասական է ազդել թե Արմանի և թե Հայկի վրա, այսքանը, նորից եմ ասում, ես առաջարկում եմ մի 10 օրով ընդհանրապես չխմբագրել կամ մինիմումը քննարկումների չմասնակցել, տեսնենք ինչ կարող են առաջարկել թե ադմինները թե սովորական մասնակիցները։ --ERJANIK քննարկում: 10:42, 5 Հունիսի 2015 (UTC)
Երջանիկ ջան, ես ինքս չեմ ուզում որ նման պատմություններ լինեն, մասնակիցը շատ բուռն քննարկումներ է վարում: Ես ինքս իր արարքներին մի քանի անգամ վերապահումով եմ մոտեցել, ներել եմ, բայց էլի նույնը: Որքան կարելի է շարունակել այդ: Ուր է այդ տանում, այս է հարցը: Հայկն իրոք Հայերեն Վիքիպեդիայում մեծ ներդրում ունի, բայց քննարկումները վիրավորական են, որոշակ դեպքում նույնիսկ զրպարտող: Գուցե մասնակիցը դա չի հասկանում, կամ էլ ուզում է որ Հայերեն Վիքիպեդիան իր ուզած ստանդարտներին համապատասխանի: Այդ արդեն չգիտեմ: Բայց ամեն դեպքում մենք փոքր Վիքի ենք և բազմաթիվ մասնակիցներ ունենք ու ակտիվ մի քանի ադմիններով շատ քիչ բան ենք հասցնում անել: Երկրորդն էլ խմբագիրների պակասի պատճառով (զուտ մասնագիտական հոդվածներ) մեկը ես ստիպված եմ լինում զարգացնել: Օրինակ Հայաստանի ճարտարապետության, Սխեմոտեխնիկայի, Ծրագրավորման բաժինները տխուր վիճակում են: 4 տարի է վիքիում եմ, այդ բաժինները առաջ չեն գնում: Որ ես կարող եմ, ապա ինչու չպետք է զարգացնեմ: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:59, 5 Հունիսի 2015 (UTC)

Թեև չեմ սիրում ու ձեռնպահ եմ մնում նմանատիպ քննարկումներից, բայց երբ ադմինի քվեարկության հարցերում, ինչ-որ կաղապարի հղում տալով, Հայկը պիտակում էր միանգամից 9 հոգու, ինձ էլ զայրացրեց։ Եվ հետևելով քննարկումներին բոլոր հարթակներում՝ որոշեցի իմ կարծիքն էլ հայտնել։ Անձամբ ես արդեն 1 տարուց ավելի խմբագրում եմ Վիքիպեդիայում և ոչ մի ադմինի կողմից (բացառապես ոչ մեկի՝ ներկա և նախկին) վատ խոսելաոճ չեմ արձանագրել։ Եկեք չմոռանանք, որ կյանքը բումերանգ է, և ցանկացած ասված խոսք կարող է վերադառնալ քեզ ավելի ցավոտ։ Ինչ ասում ենք, այն էլ ստանում ենք։ Կարծում եմ՝ Հայկի արգելափակումը արդարացված է, բայց համամիտ եմ Երջանիկի հետ, որ կրքերը հանդարտվելու տեսակետից ճիշտ կլինի, որ թե՛ Արմանը, թե՛ Հայկը մի որոշ ժամանակ դադար առնեին, թեկուզ միմյանցից։ Եվ վերջիվերջո, ցանկացած քննարկում կարելի է ծավալել չեզոք դաշտում ու չներխուժել անձնական որակների մեջ՝ չմոռանալով, որ այդ քննարկումներն արվում են ի շահ Հայերեն Վիքիպեդիայի (ինչպես ամեն ինչ)։ Խաղաղություն ամենեցուն։--Արամ Սողոմոնյան (քննարկում) 11։00, 5 Հունիսի 2015 (UTC)

Խմբագրական պատերազմի հրահրում ադմինիստրատոր Արման Մուսիկյանի կողմից[խմբագրել կոդը]

Ողջույն ադմինիստրատոր մասնակիցներ։ Ադմինիստրատոր Արման Մուսիկյանը հրահրում է խմբագրական պատերազմ[22], խնդրում եմ լուծում տաք և մասնակցին զգուշացնեք, որ եթե քննարկում է ընթանում չի կարելի նմանաոճ խմբագրումներ կատարել։--6AND5 (քննարկում) 19։54, 20 Հունիսի 2015 (UTC)

Ինչպես նաև ապատեղակատվություն տարածում, ես մասնակիցներին այդպես չեմ անվանել, գումարած առ այն, որ ես դրա համար բացատրություն եմ տվել...--6AND5 (քննարկում) 19:57, 20 Հունիսի 2015 (UTC)
Ես որպես լուծում եմ առաջարկում հետևյալ գրառումը.[23]:
Ինչպես նաև խնդրում եմ բացատրել ինչ է նշանակում հայ վիքի: Երբ քննարկման մեջ ենք կարճ գրում, դա հասկանալի է, բայց երբ նախագիծ անվանատարածքում, ապա դա արդեն պրոբլեմ է, չէ որ այս վիքին կոչվում է հայերեն, այլ ոչ թե հայ: Չի կարելի է ազգայնական տրամադրություններ ստեղծել, այն էլ չկանխամտածված, որովհետև կարծում եմ այդ մասնակիցը այդպիսի մտադրություն չունի էլ....--6AND5 (քննարկում) 21:42, 20 Հունիսի 2015 (UTC)
Ողջույն։ Կարծում եմ՝ առաջարկված տարբերակը նորմալ է և պետք է բավարարի երկուսիդ ցանկություններն էլ։ Միայն մի բան․ պետք չէ ջնջել (գիծ քաշել), թե ինչի համար է տրվել շքանշանը ժամանակին։ Իսկ ինչ վերաբերվում է մնացած հարցերին, ապա ևս մեկ անգամ խնդրում եմ երկուսիդ էլ՝ թողնել անցյալն անցյալում և անել հնարավորինս այն ամենը, ինչը կնպաստի մեր վիքիի զարգացմանը․․․ --Լիլիթ (քննարկում) 21:58, 20 Հունիսի 2015 (UTC)
Հ․Գ․ Աշոտի գրածն էլ է խելամիտ, համաձայն եմ։--Լիլիթ (քննարկում) 22:02, 20 Հունիսի 2015 (UTC)
Ես եմ պատերազմ հրահրում, 6AND5: Քո նախկին վատթարագույն վարքից հետո մտել ես հայերեն Վիքիպեդիա, ու քեզ տրված շքանշաններ ես մաքրում իրար հետևից, որ ինչ անես: Ես եմմ շքանշանը քեզ տվել, ես էլ քեզանից հետ եմ վերցրել, և ոչ մի սխալ բան չկա այդտեղ: Դու ես պատերազմ հրահրում և փորձում ես բոլորի ուշադրությունը կենտրոնացնել քեզ վրա, չէ որ դու ինքնահաստատան կարիք ունես: Դու քեզ Մեծն անհատ ես որակավորում (որպեսզի երևա խոսքը ում է ուղղված): Հատուկ ձեր համար շեշտում եմ, 6AND5 Վիքիպեդիան ինքնահաստատման վայր չէ: Կամ զարգացրեք հայերեն Վիքիպեդիան ու մի ընկեք մասնակիցների հետևից, կամ էլ ընդհանրապես լքեք նախագիծը: --Արման Մուսիկյան (քննարկում) 01:37, 21 Հունիսի 2015 (UTC)
Իսկ կոնկրետ շքանշանի հետ կապված ես եմ չեղյալ համարել, այլ ոչ թե մասնակիցն է հրաժարվել: Ես համաձայն չեմ 6AND5-ի մեկնաբանության հետ և խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ մասնակիցը ինքն է առաջինը խմբագրել ու ինձ սխալ է հանել գրելով` քննարկում չի եղել, մեկ մասնակից միայնակ չի կարող զրկել այլ մասնակցի շքանշանից, եթե այն հիմնավոր է տրվել: Հարգելի Լիլիթ քո կարծիքո՞վ ես սխալ եմ եղել, որ շքանշանը հետ եմ վերցրել:--Արման Մուսիկյան (քննարկում) 01:44, 21 Հունիսի 2015 (UTC)
Տվյալ դեպքում երկուսդ էլ ցանկություն ունեք, որպեսզի նշվի շքանշանների էջում, որ մեկդ հետ է վերցրել այն, մյուսն էլ հրաժարվել է։ Առաջարկվեց տարբերակ, որն ընդհանրացրեց Աշոտը․ երկուսիդ ասելքն էլ կընդգրկվի էջում, էլ ի՞նչ խնդիր կա։ Հիշեցնեմ, որ մենք հենց այդպես ենք վարվում վիճելի հարցերի դեպքում հոդվածներում։ Տվյալ հարցին ես էլ չեմ անդրադառնալու, քանի որ էլ նոր ասելիք չունեմ։ Թող մնացած ադմիններն արձագանքնեն․․․--Լիլիթ (քննարկում) 04:18, 21 Հունիսի 2015 (UTC)

6AND5 փաստորեն քո առաջին գրառումները հայերեն վիքիպեդիայում արդեն կիսավեճային իրավիճակներ են ստեղծում, արդեն քեզ չենք կարողանա փոխընմբռնել ու համագործակցել???, չեմ ուզում խորանալ, բայց լավ բանի երևի չտանի այս ամենը։ --ERJANIK (քննարկում) 06։37, 21 Հունիսի 2015 (UTC)

Երջանիկ հարկավոր չէ այդպես ներկայացնել: Հարկավոր է գնահատական տալ գործող ադմինի գնահատականներին, որը շարունակում է վիքիէթիկետը խախտել, իսկ Դուք՝ Երջանիկ, բնականաբար դա չտեսնելու եք դնում: Ի՞նչ է նշանակում ինքնահաստատում և այլն: Այո հիմա խնդիր կա, որ ինձ կրկին արգելափակեն, դրա համար հրահրում են խմբագրական պատերազմ, խախտում վիքիէթիկետը, որպեսզի համարժեք պատասխան ստանան ու դրանից հետո ասեն, որ ես եկել եմ շարունակում եմ իբր նույն գործելաոճը: Կրկնում եմ ադմինը վերևի գրառումում խախտել է վիքիէթիկետը և դա առաջին անգամ չի, որտեղ է գնահատականը: Եվ եթե ժամանակին մեկը ինչ-որ բաներ է կատարել, դա չի նշանակում, որ ցանկացած ժամանակա ով ինչ ուզի կարող է գրել և ես ձայն չհանեմ: Իսկ համագործակցության պահով, ապա ըստ Ձեր հայացեղության նայեք...--6AND5 (քննարկում) 08:50, 21 Հունիսի 2015 (UTC)
Եթե այլ դեմ լինողներ չկան, ուղղումը կատարում եմ, միաժամանակ կրկին ադմիններին հորդորում եմ նկատել վերևի վիքիթիկետի խախտումները և գնահատական տալ, թե չէ այնպես է ստացվում, որ այս նախագծում շարունակում է ողջունվել վիքիէթիկետի խախտումները, եթե դրանք ուղղված են 6AND5-ին: Այսինքն ադմինների համար նախատեսված այն չափանիշները, որ պետք է լինեն սառնասիրտ, կառուցողական, վեճեր չհրահրեն ասում էին միայն ինձ, իսկ այլոք ինչպես ուզեն կարող են խոսել: --6AND5 (քննարկում) 09:14, 21 Հունիսի 2015 (UTC)
Ես արդեն չեմ դիմանում: ERJANIK ջան, նախ խնդրում եմ բացատրես, ինչո՞ւ ես առանց պատճառաբանության, առանց որևէ մեկի հետ քննարկելու բացել 6AND5-ի արգելափակումը ու նորից չես արգելափակել էն ամեն ինչի համար ինչ-որ ինքը արել է այստեղ: Վիքիում էլի դրայվի պակաս կա՞ր: Եթե դուք որոշել եք ներում շնորհել, քվեարկեիք՝ նոր ներեիք: Ես հասկանում եմ, որ Արման Մուսիկյանի մոտ արգելափակում դնել-հանելը, ներում շնորհելը, մի ամսով արգելափակելը, բայց մի քանի օրից փոշմանել-հանելը ընդունված պրակտիկա է, բայց ախր դու ինչի՞ ես էդպես անում: Արման ջան, դու հիմա ոչնչով չես տարբերվում մի քանի ամիս առաջվա 6AND5-ից, էն առումով, որ ադմին ես, բայց թեկուզ խախտում արած մասնակցի հետ վիրավորանքներով ես խոսում՝ վիքիէթիկետը եսիմ քանի անգամ խախտելով: Իսկ քեզ 6AND5, խորհուրդ կտամ գնաս նայես, թե մի քանի ամիս առաջ ով ես եղել, ինչեր ես արել վիքիում, նոր գալ էստեղ քննարկում բացել ու սպասել, որ մարդիկ քեզ ընդհանրապես նորմալ են արձագանքելու: Վիքիէթիկետից խոսացողը դրանից գոնե պետք ա մի քիչ ունենա: Հիմա շատ լավ առիթ ա մաշկիդ վրա զգալ, թե ինչ ա լինում, երբ որ կողքից մեկը քո հետ հեգնական ու վիրավորական տոնով ա խոսում, իսկ դու, միակ բանը որ կարող ես անե, դա լուռ ադմինների ուշադրություն պահանջելն ա:--Դավիթ () 19:01, 21 Հունիսի 2015 (UTC)
Իսկ ինչ եմ արել, երևի խորհրդարանում քննարկում եմ բացել վիքիդատայի վերաբերյալ? Ինձ ոչ մեկ ներում չի շնորհել: Ես ինքնաարգելափակվել եմ, Երջանիկը արգելափակումը հանել է իմ խնդրանքով: Որտեղ որտեղ կան որոշումներ՝ դրանք չեն եղել, ոչ թե որ ինձ են խնայել են, այլ՝ եթե ես պետք է արգելափակվեի, ապա արգելափակում պետք է ստանային նաև այլ մասնակիցներ, անուններ չտամ՝ հենց փետրվարյան իրադարձությունների ժամանակ: Ինչպես նաև Վիքիպեդիան քննչական մարմին չի, սկսի ամիսներ կամ տարիներ անցած դեպքերի քննարկում կատարի և որոշում ընդունի, եթե դրանք չեն եղել, դրա համար կա դատարան կամ այլ մարմիններ: Ինչպես նաև Ձեզ ոչ մեկ իրավունք չի վերապահել իմ հետ դու-ով խոսել, ևս մեկ անգամ խնդրում եմ կիրառել Դուք դիմելաձևը:--6AND5 (քննարկում) 19:20, 21 Հունիսի 2015 (UTC)
Ինչ վերաբերում է իմ վրա զգալուն, ապա ի տարբերություն այլոց ես ժամանակին առանց իմ հանդեպ սադրանքների կամ վիրավորանքների որևէ մեկին բան չեմ ասել, այսինքն հիշել թե մասնակիցը ինչ է արել նախորդ տարիներին և փորձել անընդհատ վրեժ լուծել: Ինքնաարգելափակումը ներկայացնել թե ինչու քվեարկության չի դրվել համարվում է ոչ կառուցողական գործունեություն: Բացի այդ իմ գործունեությունը այստեղ նկատել են արդեն 5 ադմին և ոչ մեկի մոտ հարց չառաջացավ, մինչդեռ անգամ ադմինների որոշումները վերանայման ենթակա են ադմինների կողմից, իսկ տվյալ պարագայում դա չի կատարվել քանի որ այն կիրառողն է դիմել և խոսքը ինքնարգելափակման մասին է-6AND5 (քննարկում) 19:25, 21 Հունիսի 2015 (UTC)
Հիմա շատ լավ առիթ ա մաշկիդ վրա զգալ, - իսկ սա արդեն վիքիէթիկետի խախտում է....--6AND5 (քննարկում) 19:35, 21 Հունիսի 2015 (UTC)
Մեկ անգամ ևս կրկնվեմ, ինչը արդեն վերևում ասեցի, մեծ խնդիր կա ինձ արգելափակելու դրա համար կատարվում է այս ամեն ինչը, իհարկե ես այդ ամեն ինչը գիտակցելով եմ վերադարձել ու ես այս անգամ միշտ սառն եմ դատելու այդ ամենը հասկանալով, այս մեթոդը առաջվա համեմատ այլևս արդյունավետ չի...--6AND5 (քննարկում) 19:40, 21 Հունիսի 2015 (UTC)
6AND5, նախ և առաջ քննարկումներում թավատառը մի օգտագործեք, դա շեղում է մարդկանց ուշադրությունը։ Երկրորդ, անձամբ ես ամեն ինչ էլ հիշում եմ․ պետք չէ մեկնաբանել, թե Ձեր վարքը մյուսների վարքից ինչով է տարբերվում կամ առանձնանում։ «մեծ խնդիր կա ինձ արգելափակելու դրա համար կատարվում է այս ամեն ինչը, իհարկե ես այդ ամեն ինչը գիտակցելով եմ վերադարձել ու ես այս անգամ միշտ սառն եմ դատելու այդ ամենը հասկանալով, այս մեթոդը առաջվա համեմատ այլևս արդյունավետ չի» ― ես Ձեզ զուտ խորհուրդ կտայի ամեն ինչի տակ ենթատեքստ չփնտրել։ --Ջեօ 20:12, 21 Հունիսի 2015 (UTC)

ERJANIK, դու ինքդ ասում ես [24] որ մարդկային և մասնակցային հարաբերություններ չտուժեն, բայց անում ես հիանալի քայլ, որը ես շատ ուշ տեսա: Ինչպես ես դու փորձում արգելափակումից առանց որևէ պատճառաբանության հանում մի մասնակցի, ով այդքան ամիսներ թմբկահարում էր 4-5 վիքիտարածք, բոլորիս համար հայտնի էր, թե ինչպիսի վարքով, և մենք, որ հազիվ էինք ազատվել նման բանից, հանգիստ գլուխներս կախ խմբագրում էինք, նորից ստանում ենք դա, դու պատասխանատու՞ ես վիքիհամայնքի առաջ քո քայլի համար: Այդ երբվանից մասնակցի խնդրանքը դարձավ օրենք? Մասնակիցները քեզ խնդրում են ադրբեջանցիների դեմն առնել որպես ադմին, դու չես անում, իսկ սա ուրեմն ավելի՞ կարևոր խնդրանք էր: Թե արդեն մոռացար, որ մեզ համեմատում էր ադրբեջանցիների հետ, ասում, որ նրանք ավելի լավն են, կամ թե՝ նման ոճի մեջ այլ բաներ, ինչպես էր ԼԳԲՏ քարոզի հարթակ անվանում մեր Վիքիպեդիան, որտեղ ոչ մի պաստառ չկա նման արձանագրությամբ: Եթե տեղյակ չես, ասեմ, որ քանի անգամ մասնակիցը քամահրանքով խոսել է ինչպես խմբագիրների, այնպես էլ կարծիքի մասին, ու սա էլ հասարակ օրինակ [25]: Շարքը այնքան անսպառ է, որ եթե հիմա թվարկելով գնամ, կարող է մինչև առավոտ չավարտեմ: Դու սրանով դառնում ես «լավամարդ»՝ ուրիշների վատամարդության հաշվին՝ մի մարդու համար, ով թուքումուր տվեց բոլորին, հատ-հատ՝ իրենց մետայի էջերում թե այլ տարածքներում, թե միասնական՝ հեռացնելով նկարը Հայերեն Վիքիպեդիայի ռուսերեն հոդվածից ու գրելով, որ կա առանձին ԼԳԲՏ հոդված դրա համար: Լավ էլ մասնակիցը հասցրեց հեռացնի «երեք բարոյազուրկ տականքները»՝ քաղվածքի ու մետայի իր էջերից: Իսկ այսքանից հետո, երբ վիքիէթիկետի խախտումները եղել են բոլորովին վերջերս, հաշիվ է պահանջում քեզնից ու մյուս ադմիններից՝ թե ինչու չեք անդրադառնում Արմանի ոչ էթիկ պահելաձևի համար, կարծես թե Արմանը հենց այնպես դրեց ու սկսեց կոպիտ խոսել քո ապաարգելափակված մասնակցի հետ, առանց որևէ պատճառի: Ինչ վերաբերում է մասնակցի արգելափակմանը, ապա եթե ինքը դա չհասցներ անել, ձեզանից ոմանք խոստացել էին դա անել՝ «փետրվարյան» վարքից հետո, ուրեմն հիմա փետրվարյանին էլ գումարի մարտն ու ապրիլը, վրադիր՝ մայիսն ու հունիսը, իսկ մնացածը արդեն քո խղճի վրա թող մնա: Բարով մնաս--Հայկ (արաբագետ) 20:02, 21 Հունիսի 2015 (UTC)

Այս ամենը կոչվում է ադմինիստրատորի վրա ճնշում գործադրել, հիշեցնեմ, որ ինձ կարող էին ապաարգելափակել նաև ստյուարդները, ինչպես նաև ես ոչ մեկից հաշիվ չեմ պահանջում: Ինքնարգելափակումը 20 անգամ ներկայացնել արգելափակում դրանից հարցի էությունը չի փոխվում, իսկ այն որ մասնակիցները նոր նկատեցին, հազար անգամ ներողություն, բայց մի փոքր տարօրինակ է...--6AND5 (քննարկում) 20:10, 21 Հունիսի 2015 (UTC)
Բացի այդ մասնակիցը փաստեր բերելուց թող գրի նաև այն, որ ստյուարդներին ներկայացնում էր, որ ես ռուվիքիիում իբր ունեմ 10 ժամկետ արգելափակում, ինձ թվում է մեկնաբանությունները ավելորդ են...--6AND5 (քննարկում) 20:11, 21 Հունիսի 2015 (UTC)
  • ERJANIK ջան, դուք ահանեցիք այս մասնակցի արգելափակումը: Այդ արգելափակումը նա ինքն է դրել իր վրա՝ տեսնելով, որ շուտով իրեն արգելափակելու են քննարկման արդյունքում բազմաթիվ խախտումների համար: Այդպիսով, մասնակիցը բազմաթիվ խախտումների համար ոչ մի պատաասխանատվություն չունեցավ, քանի որ ընդմիշտ արգելափակված էր: Քանի որ դուք հանեցիք իր արգելափակումը, կարծում եմ, դուք էլ ձեզ վրա վերցրիք մասնակցին վերանոշյալ խախտումների համար պատասխանատվության ենթարկելը:--֎ Պանդուխտ 23:05, 21 Հունիսի 2015 (UTC)
չգիտեմ ինչ ասեմ կոնկրետ, լավն եմ մտածել ու հուսացել որ այդպես եմ արել, եթե մեկ ուրիշը արգելափակած լիներ, չէի հանի արգելափակումից, բայց համաձայն եմ մանավանդ Պանդուխտի տեսակետի հետ։ --ERJANIK (քննարկում) 06:04, 22 Հունիսի 2015 (UTC)
ERJANIK, դու այդպես էլ չպատասխանեցիր վերևում քեզ տրված հարցերին: Ինչու՞ պետք է այս ամեն ինչը լիներ, ու այն էլ՝ քո «մարդասիրության» պատճառով (և դա դեռ հարց է՝ մեկ մարդու հանդեպ արվածն է մարդասիրություն, թե մի ամբողջ համայնքի): Ուրեմն մասնակիցը համարձակություն ունի իրեն թույլ տալու վիրավորել արժանապատվությունը, իսկ դու վերականգնու՞մ ես իր խմբագրման իրավունքները: Թե՞ ադմինական դրոշակը քեզ համար ավելորդ է արդեն: Նույն հաջողությամբ, ինչպես քեզ այն տրվել է, այն ետ կվերցվի, ու դու դա շատ լավ գիտես: Մասնակիցների հետ հարգալից խոսելը, թվացյալ խաղաղություն ստեղծելը ադմինի գործը չէ, չես կարողանում կարգուկանոն հաստատես, վրադիր մի հատ էլ քաոս ես ստեղծում: Ու դա վերաբերում է յուրաքանչյուր ադմինի, ով ի վիճակի չէ նորմալ վիճակ ստեղծել Վիքիպեդիայում: Ի՞նչն է քո մեջ այդքան համոզված կարծիքի հասել, որ մասնակիցը խմբագրի մեզ մոտ: Պատրուլ լինե՞լը: Ասեմ, իմացի՝ Ռուսերեն Վիքիպեդիայում պատրուլ է ամեն 5-րդ «ակտիվ» խմբագիր, այնպես որ դա ոչինչ չի նշանակում, ու իր պես կան (համենայն դեպս՝ ես ճանաչում եմ) 6-7 պատրուլ, որոնք շատ ավելի մեծ գործ են անում, ու ոչ մեկ այդքան չի թմբկահարում պատրուլ լինելը: Քանի ամիս, եթե ոչ՝ տարի, պատրուլ լինելու հանգամանքը կար քննարկման էջում: Էլ չասեմ, որ այդ պատրուլներից ոչ մեկը 10 անգամ չի արգելափակվել, թեև էլի անում է նույն ձև աշխատանք, ու նույնիսկ՝ շատ ավելի մեծ մասշտաբների: Դա խոսում է նաև ռուվիքիում իր վարքի մասին, ու հենց այդ պատրուլներն են որոշել ոչ մի ձև չպատժել իրեն՝ իր վարքի համար, որպեսզի ռուսների, ու որ ավելի վատ է՝ ադրբեջանցիների բերանը լեզու չդնելու համար, իսկ մասնակիցը Հայաստան նախագծի էջում բացահայտ քայլեր է անում: Հետո էլ իմ անունն է դուրս գալիս, որ ես ասում եմ՝ Վիքիմեդիա Հայաստանի անդամ եմ: Չիմացողների համար ասեմ, որ դա եղել է մեկ անգամ՝ հոկտեմբերին, ու որից հետո ես պաշտոնապես հրաժարվել եմ անդամությունից, բայց հայտը չի բավարարվել: Իսկ երկրորդ անգամ Վիքիմեդիա Հայաստանի անունը տվել եմ մասնակցին արգելափակելու ժամանակ, երբ որ ասել եմ, որ եթե սրտացավ եք, ու այդ ադմինությունը ձեր համար բան է նշանակում, ուրեմն տեսեք թե ինչ է կատարվում: Իսկ հիմա այդ վարքը քիչ է, դեռ մի հատ էլ իր քննարկումներն ու կարծիքները պետք է կարդանք, ու վատնենք մեր ժամանակը: Ինչ-որ կապ է ուզում տեսնել տարբեր մասնակիցների միջև, ովքեր տարբեր քաղաքներում ու երկրներում են ապրում, ու հազիվ ամսական մեկ անգամ պետք է շփվեն իրար հետ, ու այն էլ՝ ոչ այսպիսի թեմայով, առավել կարևոր բաներ կան աշխարհում: Պանդուխտը չալարեց, ու վերևում հատ-հատ նշեց մասնակցի խախտումները, իսկ դու դրանից հետո լռել ես շարունակում՝ մինչև խնդիրը իրեն-իրեն լուծվի: Ու ասեմ, որ եթե նա չաներ այդ գործը, ուրիշ անողներ հաստատ կգտնվեին: Ու լավ կլինի, համաձայն էտ ամեն ինչի, ներքևում գրված է թե ինչու, վերականգնես անժամկետ արգելափակումը, քանի որ այն վարքը մինչև այժմ էլ շարունակվում է: Իսկ դրանից հետո խորհուրդ կտամ գնաս արձակուրդ, մարդիկ դեռ պետք է վերականգնեն իրենց մեջ իրենց բարի վերաբերմունքն ու կարծիքը քո հանդեպ:--Հայկ (արաբագետ) 10:55, 22 Հունիսի 2015 (UTC)
ասել եմ արդեն Հայկ որ այդեպս եմ մտածել, այդպես եմ գտել հարմար այդ պահին, չեմ ուզում խորանալ ամեն գրած բանի համար, ներքևում գլոբալ քննարկում կա, այնտեղ մասնրամասն ասել եմ կապված 6AND5-ի հետ, կոնրետ իմ հետ կապված բան չկա ասելու, պատրուլ լինել չլինելը չկա ընդհանրապես, չգիտեմ քո համար իմ արածը մարդասիրություն է կամ ոչ, ուրիշների կարծիքի վրա էլ չեմ կարող արհեստական ազդել, ադմինի դրոշակ ինձնանից վերցնելն էլ խնդիր չի ինձ համար, նորից եմա սում, չեմ ուզում մանրամասն խորանալ այս քննարկումով, ինչ-որ կարևոր էի համարում ու նկատեցի գրեցի, այսքանը։

Հարգելի ադմիններ, այստեղ հարց է բարձացվել նախևառաջ շքանշանների խնդրի մասին, որին ոչ ոք ինչպես միշտ չանդրադարձավ, ինչը հանգեցրեց սրան և սրան։ Ի դեպ, առաջինն Աշոտն էր փոխել գրառումը՝ հիմնվելով այստեղ վերևում և Շքանշանի քննարկման էջում ընթացող քննարկման վրա։ Ջեո, Բեքո, Երջանիկ խնդրում եմ պատասխանել ինձ միայն հետևյալ հարցադրումիս՝ առանց շեղվելու այլ խնդիրների վրա․ ձեր կարծիքով այս խնդրի լուծումը կարո՞ղ է լինել այն, որ 2 մասնակիցներն էլ նշեն տվյալ շքանշանի էջում, որ մեկը հետ է վերցրել շքանշանն այս ինչ պատճառով, իսկ մյուսն էլ՝ հրաժարվել է այսինչ պատճառով։ Սպասում եմ և հուսով եմ՝ ձեր արագ արձագանքներին, որպեսզի խնդրին լուծում տրվի․․․ --Լիլիթ (քննարկում) 04:42, 22 Հունիսի 2015 (UTC)

Խնդրում եմ ադմիններին ևս մեկ անգամ նայել իմ գրված տարբերակը[26], գլխավոր տարբերությունը արդեն ներկայիս տարբերակից կայանում է նրանում, որ հիմա այնտեղ նշված է թե ինչ է ընկալվել այդ հաղորդագրության տակ, իսկ ես հստակ նշել եմ իմ արած արտահայտությունը...--6AND5 (քննարկում) 05:08, 22 Հունիսի 2015 (UTC)
Լիլիթ չի կարելի անվավեր ճանաչված շքանշանիվ ամիսներ անց հրաժարվել: Նշել որ մասնակիցը իր մասնակցայաին էջից ջնջել է այդ շքանշանները հետևյալ մակագրությամբ` Կեղծավոր մասնակիցների վիքիշքանշանները ինձ պետք չեն: Շքանշանների մեծամասնություն մասնակցին շնորհվել է իմ և քո կողմից: --Արման Մուսիկյան (քննարկում) 05:17, 22 Հունիսի 2015 (UTC)
Ամիսներ անց չի հրաժարվել, այլ տվյալ պահին՝ քո նշած մակագրությամբ։ Իսկ հրաժարվելու փաստն արձանագրում է շքանշանի էջում արգելափակումը հանելուց անմիջապես հետո, քանի որ ամիսներ առաջ իր էջից ջնջելուց հետո ինքն իրեն արգելափակեց։ Տրամաբանական է, որ մարդ արգելափակված ժամանակ տեխնիկական հնարավորություններ չունի որևէ բան խմբագրելու։ Գիտեմ, որ շքանշաններից եթե չեմ սխալվում մեկն էլ ես եմ նվիրել, ինքս դա հետ չեմ վերցրել, եթե մասնակիցը հրաժարվում է, թող հրաժարվի, իր ցանկությունն է։ Վեճ չեմ պատրաստվում սարքել դրանից․․․ Ինչ վերաբերվում է քո ակնարկին, ապա տվյալ պատմությունն ինձ համար արդեն անցյալում է և այս առումով չեմ ցանկանում ծավալվել կամ որևէ բացատրություն տալ․․․--Լիլիթ (քննարկում) 07:58, 22 Հունիսի 2015 (UTC)
Խնդրում եմ նայեք նաև այս գրառումը[27]: Այդ դեպքում, եթե անհրաժեշտություն կա ավելացրեք այդ գրառումը իմ վերջին տարբերակին, ի՞նչն է խանգարում....--6AND5 (քննարկում) 05:23, 22 Հունիսի 2015 (UTC)
  • Symbol declined.svg Դեմ, Շքանշաններում նշվում են մասնակիցների անվանումները, հարկ եղած դեպքում բացատրություն, թե ինչի համար է այն տրվել: Չի կարելի է մի ողջ մասնակցի Վիքիգործունեություն նորից վերաքննարկել, վերաշարադրել ու դրել նախագծի էջում: Ինչ եղած է, եղած է: --Արման Մուսիկյան (քննարկում) 05:46, 22 Հունիսի 2015 (UTC)
կարծում եմ կարող է լինել լուծում, բայց ավելի ճիշտ է Արմանի տարբերակը, որպես տվյալ շքանշանը տվող։ --ERJANIK (քննարկում) 06:04, 22 Հունիսի 2015 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ երկու տարբերակը նշելուն․ մասնակիցը հրաժարվել է՝ ասելով՝ «Կեղծավոր մասնակիցների վիքիշքանշանները ինձ պետք չեն», և Arman Musikyan մասնակիցը զրկել է նշելով՝ պատճառաբանությունը։ --Ջեօ 07:39, 22 Հունիսի 2015 (UTC)
    • Կոնկրետ տեքստ․ 6AND5 մասնակիցը հրաժարվել է շքանշանից պատճառաբանելով «Կեղծավոր մասնակիցների վիքիշքանշանները ինձ պետք չեն», Arman musikyan մասնակիցը զրկել է նշելով՝ «Անվավեր, Ռուսերեն Վիքիպեդիայում հայ Վիքիպեդիայի մասնակիցներին LGBT անդամ որակավորելու համար»։ Սա իմ առաջարկած տարբերակն է։ --Ջեօ 08:45, 22 Հունիսի 2015 (UTC)
Symbol support vote.svg Կողմ: Հնարավորության դեպքում ցանկալի է ամսաթվերը և հղումները [կից այլ ոչ թե ամբողջ նախադասությունը կապույտ դարձնել] ավելացնել:--6AND5 (քննարկում) 08:56, 22 Հունիսի 2015 (UTC)

AWB թույլտվություն-3[խմբագրել կոդը]

6AND5-ի անժամկետ արգելափակում[խմբագրել կոդը]

5Վիքիպեդիայում պրակտիկա կա՝ երբ մասնակիցը բազմաթիվ նախագծերում ապակառուցողական է, վիրավորում է մյուս մասնակիցներին, վանդալություն է կտարաում և դա արվում է շարունակակաբար, ապա նրան ընդմիշտ արգելափակում են բոլոր նախագծերում: Երբ Երջանիկը հանեց 6AND5 մասնակցի արգելափակումը՝ նա նույնիսկ այդ ժամանակ չփորձեց շտկել իր պահվածքը, չնայած որ փորձում է վկայել հակառակը: Ստորև կարող եք ծանոթանալ իմ կողմից հայտնաբերված մասնակցի խախտումների (սկսած 2015 թվականի փետրվարից) ոչ ամբողջական ցուցակին: Մասնակիցը սրանց համար դեռ ոչ մի պատասխանատվություն չի կրել:

Ես կարծում եմ, որ հայտնի մասնակցի նման պահվածքը Հայերեն Վիքիպեդիայի խաղաղ և կայուն զարգացմանը վնասելու մտածված փորձ է:

Ես, որպես Վիքիպեդիայի մասնակից, ցանկանում եմ աշխատել հանգիստ և կառուցողական մթնոլորտում, կարծում եմ նույնն են ցանկանում նաև Վիքիպեդիայի այլ մասնակիցները: Դրա համար առաջարկում եմ բոլորին էլ հայտնել իրենց կարծիքները, գանք կոնսենսուսի և ընդմիշտ լուծենք այս հարցը, որ նախագիծը հանգիստ զարգանա: ֎ Պանդուխտ 09:08, 22 Հունիսի 2015 (UTC)

Հայերեն Վիքիպեդիա[խմբագրել կոդը]

Օրը և հղումը Մեջբերում
1 Փետրվարի 14 Պանդուխտ, իսկ ես քեզ խորհուրդ կտամ չկեղծել քվեարկությունը և եթե մինչև 33-ը չես կարողանում հաշվել, ապա խնդրիր ուրիշները հաշվեն քո փոխարեն...
2 Փետրվարի 18 Խմբագրման մեկնաբանություն՝ Կեղծավոր մասնակիցների վիքիշքանշանները ինձ պետք չեն
3

Ռուսերեն Վիքիպեդիա[խմբագրել կոդը]

Օրը և հղումը Մեջբերում/Նկարագրություն
1 Փետրվարի 19 В русской Википедии, есть двое участников, которые не представляют интересы проекта Армения, один из них Айк арабагет, который везде рекламирует, что он из организации Викимедия Армения, и думает, что армянская Википедия принадлежит этой организации и его друг Пандухт
2 Փետրվարի 20 ведь это не армянская Википедия, где люди решают вопросы в здании органазиции Викимедиа Армения или по скайпу (или на фейсбуке), где всем плевать, что участники действуют и провоцируют скоординировано, вот почему я написал это заявление...
3 Փետրվարի 22 :Ну да, когда говоришь вещи своими именами, ты клад, тогда псевдоарменоведы, такие как ты и твой дружок, для насердимцев чем являетесь?
4 Մարտի 2 В армянской Википедии не только преследуют участников, а еще преследуют статьи участников. Смотрите статью маркетинг, здесь добавили копи паст из книги Основы Маркетинга (Закарян, Саакян и другие). После этого удалили ту часть которое было два раза написано, а все остальное оставили, а сегодня добавили шаблон викификация. Просто интересно текст добавили из 7-и новых учетных записей и плюс с айпи адресов. А ведь эта статья свое время была статьей недели на главной странице армянской Википедии. И эту статью оставили в таком состоянии, потому что автор статьи я
5 Փետրվարի 24 վանդալություն հոդվածում
6 Ապրիլի 2 վանդալություն հոդվածում
7 Փետրվարի 14 Здраствуй Пандухт, правду говоря, я не ожидал такое от тебя, откуда столько ненависти ко мне? Говоришь я должен ответить за мои поступки, то и твое время придет отвечать за свои поступки в русской Википедии
8 Փետրվարի 14 Hayk.arabaget меня обещал, что он будет говорить с директором канала и после этого у него будут источники, но сейчас он очень-очень занят в армянской Википедии, главным образом действиями против меня ...

Մետավիքի[խմբագրել կոդը]

Օրը և հղումը Մեջբերում/Նկարագրություն
1 Մարտի 1 Կարծում եմ շատերն են նկատել, որ Հայկ արաբագետը համարվում է Վիքիմեդիա Հայաստանի ոչ պաշտոնապես տխրահռչակ խոսնակը:
2 Մարտի 2 Բարև, ես չեմ ուզում դիմել Ջեոյին, որովհետև, կարող է շատ կոպիտ արտահայտվեմ, դրա համար քեզ եմ դիմում:

Ես քո խորհրդով դիմեցի մեթա, ինձ ասեցին, եթե Ջեո ադմինը չի ջնջել, մենք ոչ մի բան չենք կարող անել: Նկատել ես, որ քո բոլոր խորհուրդները ինձ տրված մեղմ ասած չիրագործվող են լինում, լավ է, որ գոնե ոչ բոլորին եմ հետևել, սա էլ քեզ խորհելու թեմա......

3 Մարտի 13 Beko, այսպիսի էժանագին հնարքը քո տարիքի մարդուն չի սազում, հետաքրքիր է, որ այն ինչ քեզ ու մնացածին պետք է շատ արագ նկատում եք, իսկ այն ինչ պետք չի իբրև թե չեք նկատում, այդ ինչպե՞ս է այդպես ստացվում: Ի դեպ ինձ հաճելի չի այսպես խոսել ինձնից տարիքով մեծ մարդու հետ, բայց դու քո քայլերով ինձ դրդում ես այսպիսի խոսելաոճի...
4 Փետրվարի 20 Բարև Beko ջան, ես հասկանում եմ, որ հիմա հայերեն վիքիիում կա հոգեբանական մեծ ճնշում, որ գուցե, այդ Պանդուխտ կոչվածը նաև որոշ կապեր ունի ...
5 Մարտի 13 ....ես էլ որ քո ու շատերի նման աչք փակեիր ամեն ինչի վրա այն ինչ եղավ չէր լինի: Ես, ի տարբերություն Վիքիմեդիա Հայաստանի, փորձում եմ Վիքիպեդիան ընկալել որպես իրական հանրագիտարան և վերաբերում եմ ըստ այդմ, այլ ոչ թե այն ինչի փորձում է վերածել հայերեն Վիքիպեդիան մի խումբ մարդիկ, իսկ դու չես կարողանում դիմանալ հոգեբանական ճնշմանը,...
6 Մարտի 13 Ի դեպ ուշացումով շնորհավորում եմ ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանում եմ նպատակների իրագործում, գումարած կեղծ հայագետների ու կեղծ դեմոկրատներին դիմադրելու ամուր կարողություն...
7 Մարտի 8 Հ.Գ. ամեն դեպքում ինչ եղել է՝ եղել է, ես քեզ շարունակում եմ հարգել: Ապագան խոստումնալից է իրադարձություններով )))... (Beko-ին է ուղղված)
8 Մարտի 21 այն որ հայերեն Վիքիպեդիայում ամեն ինչ թարս են մեկնաբանում, դա նորություն չի

Ես սա ընդամենը գնահատում եմ, որ հայերեն Վիքիպեդիայում խիստ սարսափում են իմ հնարավոր վերադարձից

9 Մարտի 22 Մոռացա ասեի մի շատ հետաքրքիր պահ, միայն Երջանիկն էր ասում, որ կարելի է Նորայրի կողմից նոր հաշիվ բացվելուց նրան թողնենք խմբագրի, մնացածը դեմ էին, ու երբ 6AND5-ը իրեն որպես ադմին սպառեց, ոչ մեկ այլ ձայն չհանեց, փոխարենը այդ նույն մարդիկ հավեսով կողմ էին քվեարկում, հարց է առաջանում ինձնից էին վախենում [ծիծաղելու է անգամ], դրա համար ձայն չէին հանում, պարզվում է Վիքիմեդիա Հ-ի կեսը երևի Նորայրի հետ խոսում էր, ենթադրում եմ նրան ասում էին, որ մեր ձեռը ճար չկա, 6AND5-ը չի թողի, էս չեն այդ ադմինները... ու ինչի չեն ստուգում Նորայրի բոլոր նախկին ու ներկա հնարավոր հաշիվները, դրա մասին էլ եմ գրել: Խախտումներ շատ եմ արել, հիմա այլևս չեմ խմբագրում Վիքիպեդիայում, թող ինչ ուզում են անեն, գոհ եմ եղբայր...
10 Մայիսի 13
11 Մայիսի 15 Լռությունը խոսում է նրա մասին, որ ես ճիշտ եմ, իսկ նամակ գրող փոքրամասնություններին կզեկուցես, որ պահանջը գերակատարվել է, թող մի հատ ճոխ մաղարիչ անեն...
12 Հունիսի 8 Դու կարող ես ասել, ինձնից դու ի՞նչ ես ուզում, ինչ է նշանակում, ես դեմ եմ անժամկետ արգելափակմանը: Երևի ես խորհրդարանում պարզ հայերենով արտահայտվեցի, որ չեմ ուզում քո հետ որևէ գործ ունենալ ու մեր վիքիհարաբերությունները ավարտված են, կրկնվեմ, ես որևէ առնչություն առհասարակ չեմ ուզում ունենալ քո հետ, իսկ դու փորձում ես ինձ սադրել՝ ժամկետի կրճատման մասին խոսելով, ուզում ես շուտ վերադառնամ, որ մի քանի հոգու մասին ավելի մանրամասն կարծիք գրեմ իրենց համարժեք բառերով, ինչևէ մեկ անգամ ևս խնդրում եմ պետք է չէ ինձ ավելի տրամադրես քո դեմ, դրանից լավ բան դուրս չի գա... (Lilitik22-ին է ուղղված)
13 Մարտի 15 Փետրվարի 12-ին Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես հայտարարվեց չարիքի դեմ պայքարի գործընթացի սկիզբ: Հետաքրքիր զուգադիպությամբ հաջորդ օրը՝ առավոտյան, նմանաբովանդակ մի գոծընթաց պաշտոնապես սկսվեց հայերեն Վիքիպեդիայում: Սակայն զուգադիպությունները այսքանով չավարտվեցին: Երկու գործընթացի դեպքում էլ անհրաժեշտ էր, որ այն նախաձեռնողները և իրագործողները ընդամենը մեկ անգամ ուշադիր նայեին իրենց արտացոլանքներին հայելու մեջ, որպեսզի հասկանային, թե ովքեր են..
14 Մարտի 15 Հարց, որը այդպես էլ 17 օրվա ընթացքում չունեցավ պատասխան: Մի ամբողջ վիքիհամայնք ներկայացողները չկարողացան պատասխանել մեկ պարզ հարցի, թե ինչ է լինելու, եթե այսպես կոչված քվեարկությունը այլ ընթացք ունենա: Սրանով ցույց տրվեց հայերեն Վիքիպեդիայի խայտառակ ու խղճուկ վիճակը, որին հասցրել են մի քանի բարոյազուրկ տականքներ:
15 Մայիսի 13 Վերևի ցուցակին ևս մեկ հոգի ավելացավ:

<<Վատ և չար>> մարդիկ հաղթեցին, բայց սա ընդամենը վիրտուալ մակարդակում, բացի վիրտուալ աշխարհից կա նաև իրական աշխարհ և Աստված, ով ամեն ինչ տեսնում: Ինձ հաճախ են ասում ինչին է պետք քեզ այդ Վիքիպեդիան ու իրենք փաստորեն ճիշտ են ... (Arman_musikyan-ին է ուղղված)

16 Փետրվարի 20 Ջեո, ես քո մասին ավելի բարձր կարծիք ունեի, քան դու քեզ ցույց տվեցիր ու ոնց որ ասում էն, բարին էլ սա է, որ բացահայտվեցին նրանք ում հետ չարժի անգամ վիքիճանապարհ անցնել:

Սրանք խոսուն փաստեր են, որոնք խոսուն են քո ոչ անկեղծ լինելու մասին, ամեն դեպքում ես չեմ փոշփանել քեզ առաջադրելուց, քանի որ դու լիովին համապատասխանում ես հայերեն Վիքիի ներկա մակարդակին ու իրողություններին....

17 Փետրվարի 19 Чем хуже Cekli829 от Пандухта и Айка арабагета, я бы сказал, он лучше этих участников, и поэтому я ни могу голосовать против

Վիքիքաղվածք[խմբագրել կոդը]

Օրը և հղումը Մեջբերում/Նկարագրություն
1 Մայիսի 13 Իմ հասցեին հնչած վիրավորանքների 1000-իկը հաշվեք ստացել եք, ուղղակի հաշվի առնելու, որ կարդում են նաև աղջիկները և կանայք չեմ արտահայտվում եմ, գումարած այն, որ այդ մարդկանց որևէ ասած «հիմք չի», թե ինչու երևի բոլորին էլ պարզ է...
2 Հունիսի 11 :Դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք ինձ դիտողություն անել... (Arman_musikyan-ին է ուղղված)
3 Հունիսի 12 Արմենուհի, ինչ է նշանակում մեկ է կամ Ձեր իրավունքն է, ես այդ հարցադրումը տալի՞ս էի իրավական տեսանկյունից, բնականաբար ո՛չ: Այն որ Դուք տրամադրվածություն ունեք իմ դեմ՝ փաստ է և բազմիցս արտահայտվել է Ձեր գրառումներում, երևի որ ես այս նախագիծ չգայի Դուք կշարունակեք միայնակ հոդվածներ ստեղծել, իսկ մասնակիցներից մեկն էլ կատեգորիաներ: Իսկ հիմա շատ մեծ աշխուժություն է այստեղ, որը Ձեզ դուր չի գալիս, հարց է առաջանում, երբ Ձեզ առաջադրեցին ադմին, ինչու համաձայնվեցիք, եթե դուք չեք սիրում մասնակցել քննարկումներին և նախընտրում էք միայն հոդվածներ ստեղծեք....
4 Մայիսի 14 Բարև, ես քեզանից ուղղակի խնդրում եմ, ֆեյսբուքով է, չերեզով է, չգիտեմ, քաղաքացի Արման Մուսիկյանին բացատրես, որ եթե ինքը շարունակելու է խեղաթյուրել փաստերը տարբեր նախագծերում և շարունակի ինձ հետապնդել, դա ոչ մի բան լավ բանի չի բերելու, նա դրանով միայն վատություն է անում հայերեն նախագծերին, ի՞նչ է, ուզում է այս խնդիրները ավելի մասշտաբային դարձնի, երևի նրա համար, քանի որ հաճախ Վիքիպեդիայում իր տեսակետը չի բռնում ուրիշների հետ, դու նկատել ես ովքեր են այս ամեն ինչը անում, ովքեր պրոբլեմ ունեն Վիքիպեդիայի «միջուկ հանդիսացող» խմբի հետ: Թող իր ուժերը վատնի ոչ թե մեթայում ամեն պարբերության կեսը իրեն գովելով, այլ գնա ու ռու վիքիում փորձի Բաքվի պաշտպանությունը հոդվածը կարգի բերի, տեսնեմ քանի օր կձգի այնտեղ...]

Վիքիպահեստ[խմբագրել կոդը]

Օրը և հղումը Մեջբերում/Նկարագրություն
1 Ապրիլի 24 Արման, Ձեր մոտդ կարո՞ղ է գարնանային սրացումներ են դիտվում, Դուք գոնե հասկանում եք ի՞նչ եք գրում, ցնդաբանություն է, որ Դուք երեք անգամ Ձեր ձայնը փոխե՞լ եք (մեկ,երկու, երեք): Մի հատ շտապ դեղահաբ ընդունեք, որ հետո ուշ չլինի: Ինչ վերաբերում է ամիսներ անց հիշելուն, ապա Դուք այդ միտքը կրկնել եք նաև այս ամիս(4-րդ պարբերություն), երբ Ձեզ մեղադրում են ինչ-ինչ հարցերի մեջ: Վերջում, այդ ո՞ր օրվանից է հայերեն Վիքիպեդիայում գրառում կատարելու համար տղամարդկություն պահանջվում))) Իսկ իմ տղամարդկության վրա կասկածողների ............ երևի 18+ արտահայտությունները չգրեմ, խոսքը վերաբերում է հնարավոր կասկածողներին, այլ ոչ թե Ձեզ պես սադրիչին, կրկին Ձեզ մաղթում եմ բարի և արդյունավետ երազներ, չմոռանաք դեղահաբը...
Ես հարց ունեմ 6AND5-ին․ Դուք ընդունո՞ւմ եք, որ կատարել եք խախտումներ և դրա համար պետք է համապատասխան պատասխանատվության ենթարկվեք։ Խնդրում եմ այլ մասնակիցների խախտումներին չանդրադառնալ։ Ինձ կոնկրետ Ձեր կարծիքն է հետաքրքիր։ --Ջեօ 09:24, 22 Հունիսի 2015 (UTC)

Ամենահետաքրքիրը գիտեք է ինչ է.

  1. Այս հղումների հեղինակը այս էջում չի կարողանում պատասխանել թե ինչ է նշանակում.
  • ես ոչ թե ձեր գործունեությունն եմ թյուրիմածություն անվանել, ինչպես դուք հիմա սխալ վկայում եք, այլ ձեր ադմինիստրատոր դառնալը:
  • is blocked at Armenian Wikipedia because of unethical behavior, statements and actions

Մինչդեռ առաջինի համար նա դեռևս փետրվարին պետք է արգելափակվեր, որը չկատարվեց և նա հնարավորություն ստացավ դառնալ ադմինի թեկնածու, իսկ երկրորդը ստյուարդներին թյուրիմացության մեջ գցելն է, քանի որ այդպիսի բան չկար:

Մյուս կարևոր փաստը, որ հեղինակը չի նշել բոլոր այն վիրավորանքները որ իմ հասցեին են եղել, որոնց համար կրկին ոչ մեկ պատասխան չի տվել:
Եվ մարդ ով իր ադմին դառնալու հայտի առաջին տողում ուղղակի ապատեղեկատվություն է նշել, որ ինքը ՀՎ-ում խմբագրել է 2010-ից:
Ինչպես նաև չի նշել, որ ես մասնակիցներ Լիլիթ և Բեկոյից ներողություն եմ խնդրել մեթայի էջերում, ինչպես նաև ներողություն եմ խնդրել բոլոր նրանցից, ովքեր կարող է վիրավորվեին այդ պատկերի պատմության հետ կապված:
Կրկնում եմ եթե ժամանակին արգելափակվեր Պանդուխտը, նա հիմա ադմինի թեկնածու չէր լինի, իսկ ամեն ինչ այսքան հեռու չէր գնա...--6AND5 (քննարկում) 09:32, 22 Հունիսի 2015 (UTC)
Ինչ վերաբերում է Ջեոի ասածներին, ապա ես գտնում եմ, որ այդ ամենը իհարկե նորմալ չի, նամանավանդ գովելի: Բայց եթե մենք ժամանակին չենք անրադարձել այս ամենին ու հիմա ենք նորից քննարկում, ապա պատասխանատվության պետք է ենթարկվեն նաև բոլոր նրանք, ովքեր ժամանակին իրենց թույլ են տվել բազմաթիվ ոչ նորմալ արարքներ: Հիմա այս վերևի ցանկը նույնպես կանոնների հետ խաղ անել է կոչվում, ապագա ադմինիստրատորը չի կարողանում մեկնաբանել իր կողմից ժամանակին կոպիտ վիքիէթիկետի խախտումը և հայտ է բացում ուրիշի վրա, սա առնվազն տարօրինակ է: Իսկ այսպիսի հարցեր քվեարկությամբ չեն լուծվում, այլ ընտրվում է որոշակի մարմին, որոնք ուսումնասիրում են բոլոր փաստերը և օբյեկտիվ լուծում առաջարկում: Էլի կրկնվեմ ոչ վիքիխորհրդարանը, ոչ էլ այս էջը վիքիդատարան չէ, ոչ էլ իսկական դատարան, իսկ դուք դատավոր է, գործուղություններին գնահատական է տրվում ընթացիկ ռեժիմով, այլ ոչ թե անցյալի պատմությունները նորից բացում են, կարծես թե հատուկ քննչական մարմնում եմ գտնվում...--6AND5 (քննարկում) 09:41, 22 Հունիսի 2015 (UTC)
Մինչդեռ Պանդուխտը շարունակում է խախտել վիքիէթիկետը և սադրում, գրելով.«միևնույն է կրկին ձևական լքեք թե չլքեք նախագիծը:» Այսինքն փոխինակ հիմա քննարկվեն բոլոր ընթացիկ սադրանքները, վիքիէթիկետի խախտումները, քննարկվում է օրինակ այնպիսի գրառումներ, որոնց համար ես վիքիքաղվածքում ու մեթայում ներողություն եմ խնդրել, կրկնվեմ այս ամենը կանոնների հետ խաղ անել է կոչվում...--6AND5 (քննարկում) 09:47, 22 Հունիսի 2015 (UTC)
Aquote1.png Ես թյուրիմածություն եմ համարում 6AND5-ում ադմինիստրատոր լինելը, սակայն ընդունում եմ նրա ներդրումները որպես «սովորական» մասնակից (չնայած բոլորս էլ սովորական մահկանացու մասնակիցներ ենք) և դեռ խնդիր չեմ տեսնում, որ նա շարունակի խմբագրել առանց ադմինիստրատորի իրավունքների, որոնք, ինչպես մենք տեսանք, ծանրաբեռնում և խանգարում են 6AND5-ի և մեր վիքիհամայնքի գործունեությունը:
- Պանդուխտ 18:19, 14 Փետրվարի 2015 (UTC)
Aquote2.png


Aquote1.png Նշեմ, հարգարժան մասնակից, որ ես ոչ թե ձեր գործունեությունն եմ թյուրիմածություն անվանել, ինչպես դուք հիմա սխալ վկայում եք, այլ ձեր ադմինիստրատոր դառնալը: Կարծում եմ, այդտեղ զգալի տարբերություն կա և այս քննարկումը վկայում է, որ իմ մտավախությունները այս պարագայում արդարացի էին: Հետո էլ ինձ եք մեղադրում որ ինչ-որ բան եմ կեղծում:
- Պանդուխտ 22:14, 16 Փետրվարի 2015 (UTC
Aquote2.png


Aquote1.png «ես ոչ թե ձեր գործունեությունն եմ թյուրիմածություն անվանել, ինչպես դուք հիմա սխալ վկայում եք, այլ ձեր ադմինիստրատոր դառնալը:» - կարող եք ավելի մատչելի և մանրամասն բացատրել թե ինչ է նշանակում ադմին դառնալն է թյուրիմացություն:
- -6AND5 (քննարկում) 20:36, 20 Հունիսի 2015 (UTC)
Aquote2.png


Aquote1.png Ոչ, չեմ կարող:
- Պանդուխտ 11:37, 21 Հունիսի 2015 (UTC)
Aquote2.png


Ամեն ինչ այսպես ասենք վերահսկողությունից ելավ, երբ մասնակիցը վերևի տողերը գրեց, որոնք ոչ միայն սադրանք այլև վիքիէթիկետի կոպտագույն խախտում են, իսկ հիմա չի կարողանում բացատրել թե ինչ է նկատի ունեցել, ու դա այն պայմաններում, երբ այն ժամանակ բավական լարված վիճակ էր վիքիիում ու միտումնավոր հրահրեց այս ամենը, իսկ հիմա ինձ է մեղադրում....--6AND5 (քննարկում) 09:57, 22 Հունիսի 2015 (UTC)

անկախ ամեն ինչից ապրես հարգելի Մասնակից:Pandukht որ այսքան մանրամասն որոնել ու խմբավորել ես, մի 89 % կողմ եմ քո բերած փաստարկներին որպես արգելափակման հիմք, հիմա 6AND5 մի բան ում ուզում հարցնել քեզանից, ինչ ես կարծում, երբ դու այս մի քանի օրը նորից սկսեցիր խմբագրել կամ ավելի ճիշտ քննարկումներ անել հայերեն վիքիպեդիայում նման կարգի, քո մտքով չէ՞ր անցնում որ սա հաճելի խոսակցությունների չէր բերի, որովհետև ինչ սկսել ես խմբագրել մի 98 տոկոսով միայն քննարկումներ ես ունեցել ու արդյունքը կոնֆլիկտներ մյուս մասնկացիների կամ ադմինների հետ, եթե գտնում ես որ կարող ես հոդվածներում և հոդվածների տարածքներում խմբագրել առանց լուրջ էական կոնֆլիկտների, ապա ես եթե սխալված էլ լինեմ, միևնույն է, մեկ անգամ ևս քեզ հնարավորություն կընձեռնեմ իմ մասով, եթե ոչ ապա ցավոք, շատ ցավոք միակ լուծումը կլինի արգելափակումը, այլապես այս խոսակցությունները տարածվում են ու ոչ մի լավ բանի չեն բերում, մի հատ լավ մտածի, թե կարող ես առանց կոնֆլիկտների շարունակել մնալ հայերեն վիքիպեդիայում, եթե ոչ ուրեմն ամենաքիչ մի բան հաստատ է, քո ոճը, կամ վիքի-մտածելակերպը կամ գործունեությունը կամ խառնվածքը կամ կամ կամ մնացածը, ինչ-ինչ պատճառներով վեճեր են հրահրում, որ արդյունքում առանց այն էլ ոչ մեծ հայերեն վիքիպեդիայի համայնքի ներսում առաջացրել ու առաջացնում են ոչ հաճելի արդյունքով խոսակցություններ, որոնք կարող են այնքան մթնոլորտը թեժացնել որ հնարավոր է որ որոշ մասնակիցներ լքեն այս նախագիծը, այնպես է ստացվում որ կամ թե ակամա այս ամենը դրան են տանում, դրա համար եթե ամեն ինչ այս կարգի պետք է գնա, ապա ցավոք, ավելի լավ է դու քննարկումներ չունենաս հայերեն վիքիպեդիայում, հավատում եմ որ ունես սրտացավություն ինչպես մյուսները ու շատերը, սկսի հոդվածներում խմբագրել առանց էական քննարկումների կամ փոխիր վիքի-վարվելակերպը, այնպես չի որ քեզանից բացի մյուս մասնակիցները կամ ադմինները սխալներ չունեն, այդ թվում ես, բայց ամեն դեպքում համայնքի կարծիքը քո հանդեպ խիստ բացասական է դարձեկ կամ տանում է դեպի դրան, հուսով եմ չես վիրավորվել ասածներիցս, ամեն դեպքում կներես ինձ եթե վիրավորական բաներ եմ ասել ու թույլ տվել կամ խոսքերիցս մեկը քեզ վիրավորական է թվացել, եթե կան նման բաներ գրածներիս մեջ, կներես, բայց սա այս պահին իմ հիմնավոր կարծիքն է այս առաջացած իրավիճակի շուրջ։ --ERJANIK (քննարկում) 11:01, 22 Հունիսի 2015 (UTC)

Մեկնաբանություն[խմբագրել կոդը]

Ես պատրաստ եմ ու դեռ ոչ մի խախտում այս նախագծում մոտակա օրերին չեմ արել, ինձ պահել եմ կոռեկտ, բայց եթե մենք ուզում ենք այս հարցը իրականում լուծել, ապա գնահատական պետք է տրվի բոլորին, եթե մենք ներակայցնում են, որ 6AND5-ը վիքիքոմոնսում դեղահաբ է առաջարկել, բայց չենք ներկայացնում, թե դրան ինչեր է նախորդել, երբ մենք ներկայացնում ենք վիքիքաղվածում ինչ-որ գրառումներ, բայց չենք ներկայացնում, թե մասնակիցներից մեկը ինչ կոպտագույն խախտումներ է կատարել, երբ չենք հարցնում ինչի է ապագա ադմինը չի կարողանում մեկնաբանել իր գրածները, փոխարենը լավագույնս ներկայացնում է իմ խմբագրությունները, ապա սա շատ մեղմ ասած առնվազն ազնիվ չի: Հիմա կարելի է ինձ արգելափակել անժամկետ, բայց դրանից խնդիրները չեն լուծվի, որովհետև դրանով միայն «խաղից հանել են մի հոգու», իսկ խաղի կանոնները մնացել են նույնը, ով երբ ուզի կարող է սադրել, վիրավորել, իսկ լիազորություններ ունենալու դեպքում դրանք չարաշահի ոնց կարանա..
Այս փոխադարձ վիրավորանքները այս նախագծում շարունակվելու են քանի դեռ պատասխան են տալիս կոնֆլիկտների միայն մի կողմը, երբ կրկնվեմ գործող ադմինը խախտում է բոլոր հնարավոր կանոնները ու դա գնահատվում է նորմալ, քանի որ ինքը պատասխանում է իրեն վիրավորածին, ապա նույնը, բայց շատ ավելի մեղմ տարբերակով ես էի անում իմ ադմին եղած ժամանակ, բայց ինձ չներեցին:
Հիմա ես առաջարկում եմ կարճ լուծում, եթե խնդիր կա արագ լուծելու ստեղծված իրավիճակը, եթե չկա ապա ինքներդ որոշեք.
  • Ինձ, Հայկ արաբագետին, Պանդուխտին, Դավիթ Սարոյանին ու Արման Մուսիկյանին տալիս եք երկու տարի տոպիկ բան, ըստ որի մեկս մյուսի անձը չենք քննարկում, մեկս մյուսի գործողությունները չենք քննարկում, ինչպես նաև մեկս մյուսի քննարկման էջերում գրառում և մեկս մյուսին հարցեր չենք տալիս: Հիշեցնեմ, որ տոպիկ բանը չի ազդում ադմին լինել չլինելու համար: Եթե անհաղթարելի հարցեր լինեն, ապա տվյալ մասնակիցները կարող են դիմել այլ ադմինների, որպեսզի նրանք ուղղեն ինչ-որ հարցեր կապված հոդված, նախագիծ, կաղապար, կատեգորիա անվանատարածքների հետ և նրանց գործողությունները այդ առումով հետագա քննարկման ենթակա չեն լինի:
  • Իմ արգելափակման մատյանում թաքցնել քիչ առաջվա արգելափակման գրառումը, քանի որ այն վիքիկանոններից չի բխել, նշվել է պատերազմ, երբ ես մասնակցել եմ քննարկմանը...
  • Ջեոյի ասած տարբերակը կապված վիքիշքանշանի հետ ընդունել և կիրառել, քանի որ դեմ լինողներ որքանով հասկացա չկան:
  • Ես իմ հերթին պարտավորվում եմ հետայսու այլևս վիքիէթիկետի նորմերից չբխող արտահայտություններ չկատարել և կոնֆլիկտների մեջ չհայտնվեմ...--6AND5 (քննարկում) 11:46, 22 Հունիսի 2015 (UTC)
Ինչպես նաև եթե ադմինները որոշեն, որ սա ընդունելի տարբերակ է, ապա այս բոլոր վերևի գրառումները այստեղից ջնջենք, իսկ Պանդուխտի ստեղծած էջի պատմությունը թաքցնենք կամ ջնջենք: Նախ նման գրառումների հավաքածու ներկայացնելը վիքիպեդիայում չի ողջունվում, քանի որ այն ոչ միայն հետապնդման լավագույն օրինակ է և ոչ իմ այլ նաև գրառումների հասցեատերերին: Եթե այսօր Լիլիթը ասում է, որ ինքը իմ հետ կապված կոնֆլիկտային իրավիճակը համարում է անցյալ ու չի ուզում անրադառնալ, իսկ ես մեթայում ներողություն եմ խնդրել նրանից և գրվածքի տոնի և վիքիշքանաշանի ջնջման պահով՝ այստեղ, ապա կներեք, ով իրավունքն ունի դա բերել ու քննարկման առարկա դարձնել, եթե Բեկոյից իմ արած արտահայտության համար ներողություն եմ խնդրում, և նա ինձ հատագայում վիքիքաղվածքում ասում է, որ դեմ չի աշխատանքային քննարկումներին մասնակցելը, ապա ով կրկին իրավունք ունի բերել դա այստեղ քննարկման նյութ դարձնել: Այս ամենը լրացուցիչ սրում է իրավիճակը: Էլ չեմ ասում, որ նյութերի մի մասը ջնջված է, որը բերվել է կրկին քննարկման նյութ է դարձվում: Երբ ես ռուվիքիում ադմինններից մեկի վերաբերյալ բավականին լուրջ կարծիքների հավաքածու տեղադրեցի իմ քննարկման էջում, մեզ քաջ հայտնի Վիկտորիան դրանք մեծ մասը ջնջեց որպես հետապնդման վատ տարբերակ, թողնելով միայն մեկը, որին մասնակիցներին մեկը արձագանքել էր և ասել, որ այլևս նախկին կարծիքին չի: Այս ամենը նորից եմ ասում, ես առաջարկում որպես խնդրի ամենարագ լուծում, ինձ արգելափակելով, վերևի ցուցակի միակողմանի թողնելով հարց չի լուծվի, առանց ինձն էլ այս համայնքում կան մարդիկ, որ ժամանակ-առ-ժամանակ իրար ամեն ինչի մեջ մեղադրում են: Տվյալ իրավիճակում ադմինները պետք է առաջնորդվեն այն տարբերակով, որը ավելի օգուտ կբերի նախագծին հնարավորինս կարճ ժամկետներում, այլ ոչ թե ում ոնց պատժենք: Արգելափակումը դա միջոց է որոշակի գործընթաց կանգնեցնելու, այլ ոչ թե պատժիչ միջոց, իսկ Վիքիպեդիան դատական մարմին չէ, նամանավանդ, որ այստեղ չկա արբրիտրաժային կոմիտե, որը կարող է ստանձնել վիքիդատարանի դերակատարում...

Հատուկ խնդրանք, վերևի գրածս ուշադիր կարդացեք....--6AND5 (քննարկում) 12:42, 22 Հունիսի 2015 (UTC)

Ճիշտն ասած անձամբ ես ճիշտ չեմ համարում ընդհանրապես քննարկումներից որևէ բան թաքցնելը, բացի հայհոյանքները, եթե այդպիսիք կան։ Սա իմ անձնական կարծիքն է։--Լիլիթ (քննարկում) 12:49, 22 Հունիսի 2015 (UTC)
Խոսքը քննարկումների մասին չէ, այլ վիքիքաղվածքների հավաքածուի, որը կաղապարի տեսքով ստեղծվել է և տեղադրվել է այստեղ, երբ օրինակ ադմինը մեկին արգելափակում է, ապա ինքը չի ներկայացնում քաղվածքը, այլ տալիս է խմբագրման հղում, իսկ այսպիսի բաները ընդունված չեն, այն էլ այս ծավալով, այդ բոլոր քննարկումները կարելի է կարդալ այն էջերում, որտեղ դրանք գրված են, իսկ այստեղ միակողմանի ներկայացնել քաղվածքների տեսքով, դա վիքինորմերից չի բխում, սա ընդամենը տեղեկատվության հնարավորինս արագ տարածման մեթոդ է, միայն ֆիրմաները չեն ուզում Վիքիի միջոցով ինդեկսացիա ձեռք բերել գուգլում, նույն նյութը քսան տեղ գրելով են դա կատարում...--6AND5 (քննարկում) 13:00, 22 Հունիսի 2015 (UTC)
Կարող են որևէ այլ վիքիքաղվածքում բերել նման օրինակ, երբ մեկ մասնակցի բոլոր վիճարկելի արտահայտությունները կաղապարի տեսքով պատրաստել են ու տեղադրել, իմ խորին համոզմամբ նման կաղապար կամ քաղվածքների հավաքածու վիքիպեդիայում չենք գտնի, մաքսիմում լինքերի հավաքածու...--6AND5 (քննարկում) 13:04, 22 Հունիսի 2015 (UTC)
  • Symbol declined.svg Դեմ: Դու կարող էիր ազատ խմբագրել ու զարգացենլ Վիքիպեդիան: Ոչ ոք այդ դեպքում քեզ ոչինչ չէր ասի: Իսկ դու հենց հիմա, քո այս նորահայտ քննարկումով առաջարկում ես ինչ-որ տոպիկի մեջ դնել ինձ, Հայկին ու Պանդուխտին: Դա վիրավորանք է բացահայտ ձևով: Անդրադառնում եմ ողջ համայնքին, ի դեմս Երջանիկի և Լիլիթի: Միթե կարծում եք լավ քայլ է, որ Հայերեն Վիքպեդիայում սահմանափակումներ մտցնել այնպիսիս մարդկանց դեմ, ովքեր անշահախնդիր, առանց որևէ հետադիմական մտքի, իրենց աշխատանքից ու դասերից հետո լրջորեն զբաղվել են Հայերեն Վիքիպեդիայի զարգացմամբ, ովքեր լուրջ լումա ունեն Հայերեն Վիքիպեդիայի ներկայիս տեսքի համար, ում մտահոգում է Հայերեն Վիքիպեդիան որպես Հայկական մշակույթը, պատմությունը ներկայացնելու և հայերեն լեզվով ամենազանազան ինֆորմացիան ներկայացնելու համար: Թե գտնում եք, որ մի մասնակից, որը մինչ այժմ չի փոխվել, պետք է փոխարինի ինձ, Հայկին, Պանդուխտին և Դավիթին: Դավիթն էլ իր հերթին ահագին զարգացրել է կենսաբանության թեմատիկան: Միթե Դավիթի աշխատանքն էլ եք որոշում բանի տեղ չդնել:
Նմանատիպ քննարկումներին պետք է մասնակցեն բոլորը, իսկ ադմիններն առաջին հերթին: Ինչու մինչև հիմա չեմ տեսնում ձեր արձագանքները, հարգելի Beko, Chaojoker, Vacio, Xelgen (Արտաշեսն արձակուրդի մեջ է): Մի՞թե ձեզ չի մտահոգում Հայերեն Վիքիպեդիայում տիրող լարվածաությունը:--Արման Մուսիկյան (քննարկում) 13:03, 22 Հունիսի 2015 (UTC)
ուրեմն Արման ջան քո գրածի երկրորդ մասը միթե-ից սկսող այլ բան է կոնրետ այս դեպքում, դա կարծում եմ բոլորն էլ գիտեն, իսկ վիրավորանք բառը պետք չի գործածել նույնպես ըստ ինձ, վիրավորանքը մեծ բառ է նման դեպքի համար, ուրեմն 6AND5, քո առաջարկին ինքս դեմ եմ, նաև թաքցնելու մասով, ես արդեն իսկ առաջարկել եմ քո այդ ասած տոպիկի (չգիտեմ էլ չնայած կոնկրետ որտեղից է վերցրած այդ տերմինը) մասով միայն քեզ դնել տոպիկ կոչվածի մեջ, մնացած անձանց մասով ես էական խնդիր չեմ տեսնում, բոլորի հետ էլ կարող են պատահել սխալներ, բայց քո դեպքում դու վերադարձար կամ գուցե փորձեցիր վերադառնալ, դեռ չգիտենք, ու սկսվեցին մյուս մասնկաիցների հետ խնդիրները, ուրեմն խնդիրը քո հետ է, սա իմ կարծիքն է, ես դեմ եմ 5 ու նման 5 մասնակից դնել կիսա-արգելափակման մեջ, դեմ եմ կտրուկ։ --ERJANIK (քննարկում) 13:10, 22 Հունիսի 2015 (UTC)
Թաքցնելու պահով լրացուցիչ առաջարկ էր, իսկ տոպիկ բան ասելով նկատի ունեմ պայմանական միայն այստեղ ադմինները որպես հարցի լուծում նշեն: Իսկ մնացածը ERJANIK , Ձեր ասելով լինում է, որ նորմալ է, երբ գործող ադմինը բոլոր կանոնները խախտելով արգելափակում է, վիքիէթիկետի կոպտագույն խատումներ է կատարում, երբ ադմինի թեկնածուն չի կարողանում պատասխանել իր կատարած արտահայտությունների համար, բայց շատ լավ ձևով իմ խմբագրություններն է նշում ու այն էլ միակողմանի: Կրկնում եմ ամբողջ պատմության մեղավոր դարձնելով մեկ հոգու դա հարցի լուծում չէ, եթե խնդիրը վերաբերում է Վիքիմթնոլորտին, իսկ եթե խոսքը վերաբերում է ինձ պատժելուն, ապա այո դա լուծում է...--6AND5 (քննարկում) 13:21, 22 Հունիսի 2015 (UTC)
Արման և Երջանիկ, խնդրում եմ նորից կարդացեք վերևում 6AND5-ի գրածը, նա չի առաջարկում, որ տվյալ մասնակիցները ընդհանրապես չմասնակցեն որևէ քննարկման, այլ միայն իրար վերաբերվող քննարկումներին․․․--Լիլիթ (քննարկում) 13:14, 22 Հունիսի 2015 (UTC)
միևնույն է դեմ եմ, հիմա էլ պետք է սկսենք ուշադիր ու մանրամասն նայել որ այդ մասնակիցները որտեղ են քննարկում ում հետ և այլն, մեղավորության հարց չի, արդյունքը տեսնում եմ, այդպես եմ կարծում, 6AND5 միայն դու մի մասնակցիր քննարկուների մի առժամանակ, դա ըստ իս այս պահին լավագույնն է, ավելին ես օրինակ արդեն վստահ եմ չեմ որ կարող ենք անել, այսպես ասած իրավիճակը դուրս կգա հսկողությունից։ --ERJANIK (քննարկում) 13:25, 22 Հունիսի 2015 (UTC)
Հետևելու կարիք չկա, եթե ինքնս պարտավորվածություն եմ վերցնելու չշոշափել որևէ առումով նրանց, կրկնում եմ ինձ արգելափակելուց գլոբալ առումով բան չի փոխվում, այո ես այլևս այստեղ չեմ խմբագրի ու ինչ, իսկ բոլորը կտեսնեն, որ այո եթե մեկը տվյալ իրավիճակում համարվում է մեղավոր, ապա ով ինչ ուզի կարող է գրել և այլն, այն սերունդին, ովքեր պետք է փոխարինեն այս գործող անձնակազմին, ինչ ենք սովորեցնում, որ հաղթում է ուժեղը, կամ ով ինչքան խախտում կանի: Ես իքնս պատրաստ եմ պարտավորվածություն վերցնել, իսկ այլոք դեռ պարզ չի....--6AND5 (քննարկում) 13:42, 22 Հունիսի 2015 (UTC)
6AND5-ը մինչև բազմաթիվ հնարքներ ունի մարդկանց հասկացնելու, թե կոնկրետ ում մասին է խոսքը: Դա վերջերս է տեղի ունեցել Վիքիքաղվածքում, հարգելի Լիլիթ: Իսկ ես ERJANIK ջան, Վիքիպեդիայից միթե հեռացել է: Վիքիպեդիայում կան լիքը լավ խմբագիրներ, և ես հեռանալուց առաջ գոնե նրանց հրաժեշտ կտայի խորհրդարանում: Բայց եթե Հայերեն Վիքիպեդիայում տիրի այսպիսի մթնոլորտ, որի մեղավորներից մեկը հենց դու ես, ERJANIK ջան, ես երկար չեմ մնա այստեղ: Կյանքը միայն Վիքիպեդիայով սահմանափակաված չէ: Ես մինչև հիմա արել եմ այն, ինչ կարողացել եմ, և եթե այդ ամենը պետք է այսպես փոխհատուցվի, ես դա հնադուրժել չեմ կարող: Ես ինքս Վիքիպեդիայի զարգացման համար անգամ գումարներ եմ ծախսել, գրականություն եմ գնել, հեռավոր բնակավայրեր եմ գնացել ու դա բոլորը սիրով եմ արել, առանց մի շահ իսկ ակնկալելու: Վիքիընդլայնում նախագծի ստեղծումը իմ աշատասիրության և Վիքիպեդիայի նվիրավածության վառ օրինակներից է: Իսկ հիմա ես միշտ ստիպված եմ լինելու ուշադրության կենտրոնում պահելու 6AND5-ին ? Թե որ մասնակիցն էլ վիրավորի մեկ այլ մասնակցի, կամ էլ նորեկի, պետք է ձեռնունայն մնալ, իսկ վերջինս շարունակի իր նման վարքը այդ նույն մասնակցի կամ էլ մեկ ուրիշի նկատմամբ: Իսկ ադմինների մեծամասնությունը ոչ մի արձագանք չտա, հիմնվելով որ զբաղված է, ժամանակ չունի, կամ էլ ոչնչից տեղյակ չէ: Միթե սա է մեր Վիքիպեդիան, այն, ինչ ես 3,5 տարի առաջ միացա գործին և կատարեցի իմ համեստ ներդրումները, որպեսզի այն լինի հնարավորինս լավը: Ի՞նչու շարունակ ոչ մի ադմինից ես որևէ լուրջ քննարկում չեմ տեսնում: Իսկ հիմա ամեն ինչ հասել է պիկին: Ես էլի եմ ասում, ես կհասկանայի, որ 6AND5-ը Հայերեն Վիքպեդիա մուտք գործելուց հետո զբաղվեր կառուցողական աշխատանքով, բայց նա առաջին գործով այսպես ասած հրաժարվել է կեղծավոր մարդկանց շքանշաններից, իսկ հետո էլ իր մասնակցային էջում զետեղել է չօգտագործել արժեքազրկված ջան և հարգելի բառերը, ինչպես նաև ձևական բնույթի շքանաշաններ չնվիրել: Միթե սա վառ ապացույց չէ, թե ինչ է մասնակցի բուն նպատակը: Լիլիթ ու ERJANIK, ուզում եք ես այլևս երբևէ չխմբագրե՞մ: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:31, 22 Հունիսի 2015 (UTC)
Արման Մուսիկյան ջան դու կարդացիր ես ինչ եմ գրել, ես հենց նա եմ գրել ոոր 6AND5-ի պահվածքի համար սխալ է որ որ քո կամ մեկ այլ մասնակիցների գործունեության վրա արգելք դրվի, իսկ եթե ինքը շարունակի այն վարքը, որը հայերեն վիքիպեդիայի ակտիվ խմբագիրների համար կլինի վիրավորանք, պարզ է որ ըստ դրա քայլեր կձեռնարկվեն, ես ուղղակի խորհուրդ եմ տվել որ չվիրավորվես, այսքան բան, նորից եմ ասում քո կամ մյուսների գործունեությունը չպետք է սահմանափակիվի ըստ ինձ, ես առաջարկում եմ կոնկրետ իմ մասով մի վերջնագույն հնարավորություն տալ 6AND5-ի դրսևորելու իրեն խմբագիր, ու ըստ այդմ տեսնենք, թե չէ վիքիպեդիայից եթե ասենք դու կամ քո կարգի մեկ այլ մասնակից եթե պետք է հեռանա, ուրեմն այն մասնակիցները ում պատճառով դա տեղի կունենա, կամա թե ակամ կհասնեն իրենց նպատակին, եթե նոր բան չունես գրելու, մի գրի, խնդիր չի, տեսնենք ինչ կասեն մյուս ադմինները, երբ որ կասեն։ --ERJANIK (քննարկում) 13:42, 22 Հունիսի 2015 (UTC)
Կողքից մեկը կարդա՝ կմտածի մենք դահիճներ ենք, Երջանիկն էլ խաղաղության աղավնի: Երջանիկը այդպես էլ չպատասխանեց թե ինչու է ուզում այդ մասնակցի վերադարձը: Մասնակցի, որի ադմինության վերջին ամսում 4 հոգի ակտիվ խմբագիր բոյկոտ էր արել վիքին ու չէր խմբագրում: Որի հեռանալուց հետո վիքին հանգիստ շունչ քաշեց ու թեև եղան միջադեպեր, բայց դրանք բոլորն էլ լուծվեցին, որովհետև խաղաղ մթնոլորտ էր տիրում: Մասնակից, ով խոստանում է ադեկվատ վարք դրսևորել, մինչդեռ ընդամենը երկու օր առաջ է հանել վիրավորանքներով լեցուն իր մասնակցային էջը, որտեղ նա վիրավորում էր միանգամից 4 հոգու, սա էլ արդեն՝ գրեթե լրիվ ուրիշ 4 հոգու: Մասնակից, ով ասում է որ ներողություն է խնդրել 2 այլ մասնակցից, սակայն այդ 4 հոգուց կյանքում չի խնդրի: Խոստանում է... ու առհասարակ՝ քանի անգամ եմ տեսել, որ այդ մասնակիցը ինչ-որ բան է խոստանում՝ այլևս չխմբագրել Վիքիպեդիայում, առնվազն 5 անգամ, ռուվիքիում՝ 2 անգամ, քաղվածքում և այլուր: Էլ ինչքան եք ուզում լսեք, թե ինչեր է մասնակիցը խոստանում? Թե երկու օրում այդքան արագ փոխվեց? Թե դուք իրոք հավատում եք, որ ամեն ամիս՝ արդեն մոտ կես տարի, աջ ու ձախ բողոքում եք, ու այնքան եք բողոքում, որ 3000 կմ հասնում է, բողոք մի մարդուց, ում գալը այսչափ ցանկալի է? Մասնակից, ով պատրաստակամ է ուղղվելու, ու ասում է, որ մնացածներն էլ թող պատրաստ լինեն դա անել. կոնկրետ իմ մասով ասեմ, որ ես վիքիում թշնամիներ չունեմ, ու ում հետ էլ կոնֆլիկտ եղել է, տեսել եք, որ հարթվել է՝ հանուն վիքիի, ու արվել է ոչ թե ձևական, այլ անկեղծ սրտով: Նույնիսկ հասարակ բաներ չեն փոխվում, զուտ որպես հասարակ օրինակ թավատառը չդնելը, որ այդքան ասվեց: Ես ձեզանից գլուխ ընդհանրապես չեմ հանում, ու ասեմ, որ ես վիքին լքելու որևէ մտադրություն էլ չունեմ, եթե ժամանակին եղել են այդպիսի բաներ, ապա իմ իսկ թուլությունից, ու սա իմ վիքին է: Իմ վիքին է այնքանով, որքանով որ բոլորինը առանձին-առանձին ու միասին վերցրած՝ որպես ազատ հանրագիտարան, բոլորինը՝ այսինքն՝ խմբագրողներինն ու ընթերցողներինն առհասարակ, ու ամեն մարդ պետք է իր «իմության» արժեքը հասկանա, ու թույլ չտա որ այդ տարածք ներխուժեն այնպիսի մասնակիցներ, ովքեր լարում են առաջացնում: Իսկ սուր զգացողություն ունեցողների համար կա ռուվիքի՝ կարող եք գնալ՝ ազերիների հետ խմբագրեք, ոչ թե նոր մասնակիցներ բերեք այս դաշտ, տեղից էլ մեր մոտ ամենահասարակ խնդիրներն անլուծելի են: Ես կողմ եմ, որ մասնակիցը առհավետ արգելափակվի, որովհետև հանգիստ մթնոլորտ նա ոչ կարող է ստեղծել, ոչ էլ այդ ոլորտում խմբագրել--Հայկ (արաբագետ) 15:05, 22 Հունիսի 2015 (UTC)
Սա էլ, քիչ էր մնում մոռանայի, այդ որ տեսանկյունից էր վերցվել ինձ կամ մյուսներին տոպիկ բան դնելու հարցը? Ով պետք է իմ մասնակցային հաշվի մասին որոշումներ ընդունի? Ես շատ լավ գիտեմ թե ինչ է դա, բայց նույնիսկ ամենամինիմալ սահմանափակում իմ մասով չեմ հանդուրժի, քանի որ այս ամբողջ քաոսը ստեղծեց մի ադմին-մասնակից, ում էլ մեկ այլ ադմին միացավ, ու երկու հոգին որևէ կերպ ոչինչ չեն արտահայտում, ոչ ամենաակտիվ 20-30 հոգու շահերը, ոչ՝ 500 ակտիվ մասնակիցների, ոչ էլ՝ առավել ևս 41 000 գրանցված խմբագիրների (այս թվերն էլ նրանց համար, ովքեր ամեն պատեհ-անպատեհ առիթի օգտագործում են «վիքիհամայնք» բառը): Ինչ ասել է վիքիհամայնք? 3-4 մասնակից մշտապես խրված բոլոր հարցերի մեջ, որոնց ժամանակ առ ժամանակ միանում է լավագույն դեպքում ևս 3-4-ը? Ու ով է որոշողը, թե վիքիհամայնքի կարծիքը ոնց է ընթանալու? Վիքիհամայնք մենք դեռ չունենք, այլ ունենք անհատ խմբագիրներ, որոնց 1-2 տոկոսը կարող է իր կարծիքն արտահայտել այս կամ այն հարցի շուրջ, ու որքանով որ հայտնվում է մեկ մասնակցի՝ մեղմ որոշումը, և մյուսի անհասկանալի որոշումը, դրա դիմաց ես այստեղ տեսա 4 մասնակցի որոշումներ, ովքեր դեմ են, որ այդ մասնակիցն առհասարակ խմբագրի--Հայկ (արաբագետ) 15:11, 22 Հունիսի 2015 (UTC)
Հայկ, խորհուրդ կտամ լինել հարգալից ցանկացած ադմինի նկատմամբ։ Ադմինները պետք է որոշումներ կայացնեն քո մասնակցային հաշվի վերաբերյալ։ Սա ուղղակի հարցիդ պատասխան։ Իսկ ես որպես Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատոր, իրավունք ունեմ որոշում կայացնել այս կամ այն հարցում՝ ելնելով վիքիհամայնքի շահերից և հաշվի առնելով նրանց կարծիքը, և այս դեպքում էական չէ այդ համայնքը 2 մասնակցից է բաղկացած, թե 2 մլն․․․ --Լիլիթ (քննարկում) 16:01, 22 Հունիսի 2015 (UTC)
Լիլիթ, խորհուրդ կտամ այլևս երբեք չդիմել ինձ, եթե դու նկատել ես, վաղուց է արդեն որևէ առնչություն ունենալու ցանկություն չկա, ու դա բացահայտ ցույց եմ տալիս, որևէ քննարկման էջում մի նշիր ոչ ինձ ոչ իմ անունը, ինչպես տեսնում ես՝ ես ոչ քեզ եմ նշում, ոչ էլ քո մասին տողատակով խոսում: Եթե իմ մասնակցային հաշվի կամ խմբագրի՝ որպես մարդու հետ, առաջանան խնդիրներ, դիմիր այլ ադմինիստրատորի: Այնուամենայնիվ լինելով քաղաքավարի, պատասխանեմ գրածդ հարցին, ասեմ, որ իմ մասնակցային հաշվի վերաբերյալ որոշումը ես գիտեմ ով ունի իրավունք՝ կայացնելու որոշում: Իսկ հարցը եթե չնկատեցիր, հռետորական բնույթ ուներ, և վերաբերում էր տոպիկ բանի առաջարկին: Ադմին լինելը չարաշահել պետք չէ, դրոշակը ինչպես տրվում, այդպես էլ վերցվում է: Եվ նման զգուշավորության կոչեր անելով՝ հարգալից խոսելու մասնակիցների հետ, ցանկալի կլինի որ բոլորին անես, ովքեր հենց այս քննարկման մեջ արդեն իրենց դրսևորում են: Ու շատ ցանկալի կլիներ չպատասխանեիր այս նամակին, որովհետև միևնույնն է՝ չեմ անդրադառնալու: Հաջողություն--Հայկ (արաբագետ) 21:36, 22 Հունիսի 2015 (UTC)
Հարգելիս, ինձ որևէ մեկը չի կարող արգելել այստեղ դիմել որևէ մեկին, եթե չես ցանկանում, որ քեզ դիմեն, ապա դուրս արի վիքիպեդիայից․․․ Եվս մեկ խորհուրդ՝ տոնդ փոխիր ինձ հետ խոսելիս․․․--Լիլիթ (քննարկում) 21:57, 22 Հունիսի 2015 (UTC)


Հաշվի առնելով սա ([29] [30]) և սա՝ ես դեմ եմ 6AND5-ի առաջարկած առաջարկին: Ցավոք մնում է Պանդուխտի տարբերակը :( --ԱշոտՏՆՂքնն․ 16:15, 22 Հունիսի 2015 (UTC)

Անկեղծ ասած այդքան էլ զարմանալի չէ Աշոտի առաջարկը, քանի որ այսօր վիքիշքանշան է ստացել, բնականաբար պետք է առաջարկի անժամկետ արգելափակում պահանջի, հիմա ես ներքևում կներկայացնեմ իմ վերջին առաջարկը ու ինետից դուրս եմ գալիս...--6AND5 (քննարկում) 16:25, 22 Հունիսի 2015 (UTC)

Դուք անուղղելի եք, 6AND5: Սա զրպարտություն է մասնակցի հասցեին: --Արման Մուսիկյան (քննարկում) 17:09, 22 Հունիսի 2015 (UTC)

[31] :-)--ԱշոտՏՆՂքնն․ 17:39, 22 Հունիսի 2015 (UTC)
Հայկ, պարզ է որ դահիճ և այլն նման բաների ու բառերի կարիք չկա, ես իմ մասով ասել եմ, նորից կրկնում եմ իմ ձայնով կողմ եմ այդ մասնակցին ևս մեկ հնարավորություն տալ հաշվի առնելով մնացածը, եթե ինձանից բացի մյուս ադմիններև և/կամ մյուս ակտիվ ու փորձառու խմբագիրներդ դեմ են, թող արտահայտվեն, կարգելափակենք ըստ այդ ներկայացված փաստերի, այսքան բան։ --ERJANIK (քննարկում) 18:53, 22 Հունիսի 2015 (UTC)
Երջանիկ, էլ քանի հոգով պետք է արտահայտվեն դեմ, որ պարզ լինի? Արդեն 5-րդ մարդը գրեց, որ դեմ է, ու փաստեր էլ ամեն մեկը ներկայացրեց, քանի ձայն է քեզ անհրաժեշտ?--Հայկ (արաբագետ) 21:36, 22 Հունիսի 2015 (UTC)

Symbol declined.svg Դեմ- Ի դեպ, հարգելի 6AND5 ջան, երեկ մեդալ չեմ ստացել: Սա ուղղակի:
Ծանոթ լինելով՝ նախորդ ամիսներին ծավալված իրադարձություններին՝ կարող եմ ասել, որ որոշ ժամանակ Վիքիում հանգստություն էր,սկսել էինք ուրախանալ որոշակի հաջողություններով ու մի օր չգիտես որտեղից վերադառնում է հարգելի 6AND5-ը, ու սկսվում է նույն քաոսը: Հիմա մի հարց բոլորին. արժե՞ որ մենք անձնատուր լինենք այս մասնակցի սադրանքներին ու խառնվենք իրար: Պատասխանը ակնհայտ է՝ Ո՛Չ: Այս մասնակիցը նորից փորձում է ամեն ինչ տակնուվրա անել, ու կարծես նրա մոտ ստացվում է: Հարգելիներս, եկեք դրսևորենք ողջախոհություն ու ամեն մեկս անենք մեր գործը: Հայկ ջան, դրսևորի՛ր սառնասրտություն, պետք չէ, որ նյարդերդ տեղի տան, ու երբեմն-երբեմն ասես բաներ, որոնց համար հետագայում գուցե (գուցե) զղջաս կամ մտածես, որ թերևս մի քիչ շատ էր, ու նաև խնդրում եմ հարգանք միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ ադմինի նկատմամբ, որի ուսերին հսկայական աշխատանք է դրված, ու դա նա անում է պատվով ու պարտքի մեծ զգացումով: Չնսեմացնելով քո արժանիքները ևս՝ ուղղակի խնդրում եմ՝ եթե ուղղվել ես, դա քո պատիվն է, և պետք չէ աջ ու ձախ դրա մասին հիշատակել: Պետք չէ բոլորին պարտադրել, որ մասնակցեն կամ կարծիք արտահայտեն: Եթե տեսնեի բոլորիդ դեմ առ դեմ ու զրուցեի, գուցե ավելի շատ բաներ հնարավոր կլիներ փոխանցել, բայց այստեղ ուղղակի եկեք դատենք սառնասրտորեն ու գործենք ողջամտորեն: Արման ջան, հեռանալու մասին շուտ է խոսել, դեռ անելիքներ կան. մենք կանենք մեր բարի գործը, թող մնացածը նայեն ու ափսոսեն, որ ժամանակին տրված հնարավորությունները ճիշտ չօգտագործեցին: Խնդրում եմ՝ հանի՛ր այդպիսի մտքեր գլխիցդ, ԴՈՒ մեզ ՊԵՏՔ ԵՍ և ընդհանրապես, այստեղ պետք են մարդիկ, որոնք ցավում են Վիքիում գրված ամեն մի բայթի համար: Վերջում խոսքս ուղղում եմ Երջանիկին. ժողովրդավարությունը լավ բան է ու քարոզվում է ամբողջ աշխարհում, սակայն մարդիկ դա գնահատել չգիտեն, ուստի խնդրում եմ այս պարագայում լինել ավելի կոշտ ու լուծել այս Գորդյան հանգույցը, քանի որ օր օրի ավելի է սեղմվում ու խեղդում բոլորիս: Եվս մեկ անգամ խնդրում եմ (հարգելինե՛րս, անկեղծ խնդրանք է)՝ լինենք ողջամիտ: Պետք չէ տուրք տալ սադրանքներին, դավերին, որոգայթներին, որովհետև մենք ոչինչ չունենք կիսելու, ունենք մի ընդհանուր գաղափար, որի համար էլ այստեղ ենք: Լավագույնի սպասումով և ակնկալիքներով՝ --Արամ Սողոմոնյան (քննարկում) 23:15, 22 Հունիսի 2015 (UTC)

Հարցեր ուղղված Լիլիթին[խմբագրել կոդը]

Հարգելի Լիլիթ, կարող եք բացատրել թե ինչու եք ուզում լսել մի այնպիսի անձի, որը վերջերս է մտել նախագիծ ERJANIK մասնակցի թեթև ձեռքով և ոչ միայն բոլոր հնարավոր վիքիհարթակներից վարքաբեկել է Հայերեն Վիքիպեդիային և նրա համայնքին, այդ թվում և ձեզ, իսկ Հայերեն Վիքիպեդիա վերադառնալուց հետո արել է հետևյալը.

  1. Առաջին իսկ քայլով շքանշանների էջերում մեկնաբանություններ է թողել (աննախադեպ բան, որը երբևէ չի եղել հայերեն Վիքիպեդիայում) և այսպիսով հրաժարվել է Կեղծավոր մարդկանց շքանշաններից: Ու հավելեմ, ըստ նույն 6AND5-ի դա այն մարդիկ են, ովքեր իրեն զրկել են ադմինական դրոշակից:
  2. Մասնկիցը իր մասնակցային էջում Կեղծավոր մարդկանցին շքանշանների հրաժարվել է համարում է տաքացած քայլ: Այդ երբ է տաքացած լինելը եղել արդարացում:
  3. Մասնակիցը իր մասնակցային էջում գրել է. չօգտագործել արժեքազրկված ջան և հարգելի բառերը
  4. Մասնակիցը քննարկման մեջ ԱշոտՏՆՂ-ի դեմ լինելը մեկնաբանել է Անկեղծ ասած այդքան էլ զարմանալի չէ Աշոտի առաջարկը, քանի որ այսօր վիքիշքանշան է ստացել, բնականաբար պետք է առաջարկի անժամկետ արգելափակում պահանջի...: Ի դեպ բոլորին էլ հայտնի է, որ Աշոտը այն մասնակիցը չէ, որի արդար որոշումների վրա կարող է ինչ-որ շքանշան ազդել:

Այսքանը կարճում եմ բավարար է, որ հասկանաս, թե ինչ է ուզում մասնակիցը: Եվ բացի խնդրում եմ լինել անկողմնակալ: Դուք ամեն կերպ պաշտպանում եք 6AND5-ին իսկ Հայկին գրում եք, թե Ադմինները պետք է որոշումներ կայացնեն քո մասնակցային հաշվի վերաբերյալ: Այսինքն այսպես ասած հարգելի Լիլիթ, դուք նախընտրում եք 6AND5-ի ասածի նման ինչ-որ տոպիկի մեջ դնել հետևյալ մասնակիցներին`

Միթե սա է ձեր ադմինական դիրքորոշումը հարգելի Լիլիթ: Հայերեն Վիքիպեդիայից վանել կամ 2 տարի ինչ-որ սահմանափակումների մեջ դնել այնպիսի մասնակիցները, ով երկար տարիներ ի վեր անշահախնդիր, իրենց աշխատանքից ու դասերից դուրս իրենց ժամանակը, ռեսուրսները և գումարը տրամադրել են հօգուտ Հայերեն Վիքիպեդիայի զարգացման և բարելավման: Հայերեն Վիքիպեդիայում կա մի ընդհանուր գաղափար, դա մայրենի Հայերենով կոնտեքստների ստեղծումն ու զարգացումն է: Ամեն տեսակ քայլ, որը նպաստում է Հայերեն Վիքիպեդիայում քաոսի առաջացմանը, դա համարում եմ սխալ քայլ, ոչ ողջամիտ քայլ, որն ուղղված է Հայերեն Վիքիպեդայի առաջընթացը կանգնեցնելու դեմ: Ինչպես ես ձեզ ցույց տվեցի, 6AND5-ը իր վարքը չի փոխել անգամ իրենց այդ հնարավորությունը ընձեռնելուց հետո: Եվ ևս բոլոր մասնակիցների համար շեշտում եմ, որ ես` Արման Մուսիկյանս, որևէ շահ չեմ հետապնդում Հայերեն Վիքիպեդիայում: Ինձ պետք չեն Գրանտներ, որևէ այլ ֆինանսավորում, որպեսզի ես զբաղվեմ իմ վիքիգործունեությամբ (Սա ուղղակի ի գիտություն մասնակիցներ Vadgt-ի և 6AND5-ի ի դեմս սրա և կոնկրետ իմ և Վիքիհամայնքի դեմ ուղղված բազմաթիվ զրպարտությունների): Ես ինքս հարկ եղած դեպքում ծախսել եմ և էլի պատրաստ եմ մի քանի տասնյակ հազար դրամ տրամադրել անհրաժեշտ գրականություն, տեխնիկա գնելու և ճանապարահածախս հոգալու համար: Հայերեն Վիքիպեդիան ես համարում եմ մի հարթակ, որտեղ կարելի է զարգացնել, պահել ու պահպանել Հայերենը, Հայոց պատմությունն ու մշակույթը, ինչը ի դեպ արել են և երկար տարիներ ի վեր անում են վերը նշված մասնակիցներից 3-ը (ես, Հայկը և Պանդուխտը): Դավիթն էլ մեր ամենահին մասնակիցներից է ու չեմ կարող չանրադառնամ նախագծի համար նրա անփոխարինելի լինելու համար: Դավիթը ոչ միայն ահագին զարգացրել է կենսաբանությունը, այլ միշտ պատրաստակամ է եղել օգնելու ինձ և շատ մասնակիցների կենսաբանության տերմինալոգիայի հայերեն անվանումները ճշտելու հարցում: Դավիթն էլ իր աշխատանաքից և դասերից հետո ժամանակ է հատկացրել, որպեսզի ճշգրտի և ուղղի Վիքիընդլայնում նախագծում Գերմանային բնակավայրերի անվանումները: Լիլիթ ջան, քեզանից ակնկալում եմ անկողմնակալ որոշում բոլոր մասնակիցների նկատմամբ: Սա է ադմինական ճիշտ դիրքորոշումը: --Արման Մուսիկյան (քննարկում) 04:46, 23 Հունիսի 2015 (UTC)

Արման, նորից ուշադիր կարդա Հայկի գրածն ու իմ գրածը և կհասկանաս։ Մասնակիցն ասում է, ով իրավունք ունի որոշումներ կայացնել իմ մասնակցային հաշվի վերաբերյալ, ես էլ պատասխանում եմ՝ ով։ Եվ ամոթ քեզ, եթե կարծում ես, որ գրանտների պատճառով եմ վիքիում։ Ես վիքիում սկսել եմ խմբագրել շատ-շատ առաջ, նախքան կազմակերպությունը կստեղծվեր, ինչպես նաև իմ աշխատանքի հետ համատեղելով մի շարք դպրոցներում վորքշոփեր եմ վարել ու ներգրավել աշակերտների, ում գրած հոդվածների վրա այդքան ուրախանում եք․․․ Եվ երկրորդ ի՞նչ կապ ունի կազմակերպությունը վիքիում ադմին լինելու կամ խմբագրել/չխմբագրելու հետ, կներես, բայց ես քեզ նման չեմ, որ եթե ինչ-որ բան լինի, աջուձախ բողոքեմ ինչ-որ մեկից, կարծում եմ հասկացար, թե ինչն ի նկատի ունեմ․․․ Ու թե ես որքան գումար եմ ծախսել, որ վորքշոփերի եմ գնացել կամ ինչ գրքեր, հանրագիտարաններ եմ գնել, որտեղից հոդվածներ են գրվել, կրկին չեմ պատրաստվում որևէ մեկի երեսով տալ, քանի որ դա ինչ-որ մեկի համար չեմ արել, այլ վիքիի։ Մի բան էլ հենց այդ իմ գրած գրանտների շնորհիվ է, որ այժմ մոտ 100 երեխա ճամբարում 14 օր խմբագրում է՝ հարստացնելով մեր վիքիպեդիան (ևս 100-ն էլ խմբագրելու են)։ Այդ գումարներն ինձ համար չեն հարգելիս ու շատ ափսոս, որ լինելով կազմակերպության հիմնադիր անդամ, ընդհանրապես գլուխ չես հանում կազմակերպության գործերից․․․ Արեք, ինչ ուզում եք, բավական է արդեն։ Հենց մի բան է լինում բոլոր տղամարդիկդ լռում եք, դրա համար էլ այս օրին ենք հասել։ Լինելով միակ աղջիկը ձեր մեջ՝ առավոտից իրիկուն փորձում եմ ձեր ներքին վիքիհարաբերությունները հանդարտացնել, քանի որ ձեզնից շատերը շատ կներեք կամ չափազանց տաքարյուն են կամ էլ որևէ քննարկման չեն մասնակցում․․․ Եվ սա այս դեպքին չի վերաբերվում միայն։ Մի բան էլ վստահեցնեմ՝ այս ամենը որևէ կերպ չի ազդում և չի էլ կարող ազդել կազմակերպության ֆինանսավորման վրա, քանի որ ինքս հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում և թե ինչ եմ անում, իսկ արդյունքներն ավելի քան ակնհայտ են։ Իմ տեսակետը գիտեք, ես այլևս չեմ պատրաստվում մասնակցել այս քննարկումներին, քանի որ այժմ լինելով ճամբարում, հարգելի Արման, ինչպես դու ես սիրում ասել, ընդհանրապես ազատ ժամանակ չեմ ունենում և միայն փոքր ընդմիջումներին հանգստանալու փոխարեն, գալիս եմ տեսնեմ, թե ինչ է կատարվում վիքիում․․․ Ավելի լավ է ինձ հետ այսքան ժամանակ ծախսելու փոխարեն գնաս և մյուս ադմիններին «համոզես», որ չլռեն և մասնակցեն քննարկումներին։ Եվ վերջում, եթե այդքան դժգոհ ես իմ վիքիգործունեությունից, կաող ես բացել ադմինի դրոշակից զրկելու հայտ, ինչպես նաև դիմես կազմակերպությանը՝ ինձ խորհրդի անդամներից հանելու համար։ Ինձ համար լրիվ մեկ է․․․ --Լիլիթ (քննարկում) 05:17, 23 Հունիսի 2015 (UTC)
Հարգելի Լիլիթ ջան, նախ ասեմ, որ ես խոսել եմ իմ մասին, և ոչ մեկին չեմ շեշտել: Երկրորդ, եթե Գրանտ էլ ես վերցրել, լավ ես արել: Լիլիթ ջան, ճիշտ է, գործող ադմին աղջիկներից դու միակն ես: Հարգում եմ քեզ և քո աշխատանքը: Բայց ինչ-որ տոպիկի մեջ դնել իմ և 3 այլ մասնակցի, ով լուրջ ներդրում ունի, մի՞թե խելամիտ արարք է:--Արման Մուսիկյան (քննարկում) 05:33, 23 Հունիսի 2015 (UTC)

Սա արդեն համբերության վերջին կաթիլն էր, թող համարվի վիքիէթիկետի խախտում, բայց պիտի ասեմ, որ ժամանակն է գրողի ծոցն ուղարկել այս ամենը ու լուրջ գործերով զբաղվել: Երջանիկ, Ջեօ, Բեքո, վերջ տվեք այս ամենին: Բավական է, երկու օր է այդ մարդը Վիքիում է, ու տեսեք ինչեր անում, ցեցի պես ավիրում է ամեն բան: Ի սեր Աստծո, կանգնեցրեք այդ չարիքին: Արգելափակեք ու իր շքախմբով դուրս շպրտեք այստեղից: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 05:32, 23 Հունիսի 2015 (UTC)

Ես չեմ հասկանում այս քննարկման իմաստը, մենք ունենք կանոն, եթե ադմինները գտնում են որ խախտվել է, իրավունք ունեն արգելափակման, ինչ կարիք կա երկար բարակ քննարկումների ու իրավիճակի թեժացման, ափսոս չի՞ Ձեր ու մեր ժամանակը: Մի վերածեք իմ սիրելի վիքիպեդիան մանկապարտեզի:--Սամվել (քննարկում) 06:30, 23 Հունիսի 2015 (UTC)
Արամ ջան, շնորհակալություն քո հոգածության և կարծիքի արտահայտման համար, ինչպես տեսնում ես, շատ կարևոր էր: Նախ հարաբերությունների պահով, կուզենայի շեշտել, որ այդպիսի ընկերական նախանձելի (լավ իմաստով) հարաբերություններ, ինչպիսիք ունեցել ենք ես ու Լիլիթը, դժվար թե ինչ-որ այլ մասնակիցներ ունեցած լինեն այս նախագծի շրջանակներում, ու այդ հարաբերությունները երկար ժամանակ չկան ու չեն էլ լինի հենց այս մասնակցի պատճառով: Մեր հարաբերությունները միակը չէին, որ այս պատճառով տուժել են: Այդուհանդերձ, շատ կցանկանայի, որ նշես գոնե մեկ բառ, որով ես վիրավորել եմ Լիլիթին: Նա նշում է՝ Հայկ, խորհուրդ կտամ... ես էլ գրում եմ՝ Լիլիթ, խորհուրդ կտամ...: Եթե ինձ նա վատ տոն է տեսնում, ուրեմն ինքը վատ է դիմում ի սկզբանե: Որ նշում եմ՝ բացահայտ ցույց եմ տալիս, էլի ոչ մի վատ մտադրություն չկա, այո, բացահայտ ուղղակի չեմ դիմում իրեն և չեմ շոշափում իր անունը ու ոչ էլ տողատակեր և վերջ: Եթե գրում եմ՝ խնդիր առաջանա ու դիմիր այլ ադմինիստրատորի, դա արդեն կոնֆլիկտից խուսափում է նշանակում, որը նախաձեռնում եմ ես: Իսկ զգուշավորության կոչերի պահը, դարձյալ, ոչ մի էթիկետի ու տոնի խախտում չկա, որովհետև խնդրահարույց մասնակիցը գրում է՝ Աշոտը շքանշան ստացավ, դրա համար այսպես է իրեն պահում, ու դա որևէ արձագանքի չարժանացավ, իսկ իմ գրածը, որում ես ոչ մի խախտում չտեսա, զգուշացման է տանում: Ու ով-ով, Լիլիթը, հիանալի ճանաչելով ինձ, շատ լավ գիտի, որ եթե ես ի նկատի ունենայի վատ բան, ես այսքան երկար-բարակ չէի խոսի ու չէի անդրադառնա այսքան մանրամասն: Ինչ վերաբերում է Արմանի գրածին, էլի լավ ճանաչելով, մենք բոլորս էլ գիտենք, որ մինչև Արմանին հունից չհանես, ոչ մի վատ բան հենց այնպես չի անի: Տվյալ պարագայում՝ Լիլիթը Արմանին ոչ մի վիրավորանք չէր արել, ու Արմանը ինչ որ գրել է, ես գրեթե համոզված եմ, որ որևէ առնչություն չունի Լիլիթի անձնական որակների հետ: Գրանտների պահով էլ նույնը կարող եմ վստահ ասել, ու ոչ ոք Լիլիթի արածները երբեք չի ուրացել: Նույնքան և հարգանքի է արժանի, և ուրացման ոչ ենթակա՝ ինտելեկտուալ ռենեսանս հիմնադրամը, որը կազմակերպեց մեկ հայ մեկ հոդվածը, նախորդ՝ 2014 թվականի վիքիճամբարը, վերջին վիքիկոնֆերանսը, և այլն: Ու եթե Լիլիթը երեխաների հետ աշխատել է, դա նույնքան գովելի է, որքան վերոնշյալ հիմնադրամի՝ երեք ակումբների ստեղծումը Երևանից դուրս, և բարի քայլերի շարքը չշարունակեմ, ու էլի եմ ասում, ոչ ոք դա չի մոռանում: Ամենքս մեր ցանկության ու հնարավորության չափով անում ենք մեր անելիքը: Իսկ այ ինչ վերաբերում է ադմիններին, էլի մանրամասնությունը չէր խանգարի, լավ գիտենք, որ երեք ադմին առհասարակ շատ վաղուց չեն հետևում ոչնչի (Vacio, Chaojoker, Xelgen)՝ քննարկման ոչ ենթակա պատճառներով, 23artashes-ը բավական լուրջ խնդիր ունի հիմա, ու Աստված տա այդ խնդրի շուտափույթ լուծում, ու հիմա այդ մարդու ուղեղը նման բաներով զբաղվելու ոչ ժամանակ ունի, ոչ ցանկություն: Այ ինչ վերավերում է մնացած ադմիններին, պարզ երևում է երեք հոգու ակտիվ վարքը և կարծիքի արտահայտումը, իսկ Ջեոն ու Բեքոն նույնքան հետևում են նախագծին ու քննարկմանը, որքան և Լիլիթը: Եվ եթե, ուրախությամբ շեշտեմ, որ Ջեոն բավական ակտիվ անդրադառնում է քննարկումներին ու հայտնում իր կարծիքը, լինելով զբաղված ճամբարով նույնքան, որքան Լիլիթը, ապա դրա հնարավորությունը ունի նաև Բեքոն, ով ամիսներ շարունակ որևէ մասնակցություն չի ուզում ունենալ քննարկումներին: Սա ուղղակի, обзор: Եվ վերջինը, որ վերաբերում է ժամանակ ունենալուն: Ու սա էլի առանց որևէ տողատակի, ես շատ լավ գիտեմ թե ինչ է նշանակում ճամբարով զբաղվելը, ինքս անցած տարի արել եմ դա, արել եմ հազիվ հինգ տոկոսով, կամ շատ ավելի քիչ, ու ես պատկերացնում եմ հիմա Լիլիթի ու Դավիթի զբաղվածությունը: Իմ պահով միայն կարող եմ ասել այն, որ վերջին մի ամիսը՝ կապված ուսման/բանակի հետ լուրջ խնդիրներ լուծելու պահեր կային, մանավանդ վերջին մի քանի օրը, ու բարեբախտաբար ամեն ինչ լավ ավարտվեց: Դրա համար էլ հազիվ 7-8 ժամ տարբերությամբ հասցնում էի հետևել կարևորագույն քննարկումներին և վերջ, ու որոշ դեպքերում պատասխաններս ու կարծիքներս արդեն ուշացած էին լինում: Երջանիկին էլ կուզենայի ասել, երբ մարդիկ գրում են անժամկետ, դա չի նշանակում 3 ամսով, ուրեմն եթե դա չանես դու, ադմիններից որևէ մեկը դա փոխի դա, ու դա չի դիտվի որպես ադմինական պատերազմ: Ուստի՝ քո ներողությունը ներքևում, իր ուժը կորցնում է, քանի որ ինքդ ստեղծում ես խնդիր, ստեղծում երկու անգամ՝ իրար հետևից, ու էլի մեզ կանգնեցնում կոտրած տաշտակի առաջ: Ես վստահ եմ, որ մարդիկ որ նշել են անժամկետ, ցանկություն չունեն երեք ամիս հետո նույն քննարկումը վերաբացել, զզվեցինք արդեն իսկականից: Հաջողություն բոլորին, կարծում եմ՝ բոլոր հարցերին պատասխանեցի, ու էլի, եթե անդրադառնամ, ապա էլի 7-8 ժամ հետո՝ լավագույն դեպքում: Շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 07:13, 23 Հունիսի 2015 (UTC)
Նախ նշեմ, որ Գրանտների պահը զուտ նշել եմ իմ պահով և ամենաշատը հենց նույն 6AND5-ի համար: Ինքը բոլոր հարթակներում բարձրաձայնել է, որ ես և Վիքիմեդիա Հայաստանից շատերը Հայերեն Վիքիպեդիայում շահ և եկամուտ ենք հետապնդում և անգամ: Լիլիթ ջան ու ես անձնապես քեզ ի նկատի չէի էլ կարող ունենայի, քանի որ դու քո անունից գրանտ չես վրեցրել: Ինչպես նշեց հարգելի Լիլիթը, ես ինքս միայն եղել եմ Վիքիմեդիա Հայաստանի հիմնադիր անդամներից մեկը, այսինքն այն մի քանի ստորագրողներից մեկն եմ եղել ում շնորհիվ հիմա գոյություն ունի այդ Հրաշք կառույցը, որի ողջ աշխատանքը չի կարելի չնկատել: Վիքիմեդիա Արմենիայի շնորհիվ մենք հիմա այն աստիճան ակտիվություն ունենք Վիքիում, որ ես չեմ հասցնում հետևել ու գնահատել բոլոր մասնակիցներին, իսկ մասնակիցներն էլ այնքան ակտիվ են, որ պարտաստ եմ 1 օրում մինչև 200-300 հոդված գրել, միայն թե ռեսուրս տրամադրեք: Տիկին Սուսաննա ջան, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ և անչափ բարձր եմ գնահատում ձեր ներդրումը Հայերեն Վիքիպեդիայի զարգացման գործում: Դա ոչ-ոք չնկատել չի կարող: Ես անչափ հպարտ եմ, որ Հայաստանում կան ձեր նման անձնվեր մարդիկ, ովքեր գերխնդիր են համարում Հայերեն Վիքիպեդիայի զարգացումը անգամ արևմտահայերենով: 6AND5-ը այն մասնակիցներից է, ով ընդունակ է վեճերի մեջ քաշել նախագծում ամենաակտիվ մասնակիցներին` ինձ, Լիլիթին, Երջանիկին, Հայկին, Պանդուխտին և այլոց: Դա նրանից է, որ վերոնշյալ մասնակիցները նախագծում ամենաակտիվներն են ու միշտ հետևում են անցուդարձին: Իսկ այս մասնակիցներից յուրաքանչյուրի ներդրումների դադարեցումը էական ձևով կազդի նախագծի դինամիկ զարգացման տեմպերի վրա: Մենք դեռ շատ անելիք ունենք Հայերեն Վիքիպեդիայում և մեր նախագծում կոնֆլիկտային իրավիճակ ստեղծող մասնակիցների առկայությունը խիստ անցանկալի է: Մի երկու տարի առաջ էլ Դավիթ անունով մի մասնկից կար, եթե հիշում եք: Նա մի տարի տեռորի մեջ պահեց հայերեն Վիքիպեդիան, անգամ քոմմոնսից Հայերեն պատկերներ բացահայտ ջնջելով իր հունարեն անվանում մեկ այլ հաշվի միջոցով: Ես չեմ ուզում որ նույնը մենք նորից ունենանք ու բոլորիս ուշադրությունը կենտրոնացնենք նմանատիպ մասնակիցների վրա: --Արման Մուսիկյան (քննարկում) 07:38, 23 Հունիսի 2015 (UTC)

Ինչևէ, սա այն դեպքերից է, երբ ինչ որ կերպ կարգուկանոնի հաղթանակ ես տեսնում: Հաճելի է: Հարգելի վիքիհամայնք, բոլորիցդ խորին շնորհակալություն: Բոլորին մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ, իսկ քեզ, Հայկ ջան, մաղթում եմ բոլոր խնդիրներիդ շուտափույթ լուծում և ակտիվ խմբագրումներ մեր Վիքիում: Ի՜ գործ: Լիլիթ ջան, քեզ էլ բարի ճամբարում: Բոլորիս բարի օր: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 11:17, 23 Հունիսի 2015 (UTC)

Կներեք (քանի դեռ ադմին եմ), որ առանց քննարկմանը մասնակցելու, որոշում կայացրեցի։ 6AND5֊ը երկարատև ապակառուցողական ակտիվություն է ցուցաբերում և շարունակաբար վիրավորում է այլ մասնակիցների։ Նման դեպքում անժամկետ արգելափակումը տրամաբանական է (ավելի կարճ ժամկետներով մասնակիցը արդեն քանիցս արգելափակվել է, հետևաբար իր վարմունքը փոխելու հնարավորություն ունեցել է)։ Կարծում եմ արգելափակումը կարելի է վերանայել, եթե լուրջ հավաստիացումներ լինեն 6AND5֊ի կողմից, որ նա փոխվել է, և որոշել է խստորեն հետևել վիքիպեդիայի վարքի կանոնակարգերին (ըստ որում, այդ դեպքում կարելի է դիտարկել նաև նրա ակտիվությունը մյուս նախագծերում)։ --vacio 23:44, 26 Հունիսի 2015 (UTC) Չեղարկեցի արգելափակումը և վերականգնեցի Երջանիկի արգելափակումը, թող խնդրով զբաղվող ադմինները որոշում կայացնեն։ --vacio 00:10, 28 Հունիսի 2015 (UTC)

Վիքիքաոսի դադար մինչև քննարկման ավարտը[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակիցներն և ադմիններ, ես հարկ եմ գտնում արգելափակել մասնակից 6AND5, մինչև համայնքը որոշում կընդունի, թե մասնակիցը պետք է արգելափակված լինի, թե ոչ: Մասնակիցն ակտիվացել է Վիքիպեդիայում Երջանիկի կողմից, բայց դա չէ հարցը, այլ այն որ նա նախագիծ մտնելով 3 օրում ողջ նախագիծը հանեց օդի մեջ, ստեղծեծ քաոս և լարվածություն: Կհասկանայի, որ գար ու հանգիստ խմբագրեր, ինչպես նախկինում էր, այլ ոչ թե առաջին գործով սկսեր շքանշաններում մեկնաբանություններ գրել: Զուտ իմ կարծիքով 6AND5 մասնակցի նման անձինք պետք չեն Հայերեն Վիքիպեդիային: Նա միայն քաոս և լարվածություն է սարքում և շարունական վեճեր է հրահրում: Հարգանքներով, --Արման Մուսիկյան (քննարկում) 10:26, 22 Հունիսի 2015 (UTC)

Առաջարկ[խմբագրել կոդը]

Ես առաջարկում եմ վերջին տարբերակը, ես մինչև Նոր Տարի պարտավորվում եմ որևէ քննարկման չմասնակցել, առհասարակ որևէ քննարկման, միայն ոչ վիճարկելի խմբագրություններ կանեմ հոդվածներում և կաղապարներում, այլ հարթակներից կրկին պարտավորվում եմ որևէ քննարկման կապված հայերեն Վիքիպեդիայի հետ չմասնակցել: Խնդրում եմ նաև վերոնշյալ 4 մասնակիցները այլ հարթակներում նույնպես ինձ հետ կապված քննարկումներում չմասնակցեն: Իսկ այստեղից, արգելափակումների լոգից թաքցնել վերջին արգելափակման հետ կապված գործողությունները, ինչպես նաև ջնջել Պանդուխտի ստեղծած քաղվածքների ցանկը և միայն լինքերը այս էջում տեղադրել, ցանկացողները կարող են մտնել և կարդալ օրիգինալ տեքստը հենց քննարկման էջերում կարդալ, իսկ ինչու վերևում ասել եմ դա վիքիիրավաչափ չի՝ այդպիս քաղվածքներ կամ կաղապարներ ստեղծել: Հիշեցնեմ նաև, որ սա մթնոլորտը խաղաղացնելու վերջին տարբերակն է, ինձ այստեղ անժամկետ արգելափակելով և միակ մեղավոր ճանաչելով հարցը չի փակվի: Իմ առաջարկը բխում է հենց նրանից, որ ես իրականում եմ ցանկանում եմ ամենայն բարիք Վիքիպեդիային....--6AND5 (քննարկում) 16:37, 22 Հունիսի 2015 (UTC)

  • Լավ է մտածված, բայց առաջին հերթին դուք պետք է պատասխանատվության ենթարկվեք վերոնշյալ խախտումների համար:--֎ Պանդուխտ 21:41, 22 Հունիսի 2015 (UTC)
ես առանց վիքիպեդիայի ակտիվ խմբագիրների հետ համագործակցելու արգելափակումից հանել էի 6AND5-ին, դա փաստորեն մեծամասնության կարծիքով ճիշտ չէր, ինչևէ նրան նորից արգելափակել եմ, վիքիհամայնքի մեծամասնության ձայներով միայն ով կգտնի ճիշտ թող հանի արգելափակումը, տեսնում եմ որ այս ամենը վեճի առիթ տվեց, փաստորեն առանց այն էլ բորբոքված բայց փաստորեն չարտահայտված մարդկային զգացմունքներ, ես դա համարել եմ ճիշտ նրան արգելափակումից հանելը, ով ոնց ուզում է ընդունի, բայց տեսնելով իրավիճակը ներողություն եմ խնդրում բոլորից ում որ իմ քայլով ակամա (ոչ թե կամա) նեղացրեցի կամ կամ ..., ցավոք հետևանքտ լավ չեղավ, առաջարկում եմ մեկս մեկին ներենք մեր մեջ ու շարունակենք համագործակցել, ոչ ոք թո ոչ ոքի չմեղադրի, եթե դա կթեթևացնի լարվածությունը, ապա իմ արածից էլ շատ պատրաստ եմ վերցնել իմ վրա կատարվածի բարդությունը, խնդրում են ներեք ինձ եթե իմ քայլերը Ձեզանից շատերի վիքի-մտածելակերպի մեջ չտեղավորվեց կամ չէր բռնում, Լիլիթ, Արման, Արամ, Պանդուխտ, Հայկ, Աշոտ, Ջեո, Դավիթ, նաև 6AND5, կներեք որ իմ քայլով չասեմ ստեղծեցի այսքանը, բայց այդ քայլով սկսվեց այս ամենը, այս պահին իմ անձնական ճիշտը ես ներքև եմ դասում վիքի-ընկերությունից, շատ չեմ ուզում գրել։ --ERJANIK (քննարկում) 06:11, 23 Հունիսի 2015 (UTC)
  • ERJANIK ջան, դու լավ մարդ ես, բայց մի նրբություն կա, որ մեծամասնությունը, այդ թվում նաև դու հաշվի չեք առնում: Մենք՝ հայերս, սովորել ենք շարժվենք զգացմունքներով, էմոցիաներով, պահի ազդեցության տակ և դրա պատճառով և՛ Վիքիպեդիայում, և՛ պատուհանից դուրս հիմա այս վիճակն է: Եթե յուրաքանչյուրս շարժվենք կանոնների և օրենքների համաձայն, ապա մեր հետևից հասնող չի լինի: Բայց, ցավոք, մեր ազգի մեծամասնությունը սեփական պատմությունից դեռ դասեր չի քաղել: --֎ Պանդուխտ 07:03, 23 Հունիսի 2015 (UTC)
  • Շատ տարօրինակ քննարկումներ են՝ ադմինները իրենց կյանք են պատմում, թեկուզ կանոնակարգերից հղումներ մեջ բերեն, ոմանք էլ զահլա չունեն, առանց քննարկելու արգելափակում են անժամկետ։ Մասնակիցներն էլ մի բարի պտուղ չեն՝ հարմար առիթ են գտել մաղձը թափելու։ Ամոթալի քննարկում է, շատ տխուր տպավորություն է թողնում։ Ճիշտ կլինի համաձայնել 6AND5ի առաջարկին։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 07:33, 27 Հունիսի 2015 (UTC)
  • Նախկան որևէ կարծիք հայտնելը Վահրամ Մխիթարեան խնդրում եմ ուսումնասիրեք 6AND5 մասնակցի վարքը: Միթե ձեր կարծիքո՞վ նորմալ է, որ մասնակիցը Արամին անվաբել է hերթական բորենի, այն էլ իրեն արգելափալուց հետո: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:37, 27 Հունիսի 2015 (UTC)

Vadgt և 6AND5[խմբագրել կոդը]

Հարգելի համայնք, գիտեմ, որ ինչպես ինձ, այդպես էլ շատ մասնակիցներ հոգնել են անընդհատ անդրադառնալ այս մասնակիցներին, բայց խնդրում եմ ուշադրություն դարձնել New administrator in hywiki, after 12 days քննարկմանը Մետայում: Vadgt մասնակիցը այստեղ հիշատակել է Պանդուխտին, Երջանիկին, Դավիթ Սարոյանին, Բեքոյին: Կարծում եմ այն ուշադրության արժանի է: --Արման Մուսիկյան (քննարկում) 06:06, 28 Հունիսի 2015 (UTC)

կոնկրետ ինձ համար այդքան շատ էական չի, մերսի Արման ջան, Vadgt-ը մի քանի տասնյակ անգամ տարբեր հարցերի հետ կապված մեծ կամ փոքր զգուշացումներ, խնդրանքներ է ստացել, հորդորներ, արգելափակումներ էլ չեմ հիշում երևի թե։ --ERJANIK (քննարկում) 18:41, 28 Հունիսի 2015 (UTC)

Հարգելի ադմիններ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել սրա վրա: Ի՞նչ անել, ու՞ր դիմել:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 20:09, 2 Հուլիսի 2015 (UTC)

Արամ ջան, ես արդեն դիմել եմ [32]: Իսկ լրացուցիչ ինֆորմացիան կարող ես ձեռք բերել այստեղ՝ ներդրումները մեթայում, ներդրումները վիքիքաղվածքում: Նույն տրամաբանությամբ կարող ես նայել Vagdt մասնակցինը՝ անունը փոխելով: Եվ մի հավելում, չմոռանաս նայել քննարկման ու մասնակցային էջերը՝ վիքինախագծերում, բազմաթիվ հետաքրքիր բաներ կտեսնես՝ սպառնալիքներից մինչև վիրավորանքներ: Հա, ու մենք ազգովի մինչև հուլիսի 5-ը (կամ հուլիսի 6-ը) ժամկետ ունենք, թե չէ ավելի վատ է լինելու մեզ բոլորիս համար (սա էլ ցինիզմի գագաթնակետը):--Հայկ (արաբագետ) 20:18, 2 Հուլիսի 2015 (UTC)
Հայկ ջան, միայն մի խնդրանք. չվերադարձնենք նախկինը: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 20:59, 2 Հուլիսի 2015 (UTC)
Արամ ջան, լավ չհասկացա, ինչ է նախկինը, և ինչ է նշանակում վերադարձնել այն կամ ոչ--Հայկ (արաբագետ) 23:50, 2 Հուլիսի 2015 (UTC)
Հայկ ջան, նախկին մթնոլորտը, խոսակցությունները: Առանց այն էլ այս փոքրիկ համայնքը կարող է ավելի փոքրանալ (ու փոքրանում է): Կոնֆլիկտը մարդկանց աշխատանքից շեղում է: Փակի՛ր այդ թեմաները, այդ մասնակիցն ինչքան ուզում է թող պատեպատ խփվի, կարևորը այստեղ ամեն ինչ կարգին լինի: Արի չմանրանամ, դու էլ գիտես՝ ինչը ինչպես:
Հ՚.Գ.Առաջին գրառմանս ժամանակ հիշեցի էջը և փոշմանեցի: Արհամարհանքն ամենալավ զենքն է:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 23:58, 2 Հուլիսի 2015 (UTC)
Այ էտ արհամարհանքն էր մինչև հիմա, երբ նորից հայտնվեց: Համայնքի փոքրանալն էլ, եթե ի նկատի ունես երկու մարդկանց, ասեմ, որ մեկի հեռանալը որևէ կապ չուներ այս վերջին իրադարձությունների հետ, իսկ մյուսի՝ ժամանակավորը, ինչպես հասկացա, երկկողմանի խաղերի ու կեղծ մարդասիրության արդյունք էր՝ որոշ մասնակիցների կողմից: Հայերեն Վիքիպեդիայում, ինչպես տեսնում ես, աշխատում եմ որևէ կերպ չշեշտել այս հարցը, բացառությամբ այն մեկ խմբագրման: Ինչ վերաբերում է մեթային, եթե հարմար չես գտնում, կարող ես չմասնակցել, ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ես ադմինների պես չեմ կարող հանգիստ նստել, երբ վիրավորում են մասնակիցներին: Ու այդ երկու հերոսներից մեկի մանկական երևակայությունը այն աստիճան է հասել, որ Վիքիմեդիա Հայաստանի հետ, որ վաղուց արդեն կապ չունեմ, իբր ունեմ պայմանավորվածություն՝ ադմին դառնալու հետ կապված: Սա իհարկե մանկական, դրա համար լուրջ չեմ վերաբերվում--Հայկ (արաբագետ) 06:47, 3 Հուլիսի 2015 (UTC)
Հայկ ջան, թվարկածդ «երկու հերոսի» երևակայությունից ու բարբաջանքից մի՞թե պակասում են քո արժանիքները կամ ավանդդ է փոքրանում: Դու շատ մեծ ներդրում ունես Վիքիում (դա բոլորս են գիտակցում), ու չարժե ժամանակդ ծախսես ինչ-որ մեկի լարած պալատական դավերի վրա: «Թագավորն» ու իր «ֆավորիտը» դավեր են նյութում՝ մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքով: Ուստի իմանալով ու գիտակցելով այդ ամենը՝ զերծ մնանք այդ դավերից, ու ինչպես ժողովուրդն է ասում, «գլուխներս կախ» անենք մեր գործը, որը հաստատ ավելի կարևոր է, քան ինչ-որ ..... Հա՛յկ ջան, այս էի ուզում ասել ու նաև փորձել քեզ (նաև մեզ) հեռու պահել ինչ-ինչ ..... Գուցե դու սա համարես իմ կողմից նահանջի քայլ, ուղղակի ես այն համոզմանն եմ, որ մարդ չպետք է իր գիտակցականով իջնի ներքև: Հարգանքներով՝ --Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:06, 3 Հուլիսի 2015 (UTC)
Ժողովուրդ, կարդում եմ ու ոնց-որ ռեբուս լինի, կխնդրեի մի քիչ պարզ գրել, թե ինչ-որ բան ասելիս ո՞ւմ նկատի ունեք։ Առանց այն էլ լարված իրավիճակը սրելու կարիք չկա։ Եթե կոնկրետ բան կա ասելու կարելի է ասել օրինակներով։ Համաձայն եմ Արամի հետ, որ անընդհատ վերքը բզբզել չարժէ, այդպիսով տրոլինգի մեջ ենք քաշվում։ --BekoՔննարկում 07:31, 3 Հուլիսի 2015 (UTC)
կեղծ մարդասիրությունը իմն է։ --ERJANIK (քննարկում) 07:33, 3 Հուլիսի 2015 (UTC)
Երջանիկ ջան, ճիշտ ուղուց շեղվածին շանս տալը մարդասիրություն է՝ առանց ինչ-որ պիտակի: Այ թե ոնց կգնահատի շեղվածը քո մարդասիրական քայլը, քո մեղավորությունը չէ: Մի՛ դատափետիր քեզ: Դու արդեն քո ներողությունը ասել ես, որը նույնպես բարձր մարդկային որակների մասին խոսում: Մեզ բոլորիս հաջողություն: Համերաշխության ակնկալիքով՝ --Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:49, 3 Հուլիսի 2015 (UTC)
չեմ դատափետում, բայց չգիտեմ թե ինչ պետք է լինի, 6AND5-ի էջը մեթայում տեսել եք??։ --ERJANIK (քննարկում) 07:52, 3 Հուլիսի 2015 (UTC)
Երջանիկ ջան, մի հարց. ի՞նչ կարող է մեզ անել մեթան: Բնույթով ինչպիսի՞ կառույց է:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:54, 3 Հուլիսի 2015 (UTC)
Արամ ջան, կոորդինացնող կառույց է, բայց այդպես կոնկրետ չեմ կարող ասել թե ինչ է անում հատկապեսև ինչ կարող է անել, ըստ իս կոնկրետ հայերեն վիքիին (չասենք մեզ) չեմ ակրծում թե անելու բան կա։ --ERJANIK (քննարկում) 07:56, 3 Հուլիսի 2015 (UTC)
Հետևաբար, մտածելու բան էլ չունենք: Ինչքան ուզում են, թող խոսեն, բողոքեն: Մեր տվյալները, ցուցանիշները մեթային ցույց կտան մեր ով լինելը: Անցնե՞նք առաջ:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:57, 3 Հուլիսի 2015 (UTC)

Մասնակից:Beko, հետաքրքիր բաներ ասեցիր, ուրեմն դու հիմա ճամբարում ես, ու էս ամբողջ դեպքերին ականատես ես եղել ի սկզբանե, որովհետև մյուսները, ովքեր մասնակցել են քննարկումներին, անմիջապես շփում ունեն քեզ հետ: Եթե նույնիսկ շփում չունենային, դու ինքդ հետաքրքրասեր մարդ ես (բացասական պիտակ չփնտրել), և ինքդ այս ամեն ինչից բավական տեղյակ կլինեիր: Եթե էլի, այնուամենայնիվ, տեղյակ չես, կարող ես երկու քննարկում վերև նայել՝ կապված մասնակցի՝ Վիքիպեդիայում լինել-չլինելու հետ: Առավել ևս, որ դուք բավական լավ ճանաչում եք այդ մասնակցին, այդ թվում՝ տարիքով ու դեմքով, ու մինչև հիմա որևէ գործողություն չեք արել: Վիքիպեդիան կառույց է, որն ունի իր ղեկավար-ադմինները, ովքեր պետք է մթնոլորտ ստեղծեն մնացածի համար, ու այս տեսանկյունից դու, համենայն դեպս վերջին կես տարին առնվազն, որևէ քայլ չես անում, փոխարենը դիմում ես տարբեր ադմինիստրատորների: Արամ ջան, իմ վիքիտրամադրության վրա նման բաներն ազդել արդեն չեն կարող, թեև ժամանակին կարող էին: Այստեղ խնդիրն այն է, որ ադմինիստրատորները տեր չեն կանգնում իրենց նախագծին, ու երբ որ առաջանում են կոնֆլիկտային պահեր, սպասում են, մինչև խնդիրն իրեն-իրեն լուծվի: Դրա համար էր գեղեցիկ սեռի ներկայացուցիչ ադմինը կարող է իրեն լավ չզգալ, որովհետև տղամարդիկ որևէ հարց չեն ուզում լուծած լինեն, իսկ նա ընկնում է հենց այդ տղամարդկային կռիվների մեջ: Ի դեպ, այս էջում քննարկման մասնակցծներից գրեթե բոլորին պիտակավորել են՝ ոչ միայն մեթայում, այլև քաղվածքում՝ սպառնալիքներով ու վիրավորանքներով՝ ոտնահարելով մարդկանց տղամարդկային արժանապատվությունը: Այսքանից հետո էլ այդ մասնակցի արգելափակումը դեռ շարունակում է մնալ 3 ամիս, ու դրանով իսկ, Արամ ջան, մենք ապահով չենք, ու ադմինները մեզ չեն ապահովագրել այդ հարցով: Ու չեն էլ ապահովագրի: Ինչ վերաբերում է կեղծ մարդասիրությանը և երկկողմանի խաղերին, ապա դրա մասով կարող եմ ասել հետևյալը: Ջանջիգյարային մթնոլորտը հրաշալի բան է, երբ դա բխում է մարդու սրտից: Ես անձամբ ունեցել եմ կոնֆլիկտներ մի քանի մասնակիցների հետ, բայց ինչպես տեսնում եք, դրանք հարթվել են, ու իրոք հարթվել են, ոչ թե ձևական: Դրանով իսկ, իմ մասով, ապահովել եմ առողջ մթնոլորտը: Բայց եթե կա մի մասնակից, ով բոլորին ստորացնում է իր վարքագծով, ու նրան դիմում ես ջանջիգյարով, ապա դա արդեն խիստ տարօրինակ է, առավել ևս երբ այդ մասնակիցը արդեն քեզ էլ չի խնայում: Իսկ կեղծ է ու երկկողմանի, քանի որ երբ մարդիկ բանավոր արտահայտվում են վատ, չեն կարող գրել չեզոք կամ՝ առավել ևս լավ բաներ՝ թևեր տալով այդ մասնակցին: Այստեղ արդեն ինքնասիրության հարցն է, երբ ստորացնում են աշխատակիցներին, բարեկամներին կամ՝ պարզապես՝ հարազատ մարդկանց: Արամ ջան, ու երևի վերջին բանը մնաց, որ ասածներիցդ չանդրադարձա, ներդրումների պահով: Շատ շնորհակալ եմ, որ գնահատում ես իմ ներդրումները, ես էլ՝ քոնը, ու իսկապես, մասնավորապես՝ ցեղասպանության թեմայով երկու հրաշալի հոդված ես գրել, որոնց կոնկրետ ես չեմ կարող մասնակցել, քանի որ դա իմ համար ցավոտ թեմա է: Բայց խնդրում եմ ներդրումների մասին այլևս չխոսենք, քանի որ ես ինչ արել եմ՝ արել եմ սրտանց, ու եթե եղել են վրիպակներ, սխալներ, այդ թվում՝ մարդկային հարաբերությունների մակարդակով, ես աշխատել եմ ուղղել դրանք՝ այդ թվում նաև՝ զիջումների գնալով--Հայկ (արաբագետ) 08:42, 3 Հուլիսի 2015 (UTC)

Հայկ ջան, բայց Vacio-ն արգելափակել էր անժամկետ, նոր տեսա, որ փոխել է 3 ամիս:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 08:58, 3 Հուլիսի 2015 (UTC)
Ճիշտ է, Արամ ջան, ես էլ եմ նկատել, ու վերջերս, ու ոչ մի ադմին դրան չպատասխանեց, նույն իրեն արգելափակումից հանողը կարող էր վերադարձնել սկզբնական վիճակին, այ դա արդեն կլիներ իսկական քայլերի գիտակցում, ու ոչ մի ներողություն էլ պետք չէր լինի: Առավել ևս, որ այդ ներողությունը, ոնց հասկացա, ոչ մեկ չընդունեց, քանի որ այն էֆեկտ չի ունենա, այլ նույն կերպով կշարունակվի: Այսինքն՝ եթե էլի լինեն նման պահեր, էլի կլինի նույն լռակյացությունը: Vacio-ն փոխել էր 3 ամիս, քանի որ խնդիրներից տեղյակ չէր, և պատճառաբանել էր այնպես, որ արդեն տեղյակ ադմինիստրատորները թող անեն: Եվ սխալ չէր արել: Իսկ ինչ վերաբերում է այս ամբողջ շիլաշփոթին, ապա ոչ թե մենք, այլ հենց ադմինները պետք է զբաղվեն սրանով:--Հայկ (արաբագետ) 09:18, 3 Հուլիսի 2015 (UTC)
Հայկ, ես անորոշ գրառումների մասին եմ գրում, դու տակը գրում ես քո դիտարկումները իմ գործունեության մասին։ Ու էլի գրածիցդ չհասկացա, թե ո՞ւմ եմ «լավ ճանաչում եք այդ մասնակցին, այդ թվում՝ տարիքով ու դեմքով», և ո՞ր դեպքերում եմ այլ ադմինիստրատորների դիմել։ Մի բան ճիշտ է, ես հետաքրքրասեր եմ, բայց տրոլինգի մեջ չեմ սիրում ներքաշվել, իսկ այս ենթաբաժնի վերնագրում նշված մասնակիցները հիմնականում դրանով են զբաղվում տարբեր Վիքինախագծերում, և հարկ չեմ համարում այնտեղ պատասխանել։ --BekoՔննարկում 09:08, 3 Հուլիսի 2015 (UTC)
Beko, քանի որ որոշ մանրամասների լուսաբանումը այստեղ կարող է ցավոտ հետք թողել, կարող ես համբերել ևս մի քիչ, և առերես այդ խնդիրը ճամբարում կքննարկենք, եթե դու իրոք հետաքրքրված ես:--Հայկ (արաբագետ) 09:18, 3 Հուլիսի 2015 (UTC)

Օրվա հոդված - բազմաթիվ սխալներով[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ

Գովելի է Գահերի խաղ (վեպ)ի առկայությունը, սակայն կարելի է այն օրվա հոդված ներկայացնել եթե պարունակում է բազմաթիվ քերականական և տառասխալներ? Օրվա հոդվածը պետք է ոչ միայն ծավալով բավարարի, այլև անթերի լինի ամեն առումով: Շնորհակալություն Գարվիք (քննարկում)

Շնորհակալություն հարգելի Գարվիք նկատողության համար, դուք իսկապես ճիշտ եք, հոդվածը դրել էի ես առանց ուշադիր կարդալու քննարկումը, անպայման կտեղադրվի ավելի համապատասխան հոդված:--Արամ-վան 06:51, 23 Օգոստոսի 2015 (UTC)


Պաշտպանված էջի քննարկում[խմբագրել կոդը]

Մոդուլի քննարկում:Arguments խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս քննարկմանը--ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:05, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)

Եվ այս--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:55, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)
+MediaWiki քննարկում:Randompage‎, Կաղապարի քննարկում:Խմբագրման զտիչների զգուշացում/doc, Կաղապարի քննարկում:Գույն/doc, MediaWiki քննարկում:Cite error references duplicate key --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:23, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)

AWB թույլտվություն[խմբագրել կոդը]

Հարգելի վիքիհամայնք, ադմինիստրատորներ, խնդրում եմ. 1. Թույլատրել օգտագործել AWB խմբագրիչ։ Հիմնական նպատակն է տեղեկաքարտերի բարելավումը ըստ ժամանակակից պահանջների և հնարավորությունների։ Ունեմ դրա հետ աշխատելու որոշ փորց։ 2. Փոփոխությունների և ներդրման սպասարկող էջերի ցանկերում արտահայտվող "oգտվելով ԱՎԲ" բացատրությունը փոխել դեպի "Օգտվելով ԱՎԲ"։ - Kareyac (քննարկում) 08:56, 6 Սեպտեմբերի 2015 (UTC)

Եթե փոքրածավալ աշխատանք է, խնդիր չեմ տեսնում, այլապես լավ կլինի Բոտ ունենաք Kareyac ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 09:12, 6 Սեպտեմբերի 2015 (UTC)
Արման ջան, մինչ բոտ խնդրելը կուզենայի վերականգնել փորձառությունը :)։ Ծավալն էլ ոչ այնքան մեծ է որպեսզի անընդհատ օգտվեմ, ոչ էլ այնքան քիչ, որպեսզի մեկ մեկ ձեռքով անեմ։ Բոտի հարցին կարելի է վերադառնալ մի քիչ ուշ, երբ կասես։ - Kareyac (քննարկում) 09:22, 6 Սեպտեմբերի 2015 (UTC)
Սա թույլատվությունը տալուն չի խանգարում?--Հայկ (արաբագետ) 09:37, 6 Սեպտեմբերի 2015 (UTC)
Ոչ, քանի ով նպատակն է հեռացնել ոչ հայերեն կամ ոչ ընդունված տողեր կաղապարներում և տեշադրել նարնց տեղ ավելի ընդունված և տարածված տարբերակներ։ - Kareyac (քննարկում) 07:53, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)

Պատկերներ[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, քանի որ Երջանիկն այլևս ադմին չէ, պատկերների հարցը մնաց։ Ո՞վ կստանձնի բեռնվող պատկերների պարբերաբար ստուգումը։ Ցավոք, ես չեմ կարող։--Լիլիթ (քննարկում) 20:30, 19 Սեպտեմբերի 2015 (UTC)

Ես կարող եմ։ Ուղղակի կարծում եմ կանոններն արդեն խիստ պետք է գործադրել։ Եթե մեկ անգամ զգուշացումից հետո մասնակիցը չի լրացնում կաղապարը, միանգամից պատկերը ջնջվում է։ --Jeo 20:40, 19 Սեպտեմբերի 2015 (UTC)
Խնդիր չեմ տեսնում, համաձայն եմ։--Լիլիթ (քննարկում) 20:56, 19 Սեպտեմբերի 2015 (UTC)
Իմ ժամանակս չի ներում պատկերներով զբաղվելու համար: Ես ժամանակ առ ժամանակ միայն կարող եմ ջնջել ջնջման պիտակված պատկերները: --Արման Մուսիկյան (քննարկում) 03:08, 20 Սեպտեմբերի 2015 (UTC)

Շեյդի մասնակցի վարք[խմբագրել կոդը]

Հարգելի՛ ադմիններ, դիմում եմ ձեզ՝ Շեյդի մասնակցի անթույլատրելի վարքի պատճառով: Մասնակցին բազմիս զգուշացվել է իր կողմից ստեղծված այլ կիրառումներով հոդվածներում թերությունների մասին, սակայն նա ոչ մի քայլ չի ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ, իսկ արագ ջնջման պիտակելիս տալիս է նմանատիպ արձագանք, իսկ աշխատանքիս տալիս որակումներ ու պիտակում:--Արամ (քննարկում) 18:26, 13 Հոկտեմբերի 2015 (UTC)

Շնորհակալություն, մասնակիցը զգուշացված է:--Դավիթ () 19:58, 13 Հոկտեմբերի 2015 (UTC)

Պաշտպանված էջի քննարկում-2[խմբագրել կոդը]

Խնդրում եմ ուշադրություն դարձնել այս քննարկմներին՝ MediaWiki քննարկում:Randompage‎, Կաղապարի քննարկում:Խմբագրման զտիչների զգուշացում/doc, Կաղապարի քննարկում:Գույն/doc, MediaWiki քննարկում:Cite error references duplicate key --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:23, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)

OptiYes check.svg Արված է, կարծես թե բոլորն արեցի, շնորհակալություն: --Դավիթ () 16:05, 17 Հոկտեմբերի 2015 (UTC)

Arman musikyan մասնակցի կողմից վիրավորական արտահայտություն[խմբագրել կոդը]

Հարգելի՛ ադմիններ, դիմում եմ ձեզ՝ Arman musikyan մասնակցի կողմից վիրավորական արտահայտության պատճառով: Նա «եթե դու իրականում ուզում ես օգուտ տալ Հայերեն Վիքիպեդիային» արտահայտությամբ կասկածի տակ է դնում իմ՝ Հայերեն Վիքիպեդիային անկեղծ նվիրվածությունը, որն ինձ համար շատ վիրավորական է: Կարող եք տեսնել այստեղ: Հարգանքներով՝--Շեյդի 11:45, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)

Շեյդի ջան, ես այստեղ վիքիէթիկետի խախտում բոլորովին չեմ տեսնում։--Լիլիթ (քննարկում) 11:46, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)
Լիլիթ ջան, ես վիքիէթիկետ բառը չեմ օգտագործել: Նա ինձ վիրավորել է ու կասկածի տակ դրել իմ՝ Հայերեն Վիքիպեդիային անկեղծ նվիրվածությունը:--Շեյդի 11:51, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)
Հայերեն Վիքիպեդիայում այդ երևույթը կոչվում է վիքիէթիկետի խախտում, նորից ասեմ՝ այստեղ ոչ մի վիրավորական բան չկա, ոչ ոք ոչ մի բան կասկածի տակ չի դնում․․․ --Լիլիթ (քննարկում) 11:54, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)
Վիրավորել եմ ? Ոչ մի վիրավորական բառ այս արտահայտության մեջ ընդհանրապես չկա: Տարօրինակ վարք ես դրսևորում, հարգելի Շեյդի: Խնդրում եմ Վիքիպեդիայում զբաղվել Վիքիպեդիայով, այլ ոչ թե այս կամ այլ մասնակիցներին անտեղի զրպարտելով:--Արման Մուսիկյան (քննարկում) 11:56, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)
Լիլիթ ջան, ինչպես միշտ՝ հարգում եմ քո խոսքը: Շնորհակալություն:--Շեյդի 11:58, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)
Այ դա, արդեն, վիքիէթիկետի խախտում է, Շեյդի ջան:

Լիլիթ ջան, ինչպես միշտ՝ հարգում եմ քո խոսքը

: Խնդրում եմ զերծ մնալ այդպիսի նախադասություններից: Որպես ընկերական խորհուրդ: Մի ժամաման ես էլ էի այդպես արել, և իմ քննարկման էջումգրվել էր այդ ամենի մասին: Ուզում եմ որ նույնը չգա քո գլխին ----Գարիկ (Խաչատրյան) 12:03, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)
Գարիկ, Շեյդի, կարծում եմ այս հարցն արդեն քննարկեցինք և հասկացանք միմյանց, առաջարկում եմ վերադառնալ մեր վիքիգործերին, չէ՞ որ այնքան բան ունենք անելու։--Լիլիթ (քննարկում) 12:07, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)

Հայ-վրացական միամսյակ[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, հայ-վրացական միամսյակի հոդվածները սկզբից ստուգելով՝ հանդիպում եմ բազմաթիվ սխալներով լեցուն հոդվածների, որոնք ներկայացնում եմ ջնջման: Նշեմ, որ չեմ կենտրոնանում մեկ մասնակցի վրա, այլ ստուգում եմ բոլորը: Դրանք հետ է շրջում Նորայրը, վերականգնում նախկին տեսքը՝ հանելով մի քանի տող, և համապատասխան ու իմ մատնանշած ուղղումները չկատարելով: Իր խոսքում խախտում է էթիկետը. մանրամասն՝ այստեղ և այստեղ: Բավական ագրեսիվ վարք է դրսևորում նաև Գարիկ մասնակիցը, ով օգտվում է առիթից: Ես շարժվում եմ օրենքով, ոչինչ չեմ անում ու սպասում եմ ձեր արձագանքին ու գնահատականին:--Հայկ (արաբագետ) 15:45, 17 Հոկտեմբերի 2015 (UTC)

Հայկ ջան, անկեղծ ասած ես էթիկետի խախտում այդքան էլ չեմ տեսնում, թերևս միայն Գարիկի գրածում՝ անհարգալից պահվածք տեսա: Բայց կոնկրետ ջնջման կաղապարի հետ շրջումն առանց քննարկման՝ խախտում է, խնդրում եմ ինձ հղումներ տաս, որտեղ նա այդպես է արել:--Դավիթ () 16:01, 17 Հոկտեմբերի 2015 (UTC)
[33], [34], [35], [36], [37], [38], [39], [40]: Խնդրեմ: Սկզբում ես դնում եմ կաղապարը և բացատրում սխալները, ապա դա անում եմ մասնակցային էջում: Նա հանում է կաղապարը, հաստատում որ ուղղել է բոլոր սխալները, բայց իրականում այդպես չէ: Ես վերականգնում եմ կաղապարը, որից հետո նա հետ է շրջում իմ խմբագրումները: Քննարկման էջում բացատրում եմ երկու անգամ, որ արել է մեքենայական թարգմանություն, ամբողջությամբ պատճենել է հոդվածը, միայն փոխել է վերնագիրը: Չի փոխել կոորդինատները, տեղեկությունը, թվաքանակը: Այն հոդվածները, որոնք GeoO-ն ուղղել է սխալ վերնագիրը, հոդվածի ներսում համապատասխան փոփոխություններ չի արել--Հայկ (արաբագետ) 16:42, 17 Հոկտեմբերի 2015 (UTC)
Հիմա զգուշացում կտամ: Մի քանի դիտարկում: Խնդրում եմ, եթե հնարավոր է ոչ թե արագ ջնջման կաղապար դնես, այլ ջնջման ու ջնջման էջում գրիր այդ ամենը, որ այդքան վստահորեն հետ չշրջի, բայց եթե քեզ արագ ջնջման դնելն ավելի հեշտ է՝ արագ ջնջման դիր: Եվ մի բան հոդվածում <s></s> թեգերում մի վերցրու: Իհարկե վստահ չեմ, բայց իմ կարծիքով հոդվածները այդպես ուղղել չի կարելի:--Դավիթ () 16:51, 17 Հոկտեմբերի 2015 (UTC)
Շատ լավ: Թեգերը ավելացնում էի զուտ նրա համար, որ տեսներ, թե որքան շատ են իր սխալները, և որքան կոպիտ են դրանք: Մինչ այդ բազմաթիվ հոդվածներ եմ ստուգել իր գրածներից, օգնել, որ սովորի գրելը, բայց էլի շարունակում է հին ձևով, թարգմանում է այնքան, որքան ուզում է, ավելացնում է այն, ինչ մտքին գալիս է: Հոդվածը դառնում է իր շարադրությունը, լցվում է բայթերով, ու պատրաստ է այդ տեսքով ներկայացնել մրցույթին: Այդ է պատճառը, որ չէի դնում ջնջմանը, որովհետև նման ոճը առաջին անգամը չէ, որ քննարկվել էր: Բացի այդ, մեկ անգամ չէ, որ նույնիսկ ջնջման կաղապարն էր հեռացրել, ու էլի անպատասխան էր մնացել իր այդ քայլը--Հայկ (արաբագետ) 17:01, 17 Հոկտեմբերի 2015 (UTC)
Հայկ ջան, շատ մի նյարդայնացիր: Շատ շուտով հուսով եմ դա էլ կհասկանա, որ այդպես գրել չի կարելի և չի անի: Ինքը լավ խմբագիր է իմ կարծիքով ու հուսով եմ, ավելի լավն է դառնալու:--Դավիթ () 17:08, 17 Հոկտեմբերի 2015 (UTC)
Դավիթ ջան, խնդրեմ: Մասնակիցը խոստացել էր մինչև օրվա վերջ ուղղել բոլոր սխալները, սակայն դա չի արել մինչ այժմ՝ երեք օր անց: Օրինակ կարող եմ բերել այս գյուղը՝ Չորչանա, որի կոորդինատները նշված չեն հոդվածի միակ այլալեզու տարբերակում՝ վրացերենում: Բացի այդ, չեն հապատասխանում բնակչության թվերը և մարդահամարը: Ու էլի, նոր ստեղծվող հոդվածներում ավելանում են սեփական մտքերը, օրինակ՝ Ռուսները Վրաստանում հոդվածում ավելանում է այս նախադասությունը՝ Սա իր հերթին հանգեցրեց Ռուսաստանի բնակչության զգալի ծերացման և իր ժողովրդագրական ցուցանիշների վատթարացման: Բացի այն, որ սա կապ չունի հոդվածի հետ, հավելյալ՝ չի հանդիպում որևէ տեղ: Նման տենդենցը կա նաև նախորդ հոդվածներում, որոնք գրել է քո զգուշացումից հետո՝ [41]: Փոխարենը՝ տեղեկություններ չի ավելացրել հոդվածներում, իսկ ես դրա մասին խնդրել էի դեռ մեկ ամիս առաջ՝ իր քննարկման էջում: Ես հիմա վերականգնում եմ արագ ջնջման կաղապարը, իսկ մնացածը որոշիր դու--Հայկ (արաբագետ) 14:42, 19 Հոկտեմբերի 2015 (UTC)
Շնորհակալություն, արգելափակված է մեկ օրով: Գործողությունները շարունակելու դեպքում ավելի երկար կարգելափակվի:--Դավիթ () 16:33, 19 Հոկտեմբերի 2015 (UTC)
Մի խնդրանք, բայց սա արգելափակման հետ որևէ կապ չունի: Խնդրում եմ ջնջել նույն մասնակցի ստեղծած բոլոր «գյուղական» հոդվածները, քանի որ անկախ նրանից, թե որ գյուղն է, միևնույնն է՝ գտնվում են Խաշուրի մունիցիպալիտետում, անկախ նրանից՝ թե որտեղ է՝ միևնույնն է բնակչության ճնշող մեծամասնությունը վրացիներն են: Անկախ նրանից՝ Ջավախքը լինի, թե Օսիան թե Աբխազիան՝ նրանք խոսում են Վրաստանի պաշտոնական լեզվով՝ վրացերենով, և տեղի բնակիչները դավանում են Քրիստոնեության ուղղափառ ճյուղի վրաց ուղղափառ ենթաճյուղի պաշտամունքը, թեև շատ գյուղեր ամբողջությամբ այլ դավանանքի են: Կարող եք օրինակ ծանոթանալ՝ Արխիլոսկալո գյուղի հետ, որը Կախեթի մարզի Դեդոփլիս Ծղարոյի շրջանում է, բայց ըստ իրեն՝ Խաշուրում, որտեղ ապրում են թուրքեր, բայց ըստ իրեն՝ վրացիներ, ովքեր դավանում են... և այլն--Հայկ (արաբագետ) 14:55, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)
Հայկ, ես իրավունք չունեմ ինչ-որ մեկի պահանջով վերցնեմ ու մասնակցի կատարած շատ հոդվածներ միանգամից ջնջեմ, առանց համոզվելու, որ դրանք իրոք թերի են: Առաջարկում եմ, այդ քո ասած բոլոր հոդվածների անունները մեկ ջնջման հայտի մեջ ներառես ու քննարկում բացես ջնջման հոդվածներում: --Դավիթ () 16:56, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)
Շատ բարի, ես կդնեմ ջնջման էջում: Իսկ այ էս մեկը արդեն իրոք արգելափակման խնդրանք է: Դու մասնակցին զգուշացնում ես, որ ավելորդ հատվածներ չգրի [42], իսկ նա շարունակում է: Դու տալիս ես արգելափակում [43], և հիշեցնում, որ եթե կրկնի նույն բանը, այն է՝ իր կողմից տեքստ ավելացնելը, դու կարգելափակես նրան՝ ավելի երկար ժամկետով: Դրանից հետո՝ այսօր, մասնակիցը ստեղծում է նոր հոդված՝ Շեուբան, ու նորից անում այն սխալները, ինչի համար արգելափակել ես: Այն է՝ գրում է, որ գյուղն ունի 240 բնակիչ ըստ 1987 թվականի մարդահամարի (մարդահամարը եղել է 1989 թվականին), ու որպես հղում դնում է 2002 թվականի վրացերեն աղբյուր, այն «թարգմանում է» հայերենի: Երկրորդ, գրում է ավելորդ հատված՝ Բնակչության հիմնական մասը օսերն են, որոնք խոսում են օսերենով: Կան նաև վրացերենով խոսող վրացիներ և ռուսախոս ռուսներ: Խիստ վիճելի է, որ բնակչության հիմնական մասը օսեր են, քանի որ խոսքը գնում է կոնֆլիկտային տարածաշրջանի մասին, և ոչ մի տեղ նման բան չկա գրած: իսկ այն, որ այնտեղ ապրում են վրացիներ ու ռուսներ, դա արդեն հեղինակի երևակայությունն է: Եվ չորրորդ, հոդվածը դարձյալ թարգմանում է թերի (այսինքն՝ եթե մնար միայն առաջին նախադասությունը, և նա չավելացներ այդ երկու հորինվածքը, ապա հոդվածը կպիտակվեր թերի ու կջնջվեր), այնինչ ամբողջական թարգմանելու համար անհրաժեշտ էր թարգմանել ընդամենը մեկ պարզ նախադասություն՝ Расположено на правом берегу среднего течения реки Джоджора, примыкая с запада к городу Квайса. Այսքանից հետո ես էլ ցանկություն չունեմ ստուգել իր հոդվածները, դրանք կներկայացնեմ ջնջման, իսկ նման խախտումների, զգուշացումները ու խնդրանքները անտեսելու համար խնդրում եմ մասնակցին արգելափակել--Հայկ (արաբագետ) 17:53, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)
Խնդրեմ, տեմպերը չեն դադարում՝ միանգամայն նոր ստեղծված հոդված՝ Դուոդոնաստո--Հայկ (արաբագետ) 18:53, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)
Մասնակիցն արգելափակված է 3 օրով:--Դավիթ () 19:01, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)

Հարգելի ադմիններ, կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել նաև Գարիկ մասնակցի սխալների վրա, որոնք համբերատար Ոսկանյան մասնակիցը շարադրում է նրա քննարկման էջում՝ [44], [45]: Ըստ իս, այդքան սխալների դեպքում նույնպես որոշ վարչական տույժեր պետք է կիրառվեն՝ գոնե զգուշացման տեսքով:--Արամ (քննարկում) 19:11, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)

Արամ ջան, ես դրանք ուղղում եմ, և շնորհակալ եմ Արմենուհուց: --Գարիկ (Խաչատրյան) 19:19, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)
Դե Արմենուհին կարծես զգուշացրել է, հաջորդ կրկնվելու դեպքում ավելի երկար կարգելափակվի: --Դավիթ () 20:11, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)
Մեկը մյուսի հետ բացարձակ համեմատելու դեպքեր չեն: Գարիկը իր սխալներն ուղղում է և նոր հոդվածներում չի կրկնում, իսկ Նորայրը նույն հոգեբանությամբ շարունակում է՝ անկախ նրանից թե քանի անգամ ես ասում--Հայկ (արաբագետ) 20:54, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)
Ադմիններին խնդրում եմ ուշադիր լինել: Ես երեկ ներկայացրել եմ ջնջման [46], ու դա հեշտ աշխատանք չէր--Հայկ (արաբագետ) 09:57, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)

Եվս երկու հանգամանք, ընդամենը երեկ մասնակիցը սկսել է «ստուգել և ուղղել» իր հոդվածները, սակայն արդյունքերը կարող եք նայել իր քննարկման էջում, որը նա թողնում է անպատասխան: Եվ երկրորդը, ես իրեն ցույց եմ տալիս, որ տեղեկություն է պետք ավելացնել համապատասխան հոդվածներում (տես քննարկման էջը), նա ոչ միայն չի ավելացնում, այլև մեկ այլ հոդվածի քննարկման էջում հեգնական տոնով նկատողություն է անում մեկ այլ մասնակցի՝ նյութի քիչ լինելու առթիվ: Ընդ որում՝ դրանով խախտել է իր տոպիկ-բանը, որ դրվել է GeoO ադմինի կողմից, քանի որ դրանով անուղղակիորեն դիմել է Գարիկին:--Հայկ (արաբագետ) 13:32, 29 Հոկտեմբերի 2015 (UTC)

Ըստ իս, պարտադիր չէր, որ Գարիկը հենց ավելացներ այդ նյութերը, Հայկ ջան: Դա կարող էր անել ցանկացած մասնակից, ուստի Նորայրի դիտարկումը պետք չէ դիտարկել հենց ուղերձ Գարիկին:--Արամ (քննարկում) 13:43, 29 Հոկտեմբերի 2015 (UTC)
Արամ ջան, արի ռեալ մտածենք ու ինքնախաբեությամբ չզբաղվենք: Մասնակիցը, որ այժմ զբաղված է սեփական հոդվածները ուղղելով, պետք է որ չնկատեր, թե հենց Գարիկը ինչ հոդված է գրել: Բացի այդ, ինչն է իրեն խանգարում ավելացնել, փոխանակ քննարկման էջում գրեր: Ասեմ՝ ես իրեն գրեցի որ թերի են իր հոդվածները, նա էլ պատասխանելու փոխարեն սկսեց ուրիշ հոդված գտնել: Եղիր իրատես--Հայկ (արաբագետ) 13:51, 29 Հոկտեմբերի 2015 (UTC)
Իրատեսորեն մասնակիցը երեք օր արգելափակված է եղել ու կարող էր ուղղակի նկատել դա: Իսկ ավելացնելու վերաբերյալ կասեմ, որ պարտավոր չէ. կուզի՝ կավելացնի, չի ուզի, չի ավելացնի: Ամեն ինչում եթե միտում գտնենք, ապա շա՜տ հեռու կգնանք: Իր գրած հոդվածները, վստահ եմ, որ շուտով կարգի կբերի:--Արամ (քննարկում) 13:57, 29 Հոկտեմբերի 2015 (UTC)
Արամ, լավ, պարզ է: Ըստ քեզ՝ այդքան պատահականություն էլ է լինում մեկ տեղ, այդքան զուգադիպություն էլ, ու իրականում ոչ թե ես հոդվածի որակի համար եմ պայքարում, այլ ընկել եմ մասնակցի հետևից: Եթե սրանում էլ ադմինները ոչինչ չեն տեսնում, կամ՝ չեն ուզում տեսնել, ինչպես դու, ուրեմն ասեմ: Հոդվածները նա խոստացել էր ուղղել հոկտեմբերի 4-ին, բայց հիմա է «ուղղում». թե ինչպես է ուղղում՝ դա լրիվ այլ պատմություն է: Ես հենց հիմա հատ-հատ նորից կնայեմ այն 175 հոդվածները, որոնք ես ջնջման եմ ներկայացրել: Եթե տեսնեմ մեկ սխալ կամ թերություն, դնում եմ արագի ջնջման կաղապարը, եթե ոչինչ չեմ տեսնում՝ ջնջման հոդվածների ցանկից կհանեմ: --Հայկ (արաբագետ) 14:05, 29 Հոկտեմբերի 2015 (UTC)
(!) Մեկնաբանություն՝՝ Արագ ջնջման կաղապար չես կարող դնել, քանի որ քննարկում կա բացված ջնջման էջերում, իսկ ինչ վերաբերվում է տոպիկ բանին, ապա այն չի խախտվել մասնակցի կողմից։--Լիլիթ (քննարկում) 14:19, 29 Հոկտեմբերի 2015 (UTC)
Տոպիկ բանը չի խախտվել։ Սակայն կխնդրեի El-ßäbrega մասնակցին զերծ մնալ նույնիսկ նմանատիպ գրառումներից, որոնք կարող են այլ կերպ ընկալվել։ --Jëo 16:45, 29 Հոկտեմբերի 2015 (UTC)
Ջեո, առանց խնդրելու--Նորայր (∞) 17:57, 29 Հոկտեմբերի 2015 (UTC)
Հայկ, քեզ թվում է ես պուլիմյոտ եմ, բան ու գործ չունեմ... Հնարավորինս ուղղելով առաջ եմ գնում, իսկ դու ամեն ինչի վրա խոսում ես: Ուղղում եմ՝ խոսում ես, չեմ ուղղում՝ ...: Մի խոսքով խնդրում եմ վերջ տուր բառերից ու երևույթներից կառչել, խնդրում եմ քեզ որպես վիքի խմբագիր և հասարակ մարդ: Եթե սխալ եմ արել՝ կուղղեմ, ի՞նչն է խնդիրը... Շատ այլ մասնակիցներ ևս սխալներ են անում, բայց հո այսքան մեծ պատմություն չի ստացվում--Նորայր (∞) 18:03, 29 Հոկտեմբերի 2015 (UTC)
Նորայր, ես քեզ չեմ ասում դու պուլիմյոտ ես, բայց երբ որ ես մատնանշում եմ քո սխալները, որ ուղղես, ոչ պատասխանում ես գրածիս, ոչ էլ ուղղում ես ընդհանրապես, այ սա է խնդիրը: Խնդիրը այն է, որ ադրբեջանաբնակ գյուղը գրում ես վրացաբնակ, որ կոորդինատները սխալ ես դնում, ու համատարած խառնում ես վարչական բաժանումները: Քո գրածով ստացվում է, որ մի բնակավայրը գտնվում է այնպիսի շրջանում, որից հեռու է մի քանի հարյուր կիլոմետր (և սա ոչ մեկ, ոչ հինգ, ոչ էլ 10, այլ ամբողջ 200 հոդված է): Սրանք բոլորը անուշադրության սխալներ են, որոնց ուղղելու միտումը քեզ մոտ ես չեմ տեսնում: Ավելին՝ դու ոչ միայն ցանկություն չունես ուղղելու դրանք (իսկ դու դա վաղուց էիր խոստացել), այլ շարունակում ես նույն կերպ հոդված ստեղծել: Իսկ թե ինչու են քո սխալները աչքի ընկնում մյուսներից, որովհետև հայ-վրացական միամսյակն եմ նայում, ու ամենից շատ հոդվածները՝ մոտ 50 տոկոս, դու ու Գարիկն եք ստեղծել: Գարիկի մոտ սխալները այնպիսին չեն, ինչպես քեզ մոտ, ու դրա համար տպավորություն է ստեղծվել: Եթե ադմինները քեզ վերաբերում են որպես անչափահասի և հնարավորինս մեղմ են վարվում, դա չի նշանակում որ դու պետք է դա շահագործես: Ինչ վերաբերում է ազատ ժամանակ ունենալուն, ապա նման ժամանակ ընդհանրապես չունեմ, ու շատ ավելի երջանիկ կլինեի, եթե դու նորմալ հոդվածներ ստեղծեիր, ու ես զբաղվեի իմ հոդվածները գրելով, ոչ թե քոնոնք բարելավելով--Հայկ (արաբագետ) 18:29, 29 Հոկտեմբերի 2015 (UTC)
Մի խոսքով չեմ ուզում երկարացնել, քեզ բարի խմբագրումներ: Հ.Գ., ես իմ անչափահաս լինելը չեմ օգտագործում:--Նորայր (∞) 18:36, 29 Հոկտեմբերի 2015 (UTC)
Նորայր ջան, չերկարացնելը քո շահերից չի բխում, որովհետև այս ամենը քո կողմից է ստեղծվել: Եթե ստեղծել ես հոդվածներ, ապա բարի եղիր նաև պատասխանատու լինել, արձագանքել արձանագրված սխալներին, որովհետև քանակ լրացնելով չէ: Այնպես որ ի գործ և ի բարելավում: Եթե այստեղ դրված է ընդհանուր վիքիի շահը, ապա անձնավորված ոչինչ լինել չի կարող:--Արամ (քննարկում) 22:43, 29 Հոկտեմբերի 2015 (UTC)

Պրադո[խմբագրել կոդը]

Խնդրում եմ տեղափոխել "Պրադո թանգարան, (Մադրիդ)" տեղափոխել դեպի "Պրադո թանգարան (Մադրիդ)" և ջնջել։ - Kareyac (քննարկում) 06:52, 18 Հոկտեմբերի 2015 (UTC)

OptiYes check.svg Արված է։ --23artashes (քննարկում) 18:05, 18 Հոկտեմբերի 2015 (UTC)

Տեխնիկական/տեսական[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ՝ կխնդրեի, որպեսզի լուծեք այս հոդվածի տեխնիկական/տեսական հարցը:--Շեյդի 20:04, 22 Հոկտեմբերի 2015 (UTC)

ուղղեցի հարգելի Շեյդի։ --ERJANIK (քննարկում) 05:28, 23 Հոկտեմբերի 2015 (UTC)
Շատ շնորհակալ եմ ERJANIK ջան~:--Շեյդի 16:27, 23 Հոկտեմբերի 2015 (UTC)

Անհարկի վիքիֆիկացում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ ադմիններ, HasmikBdoyan55 մասնակիցը, չնայած նախապես արված զգուշացմանը, շարունակում է հոդվածների անհարկի վիքիֆիկացումը:--Արամ (քննարկում) 07:51, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)

Արգելափակվեց 1 օրով։ Շնորհակալ եմ ուշադիր լինելու համար, Արամ ջան։ --Jeo W. 08:03, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)

Տոպիկ Բան․ Շեյդի, El-ßäbrega, GarikKh[խմբագրել կոդը]

Հարգելի ադմինիստրատորներ, այսօր՝ հոկտեմբերի 26֊ին, Շեյդի, El-ßäbrega, GarikKh մասնակիցները տոպիկ բան են ստացել՝ իրենց քննարկումներով նախագծում թեժ մթնոլորտ ստեղծելու համար։ Նրանց արգելվել է 2 շաբաթ ժամկետով ցանկացած քննարկման մեջ միմյանց դիմել։ Տոպի Բանից թեկուզ մեկ անգամ շեղվելը պետք է հանգեցնի առնվազն 1 շաբաթով արգելափակման։ Խնդրում եմ ուշադիր լինել և խախտողին արգելափակեք։ Շնորհակալություն։

ՀԳ․ Տոպիկ բանն իր ժամկետը կկորցնի նոյեմբերի 9֊ին։ --Jeo W. 15:37, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)

194.135.64.242[խմբագրել կոդը]

Մասնակիցն արդեն երկու անգամ արգելափակվել է, բայց կրկին շարունակում է հոդվածներում սեփական տեսակետն արտահայտել--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:31, 27 Հոկտեմբերի 2015 (UTC)

Ցավոք մասնակիցը դեռ հետ չշրջված խմբագրում չունի--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:33, 27 Հոկտեմբերի 2015 (UTC)
Երկու շաբաթով արգելափակեցի։ Շնորհակալ եմ տեղյակ պահելու համար, Աշոտ ջան։ --Jeo W. 14:43, 27 Հոկտեմբերի 2015 (UTC)

Spetsnaz1991 մասնակից[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, խնդրում եմ արձագանքել Մասնակից:Spetsnaz1991 մասնակցի ոչ կառուցողական վարքագծի համար: Մասնակիցը չգիտի թե ինչ է Վիքիպեդիան և ինչպես պետք է դիմել մասնակիցներին: Տեսեք. Աջ ու ձախ անտեղի սպառնություններ և զգուշացումներ է անում և օգտատերի անունից զրպարտիչ խոսքեր է տարածում: Անհիմն հետշրջումներ է անում և ուրիշներին ամբաստանում է խմբագրական պատերազմ հրահրելու մեղքով: Փորձում է այստեղ կառուցել իր սեփական տիրույթը: Ի հարկ է խոսքս միայն այս դեպքին չի վերաբերում: և մի քանի հոգու համար Հայկական Վիքիպեդիան դարձել է մենաշնորհային դաշտ:--Արման Մուսիկյան (քննարկում) 12:06, 31 Հոկտեմբերի 2015 (UTC)

Անկեղծ ասած, ես անթույլատրելի վարք չեմ տեսնում: Քանի դեռ իրար միայն մեղադրում եք զրպարտությունների և սպառնալիքների մեջ (այլ ոչ թե խիստ զրպարտում կամ սպառնում), ամեն ինչ նորմալ է իմ համար: --Դավիթ () 20:31, 31 Հոկտեմբերի 2015 (UTC)

Հոդվածների թարգմանության մասին[խմբագրել կոդը]

Հարգելի ադմինիստարտորներ,

Առաջիկայում ես և իմ ընկերները պատրաստվում ենք հայերեն Վիքիպեդիայում ավելացնել նոր հոդվածներ և հոդվածների թարգմանություններ։ Սակայն երեկ միանձնյա որոշմամբ ջնջվել է իմ նոր ստեղծած Տիպերի համակարգեր հոդվածը, որ սզբնական թարգմանության փուլում էր, և ես պատրաստվում էի շարունակել այն։ Խնդրում եմ հաշվի առնել, որ ո՛չ ես, և ո՛չ էլ իմ ընկերները ակադեմիկոսներ չենք, և շատ հնարավոր է, որ որոշ թերացումներ ունենանք թե՛ թարգմանության, թե՛ հոդվածների ձևավորման գործերում։ Ես չեմ ուզում անպտուղ վեճերի կամ բանավեճերի մեջ մտնել, և ուզում եմ նախապես տեղյակ լինել, թե ինչ ճակատագիր են ունենալու մեր աշխատանքները (հաճելի չէ առավոտյան ջնջված տեսնել երեկոյան ստեղծված հոդվածը)։ Վստահ եմ նաև, որ Վիքիպեդիան հավակնություն չունի ընթերցողին միանգամից կատարյալ հոդվածներ ներկայացնել, և բոլոր հոդվածներն էլ միշտ ունենալու են շտկման, խմբագրման ու հարստացման տեղ։ (Ծանոթ եմ հոդվածներ ջնջելու նախապայմաններին։)

Հարգանքներով, Արմեն

(Մոտ մի ժամ ծախսեցի և կարդացի հայերեն վիկիպեդիայի մասնակիցների միջև ընթացող քննարկումները։ Անկեղծ ասած, երբեք չէինք ցանկանա մասնակցել այդ տիպի խոսակցությունների։ Մեր ցանկությունն է պարզապես Վիքիպեդիայում ավելացնել ինֆորմատիկային վերաբերող հայերեն նյութերը, մեր հնարավորությունների չափով օգտակար լինել ընթերցողներին։) – Այս անստորագիր գրառման հեղինակն է ‎Armenbadal (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ Արմեն, Ձեզ արդեն պատասխանել եմ Արմանի քննարկման էջում։--Լիլիթ (քննարկում) 17:27, 6 Նոյեմբերի 2015 (UTC)
Կներեք, բայց ինձ մի բան, իրոք, հետաքրքրեց՝ Ձեր ուսանողների՞ հետ եք ցանկանում թարգմանություններ անել, թե ընկերների․ պարզապես Արմանի էջում մի բան գրեցիք, այստեղ՝ այլ։ --Լիլիթ (քննարկում) 17:31, 6 Նոյեմբերի 2015 (UTC)
Շատ հնարավոր է, որ մասնակցի ուսանողները իր ընկերներն են :) --Նորայր (∞) 06:54, 7 Նոյեմբերի 2015 (UTC)

Խառնաշփոթ[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, խնդրում եմ չջնջել Հայկի պիտակած հոդվածները: Դրանք պետք է հատ-հատ վերանայվեն: Ես վաղը գնալու եմ գրասենյակ և կպարզենք թե ինչքանով են հոդվածները ճիշտ/սխալ և բոլորը կուղղվեն: Ես հիմա էլ էի ուղղում ուղղակի մեր պարոն արաբագետը մի քիչ շատ անհամբերատար ա, ու շատ ա սիրում մարդկանց հունից հանել: --Նորայր (∞) 18:40, 6 Նոյեմբերի 2015 (UTC)

Ես պահանջում եմ ադմիններին կարդալ և վերջապես գնահատական տալ այս, ինչպես նաև իմ քննարկման էջում մասնակցի պահվածքին--Հայկ (արաբագետ) 19:02, 6 Նոյեմբերի 2015 (UTC)
Հարգելի Նորայր, քեզ բազմիցս անգամ ասվել է, որ հոդվածներ թարգմանելիս սեփական մտքերդ մի ավելացրու: Ալավերդի (գյուղ) հոդվածը բացում եմ և տեսնում եմ. Ապրում են նաև ադրբեջանցիներ, ռուսներ և այլազգիներ:: Որտեղից սա ? – Այս անստորագիր գրառման հեղինակն է Arman musikyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Ցավով եմ նշվում, որ ջնջվել է 120-ից ավել հոդվածներ, որոնք բնագրի հետ գրեթե կապ չունեիր, խիստ աղճատված էին կամ էլ լեցուն էին սեփական մտքերով, որպիսիք էին օրինակ.
  • Ծնվել է 1854 թվականին Թիֆլիս քաղաքում, որը համարվում էր Ռուսական կայսրության նշանավոր քաղաքներից մեկը:
  • բնակչությունը՝ 0 մարդ, մեծամասնությունը՝ վրացիներ, ովքեր դավանում են ուղղափառ քրիստոնեություն
Նորայր մասնակիցը արգելափակվել է 7 օրով: --Արման Մուսիկյան (քննարկում) 08:46, 7 Նոյեմբերի 2015 (UTC)

Արագ[խմբագրել կոդը]

Հարգելի Ադմիններ, խնդրում եմ այստեղ Iren Petrosyan մասնակցին կամ արգելափակեք, կամ էլ զգուշացում տվեք: Ինչպես նաև այն Այ Փի հասցեին: --Գարիկ (Խաչատրյան) 14:31, 8 Նոյեմբերի 2015 (UTC)

Շնորհակալություն տեղեկացնելու համար, Գարիկ ջան։ Հոդվածը պաշտպանված է, մասնակիցը՝ զգուշացված։ Շարունակելու դեպքում կարգելափակվի։--Լիլիթ (քննարկում) 14:37, 8 Նոյեմբերի 2015 (UTC)
Քեզ էլ շատ շնորհակալություն, Լիլիթ ջան: Շնորհակալություն և արագ արձագանքելու համար: ^_^ --Գարիկ (Խաչատրյան) 14:39, 8 Նոյեմբերի 2015 (UTC)
Ստուգման կարիք ունեն նաև GOR16062002‎ մասնակցի խմբագրումները Մասիս (Արարատի մարզ) էջում:--Voskanyan (քննարկում) 14:54, 8 Նոյեմբերի 2015 (UTC)
Լիլիթ ջան, խնդրում եմ նայես սա: Մնացածը դու: Ինձ թվում է արդեն արգելափակվելու աստիճան է հասել: --Գարիկ (Խաչատրյան) 15:43, 8 Նոյեմբերի 2015 (UTC)
Գարիկ ջան, արդեն արգելափակել եմ։ Արմենուհի ջան, շնորհակալություն մասնակցին գրելու համար։ Մեկ օր կսպասենք, եթե աղբյուր չներկայացնի, հետ կշրջենք։--Լիլիթ (քննարկում) 15:46, 8 Նոյեմբերի 2015 (UTC)

Նոյեմբերի 2015 (UTC)

Մասիսի էջում խմբագրումները ետ գլորեցի մի քանի ակնառու սխալներ կային։ Մոտ 2400 բնակչություն գյուղի դպրոցում 1200 աշակերտ չի կարող լինել, գյուղը չի կարող ունենալ իր ավտոմոբլային կոդը ու նման բաներ։ Հաջորդ անգամ թող աղբյուրները նշի ու նոր գրի։ --BekoՔննարկում 15:51, 8 Նոյեմբերի 2015 (UTC)

Артур Степанян[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի ադմիններ: Խնդրում եմ ուշադիր լինել տվյալ մասնակցի հետագա քայլերի հանդեպ: Նա վիրավորանքներ է գրել Albero մասնակցի հասցեին Խորհրդարանում ([47]): Դրա համար ես իր էջում զգուշացրել եմ ([48]), որ արել է էթիկետի խախտում: Հետագա որոշումներում խնդրում եմ ուշադիր լինել--Հայկ (արաբագետ) 21:52, 8 Նոյեմբերի 2015 (UTC)

Սխալը կրկնվում է[խմբագրել կոդը]

Բարև ադմիններ: Այս մասնակիցը կրկնում է իր սխալները: Մհերը զգուշացրել է, որ քննարկման էջում նյութեր չեն գրում, բայց կրկնվում է:--Շեյդի Fox 14:19, 10 Նոյեմբերի 2015 (UTC)

Մասնակիցը զգուշացվել է։--Լիլիթ (քննարկում) 14:53, 10 Նոյեմբերի 2015 (UTC)


Հայկական լեռնաշխարհ հոդվածում ուղումների և լրացումների կարիք կա, սակայն դրանք առանց քննարկման հետ են շրջում[խմբագրել կոդը]

Ողջույն Ազատ Վիքիպեդիայի հայկական մասի ադմիններին:

Ողջույն նաև Ազատ Վիքիպեդիայի հայկական մասում բավական մեծ ներդրում կատարած Արամ Սողոմոնյան և Հայկ Հարությունյան:

Ես ուրախությամբ կարդացի Հայկական լեռնաշխարհ հոդվածը... Սակայն, առնվազն մի քանի տեղում այն ուղղումների ու լրացումների կարիք էր զգում:

Կատարեցի:

Այնուհետև զարմանքով տեսա, որ հետ են շրջել՝ առանց ինձ հետ քննարկելու:

Դա ո"վ է արել. Արամ Սողոմոնյանը, թե" Հայկ արաբագետը... Չգիտեմ:

Սակայն կուզեի ասել հետևյալը:

1.Ընդհանուր առմամբ վատ չէ թարգմանված... Սակայն կան նաև սխալներ և ուղղման ենթակա հատվածներ: Օրինակ՝ Բագրատունյաց թագավորության քարտեզի վրա Կայսիտե էմիրություն, պետք է լինի Կայսիկների էմիրություն... 2.Տաոյի Բագրատունյաց դքսություն... պետք է լինի Տայքի Բագրատունյաց իշխանություն կամ Տայքի Բագրատունյաց կուրապաղատություն... 3.Տարոնի Բագրատունյաց դքսություն պետք է լինի Տարոնի Բագրատունյաց իշխանություն... Այստեղից արդեն երևում է, որ հոդվածով զբաղվել են ոչ մասնագետներ, ավելի կոնկրետ՝ ոչ պատմաբաններ: Եթե Ձեզ մասնագիտական ուղղում են առաջարկում,, կարելի է գոնե քննարկել...

Վիքիպեդիան Ազատությո"ւն է ... ? ... Համենայն դեպս Free Encyclopedia է, որը կարող են խմբագրել բոլորը, հատկապես՝ մասնագետները...

Բայց ես փորձում եմ ուղղումներ անել և ճշտել բացահայտ սխալները, իսկ պարոնայք Աշոտ Սողոմոնյանը և Հայ արաբագետը (կոնկրետ չգիտեմ՝ ով, որ մի հատվածը) առանց քննարկման հետ են շրջում ուղղումները... Մի"թե դա է Վիքիպեդիայի ազատությունը... Հայկական լեռնաշխարհ հոդվածում նշում եմ, որ ըստ Կլավդիոս Պտղոմեոսի մ.թ. 2-րդ դարում Մեծ Հայքը բաժանվել է 20 մարզի, իսկ 5-րդ դարում նահանգների թիվը 15-ն է դառնում... Եվ դարձյալ առանց քննարկման հետ են շրջում... Պարոնայք, չգիտեմ Ձեզանից կոնկրետ ով է դա անում, սակայն ճիշտ կլիներ նախ քննարկեիք, իմանայիք, որ տեղեկությունների աղբյուրը Հայ ժողովրդի պատմության ակադեմիական բազմահատորյակն է, կարող եմ հատորն ու էջն էլ նշել, դրանից հետո, ըստ իս հետ շրջելու կարիք չէր լինի...

Ալեքսանդր Մակեդոնացու մասին ասվածից հետո տեքստն այնպես է գրված, որ կարելի է նաև մտածել, թե նա Հայաստանը նվաճել է... Ես հատուկ լրացում եմ մտցնում, իսկ Դուք, համենայն դեպս Ձեզանից մեկը, դա հետ է շրջում, նույնիսկ չբարեհաճելով քննարկել...

Անընդունելի գործելաձև է...

Կուզենայի հարցը քննարկել և բացատրություններ ստանալ...– Այս անստորագիր գրառման հեղինակն է Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, հոդվածի մեջ Ձեր առաջին գրածը քննարկում է, ոչ թե ուղղում կամ տեքստի ավելացում/պակասեցում, այդ իսկ պատճառով Ձեր խմբագրումները հետ են շրջվել։ Խնդրում եմ այսուհետ նման փոփոխությունները գրել հոդվածի քննարկման էջում։ Երկրորդ փոփոխության համար պետք է հոդվածում նշեք աղբյուրը՝ ծանոթագրության տեսքով, ինչպես նաև հոդվածներում չենք ստորագրում, այդ պատճառով Ձեր խմբագրումները կրկին հետ են շրջվել։ Երրորդ փոփոխության համար ևս խնդրում եմ ներկայացնել աղբյուրներ հոդվածում՝ ծանոթագրության տեսքով։ Այստեղ ևս պետք է ներկայացնեք աղբյուր։ Աղբյուրները հոդվածում նշելուց հետո կարծում եմ ոչ ոքի մոտ որևէ հարց չի մնա և հետ շրջման կարիք էլ չի առաջանա։ --Լիլիթ (քննարկում) 16:51, 12 Նոյեմբերի 2015 (UTC)
Գնդապետ Մնացական Ռ. ԽաչատրեանՀատ-հատ կարող ենք քննարկել, որևէ խնդիր չկա: Քարտեզի հետ կապված, ես արդեն դիմել եմ այն մարդուն, ով զբաղվում է դրանով, և նա կբարելավի քարտեզը, ձեր նշած թերությունները իրավացի են, բայց հոդվածում նման ոճով չեն գրվում: Երբ գրում եք, որ հոդվածի հեղինակը պատմության մասնագետ չէ, առնվազն վիրավորում եք հեղինակներին՝ թերագնահատելով իր գիտելիքները, և վրադիր՝ նշում, որ վատ չէ թարգմանված ընդհանուր առմամբ: Հայ պատմագիտության մեջ ընդունված է 15 նահանգ և 191 գավառ տարբերակը, ու 20 մարզի մասին մենք չենք մանրամասնում: Ամեն դարաշրջան ունեցել է իր բաժանումները, և մենք չպետք է Հայկական լեռնաշխարհի մասին հոդվածում այդքան մանրանանք, մանավանդ, երբ աղբյուր չունենք: Մակեդոնացու և Հայաստանի նվաճման հետ կապված ոչ մի ստույգ աղբյուր չկա: Միայն հայկական աղբյուրներում է նշվում, որ Հայաստանն անկախացել է, իսկ բազմաթիվ օտարալեզու աղբյուրներ այն նշում են որպես Սելևկյան տերության մաս: Դեռ չհաշված, որ որոշ պատմաբաններ 331-200 շրջանը առանձնացնում են 570-200 ընդհանուր թագավորությունից: Դրա համար մենք ընտրել ենք առավել չեզոք թարգմանությունը: Հաճելի խմբագրումներ Ձեզ, և փորձեք ավելի հարիր արտահայտվել--Հայկ (արաբագետ) 21:13, 12 Նոյեմբերի 2015 (UTC)

37.157.220.236[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, խնդրում եմ ուշադրություն դարձնեք 37.157.220.236 IP-ին: Ես և SusikMkr մասնակիցը պարբերաբար հետ ենք շրջում նրա խմբագրումները: Շնորհակալություն --Գարիկ (Խաչատրյան) 17:14, 15 Նոյեմբերի 2015 (UTC)

Գարիկ ջան, շնորհակալություն ուշադիր լինելու և տեղեկացնելու համար։ Այդ հասցեն 1 օրով արգելափակված է, կրկնվելու դեպքում ժամկետը կավելանա։ --23artashes (քննարկում) 19:18, 15 Նոյեմբերի 2015 (UTC)

Մասնակցային անուն[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, ի՞նչ եք կարծում, այստեղ կանոնակարգի խախտում կա՞, թե՞ ոչ։ Անկեղծ ասած՝ ես չեմ կողմնորոշվում։ --23artashes (քննարկում) 19:20, 15 Նոյեմբերի 2015 (UTC)

Ըստ իս՝ չկա։ Հնարավոր է՝ հենց երգիչն է։--Լիլիթ (քննարկում) 19:30, 15 Նոյեմբերի 2015 (UTC)

Մասնակից:Armoooo[խմբագրել կոդը]

Մասնակից:Armoooo շարունակում է Վանո Սիրադեղյան հոդվածում վանդալությունը, չնայած զգուշացված է եղել:--Արամ (քննարկում) 17:23, 16 Նոյեմբերի 2015 (UTC)

Արգելափակեցի։ Շնորհակալ եմ, Արամ ջան։ --Jëo 17:31, 16 Նոյեմբերի 2015 (UTC)

անիմաստ աշխատանք[խմբագրել կոդը]

Բարև բոլորին: Ես բազմիամստության հոդվածներ գրելուց առաջ ստացել եմ Լիլիթի և Ջեոյի թույլտվությունը: Նման հոդվածներ ռուսերեն Վիքիում շատ կան, ես էլ հենց ռուսերենից եմ դրանք վերցրել: Շատ թե քիչ, համենայն դեպս, աշխատանք եմ կատարել 300-ից ավելի նման հոդվածներ ստեղծելու համար: Հիմա այդ հոդվածներս համատարած ջնջվում են: Եթե ես իմանայի, որ ջնջվելու են, չեի գրի դրանք: Ասյինքն այդքան աշխատանքս անիմաստ էր:--Շեյդի Fox 16:36, 17 Նոյեմբերի 2015 (UTC)

Տվյալ խնդրի մասին քննարկում է բացվել, որտեղ հայտնել եմ կարծիքս։ Դրանք ստեղծելու ժամանակ որևէ սահմանափակում չի եղել մեր վիքիում, ստեղծվելուց հետո են քննարկումներ ծավալվել նմանատիպ թեմաներով։--Լիլիթ (քննարկում) 18:34, 17 Նոյեմբերի 2015 (UTC)

37.157.217.245[խմբագրել կոդը]

Առաջարկում եմ արգելափակել այս այփին, քանի որ կատարվել է անբարո գործողություն:--Շեյդի Fox 12:08, 18 Նոյեմբերի 2015 (UTC)

Շեյդի ջան ճիշտն ասած այս այփիի գործոցղությունները կետ առ կետ նայեցի և ոչ մի վատ բան չտեսա։ --BekoՔննարկում 12:23, 18 Նոյեմբերի 2015 (UTC)
Բեքո ջան, ինձ էլ թվաց դու անվերադարձ ջնջեցիր մի կետը :/, բայց հաստատ կար, Հաղարծին հոդվածի քննարկման էջում անբարո բաներ էր գրել:--Շեյդի Fox 12:26, 18 Նոյեմբերի 2015 (UTC)
Ինձ մոտ ցույց է տալիս, որ դու ես ջնջել՝ հայհոյանքի և զազրության պատճառով:--Շեյդի Fox 12:28, 18 Նոյեմբերի 2015 (UTC)
Այփին կարող է լինել դպրոցի, կազմակերպության, կամ դինամիկ ու եթե այնտեղից դրական, կառուցողական գործողություններ են արվում, ապա փակելով հաշիվը կարող ենք անկախ մեր կամքից արգելափակել դրական գործ անողներին։ Քանի դեռ վանդալիզմը շարունակական չէ, արգելափակելու կարիք չկա։ --BekoՔննարկում 12:32, 18 Նոյեմբերի 2015 (UTC)
Հա Բեքո ջան, հասկանալի է: Ուղղակի անբարո նախադասություն տեսա մեր Վիքիում, ասեցի շուտ գրեմ :Ճ:--Շեյդի Fox 12:34, 18 Նոյեմբերի 2015 (UTC)

Չօգտագործվող կաղապարներ[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում չօգտագործվող կաղապարների վրա, որոնք շատ-շատ են: Չարժե՞ դրանցից ազատվել, հետո մտածել մնացած կաղապարները փաստաթղթավորելու մասին: Շնորհակալություն:--Արամ (քննարկում) 08:45, 19 Նոյեմբերի 2015 (UTC)

Դժվար է մի բան ասելը, ջնջել, թե ոչ: Մեր մոտ ահագին կաղապարների պակաս կա, որոնք փաստորեն այստեղ գրված են, բայց չեն կիրառվել: Կարծում եմ առայժմ չարժե դրանց անդրադառնել: Լավ է, եղած հոդվածները կարգի բերենք:--Արման Մուսիկյան (քննարկում) 09:29, 19 Նոյեմբերի 2015 (UTC)
Համամիտ եմ Արմանի հետ։--Լիլիթ (քննարկում) 09:30, 19 Նոյեմբերի 2015 (UTC)
Կաղապարներից որոշ մասը չեն օգտագործվում, բայց հույս կա, օրինակ {{Chrysomeloidea}} կամ {{ԵրկիրՕԽ դրոշ AHO}}, հաստատ դեռ պետկ են L-կաղապարներ ({{L aa}} և նման), նոր են հայնվել LQT- և Wikidata- կաղապարներ, մասնակիցների լեզվի կաղապարներ մնալու են {{User an-3‏‎}}, բայց հազիվ պետկ գան մասնակիցների նախըտրությունների կաղապարներ, պատմության համար երևի կարելի է թողնել {{Համագործակցություն/Ամիս 05, 2013 թ.‏‎}} և նման։
Շատերից կարելի է ազատվել եթե կա նոր փոխարինող կաղապար կամ եթե կաղապարը ստեղծաց է հին ոճով և ավելի հեշտ է սարքել նորը, եթե կան նույն գործողություն կատարող կաղապարներ (օգտագործվող, կարծում եմ նրանցից շատ է լինելու)։
Մեզ պետք են Կաղապար տեղեկաքարտով Տեղեքարտներ (Աշոտը(ՏՆՂ) շատ հարմարացրեց), մեզ պետք են նավարտական (ստորին) կաղապարներ (չօգտաշործացների մեջ նման համարյա չկան), մեզ պետք են դատաֆիքսված տեղեքարտեր (էլի Աշոտը մանրից անում է)։ - Kareyac (քննարկում) 13:09, 19 Նոյեմբերի 2015 (UTC)
Ժողովուրդ երևի ավելի կարևոր է կաղապարները դասակարգել կատեգորիաներով ու ինչ-որ աղյուսակներով, քան չօգտագործվողները ջնջել։ Օրինակ՝ այն օրը ես ստեղծեցի մասնակցի լեզվի կաղապար, որը մի քանի օր առաջ գտել էինք ավելորդ և ջնջել։ Չօգտագործվող նորմալ կաղապարը մի օր կարող է օգտագործվել։ Երկրորդ կարևոր քայլը կաղապարները կապելն է այլալեզու նման կաղապարների հետ, դրանց մի մասը չի կապված, մյուս մասն էլ կապված է սխալ ու արդյունքում նույն բանը հա ստեղծում ենք ու ստեղծում տարբեր անուններով։ Հաճախ նույն կաղապարը տարբեր անունով կա ու երկուսն էլ օգտագործվում են տարբեր հոդվածներում։ Մի խոսքով չերկարացնեմ՝ դեմ եմ ջնջելուն, կողմ եմ դասակարգելուն ու մաքրելուն։ --BekoՔննարկում 13:20, 19 Նոյեմբերի 2015 (UTC)

190 000[խմբագրել կոդը]

Երկու տեղ գրեցի, բայց մեկ անգամ էլ այստեղ գրեմ: Օրերս որոշ մասնակիցներ պնդում էին, որ մեր վիքիում 190 հազարից այն կողմ հոդվածներ չեն ավելանում, որովհետև իրենք ակտիվ չեն: Զուտ հետաքրքրության համար նայեցի ջնջման տեղեկամատյանը: Այնտեղ տեսա, որ ջնջվել է 1600 հոդված՝ 190 հազարերորդ հոդվածը գրելուց հետո (հոկտեմբերի 28), ձուլվել են ևս 300-ը: Այդքանով հանդերձ՝ հոդվածաքանակը ավելացել է 800 հոդվածով: Այսինքն՝ ավելի քան 2500 հոդվածը 3 շաբաթում մեր վիքիի միջին հոդվածագրությունն է, մենք էս տարի ամսական միջինը գրել ենք 3000-3500 հոդված: Սա զուտ վիճակագրական տվյալ, որ մեր վիքիում ոչ մի պասիվություն չի նկատվում նոյեմբերին: Հիմա բուն ասելիքս: Իհարկե, մենք ակտիվ խմաբագիրներովս, այդ թվում և ադմինները, հնարավորինս ձուլում կամ բարելավում ենք, ու դրանց քանակը հասնում է հազիվ 300-ի, իսկ ձեր թեթև ձեռքով դրանցից 5 անգամ ավելին ջնջվում է վիքիից: Դրանով մենք ցույց ենք տալիս, որ որակը գերադասում ենք քանակից, ու արդյունքն ակնհայտ է: Այս կապակցությամբ՝ ուշադիր լինելու և աչալուրջ հետևելու համար ուզում եմ ամենայն անկեղծությամբ մեծ շնորհակալություն հայտնել ադմիններին:--Հայկ (արաբագետ) 14:12, 22 Նոյեմբերի 2015 (UTC)

Հայաստանի միակ մշակութային հեռուստաընկերություն[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի ադմինիստրատորներ: NuneEskam մասնակիցը վերստեղծել է այս հոդվածը Լիլիթի ջնջելուց հետո: Այս հոդվածը գոցազդ է: Եվ ես պիտակում եմ ջնջման, նա նորից ջնջում է իմ կաղապարը:--Շեյդի Fox 18:14, 22 Նոյեմբերի 2015 (UTC)

Շնորհակալություն Բեքո ջան:--Շեյդի Fox 18:21, 22 Նոյեմբերի 2015 (UTC)

6AND5 մասնակցի արգելափակման փոխարինում[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի ադմիններ։ 6AND5 մասնակիցն այսօր դիմել է ինձ իր անժամկետ արգելափակումն անժամկետ տոպիկ բանով փոխարինելու համար, այսինքն՝ մասնակիցն իրավունք չունի մասնակցել որևէ քննարկման։ Քանի որ դեմ եմ միանձնյա որոշումներին, ապա քննարկում եմ բացում այստեղ՝ մյուս ադմինների կարծիքն իմանալու համար։ Ինքս կարծում եմ՝ հաշվի առնելով մասնակցի ունեցած դրական ներդրումն այստեղ ու վիքիքաղվածքում, ինչպես նաև մասնակցի ներողությունը խորհրդարանում, կարող ենք փորձել ևս մեկ անգամ համագործակցել միմյանց հետ։ Եթե կրկին էթիկետի խախտում լինի (ինչը չեմ կարծում), ապա զգուշացնել ու արգելափակել միշտ էլ կարելի է։ Խնդրում եմ հակիրճ հայտնել ձեր կարծիքն այստեղ՝ այսքան ժամանակ անց։ --Լիլիթ (քննարկում) 19:19, 22 Նոյեմբերի 2015 (UTC)

Ի՞նչ դրական ներդրում: Ի՞նչ ներողություն:--֎ Պանդուխտ 19:31, 22 Նոյեմբերի 2015 (UTC)
Հղումը դրեցիր, և ի՞նչ: --֎ Պանդուխտ 19:58, 22 Նոյեմբերի 2015 (UTC)
Ոչինչ, քննարկում եմ բացել և սպասում եմ ադմինների կարծիքին։--Լիլիթ (քննարկում) 19:59, 22 Նոյեմբերի 2015 (UTC)
Լիլիթ ջան, թույլ կտա՞ս հանգիստ խմբագրենք:--֎ Պանդուխտ 20:14, 22 Նոյեմբերի 2015 (UTC)
  • Symbol declined.svg Դեմ կատեգորիկ դեմ եմ նրա ներկայությանը: Քանի անգամ ենք իրեն շանս ընձեռնվել և ինչ է արել նա: Ինչպես շնորհակալ եղավ Երջանիկին, երբ վերջինս նրան արգելափակումից հանեց ? Մեկը ես չեմ ցանկանում, որ նախագիծ վերադառնա 6AND5 և եթե նա գա ես մեկընդմիշտ կլքեմ Հայերեն Վիքիպեդիան, ինչպես որ լքեցի Հայերեն Վիքիքաղվածքը:--Արման Մուսիկյան (քննարկում) 03:56, 23 Նոյեմբերի 2015 (UTC)
Եվ հետո ինչ է ասել փոխարինել տոպիկ բանով: Մասնակիցը հետապնդում է ադմիններից ինձ, Պանդուխտին, Ալեքսեյին: Եվ արդյուքնում կստացվի, որ գործող ադմիններից 3-ը չպետք է ոչինչ ձեռնարկեն, եթե մասնակիցն ակտիվանա և էլի սկսի վիրավորանքներ տալ այս կամ այն մասնակցին ? 2 ադմին էլ, ում հետ նա կոնֆլիկտ է ունեցել, հրաժարվել են ադմինությունից: Այսինքն ադմինների մեծամասնության հետ կոնֆլիկտ է ունեցել: ՈՒ դեռ երբ Երջանիկը նրան ակտիվացրեց, ինքը փոխանակ հանգիստ խմբագրումով զբաղվեր, ինչ արեց: 2 ժամում նախագիծը սկսեց տակնուվրա անել ու ոչ մի կառուցողական խմբագրում ես չտեսա: Եվս միեկ անգամ հիշեցում, թե ով է նա.
Օրը և հղումը Վիքիհարթակ Մեջբերում/Նկարագրություն
1 հունիսի 23 Մետա Սրանով ցույց տրվեց հայերեն Վիքիպեդիայի խայտառակ ու խղճուկ վիճակը, որին հասցրել են երեք բարոյազուրկ տականքներ, որոնց գործողություններին այդպես էլ գնահատական չտրվեց...
2 հունիսի 27 Վիքիքաղվածք Ես մի անգամ ասել, որ միջակությունները չեն կարող ներել ուժեղ անհատներին, Վաչագանի, Երջանիկի ու մյուսների նման միջակությունները, չեն կարող ներել ուժեղ անհատներին
3 Հուլիսի 1 Վիքիքաղվածք տեղեկացրեք Մկրտչյան Սուսաննային այստեղ և Ալեքսեյին մեթայում գրառում եմ թողնել, արձագանքներին սպասելու եմ հուլիսի 5-ը ներառյալ, այնպես չստացվի, որ պարոն Վաչագանի նման ասեն, կես տարի հետո են նկատել: Հուլիսի 6-ից ես այլևս որևէ քայլ չեմ կատարելու և չեմ ընդունելու այդ այսպես կոչված կոնֆլիկտը ֆորմալ առումով հարթելու համար
5 Հունիսի 26 Վիքիքաղվածք չտրվի իմ հանդեպ խախտում իրականացնողներին, այս պատկերավոր ասած ձնագնդիկը քանի գնալու է ավելի է մեծանալու, դրա հետևանքները հաստատ չեն բխելու վիքիպեդիայից շահերից, ընտրությունը Ձերն է
6 Հունիսի 23 Վիքիպեդիա Մոռացա ասեի, պարոն Արամ Ձեր անգրագետ ու պատվերով գրառումը Ձեզ պահեք, իսկ շպրտելու պահով, որ ժամանակը կգա, Ձեզ կշպրտեն այստեղից ու ոչ միայն այստեղից: Մի քիչ տղամարդկություն ունենալը լավ բան է, որ գոնե կարողանաս նայել, ով է ցեցը ու չդառնալ հերթական բորենին:

Եվ բացի այդ ինքը Վիքիքաղվածքում առանց որևիցե մի ձայնի դարձավ ադմին, իսկ մինչ այդ իմ հետ այնտեղ կոնֆլիկտի մեջ էր, քանի որ ես նրա կեղծքիները հայտնաբերել էի, և մետային տեղյակ էի պահել: Ինքը իմ ձայնը մի օր շուտ անվավեր էր ճանաչել, իսկ քննարկման օրն էլ մտել ու մետայում փոխել էր: Ես չեմ ուզում Վիքիում նման մասնակից տեսնել, քանի որ նա կոնֆլիկտային անձ է և իրեն նախագծի զարգացումը բոլորովին չի հետաքրքրում, այլ նրան հետաքրքիր է այս կամ այն ակտիվ մասնակիցների հետ վեճի բռնվելը: Մարդ, որը մյուսներին Միջակություն է համարում, իր մասին շատ մեծ կարծիք ունի և նրա նմանները չպետք է լինեն նախագծում: Ես առանց այն էլ քիչ ժամանակ ունեմ Վիքիում լինելու, իսկ հիմա էլ բան ու գործ չունեմ, պետք է հետևեմ, թե մասնակիցը ոնց է աջ ու ձախ վիրավորում նորեկներին ու կռվի բռնվում մյուսների հետ ? --Արման Մուսիկյան (քննարկում) 04:15, 23 Նոյեմբերի 2015 (UTC)

Իսկ Վիքիքաղվածքում ինչ դրական փոփոխություն կար: Մինչև իր ոչ արդար ճանապարհով ադմին դառնալը մասնակիցը սպառնում ու վիրավորում էր Վիքիքաղվածքում, Վիքեպեդիայի մասնակիցներին: Միթե դա նորմալ երևույթ է, թե հերթական անգամ արտաբերված ներեղություն բառը ամեն ինչ պետք է մոռացության տա: Այդ մասնակիցը 3 տարի շարունակ ինչ ասես որ չի ասում մասնակիցների հասցեին ու վերջում գրում է ներողություն: Եվ եթե հանկարծ մեկը նրա ասածների հետ համամիտ չէ, էլի ինչ ասես որ չի ասում: Երջանիկի դեպքը ես չեմ մոռացել:--Արման Մուսիկյան (քննարկում) 04:19, 23 Նոյեմբերի 2015 (UTC)
ինձ հետ կապված դեռ ոչինչ, ես անձնական կամ մասնակցային խնդիր չունեմ, չնայած ինչ տեսակետից ասես չի գրել ինձ, չնայած այն բանին որ ասել էի մի գրի, կարևոր այն է, որ ինքը իր մետայի էջում գրել էր երեք բարոյազուրկ տականքներ նման բառեր, դրա համար պետք է բացատրություն տա ու հրապարակավ ներողություն խնդրի։ --ERJANIK (քննարկում) 06:00, 23 Նոյեմբերի 2015 (UTC)
ERJANIK ջան, 2 ամիսը մեկ այս հարցը հա ջրի երես է դուրս գալիս ինչ-ինչ մասնակիցների օգնությամբ: Իսկ դա նշանակում է, որ ակտիվ մասնկիցների ուշադրությունը պետք է էլի կենտրոնանա 6AND5-ի վրա: Իսկ հարց է ծագում, մենք բոլորս կամավոր սկզբունքով զարգացնում ենք մեր Վիքիպեդիան, այստեղից կամ այնտեղից ժամանակ գտնելով: Իսկ հիմա մի հատ էլ նյարդեր պետք է քայքայենք: Ես երկու ամիս այս մասնակցի հետ թեժ քննարկումների մեջ էի: Մասնակիցը ոչ միայն իր արարքները չի գիտակցում, այլ ինձ վրա արգելափակման հայտ էր բացել Մետայում և դեռ Vadgt մասնակիցն էլ նրան սատարում էր: ԷԼ չեմ ասում, թե այս երկու մասնակիցը ինչեր էին իրար գրում մետայում Հայերեն Վիքիպեդիայի ակտիվ մասնակիցների մասին: Ու սրանից հետո նման մասնակիցը կրկին ակտիվանա Վիքիպեդիայում ? --Արման Մուսիկյան (քննարկում) 07:10, 23 Նոյեմբերի 2015 (UTC)
ես դեմ եմ որ ակտիվանա, այլ կերպ ասեմ անկախ ամեն ինչից պետք է ինքը այդ գրածների համար որևէ բան ասի, նոր միայն քննարկվի ակտիվացնել չակտիվացնելու հարցը։ --ERJANIK (քննարկում) 08:56, 23 Նոյեմբերի 2015 (UTC)

Հետաքրքիր բաներ են տեղի ունենում: Դրանցից առաջինը կարելի է նշել սեփական կարծիքը արագորեն փոխելը: Առաջին հերթին դա վերաբերում է Lilitik22 ադմինին, հետո նոր 6AND5 մասնակցին: Հիմա հատ-հատ անդրադառնամ: Նախ՝ նույն Lilitik22 ադմինն էր դեռ փետրվարին նշել, որ ադմինական դրոշակի զրկումից հետո մասնակիցը պետք է կրի իր պատիժը, բայց մի որոշ ժամանակ անց փոշմանեց իր կարծիքից: Հունիսին ձեռնպահ էր, հետո վերադարձին դեմ եղավ թե կողմ՝ ոչ մեկիս հայտնի չէ: Հետո ինքն իրեն խոստացավ նայել մասնակցին զուտ քաղվածքի տեսանկյունից, ու չէր քաջալերում ոչ մի խոսք հայվիքիի մասին, իսկ հիմա արդեն լրիվ այլ բան: Նշեմ, որ նման տարակարծությունը հանգել է բոլորիս. սկզբում բավական բարձր գնահատում էր ստացել Պանդուխտը, ապա նրա տեղը ժամանակավորապես գրավեց Գարդմանահայը, իմ հայտնվելուց հետո՝ ես, ընթացքում նաև՝ Բեքոն, Դավիթը, Ջեօն, Վաչիոն և այլք: Նույն հերթականությամբ նրանք (մենք, ըստ երևույթին) հայտնվում էինք սև ցուցակում, ու կարելի էր մեր մասին վատաբանել, ասել հնարավորինս վատ արտահայտություններ ու վերաբերվել կիսաարհամարհական տոնով և այլն: Հետո՝ մի որոշ ժամանակ անց փոշմանել, և այդպես շարունակ: Դա ինձ հետ կապված չես կարող ասել, որովհետև եթե ես երբևէ ասելու բան եմ ունեցել, ասել եմ առերես կամ առցանց, այլ ոչ թե իրենց բացակայության ժամանակ: Իսկ եթե հաշտվելու ցանկություն եմ ունեցել, ապա արել եմ դա՝ հանուն վիքիի, որ վերջին խմբագրումներում մասնակցի անունը տեսնելիս դեմքիս զզվանքի արտահայտություն չառաջանա, ու որ ամենակարևորն է՝ արել եմ անկեղծ: Դու շարունակում ես լինել ադմին մի նախագծում, որը տվյալ մասնակցի համար մեռավ, չկա (իր բառերով): Ադմինության մասին մի անգամ մայիսին ասել եմ, որ քեզ ճանաչում եմ միակ ադմին (սա առաջին ու միակ կոմպլիմենտը չէր, ու ես դրանք շռայլելու համար բացարձակ չեմ զղջում): Դա եղավ մայիս ամսին, երբ 8 ադմիններից առնվազն 3-ը չէին գործում, մյուսների մեջ էլ կային մարդիկ, որ տարբեր պատճառներով լռում էին. ընդ որում, ամենահարգելի լռությունն Արտաշեսինն էր, ով ընտանեկան սուր խնդիրներ ուներ, ու դա հիմա քննարկել չեմ պատրաստվում: Հիմա վիճակն այլ է, կան նոր ադմիններ, ակտիվացել են հները, մարդիկ իրենց սկսում են պահել որպես ադմին, ոչ թե ակտիվ խմբագիր, ու բնականաբար իմ ասածը ուժ ունենալ չի կարող հիմա (սա նրա համար եմ ասում, որովհետև վերջերս հիշեցրել էիր իմ մայիսյան խոսքը): Այս ամենը նրա համար եմ ասում նաև, որ բացարձակ պարտադիր չէ ադմին լինել այս էջում արտահայտվելու համար, ինչը շեշտել ես երկու անգամ, և կարիք չկա հիշեցնել, որ կարող եմ ցանկացած պահի դրոշակազրկման քվեարկություն բացել (վստահ եմ, որ դա մտքովդ անցավ): Ես ինքս երբեք ադմին չեմ պատրաստվում դառնալ, բայց այս էջում միշտ արտահայտվելու եմ: Քեզ համար կարևոր չեղավ ոչ քո գործընկերներին վիրավորելը, ոչ հայվիքիին, որի մի մասը նաև դու ես կազմում, և այս շարժումը սկսած տիկին Սուսաննային: Ընդ որում, վերջինի համար (տես հղման «մրցանակ» բաժինը [49]) ստացավ նկատողություն քաղվածքի գործող ադմինի կողմից ([50]): Ուրեմն, եթե 6AND5-ին այժմ (շեշտում եմ՝ այժմ, որովհետև կարծիքդ պարբերաբար փոխել ես և հնարավոր է էլի փոխես) արդարացնում ես, դա հիմնավորում դիտարկվել չի կարող: Ու թիմի մասին խոսելն ավելորդ է, ու նաև՝ թիմային աշխատանքի:

Հիմա մասնակցի մասին: Ամենայն անկեղծությամբ նույն հենց փետրվարից այս կողմ քանի անգամ մտածել եմ երկխոսության ու հաշտության մասին, նույնիսկ՝ շատ դեպքերում իր հենց ադմինական վերադարձի, որովհետև ուժեղ ձեռք էր: Բայց ամեն անգամ, երբ պատրաստվում էի գրել իրեն, մի պատմություն դրանից առաջ դուրս էր եկացած լինում: Վերջին անգամ հաշտության միտք ունեցել եմ մինչև հոկտեմբերը, երբ գրեց որ հայվիքին իր համար մեռավ, ու դա՝ ռուսերենի իր քննարկման էջում ([51]): Հիմա այն մասին, թե ինչու երբեք նա չի վերադառնա, կամ՝ երբ կվերադառնա: Նախ՝ չհասկանալով, որ իրեն արհամարհում են (սա հենց այդ մասնակիցների բառն է, ոչ թե իմը՝ արհամարհանքը ամենամեծ ապտակն է սա էլ ամբողջ արտահայտությունը), նա ընդունեց համաձայնության լռություն և դարձավ ադմին առաջին անգամ, ինչը օգտագործեց մարդկանց ցույց տալու, որ կարող է անել դրական փոփոխություններ: Արվածը մի քանի կաղապարի, կատեգորիայի և այլ բաների բարելավում էր, ինչպես նաև՝ Լիլիթին շոկոլադների, ադամանդի ու ծաղիկների փոխնվիրում, որի արդյունքում նա ոչ միայն երկրորդ անգամ դարձավ ադմին, այլև այտեղ նորից բացվեց իր հարցը: Չի վերադառնա հայվիքի, քանի որ գուգլով հայերեն վիքիպեդիա փնտրելիս առաջին տասնյակում բերվում է այս էջը (իր մասին հավաքած տեղեկությունը նման կերպ չի երևում, որովհետև սա արել էր որպես հակաքայլ): Մեթայում քանի անգամ նշել է (վերջինը՝ հոկտեմբերի 3-ին [52]), ո ՀՎՊ վերադառնալու ցանկություն չունի, որովհետև... (ցանկություն չկա իր գրածները կրկնելու, հետաքրքրվողը թող կարդա հղման մեջ): Չի վերադառնա, քանի դեռ ռուվիքիից ու մեթայից ոչ թե ընդմիշտ է հանում կամ ջնջման տալիս իր փայլուն մտքերը, այլ հանում է միայն իր հարցը վերաբացելիս (հերթական օրինակը՝ [53]): Չի վերադադնա, քանի դեռ ունակ է նման բաներ անելու ու մարդկանց պիտակելու թե քաղվածքում (հասարակ օրինակ՝ [54]), թե ռուվիքիում ([55], [56]): Քանի դեռ իր ներողությունը գրոշի արժեք չունի, ու ներողության կարիք էլ չկար, պետք էր գործով ապացուցել եղածը ու (եթե զղջացել էր իսկապես) զղջածը: Այլապես՝ դրսևորել այդպիսի վարք, ու մեկ ներողությունը դրոշակ դարձնել, դա թույլատրելի չէ: Նույնիսկ իրեն արգելաբացող ադմինը, երկար ժամանակ իրեն արհամարհելուց հետո տալիս է սպառիչ պատասխան ([57]): Այսպիսի հղումները կարելի է հարստացնել առնվազն 10-ով, բայց ժամանակը կարելի է ծախսել ավելի հետաքրքիր բաների վրա: Եվ եթե վերոնշյալները չլինեին, ես իմ խոսքի համաձայն ձայն չէի հանի ([58]), բայց արի ու տես, որ ոչ ոք թաքուն չի շփվում, ինչպես ինձ թվացել էր, այլ շփվում է հիմնականում մեկ հոգի, այն էլ՝ ավելի քան բացահայտ: Մյուս կողմից, նման զարգացումների, նամանավանդ հայվիքիի մեռնելուն, ես չէի սպասում: Մոռացա նշեմ մի շատ կարևոր բան, այստեղ թեկուզ եթե չխմբագրի էլ, ուզում է հանել արգելափակումը, ու ես դրա մեջ միտում եմ տեսնում՝ այլ նախագծերում հերթական դրոշակը ստանալու ու դրանով պարծենալու համար:

Միակ բանը, որ կուզենայի հավելել, Արմանին է ուղղված. դու քո ներդրումներով հզոր ես, չնայած ժամանակին մեր միջև եղած ու վաղուց հարթված անախորժությանը, ես դա քեզ ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ: Դու չպետք է լքես նախագիծը և վերջ: Կռվի ժամանակ զինվորը չի լքում մարտի դաշտը, այլ հենց այդ ժամանակ է կանգնում ու մոռանում հեռանալու մասին: Հաճելի խմբագրումներ բոլորիս--Հայկ (արաբագետ) 14:24, 23 Նոյեմբերի 2015 (UTC)

Շնորհակալություն իմ անձին անդրադառնալու համար՝ սպասում էի դրան, կասեմ նույնիսկ՝ համոզված էի, որ կլսեմ այս ամենը։ Այո՛, ես փետրվարի 18-ին կողմ եմ քվեարկել, որպեսզի մասնակիցը զրկվի դրոշակից և ես երբեք չեմ արդարացրել այն ամենը, ինչի համար, որ զրկվեց ժամանակին դրոշակից, իսկ մեկ օր անց՝ փետրվարի 19-ին Աշոտի հարցին պատասխանել եմ, որ քննարկումը մասնակցին դրոշակից զրկելու համար է և ոչ թե արգելափակելու և նշել եմ, որ դեմ եմ անժամկետ արգելափակմանը։ Ինչպես տեսնում ես՝ այդ օրվանից մինչև հիմա ոչինչ չի փոխվել այս առումով։ Ինչ վերաբերվում է քաղվածքին, ապա միշտ էլ ասել եմ, որ դա առանձին նախագիծ է ու չպետք է խառնել վիքիպեդիայի հետ։ Եթե մասնակիցը ցանկանում է խմբագրել այնտեղ, թող խմբագրի, ինչո՞ւ պետք է խանգարենք։ Մի նախագծի խնդիրները չպետք է տեղափոխել մյուս նախագիծ։ Եթե մասնակիցը դիմում է ինձ որպես ադմին իր արգելափակումը հանելու համար, ի՞նչ ես ինձնից ակնկալում, որ անեմ։ Ես միանձնյա որոշումները չեմ ողջունում (բազմիցս եմ ասել), այդ պատճառով էլ քննարկում բացեցի այստեղ, այլ ոչ թե միանգամից հանեցի արգելափակումը, ինչպես նախկինում Երջանիկն արեց։ Հերթական բուռն քննարկումներից մեկի ժամանակ, երբ մասնակիցը կոնկրետ ինձնից ներողություն էր խնդրել, ես ասեցի, որ որևէ խնդիր չունեմ իր հետ և որ այդ ամենը ես թողնում եմ անցյալում։ Եվ նորից եմ կրկնում ինքս որևէ խնդիր չունեմ տվյալ մասնակցի հետ, եթե որոշ մասնակիցներդ ունեք, եթե ցանկանում եք, լուծեք, եթե ոչ՝ ոչ, սակայն պետք չէ ձեր մեջ ունեցած խնդիրները/տարաձայնությունները փաթաթել ինձ․ յուրաքանչյուրս ունենք մեր սեփական կարծիքը։ Հազար անգամ ասել եմ, որ միշտ անում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում և մոտ 1-1.5 ամիս առաջ էլ որոշակի խոսակցության ժամանակ որոշ մասնակիցների, այդ թվում քեզ ասեցի, որ ոչ ոք չի կարող ազդեցություն ունենալ այս կամ այն նախագծում իմ դիրքորոշման/կարծիքի վրա և պետք է նաև նշեմ, որ ես այստեղ և իրական կյանքում բազմիցս քննադատվել եմ տարբեր մասնակիցների կողմից իմ կարծիքի և դիրքորոշման համար, սակայն նորից ասեմ՝ դա երբևէ չի ազդել իմ կայացրած որոշումների վրա։ Ամեն մեկս ունենք մեր կարծիքը և պարտադիր չէ, որ այն համընկնի մյուսի կարծիքի հետ։ Ոչ ոք չի կարող ինձ արգելել այս կամ այն թեմայով քննարկում բացել։ Հա, մի բան էլ, եթե ինձ «կաշառելով» հնարավոր է ադմին դառնալ, ապա ինձ շքանշան նվիրողները հիմա վաղուց ադմին էին դարձել։ Հուսով եմ՝ բավարարեցի առաջացած բոլոր հարցերը և քանի որ դեռ առավոտյան մասնակիցը խնդրել է փակել քննարկումը (նոր եմ տեսնում), ապա այն փակում եմ։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 17:21, 23 Նոյեմբերի 2015 (UTC)
Խոսքեր չկան մասնակցի վարքի մասին, հարգելի Լիլիթ: Մասնկիցը չի փոփոխվել մինչև հիմա: Քո դրած հղումում մասնակիցը գրել է, որ ես սպառնացել եմ, բայց քավ լիցի, դա սպառնալիք չէ: Ինչի է նման, որ մի մասնակից հայտնվի այստեղ անձռնմխելիության վետոյով: Ինչ ուզենա անի և ում ինչ ուզենա ասի: Իսկ ես ակտիվ ադմին լինելով, ոչինչ չկարողանամ անել, եթե անգամ մյուս մասնակիցները ինձ բան ասեն: Տեսա ինձ ոնց պաշտպանեցին Վիքիքաղվածքում, երբ մասնակիցը ինձ Միջակություն անվանեց: Հիմա էլ նույնը Վիքիում մյուս մասնակիցների նկատմամբ տեսնեմ ? Իսկ ինչ վերաբերվում է ամեն մի նախագծն իր տեղն ունի, ապա ինչու հենց ինքը՝ 6AND5 մասնակիցը Վիքիքաղվածքը Վիքիպեդիայի խմբագիրներին վիրավորելու հարթակ էր դարձրել ? Եվ ինչու մեկը դու, հարգելի Լիլիթ, այնտեղի տեղի ունեցածը բերում հասցնում ես Վիքիպեդիա,, մի նախագիծ, որ մասնակիցն ամեն կերպ ջանում էր քաոսի վերածել: Եվ արգելափակումից հետո սկսեց մասնակիցներին հետապնդել այլ Վիքինախագծերում: Ես Վիքիքաղվածքին հիմա բոլորովին չեմ հետևում և այս քննարկման մեջ տեսա թե ինչ էր գրել տիկին Սուսաննայի էջում: Ու նրա նման մասնակիցները նորից մուտք գործեն Վիքիպեդիա, որ մյուսներին Միջակություններ ու Բորենիներ անվանեն, և ինքն էլ Մեծ Անհատ լինի ? Ես պարտավոր չեմ իմ ազատ ժամանակը և նյարդերը վատնել նմանատիպ մասնակիցների վրա, ովքեր լրջորեն կանգնեցնում են նախագիծը, քանի որ կռվի է բռնվում ակտիվ մասնակիցների հետ և աջ ու ձախ վիրավորում է կամ կոպիտ գրառումներ է կատարում սկսնակ պատանի խմբագիրների քննարկման էջերում: Նման բողոքներ ես շատ մասնակիցներից եմ ստացել: --Արման Մուսիկյան (քննարկում) 18:10, 23 Նոյեմբերի 2015 (UTC)
Արման, քննարկումը փակել եմ, շնորհակալություն բոլորիդ ձեր կարծիքների համար։--Լիլիթ (քննարկում) 18:15, 23 Նոյեմբերի 2015 (UTC)
Ըստ իս՝ «ապագա բորենուս», այս քննարկումը բացելն էր ի սկզբանե սխալ, քանի որ բոլորիս դիրքորոշումն առ այդ մասնակիցը հստակ էր:--Արամ (քննարկում) 18:21, 23 Նոյեմբերի 2015 (UTC)

Symbol support vote.svg Կողմ արգելափակման հանմանը: Չնայած նրան, որ առաջին հերթին կարող էին ես դեմ քվեարկել, սակայն ես քվեարկում եմ այո: Մասնակիցը նախկինում շատ սխալներ է արել և սխալներ արել ենք բոլորս: Ահագին ժամանակ նա պատժվել է այդ ամենի համար և կարծում եմ՝ այժմ արգելափակման հանման ժամանակն է: Անժամկետ արգելափակված լինելը շատ վատ բան է, երբ անորոշություն է (Դա կարելի է նմանեցնել ցմահ ազատազրկման): Ահագին ժամանակ պատժվեց, վերջ, հիմա թողնենք մարդը խմբագրի: Եթե նորից սխալներ կատարեց, արդեն կարող եք արգելափակել ընդմիշտ: Անձամբ ես կողմ եմ արգելափակման հանելուն և հորդորում եմ մյուս մասնակիցներին այս հարցին մոտենալ մարդասիրական նկատառումներով: --Նորայր (∞) 18:23, 23 Նոյեմբերի 2015 (UTC)

Նորայր, մարդասիրական նկրտումներով էր երևի, որ այդ մասնակիցը մեկին կամ մի քանիսին անվանեց միջակություն (չեմ ուզում կրկնվել, կարդա վերևի աղյուսակը): Ի՞նչ մարդասիրության մասին է խոսքը: Մարդուն շանս տրվել է, բայց նա այդ շանսն օգտագործեց տարտարոսյան քաոս ստեղծելու համար, հիմա ինչքանո՞վ ես վստահ, որ նույնը չի կրկնվի, թե՞ քեզ ասել է՝ քեզ հետ խնդիր չունեմ, դու էլ փորձում ես մարդասիրության շղարշի տակ ամեն ինչ թաղել: Ինձ համար համենայն դեպս այդպես չէ, ես լավ հիշում եմ ամեն ինչ, ուստի հիշիր՝ ձևը փոփոխական է, բովանդակությունը՝ կայուն:--Արամ (քննարկում) 18:29, 23 Նոյեմբերի 2015 (UTC)
Արամ ջան, հասկանում եմ, նա շաաատ սխալներ է արել, բայց համենայն դեպս մարդ է: Չգիտեմ, պարզապես ես հայտնեցի իմ տեսակետը: Արգելափակումների հարցում ես գրեթե միշտ խաղաղ լուծման կողմնակիցն եմ--Նորայր (∞) 18:35, 23 Նոյեմբերի 2015 (UTC)
Ես էլ, դու գիտես, բայց կան բաներ, որոնք չեն ներվում:--Արամ (քննարկում) 18:36, 23 Նոյեմբերի 2015 (UTC)
Արամ, վախեցիր Աստծո դատաստանից, մի օր դու էլ ես կանգնելու նրա առջև: Սա էլ երևի քեզ պետք կգա՝ երկու օր առաջ է եղել, թարմ-թարմ, Նորայրի բարի սիրտն էլ չի դիմացել [59]: Իրեն արգելափակելը ու հետևից ընկնելն ինքնադրսևորում չէր, բայց մի ամբողջ համայնքի, կամ՝ նրա ակտիվ ներկայացուցիչների որոշումը ինքնադրսևորում է: Մարդկանց սիրտն արդեն խառնում է այս թեմայից, ու այն որևէ կերպ շարունակելու ցանկություն չունեն, ու ես առնվազն գիտեմ 5 մարդու, իրենցից 3-ը բերանացի ասել են սա: Նորայրն էլ երևի մոռացել է, որ իրեն քանի հոգի էին պաշտպանում, հետն էլ՝ այդքանով հանդերձ ճամբար հրավիրում, իսկ միևնույն ժամանակ երկու մասնակից նախշում էին քաղվածքն ու մեթան՝ իր մասին խոսելով, ձեռք առնելով դնում էին ադմինիստրատոր ([60], որին էլ նույն որակի ռեակցիա տրվեց՝ [61]): Իսկ այդ ընթացքում քանի մասնակից համբերատար իրեն խմբագրել էր սովորեցնում: Ու սա միակ ձեռք առնելու դեպքը չէր, նույնիսկ ավելին, Քսելջենի մեթայի էջում էլի խոսեց Նորայրի մասին, ում թողեցին խմբագրել՝ միայն իր «գնալուց» հետո, որովհետև իր ժամանակ վախենում էին ու դա անել չէին կարող: Քսելջենն էլ, ինչպես հաճախ, էլի արհամարհեց: Իսկ Լիլիթի պահով կարող եմ ասել, որ այն միֆը, որ ինչ ուզում այն էլ ասում է, դեպքերի հազիվ 50 տոկոսին է համապատասխանում իրականությանը: Միայն վերջին դեպքերը փաստարկում էին դա, երբ ինչ ուզեց դա չարեց (ով հասկացավ՝ բավական է)--Հայկ (արաբագետ) 00:04, 24 Նոյեմբերի 2015 (UTC)

Քանի որ քննարկումը փակված է, ուստի ավելորդ եմ համարվում ԱՅԼԵՎՍ ծավալվելը: Ապրեցեք խաղաղությամբ «և ձեզ բոլորիդ բարի լո՜ւյս…» Իսկ սա՝ որպես ամփոփում.

...Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
................................
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում…
Սու՛տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,

Նա պատմության մեջ իր դարն է սիրում…

--Արամ (քննարկում) 04:30, 24 Նոյեմբերի 2015 (UTC)

Albero մասնակցի արձագանք[խմբագրել կոդը]

Ժողովուրդ ջան, գրածս այս քննարկման թեմային չի վերաբերում, այլ՝ ոճին։ Քննարկումը փակված է, ընդհանրապես միտք չունեմ վերաբացելու, որևէ արձագանք կամ պատասխան գրառում չեմ ակնկալում։ Շատ կուզեի նման բան չգրել, բայց քննարկումը կարդալուց հետո հասկացա, որ ավելի ճիշտ է՝ ասեմ մտածածս։ Մենք բոլորս վիքիպեդիայի բարօրության մասին ենք մտածում, բոլորիս համար էլ այն գրեթե անձնական հարց է դարձել, այնքան որ մտել է կենսակերպի մեջ։ Այդ պատճառով երբեմն դժվար է լինում անձնականը վիքիպեդիայից տարբերելը։ Քանի որ սա կոլեկտիվ նախագիծ է, բնական է, որ պարբերաբար լինելու են անհամաձայնություն և կոնֆլիկտներ, երբեմն՝ շատ սուր կոնֆլիկտներ։ Բայց կա ընդհանուր մտահոգություն, որը կապում է բոլորիս, և հանուն որի հնարավոր է փորձել զուսպ լինել, հարգել դիմացինի արտահայտման իրավունքը, հետին մտքեր չվերագրել մարդուն իր սեփական կարծիքի համար։ Արման ջան, ինչ իրավիճակ էլ ստեղծված լինի, ինչ վիրավորանքներ էլ որ ստացած լինես անցյալում, նման բան գրելը՝ «եթե նա գա ես մեկընդմիշտ կլքեմ Հայերեն Վիքիպեդիան», նշանակում է փորձ անել սահմանափակելու մարդկանց ազատ որոշելու իրավունքը։ Հատկապես եթե այդ մարդիկ վիրտուալից դուրս քեզ ծանոթ են կամ մտերիմ, դրանով դու շատ վատ ընտրություն ես պարտադրում, որը նաև շատ վատ օրինակ կարող է լինել մյուս մասնակիցների համար։ Պատկերացնո՞ւմ ես ինչ կկատարվի, եթե ամեն վիճաբանության ժամանակ խմբագիրներից մեկնումեկը գրի՝ եթե իմ ուզածը չլինի, ես կհեռանամ վիքիպեդիայից։ Հասկանում եմ, որ շատ սուր խնդիր է, բայց կարելի է լուծել առանց նման վերջնագրի։ Հայկ, երբ մարդ եղած փաստերի հիման վրա վերլուծում է իրավիճակը և եզրակացություններ անում, այդ ամբողջն այնուամենայնիվ անցնում է իր անձնական պրիզմայով։ Երբ որևէ մասնակից գրում է, որ իր համար անցյալն անցյալ է, ներում է և մոռանում վեճերն ու վիրավորանքները և փորձում է մաքուր էջից սկսել ամեն ինչ, չի կարելի դրանից եզրակացնել, որ տվյալ մասնակիցը փոխել է իր կարծիքը կամ «շոկոլադների, ադամանդի ու ծաղիկների » փոխնվիրման արդյունքում է որոշումներ կայացրել։ Մարդիկ տարբեր են, մեկը հեշտ է վիրավորվում, մյուսը՝ չէ, մեկը հետ է ներում, մյուսը՝ չէ, մեկը հեշտ է ընդունում իր արած սխալը, մյուսը՝ չէ։ Գրածդ նշանակում է, որ դու չես ուզում պատկերացնել, որ մարդ կարող է փակել հաշիվներն անցածի հետ ու առանց հետ նայելու նոր բան սկսել, նոր հնարավորություն տալ դիմացինին։ Բայց եթե նույնիսկ դու նման բան չես պատկերացնում, խիստ անարդար եզրակացության ես հանգում («․․․որի արդյունքում նա ոչ միայն երկրորդ անգամ դարձավ ադմին, այլև այտեղ նորից բացվեց իր հարցը: »), ինչը պատիվ չի բերում քեզ և ինչը կարդալը ինձ համար շատ տհաճ էր։ Կներեք ավելորդ անկեղծության համար, հուսով եմ, որ այստեղ այս թեմայի շարունակություն չի լինի։ --Albero (քննարկում) 09:25, 24 Նոյեմբերի 2015 (UTC)

Հարգելի Albero, նախ ես ոչ մեկին ոչ մի բան չեմ պարտադրում: Իսկ հետո քանի անգամ կարելի է այս մասնակցին ներել ?
  1. Միթե իր արածն արդեն իսկ բավարար չէ: Ես նրա պատճառով մի ամիս շարունակ չէի կարող զբաղվել վիքիխմբագրմամբ, քանի որ մասնակիցը Վիքիպեդիայի մասնակիցների նկարը հանել էր ռուսերեն Վիքիից և որպես քննարկում գրել էր, որ այս նկարը պետք է լինի ԼԳԲՏ-ի հոդվածում: Դա նորմալ է, հարգելի Albero:
  2. Նորմալ է, որ մարդը բարոյական տագանք է անվանում 4 մասնակցի ?
  3. Միթե նորմալ երևույթ է մարդկանց միջակություններ ու բորենիներ անվանելը
  4. Միթե նորմալ երևույթ է մի տարուց ավելի հայերեն Վիքիպեդիային և նրա մասնակիցներին ուղղված զրպարտությունները
  5. Միթե կարելի է ներողություն բառով ամեն ինչ դնել ու մոռանալ ?
  6. Եվ բացի այդ ես մասնակցին արգելափակել եմ վերը նշված աղյուսակի կետերի համար, քանի որ ինքը ակտիվ մասնակիցների հետ վեճի բռնվում, բորենի ու միջակություն է անվանում, իսկ իրեն դնում է Մեծն Անհատի տեղ: Եթե ամեն ինչին քաջատեղյակ չես, կարող ես կարդալ [սա]: Այստեղ ամեն ինչ սևը սպիտակի վրա գրված է:
  7. Եվ հետո քանի անգամ կարելի է վերադառնալ նույն կետին, հարգելի Albero ?
Իսկ ինչ մնում է իմ դուրս գալ, չգալուն, ապա կասեմ, որ ես Հայերեն Վիքիպեդիայում եմ զուտ հայերենը զարգացնելու համար: Այն անում եմ անշահախնդիր, բայց քավ լիցի, ներվային և լարված միջավայրում ես ստեղծագործել չեմ կարող: Եվ եթե այդպիսի լարված իրավիճակ ստեղծվի այս վիքիում, ես կաշխատեմ դրա դեմն առնել: 4 տարվա մեջ էլի մի դեպք է եղել նմանատիպ: Բայց եթե ինչ-ինչ մարդիկ կամա թե ակամա սատարում են քաոսը և այն իրականացնող անձանց, ապա ես գտնում եմ, որ այլևս անելիք չունեմ այստեղ: Քավ լիցի, հիմա XXI դար է, և լիքը այլ հարթակներ կարելի է գտնել, մայրենի լեզուն և հայոց մշակույթը վառ պահելու և ըստ արժանվույն ներկայացնելու համար:--Արման Մուսիկյան (քննարկում) 10:38, 24 Նոյեմբերի 2015 (UTC)
Ու էլի ստացվեց այն, որ ակտիվ մասնակիցները ահռելի ժամանակ ծախսեցին այս քննարկման վրա, իսկ դրա փոխարեն կարելի էր մի նորմալ հոդված գրել կամ մի հոդված կարգի բերել: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:40, 24 Նոյեմբերի 2015 (UTC)
Արման ջան, ախր ասացի, որ գրածս քննարկման թեմայի մասին չի։ Մնացածը չկրկնեմ։ Անցած լինի։ --Albero (քննարկում) 13:31, 24 Նոյեմբերի 2015 (UTC)

Ողջույն, Albero: Լավ կլինի, որ պատասխանես գրածներին, այդքան էլ ճիշտ չեմ համարում, երբ մարդ իր ասելիքն ասում է ու չի շարունակում հետևել իրեն ուղղված հարցերին, այդպես բոլորս էլ կարող ենք: Դրա արդյունքում կարող է մի գեղեցիկ օրվանից սկսած այլևս գրածները արձագանք չստանան (սա ուղղակի, ես չգիտեմ՝ տեսել ես որ Արմանը քեզ գրել է, կամ որ ես գրում եմ): Հիմա, քո բոլոր հարցերի պատասխանը վերևում ես գրել եմ, երևի գրածս երկար է եղել՝ չես կարդացել: Կետ-կետ կանդրադառնամ նորից: Երբ որևէ մասնակից գրում է, որ իր համար անցյալն անցյալ է, ներում է և մոռանում վեճերն ու վիրավորանքները և փորձում է մաքուր էջից սկսել ամեն ինչ, չի կարելի դրանից եզրակացնել, որ տվյալ մասնակիցը փոխել է իր կարծիքը. ես հենց սկզբից պատասխանել եմ՝ Ամենայն անկեղծությամբ նույն հենց փետրվարից այս կողմ քանի անգամ մտածել եմ երկխոսության ու հաշտության մասին, նույնիսկ՝ շատ դեպքերում իր հենց ադմինական վերադարձի, որովհետև ուժեղ ձեռք էր: Սա նշանակում է, որ ես հասկանում եմ, որ մարդ սովորում է իր սխալների վրա, ու մարդուն կարելի է ներել ու շանս տալ, ուրեմն այս բանը ինձ բացատրել պետք չէր: Բայց մասնակիցը մի անգամ չէ, որ ցույց է տվել, որ չի ուղղվել ու ցանկություն չունի ուղղվելու, դրա վառ ապացույցն այն է, որ իր էջերից հեռացնում է վիրավորական արտահայտությունները միայն այն ժամանակ, երբ իր մասին քննարկում է գնում, իսկ երբ փակվում է քննարկումը, դրանք վերականգնում է, ուրեմն՝ իրականում՝ ոչ մի փոփոխության ու սխալ զգալու մասին խոսք լինել չի կարող: Ու նույն տոնը, դիմելաձևը ու մարդկանց վիրավորելը շարունակում է մինչ այժմ: Տիկին Սուսաննան այն մարդն էր, ով ուղղակի ցանկություն չուներ իր ասածին պատասխանելու, որովհետև շարունակ վիրավորել էր իրեն, իսկ վերջին գրառման ժամանակ նա անցավ բոլոր թույլատրելի չափերը: Մեր Կոստրոմայի ելույթից երկու օր անց նա գրում է՝ հայերեն վիքիպեդիան ինձ համար մեռավ, չկա՝ և ռուվիքիում, և քաղվածքում (եթե Կոստրոման դրա պատճառը չէր, ինչը միանգամայն հնարավոր է, ապա որևէ այլ պատճառ մասնակիցը չուներ նման արտահայտություն անելու): Նա ինքը խոստովանել է, որ ցանկություն չունի վերադառնալու, և խոստովանել է մի քանի անգամ, ու էլի նույն սցենարը՝ խոստովանելուց որոշ ժամանակ անց սկսում է իր մասին զգացնել տալ, իր վերադարձի մասին խոսել: Նորից եմ ասում, դա կլիներ, և ես պատրաստ կլինեի անձամբ բացել այս քննարկումը, եթե իրոք համոզվեի, որ մասնակիցը զղջացել է: Եթե չես հիշում իր վերադարձերի մասին մինչ այդ եղած իր դիմումները, կարող եմ բերել մի օրինակ, երբ Մատիա մասնակցին խնդրել էր գրել իր ուզածը մեր խորհրդարանում, ու հերթով ծեծել ռուվիքիի բոլոր հայ վիքիպեդիստների դռները: Արձագանք ստացել էր միայն մեկ հոգուց, ում հետ զրույցում դարձյալ վատաբանել էր մեզ, և նույն ընթացքում գրել, որ ունի թշնամիներ այս նախագծում: Սա հանրագիտարան է, Ալբերո, ոչ թե սոց կայք, և եթե մարդ չի կարող նորմալ խմբագրել, կամ իր ամեն հարյուրերորդ խմբագրումը դրոշակ է դարձնում, ուրեմն սա իր տեղը չէ: Իսկ իր անցյալը ուղիղ համեմատական է հայվիքիի անցյալին. 2010-13 թվականներին նա արել է որոշակի քանակությամբ խմբագրումներ, բայց այդ ժամանակ հայվիքիի հոդվածների թիվը այժմյան հոդվածների 10-20 տոկոսն էին, ու հաշվի առնելով, որ նա 2010 թվականից խմբագրում է, ուրեմն հետ բերենք այստեղ, դա առնվազն շոկային կլինի հենց իր համար, որովհետև 20 հազարը ու 200 հազարը նույնը չեն: 200 հազար, որին մենք բոլորս հասանք 2 տարում, գիշեր-ցերեկ չքնելով, որ նա մեր աշխատանքը մեռյալ հայտարարի, իսկ աշխատանքը սկսող ու նախաձեռնող մարդուն զրպարտի--Հայկ (արաբագետ) 13:54, 24 Նոյեմբերի 2015 (UTC)

Հայկ, անչափ շնորհակալություն ինձ ևս մեկ անգամ վատաբանելու համար: Վերևում գրածդ պատմությունը (իմ մասին) ես քո բերանից լսել եմ արդեն 482 անգամ և հավատա, որ արդեն հոգնել եմ: Պարզապես այս անգամ ես էլ չհասկացա թե ինչու քննադատության արժանացա՝ կարծիքս ճիշտ ասելու համա՞ր, այո՛: Միգուցե ճիշտ կլիներ որ ես կեղծ դեմ քվեարկեի: Օրինակ կբացատրես թե ինչու ես վիքիքաղավածքի իմ քննարկման էջի հղումը դրել այստեղ և այս թեման նորից դարձրել իմ քննադատության հարթակ: Դե բավական է էլի...--Նորայր (∞) 14:23, 24 Նոյեմբերի 2015 (UTC)
Նորայր, ես քեզ չեմ վատաբանել, առավել ևս նրա համար, որ դու քո կարծիքն ես հայտնել: Վերևում ես գրել եմ ոչ թե քո համար, այլ այն մասնակցի, ում մասին այժմ քննարկում է գնում, որ նա չմոռանա, թե քանի անգամ է ունակ իր կարծիքը փոխել: Սա էլ քեզ բացատրություն, ու ամեն իմ գրածի մեջ մի փորձիր վատ բան գտնել, ու մի քիչ լավ հիշիր դեպքերի զարգացումը ու դրանց հերթականությունը, քեզ ովքեր էին իրականում համբերատար սովորեցրել, ովքեր՝ վատաբանել անընդհատ: Քո այս նամակը ընդհանրապես չէր համապատասխանում իրականությանը, ու երբ որ ես ասում եմ, որ դու բարի սիրտ ունես, դա հեգնանք չէր, մնացած դատողությունները քեզ: Եթե մարդիկ կան, ովքեր հիշում են մի քանի տարվա պատմությունները, ապա շատ հանգիստ կարող են հիշել ընդամենը այս տարվա՝ դեռ թարմ հիշողությունները:--Հայկ (արաբագետ) 14:32, 24 Նոյեմբերի 2015 (UTC)
Հարգելի Նորայր, քեզ նախագծում բոլորն էլ սիրում և հարգում են և միշտ պատրաստ են քեզ օգնել: Այնպես որ վատ բաներ չարժե փնտրել մի մասնակցի խոսքերում, ով համբերատար նստել ու կարգի է բերել թերի հոդվածները, իսկ որը որ զրոյից պետք է արվեր, ջնջման է առաջադրել: Սա զուտ Վիքիպեդիայի նկատմամբ նվիրվածությունից է գալիս, հարգելի Նորայր: Ուղղակի խոսքը հիմա այն քննարկվելիք մասնակցի արարքների մասին է, որն մինչև հիմա համայնքի ակտիվ մասնակիցներից ժամանակ է խլում: Ինչևէ, ես ակնկալում եմ հարգելի Albero պատասխանին իմ կետերի, քանի որ ես միշտ առաջնորդվում եմ սառը դատողությամբ և մասնակիցներին միշտ էլ ընդառաջ եմ գնացել: Սակայն 6AND5 մասնակիցը 2 անգամ նախագծի վերադառնալու շանս է ընձեռնվել: Մի անգամ երբ նա տարաձայնությունների հետ էր Xelgen մասնակցի հետ, նա այստեղ չէր խմբագրում, հակավիքիական բաներ էր գրում, թե մասնակիցները այստեղ գործ են անում գրանտներ յուրացնելու և արտասահման գործուղվելու համար: Դա 3 ու կես տարի առաջ էր: Ես ու ևս մի քանի մասնակիցներ խրախուսեցինք նրա աշխատանքը և մասնակիցն ակտիվացավ և այնքան լավ աշխատեղ, որ ադմին դարձավ: Մոտ 2-3 ամիս գործ անելուց հետո մասնակիցը սկսեց վրեժխնդիր լինել ու հիշել, թե նախկինում ում հետ էր վիճել: Կռվի բռնվեց մի շարք մասնակիցների հետ՝ Պանդուխտ, Հայկ, իսկ այնուհետև ինքն իրեն արգելափակեց: Իսկ ով իրեն ադմինության դրոշակից զրկելուն կողմ էին քվեարկել, սկսեց հետապնդել բոլոր հնարավոր Վիքիհարթակներում: Իմ դեմ արգելափակման հայտ ներկայացրեց մետայում ում կարող էր: Հայ վիքիխմբագիրների նկարները ռուսերեն վիքիից մի քանի անգամ ջնջեց և դրան որպես մեկնաբանություն գրեց սրա տեղը ԼԳԲՏ-ի էջում է: Եվ նա տեռորի էր ենթարկում Հայերեն Վիքիպեդիան որտեղ որ կարող էր: Ու հետո օրերից մի օր նրան կրկին նախագիծ վերադառնալու հնարավորություն ընձեռնվեց: Ու իր ակտիվանալու 2 ժամ հետո արդեն Վիքիում քաոս էր, քանի որ փոխանակ մասնակիցը նորմալ խմբագրեր, նստել ու վրեժխնդիր էր լինում այն անձանցից, ովքեր կողմ էին իր ադմինությունից զրկմանը: Հետո երբ նրան կրկին արգելափակեցին, նա անգամ իրեն արգելաբացողին վատաբանեց (չեմ ուզում կրկնվել թե ինչ ասած): Ու կրկին սկսեց տեռորի ենթարկել ու վատաբանել Հայերեն Վիքիպեդիան: Վիքիքաղվածքը մի 2 ամիս շարունակ դարձել էր զրպարտությունների ու սպառնալիքների հարթակ: Ու դրանից հետո նա առանց որևէ մի ձայնի այնտեղ դարձավ ադմին: Ու հիմա էլ ես վերը բերված հղումները բացելով քաղվածքում այնպիսի գրառումներ եմ տեսնում այդ մասնակցի կողմից, որ ապշում եմ: Այդ մասնակիցը ինձ թվում է թե երբեք չի փոխվի: Ուղղակի նրան հետաքրքիր է ուշադրության կենտրոնում հայտնվելը, իսկ քաոս բարձրացնելը իր վրա ավելի մեծ ուշադրություն կգրավի: Արդեն 2 հոդված կարգի կբերերի այս գրառումների փոխարեն: --Արման Մուսիկյան (քննարկում) 15:01, 24 Նոյեմբերի 2015 (UTC)

Արման և Հայկ։ Նախապես զգուշացրել եմ, որ գրածս քննարկման թեմայի հետ կապ չունի, գրածս քննարկումների ոճի մասին է։ Գրել եմ տվյալ քննարկման մեջ ձեր թույլ տված որոշ արտահայտությունների մասին, որոնք, իմ կարծիքով, սազական չեն ձեզ պես խմբագիրներին և կարող են վատ օրինակ դառնալ։ Կընդունեք թե չէ՝ ձեր խնդիրն է, ես իմ պարտքն եմ համարել ասել իմ կարծիքը։ Երրորդ անգամ եմ կրկնում, որ քննարկումը վերաբացելու ցանկություն չունեմ, որ իմ գրածը չի վերաբերում 6AND5 մասնակցի արածներին կամ արգելափակումը հանելուն։ Գրածս ձեր խոսքի տոնի մասին է, թեման ինչ կլիներ, էական չէ։ Խնդրում եմ նորից չծավալել անցած պատմությունները և նորից չբերել բազմիցս բերված փաստարկները, որովհետև, կրկնում եմ նորից, խոսքս քննարկման թեմայի մասին չէ։ Թեման փակվել է, և ես դրան մասնակցելու կամ վերաբացելու ցանկություն չունեմ։ Հայկ, Արմանի գրածին պատասխանել եմ դեռ քո գրածից առաջ։ Այս քննարկման վերաբերյալ ուրիշ ասելիք չունեմ։ --Albero (քննարկում) 15:18, 24 Նոյեմբերի 2015 (UTC)

Պաշտպանված էջեր[խմբագրել կոդը]

Մեր վիքիպեդիայի պաշտպանված էջերի մեծ մասը ինձ թվում է պաշտպանման կարիք չունի։ Ադմիններին առաջարկում եմ վերանայել պաշտպանված էջերը և հնարավորության դեպքում կամ հանել պաշտպանությունը կամ կիսապաշտպանել։ -Սահակ (քննարկում) 04:33, 23 Նոյեմբերի 2015 (UTC)

OptiYes check.svg Արված է --Դավիթ () 13:15, 25 Նոյեմբերի 2015 (UTC)

Կրկնվող խմբագրումներ[խմբագրել կոդը]

77.41.125.16[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, 77.41.125.16-ը վանդալություններ է անում:--Արամ (քննարկում) 20:03, 24 Նոյեմբերի 2015 (UTC)

Շանթ ՀԸ և Լենա Ղազարյան հոդվածներում:--Արամ (քննարկում) 20:05, 24 Նոյեմբերի 2015 (UTC)
Արգելափակված է 1 օրով։--Լիլիթ (քննարկում) 20:11, 24 Նոյեմբերի 2015 (UTC)
Շնորհակալություն, ներողություն հետշրջումներով վերջին փոփոխությունները լցնելու համար:--Արամ (քննարկում) 20:12, 24 Նոյեմբերի 2015 (UTC)

Պատճենված նյութեր և արձագանքներ[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի ադմիններ։ Ճիշտն ասած քանի որ ինձ համար չափազանց տարօրինակ է նման արձագանքներ լսելը, երբ ադմինը կատարում է իր պարտականությունները, ակնկալում եմ ձեր միջամտությունը այս հարցին։ Շնորհակալություն--Լիլիթ (քննարկում) 07:52, 27 Նոյեմբերի 2015 (UTC)

Իմ կարծիքով Հայկը պիտի որ արգելափակվեր, որովհետև մի անգամ արդեն զգուշացվել էր խախտման համար. ես անկեղծ ասած կարգելափակեի: Իսկ ինչ վերաբերվում է մյուս ադմինի արձագանքին, ապա ինքը այս ամբողջը ավելի վատ է վերաբերվում, քան խախտող մասնակիցը ինքը, սրանով քննարկումը տանելով զգացմունքային մակարդակով, որը ողջունելի չէ: --Դավիթ () 18:52, 27 Նոյեմբերի 2015 (UTC)
Հարգելի Դավիթ, ինչն եմ տարել զգացմունքային մակարդակով ? --Արման Մուսիկյան (քննարկում) 18:57, 27 Նոյեմբերի 2015 (UTC)
Իմ լոկ խնդրանքն այն է, որ հարգալից լինեն մասնակիցները միմյանց նկատմամբ: --Արման Մուսիկյան (քննարկում) 18:58, 27 Նոյեմբերի 2015 (UTC)
Հարգելի՛ Արման Մուսիկյան, ես էլ լոկ խնդրում եմ, որ երբ մասնակիցը զգուշացում է ստանում բացահայտ խախտման համար, չգնալ գրել՝ հարգեք միմյանց ու մասնակցի խմբագրումները: Այդ դեպքում դու նախ ցույց ես տալիս քո անձնական վերաբերմունքը մասնակցի հանդեպ, որը ադմինը չպիտի անի և երկրորդ՝ ցույց ես տալիս, թե իբր Վիքիպեդիայում կանոնները կախված մասնակցի հանդեպ հարգանքից ու խմբագրումների քանակից կարող են տարբեր կերպ գործել, որը այդպես չէ:--Դավիթ () 19:03, 27 Նոյեմբերի 2015 (UTC)
Հարգելի Դավիթ, եթե խնդիրներ ես տեսնում իմ ադմինական որոշումներում, ապա կարող ես համարձակորեն ինձ ադմինությունից հանելու հայտ բացել: Ու ես էլի եմ ասել, եթե բոլորի նման նույն վերաբերմունքը լիներ վերնշյալ ադմինի կողմից, ես դա կընդունեի, բայց երբ մեկի նկատմամբ աչք են փակում, իսկ մեկին կոնֆլիկտից հետո այդպես են գրում, դա հարցի մյուս կողմն է, հարգելի Դավիթ:--Արման Մուսիկյան (քննարկում) 19:06, 27 Նոյեմբերի 2015 (UTC)
(!) Մեկնաբանություն՝ Ես համարվում եմ Հայերեն Վիքիպեդիայում ամենաշատ մասնակիցներին արգելափակած ադմինը, Արման, հետևաբար քո ենթադրությունները սխալ են և եթե որևէ տեղ «կողմնապահություն» ես տեսել, ապա կխնդրեի նշել․․․--Լիլիթ (քննարկում) 19:11, 27 Նոյեմբերի 2015 (UTC)
Հարգելի՛ Արման Մուսիկյան, դու այդ քննարկման մեջ որոշում չես կայացրել, ուղղակի ցույց ես տվել քո վերաբերմունքը: Տվյալ պահին, ինձ չի հետաքրքրում ոչ մեկի կոնֆլիկտը ոչ մեկի հետ: Մասնակիցը հեղինակային իրավունք է խախտել հերթական անգամ՝ ստացել է իր զգուշացումը:--Դավիթ () 19:14, 27 Նոյեմբերի 2015 (UTC)
Հարգելի Լիլիթ, իմ գիտեցած դեպքերին շատեր ադմիններ կարող են պատճառ բերել որ զբաղված են եղել: Մեկը մեր սիրելի մասնակիցներից մեկի 100-ավոր սխալ քոփի-փաստ հոդվածներն էր, որ ուրիշ նախագծից հետո ստիպված ես վերանայեցի և ջնջեցի դրանք: Լավ է, որ Դավիթն ինձ օգնեց դրանք ջնջելու հարցում: Ի դեպ ողջունելի է, եթե ձեր ասածի պես բոլորի սխալներին այսպիսի միանգամից և ժամանակին արձագանք լինի:--Արման Մուսիկյան (քննարկում) 19:16, 27 Նոյեմբերի 2015 (UTC)

Քանի որ իմ մասին է խոսքը գնում, չեմ կարող չմիջամտել: Այստեղ [62] մանրամասն նշել եմ իմ պատասխանը, որից հետո զգուշացում տվող ադմինը և մյուս մասնակիցները, ինչպես հասկացա, շարունակելու ցանկություն չունեին: Դավիթ, կարծում եմ այստեղ շարունակելու կարիք չկար, քանի որ իմ քննարկման էջում ես նշել էի, որ սխալը սխալ է բոլորի համար և ասելիք չունեմ զգուշացման դեմ, սա ընդհանուր: Նշել եմ, որ ուղղման գործընթացը պետք է սկսել, ու այն արդեն ավարտել եմ [63], սա էլ կոնկրետ այս դեպքի համար: Ինչ վերաբերում է հոդվածը ստեղծելուն, ապա դա եղել է իմ խմբագրման առաջին ամիսներին ([64], ես ուղիղ երկու ամսվա խմբագրող էի), իսկ բարելավելու համար նշել եմ, որ ստեղծել եմ հատուկ ցուցակ ու հատ-հատ ուղղել՝ այս տարվա հունվարից սկսած, ուղղակի 50 հատը մնացել էր: Այսինքն՝ ես շարունակ չէի ստեղծում պատճեններ՝ այն էլ Ալեքսեյի զգուշացումից հետո, և միայն հակառակը, մաքրում էի իմ պատճենները ու ուրիշների պատճենների դեմ պայքարում: Ես եմ ստացել զգուշացում ստացողը, ես եմ եղել սխալը ու իմ սխալն ընդունել եմ, ինչ խնդիր կա?--Հայկ (արաբագետ) 21:08, 27 Նոյեմբերի 2015 (UTC)

Մասնակից:Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան[խմբագրել կոդը]

Հարգելի՛ ադմիններ, վերոնշյալ մասնակիցը այս քննարկման համար, իմ քննարկման էջում տվել է այս պատասխանը ու վիրավորել այն պարագայում, երբ ինքս եմ փորձել տեղեկաքարտն ավելացնել հոդվածում: Ամեն անգամ կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծում ու ամեն անգամ պահանջում հեռախոսահամար: Խնդրում եմ ձեր միջամտությունը:--Արամ քննարկում 10:32, 28 Նոյեմբերի 2015 (UTC)

Մասնակիցը նկատողություն է ստացել: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:21, 28 Նոյեմբերի 2015 (UTC)

Օրվա հոդված և Արամ Սողոմոնյան[խմբագրել կոդը]

Ողջույն, ադմիններ: Արդեն երրորդ դեպքն է, որ օրվա հոդվածների հետ կապված մասնակիցը խախտում է անում: Առաջին՝ [65], երբ մասնակիցը ինքնուրույն մեկ ժամում որոշում է հոդված, ու առանց քննարկման դնում է գլխավոր հոդվածում, առանց սպասելու որևէ մասնակցի արձագանքի: Երկրորդ՝ [66], երբ մասնակիցը չի սպասում նույնիսկ մեկ օր՝ հոդվածը կարգի բերելու համար, որը ես ի վիճակի էի անելու առավելագույնը մեկ ժամում, և երրորդ [67]՝ չի ընտրում որևէ հոդված, իսկ ընտրած հոդվածը, որը 5 օր դրված էր ցանկում, չի կարդում, այլ կարդում է դնելու ժամանակ: Երկորդ հղման մեջ կա բացահայտ վիքիէթիկետի խախտում: Խնդրեմ ձեր արձագանքը--Հայկ (արաբագետ) 18:51, 30 Նոյեմբերի 2015 (UTC)

  • Առաջին հղում - ես, ճիշտն ասած, 7 օր սպասելու կանոն չգտա: Մյուս կողմից, ես բնական եմ համարում, որ Օրվա հոդվածների նախագծին հետևող անձը, որը այս դեպքում գլխավորապես Արամն է, մեկ-մեկ կարող է ինքնուրույն որոշումներ կայացնի,
  • Երկրորդ հղում - հոդվածը պատճենված էր ու հեղ. իրավունքի խախտմամբ: Տրամաբանական եմ համարում, որ Արամը միանգամից մերժելու էր: Կարելի էր արագ ջնջման կաղապար էր դնել, որը չի արվել, որովհետև պատճենված հոդվածները պիտի անմիջապես ջնջվեն: Դու հոդվածը ներկայացրել ես՝ իմանալով որ այն պատճենված է: Մեղավորը դու ես այս դեպքում, Հայկ:
  • Երրորդ հղում - ճիշտն ասած չհասկացա, ինչ նկատի ունես, բայց Արամը պարտական չէ բոլոր հոդվածները միանգամից դնելուց հետո կարդա, որովհետև ֆիզիկապես դա հնարավոր չէ անել:--Դավիթ () 20:29, 30 Նոյեմբերի 2015 (UTC)
Հարգելի, Հայկ, զարմանում եմ, ինչ խնդիր կա, այդ մի հոդվածի համար այսքան պատմություն սարքելու: Նորից առաջադրիր: Եվ բացի այդ եկ հարգենք մեկս-մեկի աշխատանքը: Արամը մեր բոլորիս պես ժամանակ է գտնում և տրամադրում է, որ Վիքիպեդիայի գլխավոր էջում հոդված լինի: Դա մեծ գործ է: Հոդվածը թերի էր եղել, պատճենված, դրա համար էլ այն դուրս է մնացել: Իսկ հիմա երբ խնդիր չկա, նորից առաջադրիր: Չի կարելի մի հոդվածի համար այսքան պատմություն սարքել: Եկ հարգենք մեկս մեկին: Ու ոչ ոք պարտավոր չէ, հոդվածները ծայրից ծայր կարդալ ու մի հատ էլ նախադասություն առ նախադասություն ստուգել: Սխալ է եղել, գտնվել է այլ մասնակիցների կողմից ու բարձրաձայնվել: Հայկ ջան, եթե նույն կերպ հոդված դրվեր ու առաջադրվեր արագ ջնջման և ջնջվեր, այդ հոդվածը մի շաբաթ պետք է մնար: Տրամաբանական է, որ ոչ: Մեզանից ամեն մեկս անում է մեր ձեռքից եկածը և շատ պահանջել մեկս մյուսից չենք կարող: Այս ամենի հարցում ես Արամին բոլորովին սխալ չեմ համարում: Պատկերացրու, թե դու ինչ կանեիր նման իրավիճակում: --Արման Մուսիկյան (քննարկում) 20:42, 30 Նոյեմբերի 2015 (UTC)
Արամը մեծ ներդրում ունի Հայերեն Վիքիպեդիայում և զարմանում եմ, որ նրա արարքները քննադատվում են:--Նորայր (∞) 20:46, 30 Նոյեմբերի 2015 (UTC)
Արամին թե ինչքան եմ հարգում, թող ոչ ոք ընդհանրապես չկասկածի, ու սա հարգանքի հետ ոչ մի կապ չունի, քչերին եմ այդչափ հարգում ու այդչափ կապված, որքան իր հետ: Արամը աշխատում է, սովորում, ընտանիքի ու երկու հրաշք երեխայի հայր է, ու բնականաբար էլի իր ժամանակն էլ է սուղ, սա էլ եմ գիտակցում: Իմ ասածները որևէ կապ չունեին ոչ մասնակցի՝ որպես մարդու հանդեպ հարգանքի, ոչ էլ իր ներդրման ու ժամանակի հետ: Առաջին հղման դեպքում, Դավիթ, չկար կանոնակարգում ոչ մի կետ, բայց կար ներքին պայմանավորվածություն՝ 7 օր սպասելու վերաբերյալ, որին բոլորս հետևում էինք մինչ այդ, ու եթե նույն տրամաբանությամբ, գտնում էր այս կամ այն հոդվածը գլխավոր էջում ներկայացնելու, կարող էր դրա մասին գրել և վերջ, ու դա աներ ոչ թե էջը թարմացնելու ժամանակ, այլ դրանից 3-4 օր առաջ: Ես ոչ թե իր ինքնագործունեության մասին եմ խոսում, այլ հոդվածի որակի: Երկրորդի պարագայում, նա տեսավ, որ անմիջապես ամբողջը ուղղվել էր, ու եղածի մասով թերություն չկար, ու էլի գալիս է 7 օրվա պահը: Երրորդի դեպքում, դու հակասեցիր քո՝ առաջին հղման մեջ գրված մտքին. ոչ մի հոդված դեկտեմբերի 2-ի համար չէր ընտրվել, ու ոչ մեկին, ոնց հասկացա, չէր տրամադրվել անելու: Եթե այսպիսի գնահատական է ստանում իմ գրածը, ուրեմն ընդհանրապես, մասնավորապես այս նախագծի հետ կապված, ես ոչինչ ավելացնելու չունեմ. վիքիպեդիան պետք չէ խառնել մարդկային հարաբերությունների հետ. կան շատերը, ում հետ վիքիհարթակում չենք շփվում համարյա, բայց բավական լավ հարաբերություններ ունենք, և կա հակառակը:--Հայկ (արաբագետ) 20:56, 30 Նոյեմբերի 2015 (UTC)
Հայկ ջան, խնդրում եմ հոդվածդ նորից առաջադրիր: Ինչ եղել էր, աննախադեպ էր: Ես 4 տարի Վիքիում եմ, դեռևս ոչ ոք պատճենված հոդված չէր առաջադրել:--Արման Մուսիկյան (քննարկում) 04:18, 1 Դեկտեմբերի 2015 (UTC)

212.34.245.138[խմբագրել կոդը]

Այս IP-ն կատարում է վանդալություն:--Շեյդի Fox 09:23, 1 Դեկտեմբերի 2015 (UTC)

Հ.Գ. Voskanyan մասնակիցը հետ է շրջում, բայց նա նորից կատարում է նման հիմարություններ:--Շեյդի Fox 09:25, 1 Դեկտեմբերի 2015 (UTC)

Արգելափակված է 1 շաբաթ ժամանակով, քանի որ 10 անգամ արդեն իրար հետևից արգելափակված է եղել: --Արման Մուսիկյան (քննարկում) 09:32, 1 Դեկտեմբերի 2015 (UTC)
Շնորհակալություն:--Շեյդի Fox 09:33, 1 Դեկտեմբերի 2015 (UTC)

46.241.223.143[խմբագրել կոդը]

46.241.223.143 զգուշացումից հետո շարունակում է ֆիզիկային նվիրված հոդվածներում վանդալությունը:--Արամ քննարկում 21:02, 4 Դեկտեմբերի 2015 (UTC)

Արգելափակեցի 1 օրով, Արամ ջան։ Շնորհակալ եմ։ --Ջեօ 21:21, 4 Դեկտեմբերի 2015 (UTC)

81.17.81.130[խմբագրել կոդը]

Այս IP մասնակիցը վանդալություններ է անում Հայաստան հոդվածում: Արդեն երկու անգամ ջնջում է ամբոողջ պարունակությունը: --Գարիկ (Խաչատրյան) 12:03, 6 Դեկտեմբերի 2015 (UTC)

Արգելափակեցի 1 օրով։ Շնորհակալ եմ։ --Ջեօ 12:10, 6 Դեկտեմբերի 2015 (UTC)

46.70.242.192[խմբագրել կոդը]

Վերը նշված IP հասցեն կատարում է մի շարք վանդալություններ: Voskanyan մասնակիցը պարբերաբար հետ է շրջում նրա խմբագրումները: --Գարիկ (Խաչատրյան) 14:37, 6 Դեկտեմբերի 2015 (UTC)

Մասնակիցը չի շարունակում, արգելափակելու կարիք չկա առայժմ։--Լիլիթ (քննարկում) 14:54, 6 Դեկտեմբերի 2015 (UTC)

ԻՆՉՈՒ՞ Է ԻՄ ԷՋՈՒՄ ԻՄ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՆՅՈՒԹԸ ՋՆՋՎՈՒՄ[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է՝ ինչու՞ է իմ կողմից իմ էջում դրված նյութը ջնջվում, և ո՞վ է ջնջում: Խոսքս «Հավատքի Աթանեսյան դավանանք»-ի մասին է, որը ողջ քրիստոնեական աշխարհի կողմից ընդունված է, և նրա հանրագիտարանային լինելը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում ու նույնիսկ ապացուցելու կարիք էլ չկա: Նախօրոք շնորհակալ եմ:

Հարգանքով՝ Էդուարդ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Էդուարդ Մխիթարյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, հարգելի՛ Էդուարդ Մխիթարյան։ Ձեր գրած նյութը ջնջվում է, քանի որ այն գրված է ոչ հանրագիտարանային ոճով։ Խնդրում եմ ծանոթանալ Ինչ Վիքիպեդիան չէ և Ոճական ուղեցույցներին։--Լիլիթ (քննարկում) 18:20, 7 Դեկտեմբերի 2015 (UTC)
Հարգելի Էդուարդ Մխիթարյան, «Հավատքի Աթանեսյան դավանանք» հոդվածն իրոք ջնջվել է ոչ հանրագիտարանային բովանդակություն ունենալու պատճառով, քանի որ հոդվածում կարծես պատվիրաններ զետեղված լինեին։ Չկար հոդվածի նախաբան, չկար տեքստային մաս, չկային հոդվածի բովանդակությունը հաստատող վստահելի աղբյուրներ։ Հանրագիտարանային ոճն իրենից ենթադրում է չոր փաստեր։ Խնդրում եմ Ձեր սևագրության մեջ հոդվածը մշակել, այնուհետև տեղափոխել հիմնական տիրույթ։ Հարցերի դեպքում սիրով պատրաստ եմ պատասխանել։ --Ջեօ 18:26, 7 Դեկտեմբերի 2015 (UTC)

Շատ շնորհակալ եմ, հարգելինե՜ր Լիլիթ և Ջեօ: Այս անգամ կփորձեմ չափանիշներին համապատասխան անել ամեն ինչ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է 178.160.235.159 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Մասնակից:Артур Степанян[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, ես՝ որպես շարքային խմբագիր, խնդրում եմ արգելափակել Մասնակից:Артур Степанян-ին՝ վիքիպեդիացուն անհարիր վարքի համար, քանզի նրա խոսքերը վիրավորում եմ ոչ միայն կոնկրետ մարդկանց, ում նա հիշատակել է իր գրառումներում, այլև ինձ՝ որպես այդ համայնքի մի մաս: Հարգանքներով՝ --Արամ քննարկում 11:02, 8 Դեկտեմբերի 2015 (UTC)

Վիքիպեդիա:Արգելափակում/Գրանցամատյան[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, ժամանակին արգելափակման գրանցամատյանում նշումներ էինք կատարում գրանցված մասնակիցների արգելափակումների մասին։ Հետո, ցավոք սրտի, նշումներ այլևս չկատարվեցին։ Առաջարկում եմ վերսկսել այս պրակտիկան։ Ձեր կարծիքն եմ ցանկանում իմանալ այս հարցի շուրջ։ --Ջեօ 11:43, 8 Դեկտեմբերի 2015 (UTC)

Օրինախախտ մասնակիցներ[խմբագրել կոդը]

Հարգելի համայնք, մեր վիքիպեդիայում կան մասնակիցներ, ովքեր իմ կողմից երկար չարչարված, բայց դեռևս չստուգված ցուցակներով նստել ու հոդվածներ են գրում: Անվանումների մեջ սխալներ կան, որովհետև դրանք ավտոմատ եմ հանել: Իսկ մասնակիցները այդպիսով ջոկում են ամենափոքր ու ամենահեշտ հոդվածները, որ այլ ակտիվ մասնակիցների դրանք չհասնեն: Երեք մասնակցի արդեն զգուշացրել եմ:

  1. Satenik2003
  2. Aghamalyan-Liana
  3. An5555

Հարգանքներով, --Արման Մուսիկյան (քննարկում) 14:21, 8 Դեկտեմբերի 2015 (UTC)

Իսկ սխալի վառ օրինակ է Մոնբրեեն հոդվածը, որի իրական անվանումը պետք է լինի «Մոնբրեհեն»: Ու ապացույց է, որ Մասնակից:Aghamalyan-Liana օգտվել է իմ ցուցակից կամ կաղապարից և գրել է սխալ անվանումով հոդված:--Արման Մուսիկյան (քննարկում) 14:34, 8 Դեկտեմբերի 2015 (UTC)

82.199.217.70[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, խնդրում եմ ստուգել 82.199.217.70-ը: Կատարում է ոչ կառուցողական խմբագրումներ:--Արամ քննարկում 20:02, 10 Դեկտեմբերի 2015 (UTC)

Արգելափակվեց մեկ օրով, Արամ ջան։--Լիլիթ (քննարկում) 20:05, 10 Դեկտեմբերի 2015 (UTC)
Խմբագրական պատերազմ էր սկսվել, Լիլիթ ջան, Եվրոֆանին զգուշացրեցի:--Արամ քննարկում 20:06, 10 Դեկտեմբերի 2015 (UTC)
Պատասխանեցի այստեղ։--Լիլիթ (քննարկում) 20:16, 10 Դեկտեմբերի 2015 (UTC)

Մասնակցային անուն-2[խմբագրել կոդը]

Հարգելի՛ ադմիններ, Մասնակից:EnergySourcesGroup7 մասնակցային անունը արդյո՞ք չի հակասում մասնակցային անունների կարգին: Ըստ իս, կազմակերպության անուն է:--Արամ քննարկում 13:42, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)

Արամ ջան, ես նման անվամբ կազմակերպություն չգտա։--Լիլիթ (քննարկում) 13:54, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)
Սա՞, Լիլիթ ջան:--Արամ քննարկում 14:06, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)
Ու այն, որ մի քանի հոգով ակտիվորեն աշխատում են այդ մասնակցի ավազարկղում, բացի այդ մասսայական ներդրումներ են անում Սևան-Հրազդան տարբեր անուններով հոդվածներում:--Արամ քննարկում 14:10, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)
Արամ ջան, բիոգազը չգիտեմ, բայց ՀԷԿ-երի հոդվածները Ամերիկյան համալսարանի ուսանողներն են խմբագրում՝ իրենց դասախոսի հանձնարարությամբ։ Իրենք են մի քանի հոգով մի ավազարկղում աշխատում։--Լիլիթ (քննարկում) 14:22, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)
Լավ, Լիլիթ ջան, կներես:--Արամ քննարկում 14:25, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)

Խախտում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ ադմիններ, դեկտեմբերի 9-ին Վիքիպեդիա:Ջնջման ենթակա հոդվածներ բաժնում Արման Մուսիկյան մասնակցի կողմից քննարկում է բացվել Անդրանիկ Մելոյան հոդվածը ջնջելու վերաբերյալ՝ ոչ հանրագիտարանային հիմնավորմամբ: Դեկտեմբերի 16-ին երկարատև քննարկումներից հետո քննարկումը փակվել է Symbol unrelated.svg Ջնջել արդյունքով, և իմ կողմից անմիջապես հոդվածում {{ջնջել}} կաղապարը փոխարինվել է {{արագ}} կաղապարով՝ հղումով համապատասխան քննարկում: Դեկտեմբերի 16-ին Կարեն Վարդանյան մասնակիցը ջնջում է կաղապարը հոդվածից՝ այդպիսով փորձելով փրկել հոդվածը ջնջումից և շրջանցել քննարկման արդյունքում ձեռք բերված արդյունքը: Կարծում եմ, որ տեղի է ունեցել կանոնակարգային խախտում: Խնդրում եմ ձեր արձագանքը:--Արամ քննարկում 07:45, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)

Մասնակցին տրվել է զգուշացում: --Արման Մուսիկյան (քննարկում) 07:52, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)
Հոդվածը ջնջեցի։ Հետագա զարգացումները ցույց կտան ամեն ինչ։ Շնորհակալ եմ ուշադիր լինելու համար, Արամ ջան։ --Ջեօ 07:54, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)

Կարծում եմ, որ որոշ ընկերներ իրենց վերապահել են դիկտատորի և Կերբերոսի լիազորություններ։ Չգիտես ինչու, ոմանք իրենք իրենց համար հիմնավորումներ են հորինում, մինչդեռ երբ նման հարց դրվեց և նվաստս ներկայացրեց չափորոշիչների փաթեթ, ոչ ոք չառարկեց։ Բոլորին է հայտնի, որ լռությունը համաձայնության նշան է։ Հիմա այստեղ այդ նույն չափորոշիչներով առաջնորդվելու համար ինչ-որ «հանճարներ» որոշել են սանկցիաներ կիրառել։ Եթե այսպես շարունակվի՝ ավելի լավ է ընդհանրապես չզբաղվել։ Կարեն Վարդանյան (քննարկում) 09:19, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)

Կարեն Վարդանյան մասնակիցն արգելափակվել է 1 օրով: --Արման Մուսիկյան (քննարկում) 09:54, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)

Կարեն Վարդանյան[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք հարգելի Կարեն Վարդանյանի պահվածքում իր մասնակցային էջում: Ինչ է նշանակում Բայց եթե այդպես է, ուրեմն ես էլ ձեզ կարգելափակեմ։ Սա մասնակիցն ասում է, երբ քննարկումը զանց անելուց հետո զգուշացում է ստացել, իսկ վատ պահվածքից հետո արգելափակվել է: --Արման Մուսիկյան (քննարկում) 14:38, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)

Օրվա հոդվածի թեկնածուների էջ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ ադմիններ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում Օրվա հոդվածի թեկնածուների էջում NikogosyanAlbert մասնակցի պահվածքի վրա:--Արամ քննարկում 03:39, 24 Դեկտեմբերի 2015 (UTC)

Արամ ջան, դու մասնակցին ասել էիր, որ եթե ցանկանում է օրվա հոդվածից թեկնածությունը հանել, կարող է իր գրածի վրա գիծ քաշել, ինքն էլ գիծը քաշել է, ուղղակի ամբողջ տեքստի վրա է քաշել՝ ներառյալ մյուս մասնակիցներինը։ Մասնակիցը նորեկ է և շատ բաներ հնարավոր է չգիտի կամ ճիշտ չի հասկանում, հարկավոր է իրեն ուղղակի բացատրել, որ ինքը կարող է գիծ քաշել միայն իր գրածի վրա, իսկ ուրիշների՝ ոչ։ Համենայն դեպս մասնակցի կողմից ոչ կառուցողական պահվածք չեմ նկատել այսքան ժամանակ։ Իր քննարկման էջում չի արձագանքում, սակայն այնտեղ ներկայացված պահանջները կատարում է։--Լիլիթ (քննարկում) 05:41, 24 Դեկտեմբերի 2015 (UTC)