Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/2014/23artashes
Այստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝ ընտրված է։
Առաջարկում եմ Արտաշեսի թեկնածությունը որպես ադմին՝ գտնելով, որ Արտաշեսն ունի ադմինի համար բոլոր հատկանիշերը, մի բան էլ ավել․ միշտ հետևում է նոր ստեղծված հոդվածներին, օգնում է նոր մասնակիցներին, ուշադիր է վիքիում կատարվող ցանկացած փոփոխությանն ու իրադարձություններին։ Ըստ իս՝ Արտաշեսը կարող է հրաշալի ադմին լինել՝ իր հանգիստ, դատող, կառուցողական բնավորությամբ։ --Լիլիթ (քննարկում) 19։10, 15 Մայիսի 2014 (UTC)
Տեղեկություն մասնակցի մասին
Ընդհանուր | 23artashes (քննարկում • ներդրում • մատյաններ • արգելափակել) |
---|---|
Խմբագրումների քանակը | Ընդհանուր՝ 5849 , որոնցից. անմիջապես հոդվածներում՝ 4991 |
Ստեղծած հոդվածների թիվը | 201 |
Առաջին խմբագրման օրը | Մարտի 25, 2009 |
Քվեարկության ժամկետները | 14.05.2014 - 21.05.2014 |
Մեկնաբանություններ
Միանշանակ կողմ եմ։ Խմբագրումները միշտ լինում են ճշգիր ու ստույգ։ Երբ հոդվածներից որևէ մեկում արդեն մի խմբագրում արված է, վստահ եմ՝ որ ամբողջ հոդվածը ուշադիր զննել է և գտել հենց այդ մի, կամ մի քանի սխալ։ Ցանկացած միջամտություն տեղին է, ուղղումները՝ փաստերով հիմնավորված։ Մեր հայերեն վիքիպեդիան կարիք ունի նման ադմինի։ Համոզված եմ՝ երեխաների հետ նույնպես կարող է հեշտ շփվել և սովորեցնել, ինչը նրանց կշահագրգռի՝ ավելի ակտիվ աշխատելու։ Նույնիսկ վիրտուալ շփումով այդ ամենը զգացվում է։ Երևան գալուց ուրախ կլինեմ սեղմել նրա ձեռքը։ --Hayk.arabaget (քննարկում) 05։57, 16 Մայիսի 2014 (UTC)
Ով է կարող քվեարկել
Քվեարկությունում կարող է մասնակցել յուրաքնչյուր գրանցված մասնակից, ով թեկնածուի առաջադրման պահին (14.05.2014) համապատասխանում է հետևյալ պահանջներին.
- ավելի քան 100 խմբագրում հոդվածների տարածքում,
- 1 ամիս ստաժ (այսինքն գրանցված մինչև 14.04.2014),
Կողմ
- Կողմ --Լիլիթ (քննարկում) 19։10, 15 Մայիսի 2014 (UTC)
- Կողմ --Hayk.arabaget (քննարկում) 19։13, 15 Մայիսի 2014
- Կողմ -- Համաձայն եմ Արտաշեսը այդ ծանրությունը քաշող է, բայց լավ կլիներ լսել (կամ կարդալ) նաև իրեն։ Beko (քննարկում) 19։34, 15 Մայիսի 2014 (UTC)
- Կողմ --Արման Մուսիկյան (քննարկում) 19։35, 15 Մայիսի 2014 (UTC)
- Կողմ--SusikMkr (քննարկում) 19։37, 15 Մայիսի 2014 (UTC)
- Կողմ - Kareyac (քննարկում) 04։16, 16 Մայիսի 2014 (UTC)
- Կողմ --NAREK75 07։42, 16 Մայիսի 2014 (UTC)
- Կողմ ջեօ 07։58, 16 Մայիսի 2014 (UTC)
- Կողմ -- Դավիթ (∅) 11։08, 16 Մայիսի 2014 (UTC)
- Կողմ --֎ Պանդուխտ 20։19, 16 Մայիսի 2014 (UTC)
- Կողմ--Զաքարյան Լուսինե (քննարկում)17 Մայիսի 2014
- Կողմ --Գարդմանահայ (քննարկում) 17։19, 17 Մայիսի 2014 (UTC)
- Կողմ--ՀայկԱփրիկյան 17։46, 17 Մայիսի 2014 (UTC)
- Կողմ--Armineaghayan (քննարկում) 11։39, 19 Մայիսի 2014 (UTC)
- Կողմ հարգելի Արտաշեսին ճանաչում եմ վիքիպեդիայի բոլոր մասնակիցներից ամենավաղը, չնայած դա կարևոր չի, ուղղակի Արտաշես ջան, եթե ուզում ես դառնալ ադմին ապա իմ ձայնը կողմ է, իմացիր որ սա պարտադրանք չի, ուղղակի ճանաչելով քեզ ու զբաղվածությունդ հնարավոր քո չուզելու կամ չհասցնելու հետ կապված եմ ասում, իսկ որ որպես ադմին չեմ կասկածում որ հավասարակշռված կլինես, քեզ տեսնենք։ --ERJANIK քննարկում: 07։39, 20 Մայիսի 2014 (UTC)
Դեմ
Ձեռնպահ
Հարցեր թեկնածուին
Ստանդարտ
- Ադմինիստրատորի պարտականություններից որո՞նք եք հիմնականում պատրաստվում կատարել։
- ։Անկեղծ ասած, այս առաջադրումն ինձ համար անակնկալ էր, և ես հատուկ չեմ մտածել այդ մասին։ Բնականաբար, ջնջելու եմ սխալ անվանումով կամ կանոնադրությանը չհամապատասխանող բովանդակությամբ հոդվածները (որպես խմբագիր նման դեպքերում միշտ աշխատում եմ տեղեկացնել ադմիններից մեկին)։ Կարծում եմ` ադմին դառնալու դեպքում կամաց-կամաց կսկսեմ կատարել ադմինի նաև այլ պարտականություններ։
- Ինչպե՞ս եք գնահատում ձեր ներդրումը Վիքիպեդիայում։
- ։Այս հարցին թույլ տվեք չպատասխանել։ Սեփական աշխատանքը գնահատել չեմ սիրում, թող դա անեն այլ մասնակիցներ ։)
- Ունեցե՞լ եք կոնֆլիկտներ Վիքիպեդիայի այլ մասնակիցների հետ։ Եթե այո, ապա ինչպես եք դուք դրանք լուծել և ինչպես եք պատրաստվում դա անել այսուհետև։
- ։Կարծես թե չեմ ունեցել։ Եթե որևէ մեկը հիշում է, թող գրի ։) Ես բնույթով կոնֆլիկտային մարդ չեմ, և հուսով եմ, որ հետագայում էլ նման դեպքեր չեն արձանագրվի։
- Ունե՞ք լրացուցիչ մասնակցի հաշիվներ։ Նշում. Դուք պարտավոր չեք պատասխանել տվյալ հարցին և նշել պատճառը, որի ելնելով չեք ուզում պատասխանել։
- ։Չունեմ։
- Եղե՞լ եք երբևէ արգելափակված։ Եթե այո, ապա ի՞նչ պատճառով։ (արգելափակումների մատյան)
- ։Ոչ։
- Ծանո՞թ եք Վիքիպեդիայի ակտիվ մասնակիցներից որևէ մեկին իրական կյանքում։
- ։Ճանաչում եմ ադմիններից յոթին։ Ծանոթ ոչ ադմին ակտիվ մասնակիցներն անհամեմատ շատ են ։)
- Ունե՞ք ադմինիստրատորական փորձ այլ ռեսուրսներում (Ինչպես ֆորումի մոդերատորի, այնպես էլ վիքինախագծի ադմինիստրատորի դերում)։
- ։Եթե ֆեյսբուքյան խումբը համապատասխանում է այս ձևակերպմանը, ապա այո ։) --23artashes (քննարկում) 20։15, 16 Մայիսի 2014 (UTC)
Հարց Գարդմանահայից
Ուրախ եմ 23artashes–ի թեկնածության առաջադրման համար։
Մի հարց ունեմ «օրվա հերոսին»։ Խորհրդարանում առկա է ծավալուն մի քննարկում, որը վերաբերվում է Արցախի Հանրապետության անվանմանը։ Արտաշես ջան, առաջարկում եմ հարցիս պատասխանելուց առաջ ընթերցես այդ քննարկումը, եթե իհարկե արդեն չես ընթերցել։ Իսկ հարցս հետևյալն է. ես առաջարկել եմ Հայերեն Վիքիպեդիայում որպես հայկական երկրորդ պետության անվանում օգտագործել «Արցախի Հանրապետություն» անվանումը, իսկ մեկ կամ մի քանի այլ մասնակից՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»։ Քննարկումը այդպես էլ չի հանգուցալուծվել։ Ինչպես եք պատրաստվում այս խնդրին հանգուցալուծում տաք, եթե ընտրվեք ադմին։ --Գարդմանահայ (քննարկում) 19։57, 15 Մայիսի 2014 (UTC)
- Գարդմանահայ ջան, քննարկմանը ծանոթ եմ, ևս մեկ անգամ ընթերցեցի: Հարցին միարժեք լուծում տալ, ըստ իս, առայժմ հնարավոր չէ: Ասեմ` ինչու (թեև կարծում եմ, որ նոր բան չեմ ասի. քննարկումներում այս տեսակետը հնչել է): Հայտնի է, որ ԱՀ սահմանադրությամբ երկու անվանումներն էլ համարժեք են: Սակայն երկրի պետական մարմինների շենքերի վրա և այլ ցուցանակներին գրված է` «ԼՂՀ» (օրինակ` սա): ՎՊ-ն հանրագիտարան է և պետք է հիմնվի պաշտոնական աղբյուրների վրա: Լիովին բացառել ԼՂՀ անվանումը առայժմ, քանի դեռ Արցախի օրենսդրությունում այն կիրառվում է, չենք կարող: Այլ հարց է նոր հոդվածներ ստեղծելիս կամ հները բարելավելիս նախապատվությունն ԱՀ անվանը տալը: Եթե իմ ստեղծած հոդվածներում այդ անվանումը հանդիպում է, ես ԼՂՀ-ն չեմ օգտագործում և մյուս խմբագիրներին էլ եմ կոչ անում չօգտագործել: Բայց, կրկնում եմ, ԼՂՀ-ն առայժմ լիովին վերացնել չենք կարող: Ի վերջո, ՎՊ-ում կա վերահղում հասկացությունը, որը կարող ենք օգտագործել որոշ դեպքերում:
- Մի հղում էլ ներկայացնեմ, որը կարող է ավելի խճճել այս քննարկումը: Չգիտեմ` որքանով է այս տեսակետը հիմնավոր և գիտական, բայց ներկայացնեմ հոդվածը, որտեղ հեղինակը հիմնավորում է, թե «Ղարաբաղ» անվանումն ունի հայկական և ոչ թե թուրքական ծագում. «Մենք հաղթել ենք անհամար զոհերի արյան գնով, և մե՛նք պետք է թելադրենք պարտվածին»: --23artashes (քննարկում) 08:41, 17 Մայիսի 2014 (UTC)[reply]
- Հարգելի 23artashes, շնորհակալ եմ հավասարակշիռված պատասխանի համար։ Ուրախ կլինեմ Ձեզ տեսնել Հայերեն Վիքիպեդիայի ադմինների շարքում։--Գարդմանահայ (քննարկում) 17:18, 17 Մայիսի 2014 (UTC)[reply]
Հարց Պանդուխտից
Հարգելի 23artashes, հետաքրքիր է որպես պոտենցիալ ապագա ադմինիստրատոր, ինչպ՞ես կվարվեիք այս և այս քննարկումներում։ --֎ Պանդուխտ 19։43, 18 Մայիսի 2014 (UTC)
- Հարգելի Պանդուխտ: Քանի որ խոսքը, իրոք, բուն հայկական բնակավայրերի մասին է, ապա տվյալ դեպքում ես լիովին համակարծիք եմ Ձեզ հետ: Ի վերջո, ազատագրված տարածքների բնակավայրերն էլ մեզնից բացի գրեթե ոչ ոք չի կոչում այսօրվա (իրականում` պատմական) անվանումներով: Բայց դա չի խանգարում, որ մենք ունենանք Բերձոր, Կովսական, Միջնավան և այլ հոդվածները: Եթե նայենք ադր. ՎՊ-ն, ապա այնտեղ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ բնակավայրեր ներկայացված են իբր ադր. անվանումներով: Նրանք դա անում են քարոզչական և ապատեղեկատվություն տարածելու նպատակով: Դա ակնահայտ կեղծիք է: Իսկ մենք ընդամենը վերականգնում ենք պատմական արդարությունը: Մենք հո դա լավ գիտենք: Այնպես որ, կողմ եմ: --23artashes (քննարկում) 19:18, 19 Մայիսի 2014 (UTC)[reply]
- Շնորհակալ եմ նման պատասխանի համար, հարգելի 23artashes: Հայերեն Վիքիպեդիան իրոք Ձեզ նման ճիշտ դատող ադմինիստրատորների կարիք ունի: --֎ Պանդուխտ 19:30, 19 Մայիսի 2014 (UTC)[reply]
Արդյունք
Կողմ | Դեմ | Ձեռնպահ | «Կողմ» ձայների թիվը | |||
---|---|---|---|---|---|---|
15 | 0 | 0 | 100 % | |||
Իրավունքները տրված են | ||||||
| ||||||
Նորընտիր ադմինիստրատորին պետք է նշել հետևյալ էջերում.
|