Վիքիպեդիայի քննարկում:Օրվա հոդված/Թեկնածուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ինձ ընդհանրապես թվում է, որ մենք չենք կարող միշտ օրվա հոդված ներկայացնել, որը դրան գումարած կունենա լավ որակ։ Օրվա հոդվածը այժմ մեր ուժերից դուրս է։ Օրվա հոդվածի փոխարեն պետք է լինի ուղղակի ընտրյալ հոդված՝ ինչպես բոլոր վիքիներում, որը կթարմացվի ամեն մեկ կամ երկու շաբաթ։ Այդպես իրականության համապատասխան է։--Պանդուխտ (talk) 09։20, 4 Մարտի 2012 (UTC)

Ինձ թվում է, ցանկության դեպքում, կարո՛ղ ենք։ Ի հարկե, միշտ ընտիր հոդվածներ չենք կարողանա ցուցադրել, բայց կներկայացնենք այն, ինչ կա Հայերեն Վիքիպեդիայում՝ թեկուզ մի քիչ կարճ, ոչ լիարժեք, թերություններով հանդերձ։ Հուսով եմ, որ դրա շնորհիվ, կավելանա մեր այցելունի քանակը, կաճի հետաքրքրությունը նախագծի հանդեպ։ Օրինակ, փետրվար ամսին ունեինք Գլխավոր էջի օրական միջինը 1676 էջադիտում, մինչդեռ վերացիների մոտ նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 9371 էր, իսկ ադրբեջանցիների մոտ՝ 2738։ Տեսնենք, արդյոք առաջիկա ամիսներին մեզ մոտ այդ թիվը կաճի՞։ --vacio 12:53, 4 Մարտի 2012 (UTC)[reply]
Դա միայն արտաքին տեսքն է, պետք է հանրագիտարանը զարգացնել ներքուստ: Կգա ժամանակ, երբ հոդվածները կվերջանան և էլ բան չի լինի տեղադրել Գլխավոր էջում: Իսկ որ դա չլինի, պետք է ոչ թե ամեն օր հոդված ցուցադրել, այլ գոնե շաբաթը մեկ և իհարկե, նոր հոդվածներ գրել:--Պանդուխտ (talk) 13:02, 4 Մարտի 2012 (UTC)[reply]
365 քիչ թե շատ որակով հոդված է հարկավոր տարվա մեջ, կարծում եմ այդքանը կգտնենք:--Bekoքննարկում 13:05, 4 Մարտի 2012 (UTC)[reply]
Մենք ուզում ենք մեր գլխից բարձր թռչենք: Ի դեպ, այդպես ընտրյալ հոդվածները և ուղղակի օրվա հոդվածները խառնվում են իրար: Եթե ԳԷ-ում միայն ընտրյալ հոդվածներ տեղադրեն, մասնակիցներին դա մեծ խթան կլինի որ «իրենց» հոդվածն էլ այնտեղ լինի, իսկ հիմա բոլորն էլ հասկանում են, որ կարևոր վատ թե լավ մի բան գրել և դա կլինի Գլխավոր Էջում: Այդպիսով, կարծում ենք, վնասում ենք «Ընտրյալ հոդված» նախագծին:--Պանդուխտ (talk) 13:26, 4 Մարտի 2012 (UTC)[reply]
Չեմ կարծում, որ դա վնասակար կլինի։ Նախ Ընտված հոդվածները ներկայացված են (նաև) առանձին՝ «Ցուցափեղկ» բաժնում։ Հետո, ամեն դեպքում, թույլ չենք տա, որ վատ հոդվածներ ավելացվեն։ Հակառակը, կարծում եմ սա խթան է, որ մասնակիցները լավ հոդված ստեղծեն, քանի որ գիտեն, որ այդ դեպքում այն կարող է «Օրվա հոդված դառնալ» և մեկ օրվա ընթացքում հազարավոր մարդիկ այն կարող են կարդալ։ --vacio 13:34, 4 Մարտի 2012 (UTC)[reply]
Ամեն դեպքում կարծում եմ որ ընտրյալ հոդվածների թիվը և որակը նվազելու է: --Պանդուխտ (talk) 15:14, 4 Մարտի 2012 (UTC)[reply]
Անձամբ ես՝ այնքան էլ այն կարծիքին չեմ, որ օրվա հոդվածը կարող է վնասել ցուցափեղկին, չնայած որ ինքս սխալ եմ համարում օրվա հոդվածի առկայությունը, սակայն կարծում եմ, որ մեծ կարևորություն և ուշադրություն է հարկավոր տալ ցուցափեղկին: Վերջինս շատ վատ վիճակում է գտնվում, և հարկավոր է բարեփոխումներ իրականացնել, սկսած՝ կանոնակարգից, վերջացրած՝ ամեն ինչից: Hovhannes (talk) 17:37, 12 Մայիսի 2012 (UTC)[reply]