Վիքիպեդիայի քննարկում:Վիքին սիրում է հուշարձաններ 2013

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հուշարձանների ցանկ[խմբագրել կոդը]

Սիրելի ընկերներ, այս պահին ես փորձում եմ կազմել հուշարձանների նախնական ցանկը։ Բեքոն ինձ ուղարկել էր «ՀՀ սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա» հուշարձանների ցանկը ([1])։ Այդ ցանկում ընդգրկված է 18․935 հուշարձան (6․145 միավոր)։ Լավն այն է, որ ցույցակը պարունակում է կարևոր մանրամասներ (հուշարձանի ստեղծման ժամանակը, գտնվելու վայրը․․ և այլն)։ Որոշակի մշակումից հետո կարելի է այն մաս֊մաս (ըստ մարզերի) տեղադրել Վիքիպեդիայում։

Ես արդեն ուզում էի սկսել դա անել, սակայն այդ ցույցակը փաստորեն լիարժեք չէ, քանի որ ներառում է, ոչ թե ՀՀ բոլոր հուշարձանները, այլ միայն նրանք, որոնք հանդիսանում են պետության սեփականություն և օտարման ենթակա չեն։ Այժմ մեզ պետք է ճշտել, թե հայաստանյան հուշարձանների ի՞նչ հավելյալ ցանկեր կան, որոնք մենք կարող ենք կցել առաջինին։ Մասնավորապես՝

  • պետք է գտնել Հայ առաքելական եկեղեցուն պատկանող կրոնական կառույցների ցանկը (օրինակ Էջմիածնի մայր տաճարը, Հռիփսիմեի վանքը և այլ կառույցներ, որոնք պետության սեփականություն չեն և նախորդ ցանկում չկան)։ Ռոբն ինձ ուղարկեց մի քանի ՀԱԵ թեմերի եկեղեցիների ցանկը, սակայն կարծում եմ, եթե հնարավոր է, լավ կլիներ գտնել մեկ ամբողջական ցանկ։
  • բնության հուշարձանների ցանկը այստեղ է (ընդհանուր 230 հուշարձան)
  • ճշտել՝ ի՞նչ այլ հուշարձանների ցանկեր կան, որոնք կարելի է միացնել նախորդ երեքին։

Հավանաբար արժի դիմել ՀՀ մշակույթի նախարարություն, կարծում եմ նրանք կկարողանան տեղեկատվությամբ օգնել։ Ցավոք իրենց կայքում համարյա ոչինչ չգտա։

Հուշարձանների նախնական ցանկը կազմելուց հետո, մենք այն կարող ենք տեղադրել Վիքիպեդիայում և սկսել մշակել մրցույթի կարգը։ --vacio 11։30, 19 Մայիսի 2013 (UTC)

Նախապատրաստական աշխատանքներ[խմբագրել կոդը]

Խնդրում ենք, ստորագրել այն աշխատանքի դիմաց, որը պատրաստ եք ձեզ վրա վերցնել (ցանկալի է, որ յուրաքանչյուր աշխատանքով զբաղվի առնվազն 2-3 հոգի)

  • հուշարձանների ցանկերvacio
    • 23.460 պետական հուշարձանների ցանկը ֊ գտնված է Արված է
    • ցանկերի ներմուծում Վիքիպեդիա անհրաժեշտ ձևաչափով ֊ ընթացքի մեջ է
  • www.wikilovesmonuments.amvacio
    • դոմենի գնում, հոսթինգ ֊ Արված է
    • վորդպրեսի տեղակայում ֊ Արված է
    • կայքի բովանդակության տեղադրում ֊
  • կազմել նախահաշիվ
    • պետք է ներառի՝ տպագրական ծախսեր, գովազդային ծախսեր, մրցանակներ (3 մրցանակ + 10 խրախուսական մրցանակ)
  • փնտրել ֆինանսավորող գործընկերներ (հովանավորներ)
  • փնտրել ինֆորմացիոն գործընկերներ
    • լրատվամիջոցներ, ռադիո֊ և հեռուստաընկերություններ, պաստառները տարածող ընկերություն (տարբերակներ՝ դպրոցներ, ՀայՓոստ)
  • փնտրել միջոցառման տեղ հատկացնող գործընկեր ― Beko (ներկա դրությամբ առաջարկ է արվել Թումո֊յին)
    • երկու միջոցառում․ սեպտեմբերի սկզբին՝ բացման արարողություն, հոկտեմբերի կեսերին՝ մրցանակաբաշխություն
  • տպագրություն (պաստառներ, բացատրական թերթիկներ, կպչուն թղթիկներ, թևկապեր)
    • տպագրական նյութերի թևավորում
    • տպարաններ տանել, հսկել տպագրությանը
  • կամավորներ բացման միջոցառման և մրցանակաբաշության ընթացքում
  • կամավորներ մրցույթին մասնակցող պատկերների նախանական ընտրության համար (ամբողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում)
  • փնտրել ժուրիի անդամեր (վերջնական ընտրության համար)

-->


Մասնակցել և օգնել ցանկացողներ[խմբագրել կոդը]