Վիքիպեդիայի քննարկում:Նախագիծ:Կրթական ծրագիր/Համագործակցություն ավագ դպրոցների հետ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջո՜ւյն, եթե առաջարկություններ կամ դիտողություններ ունեք այս նախագծի վերաբերյալ, կխնդրեի ձեր կարծիքն արտահայտել այստեղ։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 17:51, 13 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Կարծես լավ տեսք ունի, դիտողություններ չունեմ։ Եթե կարող եմ օֆլայնում օգտակար լինել՝ գիտեք ինչպես գտնել ինձ ։Ճ --vacio 21:39, 15 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Գնահատում[խմբագրել կոդը]

Հարգելի Lilitik22, գնահատումը, որ ես պիտի տամ վերաբերվում է միայն ԱՅԲ-ի մասնակիգների աշխատանքին, թե հոդվածի վերջին տեսք՞ին։

Գուցե արջե տալ այդ մասնակիցներին որոշակի ժամանակ ինքնուրույն ուղղել սխալներ և բարելաևլ հոդվածը։ Եթե նախագծի հիմնական նպատակն է ստանալ հնարավորությամբ բարծրավորակ հոդվածներ, ապա ներկա գործող աշխատածևը արդարացված է։ Իսկ եթե հիմնական նպատակն է ստանալ բարծրավորակ մասնակիցներ, ցուցե արժե ոչ թե ամիջապես ուղղել և բարելավևլ նրանգ աշխատանքը, այ ցույց տալ նրանց ճանապարհ, ոնց նրանք ինքները կարող են մշակել էջերը, տեղադրել նրամց քմմարկման էջերում հղումներ դեպի օգնության և կանոնակարքի էջեր, որոնք մրանք հոդված ստեղծելուց կամ մշակելուց անհամարել են կամ կարդագել են անուշադիր։։ - Kareyac (քննարկում) 07:55, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Հարգելի Kareyac, պետք է գնահատման ժամանակ հաշվի առնել, թե՛ մասնակիցների աշխատանքը, թե՛ իհարկե ստացված հոդվածի որակը։ Ճիշտն ասած այժմ մեր նպատակը ՀՍՀ-ի հոդվածները հայերեն վիքիպեդիա տեղափոխելն է։ Համաձայն եմ, որ լավ կլիներ, որ մասնակիցներին ժամանակ տրվեր, որ ինքնուրույն ուղղեին իրենց սխալները, սակայն մենք չենք կարող արգելել, որպեսզի ՀՍՀ-ից ստեղծված հոդվածները ոչ ոք չխմբագրի, մինչև մասնակիցն ինքը ուղղումներ չանի։ Հետևաբար չեմ ցանկանում մասնակիցներին ծանրաբեռնել՝ տալով կարդալ մեր վիքիպեդիայի կանոնակարգերը։ Նախ չմոռանանք, որ որքան էլ լավ են խմբագրում, սակայն երեխաներ են ու հաստատ այդ կանոնակարգերը չեն կարդա, ինչքան էլ ասենք, հետո էլ կարծում եմ ճիշտ միջոցն այն է, որ եթե տեսնում ենք խմբագրման ժամանակ կրկնվող սխալ, ապա իրենց քննարկման էջում ուղղակի նշվի, որ այս դեպում պետք է ոչ թե այսպես, այլ այսպես անել։ Հավատացնում եմ, որ այս միջոցն ավելի արդյունավետ է և մասնակիցները չեն ձանձրանա՝ կարդալով բազմաթիվ նյութեր՝ որն ինչպես անել։ Իսկ ժամանակի ընթացքում այսպես փոքրիկ հուշումների միջոցով նրանք լիովին կհմտանան խմբագրման գործում։ Ի դեպ, փոքրիկ հուշումներից հետո մասնակիցներն ուղղակի հրաշալի խմբագրումներ են անում․ սա արդեն ստուգված միջոց է։ --Lilitik22 (քննարկում) 15:55, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Հարգելի Lilitik22, կանոնների և ուղղությունների հարցում ես իսկսկսնից հաշվի չեմ արել "ԱՅԲ-մասնակիցների" հասակը։ Եթե նրանք ցաձր- և միջինդասարանցիք են, ապա ճիշտ է, կարող է անընքատ ուղղություն ստանալով փորցարու մասնակիցներից նրանք ավելի շուտ կսովորեն, իսկ եթե բարձրդասարանցի են, ապա պետկ է արդեն վաղուց սովորեին շարժվել ըստ կանոնների և ունենան սովորություն աշխատելուց առաջ կարդալ ձեռնարկ։ Հակառակ դեպքոմւ մենք նորից կսանանք մատերը ռազետկա մցնող բնակշություն։ Իսկ ժամկետի հարցում, գուցե պարտադրենք/առաջարկենք ԱՅԲ-մասնակիցներին տեղադրել «Խմբագրում եմ» կաղապարը և ընդունել "հին գվարդիայի" կողմից համաձայնություն չխմբագրել այդպիսի հոդվաժներ ասդ ժամանակահատվածում։ Դա սովորսցնելու է ԱՅԲ-մասնակիցներին կատարել աշխատանք իր ժամանակին։ Ուղղակի ցույց տանք նորեկներին սխալ ուղղելու ճանապարհ մինջև ինքը կատարի դա երկրորդ անգամ։ - Kareyac (քննարկում) 17:51, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Բարձր դասարանցի չեն, հիմնականում միջին դասարանցի են։ Ինչպես որ նրանց հետ աշխատելու իմ փորձն է ցույց տվել, եթե ինչ-որ բան ուղղում ես ու գրում քննարկման էջում, ապա երկրորդ անգամ այդ սխալը չեն կրկնում։ Ուղղակի չեմ ուզում, որ հիասթափվեն փոքր դժվարությունների հանդիպելով։ Մեզ համար հեշտ է, քանի որ մենք փորձառու ենք, իսկ իրենց համար սա լրիվ նոր աշխարհ է, որտեղ միայն նախադասություններ ու հոդված գրելով չէ։ Պետք է հղումներ դնել, ծանոթագրություններ և այլն։ Մի խոսքով, անհրաժեշտ է շատ զգույշ մոտենալ երեխաներին, որպեսզի այն ինչ ձեռք ենք բերել, ջուրը չընկնի ու մյուս աշակերտներն էլ միանան մեզ։ --Lilitik22 (քննարկում) 18:21, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Հարգելի Lilitik22, ես չգտա էջում պարտադրություն ԱՅԲ-մասնակիցներին տեղադրել {{ՀՍՀ}} կաղապարը, եթե չկա գուցե արժէ ինչ-ռոր ձևով նշել։ - Kareyac (քննարկում) 05:42, 22 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Հարգելի Kareyac, շնորհակալություն դիտարկման համար։ Արդեն ավելացրեցի, թեև վորքշոփի ընթացքում ասվել էր կաղապարի պարտադիր ավելացման մասին։ Ի դեպ, շնորհակալություն նաև մասնակիցների խմբագրումներին հետևելու և նրանց քննարկման էջերում հուշումներ գրելու համար։ --Lilitik22 (քննարկում) 13:48, 22 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]