Վիքիպեդիայի քննարկում:Հոդվածի անվանում

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարծում եմ ամենից նպատակահարմարն է, հետևյալ չափանորոշիչներից օգտվել հոդվածի անվանումն ընտրելիս (հմմտ․ անգլերեն Article titles կանոնակարգը)․

  1. ա․ Անվանումը պետք է լինի չեզոք և հնարավորինս՝ վավերացնելի։ Անգլերեն վիքիում ներառված է նաև NOR սկզբունքը, բայց կարծում եմ Հայերեն Վիքիպեդիայի դեպքում դա ոչ միշտ է հնարավոր (ավելի մանրամասն ստորև)։
  2. Հոդվածի անվանումը պետք է լինի տարածված, ճանաչելի, ըստ որում՝
    1. Տարածված անվանումը պետք է գերադասելի լինի պաշտոնական անվանումից
    2. Եթե ոչ մի տեղ չկա հայերեն համարժեքը, ապա մասնակիցները կարող ենք իրենք թարգմանել կամ տառադարձել խնդրո առարկա տերմինը (այսինքն նման դեպքու թույլ ենք տալիս OR)
  3. Անվանումը ճշգրիտ է, հստակ և հետևողական (օրինակ, չենք կարող դինամիտի փոխարեն «պայթուցիկ» օգտագործել, քանի որ վերջնս առաջինի տարատեսակ է, հետևաբար նման անվանումը «հստակ» չէ)

Ի՞նչ կարծիքներ ունեք և ի՞նչ կարող եք ավելացնել։ Իդեպ, սրանք միայն հիմնարար սկզբունքներն են։ Այս սկզբունքները որոշելուց հետո, պետք կլինի ավելի ընդարձակ սահմանել դրանք, որոշել չափման միջոցները և ընթացակարգային հարցեր (ասենք ինչպես ենք որոշելու, թե ո՛ր անվանումն է ավելի տերմինն է ավելի տարածված, կամ՝ ո՛ր դեպքերում է պաշտոնականը գերադասելի տարածվածից, և այլն)։ --vacio 16:52, 28 Հունվարի 2014 (UTC)