Վիքիպեդիայի քննարկում:Համագործակցություն/Ազատամարտիկների ամիս

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտոնագրի ճշտում[խմբագրել կոդը]

Մեկ հարց․ այս կայքը ազա՞տ արտոնագրով է, private policy էջը չի աշխատում կարծես թե, արտոնագրի նշում էլ չգտա կայքում։ --Lilitik22 (քննարկում) 13։43, 6 Փետրվարի 2014 (UTC)

Հա, ես էլ փորձեցի, չի գործում: Հեղինակային իրավունքի հետ կապված է չէ՞ հարցդ: Եթե այդ կայքից վերցրած տեղեկատվությունների վերջում որպես ծանոթություն գրենք, որ վերցված է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների թանգարան, խնդիր չի լինի չէ իրավական առումով (չնայած, որ չգրենք էլ, խնդիր չի լինի. իրենք ուրախ կլինեն...)--Գարդմանահայ (քննարկում) 14:15, 6 Փետրվարի 2014 (UTC)
Հա, հեղինակային իրավունքն ի նկատի ունեմ, Գարդմանահայ ջան։ Իրենք ուրախ կարող է լինեն, բայց եթե ադմինները տեսան, որ նյութը այդտեղից է գրվել՝ պատճենվել, ստիպված են լինելու ջնջել, քանի որ հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերն անմիջապես են ջնջվում։ Իսկ բոլոր նյութերը համարվում են այդպիսին մինչև այսպես ասած հակառակը չի ապացուցվում, այսինքն՝ եթե կայքը նշվում է, որ ազատ է, միայն այդ դեպքում կարող ենք այնտեղից գրել։ --Lilitik22 (քննարկում) 14:57, 6 Փետրվարի 2014 (UTC)
Հ․Գ․ Առաջարկում եմ մինչև համագործակցության սկսելը այդ հարցը պարզել, քանի որ համոզված եմ, որ շատերն այդ կայքից են գրելու։ Եթե ազատ է կայքը, ես ինքս մեծ հաճույքով կօգտագործեմ այդտեղի նյութերը։ --Lilitik22 (քննարկում) 15:00, 6 Փետրվարի 2014 (UTC)
Եղավ Լիլիթ ջան, հիմա նամակ կգրեմ իրենց ու կհարցնեմ, թե կարելի է օգտագործել իրենց կայքում տեղադրած նյութերը Հայերեն Վիքիպեդիայում: Եթե ասեն այո, սա հարցի լուծու՞մ է, թե՞ նամակի հատուկ ձև կա:--Գարդմանահայ (քննարկում) 15:06, 6 Փետրվարի 2014 (UTC)
Հատուկ նամակի ձև կա։ Գտնեմ, կուղարկեմ։ Այսպիսի մի ելք էլ կա՝ ըստ իս։ Կարող ենք համեմատել կայքում զետեղված նյութերը «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-94» հանրագիտարանի նյութերի հետ, որը լույս է տեսել 2005 թվականին։ (Իմ կարծիքով պետք է որ այդտեղից գրված լինեն)։ Եթե համընկան, ապա կարող ենք ազատ օգտագործել ու որպես աղբյուր նշել հանրագիտարանը, քանի որ ըստ հանրագիտարանի հետ կնքված պայմանագրի՝ այն ազատ արտոնագրով կարող ենք օգտագործել։ --Lilitik22 (քննարկում) 15:15, 6 Փետրվարի 2014 (UTC)
Քիչ առաջ համեմատեցի մոտ 10 հոդված, գրեթե համընկնում են, միայն տարբերությունը այն է, որ գրքում գրված է հանրագիտարանային ոճով, իսկ կայքում՝ առավել հակիրճ (կրճատումներով):--Գարդմանահայ (քննարկում) 15:21, 6 Փետրվարի 2014 (UTC)
Դե եթե լրիվ նույն բանն է, ուղղակի միայն կրճատ, իմ կարծիքով կարելի է օգտագործել։ Լավ կլինի մյուս ադմիններից էլ մասնակցեին քննարկմանը՝ Vacio, Beko, ERJANIK --Lilitik22 (քննարկում) 15:48, 6 Փետրվարի 2014 (UTC)
այդ կայքում որևէ հետադարձ կապ կամ կայքի մասին փաստեր չկան, իսկապես եթե գրքի տվյալներն են գրված ապա իմ կարծիքով էլ չի կարող խնդիր առաջանալ: Ամեն դեպքում այդ սայթը Մոսկվայում է սերվերները, ռուսական դոմենով ընկերության է, հեռախոսի համար էլ կա եթե պետք լինի: --ERJANIK քննարկում: 21:55, 6 Փետրվարի 2014 (UTC)

ժամկետի երկարացում[խմբագրել կոդը]

հաշվի առնելով մյուս նմանատիպ նախագծերի փորձը և ինչու չէ այս նախագծի կարևորությունը ու եղած նյութի ծավալը, առաջարկում եմ այս համագործակցության ժամկետը դարձնել 2 (երկու) ամիս, 6 օրը շատ շատ քիչ է, գուցե կլինեն շատ ակտիվ մասնակիցներ որոնք այդ կարճ ժամանակում շատ բան կանեն, բայց շատերը կլինեն որ գուցե չհասցնեն էլ մասնակցել, թող երկար մնա, դա միայն օգուտ կբերի։ --ERJANIK քննարկում: 07։42, 11 Փետրվարի 2014 (UTC)

Ավելի լավ, թող երկար լինի նախագծի տևողությունը: Ուղղակի ավելի լավ է 2-ի փոխարեն 1 ամիս լինի: --Գարդմանահայ (քննարկում) 13:36, 11 Փետրվարի 2014 (UTC)
Ես էլ եմ կարծում, որ մեկ ամիսը բավական է, 2 ամիսը շատ երկար է։ Պարզ է, որ մեկ ամսում չես կարող ամեն ինչի մասին գրել, սակայն որոշ ժամանակ անց կարելի է կրկին նման նախագիծ անել։ --Lilitik22 (քննարկում) 15:03, 11 Փետրվարի 2014 (UTC)
դե ուրեմն եկեք սկսենք նախագիծը մեկ ամսով, այսինքն փտրվարի 16-ից մարտի 16-ը, դրանից հետո գուցե մի փոքր դադար վերցնենք համագործակցությունների մասով ու ապրիլից Մեծ Եղեռնի թեմայով համագործակցության մեկամսյակ կանենք, հիմա կստեղծեմ նաև այս համագործակցության մասնակցի էջերի կաղապարը ու մեկ-երկու բան կավելացնեմ ինչպես նախորդ համագործակցությունների համար էր: --ERJANIK քննարկում: 05:37, 13 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալություն ներդրումներիդ համար Երջանիկ ջան: Եթե ժամանակ ունենաս, նայիր քո արած ներդրումները, քանի որ այնտեղ հայտնվել են Հայ-ուկրաինական համագործակցության կաղապարներ: Ես չուզեցի ձեռք տալ, որովհետև չհասկացա, թե {{կ|Ազատամարտիկների շաբաթ համագործակցության նախագծի մասնակից}} կ-ն ինչ է:--Գարդմանահայ (քննարկում) 10:02, 13 Փետրվարի 2014 (UTC)
Հա մի բան էլ, եթե միամսյակ է , ապա ինչո՞ւ թողնել վերնագիրը համագործակցության շաբաթ:--Գարդմանահայ (քննարկում) 10:04, 13 Փետրվարի 2014 (UTC)
դա էլ իմ մտքով անցավ, կարելի է և փոխել, խնդիր չի: --ERJANIK քննարկում: 10:55, 13 Փետրվարի 2014 (UTC)
ուղղեցի ուկրաինական-ից մնացածները և փոխեցի ամիս, իմ նայելով վերջացրեցի, եթե կան էջեր կամ կաղապարներ կամ կատեգորիաներ, որ դեռ շաբաթ բառով է, գրեք խնդրեմ կուղղեմ: --ERJANIK քննարկում: 11:32, 13 Փետրվարի 2014 (UTC)
Երջանիկ ջան, նայեցի, կարծես թերություններ չկան:--Գարդմանահայ (քննարկում) 17:07, 13 Փետրվարի 2014 (UTC)
Կարծում եմ 2.5 ժամը չի խանգարի կամ դեմ չեք լինի, եթե ես սկսեմ :) --Lilitik22 (քննարկում) 17:25, 14 Փետրվարի 2014 (UTC)
Ժողովուրդ, Մեծ Եղեռնի թեմայով միամսյակի մասին ասեմ, որ սկսել ենք համատեղ աշխատանք Ցեղասպանության թանգրանի հետ։ Շատ թեթև բրդելն է մնում, որ սայլը տեղից շարժվի։ Կարծում եմ այս համագործակցության ավարտին բավարար նյութեր կունենանք հաջորդը սկսելու համար։--Beko (քննարկում) 17:35, 14 Փետրվարի 2014 (UTC)
Այսօր հատուկ այս համագործակցության համար գնել եմ ՂԱՊ հանրագիտարանը, ցեղասպանության միամսյակի համար էլ երևի Հայկական հարցն առնեմ :D --Lilitik22 (քննարկում) 18:06, 14 Փետրվարի 2014 (UTC)
Ես էլ եմ սկսում մի քանի ժամ այս կոմ , մի քնի ժամ այնկողմ բան չի փոխի: Լիլիթ ջան որքա՞ն արժե գիրքը հիմա, ուղակի հետաքրքիր է:--Գարդմանահայ (քննարկում) 18:14, 14 Փետրվարի 2014 (UTC)
Գրախանութներից մեկում 8000 էր (զանգով եմ ճշտել), մյուսում էլ 6500 :) --Lilitik22 (քննարկում) 22:25, 14 Փետրվարի 2014 (UTC)
Gardmanahay, կաղապարի մեջ որ դնում ես «կ», կաղապարը չի աշխատում, երևում է միայն կաղապարի տեքստային մասը։--Beko (քննարկում) 22:23, 14 Փետրվարի 2014 (UTC)
Հաաաա՜՜՜, պարզ է, շնորհակալություն:--Գարդմանահայ (քննարկում) 08:35, 16 Փետրվարի 2014 (UTC)

Պատկերներ[խմբագրել կոդը]

Լավ կլիներ հոդվածներում օգտագործենք ազատ արտոնագրի տակ լուսանկարներ։ Միգուցե արժի կապնվել Արցախյան պատերազմի թանգարանի հետ՞։--֎ Պանդուխտ 15։04, 15 Փետրվարի 2014 (UTC)

Համաձայն եմ, Գարդմանահայը կարծեմ պետք է կապնվեր այդ թանգարանի հետ։ --Lilitik22 (քննարկում) 15:07, 15 Փետրվարի 2014 (UTC)
Ինձ թվաց, թե էլ պետք չի կապ հաստատել, կկապնվեմ, բայց միայն բանավոր համաձայնությունը հերի՞ք է:--Գարդմանահայ (քննարկում) 15:09, 15 Փետրվարի 2014 (UTC)
Ցանկալի է պատկերները Վիքիպահեստ բեռնել, իսկ որ դա անենք պետք է գրավոր համաձայնությունը ուղարկենք Վիքիմեդիա հիմնադրամին:--֎ Պանդուխտ 15:11, 15 Փետրվարի 2014 (UTC)
Ահա գրավոր համաձայնության կանոնակարգը։ --Lilitik22 (քննարկում) 15:46, 15 Փետրվարի 2014 (UTC)

նոր աղբյուր թե[խմբագրել կոդը]

այսպիսի մի գիրք գտա, գուցե կարելի է օգտագործել եղած նյութերը, գուցե որ պատճենել, բայց օգտագործել, դեռ որ չգտա հեղինակային իրավունքի հետ կապված նյութեր։ --ERJANIK քննարկում: 23։48, 15 Փետրվարի 2014 (UTC)

պատկերներ[խմբագրել կոդը]

կայքի պատկերներց մեկը բեռնեցի վիքիպահեստ՝ HAMLET HAYRAPETYAN.jpg, տեսնենք ինչ արձագանք լինի, եթե նորմալ է, պետք է որ այդպես լինի, կարող ենք բեռնել մյուս ֆայլերը։ --ERJANIK քննարկում: 00։26, 16 Փետրվարի 2014 (UTC)

Երջանիկ ջան, իսկ ինչպե՞ս ձևակերպեմ, երբ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարանից պատկերներ եմ բեռնում Վիքիպահեստ՝ նկատի ունենալով, որ նշված գրքի հետ Հայերեն Վիքիպեդիան պայմանագիր ունի: Եթե դժվար չի, օրինակի վրա ցույց տուր:--Գարդմանահայ (քննարկում) 05:54, 16 Փետրվարի 2014 (UTC)
Գարդմանահայ ջան, ինքս էլ 100 % չեմ կարող ասել կոնկրետ ձևը, բայց տես վերևում բերած իմ օրինակը, տեսնենք եթե այդ ֆայլը չներկայացվի ջնջման կամ դեմ փաստեր չբերեն վիքիպահեստում, ապա մյուսներն էլ կարելի է նման կերպ բեռնել: Իսկ եթե կան մասնակիցներ որ ավելի ճիշտ ձևը գիտեն թող գրեն: --ERJANIK քննարկում: 06:19, 16 Փետրվարի 2014 (UTC)
Քանի որ ՂԱՊ-ի նյութերը թողարկվել են CC BY SA 3.0 արտոնագրի ներքո, ապա վիքիպահեստ բեռնելիս պետք է արտոնագիրը նշենք սա՝ Creative Commons Attribution ShareAlike 3.0: Լրացնում ենք աղբյուրը (source)՝ Ղարաբաղի․․․․․ հանրագիտարան, լավ կլինի անգլերեն, հեղինակը (author), եթե գիտենք, թե տվյալ լուսանկարը, ով է լուսանկարել, այնուհետև ընտրում ենք առաջին կետը՝ «The copyright holder published this work with the right Creative Commons license», այդ առաջին կետից էլ կրկին առաջին արտոնագիրը՝ «Creative Commons Attribution ShareAlike 3.0» ու վերջ։ Հուսով եմ կարողացա հասկանալի ձևով բացատրել :) --Lilitik22 (քննարկում) 06:48, 16 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալություն Լիլիթ ջան:--Գարդմանահայ (քննարկում) 08:34, 16 Փետրվարի 2014 (UTC)

Պարգևների անվանման խնդիր[խմբագրել կոդը]

Հայերեն Վիքիպեդիայում արդեն ստեղծված են Հայաստանի և Արցախի մի շարք պետական պարգևներ (բարելավման կարիք ունեն), որոնց անվանումները ամբողջական չեն, ինչպես օրինակ այս դեպքում, այսինքն Արիության համար անվան փոխարեն պետք է լինի Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալ։ Ես այդ հոդվածը վերանվանեցի, բայց Կարենը կրկին ետ շրջեց իմ խմբագրումը։ Ես ՊԲ-ում եմ զինվորական ծառայությունս անցկացրել, զորամասում պարգևների հետ կապված թղթաբանությունը ես էի կատարում ու պարտադիր էր գրել օրինակ Պողոսյան Պողոսը պարգևատրվում է Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալով։ Եթե պետության անվանումը չգրենք վերնագրում ապա կունենանք երկու հատ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան՝ մեկը ՀՀ-ի, մյուսը՝ Արցախի (նաև այլ երկրների համանուն պարգևներ կան)։ Այս դեպքում ինչպե՞ս գրել վերնագիրը, բնականաբար չենք գրի չէ այսպես՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (ՀՀ) և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (Արցախ)։ Ճիշտը սա է՝ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան և Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան։

Առաջարկում եմ բոլորովս որոշենք մի ձև և պարգևների մասին բոլոր հոդվածները նույն սկզբունքով անվանենք:--Գարդմանահայ (քննարկում) 06:16, 16 Փետրվարի 2014 (UTC)
ինքս առաջին հայացքից նայելով կողմ եմ այս տարբերակներին, լավ կլինի հարգելի Կարեն Վարդանյան-ը նույնպես միանա քննարկմանը, որպես այս թեմաներով ակտիվ մասնակից: --ERJANIK քննարկում: 06:20, 16 Փետրվարի 2014 (UTC)
Կա պաշտոնական անվանում՝ Արիության մեդալ: Առանց որևէ չակերտի կամ հավելման: Կարեն Վարդանյան (քննարկում) 14:37, 16 Փետրվարի 2014 (UTC)
Իսկ որտե՞ղ է այդ պաշտոնական անվանումը:--Գարդմանահայ (քննարկում) 15:54, 16 Փետրվարի 2014 (UTC)

Համապատասխան օրենքներում։ Կարեն Վարդանյան (քննարկում) 16։00, 16 Փետրվարի 2014 (UTC)

ՀՀ նախագահի հետևյալ հրամանագրում մեդալի անվանումը գրված է չակերտների մեջ:--Գարդմանահայ (քննարկում) 16:15, 16 Փետրվարի 2014 (UTC)
Շատ ճիշտ է՝ «Հայրենիքն մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալների, ինչպես նաև «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալի անվանումները գրվում են չակերտներով, իսկ մյուս մեդալների անվանումները՝ առանց չակերտների, ինչպես և այդ հրամանագրում գրված է: Հոդվածներում սա պահպանված է: Կարեն Վարդանյան (քննարկում) 16:24, 16 Փետրվարի 2014 (UTC)
Այդ դեպքում պետք է գրվի Հայաստանի Հանրապետության Արիություն մեդալ, ինչը մի տեսակ ճիշտ չի: Բայց օրենքում գրելաձևի մասին որևէ նախադասություն չգտա: Կարեն ջան, իսկ բանակում ի՞նչի էին պարտադրում գրել Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալ, Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալ և այլն:--Գարդմանահայ (քննարկում) 16:35, 16 Փետրվարի 2014 (UTC)
Այստեղ էլ մի մասը չակերտներով է, մյուս մասը՝ առանց չակերտների:--Գարդմանահայ (քննարկում) 16:39, 16 Փետրվարի 2014 (UTC)

Օրենքում շատ հստակ գրված են անվանումները։ Ձեր նշած աղբյուրում էլ է այդպես։ Իսկ ով, ում և ինչ է պարտադրել, չգիտեմ։ Երևի մարդիկ ալարել են կարդալ։ Կարեն Վարդանյան (քննարկում) 16։47, 16 Փետրվարի 2014 (UTC)

Հարցը նրանում է, որ օրենքում չկա հստակ գրված, թե մեդալի ամբողջական անվանումը ինչպես է գրվում (ես չեմ տեսնում այդպիսի բան): Ընդամենը գրված է Հայաստանի Հանրապետության մեդալներն են՝ Արիության մեդալը, Մարտական ծառայության մեդալը, Մխիթար Գոշի մեդալը, Մխիթար Հերացու մեդալը, Անանիա Շիրակացու մեդալը, Մովսես Խորենացու մեդալը (սա որպես օրինակ): ՀՀ համապատասխան օրենքը սա է (որտեղ չկա ձևակերպում, թե ահա այսպես պետք է գրել մեդալների կամ շքանշանների անվանումները), իսկ Արցախի Հանրապետության օրենքը չգտա, բայց Նախագահի կայքում կա սա: Հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչ անվանում տալ Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց շքանշանին և Հայաստանի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց շքանշանին: Կամ եթե Արիություն մեդալ լինի նաև Գերմանիայում, ապա ինչպես ենք գրելու, արդյո՞ք այսպես՝ Արիություն մեդալ (Գերմանիա) և Արիություն մեդալ (Հայաստան): Այս բոլորը հարցեր են, որ հստակ լուծում են պահանջում ու ոչ միայն այն բանի համար, որ օգտագործվել կամ օգտագործվելու են բազմաթիվ հոդվածներում:--Գարդմանահայ (քննարկում) 18:57, 16 Փետրվարի 2014 (UTC)


Քննարկումը եզրափակելու փորձ[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, այսօր իմ նամակին ի պատասխան՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնեցին, որ առաջնորդվենք «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» ՀՀ օրենքով, ինչը մենք առանց իրենց էլ ենք հասկանում։ Ինչևէ, առաջարկում եմ ՀՀ պետական պարգևների մասին հոդվածների վերնագրերը ընտրել այստեղից՝ յուրաքանչյուրի դիմաց ավելացնելով Հայաստանի Հանրապետության բառերը (օրինակ՝ 1. Հայաստանի Հանրապետության Արիության մեդալ, բայց Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ)։ Եթե իմ առաջարկին դեմ կարծիքներ չկան, ես կզբաղվեմ նշված հոդվածների վերնագրերը ուղղելով։--Գարդմանահայ (քննարկում) 18։50, 19 Փետրվարի 2014 (UTC)

Նոր մասնակիցների ներգրավում[խմբագրել կոդը]

Կարծում եմ կարելի է Ազատամարտիկների մասին հայտարարել ՀՎ ՖԲ-յան էջում, ինչպես նաև ՖԲ բազմաթիվ հայրենասիրական էջերում։ Ինչու չե նաև մատչելի ԶԼՄ-ներում, դա արդեն վիքիից դուրս կգա։ Բոլորն էլ կշահեն։--֎ Պանդուխտ 17։01, 18 Փետրվարի 2014 (UTC)

Ես երկու ձեռքով կողմ եմ: Ֆեյսբուքի հարցով չեմ կարող որևէ քայլ կատարել. ֆեյսբուքում գրանցված չեմ: Էլեկտրոնային թերթերի մասով երևի պետք է նամակ պատրաստել և ուղարկել: Նամակի տեքստի բովանդակությունը կարելի է քննարկել այստեղ:--Գարդմանահայ (քննարկում) 17:37, 18 Փետրվարի 2014 (UTC)
Համաձայն եմ։ Կարելի է փորձել։ Արմնյուզ հեռուստատեսությամբ ասվելու է երևի թե կիրակի օրը՝ ինտերակտիվով։ --Lilitik22 (քննարկում) 19:00, 19 Փետրվարի 2014 (UTC)

Ժամկետի երկարացում[խմբագրել կոդը]

Առաջարկում եմ ավելացնել ժամկետը՝ մինչև 1 հազար հոդված գրելը։--֎ Պանդուխտ 19։47, 16 Մարտի 2014 (UTC)

Համաձայն եմ, իսկ ինչու՞ ոչ։--Գարդմանահայ (քննարկում) 20:00, 16 Մարտի 2014 (UTC)[reply]
Գաղափարը լավն է, սակայն մարտի 24-ից սկսվելու է Հայկական հարցին ու ցեղասպանությանը նվիրված միամսյակ, մեկը մյուսին կխանգարեն․․․ --Lilitik22 (քննարկում) 20:01, 16 Մարտի 2014 (UTC)[reply]
Դե ուրեմն հետաձգենք մինչև, օրինակ, մարտի 23-ը: Ես աշխատելու եմ այս հատվածում ավելի ակտիվ լինեմ: Այսպես մի քանի «ամիսների» շրջանակներում կարող ենք լրացնել բոլոր ազատամարտիկների հոդվածները: Մյուսը, օրինակ, կարող ենք անցկացնել սեպտեմբեր-հոկտեմբերին:--֎ Պանդուխտ 20:55, 16 Մարտի 2014 (UTC)[reply]
Նաև անհրաժեշտ է Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկների ցանկերում հղումով դարձնել այն անունները, որոնց մասին արդեն հոդված է ստեղծել։ Ես աստիճանաբար անում եմ։--Գարդմանահայ (քննարկում) 06:12, 17 Մարտի 2014 (UTC)[reply]
Այո, պետք է նաև բարելավել այդ ցանկը՝ ստեղծելով աղյուսակներ:--֎ Պանդուխտ 18:14, 17 Մարտի 2014 (UTC)[reply]