Վիքիպեդիայի քննարկում:Խմբագրական պատերազմ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս էջը ստեղծել եմ օգտագործելով հոլանդերեն և անգլերեն Վիքիպեդիաների համապատասխան կանոնակարգերը, ինչպես նաև այս թարգմանությունը։ Եթե փոփոխության կամ հավելումների առաջարկներ կան կանոնակարգի բովանդակության վերաբերյալ, խնդրում եմ հայտնեք (կամ ավելացրեք էջում, եթե վստահ եք), այլապես կարելի է համարել, որ կանոնակարգը 1 ամսից ուժի մեջ է մտնում ՀՎՊ-ում։ --vacio 20:38, 24 Մարտի 2014 (UTC)[reply]

Ես համամիտ եմ, կարծում եմ միայն կարելի է կանոնի հատվածը թավատառով գրել, որ աչք զարնի․․․ --Լիլիթ (քննարկում) 20:50, 24 Մարտի 2014 (UTC)[reply]
Շնորհակալություն սա կարևոր էր։ Առայժմ միայն հստակեցնող առաջարկներ ունեմ՝
  1. բացի վանդալությունից, 3ՀՇ չի հաշվուվ ցանկացած այլ կանոններով հստակ արգելված պարունակություն (գովազդ, արգելված արտաքին հղումներ, պատճենումներ, օտար տեքստեր, ոչ հանրագիտարանային տեքստեր, տեխնիկական խնդիրներ առաջացնող խմբագրումներ և այլն)։
  2. կարծում եմ արժի հստակեցնել, որ հետ շրջումը պարտադիր չէ, որ արված լինի հենց հետ շրջման մեխանզիմով/հղումով, եթե խմբագրելով անընդհատ ինչ–որ հատված հեռացվում/ավեալցվում է դա նույն հետ շրջումն է։
  3. Բացի տեքստային խմագրումից, վերանվանումները նույնպես համարվում են խմբագրում։ Կարծում եմ կարելի է ասել, որ ցանկացած քայլ այդպիսին է, վերանվանում/պաշտպանում/թաքցնում/արգելափակում և դրա հակադարձ գործողությունները և նույն 3ՀՇ կաննոները տարածվում են դրանց վրա։
  4. Հստակեցնել, որ այլ մասնակիցներին արժի հրավիրել, միայն եթե մասնակցի/մասնակիցների հետ քննարկման փորձերը չեն հաջողվում և կամ համաձայնության չի բերում։ Ադմիններին կարծում եմ արժի դիմել կամ եթե 3ՀՇ արդեն խախտվել է և արգելափակման հարց կա, կամ եթե կան ինչ–որ հատուկ ադմինական լիազորությունների հետ կապված հարցեր, քանի որ ադմինները արբիտր չեն։
Ի՞նչ կասեք։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:06, 24 Մարտի 2014 (UTC)[reply]
Ինձ թվում է 4 կետերն էլ կարևոր լրացումներ են :) --vacio 07:10, 25 Մարտի 2014 (UTC)[reply]