Վիքիպեդիայի քննարկում:Լավ հոդվածներ/Կանոնակարգ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջարկում եմ Լավ հոդվածների կանոնակարգից հանել Գնահատման էջում քվեարկության դնելու պայմանը: Քանի որ`
  1. Այս վիճակում հնարավոր է շփոթություն առաջանա` հոդվածը դրվել է գնահատման դառնալու ընտրյալ, թե լավ: Գուցե հոդվածը չի բավարարում ընտրյալ հոդվածի չափանիշներին, բայց բավարարում է լավ հոդվածինին:
  2. Այս վիճակում ավելորդ բարդություններ են առաջանում, քանի որ լավագույն հոդվածները պետք է ավելի որակյալ լինեն` իրենց թեմայում լավագույններից, և դրա համար էլ գնահատման էջում նախ զտվում են թերիները կամ էլ թերությունները ուղղվում են, իսկ լավ հոդվածների համար այդպիսի խիստ չափանիշ չկա:

Եվ մեկ բան էլ կարելի է կանոնակարգից հանել լրամշակման մասին տեղեկությունը, քանի որ այն այսպես թե այնպես չի օգտագործվում, իսկ եթե պահվելու է, ապա այն պետք է սկսվի օգտագործվել և դրա մասին տեղեկությունները մանրամասնվեն--Արամ-վան 08:22, 20 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Ես որ՝ համաձայն եմ: Hovhannes 09:36, 20 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
հոդվածը գնահատման ներկայացնելուց պետք է նշվի թե ինչ կարգավիճակի համար է դա արվում, լրամշակման մասին էլ կարծում եմ պետք է մնա, եթե ասենք որևէ հոդվածի համար գնահատման ժամանակ նշվեց թերությունները, արդյունքում պետք է դրանք վերացվեն, այ ուրիշ բան որ այդ բաներ ինչ-ինչ պատճառներով չեն արվում կան կիսատ են արվում, այո եղել են դեպքեր երբ առանց գնահատման են դարձել լավ հոդված, բայց դե լավ կլիներ որ անցնեին գնահատությունը, մի խոսքով ինքս դրանք հանելուն դեմ եմ: --ERJANIK քննարկում: 10:45, 20 Օգոստոսի 2013 (UTC)[reply]