Վիքիպեդիայի քննարկում:Ընտրյալ ցանկեր և պորտալներ դառնալու թեկնածուներ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իմ կարծիքով առանց կանոնակարգ ունենալու և նախագծի մեկնարկի վիքի-համայնքի համաձայնության/որոշման ճիշտ չէ քվեարկություն սկսելը։ --vacio 21:52, 8 Հունիսի 2012 (UTC)[reply]

Թող լինի էլի: Ինչո՞վ է խանգարում: Առաջադրելուց հետո, մեկ ամիս անց, կամփոփվեն արդյունքները: Եթե կողմերն ավելի շատ լինեն, ընտրվում է: Դա ճիշտ է: Hovhannes (talk) 04:14, 9 Հունիսի 2012 (UTC)[reply]
Հարգելի Hovhannes, Քո կամ իմ կամ ադմինների կամ պարզապես ցանկացած մի մասնակցի ասածը չի կարող կանոնակարգ դառնալ կամ առավել ևս կիրառվել: Մի շտապիր, իհարկե որ ճիշտ է Vacio-ն, ինչ առաջադրման մասին է խոսքը, եթե չկա կանոնակարգ: Նույն մտածելակերպով ասենք կարող ենք ասել դնում ենք քվեարկության որ այսինչ կաղապարը կամ ասենք այնինչ կատեգորիան դառնա ընտրյալ: Հասկանալի՞ օրինակ բերեցի: ERJANIK 06:34, 9 Հունիսի 2012 (UTC)[reply]
Ոչ, քանի որ ոչ մի ուրիշ տեղ, ընտրյալ կաղապար կամ կատեգորիա գոյություն չունի, իսկ այ ընտրյալ ցանկ կամ պորտալ ունի: Հիմա պա՞րզ է: Hovhannes (talk) 12:15, 9 Հունիսի 2012 (UTC)[reply]

Հովհաննես ջան, գիտեմ որ չկա ուրիշ ոչ մի տեղ, որպես օրինակ եմ բերում պարզապես: Ասենք, ես հիմա հայտարարեմ, որ ինչ-որ պորտալ ներկայացնում եմ ընտրյալի, ու եթե 3 կողմ ձայն հավաքի կհամարվի ընտրյալ: Սա Դու ճի՞շտ կհամարես: Երևի թե ոչ, ինչ եմ ուզում եմ ասեմ, որ եթե կանոնակարգ չկա, ուրեմն ինչի՞ն հետևելով դարձնենք ցանկերը ընտրյալ: Գիտեմ, որ այլ լեզուներով վիքիներում կա ընտրյալ ցանկ, բայց կա նաև դրա վերաբերյալ կանոնակարգ: Եթե ուզում ես, ինքդ առաջարկի կանոնակարգ կամ դրա նախագիծ, քննարկենք, օգենք իրար ու մշակենք կանոններ ընտրյալ ցանկի ու հետո քվեարկենք: Այսպես ավելի ճիշտ չի լինի: Սպասում եմ գործնական արձագանքիդ: ERJANIK 12:52, 9 Հունիսի 2012 (UTC)[reply]

Երջանիկ ջան, ես նույնպես չպարտադրեցի: Դու սխալ հասկացար: Ես Վաչագանին պարզապես առաջարկ արեցի կանոնակարգի վերաբերյալ: Այսքան բան: Թե չե ես լավ էլ հասկանում եմ ամեն ինչ, ամեն բան: Ի՞նչ է, ինձ համար պարզ չէ՞, որ իմ այդ և այլ ասածը միևնույն է բանի տեղ չեն դնելու: Իսկ ինչ վերաբերվում է իմ առաջարկած նոր կանոնակարգին, ապա ես արդեն առաջարկեցի: Վերևում՝ Վաչագանին: Թող մեկ ամսից արդյունքները ամփոփվեն և եթե կողմ ձայները դեմ ձայներից ավելի շատ լինեն, ապա թեկնածուն ընտրվում է: Միայն թե այստեղ ամեն ինչ ադմինիստրատորներն են որոշում: Բյուրոկրատիա է: Այդպես սխալ է իհարկե: Պաշտոնի գերակշռությամբ ոչնչի չենք հասնի: Hovhannes (talk) 13:50, 9 Հունիսի 2012 (UTC)[reply]

Դե ուրեմն որպեսզի երկար-բարակ չխոսեմ, գրի Քո առաջարկի մասին խորհրդարանում կամ ինքդ պատրաստիր ընտրյալ ցանկերի ու պորտալների ընտրյալ դառնալու կանոնակարգի նախագիծ: Ինքս պատրաստ եմ աջակցել: Իսկ եթե ինչ-որ մեկը (թեկուզ ադմինստրատորը) սխալ բան է որոշում, դա իհարկե սխալ է: ERJANIK 04:34, 10 Հունիսի 2012 (UTC)[reply]