Վիքիշտեմարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիհղումներ
Wikidata-logo-en.svg
Wikidata.png
www.wikidata.org
Կայքի տիպ Վիքիմեդիա հիմնադրամի նախագիծ, իմաստաբանական վիքի, Գիտելիքների շտեմարան, առցանց տվյալների բազա և peer production system[1]
Սեփականատեր(եր) ՎիքիմեդիաՀիմնադրամ
Հեղինակ(ներ) Վիքիմեդիա նախագծերիհամայնք
Բացված հոկտեմբերի 29, 2012[2]

Վիքիշտեմարան (անգլ.՝ Wikidata) համագործակցությամբ ստեղծվող գիտելիքների շտեմարան է, որը կառավարվում է Վիքիմեդիա հիմնադրամի կողմից։ Այն նախատեսված է, որպես Վիքիմեդիայի նախագծերի համար որոշ տեսակ տեղեկությունների (օրինակ ծննդյան ամսաթվեր, լեռների բարձրություններ) միասնական աղբյուր։ [3][4] Մոտավորապես այնպես, ինչպես Վիքիպահեստը հանդիսանում է տեսաձայնային նյութերի շտեմարան Վիքիմեդիայի բոլոր նախագծերի համար։

Մտահղացում[խմբագրել]

Հրատ մոլորակի մասին Վիքիշտեմարանի միույթից երեք պնդում։ Արժեքները պարունակում են հղումներ այլ միույթներին և դեպի Վիքիպահեստ։

Վիքիշտեմարանը փաստաթղթային կողմնորոշմամբ տվյալների պահոց է, որը կառուցվում է միույթների (անգլ.՝ items) շուրջ։ Ամեն միույթը ներկայացնում է մեկ թեմա (կամ Վիքիպեդիայի կառավարման համար օգտագործվող ծառայողական էջ) և նույնականացվում է ունիկալ թվով, որին նախորդում է լատինական Q տառը։ Օրինակ քաղաքականության վերաբերյալ միույթն է Q7163։ Սա թույլ է տալիս թարգմանել, թեման ներկայացնող հիմնական տեղեկությունները, առանց որևէ մեկ լեզվին նախապատվություն տալու։

Տեղեկությունների ավելացվում են միույթներին «պնդումների» (անգլ.՝ statements) ստեղծմամբ։ Պնդումները ունեն բանալի–արժեք զույգի ձև, և ամեն պդնում բաղկացած է հատկությունյունից (բանալի) և այդ հատկությանը կապակցված արժեքից։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. http://www.opensym.org/os2015/proceedings-files/p501-mueller-birn.pdf
  2. https://www.wikidata.org/wiki/Wikidata:First_Birthday
  3. Wikidata (արխիվացված)
  4. «Data Revolution for Wikipedia»։ Wikimedia Deutschland։ March 30, 2012։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին։ http://www.webcitation.org/6AbXpDAbW։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]