Art+Feminism արշավը ամենամյա համաշխարհային խմբագրաթոն է, որի ընթացքում Վիքինախագիծ հանրագիտարանը համալրվում է կին ֆեմինիստ-արվեստագետների մասին հոդվածներով: Art+Feminism առաջին արշավը տեղի է ունեցել 2014 թվականին և կրում է շարունակական բնույթ։ Արշավը ներառում է Art+Feminism միջոցառումներ և edit-a-thon-ներ ամբողջ աշխարհում: Սովորաբար, այս միջոցառումները կենտրոնացած են Կանանց միջազգային օրվա (մարտի 8) շուրջ, սակայն Art+Feminism միջոցառումները կարող են տեղի ունենալ տարվա ընթացքում ցանկացած ժամանակ:
Արթ+Ֆեմինիզմ 2025 արշավը Արթ+Ֆեմինիզմ նախաձեռնության հետ համագործակցության շրջանակներում Հայերեն վիքիպեդիայում կմեկնարկի 2025 թվականի մարտի 7-ից մինչև 2025 թվականի ապրիլի 7-ը։
Արշավի շրջանակներում 2025 թվականի մարտի 1-ին ժամը 15:00-ին նախատեսվում է առցանց խմբագրաթոն, հանդիպում-քննարկում: Մասնակցության մանրամասների և Zoom հղման համար խնդրում եմ գրել htiarmag@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ լրացնել հարցումը։
Խնդրում ենք հետևել արշավի մի քանի պարզ կանոնների՝
Խմբագրաթոնի համար առաջարկվող հոդվածների ցանկը կարող եք տեսնել «Առաջարկվող ցանկ» բաժնում:
Մինչ սկսելը խնդրում ենք գրանցվել՝ ստորագրելով «Մասնակիցներ» բաժնում:
Առաջարկվող լեզվից հոդվածը թարգմանում ենք ամբողջությամբ։ Ավարտելուց հետո
հոդվածի քննարկման էջում տեղադրել նախագծի կաղապարը, որը կարող եք տեսնել «Օգնություն» բաժնում: Այստեղ է ներկայացված նաև մասնակցատուփը, որը ըստ ցանկության կարող եք տեղադրել Ձեր մասնակցային էջում: Կարևոր է՝ բացի նախագծի կաղապարից, ըստ ՀՎ գործող կանոնակարգի անհրաժեշտ է տեղադրել նաև {{ԹՀ}} կաղապարը՝ նշելով բոլոր այն վիքիները, որոնցից կատարվել է թարգմանությունը:
հոդվածի վերնագիրն ավելացնել «Նորաստեղծ հոդվածներ» բաժնում՝ Ձեր մասնակցային անվան տակ:
Շնորհակալություն համագործակցության համար: Մաղթում ենք հաճելի վիքիխմբագրումներ: