Ողջո՜ւյն և բարի գալո՜ւստ Արթ+Ֆեմինիզմ արշավ: Արթ+Ֆեմինիզմ արշավը ստեղծում է ակտիվիստների համայնք՝ գենդերի, ֆեմինիզմի և արվեստի հետ կապված տեղեկատվական բացերը Վիքիպեդիայում լրացնելու համար: Ամենամյա համաշխարհային խմբագրաթոների ընթացքում Վիքիպեդիա հանրագիտարանը համալրվում է կին արվեստագետների և ֆեմինիստներրի մասին հոդվածներով:
Արթ+Ֆեմինիզմ 2025 արշավը Արթ+Ֆեմինիզմ նախաձեռնության հետ համագործակցության շրջանակներում Հայերեն վիքիպեդիայում կմեկնարկի 2025 թվականի մարտի 7-ից մինչև 2025 թվականի ապրիլի 7-ը։
Արշավի շրջանակներում 2025 թվականի մարտի 1-ին ժամը 15:00-ին նախատեսվում է առցանց խմբագրաթոն, հանդիպում-քննարկում: Մասնակցության մանրամասների և Zoom հղման համար խնդրում եմ գրել htiarmag@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ լրացնել հարցումը։