2026 թվականի հունվարի 15-ին Վիքիպեդիան բոլորում է իր 25-ամյակը։ «Վիքիմեդիա Հայաստանն» առաջարկում է տարեդարձին նախորդող մեկ ամսում՝ դեկտեմբերի 15-ից սկսած, ստեղծել նվեր-հոդվածներ։ Ձգտելու ենք ստեղծել առնվազն 10․000 բայթ ծավալով 25 հոդված։ Հնարավոր է նաև քիչ թվով նվեր-հոդված ստեղծել, բայց 25 և ավելի հոդված ստեղծած մասնակիցները հատուկ կնշվեն և կարժանանան հատուկ հավաստագրերի, իսկ լավագույնները՝ նաև հուշանվերների։
Կարող եք ստեղծել ցանկացած թեմայով հոդվածներ։ «Առաջարկվող հոդվածներ» էջը օգնության համար է։
Խմբագրաթոնը սկսվել է դեկտեմբերի 15-ին և տևում է մեկ ամիս՝ մինչև հունվարի 14-ը ներառյալ։ Արդյունքները կհայտարարվեն Վիքիպեդիայի ծննդյան օրը՝ հունվարի 15-ին։ Հոդված ստեղծելուց առաջ հարկավոր է գրանցվել մասնակիցների էջում։ Ստեղծված հոդվածների քննարկման էջում հարկավոր է տեղադրել խմբագրաթոնի կաղապարը։ Կարող եք նաև Ձեր մասնակցային էջերում դնել խմբագրաթոնի մասնակցի կաղապարը։