Վիքինախագիծ:Ֆրանսիական վիքիարշավ
|
Ֆրանսիական վիքիարշավ
Ողջունում ենք «Ֆրանսիական վիքիարշավ» նախագծի էջում։ Մրցութային այս նախագիծը նախատեսված է «Վիքիմեդիա Հայաստանի» վիքիակումբների համար, սակայն մրցույթից դուրս կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Նախագիծը տևելու է մեկ ամիս՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 31-ը։ Ինչ գրել[խմբագրել | խմբագրել կոդը]Հոդվածները պետք է նվիրված լինեն Ֆրանսիային և կարող են լինել ցանկացած թեմայով՝ ըստ մասնակցի նախընտրության։ Միակ պայմանն այն է, որ հոդվածի առարկան պետք է այս կամ այն կերպ առնչվի եվրոպական այդ պետությանը։ Կարող եք գրել ինչպես կենսագրություններ, այնպես էլ հոդվածներ տարբեր թեմաներով՝ աշխարհագրություն, սպորտ, խոհարարություն, մշակույթ, արվեստ, գրականություն և այլն։ Օգնության համար տրվում են ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԵՐ, որոնցից կարող եք ընտրել ձեզ հարմար հոդվածներ և թարգմանել, սակայն թույլատրվում է գրել նաև ցանկերից դուրս հոդվածներ՝ պահպանելով ֆրանսիական թեմատիկան։ Ցանկերում միաժամանակ կարող եք ստորագրել ամենաշատը երկու հոդվածի դիմաց։ Երբ այդ հոդվածները ստեղծեք, կարող եք ընտրել երկու այլ հոդվածներ։ Մեկ շաբաթից ավելի մնացած ստորագրությունները, եթե համապատասխան հոդվածները չեն ստեղծվել, կհեռացվեն։ Հոդվածներին ներկայացվող պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]Այլ լեզուներով Վիքիպեդիաների հոդվածները, որոնցից պետք է թարգմանեք, պետք է բավարարեն մեր Վիքիպեդիայում սահմանված նվազագույն չափանիշներին.
Թարգմանությունն սկսելուց առաջ համոզվեք, որ տվյալ հոդվածի հայերենը Վիքիպեդիայում չկա։ Անհրաժեշտության դեպքում խորհրդակցեք ակումբի համակարգողի հետ։ Ինչպես գրել[խմբագրել | խմբագրել կոդը]Թարգմանությունը կատարեք սեփական գիտելիքներով։ Գուգլի, Յանդեքսի և էլեկտրոնային այլ թարգմանիչներից, արհեստական բանականությունից մի՛ օգտվեք, քանի որ նման հոդվածներն արագ ջնջվելու են։ Թարգմանելուց հետո հոդվածն անպայման վիքիֆիկացրեք, հրապարակելուց հետո կապեք այլ լեզուների հետ, քննարկման էջում օտար լեզվի անվան կողքին գտնվող գործիքով տեղադրեք {{ԹՀ}} կաղապարը, ինչպես նաև ավելացրեք կատեգորիաները։ Հոդվածների քննարկման էջերում տեղադրեք {{Ֆրանսիական վիքիարշավ/հոդված}} կաղապարը։ Հոդվածների անվանումներն անպայման լրացրեք ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ էջում՝ ձեր մասնակցային անվան տակ։ Ցանկության դեպքում ձեր մասնակցային էջում կարող եք տեղադրել այս վիքիարշավի մասնակցի՝ {{Ֆրանսիական վիքիարշավ/մասնակից}} կաղապարը։ Մրցույթի պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագծի արդյունքներով ամենաորակյալ հոդվածներ ստեղծած և ամենաարդյունավետ ակումբականը կստանա «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը, ևս չորս մասնակիցների կտրվեն հավաստագրեր։ Գնահատվելու են հոդվածի թարգմանության և վիքիֆիկացման որակը, ինչպես նաև հոդվածի ծավալը բայթերով (արհեստականորեն ավելացված ծավալը հաշվի չի առնվելու)։ Սա նշանակում է, որ եթե հոդվածն ունեցավ մեծ ծավալ, բայց թարգմանության և/կամ վիքիֆիկացման որակը եղավ ցածր, այն գնահատվելու է ցածր։ Գնահատվելու են միայն ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ էջում ավելացված հոդվածները։ Ուշադրություն․ եթե ցանկանում եք հոդվածը թարգմանել այլ լեզվից (օրինակ, եթե ցանկում նշված է ռուսերեն հոդվածը, իսկ դուք ցանկանում եք թարգմանել անգլերենից), ապա դա կարող եք անել, եթե տվյալ լեզվով Վիքիպեդիայի հոդվածում առկա են բավականաչափ քանակի ծանոթագրություններ և հոդվածը պիտակված չէ։ Մրցանակների կարող են հավակնել միայն այն մասնակիցները, որոնք նախագծի ընթացքում ստեղծել են առնվազն 10 հոդված կամ ստեղծած հոդվածների գումարային ծավալը 100.000 բայթից ավելի է։ Եթե հարցեր ծագեն, կարող եք գրել նախագծի քննարկման էջում։ Մաղթում ենք հաջողություն և որակյալ հոդվածներ։ Հաճելի՜ ճամփորդություն Ֆրանսիայով, սիրելի՛ ակումբականներ։ |
|
