Jump to content

Վիքինախագիծ:Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2026

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2026


Այս խմբագրաթոնը նվիրված է 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Մասնակցելու իրավունք ունենք Հայերեն Վիքիպեդիայում գրանցված բոլոր խմբագիրները: «Վիքիմեդիա Հայաստանի» ակումբների անդամների համար կատարվելու է առանձին հաշվարկ:

Խմբագրաթոնը մեկնարկում է 2026 թվականի հունիսի 1-ին, ժամը 00:00-ին և ավարտվում հուլիսի 20-ին, ժամը 23:59-ին: Վիքիակումբների համար խմբագրաթոնն ավարտվելու է հունիսի 30-ին:

Ինչպե՞ս մասնակցել

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհրաժեշտ է գրել միայն Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն առնչվող հոդվածներ առաջարկվող ցանկերից։ Այլ հոդվածներ մրցույթի արդյունքներն ամփոփելիս չեն հաշվարկվելու։ Հոդվածները պետք է թարգմանել այլ լեզուներով Վիքիպեդիաներից։

(!) Մեկնաբանություն՝ Հոդվածներ ստեղծելիս օգտվեք ցանկում գրված վերնագրերի կարմիր հղումներից։ Դեպքեր են լինում, երբ հոդվածը ստեղծվում է սխալ վերնագրով, իսկ ճիշտը ցանկում մնում է կարմիր, ինչը կարող է ապակողմնորոշել այլ մասնակիցների և կրկնակի հոդված ստեղծելու պատճառ դառնալ։

Արդեն թարգմանված հայերեն հոդվածը պետք է բավարարի նվազագույն ծավալի պահանջներին, այսինքն՝ պետք է ունենա առնվազն 3000 բայթ ծավալ։

Ցանկից ընտրելիս անպայման ստորագրեք հոդվածի դիմաց «Ստորագրություն» սյունակում։ Ցանկերում միաժամանակ կարող եք ստորագրել ամենաշատը երկու հոդվածի դիմաց։ Երբ այդ հոդվածները ստեղծեք, կարող եք ընտրել երկու այլ հոդվածներ։ Մեկ շաբաթից ավելի մնացած ստորագրությունները, եթե համապատասխան հոդվածները չեն ստեղծվել, առանց մասնակցին զգուշացնելու կհեռացվեն։

Ուշադրություն․ եթե ցանկանում եք հոդվածը թարգմանել այլ լեզվից (օրինակ, եթե ցանկում նշված է ռուսերեն հոդվածը, իսկ դուք ցանկանում եք թարգմանել անգլերենից), ապա դա կարող եք անել, եթե տվյալ լեզվով Վիքիպեդիայի հոդվածում առկա են բավականաչափ քանակի ծանոթագրություններ և հոդվածը պիտակված չէ։

Բացի հոդվածի ծավալից (բայթերով), գնահատելիս անպայման հաշվի է առնվելու տեքստի թարգմանության որակը։ Վատ թարգմանված հոդվածներից հանվելու են միավորներ։ Միավորներ են հանվելու նաև չվիքիֆիկացված կամ թերի վիքիֆիկացված, այլ լեզուների հետ չկապված, առանց կատեգորիաների հոդվածներից։

Հոդվածը ստեղծելուց հետո չմոռանաք այն կապել այլ լեզուների հետ, տեղադրել կատեգորիաները, իսկ քննարկման էջում օտար լեզվի անվան կողքին գտնվող գործիքով տեղադրել {{ԹՀ||}} կաղապարը։ Այս նախագծի շրջանակներում ստեղծված բոլոր հոդվածների քննարկման էջերում պետք է տեղադրեք նաև նախագծի {{ԱԱ26}} կաղապարը։ Հոդվածի վերնագիրը՝ ներքին հղումով տեղադրեք «Մասնակիցներ» էջում՝ ձեր մասնակցային անվան տակ։ Գնահատվելու են միայն այդ էջում գրանցված հոդվածները։

Խմբագրաթոնի արդյունքներով լավագույն հինգ մասնակիցները կխրախուսվեն «Վիքիմեդիա Հայաստանի» ֆուտբոլային հավաստագրերով:

Վիքիակումբներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի առաջին ամսվա ընթացքում ամենաորակյալ և ամենաարդյունավետ վիքիակումբականը կստանա «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը, ևս չորս մասնակիցների կտրվեն հավաստագրեր։

Ուշադրություն․ մրցանակների կարող են հավակնել միայն այն ակումբականները, որոնք հունիսի ընթացքում ստեղծել են առնվազն 10 հոդված կամ ստեղծած հոդվածների գումարային ծավալը 100.000 բայթից ավելի է։

Հաճելի և արդյունավետ խմբագրումներ, սիրելի՛ խմբագիրներ։