Վիքինախագիծ:Օլիմպիադա 2026
| ՆԱԽԱԳԾԻ ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | Հոդվածների ցանկ | ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ |

«Օլիմպիադա 2026» նախագիծը «Վիքիմեդիա Հայաստանի» վիքիակումբների անդամների համար է, սակայն մրցույթից դուրս կարող են մասնակցել նաև այլ վիքիխմբագիրներ։ Նախագիծը նվիրված է 2026 թվականի փետրվարի 6-ին Իտալիայում մեկնարկող Ձմեռային օլիմպիական խաղերին։
Ինչպե՞ս մասնակցել
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրելի՛ ակումբականներ, անհրաժեշտ է 2026 թվականի ամբողջ փետրվար ամսվա ընթացքում գրել միայն Ձմեռային օլիմպիական խաղերին առնչվող հոդվածներ (հոդվածները կարող եք ընտրել ինչպես առաջարկված ցանկից, այնպես էլ ինքնուրույն)։ Ընդունվելու են ցանկացած Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցած, մրցանակակիր դարձած մարզիկների, թիմերի մասին, այդ խաղերի տարբեր մարզաձևերին առնչվող, ինչպես նաև խաղերի կազմկակերպչական հարցերին վերաբերող (թալիսմաններ, մեդալներ, մարզադաշտեր և այլն) հոդվածներ։ Այլ թեմաներով հոդվածները մրցույթի արդյունքներն ամփոփելիս չեն հաշվարկվելու։ Հոդվածները պետք է թարգմանել այլ լեզուներով Վիքիպեդիաներից։ 2026-ի Խաղերը մեկնարկելուց հետո ցանկում կավելացվեն այդ խաղերի մրցանակակիրների հոդվածները, որոնք ևս կկարողանաք ստեղծել։
Մեկնաբանություն՝ Ցանկերից հոդվածներ ստեղծելիս օգտվեք ցանկում գրված վերնագրերի կարմիր հղումներից, վերնագրեր հորինել պետք չէ։ Դեպքեր են լինում, երբ հոդվածը ստեղծվում է սխալ վերնագրով, իսկ ճիշտը ցանկում մնում է կարմիր, ինչը կարող է ապակողմնորոշել այլ մասնակիցների և դառնալ կրկնօրինակ հոդված ստեղծելու պատճառ։ Եթե հոդվածն ընտրում եք ինքնուրույն, եղեք շատ ուշադիր և ընտրեք միայն որակյալ հոդվածները։ Օտար լեզվով հոդվածը չպետք է լինի պիտակված, պետք է ունենա ծանոթագրությունների տեսքով հեղինակավոր աղբյուրներ, ծավալը պետք է լինի բավարար։ Անհրաժեշտության դեպքում խորհրդակցեք ակումբի համակարգողի հետ։
Արդեն թարգմանված հայերեն հոդվածը պետք է բավարարի նվազագույն ծավալի պահանջներին, այսինքն՝ պետք է ունենա առնվազն 3000 բայթ ծավալ։
Ցանկից ընտրելիս անպայման ստորագրեք հոդվածի դիմաց՝ «Ստորագրություն» սյունակում։ Ցանկերում միաժամանակ կարող եք ստորագրել ամենաշատը երկու հոդվածի դիմաց։ Երբ այդ հոդվածները ստեղծեք, կարող եք ընտրել երկու այլ հոդվածներ։ Մեկ շաբաթից ավելի մնացած ստորագրությունները, եթե համապատասխան հոդվածները չեն ստեղծվել, կհեռացվեն։ Հոդվածները թարգմանեք այն լեզվից, որը նշված է ցանկերում։ Հատկապես եթե ցանկում դրված է անգլերեն հոդված, դրա ռուսերենը չթարգմանեք, քանի որ այն չունի անհրաժեշտ որակ։
Ուշադրություն․ եթե ցանկանում եք հոդվածը թարգմանել այլ լեզվից (օրինակ, եթե ցանկում նշված է ռուսերեն հոդվածը, իսկ դուք ցանկանում եք թարգմանել անգլերենից), ապա դա կարող եք անել, եթե տվյալ լեզվով Վիքիպեդիայի հոդվածում առկա են բավականաչափ քանակի ծանոթագրություններ։
Ինչպե՞ս են գնահատվելու հոդվածները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի հոդվածի ծավալից (բայթերով), անպայման հաշվի է առնվելու տեքստի թարգմանության որակը։ Վատ թարգմանված հոդվածներից հանվելու են միավորներ։ Միավորներ են հանվելու նաև չվիքիֆիկացված կամ թերի վիքիֆիկացված, այլ լեզուների հետ չկապված, առանց կատեգորիաների հոդվածներից։
Հոդվածը ստեղծելուց հետո չմոռանաք այն կապել այլ լեզուների հետ, տեղադրել կատեգորիաները, իսկ քննարկման էջում օտար լեզվի անվան կողքին գտնվող գործիքով տեղադրել {{ԹՀ||}} կաղապարը։ Այս նախագծի շրջանակներում ստեղծված բոլոր հոդվածների քննարկման էջերում պետք է տեղադրեք նաև նախագծի {{ՁՕԽ26}} կաղապարը։ Հոդվածի վերնագիրը՝ ներքին հղումով տեղադրեք «ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ» էջում՝ ձեր մասնակցային անվան տակ։ Գնահատվելու են միայն այդ էջում գրանցված հոդվածները։
- Մրցանակներ
Նախագծում ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականը կստանա «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը, ևս չորս մասնակիցների կտրվեն հավաստագրեր։
Ուշադրություն․ մրցանակների կարող են հավակնել միայն այն մասնակիցները, որոնք ստեղծել են առնվազն 10 հոդված կամ ստեղծած հոդվածների գումարային ծավալը 100.000 բայթից ավելի է։
Հաճելի և արդյունավետ խմբագրումներ, սիրելի՛ ակումբականներ։