«Վիքիմեդիա Հայաստանը» և «Lակի օնլայն» ակադեմիան 2025 թվականի փետրվարի 8-ից մարտի 8-ը համատեղ կազմակերպում են «Քաղցր Վիքի» խմբագրաթոնը։
Խմբագրաթոնը տևելու է մեկ ամիս։ Արդյունքները կհայտարարվեն մարտի վերջին։ Հոդված ստեղծելուց առաջ հարկավոր է գրանցվել մասնակիցների էջում, ընտրել և ստորագրել առավելագույնը երկու հոդվածի դիմաց։ Հոդվածը ստեղծելուց հետո կարող եք ստորագրել նոր հոդվածի դիմաց։ Ստեղծված հոդվածների քննարկման էջերում հարկավոր է տեղադրել խմբագրաթոնի կաղապարը։ Կարող եք նաև Ձեր մասնակցային էջերում դնել խմբագրաթոնի մասնակցի կաղապարը։