Jump to content

Վիքինախագիծ:Վիքիտվյալներ:Տեղորոշի՛ր ինձ 2025

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՏԵՂՈՐՈՇԻ՛Ր ԻՆՁ
ՄԱՅԻՍ 2025
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԻՔԻՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Մեկնարկ Մասնակցություն Գործիքներ և միջոցներ Արդյունքներ և հաղթողներ

«ՏԵՂՈՐՈՇԻ՛Ր ԻՆՁ 2025», Վիքիտվյալների միջազգային մրցույթ է, որը նվիրված է աշխարհագրական տվյալների բովանդակությանը` գյուղերից և հիվանդանոցներից մինչև հանրային տարածքներում արվեստի գործեր և բնության հուշարձաններ: Սա նմանօրինակ երկրորդ մրցույթն է 2024 թվականից հետո։ Դրա նպատակն է բարելավել կամ ստեղծել Վիքիտվյալների տարրեր, որոնք ունեն աշխարհագրական կոորդինատներ: Անմիջապես միացե՛ք մրցույթին կամ ուսումնասիրե՛ք մեր տարբեր գործիքները և ռեսուրսները: Սկսնակների համար կան Վիքիտվյալների առցանց աշխատասեղաններ ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն։

Մրցույթը մեկնարկում է 2025 թվականի մայիսի 1-ին և ավարտվում 2025 թվականի մայիսի 31-ին

Վիքիտվյալների խմբագիրներն ամբողջ աշխարհից հրավիրվում են միանալու նախագծին: Լավագույն 30 մասնակիցների համար նախատեսված են (համարժեք) մրցանակներ՝ 4500 եվրո ընդհանուր արժեքով։ Ուշադրության թիրախում գտնվող երկրներն արտացոլում են լայն բազմազանություն ինչպես իրենց տեղական պայմանների, այնպես էլ Վիքիտվյալներում իրենց ներկայիս ներկայացվածության տեսանկյունից: