Վիքինախագիծ:Վիքին սիրում է ֆոլկլոր 2026
«Վիքին սիրում է ֆոլկլորը» միջազգային լուսանկարչական մրցույթ է՝ Վիքիմեդիա նախագծերի (հիմնականում՝ Վիքիպեդիա և Վիքիմեդիա Համայնք) միջոցով աշխարհի տարբեր անկյուններից մշակութային բազմազանությունը վայելելու և տոնելու համար։ Բոլորը կարող են մասնակցել։
Հայաստանում կոչ ենք անում մարդկանց խորանալ իրենց լուսանկարների, տեսանյութերի և աուդիո արխիվների մեջ, այցելել տեղական վայրեր և միջոցառումներ, որոնք լուսաբանում են հայկական մշակույթը, ֆոլկլորը կամ պատմողականությունը, և վերբեռնել դրանք՝ հաղթելու համար։
Մրցույթի հիմնական նպատակն է հավաքել մարդկային մշակութային բազմազանության լուսանկարներ, տեսանյութեր և աուդիո նյութեր՝ համաշխարհային ազատ հանրագիտարանի՝ Վիքիպեդիայի և Վիքիմեդիա հիմնադրամի այլ նախագծերի հոդվածները պատկերազարդելու համար։ Վերբեռնվող մեդիա ֆայլերը պետք է համապատասխանեն թեմային, ներառյալ, բայց չսահմանափակվելով փառատոներով, նյութական մշակույթով, պարերով, խոհանոցով, հագուստով կամ Հայաստանի ժողովրդական մշակույթը շեշտադրող առօրյայով։
Մյուս բոլոր ազգային մրցույթների մասին տեղեկանալու համար այցելեք միջազգային կայքը։
Մասնակցի՛ր
Գտեք հայկական ֆոլկլորի որևէ տարր, լուսանկարեք, տեսանյութ և/կամ ձայնային ֆայլ ստեղծեք և վերբեռնեք այն Վիքիպահեստ։
Ինչո՞ւ փաստագրել ֆոլկլորը
Ֆոլկլորը կենդանի մշակութային ժառանգություն է՝ ավանդույթներ, հմտություններ և մշակութային իրադարձություններ, որոնք փոխանցվում են սերնդից սերունդ և ձևավորում են համայնքների ինքնությունը։ Այն արտահայտվում է մարդկանց առօրյա կյանքում՝ տոների, ծեսերի, արհեստների, երաժշտության և բազմաթիվ այլ մշակութային պրակտիկաների միջոցով։,
Չնայած այս հարուստ ժառանգությանը, բազմաթիվ ավանդույթներ դեռևս սահմանափակ կերպով են ներկայացված աշխարհին։ Լուսանկարները կարող են կարևոր դեր ունենալ այդ ժառանգության պահպանման և տարածման գործում՝ արձանագրելով այն ձևերը, որոնցով մշակույթը շարունակում է ապրել մեր օրերում։
Լուսանկարներ վերբեռնելով Վիքիպահեստում մասնակիցները նպաստում են բաց և հասանելի մշակութային արխիվի ձևավորմանը։ Այս արխիվը կարող է ծառայել հետազոտությանը, կրթությանը և օգնել Հայաստանի մշակութային բազմազանությունը ներկայացնել միջազգային հանրությանը։
Ինչպե՞ս և ի՞նչ վերբեռնել
Լուսանկարները վերբեռնելիս խնդրում ենք պահպանել հետևյալ սկզբունքները․
- Օգտագործել միայն ձեր կողմից ստեղծված լուսանկարներ
- Չավելացնել ջրանիշեր կամ գովազդային նշաններ
- Խուսափել չափազանց թվային մշակման ենթարկված պատկերներից
- Ներկայացնել ճշգրիտ, համապարփակ նկարագրություններ հայերեն կամ անգլերեն լեզուներով
- Ընտրել ազատ լարտոնագիր՝ CC BY-SA 4.0
- Լուսանկարների չափը պետք է գերազանցի 2ՄՊ (լուսանկարի կողմերի բազմապատիկը պետք է գերազանցի 2 մլն-ը)։
Ե՞րբ
Մրցույթին կմասնակցեն մինչև մարտի 31-ի 23:59 վերբեռնված լուսանկարները։
- Մրցույթը կլուսաբանվի
«Վիքին սիրում է․․․» ֆեյսբուքյան էջում։ - «Վիքին սիրում է ֆոլկլոր 2026» մրցույթի վիճակագրության էջը
- Մրցույթի վերաբերյալ հարցերով կարող եք դիմել համակարգողներին՝ Beko և 22Photopat մասնակցներին։
