Jump to content

Վիքինախագիծ:Վիքին սիրում է անտառներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքին սիրում է անտառներ

սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 10

    Հայաստանի անտառները միայն բնության կարևոր բաղադրիչ չեն․ դրանք կենսաբազմազանության, ջրային և էկոհամակարգային ծառայությունների, համայնքների կենսակերպի, մշակութային ժառանգության և երկրի բնապահպանական ապագայի կարևոր մասն են։
    «Վիքիմեդիա Հայաստանը» Հայաստանի անտառային դաշինքի հետ համատեղ, COP17-ի շրջանակներում, կազմակերպում է «Հայաստանի անտառային կենսաբազմազանությունը» թեմատիկայով լուսանկարչական մրցույթ։ Մրցույթը մասնակիցներին հնարավորություն կտա տեսնել և ցույց տալ Հայաստանի անտառները տարբեր տեսանկյուններից՝ ոչ միայն որպես լանդշաֆտ, այլև որպես կենդանի և փոխկապակցված էկոհամակարգ։
    Լավագույն 10 լուսանկարների հեղինակները կստանան մրցանակներ։

    Կարևոր է

    Բոլոր լուսանկարները պետք է լինեն բնօրինակ և բեռնվեն հեղինակների կողմից:
    Բոլոր լուսանկարները պետք է վերբեռնվեն 2026 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 10-ը։
    Բոլոր լուսանկարները պետք է լինեն ազատ արտոնագրով (CC BY-SA 4.0)։
    Մասնակիցները պետք է ունենան և գրանցվելուց մուտքագրեն գործող էլեկտրոնային փոստի հասցե։
    Կարող եք օգտվել Հայաստանի անտառների ցանկից։
    Լուսանկարները պետք է ունենան պատշաճ վերնագիր և նկարագրություն։
    Համոզվեք, որ տեսանելի ջրանիշներ չկան։
    Բոլոր նկարները պետք է լինեն առնվազն 2 ՄՊ։
    Լուսանկարները կարող են նախապես նկարված լինել, բայց մրցույթին մասնակցելու են միայն մրցույթի օրերին Վիքիպահեստ վերբեռնված լուսանկարները։

    Վիքիպահեստ վերբեռնված լուսանկարները