Վիքինախագիծ:Վիքիկամուրջ
| ՆԱԽԱԳԾԻ ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | Կենսագրություններ | Աշխարհագրական օբյեկտներ | Երգեր, ալբոմներ | Շինություններ, թանգարաններ |
Պարգևներ | Բույսեր, կենդանիներ |
Այլ | ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ |

«Վիքիկամուրջ» նախագիծը մրցութային է։ Այն նախատեսված է միայն «Վիքիմեդիա Հայաստանի» ակումբների համար։ Վիքիակումբների անդամ չհանդիսացող մասնակիցներին խնդրում ենք այս նախագծի ցանկերից հոդվածներ չընտրել։
- Ինչո՞ւ «Վիքիկամուրջ»․ այս նախագծի ցանկերում Ռուսերեն Վիքիպեդիայի լավորակ հոդվածների մի մասն է։ Այդ հոդվածներն ունեն հատուկ կարգավիճակ և նշված են աստղով։ Թարգմանելով այդ հոդվածները հայերեն՝ դուք դառնում եք յուրահատուկ կամուրջ Ռուսերեն և Հայերեն Վիքիպեդիաների լավորակ հոդվածների միջև։
- Ինչպե՞ս աշխատել այս էջում․ անհրաժեշտ է մտնել ցանկերից որևէ մեկի էջ, ընտրել նախընտրելի հոդվածը, անպայման ստորագրել հոդվածի դիմաց «Ստորագրություն» սյունակում և սկսել թարգմանել։ Հոդվածի վերնագիր դնելիս եղեք ուշադիր, որ ճիշտ թարգմանեք կամ տառասխալ չանեք։ Անհրաժեշտության դեպքում խորհրդակցեք ակումբի համակարգողի հետ։
Հոդվածը հրապարակելուց հետո, այդ հոդվածի վերնագիրն ավելացրեք «ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ» բաժնում՝ ստեղծողի մասնակցային անվան տակ։ Հոդվածի քննարկման էջում անպայման պետք է ավելացնել {{ԹՀ||}} (այս կաղապարն ավելացրեք ոչ թե ձեռքով, այլ լեզվի կողքին գտնվող հատուկ գործիքով) և {{Վիքիկամուրջ/հոդված}} կաղապարները։ Ցանկերում միաժամանակ կարող եք ստորագրել ամենաշատը երկու հոդվածի դիմաց։ Երբ այդ հոդվածները ստեղծեք, կարող եք ընտրել երկու այլ հոդվածներ։ Մեկ շաբաթից ավելի մնացած ստորագրությունները, եթե համապատասխան հոդվածները չեն ստեղծվել, կհեռացվեն։
- Մրցույթի պայմանները
«Վիքիկամուրջ» նախագծի մրցույթը տևելու է մեկ ամիս՝ 2025 թվականի նոյեմբերի 1-30-ը։ Այդ ընթացքում ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականը կստանա «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը, ևս չորս մասնակիցների կտրվեն հավաստագրեր։ Գնահատվելու են հոդվածի թարգմանության և վիքիֆիկացման որակը, ինչպես նաև հոդվածի ծավալը բայթերով (արհեստականորեն ավելացված ծավալը հաշվի չի առնվելու)։ Սա նշանակում է, որ եթե հոդվածն ունեցավ մեծ ծավալ, բայց թարգմանության և/կամ վիքիֆիկացման որակը եղավ ցածր, այն գնահատվելու է ցածր։ Գնահատվելու են միայն այս նախագծի ցանկերից ընտրված և «ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ» բաժնում ավելացված հոդվածները։
Մրցանակների կարող են հավակնել միայն այն մասնակիցները, որոնք նախագծի ընթացքում ստեղծել են առնվազն 10 հոդված կամ ստեղծած հոդվածների գումարային ծավալը 100.000 բայթից ավելի է։
Ուշադրություն․ եթե ցանկանում եք հոդվածը թարգմանել այլ լեզվից (օրինակ՝ անգլերենից), ապա դա կարող եք անել, եթե տվյալ լեզվով Վիքիպեդիայի հոդվածում առկա են բավականաչափ քանակի ծանոթագրություններ և հոդվածը պիտակված չէ։
Հարցերի, առաջարկությունների դեպքում կարող եք գրել նախագծի քննարկման էջում։
Մաղթում ենք հաջողություն և որակյալ հոդվածներ։