Jump to content

Վիքինախագիծ:Վիքիթիմ 2025

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիթիմ 2025
Սեպտեմբերի 1 - 30, 2025

Երկու խոսք

Սիրելի՛ վիքիխմբագիրներ։ Սեպտեմբերին «Վիքիմեդիա Հայաստանն» անցկացնում է «Վիքիթիմ 2025» նախագիծը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Նախագիծը մրցութային է և տևելու է մեկ ամիս։

Գրանցում

Թիմերի հիմնական գրանցումը կայացել է մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը, սակայն մրցույթի ընթացքում ևս կարելի է ձևավորել և գրանցել 3-հոգանոց թիմեր։ Դրանք պետք է ունենան բարեհունչ անվանումներ։ Թիմի անվանումը և անդամների մասնակցային անունները պետք է գրանցեք Թիմեր էջում։ Թիմում առաջինը նշված մասնակիցը համարվելու է թիմի ավագը։ Թիմում նորեկ մասնակցի ընդգրկումը կդիտվի որպես առավելություն․ նրա ստեղծած հոդվածների միավորները կհաշվարկվեն կրկնակի։ Նորեկ են համարվելու Հայերեն Վիքիպեդիայում 2025 թվականի օգոստոսի 21-ից հետո գրանցված մասնակիցները։

Ուշադրությո՛ւն․ «Վիքիմեդիա Հայաստանի» վիքիակումբների թիմերը պետք է գրանցվեն Վիքիակումբների թիմեր էջում։ Միևնույն վիքիակումբը կարող է ներկայացնել մի քանի թիմ։ Ակումբների համակարգողները վիքիակումբային թիմի անդամ լինել չեն կարող։ Վիքիակումբային թիմերի միջև մրցույթն առանձին է, հաղթող թիմը որոշվելու է նրանց շարքից։ Այս դեպքում ևս մրցույթի ընթացքում կարող եք գրանցել նոր թիմեր։

Ինչ գրել

Կարող եք գրել հոդվածներ ցանկացած թեմայով։ Այլ լեզուներով Վիքիպեդիաների հոդվածները, որոնցից թարգմանելու եք, պետք է բավարարեն Հայերեն Վիքիպեդիայում սահմանված նվազագույն չափանիշներին.

  • հոդվածի առարկան պետք է լինի նշանակալի,
  • թարգմանված հոդվածը պետք է ապահովի նվազագույն ծավալը (3000 բայթ),
  • հոդվածը պետք է ունենա ծանոթագրությունների տեսքով վստահելի աղբյուրներ։

Թարգմանությունն սկսելուց առաջ համոզվեք, որ տվյալ հոդվածի հայերենը Վիքիպեդիայում չկա։

Թարգմանելուց հետո հոդվածն անպայման վիքիֆիկացրեք, հրապարակելուց հետո կապեք այլ լեզուների հետ, քննարկման էջում օտար լեզվի անվան կողքին գտնվող գործիքով տեղադրեք {{ԹՀ}} կաղապարը, ինչպես նաև ավելացրեք կատեգորիաները։ Հոդվածների քննարկման էջերում տեղադրեք {{Վիքիթիմ 2025/հոդված}} կաղապարը։ Թիմի ստեղծած հոդվածների անվանումներն անպայման լրացրեք Հոդվածներ էջում՝ ձեր թիմի անվան տակ։

Ցանկության դեպքում ձեր մասնակցային էջում կարող եք տեղադրել այս վիքիարշավի մասնակցի՝ {{Վիքիթիմ 2025/մասնակից}} կաղապարը։

Գնահատվելու են հոդվածի թարգմանության և վիքիֆիկացման որակը, ինչպես նաև հոդվածի ծավալը բայթերով (արհեստականորեն ավելացված ծավալը հաշվի չի առնվելու)։ Սա նշանակում է, որ եթե հոդվածն ունեցավ մեծ ծավալ, բայց թարգմանության և/կամ վիքիֆիկացման որակը եղավ ցածր, այն գնահատվելու է ցածր։ Գնահատվելու են միայն Հոդվածներ էջում ավելացված հոդվածները։

Մրցանակներ

Երկու մրցույթներում հաղթող թիմերը կարժանանան «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած մրցանակներին։

Բոլոր մասնակիցների մեջ լավագույն արդյունք ցույց տված ակումբական և ոչ ակումբական խմբագիրները կարժանանան անհատական մրցանակների։

Մրցույթի մասին

Թիմեր

Castles Challenge

Վիքիակումբների թիմեր

Castles Challenge

Հոդվածներ

Castles Challenge

Կաղապարներ

If you have any question about this contest, please add it in the discussion page