«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը 2026 թվականի հուլիսի 2-ից 9-ը 13-17 տարեկան պատանիների համար կազմակերպում է Վիքիճամբար Ծաղկաձորում:
Ճամբարի ընթացքում ճամբարականները Վիքիպեդիայի փորձառու խմբագիրների օգնությամբ Հայերեն Վիքիպեդիայում կստեղծեն թեմատիկ հոդվածներ և կկատարեն թարգմանություններ անգլերեն, ռուսերեն և այլ Վիքիպեդիաներից։ Կազմակերպվելու են նաև հետաքրքիր ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, ժամանցային խաղեր։