Jump to content

Վիքինախագիծ:Պատանեկան ամառային Վիքիճամբար 2025

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատանեկան ամառային Վիքիճամբար 2025
հուլիսի 5-12
Բարի՛ գալուստ Պատանեկան Վիքիճամբար
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը 2025 թվականի հուլիսի 5-ից 12-ը 13-17 տարեկան պատանիների համար կազմակերպում է Վիքիճամբար Ծաղկաձորում:

Ճամբարի ընթացքում ճամբարականները Վիքիպեդիայի փորձառու խմբագիրների օգնությամբ Հայերեն Վիքիպեդիայում կստեղծեն թեմատիկ հոդվածներ և կկատարեն թարգմանություններ անգլերեն, ռուսերեն և այլ Վիքիպեդիաներից։ Կազմակերպվելու են նաև հետաքրքիր ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, ժամանցային խաղեր։