Վիքինախագիծ:Ուսումնասիրի՛ր փիլիսոփայությունը
Արտաքին տեսք
Ուսումնասիրի՛ր փիլիսոփայությունը Համագործակցություն «Այն Ռանդ Կենտրոն Հայաստան» կազմակերպության հետ Փիլիսոփայական թեմաներով հոդվածների |
|
«Վիքիմեդիա Հայաստանը» համագործակցելով «Այն Ռանդ Կենտրոն Հայաստան» գիտակրթական հասարակական կրթական կազմակերպության հետ օգոստոսի 1-ից սկսում է «Ուսումնասիրի՛ր փիլիսոփայությունը» վիքինախագիծը, որի նպատակը Հայերեն Վիքիպեդիայում փիլիսոփայական թեմաներով հոդվածներ ստեղծելն ու բարելավելն է։
Նախագծի ժամանակացույց՝
- հունիսի 28-ից հուլիսի 17-ը՝ խմբագրման հմտությունների ուսուցման դասընթացի գրանցում,
- հուլիսի 19-ից 25-ը՝ Վիքիպեդիայի խմբագրական հմտությունների առկա ուսուցում,
- օգոստոսի 1-ից սեպտեմբերի 10-ը՝ հոդվածների ստեղծում և բարելավում Հայերեն Վիքիպեդիայում։
Մրցույթի շրջանակներում նշանակալի ներդրում ունեցողները «Այն Ռանդ Կենտրոն Հայաստան» կազմակերպությունից կստանան հավաստագրեր։