Jump to content

Վիքինախագիծ:Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակ
 Մրցութային նախագիծ, ապրիլի 7 - մայիսի 7

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ Հայաստանի Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորումը և «Վիքիմեդիա Հայաստանը» նախաձեռնել են մրցութային նախագիծ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին։ Անցյալի իրադարձությունների վրա է հենված մեր ներկան, և մենք պարտավոր ենք փաստաթղթավորել և պահպանել այն ապագայի համար:

Ժամկետ և թեմատիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրում ենք ձեզ ապրիլի 7-ից մինչև մայիսի 7-ը խմբագրել՝ Հայրենական մեծ պատերազմի ավարտի 80-րդ տարեդարձից առաջ ստեղծելով և բարելավելով թեմային առնչվող հոդվածներ՝ պատերազմի մասնակիցների, ճակատամարտերի ու այլ իրադարձությունների, պատերազմում կիրառված զենքերի ու տեխնիկայի մասին։

Ստեղծված կամ բարելավված հոդվածները պետք է բավարարեն Հայերեն Վիքիպեդիայի պահանջներին՝ ունենան բավարար աղբյուրներ, նվազագույն ծավալը պետք է գերազանցի 3000 բայթը, մեքենական թարգմանություն չպետք է լինի։

  • 1-ին տեղ - 80․000 դրամ
  • 2-րդ տեղ - 40․000 դրամ
  • 3-րդ տեղ - 35․000 դրամ
  • 4-րդ տեղ - 25․000 դրամ
  • 5-րդ տեղ - 20․000 դրամ