Jump to content

Վիքինախագիծ:Կանանց միամսյակ 2026

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  ՆԱԽԱԳԾԻ ԳԼԽԱՎՈՐ ԷՋ   ՑԱՆԿ   ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ  

«Կանանց միամսյակ 2026» նախագիծը «Վիքիմեդիա Հայաստանի» վիքիակումբների անդամների համար է, սակայն մրցույթից դուրս կարող են մասնակցել նաև մյուս խմբագիրները։ Մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը Հայաստանում ոչ պաշտոնապես նշվում է կանանց միամսյակը։ Նախագիծը նվիրված է հենց այդ միամսյակին։

Ինչպե՞ս մասնակցել

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցելու համար պետք է լինեք «Վիքիմեդիա Հայաստանի» վիքիակումբներից մեկի անդամ և գրանցված լինեք Հայերեն Վիքիպեդիայում։ Սիրելի՛ ակումբականներ, անհրաժեշտ է մինչև 2026 թվականի մարտի 31-ը (ներառյալ) գրել կանանց մասին հոդվածներ (կարող են լինել կանանց կենսագրություններ, կանանց վերաբերող տարբեր հասկացություններ, առարկաներ, երգչուհիների կատարած երգեր, կին գրողների ստեղծագործություններ և այլն)։ Հոդվածները կարող եք ընտրել ինչպես այստեղ առաջարկվող ՑԱՆԿԻՑ, այնպես էլ ինքնուրույն։ Հոդվածները պետք է թարգմանել այլ լեզուներով Վիքիպեդիաներից։ Ինքնուրույն ընտրելիս անպայման ուշադրություն դարձրեք այլալեզու հոդվածի որակին.

  • Հոդվածը պարտադիր պետք է ունենա ծանոթագրությունների տեսքով հեղինակավոր աղբյուրներ։
  • Հոդվածը չպետք է լինի պիտակված (թերի աղբյուրներով, վատ թարգմանություն, ոչ հանրագիտարանային ոճ, փաստերը ստուգելու անհրաժեշտություն, հնացած տվյալներ և այլն)։
  • Հոդվածի առարկան պետք է լինի նշանակալի։
  • Հոդվածի հայերեն տարբերակը պետք է չլինի։

Արդեն թարգմանված հայերեն հոդվածը պետք է բավարարի նվազագույն ծավալի պահանջներին, այսինքն՝ պետք է ունենա առնվազն 3000 բայթ ծավալ։

Ցանկերից ընտրելու դեպքում անպայման ստորագրեք հոդվածի դիմաց «Ստորագրություն» սյունակում։ Ցանկերում միաժամանակ կարող եք ստորագրել ամենաշատը երկու հոդվածի դիմաց։ Երբ այդ հոդվածները ստեղծեք, կարող եք ընտրել երկու այլ հոդվածներ։ Մեկ շաբաթից ավելի մնացած ստորագրությունները, եթե համապատասխան հոդվածները չեն ստեղծվել, կհեռացվեն։

Ուշադրություն․ եթե ցանկանում եք հոդվածը թարգմանել այլ լեզվից (օրինակ, եթե ցանկում նշված է ռուսերեն հոդվածը, իսկ դուք ցանկանում եք թարգմանել անգլերենից), ապա դա կարող եք անել, եթե տվյալ լեզվով Վիքիպեդիայի հոդվածում առկա են բավականաչափ քանակի ծանոթագրություններ։

Ինչպե՞ս են գնահատվելու հոդվածները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի հոդվածի ծավալից (բայթերով), անպայման հաշվի է առնվելու տեքստի թարգմանության որակը։ Վատ թարգմանված հոդվածներից հանվելու են միավորներ։ Միավորներ են հանվելու նաև չվիքիֆիկացված կամ թերի վիքիֆիկացված, այլ լեզուների հետ չկապված, առանց կատեգորիաների հոդվածներից։

Լրացուցիչ միավորներ են ստանալու հետևյալ հոդվածները.

  • հայ կանանց մասին կամ նրանց վերաբերող հոդվածները՝ +10 միավոր յուրաքանչյուրը,
  • ներկայացված ՑԱՆԿԻՑ գրված հոդվածները՝ +3 միավոր յուրաքանչյուրը։

Հոդվածը ստեղծելուց հետո չմոռանաք այն կապել այլ լեզուների հետ, տեղադրել կատեգորիաները, իսկ քննարկման էջում օտար լեզվի անվան կողքին գտնվող գործիքով տեղադրել {{ԹՀ||}} կաղապարը։ Այս նախագծի շրջանակներում ստեղծված բոլոր հոդվածների քննարկման էջերում պետք է տեղադրեք նաև նախագծի {{Կանանց միամսյակ 2026/հոդված}} կաղապարը։ Հոդվածի վերնագիրը՝ ներքին հղումով տեղադրեք «ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ» էջում՝ ձեր մասնակցային անվան տակ։ Գնահատվելու են միայն այդ էջում գրանցված հոդվածները։

Մրցանակներ

Նախագծի շրջանակներում ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականը կստանա «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը, ևս չորս մասնակիցների կտրվեն հավաստագրեր։

Ուշադրություն․ մրցանակների կարող են հավակնել միայն այն մասնակիցները, որոնք ստեղծել են առնվազն 10 հոդված կամ ստեղծած հոդվածների գումարային ծավալը 100.000 բայթից ավելի է։

Հաճելի և արդյունավետ խմբագրումներ, սիրելի՛ ակումբականներ։