Jump to content

Վիքինախագիծ:Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2025

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2025

օգոստոսի 9-16

Բարի գալո՜ւստ Ամառային Վիքիճամբար
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը 2025 թվականի օգոստոսի 9-16-ին 18-35 տարեկան երիտասարդների համար կազմակերպում է Վիքիճամբար։

Ճամբարի ընթացքում ճամբարականները Վիքիպեդիայի փորձառու խմբագիրների օգնությամբ Հայերեն Վիքիպեդիայում կստեղծեն թեմատիկ հոդվածներ և կկատարեն թարգմանություններ անգլերեն, ռուսերեն և այլ Վիքիպեդիաներից։ Ինչպես միշտ, կազմակերպվելու են հետաքրքիր ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, ժամանցային խաղեր։