«Դրոշագիտարան» նախագիծը մրցութային է։ Այն նախատեսված է միայն «Վիքիմեդիա Հայաստանի»ակումբների համար։ Վիքիակումբների անդամ չհանդիսացող մասնակիցներին խնդրում ենք այս նախագծի ցանկերից հոդվածներ չընտրել։ Ուշադրությո՛ւն․ նախագիծը մեկնարկում է 2025 թվականի դեկտեմբերի 1-ին և ավարտվելու է 2026 թվականի հունվարի 31-ին, սակայն ընդմիջվելու է դեկտեմբերի 15-ից հունվարի 14-ը։ Այդ ժամանակահատվածում կայանալու է նվեր-հոդվածների խմբագրաթոնը, որին պետք է մասնակցեն նաև վիքիակումբների անդամները։ Դրա մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
Ինչո՞ւ «Դրոշագիտարան»․ այս նախագծի ընթացքում պետք է գրեք տարբեր պետությունների (այդ թվում՝ պատմական), վարչատարածքային միավորների դրոշների մասին հոդվածներ։ Դրանք անհրաժեշտ է թարգմանել այլալեզու Վիքիպեդիաներից՝ տրված ցանկում նախապես ստորագրելով հոդվածի դիմաց։
Ինչպե՞ս աշխատել այս էջում․ անհրաժեշտ է մտնել ցանկի էջ, ընտրել նախընտրելի հոդվածը, անպայման ստորագրել հոդվածի դիմաց «Ստորագրություն» սյունակում և սկսել թարգմանել։ Հայերեն հոդվածի վերնագիրը վերցրեք ցանկից, հորինել պետք չէ։ Ցանկերում միաժամանակ կարող եք ստորագրել ամենաշատը երկու հոդվածի դիմաց։ Երբ այդ հոդվածները ստեղծեք, կարող եք ընտրել երկու այլ հոդվածներ։ Մեկ շաբաթից ավելի մնացած ստորագրությունները, եթե համապատասխան հոդվածները չեն ստեղծվել, կհեռացվեն։
Հոդվածը հրապարակելուց հետո, այդ հոդվածի վերնագիրն ավելացրեք «ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ» բաժնում՝ ստեղծողի մասնակցային անվան տակ։ Հոդվածի քննարկման էջում անպայման պետք է ավելացնել {{ԹՀ||}} (այս կաղապարն ավելացրեք ոչ թե ձեռքով, այլ լեզվի կողքին գտնվող հատուկ գործիքով) և {{Դրոշագիտարան/հոդված}} կաղապարները։
Մրցույթի պայմանները
«Դրոշագիտարան» նախագծի մրցույթը տևելու է մեկ ամիս՝ 2025 թվականի դեկտեմբերի 1-ից 2026 թվականի հունվարի 31-ը, սակայն ընդմիջվելու է դեկտեմբերի 15-ից հունվարի 14-ը։ Այդ ընթացքում ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականը կստանա «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը, ևս չորս մասնակիցների կտրվեն հավաստագրեր։ Գնահատվելու են հոդվածի թարգմանության և վիքիֆիկացման որակը, ինչպես նաև հոդվածի ծավալը բայթերով (արհեստականորեն ավելացված ծավալը հաշվի չի առնվելու)։ Սա նշանակում է, որ եթե հոդվածն ունեցավ մեծ ծավալ, բայց թարգմանության և/կամ վիքիֆիկացման որակը եղավ ցածր, այն գնահատվելու է ցածր։ Գնահատվելու են միայն այս նախագծի ցանկերից ընտրված և «ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ» բաժնում ավելացված հոդվածները։
Մրցանակների կարող են հավակնել միայն այն մասնակիցները, որոնք նախագծի ընթացքում ստեղծել են առնվազն 10 հոդված կամ ստեղծած հոդվածների գումարային ծավալը 100.000 բայթից ավելի է։
Ուշադրություն․ եթե ցանկանում եք հոդվածը թարգմանել այլ լեզվից (օրինակ՝ ցանկում ռուսերեն է, դուք ցանկանում եք թարգմանել անգլերենից), ապա դա կարող եք անել, եթե տվյալ լեզվով Վիքիպեդիայի հոդվածում առկա են բավականաչափ քանակի ծանոթագրություններ և հոդվածը պիտակված չէ։
Հարցերի, առաջարկությունների դեպքում կարող եք գրել նախագծի քննարկման էջում։