Վիքինախագիծ:Բժշկական վիքիհավաք 2023

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Վիքիմեդիա Հայաստանը հունվարի 24-29-ը Ծաղկաձորում կազմակերպում է Բժշկական վիքիհավաք՝ Հայերեն Վիքիպեդիայում բժշկական, դեղագիտական հոդվածների ստեղծման և բարելավման նպատակով։

Միջոցառման ընթացքում մասնակիցները փորձառու խմբագիրների օգնությամբ կստեղծեն կամ կբարելավեն բժշկական, դեղագիտական հոդվածներ։

Միջոցառմանը կմասնակցեն 19-35 տարեկան բժշկական կրթություն ունեցող կամ բժշկական հաստատություններում սովորող երիտասարդները։