Վիրջինիա Հիլլ
| Վիրջինիա Հիլլ անգլ.՝ Virginia Hill | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 26, 1916[1][2] |
| Ծննդավայր | Lipscomb, Ջեֆերսոն շրջան, Ալաբամա, ԱՄՆ |
| Մահացել է | մարտի 24, 1966[1][2] (49 տարեկան) |
| Մահվան վայր | Koppl, Զալցբուրգ, Զալցբուրգ, Ավստրիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | սուրհանդակ և Թմրավաճառ |
| Ամուսին | Hans Hauser? |
Վիրջինյա Հիլլ (անգլ.՝ Virginia Hill, օգոստոսի 26, 1916[1][2], Lipscomb, Ջեֆերսոն շրջան, Ալաբամա, ԱՄՆ - մարտի 24, 1966[1][2], Koppl, Զալցբուրգ, Զալցբուրգ, Ավստրիա), գանգստերյան աշխարհի անենահայտնի կանանցից մեկը, ամերիկյան կազմակերպված հանցագործության մասնակից: Լինելով ծագումով Ալաբամայից՝ նա 1930-ական թվականների կեսերին եղել է «Չիկագո Աութֆիթ» իտալա-ամերիկյան մաֆիայի հանցավոր ընտանիքի սուրհանդակ[3]: Հայտնի է, որ նա եղել է գանգստեր Բագսի Սիգելի սիրեցյալը[4]:
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օնի Վիրջինյա Հիլլը ծնվել է 1916 թվականի օգոստոսի 26-ին, Ալաբամա նահանգի Լիփսքոմբ քաղաքում։ Ծնողների բաժանումից հետո, 8 տարեկան հասակում, նա իր մոր, քույրերի և եղբայրների հետ, տեղափոխվել է Ջորջիա նահանգ՝ Մարիետա։ Նա հաճախել է Ռոբերտսի հիմնական դպրոցը: Ութերորդ դասարանն ավարտելուց հետո թողել է ուսումը։ 1931 թվականի նոյեմբերին, 15 տարեկան հասակում, ամուսնացել է 16-ամյա Ջորջ Ռենդելի հետ։
Կազմակերպված հանցագործության հետ կապ
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականին Հիլլը Ռենդելի հետ լքել է Ջորջիան և տեղափոխվել Չիկագո՝ հույս ունենալով զբաղվել պոռնոգրաֆիայի բիզնեսով: Չիկագոյում նա բաժանվել է Ռենդելից և ամուսնալուծվել հաջորդ տարի: Նա աշխատել է որպես մատուցողուհի մաֆիոզների կողմից ղեկավարվող «Սան Կարլո» ռեստորանում անցկացվող «Առաջընթացի դար» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցող «Իտալական գյուղ» ցուցահանդեսի ժամանակ, ինչպես նաև զբաղվել՝ մարմնավաճառությամբ[5]:
Նա ուշադրության է արժանացել հարուստ բուքմեյքեր և խաղամոլ Ջոզեֆ Էփշտեյնի կողմից, որը, ասում են՝ դարձել է նրա ֆինանսական խորհրդատուն և, հնարավոր է նաև՝ սիրեկանը (չնայած Էփշտեյնը գեյ էր): Նա համալրել է «Չիկագո Աութֆիթ» հանցավոր կազմակերպության շարքերը: Բացի Չիկագոյի մաֆիայի անդամների սիրուհու դերը կատարելուց, նա ծառայել է որպես մատակարար՝ մաֆիայի անդամների միջև հաղորդագրություններ փոխանցելու համար: Ժամանակակից մեկնաբաններից մեկը նրան նկարագրել է հետևյալ կերպ.
... ավելին, քան պարզապես կանացի կազմվածք: Նա ուներ փայլուն հիշողություն: Բավականին հմուտ էր գաղտնի դիվանագիտության մեջ, ինչը թույլ էր տալիս փարատել բռնկուն մարդասպանների կասկածները: Նա երկակի անձնավորություն էր, կարող էր բերանփակ լինել, երբ հարցը կարևոր բաների մասին է, և կարող էր ժամերով դատարկախոսել անկարևոր բաների մասին:
Հետագայում, Հիլլը կապվել է Չարլզ Ֆիշետտիի հետ, որը Ալ Կապոնեի զարմիկն ու թիկնապահն էր: Ֆիշետտին նրան ուղարկել էր Նյու Յորք, որպեսզի հետևի Լուչիանո ընտանիքի գլուխ Ջո Ադոնիսին, ինչը նա արեց՝ դառնալով նրա սիրուհին: Նա հասարակությանը ասում էր, որ հարավային հասարակության բարձր խավի ներկայացուցիչ է, որն ունեցել է 4 հարուստ ամուսին՝ որոնցից ամուսնալուծվել է, որոնք էլ մահացել են, և նա խաբեաբար յուրաքանչյուրի ժառանգությունից ստացել է մեկ միլիոն դոլար, բայց այդ խաբեությունը բացահայտվել է:
Նյու Յորքում նա ծանոթացել է Լուչիանոյի մեկ այլ գործընկերոջ՝ Բագսի Սիգելի հետ: Հետագայում Սիգելի եւ Հիլլի կյանքի ուղիները նրանց բերել են Հոլիվուդ, և նրանց միջև ուժեղ սիրավեպ է սկսվել: Լուրեր կան, որ նա և Սիգելը գաղտնի ամուսնացել են Մեքսիկայում, երբ Սիգելը բաժանվել է իր կնոջից՝ Էստայից 1946 թվականին, բայց այդ տեսությունը ապացուցող որևէ ապացույց չկա:

«Ֆլամինգո» խաղատուն-հյուրանոցի հիմնադիր Բիլլի Ուիքերսոնը անվանել է այն «Ֆլամինգո» նախքան Սիգելի՝ այդ բիզնեսին միանալը: Բայց շատերը կարծում են, որ դա սուտ է, և Սիգելն է այն անվանել «Ֆլամինգո»՝ Հիլլի պատվին, որը սիրում էր խաղադրույքներ կատարել և ում մականունը Ֆլամինգո էր իր երկար և նիհար ոտքերի պատճառով(այդ մականունը նրան տվել էր հենց ինքը՝ Սիգելը)[6], բայց շատերը պնդում էին, որ նա իրականում կարճահասակ էր: Այս մականվան ծագման մասին մեկ այլ պատմություն կա, ըստ որի՝ մի քանի բաժակ խմելուց հետո նրա դեմքը դառնում էր վարդագույն, ինչպես ֆլամինգոյի գույնն է[7]: Սակայն կազմակերպված հանցագործության արքա Լակի Լուչանոն իր հուշերում գրել է, որ Սիգելը հետաքրքրված է եղել «Հիալեա Պարկ» ձիարշավարանով և տեղական ֆլամինգոներին համարում էր լավ նշան: Բայց «Ֆլամինգո» անվանումը տրվել էր նախագծին ամենասկզբում՝ հանգստավայրերի ֆինանսավորող Բիլլի Ուիլքերսոնի կողմից[8]:
Սիգելի սպանությունից չորս օր առաջ այն տանը, որը նա վարձել էր Հիլլի համար Կալիֆոռնիայում (1947 թվականի հունիս), Հիլլը չնախատեսված թռիչք էր ունեցել դեպի Փարիզ, ինչը հանգեցրել է այն ենթադրությանը, որ Հիլլին նախազգուշացրել էին Սիգելի մոտալուտ սպանության մասին:
1950 թվականին նա ամուսնացել է ավստրիացի լեռնադահուկորդ Հանս Հաուզերի հետ, որը Այդահոյի լեռնադահուկային դպրոցի՝ Սան Վալլիի տնօրենն էր[9]: Հետագայում ունեցել են իրենց միակ որդուն՝ Փիթեր Հաուզերին(1950–1994)[10][11]: 1951 թվականին Հիլլին հրավիրեցին ցուցմունք տալու Քեֆովերի կոմիտե, որտեղ նա հերքեց կազմակերպված հանցագործության մասին որևէ տեղեկություն ունենալու փաստը, չնայած այն հանգամանքին, որ այդ տարվա մարտին «Թայմ» ամսագիրը նրան անվանել էր «Գանգստերական սիրուհիների թագուհի»[12][13][14]: Այն բանից հետո, երբ Հիլլը մեղադրվեց 1954 թվականին եկամտահարկից խուսափելու մեջ, նա տեղափոխվեց Եվրոպա, որտեղ իր կյանքի մնացած մասը ապրեց որդու հետ[15]:
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականի մարտի 24-ին, 49 տարեկան հասակում, Հիլլը ինքնասպան եղավ քնաբերների գերդոզավորումից Զալցբուրգի մոտակայքում գտնվող Կոփլ համայնքում[15][16]: Նրա աճյունը ամփոփված է Զալցբուրգի Այգեն գերեզմանատանը[17]: Ըստ Էնդի Էդմոնդսի «Բագսիի սիրելին: Մաֆիայի թագուհի Վիրջինյա Հիլլի գաղտնի կյանքը» կենսագրության` նրա մահը կասկածելի էր, չնայած այն հանգամանքին, որ այն ակնհայտ ինքնասպանություն էր: Ավստրիական լրատվամիջոցները, քաջատեղյակ լինելով Սիգելի հետ նրա նախկին կապի մասին, ենթադրում էին, որ նա փորձել է գումար կորզել՝ օգտագործելով իտալա-ամերիկյան մաֆիայի մասին իր տեղեկությունները[18]:
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրջինյա Հիլլի մասին է պատմում 1974 թվականի հեռուստաֆիլմը, որտեղ նրան մարմնավորում էր Դայան Քենոնը[3]։ 1991 թվականի «Բագսի» ֆիլմում, որը ներկայացնում էր նրա հարաբերությունները Բագսի Սիգելի հետ (Սիգելին մարմնավորում էր Ուորեն Բիթին), նրան մարմնավորում էր Աննեթ Բենինգը[19]: Նա նաև հիմք է հանդիսացել 1950 թվականի «Անիծյալները լաց չեն լինում» ֆիլմի Ջոան Քրոուֆորդի կերպարի համար[20]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 Salzburgwiki(ավստր․)
- 1 2 Byrnes, Paul (2016-03-15). «From gangster's moll to Hollywood hostess: the life and death of Virginia Hill». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2020-06-03-ին.
- ↑ «Murder in Beverly Hills». Time. 1947 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Virginia Hill». JSource (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «More Las Vegas FAQs». Travel Channel. 2007-08-26. Արխիվացված է օրիգինալից 2007-10-26-ին. Վերցված է 2007-10-06-ին.
- ↑ Healy, Patrick (2012 թ․ փետրվարի 9). «Cold Case: How a Babe May Have Helped the Mob Rub Out Bugsy». NBC Los Angeles. Վերցված է 2018-07-22-ին.
- ↑ «The Fabulous Flamingo Hotel History – The Wilkerson-Siegel Years». Classic Las Vegas. 2007 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2016-01-11-ին. Վերցված է 2015-07-19-ին.
- ↑ Lund, Mort. «High, White and Wonderful». Sports Illustrated Vault | SI.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-01-20-ին. Վերցված է 2020-11-08-ին.
- ↑ «Local Legends – Virginia Hill Hauser». The Spokesman-Review marketing supplement. 2006 թ․ նոյեմբերի 29. էջ 7. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին – via Google News Archive search.
- ↑ Volltext/Vorschau, p. PA185, at Google Books
- ↑ «Virginia Hill, 49, Dead in Austria; Body of Gangsters' Friend Found After 2 Days». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1966 թ․ մարտի 25. էջ 57. ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Investigation: Crime Hunt in Foley Square». Time (ամերիկյան անգլերեն). 1951 թ․ մարտի 26. ISSN 0040-781X. Արխիվացված է օրիգինալից 2020-06-03-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Virginia Hill death». Time. 1966 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- 1 2 «Virginia Hill, 49, Dead in Austria». The New York Times: 57. 1966 թ․ մարտի 25.
- ↑ Newton, Michael (2009). Mr. Mob: The Life and Crimes of Moe Dalitz. McFarland. էջ 125. ISBN 978-0-7864-3516-6. Վերցված է 2010 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Virginia Hill». Glamourgirlsofthesilverscreen.com. Վերցված է 2020-06-03-ին.
- ↑ Compare the Salzburger Nachrichten, Salzburger Volksblatt (defunct since 1979) and the illustrated newspaper Bunte made by Burda – Offenburg in Germany from spring 1966.
- ↑ Byrnes, Paul (2016 թ․ մարտի 15). «From gangster's moll to Hollywood hostess: the life and death of Virginia Hill». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Attenborough, Richard (1997). The BFI Companion to Crime (անգլերեն). University of California Press. էջ 305. ISBN 978-0-520-21538-2.
| ||||||