Վիրջինալի առջև նստած աղջիկը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Վիրջինալի առջև նստած աղջիկը
Vermeer - A young Woman seated at the Virginals.jpg
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր
տարի1670
բարձրություն25,2 սանտիմետր
լայնություն20 սանտիմետր
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ
գտնվում էՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան[1]
հավաքածուԼեյդենի հավաքածու
https://www.wga.hu/html/v/vermeer/04/351seat.html կայք
A Young Woman Seated at the Virginals (Vermeer) Վիքիպահեստում

«Վիրջինալի առջև նստած աղջիկը» [2], Յան Վերմեերի նկարներից։ Երկար ժամանակ Վերմեերի հեղինակությունը նկարի վերաբերյալ կասկածի տակ էր։ Ներկայումս այն համարվում է նկարչի արժանահավատ նկարներից մեկը և 2004 թվականից համարվում է Նյու Յորքի Լեյդենի հավաքածուի մաս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիրջինալի առջև նստած աղջիկը» նկարը Վերմեերի վերջին շրջանի գործերից է և թվագրվում է 1670-1672-երին։ Այն իր ոճով մոտ է արվեստագետի մի շարք այլ գործերին` երաժշտական գործիքներ նվագող կանանց պատկերներով՝ «Վիրջինալի մոտ կանգնած աղջիկը», «Կիթառահարուհին»[2]։ Բոլոր այս նկարները թվագրվում են 1670-ականների սկզբներին[3]։

Արվեստագետները նշում են, որ Վերմեերի նկարներում երաժշտական թեմատիկան սիրահետման մոտիվներ ունի. ըստ նրանց՝ երկրպագուի դերում իրեն կարող է տեսնել ցանկացած հանդիսատես[2]։ Վիրջինալ (անգլ.՝ virginal, «կույս», «օրիորդ») երաժշտական գործիքով նկարներ հաճախ ենք հանդիպում XVII դարի հոլանդացի նկարիչների գործերում, և գրեթե ամեն տեղ, նվագողները կանայք են։

Աղջիկը թեթև ժպիտով հանդիսատեսին է նայում։ Պարանոցին մարգարտյա վզնոց է, որը փայլում է պատուհանից ներս ընկած շողից։ Մարգարիտների մի փոքր շարք էլ զարդարում է նրա մազերը։ Նրա հագուկապը, մազերը, հարդարանքը և զարդերը հուշում են ազնվական ծագման մասին[2]։ Ոսումնասիրողները պարզել են, որ նմանատիպ ժանյակներով սանրվածքը նորաձև է եղել 1670 թվականին, ինչն էլ կարևոր փաստ էր նկարի թվագրման համար[4]։

Սկզբնական և հետագա պատկանելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերմեերի այլ գործ, «Վերջինալի առջև նստած աղջիկը» 1670-1672 թթ

Հավանաբար, ի սկզբանե նկարը պատկանել է Պետեր Կլաս վան Ռուիժենին( անգլ՝ Pieter Claesz. van Ruijven), որից էլ ժառանգաբար փոխանցվել նրա փեսային՝ Յակոբ Դիսսիուսին[5]։ Ավելի ուշ սեփականատերեր են եղել Վեսսել Ռայերսը, Այֆրեդ Բեյթը (անգլ՝ Alfred Beit ) և նրա ժառանգները, ինչպես նաև բարոն Ֆրեդերիկ Ռոլենը։ Վերջինս, համոզված լինելով, որ նկարը Վերմեերի վրձինին է պատկանում, փորձագետներին է հանձնում՝ մասնագիտական ուսումնասիրության համար։ 2004 թվականին նկարը Սոթբիս աճուրդում վաճառվում է[4] և այն գնում է ամերիկացի գործարար և կոլեկցիոներ Սթիվ Վիննը։ Հետագայում նկարը Վիննից գնում է Նյու Յորքի Լեյդենի հավաքածուի սեփականատեր Կապլան ամուսնական զույգը։

Երկար ժամանակ նկարը Վերմեերին վերագրելը կասկածելի էր համարվում, հիմնականում այն պատճառով, որ աղջկա ուսերը ծածկող դեղին շալը չափազանց կոպիտ և անհամաչափ էր[3]։ Սակայն վերջերս կատարված ռենտգենյան հետազոտությունը ցույց տվեց, որ շալի տակ նրբորեն գծված է անսովոր գեղեցիկ զգեստ, որի թևի ծայրերը դուրս են եկած շալից ու երևում են[3], ինչն էլ բնորոշ է Վերմեերի աշխատանքներին։

Ինչ վերաբերում է «Վիրջինալի առջև նստած աղջիկը» նկարի ստեղծման ժամանակ օգտագործված նյութերին, դրանք համահունչ են Վերմեերի ուշ շրջանի գործերին՝ ներառյալ լազուրիտի օգտագործումը։ Բացի դրանից, 2011 թվականի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նկարի կտավը կտրած է այն գլանափաթեթից, որի կտավի վրա նկարված է Վերմեերի մյուս գործը՝ «Ժանյակագործուհին»[2]։ Այդ պատճառով, ներկայումս նկարը հաստատապես պատկանում է Վերմեերի վրձնին[6]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Эпоха Рембрандта и Вермеера. Шедевры Лейденской коллекции. — 2018. — С. 74, 232. — ISBN 978-5-4330-0111-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]